البحث

عبارات مقترحة:

المهيمن

كلمة (المهيمن) في اللغة اسم فاعل، واختلف في الفعل الذي اشتقَّ...

الغفار

كلمة (غفّار) في اللغة صيغة مبالغة من الفعل (غَفَرَ يغْفِرُ)،...

الوكيل

كلمة (الوكيل) في اللغة صفة مشبهة على وزن (فعيل) بمعنى (مفعول) أي:...

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՍՈՒՆՆԱՅԻ և ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ ԸՆԴԴԵՄ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ.

الأرميني - Հայերեն

المؤلف عبد العزيز بن باز ، EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)
القسم كتب وأبحاث
النوع نصي
اللغة الأرميني - Հայերեն
المفردات علوم السنة - علوم السنة ومباحث أخرى
Այս փոքրիկ գրքույկը հակիրճ տեղեկացնում է Ալլահի և Նրա Մարգարեի պատվիրանների մասին և այն նորարարությունների, որոնք արարել են մարդիկ: Գրքույկի մեջ զետեղված են Ղուրանի և Մարգարեի խոսքերը կապված նորարարությունների և ծննդյան տոների հետ: Հակիրճ պարզաբանվում է, որ Մարգարեն երբեք չի նշել այն և երբեք չի խոսել Միլաադի մասին: Ուստի տոնը հանդիսանում է շեղում և նորարարություն, որը հավատացյալ մահմեդականը պետք է մերժի:Յուրաքանչյուր նորարարություն է նշանակում է շեղում կրոնից և Սուննայից:

التفاصيل

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՍՈՒՆՆԱՅԻ և ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ ԸՆԴԴԵՄ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Ամենաբարձրյալ Ալլահը ասաց. Եվ Ամենաբարձրյալ Ալլահը ասաց. Եվ Ամենաբարձրյալ Ալլահը ասաց. Եվ Ամենաբարձրյալ Ալլահը ասաց. Ամենաբարձրյալ Ալլահը ասում է Հրեաներին և Քրիստոնյաներին. Նա նույնպես ասաց. Ամենաբարձրյալ Ալլահը ասաց. Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. Կրկին նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց. Աբդուլ-Ազիզ իբն Աբդուլլահ իբն Բազ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՍՈՒՆՆԱՅԻ և ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ ԸՆԴԴԵՄ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ.Թող ամբողջ փառքը լինի Ալլահին, ով ավարտուն տեսքի բերեց կրոնը մեզ համար, կատարյալ դարձրեց օրհնանքը և Իսլամը ընտրեց որպես մեր կրոն: Թող օրհնություն և խաղաղություն լինի Նրա ծառային և Մարգարեին, ով կոչ արեց հնազանդվել իր Տիրոջը և զգուշացրեց ընդդեմ շռայլության, նորարարության և անհնազանդության; Եվ Թող Ալլահը օրհնի նրա բարօրությունը, ուղեկցորդներին և նրանց, ովքեր հետևում են նրան մինչ Դատաստանի Օրը:Ես վերանայել եմ այն հոդվածի հետ, որը տպագրվել է Հնդկաստանի արդյունաբերական քաղաք Փրադեշի, Կանպուրի «Իդաարաթ» ամսագրի առաջին էջում: Հեղինակը պնդում է, որ Սալաֆի դավանանքը (Իսլամի վաղ կողմնակիցները)համամիտ չեն Սուննայի հետ:Սրանով հեղինակը նպատակ ունի բաժանում ստեղծել Ահլ-ուս–Սուննայի[1] միջև և խրախուսել նորարարությունը և սնոտիապաշտությունը: Այս վերաբերմունքը անկասկած գարշելի և վտանգավոր է և նպատակ ունի վիրավորել Իսլամը և տարածել նորարարությունը և տարաձայնությունը ճշմարտությունից: Բացի այդ, հոդվածը պարզորոշ կենտրոնանում է Մարգարեի ծնունդը տոնելու խնդրին, որպես արդարացում քննարկելու մյուսների դավանանքը: Ուստի, կարծում եմ, որ անհրաժեշտ է լուսավորել մարդկանց: Այսպիսով, փնտրելով Ալլահի օգնությունը, ես ասում եմ. Թույլատրելի չէ տոնել Առաքյալի (Խ.Ա.Ո.Ն) կամ որևէ մեկի ծնունդը: Փաստորեն այս գործողությունը անհրաժեշտ է կանխել, քանի որ այն հանդիսանում է կրոնական նորարարություն: Ալլահի Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն) ոչ տոնեց այդ, ոչ էլ մյուսներին պատվիրեց, նույնիսկ կապված զոհերի հիշատակին, նախորդող Մարգարեների, իր դուստրերի, կանանց կամ այլ ազգականների հետ:Թույլատրելի չէ տոնել Առաքյալի (Խ.Ա.Ո.Ն) կամ որևէ այլ մեկի ծնունդը: Փաստորեն, անհրաժեշտ է կանխել, քանի որ սա համարվում է կրոնական նորարարություն: Ալլահի Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն) ոչ տոնել, ոչ էլ պատվիրել է այլոց տոնել այն, անկախ այն հանդիսանում է որևէ նախորդ մարգարեի, նրա դուստրերի, կանանց կամ այլ ազգականների հիշատակություն: Խուլաֆաա ուր Ռաշիդունը, Սահաբահը և Թաբիուն, ովքեր ճշգրտորեն հետևում են նրանց, չեն տոնում այս իրադարձությունը, ոչ էլ դարեր առաջ տոնել է որևէ մահմեդական գիտնական:Նրանք լավագույնս տեղյակ են Մարգարեի Սուննային, սիրել և հետևել են նրան և Շարիաթին, քան նրանք, ովքեր հաջորդել են նրանց: Եթե նրա ծննդյան տոնը լավ արարք լիներ, ապա նրանք պետք է տոնեին այն:Մեզ պատվիրել են հետևել և արգելել են նորարարությունը: Պատճառը այն է, որ Իսլամական կրոնը կատարյալ է և հիմնավորված է այն ամենը, ինչ մեզ տվել է Ալլահը և Նրա Մարգարեն և այնուհետ ընդունել են Ահլ-ալ-Սուննա ուալ-Ջամաահ- ուղեկցորդների մահմեդական համայնքը և նրանք, ովքեր լավագույնս հետևել են նրանց. Մարգարեին վերագրում են հետևյալ խոսքերը. «Նա, ով նորարարություն է մտցնում մեր խնդիրների մեջ, որը մեզանից չէ, կարժանանա մերժման»: (Հաղորդել է Ալ-Բուխարի և Մուսլիմ)Մուսլիմը հաղորդել է.«Նա, ով մի արարք է գործում, որը համաձայնության մեջ չէ մեր խնդիրների հետ, կմերժվի»:Մեկ այլ սովորույթի մեջ Մարգարեն ասաց.«Դուք պետք է պահպանեք իմ և ուղղափառ Խալիֆների Սուննան, ամուր կառչեք ... Զգուշացեք նորարարություններից, քանի որ յուրաքանչյուր նոր բան նորարարություն է և յուրաքանչյուր նորարարություն շեղում»:Յուրաքանչյուր Ուրբաթ նա սովորություն ուներ ասելու.«Լավագույն շարադրանքը հանդիսանում է Ալլահի Գիրքը և լավագույն ուղղորդությունը Ալլահի Առաքյալ Մուհամմեդի ուղղորդությունը իսկ վատագույն խնդիրը հանդիսանում է նորարարություն և յուրաքանչյուր նորարարություն շեղում»:Ուստի, այս սովորույթները ներառում են խիստ զգուշացում ընդդեմ նորարարությունների և որ նմանատիպ արարքը բաժանում է ճշմարիտ ուղղուց:Մարգարեն մարդկանց զգուշացրեց նմանատիպ նորարարությունների ծանրության և հետևանքների մասին:Գոյություն ունեն բազմաթիվ սովորույթներ, որոնք առաջ են բերում այս կապը.Եվ Ամենաբարձրյալը ասաց.«... Եվ յուրաքանչյուր ոք, ով (Մուհամմեդ Խ.Ա.Ո.Ն) տալիս է քեզ, վերցրու այն և նա, ով արգելում է քեզ, ձեռնպահ մնա ...»: (59:7) Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.«Եվ թող նրանք, ովքեր ընդդիմանում են Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) պատվիրանին (այսինքն,նրա Սուննային, օրինական ուղղուն, հրամաններին, երկրպագության գործողություններին և հայտարարություններին) (աղանդների մեջ) թող զգուշանան, որպեսզի չլինի Ֆիթնահ- անհավատություն, փորձություն, չարչարանք, երկրաշարժ, սպանություն, բռնակալություն և այլն և ցավալի տանջանք կհասնի նրանց»: (24:63)Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.«Իրոք, Ալլահի Մարգարեի (Մուհամմեդի Խ.Ա.Ո.Ն) մեջ դուք ունեք լավ օրինակ որպեսզի հետևեք նրան, ով հույս ունի (Հանդիպման) Ալլահի և Վերջին Օրվա և շատ է հիշում Ալլահին»: (33:21 ) Եվ Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.«Եվ առաջինները, ովքեր ընդունեցին Իսլամ Մուհաջիրուններից, (նրանք, ովքեր տեխափոխվել են Մեքքայից Մեդինա) և Անսարներից, (Մեդինայի բնակիչները, ովքեր օգնեցին և օժանդակեցին Մուհաջիրուններին) և նաև նրանք, ովքեր ճշգրտորեն հետևել են նրանց (Հավատքի մեջ): Ալլահը գոհացել է նրանցով, ինչպես նրանք են գոհացել Նրանով: Նա պատրաստել է նրանց համար Այգիներ, որտեղ գետեր են հոսում, (Դրախտ), բնակվելու այնտեղ հավերժ: Դա է գերագույն հաջողությունը»: (9:100) Եվ Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.«Այս օրը ես կատարյալ եմ դարձրել ձեր կրոնը ձեզ համար, լրացրել եմ Իմ Բարեհաճությունը ձեզ և ընտրել եմ Իսլամը որպես կրոն ձեզ համար»: (5:3)Այս տարբերակը վճռականորեն նշում է, որ Ամենաբարձրյալ Ալլահը լրացրել է կրոնը իր Ումմայի համար և Իր օրհնությունը տվել է նրանց:Նրա Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մահկանացուն կնքեց միայն Ումմային Ալլահի կատարյալ ուղերձը փոխանցելուց, ինչպես նաև օրենսդրությունը խոսքերով և արարքներով հաղորդելուց հետո: Նա նաև շեշտեց, որ մարդկանց հայտնագործած ամենը և այնուհետ Իսլամին վերագրածը, հանդիսանում են նորարարություն և անհրաժեշտ է ժխտել, նույնիսկ, եթե հայտնագործող անձիք բարի հավատք ունեն:Հաստատել են, որ Մարգարեի Ուղեկցորդները և առաքինի հետևորդները զգուշացրել են մարդկանց նորարարության դեմ, քանի որ նրանք ավելացրել Իսլամին և կանոնակարգել են այն, ինչ թույլատրել է Ալլահը: Սակայն Ալլահի այնպիսի թշնամիների ինչպիսիք են Հրեաները և Քրիստոնյաները, ավելացրել և հայտնագործել են իրենց կրոնի մեջ այն, ինչը արգելել է Ալլահը: Ավելին, նորարարություն ընդունելը նշանակում է ասել, որ Իսլամը կատարյալ չէ: Նմանատիպ հավատքը ոչ միայն չարիք է, այլև հակասում է հետևյալ տարբերակին. «Այս օրը Ես կատարյալ եմ դարձրել ձեր կրոնը ձեզ համար...»: Ապացույց են հանդիսանում նաև Մարգարեի խոսքերը, որոնք զգուշացնում են մեզ նորարարություններից:Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) և այլոց ծննդյան տոնը նշելը նշանակում է, որ Ամենաբարձրյալ Ալլահը չի կատարելագործել Ումմայի Կրոնը և Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն) չի տարածել այն, ինչ անհրաժեշտ է նրանց կրոնական պարտականությունների համար,մինչ վերջիններս հայտնվել և հայտնագործել են կրոնի մեջ այն, ինչ արգելել է Ալլահը, կարծելով որ այն կարող է մերձեցնել Ալլահին:Անկասկած, սա մեծ վտանգ է, ինչպես նաև հավասարազոր է քննադատելու Ամենաբարձրյալ Ալլահին և Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) քանի որ Ամենաբարձրյալ Ալլահը արդեն կատարելագործել է կրոնը և Իր շնորհը և Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) բացահայտ փոխանցել է ուղերձը և Ումմային տեղեկացրել բոլոր ուղիների մասին, որոնք կարող են նրանց Դրախտ ուղղորդել և փրկել Դժոխքից:Ըստ վավերական Հադիթի, որը հաղորդել է Աբդուլլահ իբն Ամր իբն Ալ-Ասը, Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.«Ալլահ (Թաալը), Ամենաբարձրյալը Մարգարե է ուղարկել և պարտավորեցրել է նրան ուղղորդել իր մարդկանց լավագույն ուղղու, որը հայտնի է նրան և զգուշացրել է նրանց ընդդեմ վատագույնի, որը հայտի է նրան»: (Հաղորդել է Մուսլիմ)Հայտնի է, որ մեր Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հանդիսանում է մարգարեներից լավագույնը, վերջինը և նրանցից ամենակատարյալը կապված այն ուղղու հետ, որով նա փոխանցեց ուղերձը և խորհուրդ տվեց մարդկանց:Եթե (Միլադը) Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ծննդյան տոնը Կրոնական գործողություն լիներ, որով գոհանում էր Ալլահը և ընտրել էր Իր ծառաների համար, ապա Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) չէր բացատրի իր ժողովրդին, նա և իր ուղեկցորդները կտոնեին իրենց կյանքի ընթացքում: Քանի որ դա տեղի չի ունեցել, ակնհայտ է դառնում, որ Իսլամը ոչ մի կապ չունի Միլաադի հետ: Հակառակը, այն հանդիսանում է նորարարություններից մեկը, որի դեմ Մարգարեն զգուշացրել էր իր ժողովրդին:Գիտնականների մի խումբ ոչ միայն մերժել են Միլաադի տոնախմբությունը, այլև զգուշացրել են դրա դեմ:Ըստ Իսլամական Շարիաթի, բոլոր խնդիրների համար, որոնք կապված են օրինականացման կամ արգելման և մարդկանց միջև գոյություն ունեցող բոլոր խնդիրների հետ, անհրաժեշտ է դիմել Ալլահի Գրքին և Նրա Մարգարեի Սուննային, հետևելով Ալլահի խոսքերին. «Օվ դուք, ովքեր հավատք եք ընծայել, հնազանդվեք Ալլահին և հնազանդվեք Մարգարեին (Մուհամմեդին Խ.Ա.Ո.Ն) և ձեզանից նրանց (մահմեդականներին), ովքեր իշխանություն ունեն: Եվ, եթե դուք տարբերվեք կարծիքներում որևէ բանի շուրջ, դիմեք Ալլահին և Նրա Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) եթե դուք հավատք եք ընծայում Ալլահին և Վերջին Օրվան: Սա լավագույնն է և ավելի հարմարավետ վերջին հանգրվանի համար»: (4:59) Եվ Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.«Եվ ինչում որ դուք տարբեր կարծիք ունեք, որոշումը այստեղից Ալլահի հետ է, Նա է Կառավարող Դատավորը»: (42:10)Խնդրի հետ կապված մենք ետադարձ ենք կատարում Ալլահի Գրքին և պարզում ենք, որ այն մեզ պատվիրում է հետևել Ալլահի Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) իր Պատվիրաններին և զգուշացնում է արգելքներից: Բացի այդ այն մեզ ասում է, որ Ալլահը կատարելագործել է կրոնը մարդկանց համար: Այսպիսով, քանի որ Միլաադը Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ուսմունքների մեջ չէ, այն չի կարող հանդես գալ կրոնի մի մաս, որը Ալլահը կատարյալ է դարձրել մեզ համար և խնդրում է մեզ հետևել Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն):Կրկին, երբ մենք հայացք ենք գցում Ալլահի Մարգարեի Սուննային (Խ.Ա.Ո.Ն), ապա մենք չենք գտնում որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) կամ ուղեկցորդները տոնել են այն կամ խնդրել են մյուսներին տոնել: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Միլաադը կրոնի մի մաս չէ, այլ հանդիսանում է նորարարություն և գրքի մարդկանց կույր կրկնօրինակություն, այսինքն, Հրեաների և Քրիստոնյաների տոնախմբություն: Այս փաստարկը պարզաբանում է, որ յուրաքանչյուրը, ով չունի նվազագույն տեսանկյուն և ճշմարտության և արդարության շեղում, կարող է տեսնել, որ ծննդյան տոն նշելը ոչ մի կապ չունի Իսլամի հետ: Այն նորարարություն է, որի դեմ զգուշացրել են Ալլահը և Նրա Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն):Իմաստուն անհատը չի կարող խաբվել, տեսնելով մարդկանց այն հսկայական բանակը, ովքեր տոնում են, որովհետև ճշմարտությունը ակնհայտ է և Շարիաթի վկայությունն է ճանաչում, այլ ոչ թե մարդկանց հոծ բազմությունը: Ամենաբարձրյալ Ալլահը ասում է Հրեաներին և Քրիստոնյաներին.«Եվ նրանք ասացին. «Ոչ ոք չի մտնի Դրախտ, մինչ չդառնա հրեա կամ քրիստոնյա»: Այս նրանց իսկ ցանկությունն է: Ասա (Մուհամմեդ Խ.Ա.Ո.Ն) «Ներկայացրեք ձեր ապացույցը, եթե դուք ճշմարիտ եք»»: (2:111)Եվ Ամենաբարձրյալ Ալլահը նույնպես ասաց.«Եվ, եթե դուք հնազանդվեք երկրի մեջ առկա մնացյալ մարդկանց, նրանք ձեզ հեռու կառաջնորդեն Ալլահի Ուղղուց: Նրանք հետևում են վարկածի և միայն ստում են»: (6:116)Այս նորարարությունների մեծամասնությունը, ի լրացում իրենց նորարարական բնույթի, նույնպես սովորաբար չեն փախչում այլ չարիքներից, ինչպիսիք են կանանց և տղամարդկանց խառը հավաքը, երգերը որոնք ուղեկցում են երաժշտական գործիքները, թմրանյութերի կիրառությունը և այլն: Նրանք նույնպես ներառում են վատագույն բաները, օրինակ Մեծ Շըրկը, ցուցադրելով չափազանցություն Ալլահի Մարգարեի և այլ սուրբերին նկատմամբ և աղոթելով նրանց, կոչելով նրանց օգնությանը կամ հավատք ընծայելով, որ նրանք տեղյակ են գաղտնիքին և բոլոր նմանատիպ հայտարարություններին, որոնք հատուցում են հավատացյալին որպես անհավատի: Վավերական հաղորդում են, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.«Զգուշացեք Կրոնի մեջ չափազանցությունից; այն պատճառ հանդիսացավ նախկին մարդկանց ոչնչացմանը»: Նա նույնպես ասաց.«Գովասանք մի շռայլեք ինձ, ինչպես Քրիստոնյաներն են անում Մարիամի որդուն, ես ուղղակի ծառա եմ: Պարզ ասեք. «Ալլահի ծառան և Նրա Մարգարեն»»: (Հաղորդել է Բուխարին)Պատեհ է նշել, որ բազմաթիվ մարդիկ իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում տոնախմբությանը և կտրականապես պաշտպանում են նրանց, մինչդեռ հաճախում են պարտադիր երկրպագության, ինչպիսիք են ամենօրյա և Ուրբաթ օրերի աղոթքները: Նրանք նույնիսկ ամոթ չեն զգում, ոչ էլ գիտակցում են, որ մեծ չարիք են գործում: Անկասկած, սա ցույց է տալիս իրենց հավատքի թուլությունը, կարճատեսությունը և սրտերի խորապես արմատացած ժանգը ի շնորհիվ իրենց մեղքերի և անհնազանդության: Մենք խնդրում ենք Ալլահի պաշտպանությունը մեր և բոլոր մահմեդականների համար:Առավել զարմանալի է նշել, որ որոշ մարդիկ հավատք են ընծայում, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ներկա է գտնվում Միլաադին: Ուստի, նրանք կանգնում են ողջունելու նրան: Սա ոչ միայն մաքուր սուտ է այլև տգիտության վատագույն ձև, քանի որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ոչ դուրս կգա իր գերեզմանից մինչ Հարության Օրը, ոչ էլ կհանդիպի մարդկանց կամ կայցելի նրանց հանդիպումներին: Փոխարենը նա կմնա իր գերեզմանի մեջ մինչ Հարության Օրը, մինչդեռ նրա հոգին հանգստություն է գտել իր Տիրոջ ամենաբարձր վայրում: Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.«Դրանից հետո, անշուշտ դուք կմահանաք: Այնուհետ կրկին, դուք հարություն կառնեք Հարության Օրը»: (23:15-16)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.«Հարության Օրը ես առաջինը հարություն կառնեմ, ես կլինեմ առաջին բարեխոսությունը և առաջինը, ում բարեխոսությունը ընդունելի կլինի»:Վերոհիշյալ Ղուրանական և Սուննայի վկայությունները ապացույց են, որ Հարության Օրը հանգուցյալները անկասկած դուրս կգան իրենց գերեզմաններից: Իսլամի բոլոր գիտնականները համամիտ են այս կարծիքին: Մահմեդականը պետք է տեղյակ լինի այս ամենին և չպետք է հեշտորեն շեղվի նորարարությամբ և սնոտիապաշտությամբ, որոնք արարում են տգետ մարդիկ, առանց Ալլահի իշխանության:Ինչ վերաբերում է Մարգարեի օրհնությանը և ողջույնին, ապա դա հանդիսանում է ամենագերադասելի և առաքինի արարքը: Ալլահը ասաց.«Իրոք, Ալլահը Մարգարեին ու Նրա հրեշտակներին է շնորհում օրհնությունը, ինչպես նաև խնդրեք նրան գործել այդպես: Օվ դուք, ովքեր հավատք են ընծայել, խնդրեք Ալլահին շնորհել օրհնություն նրան և խնդրեք Ալլահին խաղաղություն շնորհել նրան»: (33:56) Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.«Նա, ով օրհնություն է ուղղում ինձ մեկ անգամ, Ալլահը օրհնություն է ուղարկում նրան տաս անգամ»:Այն միշտ անհրաժեշտ է, առանձնապես յուրաքանչյուր աղոթքի ավարտին: Ըստ գիտնականների, այն պարտադիր անհրաժեշտ է կրկնել յուրաքանչյուր աղոթքի Տաշահուդից հետո: Մի շարք դեպքերում, ինչպիսիք են Ադհանը, Ուրբաթ Օրը անհրաժեշտ է նշել Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) անունը: Եվ սա ես ցանկանում եմ նշել: Ես հույս ունեմ, որ այն կարող է բավարարել յուրաքանչյուրին, ում Ալլահը ցույց է տվել իր լույսը:Որքան ցավալի է տեսնել որոշ հավատարիմ մահմեդականների, ովքեր հայտնի են հավատքի իրենց հզորությամբ և սիրով Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) նկատմամբ, ովքեր կազմակերպել են նմանատիպ նորարար տոնախմբությունը:Եկեք հարցը ուղղենք նմանատիպ մարդկանց. «Ասեք մեզ, եթե դուք պատկանում եք Ահլ-ուս-Սուննային և հետևում եք Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն), արդյոք նա կամ նրա ուղեկցերդներից կամ հաջորդներից մեկը գործել է դա, թե այն նշանակում է հետևել Իսլամի թշնամիներին Հրեաներին և Քրիստոնյաներին և նմանատիպ բաներ:Սերը Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) նկատմամբ չի նշանակում տոնել նրա ծնունդը, այլ հնազանդվել նրան, հավատք ընծայել նրա ուսմունքին, հեռու մնալ նրա արգելքներից և երկրպագել Ալլահին այնպես, ինչպես նա է մեզ պատվիրել:Ժամանակ առ ժամանակ այն պետք է արտահայտել Սալաթի և Սալամի միջոցով, առանձնապես աղոթքների ժամանակ, նշելով նրա անունը: Ինչպես նշել է հեղինակը, Վահաբինները նոր չեն, ովքեր ժխտում են նմանատիպ նորարարությունը: Նրանց դավանանքը ասում է ամուր պահել Ալլահի Գիրքը և Նրա Մարգարեի Սուննան. հետևել նրան և առաքինի հետևորդներին, հավատք ընծայել և իրագործել այն, ինչ առաջադրել են առաքինի նախորդները և Իմամները, ինչպես նաև ուղղորդություն, ովքեր ի վիճակի են թողարկել կրոնական կարգադրություն, որը կապված է Ալլահի գիտելիքի, Նրա հատկանիշները կատարելության և արժանապատվության հետ, այնպես, ինչպես ցույց է տվել Փառահեղ Գիրքը և Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) վավերական ավանդույթը, ինչպես սրտացավ ընդունել են նրա ուղեկցորդները: Վահաբինները հավատք են ընծայում այնպես, ինչպես նրանց հաղորդել են, առանց շեղման, կատարելագործման կամ օրինակի կամ այս հատկանիշների ժխտման: Նրանք կառչում են հետևորդների ուղղուն, գիտակ, հավատքի և անբիծ մարդկանց: Նրանք հավատք են ընծայում, որ հավատքի հիմքը նշանակում է վկայել, որ որ ոքի չպետք է երկրպագել բացառությամբ Ալլահի և որ Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն) հանդիսանում է Ալլահի Մարգարեն: Նրանց է պատկանում հավատքի հիմքը և ճյուղերից մեկը:Ըստ Մահմեդականների համաձայնության, նրանք տեղյակ են, որ այս արմատը վերաբերում է գիտելիքին, գործին և հաստատմանը: Այն ենթադրում է, որ պետք չէ երկրպագել որևէ մեկին, բացառությամբ Ամենաբարձրյալ Ալլահի: Ով, ոչ ոքի չի միավորում: Այն նաև ենթադրում է որևէ այլ բանի երկրպագություն, բացառությամբ Նրա: Այն ցույց է տալիս, թե ինչու է արարել ջինին և մարդկությանը, ինչու են ուղարկել Մարգարեներին և ինչու են հայտնվել Գրքերը: Ի լրացում, Իբադահը, երկրպագությունը հանդիսանում է ոչ միայն կատարյալ հնազանդություն և սեր, այլև կատարյալ հնազանդություն և պատկառանք: Իսլամը միակ կրոնն է, որը սահմանել է Ալլահը և տարածել են մարգարեները և ընդունելի է Ալլահից, անկախ անցյալի կամ ներկայի: Նա, ով իր կամքը հնազանդեցնում է Ալլահին, այլ ոչ թե որևէ այլ մեկին, բացառությամբ Նրա, հանդիսանում է Մուշրիկ, բազմաստված: Նույնը կարելի է ասել մեկին, ով աղոթում է Ալլահին և որևէ այլ մեկին բացառությամբ Նրա: Ինչ վերաբերում է նրան, ով չի հնազանդվում Նրան, ապա դառնում է ամբարտավան Ալլահի հանդեպ իր պարտավորությունների նկատմամբ: Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.«Եվ, իրոք, Մենք ուղարկել ենք յուրաքանչյուր Ումմային, համայնքին, ժողովրդին Մարգարե, հայտարարելով. «Երկրպագեք միայն Ալլահին և խուսափեք կամ հեռու մնացեք Թագհութից, բոլոր կեղծ աստվածություններից»»: (16:36)Ուստի, Վահաբինների դավանանքը հիմնված է այն վկայության լրացման վրա, որ Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն) հանդիսանում է Ալլահի Մարգարեն և ամբողջովին թողնել բոլոր նորարարությունները, սնոտիապաշտությունը և այն, ինչ դեմ է Շարիաթին:Այս է, ինչին հավատք է ընծայում և հրավիրում Շեյխ Մուհամմեդ իբն Աբդուլ Ուահաբը, թող Ալլահը գթա նրան: Նա, ով նրան է վերագրում որևէ բան, ոչ միայն ստում է, այլև մեծ մեղք է գործում և հայտարարում է այն, ինչ ամբողջովին անհիմն է: Նա, անկասկած, ստանում է այն, ինչ Ալլահը խոստացել է բոլոր ստախոսներին:Միության Դեկլարացիայի թեմայով գրառված հայտնի գիտական աշխատանքների շնորհիվ Շեյխը ցույց է տվել Լա իլահա իլլ Ալլահ միտքը, որ ոչ ոք արժանի չէ երկրպագության, բացառությամբ Ամենաբարձրյալ Ալլահի և որ նմանատիպ երկրպագությունը պետք է զրկել յուրաքանչյուր տեսակի Շըրկից, լինի այն մեծ, թե փոքր: Նա, ով տեղյակ է այս գրերին, նրա քարոզներին և Ալլահի կոչին և նրա աշակերտների ուղղուն, կարող է հեշտորեն գտնել, որ այս մոտեցումը չի տարբերվում մեր առաքինի նախորդներից, և մեծ, ուսյալ և ուղղորդող իմամներից: Իրոք, նա առաջադրել է, ինչ նրանք արել են իրենց կյանքի ընթացքում, որը կապված է միայն Ալլահի երկրպագության, նորարարությունների և սնոտիապաշտության ժխտմանը հետ:Կարիք չկա լրացնել Ալլահի և Նրա Մարգարեի պատվիրանները և այն ամենը, ինչ ստացել և հետևել են Ահլ-ալ-Սուննա ուալ Ջամաահի ուղեկցորդները և հետևորդները: Արգելել տոնելը Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ծննդյան տարեդարձը ի շնորհիվ նորարար բնույթի, ի լրացում նշանների չափազանցության և Շըրկի, որը սովորաբար միավորում են, ոչ միայն դեմ է Իսլամին այլև նսեմացուցիչ է Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) համար: Փոխարենը անհրաժեշտ է հնազանդության գործողություն, ինչպես ասել է Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն).«Զգուշացեք կրոնական խնդիրների չափազանցությունից: Ձեր նախորդները ոչնչացել են ի շնորհիվ կրոնական չափազանցության»: Կրկին նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց.«Մի շռայլեք գովասանք ինձ, ինչպես Քրիստոնյաները Մարիամի որդուն: Ես ծառա եմ: Այսպիսով ուղղակի ասեք «Ալլահի ծառան և Նրա Մարգարեն»»:Հենց այս էի ուզում մատնանշել գրքույկի մեջ:Թող Ալլահը օգնի մեզ և բոլոր մահմեդականներին ընկալել Իր կրոնը, շարունակաբար հաստատել այն, ամրացնել Սուննային և հեռու պահել նորարարություններից: Իրոք, Նա Առատաձեռն և Բարի է:Եվ, թող Ալլահը պարգևի Իր օրհնությունը և գթասրտությունը մեր Մարգարե Մուհամմեդին, նրա ընտանիքին և ուղեկցորդներին: Աբդուլ-Ազիզ իբն Աբդուլլահ իբն ԲազՆախագահԻսլամական Հետազոտությունների նախագահություն, Իֆթա, Դաուա և Ուղղորդություն:[1] Ահլ-ուս-Սուննահ և Ջամաահ. Այն մարդիկ են, ովքեր հավատարիմ եմ Սուննային, Մարգարեի խոսքերին և Ջամաահ- Սահաբայի ընդհանուր մարմնի հավատքը և մեթոդաբանությունը:

المرفقات

2

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՍՈՒՆՆԱՅԻ և ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ ԸՆԴԴԵՄ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ.
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՍՈՒՆՆԱՅԻ և ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ ԸՆԴԴԵՄ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ.