البحث

عبارات مقترحة:

الكبير

كلمة (كبير) في اللغة صفة مشبهة باسم الفاعل، وهي من الكِبَر الذي...

المقيت

كلمة (المُقيت) في اللغة اسم فاعل من الفعل (أقاتَ) ومضارعه...

المهيمن

كلمة (المهيمن) في اللغة اسم فاعل، واختلف في الفعل الذي اشتقَّ...

ԻՍԼԱՄԱԿԱՆ ՌԱՄԱՆՏԻՑԻԶՄ

الأرميني - Հայերեն

المؤلف Դոկտոր Աբդուլ-Ռահմեն Էլ-Շիհա ، EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)
القسم كتب وأبحاث
النوع نصي
اللغة الأرميني - Հայերեն
المفردات الحقوق الزوجية
ԻՍԼԱՄԱԿԱՆ ՌԱՄԱՆՏԻՑԻԶՄ

التفاصيل

ԻՍԼԱՄԱԿԱՆ ՌԱՄԱՆՏԻՑԻԶՄ ՆԱԽԱԲԱՆ ՄՈՒՍՈՒԼՄԱՆ – ՌՈՄԱՆՏԻԿԸ ՍԱ Է ԻՍԼԱՄ ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ՀՈՐ ՈՒՂԵՐՁԸ ՈՐԴՈՒՆ, ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐԸ. ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ՄՈՐ ՈՒՂԵՐՁԸ ԴՍՏԵՐԸ ,ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԳԻՇԵՐԸ. ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՅԻ (Խ.Ա.Ո.Ն) ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո. Ն) և ՀԱՆԳԻՍՏԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՅԻ Խ.Ա.Ո.Ն ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՂՄԸ. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ Խ.Ա.Ո.Ն և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ  ԻՍԼԱՄԱԿԱՆ ՌԱՄԱՆՏԻՑԻԶՄՀեղինակԴոկտոր Աբդուլ-Ռահմեն Էլ-ՇիհաԹարգմանությունըEUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC) & Աննա Ռ. Հակոբ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՌԱՄԱՆՏԻՑԻԶՄԴոկտոր Աբդուլ-Ռահմեն Էլ-ՇիհաԹարգմանությունըEUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC) & Աննա Ռ. Հակոբ Ստուգող հանձնաժողովԱբու Առամ© Copyright (Հոգեբանական իրավունքները)Դոկտոր Աբդուլ-Ռահման Աշ-Շիհաhttp://www.islamland.comԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆԱԽԱԲԱՆՄՈՒՍՈՒԼՄԱՆ – ՌՈՄԱՆՏԻԿԸ ՍԱ ԻՍԼԱՄՆ Է.ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ՀՈՐ ՈՒՂԵՐՁԸ ՈՐԴՈՒՆ, ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐԸ.ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ՄՈՐ ՈՒՂԵՐՁԸ ԴՍՏԵՐԸ ,ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԳԻՇԵՐԸ.ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՅԻ Խ.Ա.Ո.Ն ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ Խ.Ա.Ո.Ն և ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՆԳԻՍՏԸ. ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՅԻ Խ.Ա.Ո.Ն ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՂՄԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵն Խ.Ա.Ո.Ն և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ  ՆԱԽԱԲԱՆԱմենագթասիրտ և Ամենաներող Ալլահի անունով.Փառք Ալլահին, Աշխարհների Տիրակալին : Խաղաղություն և օրհնություն Մուհամեդին, նրա ընտանիքին և նրա բոլոր ուղեկցորդներին : Այս գրքում , խոսքը գնում է իսլամական ռոմանտիցիզմի մասին : Անհրաժեշտ է , որ Մարգարե Մուհամեդը (Խ.Ա.Ո.Ն) լինի օրինակ այս հարցում: Քանի , որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) , ում ուղարկել էին ամբողջ մարդկությանը , եկել էր սովորեցնելու Ալլահի օրենքները և բարելավելու բարոյականությունը : Նա (Խ.Ա.Ո.Ն ) օրինակ է մուսուլմաններին , ում անհրաժեշտ է հետևել : Պետք է ուղղորդվել նրա Սուննայով , իրականացնելով Ամենաբարձրյալ Ալլահի պատվիրանները , Ով ասել է . «Ալլահի Մարգարեն , հոյակապ օրինակ է ձեզ համար , նրանց համար , ովքեր հույսները դրել են Ալլահի և Վերջին Օրվա և Ալլահի հիշատակման վրա :» (Ղուրան 33 :21)Նա (Խ.Ա.Ո.Ն) Ամենաբարձրյալ Ալլահի հաղորդողն է, այդ իսկ պատճառով մուսուլմաններին հայտնի է Նրա ամբողջ կյանքը մանրամասնորեն , մեծ և փոքր, անձնական և հասարակական հարցերը , որոնք փոխանցվել են սերնդից սերունդ : Նրա (Խ.Ա.Ո.Ն) խոսքը և արարքները հանդիսանում են օրենսդրություն , որի միջոցով մուսուլմանը գիտակցում է իր կրոնը , որը տանում Ալլահի Գոհունակությանը , Սիրուն և Դրախտ : Ամենաբարձրյալ Ալլահը ասաց. ««Ասա. « Եթե դուք սիրում եք Ալլահին , ապա հետևեք ինձ և Ալլահը կսիրի ձեզ և կների ձեր մեղքերը , քանի որ Ալլահը Ներող և Գթասիրտ է :»» (Ղուրան 3 : 31)Ճշմարիտ , Իսլամի հիմքը սերն է , որը դրդում է ենթարկվել քո Սիրելիին: Այն դրդում է հետևել Նրա պատվիրաններին և արգելել Նրա արգելքները : Դրդում է նաև հնարավորին չափ մոտենալ Նրան , կատարելով Նրան սիրելի արարքներ : Իրոք, ամենամեծ և առաքինի սերը Ամենաբարձրյալ Ալլահին տածած սերն է , որի միջոցով իրականանում է մուսուլմանի բարձր բարոյականությունը : Դրա շնորհիվ նա դուրս է գալիս իր եսի սահմաններից և բարձրանում է , իրականացնելով կրոնի օրենքները : Նա վատնում է իր գութը և սերը Ալլահի արարածներին անշահախնդրորեն , դուրս գալով եսասիրական սիրուց , որը հիմնված է անձնական շահի և օգուտի վրա: Դրան հաջորդում է Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) նկատմամբ սերը , որը վեր է սեփական հոգու, ունեցվածքի և երեխաների նկատմամբ սիրուց:Նա (Խ.Ա.Ո.Ն) հանդիսանում է Ճիշտ ուղղու , Ալլահի կրոնի և Դրախտի մուտքի պատճառ :Այդ իսկ պատճառով այն հանդիսանում է բարձրագույն աստիճան : Դրա հետ մեկտեղ պետք է պատշաճ հարգանք տալ այն աստիճանին , որի վրա դրել է նրանց Ալլահը : Այդ աստիճանը երկրպագությունն է , երկրպագություն և հնազանդություն Միակ Ալլահին : Ամենաբարձրյալը ասաց. ««Ասա. « Եթե ձեր հայրերը , ձեր զավակները , ձեր եղբայրները , ձեր կանայք , ձեր ընտանիքները , ձեռք բերված ունեցվածքը , առևտուրը , վնասը , որից դուք խուսափում եք և կացարանը , որը դուք սիրում եք ավելի սիրելի են, քան Ալլահը , Նրա Մարգարեն և Նրա ճանապարհին պայքարը , ապա սպասեք , մինչ Ալլահը գա իր հրամանով : Ալլահը չի ուղղորդում կեղծ մարդկանց ճշմարիտ ուղղու :»» (Ղուրան 9 : 24 )Նա , ով համոզված է , որ Իսլամը դաժանության և կոպտության կրոն է , հեռու է իսկությունից : Իսլամը ընդգրկուն կրոն է : Այսինքն, Իսլամում աչքաթող չի արվում մուսուլմանի կյանքի ոչ փոքր , ոչ էլ մեծ խնդիրները : Լինի դա նյութական , թե հոգևոր խնդիր, Իսլամը տալիս է ճիշտ պատասխան և դնում է ճիշտ ուղղու : Այդ իսկ պատճառով , Իսլամը ոչ միայն հավատքի, օրենքների , բարոյականության կրոն է , այլև ռոմանտիցիզմի կրոն է , որը ներառում է ճիշտ , համընդհանուր իսլամական հասկացություն , արտահայտված սիրո, գութի , զգացմունքների քնքշությամբ, կարեկցանքով , բարերարությամբ , բարձր բարոյականությամբ և արարածների հետ հարաբերությունների քնքշությամբ , որը շրջապատում է մարդուն իր կյանքում : Այս քնքշությունը չի սահմանափակվում միայն մեկ կողմով , որը արտահայտվում է կնոջ և տղամարդու միջև թե ֆիզիկական , թե հոգևոր առումով , քանի որ իսլամում ռոմանտիցիզմը չի նշանակում բարի վերաբերմունք նրան, ով սիրում է վատ վերաբերվել մյուսներին : Եվ այդ պատճառով մենք կցուցադրենք մուսուլման ռոմանտիկի բարոյականության հատկանիշները , որպեսզի պարզաբանենք սիրո և ռոմանտիզմի իսլամական հասկացությունը նրանց նկատմամբ, ովքեր շրջապատում են մուսուլմանին :  ՄՈՒՍՈՒԼՄԱՆ – ՌՈՄԱՆՏԻԿԸ Մուսուլման - ռոմանտիկը նա է , ում համար անձեռնամխելի են մարդիկ, նրանց կյանքը , պատիվը և ունեցվածքը : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Հաղորդե՞մ ձեզ հավատացյալի մասին : Այդ նա է , ում չարիքից ապահովված են մարդիկ իրենց կյանքերով և ունեցվածքով : Եվ մուսուլման է հանդիսանում նա , ում լեզվից և ձեռքերից ապահով են մարդիկ:» [1]  Եվ ոչ միայն այդ : Մուսուլման ռոմանտիկը նա է , ով սիրում է բարիք և տալիս է այն մարդկանց անշահախնդրորեն : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ալլահի արգելքներից վախենալով , դու կդառնաս մարդկանցից ամենա երկրպագողը : Գոհացիր նրանով , ինչ Ալլահը կանխորոշել է քեզ և դու կլինես մարդկանցից ամենահարուստը : Բարերար եղիր հարևանիդ և կլինես ամենահավատացյալը : Ցանկացիր մարդկանց այն , ինչ ցանկանում ես քեզ համար և դու կլինես մուսուլման:» [2]  Մուսուլման ռոմանտիկը արդար է իր և հասարակության նկատմամբ : Արդար է նույնիսկ իր թշնամիների նկատմամբ: Նա չի պատժում որևէ մեկին ուրիշի հանցագործության համար : Երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մուսուլմանների բանակ ուղարկեց այն բազմաստվածների դեմ արշավի, ովքեր վնասում էին , արտաքսում և տանջում էին նրա հետևորդներին , ասաց. «Մի սպանեք երեխաների, կանանց և ծերերի , մի չորացրեք աղբյուրներ , մի արմատախիլ արեք ծառեր , բացի նրանցից , որոնք խանգարում են մարտնչել կամ ծածկում են ձեր ուղղին , մի այլանդակեք մարդուն և անասուններին , մի փոխանցեք և մի գողացեք ավարից [3]:» Մուսուլման ռոմանտիկը հոգ է տանում շրջակա միջավայրի , կենդանիներ մասին : Նա չի սիրում , երբ նրանց տանջում են :Մեկ անգամ , Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) մոտով մի մարդ անցավ ավանակի հետ , որի ճակատին կար դաջվածք : Այդ տեսնելով Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Հաղորդեմ ձեզ արդյոք այն, որ ես անիծել եմ նրան , ով դաջում է անասունին կամ հարվածում է երեսին:»[4]Պետք է անասունին վերաբերվել մեղմությամբ և գթասրտությամբ : Աիշան (Խ.Ա.Ո.Ն) ասաց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մաքրում էր ափսեն կատվի համար , որից հետո այն ըմպում էր դրանից : [5]Նա (Խ.Ա.Ո.Ն) նույն կերպ հոգ էր տանում շրջապատող թռչուններին , չէր վախեցնում նրանց և առանց անհրաժեշտության չէր որսում : Իբն Մասուդը (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Մեկ անգամ մենք ճանապարհ էինք գնում Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) հետ և նա հեռացավ կարիքը հոգալու : Այդտեղ մենք տեսանք մի փոքրիկ թռչուն, երկու ձու կողքին : Մենք վերցրեցինք այդ ձվերը , և թռչունը սկսեց ուժգին թափահարել թևերը : Եկավ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) և ասաց. «Ո՞ վ է տառապանք տվել նրան, վերցնելով երեխաներին : Վերադարձրեք նրա երեխաներին :» Նա (Խ.Ա.Ո.Ն) նույնպես տեսավ մրջնաբույն , որը մենք այրեցինք և ասաց. «Ո՞ վ է այդ այրել :» Մենք պատասխանեցինք .«Մենք :» Նա (Խ.Ա.Ո.Ն ) պատասխանեց .«Ոչ ոք իրավունք չունի պատժել կրակով, բացի Տիրոջ կրակից :»[6] Մուսուլման – ռոմանտիկը հոգ է տանում այն վայրերի մաքրության մասին , որտեղ մարդիկ են հավաքվում: Նա (Խ.Ա.Ո.Ն ) կարիք չէր հոգում , ոչ էլ աղբ էր թափում այնտեղ, ոչ էր թույլ էր տալիս մյուսներին անել այդ : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Զգուշացեք երկու պատճառներից , որոնց շնորհիվ ձեզ կարող են անիծել , դրանք են ճանապարհի վրա կամ ստվերում մեծ և փոքր կարիք հոգալը , որտեղ կարող են մարդիկ նստել :» [7]Հակառակը, մուսուլման ռոմանտիկը նա է , ով փորձում է մաքրել այն , ինչ կարող է վնաս պատճառել : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ճանապարհից խոչընդոտ հեռացնելը բարեգործություն է :» [8] Մուսուլման -ռոմանտիկը պահպանում է այն , ինչ օգուտ է բերում հասարակությանը և մարդկանց : Օրինակ ծառերը և այլն : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Մի կոտրիր պտղաբեր ծառը, մի սպանիր տնային անասուն առանց կարիքի և զգուշացիր հավատացյալին վնաս պատճառելուց :»[9]Մուսուլման –ռոմանտիկը նա է , ով կոչ է անում բնության պահպանությանը գիտակցականորեն: Նա ծառեր է տնկում և կանաչազարդում է շրջակայքը : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Եթե հասնի Դատաստանի Օրը, և ձեզանից որևէ մեկի ձեռքին լինի արմավենու ճյուղ , ապա եթե հնարավոր է տնկիր այն , մինչ Ժամը կգա :»[10] Մուսուլման –ռոմանտիկը հոգ է տանում մաքուր ջրի մասին և չի աղտոտում այն : Ջաբիրը (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) արգելեց միզել հոսող ջրի մեջ:» [11]«Մուսուլմանը համագործակցում է երեք բաներում. արոտավայրերում , ջրում և կրակում:»[12] Նա ջանում է պահպանել ջրի աղբյուրը , առվակները , որպեսզի ամբողջ մարդկությունը , կենդանական և բուսական աշխարհը կարողանա օգտվել դրանից : Բայց , միևնույն ժամանակ , չի կարելի աննպատակ գերօգտագործել այն :Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) անցնելով Սադի կողքով , երբ նա լվացում էր անում, ասաց. «Այս ի՞նչ ճոխություն է :» Նա պատասխանեց . « Մի՞թե լվացման մեջ գոյություն ունի ճոխություն : » Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Իհարկե , նույնիսկ եթե դու այդ անում ես հոսող գետի մոտ:»[13]Մեզ հրամայված է հետևել Ալլահի Մարգարեյին( Խ.Ա.Ո.Ն) և նրան , ինչ ներառում է իրական «ռոմանտիզմի» նշանակությունը , որը ներառում է մեղմություն ամենի հետ փոխհարաբերություններում: Հետևել այդ ամենին դարձել է մուսուլմանի հավատքի հաստատում , ինչին նա հավատում է և պահպանում է դրանց օգտագործումը իրականության մեջ: Նա իր կյանքում վարվում է այնպես, ինչպես գոհանում է Ալլահը , Ով ասաց. ««Ասա. « Եթե դուք սիրում եք Ալլահին , ապա հետևեք ինձ և Ալլահը կսիրի ձեզ և կների ձեր մեղքերը , քանի որ Ալլահը Ներող և Գթասիրտ է :»» (Ղուրան 3 : 31 ) ՍԱ Է ԻՍԼԱՄԻսլամը սեր է այն ամենին, ինչ արարել է Ալլահը : Այն իրականանում է Ալլահի հրամանների միջոցով :Մարդը ինչպես սնունդով և խմիչքով պահպանում է իր մարմինը , այնպես էլ կրոնով պահպանում է իր հոգին , որի միջոցով նա բարձրանում է արժանավայել կյանքի և հեռանում է կենդանականից և կրքայինից ինչպես նաև դաստիարակում է իր մեջ զգացմունքները : Այս բաժնում , մենք կդիտենք ռոմանտիցիզմի մեկ կողմը , որը վերաբերվում է Ալլահի Մարգարեյի , Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն) հարաբերություններին իր կանանց հետ : Նա Խ.Ա.Ո.Ն բոլորին ցուցաբերում էր լավագույն վերաբեմունք , մասնավորապես կանանց նկատմամբ : Նա բարձրացրեց նրանց աստիճանը , պարտավորեցնելով մյուսներին հարգել և հեռացրեց անարդարությունները նրանց նկատմամբ : Մինչ իսլամը , կանայք ապրում էին կյանքի եզրագծում : Այսպես էր նկարագրում այդ Ումար իբն ալ- Խատաբը (Խ.Ա.Ո.Ն ) , հավատացյալների առաջնորդը և Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) երկրորդ փոխանորդը , ասելով .«Երդվում եմ Ալլահով, տգիտության ժամանակաշրջանում ,մենք կնոջը ոչ մի իմաստ չէինք տալիս , այնքան ժամանակ , մինչ Ալլահը չլուսաբանեց նրանց նկատմամբ վերաբերմունքում այն , ինչ լուսաբանեց և տարանջատեց նրանց համար այն , ինչ տարանջատեց:»[14] Երբ եկավ Իսլամը , ապա նրա ուղղությունը կանանց նկատմամբ պարզ էր : Իսլամը լուսաբանեց , որ տղամարդու լավագույն բարերարություններից և բարոյականության բարձր արտահայտման ձևերից մեկը , կնոջը արժանավայել վերաբերվելն է : Եվ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ձեզանից լավագույնները , իրենց ընտանիքներին լավագույնը վերաբերվողներն են:» [15] Այսպիսով , նրա ջանքերի շնորհիվ , կանայք հասան այնպիսի բարձր աստիճանի , որին չէին հասել տղամարդիկ և որից հեռու էին մյուս հասարակությունների կանայք : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սիրում էր կանանց մարդկային հատկությունները ասելով.«Այս կյանքում ինձ սիրելի են կանայք և անուշաբույրը : Իսկ իմ աչքերի բերկրանքը աղոթքն է :»[16]Այդ սերը ընդգրկում է զգացմունք և քնքշանք: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ես կտակում եմ ձեզ լավ վերաբերվել կանանց:»[17] Այն կոչում է պահպանել նրանց իրավունքները , հրամայել քնքշություն նրանց նկատմամբ , հարգել և չնվաստացնել : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Կանանց պատկառանք է տալիս պատվելին և նվաստացում նվաստը:»[18]Այն կոչում է նաև մեղմության և հարգանքի : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Իրոք, լիակատար հավատքով հավատացյալները նրանք են , ովքեր լավագույնն են վերաբերվում իրենց կանանց:»[19]Այսպիսով , Իսլամը կնոջը դրեց այն աստիճանին, որից նա զրկված էր մինչ այդ : Այն հավասարեցրեց նրան տղամարդուն ամենում , բացի բացառիկ պարագաներից , որոնց մասին հրամայել է Ալլահը : Դրանցից են ժառանգությունը և այլն , որոնք նշում են շարիաթի վկայությունները : Այն դրաձրել է նրանց տղամարդու լրացում : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Կանայք հանդիսանում են տղամարդկանց քույրերը:»[20]Ավելին, Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) անվանեց կանանց «այս կյանքի լավագույն նվերը» ասելով.«Այս կյանքը հաճույք է : Իսկ այս կյանքի լավագույն հաճույքը , առաքինի կինն է :»[21]Նա կնոջը դարձրեց այս կյանքի երջանկության բանալին : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Երջանկություն են համարվում չորս բան . առաքինի կինը , լայնարձակ կացարանը , առաքինի հարևանը և առողջ ձին:»[22]Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) անվանեց կնոջը «կրոնի կեսը:» Նկատի է առնվում , որ առաքինի կինը հանդիսանում է ճիշտ ուղղություն ամուսնու համար : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Երբ ստրուկը ամուսնանում է , ապա նրա կրոնի կեսը դառնում է լիարժեք: Թող նա վախենա Ալլահից , իր երկրորդ կեսում :»[23]Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ինչպես սիրում էր կնոջ մեջ տեսնել կին , այնպես էլ սիրում էր տեսնել նրա մեջ մայր : Նա պարտավորեցնում էր հարգել, պատվել և հոգ տանել նրան, այդ դարձնելով Դրախտ մտնելու մեկ պատճառ : Մեկ անգամ Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մոտ եկավ Ջահիմա աս- Սուլյամին և ասաց. «Օ, Ալլահի Մարգարե, ես ցանկանում եմ մասնակցել մարտին և եկել եմ խորհրդակցել քեզ հետ :» Նա (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց .«Կենդանի՞ է արդյոք քո մայրը :» Ջահիման պատասխանեց .«Այո:» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Հոգ տար նրան , քանզի , իրոք , Դրախտը նրա ոտքերի մոտ է :»[24]Նա (Խ.Ա.Ո.Ն) բարերարությունը նրա նկատմամբ դարձրեց ավելի գերադասելի , քան հոր և բարեկամների նկատմամբ : Մեկ անգամ Ալլահի Մարգարեյի մոտ եկավ մի մարդ և ասաց. «Օ, Ալլահի Մարգարե , մարդկանցից ավելի ո՞վ է արժանի իմ լավ վերաբերմունքին :» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց .«Քո մայրը :» Մարդը հարցրեց . «Հետո , ո՞վ:» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց .« Քո մայրը :» Մարդը հարցրեց .« Հետո ո՞վ:» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց .« Քո մայրը :» Մարդը հարցրեց .« Հետո ո՞վ :» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) պատասխանեց .« Հետո քո հայրը :»[25]Նույնպես, Մարգարեն Խ.Ա.Ո.Ն սիրում էր կնոջ մեջ կինը, և ասաց Ամար իբն ալ- Ասույին , երբ նա հարցրեց . «Ո՞վ է մարդկանցից ավելի սիրելի քեզ :» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) պատասխանեց . «Աիշան :» Ես հարցրեցի . « Իսկ տղամարդկանցի՞ց :» Նա (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց .«Նրա հայրը:» Ես հարցրեցի .« Հետո ո՞վ:» Նա (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց . « Ումարը :» Հետո թվարկեց ուղեկցորդներին , իսկ ես լռեցի վախենալով . որ կլինեմ նրանց միջից վերջինը [26]:Նույնպես Նա (Խ.Ա.Ո.Ն) կնոջ մեջ սիրում էր դուստրը : Աիշան (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ես չեմ տեսել մեկ ուրիշին ավելի ամոթխած, հնազանդ Ալլահին , և բարձր բարոյական, քան Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) էր իր դստեր , Ֆաթիմայի նկատմամբ :» Հետո Աիշան (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Երբ Ֆաթիման գալիս էր Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մոտ, նա ոտքի էր կանգնում նրա առջև, համբուրում և նստեցնում էր իր տեղը : Իսկ երբ Նա (Խ.Ա.Ո.Ն) էր այցելում Ֆաթիմային , ապա նա էր ոտքի կանգնում , համբուրում նրան և նստեցնում էր իր տեղը :»[27] Այսպիսին էր նրա մեղմ վերաբերմունքը բոլորի, մանավանդ կանանց նկատմամբ : Այս ամենը հանդիսանում է աստվածային խորհուրդ մուսուլմանների համար : Պետք է արտահայտել մեղմություն , զգացմունքայնություն և հարգանք նրանց նկատմամբ : Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.  «Ապրեք նրանց հետ արժանավայել :» (Ղուրան 4 : 19)Իբն Կասիրը իր մեկնաբանության մեջ ասում է . « Այսինքն, նրանց նկատմամբ ձեր խոսքերը դարձրեք հաճելի , և բարելավեք ձեր արարքները և արտաքին տեսքը ըստ հնարավորության , այնպես , ինչպես այդ ցանկանում եք նրանցից :» Ամենաբարձրյալը ասաց.  « Կանայք ունեն նույնպիսի իրավունքներ, ինչպիսի պարտավորություններ :» (Ղուրան 2 : 228)Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) ուղեկցորդները հետևում էին այս ուղղուն և խորհրդին : Իբն Աբբասը , այս Ումմայի[28] Ղուրանի մեկնաբանը , ասաց. «Իրոք , ես պճնվում եմ իմ կնոջ համար այնպես, ինչպես նա է այդ անում ինձ համար:» Որովհետև Ամնեաբարձրյալը ասաց.  « Կանայք ունեն նույն իրավունքները , ինչպիսի պարտավորություններ :» (Ղուրան 2 : 228) ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ՀՈՐ ՈՒՂԵՐՁԸ ՈՐԴՈՒՆ, ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐԸ.Ճանապարհ դեպի ռոմանտիզմ, լավ վերաբերմունք, քնքշություն և հնարավորություն հանդուրժել մեկ այլ անձի առանձնահատկությունները , սա է ճանապարհը, բարեպաշտ մուսուլմանի , ինչը նա պետք է գործնականում կիրառի, ենթակվելով Ալլահի հրամանին : Օրինակ է ծառայում , Սուննայի և միասնական համայնքի հետևորդներից մեկի ուղերձը որդուն իր հարսանիքի օրը, սովորեցնելով կնոջ իրավունքները , որը նա պետք է կատարի: . Նա ասաց.«Օ, Որդյակ, իրոք, դու կհասնես երջանկության քո տանը , միայն հետևիր տաս ուղերձների , որոնք դու կնվիրես քո կնոջը : Ապա վերցրու ինձանից և անկոտրուն հետևիր դրանց . Ինչ վերաբերվում է առաջին և երկրորդ ուղերձներին , ապա իրոք, կանայք սիրում են քնքշություն և սիրո խոստովանություն : Գծուծ մի եղիր այդ հարցում քո կնոջ նկատմամբ : Եթե գծուծ լինես , ապա ձեր միջև կստեղծես սիրո պակասի և չորության պատնեշ :Ինչ վերաբերվում է երրորդ ուղերձին , ապա իրավմամբ, կանանց տհաճ է դաժան տղամարդը : Բայց նրանք գերադասում են թույլ և մեղմ տղամարդու : Այդ դեպքում, դիր ամեն հատկություն իր տեղը : Քանզի , իրոք, այն մոտ է սիրուն և հանգստությանը : Ինչ վերաբերվում է չորրորդ ուղերձին , ապա կանայք սիրում են ամուսնու մեջ այն , ինչ ամուսինն է սիրում նրանց մեջ , այսինքն, բարի խոսքերը, հաճելի տեսքը , մաքուր հագուստը և անուշաբույրը : Եղիր միշտ այդպիսին : Ինչ վերաբերվում է հինգերորդ ուղերձին , ապա իրոք տունը կնոջ թագավորությունն է : Այնտեղ նա զգում է գահի տիրակալ և թագուհի : Զգուշացիր ավիրել այդ թագավորությունը , որում նա ապրում է : Նույնպես զգույշ եղիր չիջեցնել նրան այդ գահից : Այդ դեպքում դու կվերցնես նրանից իշխանությունը : Իսկ թագավորի համար չկա ավելի ատելի մարդ , քան նրա իշխանությունը վերցնողը: Նույնիսկ եթե արտաքնապես ապացուցի քեզ ուրիշ բան : Ինչ վերաբերվում է վեցերորդ ուղերձին, ապա կինը ցանկանում է ունենալ ամուսին , բայց չի ցանկանում կորցնել իր հարազատներին : Զգուշացիր դնել քեզ նրա հարազատներին հավասար , գցելով նրան ընտրության առջև: Քանի որ , նա , նույնիսկ քեզ գերադասելով իր հարազատներից , կկարոտի նրանց , բերելով այդ քո առօրյա կյանք : Ինչ վերաբերվում է յոթերորդ ուղերձին , ապա կինը արարվել է կոր կոնքից ինչը նրա գեղեցկությունը և գրավչությունն է , այլ ոչ թե թերությունը : Այդ իսկ պատճառով , խիստ մի դատիր նրան , եթե նա սխալվում է , ներողամիտ եղիր : Եթե դու փորձես ուղղել կորությունը , ապա կկոտրես նրան ամուսնալուծությամբ : Եվ մի լքիր նրան , եթե սխալվել է , այդ միայն կմեծացնի կորությունը և նա ոչ կլսի , ոչ էլ քնքշություն կցուցաբերի : Եղիր ծայրահեղություններից հեռու: Գտիր ոսկե միջինը : Ինչ վերաբերվում է ութերրորդ ուղերձին, ապա իրոք, կինը արարվել է այնպես, որ անշնորհակալ է ամուսնուն և հարազատներին բարության համար : Եթե ամբողջ կյանքի ընթացքում դու բարերարություն անես և մեկ անգամ ինչ որ սխալ գործես , ապա նա կասի . « Ես երբեք քեզանից բարիք չեմ տեսել :» Ապա, թող այդ հատկությունը չստիպի քեզ ատել կամ լքել նրան : Եթե քեզ դուր չի գալիս այդ հատկանիշը , ապա դուր կգա մեկ այլը : Ինչ վերաբերվում է իններորդ ուղերձին , ապա իրոք , կինը անցնում է որոշակի փուլեր , երբ նրա մարմինը և հոգին հոգնածություն են զգում : Նույնիսկ Ամենաբարձրյալ Ալլահը այդ օրերին նրան ազատել է որոշ պարտականություններից: Դրանք են աղոթքը և պահքը , մինչ չի վերադառնում նրան նախկին առողջությունը և բնավորությունը : Եղիր մեղմ , այնպես ինչպես Ամենաբարձրյալ Ալլահն է թեթևացրել նրա պարտավորությունները , այնպես էլ դու թեթևացրու խնդրանքները և հրամանները : Ինչ վերաբերվում է տասներորդ ուղերձին, իմացիր , որ կինը քո գերին է : Ապա գթասիրտ եղիր նրա նկատմամբ և ուշադրություն մի դարձրու նրա թուլություններին և նա կդառնա լավագույն ընկերը և բերկրանքը :  ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ՄՈՐ ՈՒՂԵՐՁԸ ԴՍՏԵՐԸ ,ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԳԻՇԵՐԸ.Այնպես, ինչպես իսլամական ռոմանտիցիզմը զբաղեցնում է կարևոր դեր տղամարդկանց շրջանում , այնպես էլ այն կարևոր է մուսուլման կանանց շրջանում: Լավ ամուսնական հարաբերությունները և ամուսնու բարի վերաբերմունքը կարևոր խնդիր է : Կարելի է օրինակ բերել Ում Իյասին, Աուֆ իբն Ալյամ աշ- Շեյբանի դստերը : Նրան խնամախոսել էր Ամր իբն Հիջրը, Կինդի թագավորը : Երբ հասավ նրանց առաջին ամուսնական գիշերվա ժամանակը , նրա մայրը մեկուսացավ նրա հետ և սկսեց ուղերձ հղել , որը կարող էր հիմք հանդիսանալ երջանիկ ամուսնական կյանքի և ամուսինու իրավունքների մասին : Նա ասաց. «Օ. Իմ դուստր, Եթե հնարավոր լիներ ուղերձները թողնել մի կողմ անհրաժեշտ չլինելու պատճառով , ապա ես կանեյի այդ : Բայց ուղերձը հիշեցում է անփույթին , իսկ գիտակիցին գիտելիք : Եվ եթե կինը կարողանար մնալ առանց ամուսնու , ապա նրան բավական կլինեյին ծնողները : Բայց կինը արարված է տղամարդու համար և տղամարդը կնոջ : Օ, դուստր իմ, դու կլքես շրջապատը , որտեղ մեծացել ես և դուրս կթռչես հարազատ բնից : Մերձավոր կդառնա քեզ անծանոթը և դու կդառնաս նրա իշխանության տակ ստրուկ և պատանդ : Ապա դարձիր նրա համար ստրուկ և նա անմիջապես կդառնա քեզ համար այդպիսին : Հոգ տար տաս բաների մասին և նա կդառնա գանձ քեզ համար : Ինչ վերաբերվում է առաջին և երկրորդին, նրան խոնարհումն է բավարարվածությամբ և հնազանդությամբ:Երրորդը և չորրորդը վերաբերվում է նրա հայացքին և շնչառությանը : Թող նրա հայացքը չընկնի ոչ մի տգեղ բանի քո մեջ և թող բացի անուշաբույրից , նա ոչինչ չշնչի : Հինգերորդը և վեցերորդը վերաբերվում է նրա քնին և սննդին : Իրոք, քաղցի զգացումը մոխրացնում է , իսկ անհանգիստ քունը բարկացնում : Յոթերորդը և ութերորդը վերաբերվում է նրա ունեցվածքին և երեխաներին հոգ տանելուն : Ունեցվածքում ամենակարևորը բանիմաց ծախսելն է , իսկ ընտանիքում, բանիմաց կառավարելը : Իններորդը և տասներորդը վերաբերվում է նրա հրամաններին չհնազանդվելուն և գաղտնիքները բացահայտելուն : Քանզի , իրոք , եթե դու չհանզանդվես նրա հրամաններին կամ տարածես նրա գաղտնիքները , չես ապահովի քեզ նրա նենգությունից : Զգույշ եղիր արտահայտելու ուրախություն , երբ նա ինչ որ բանից նեղված է և տխրություն , երբ նա ուրախ է:»Այս ամենից երևում է այն բարձր աստիճանը , որը զբաղեցնում է կինը իսլամական ռոմանտիցիզմի ստվերում : Սա պատասխան է նրանց , ովքեր պնդում են , որ Իսլամը ճնշում է կանանց : Ինչպե՞ս կարող է ճնշել նրա իրավոնքները նա, ով սիրում է և շատ ուղերձներ է անում հոգալով նրա մասին : Այս ամենը պարզ կդառնա գրքի ընթացքում , որտեղ խոսք կգնա Մարգարե Մուհամեդի և նրա կանանց կյանքի ռոմանտիկ կողմերի մասին : Նա մեկն էր , ով հասցրեց մարդկանց Ալլահի Կրոնը , բայց այդ չխանգարեց պատշաճ հոգ տանել ընտանիքին: Նա Խ.Ա.Ո.Ն լակոնիկ արտահայտեց կանանց հոգ տանելը մի քանի խոսքով , որը խոր իմաստ ունի : Եվ այդ դարձավ ուղերձ ամբողջ Ումմային : Նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ձեզանից լավագույնը նա է , ով լավ է վերաբերվում իր կանանց : Իսկ ես լավագույն եմ իմ կանանց նկատմամբ:» [29]Այսպիսով տղամարդու բարերարությունը երևում է նրա ընտանիքի բարերարությունից , որը տանում է սիրո և գութի : Եվ նա Խ.Ա.Ո.Ն լավագույն մարդն է , որի բարերարությունը բերեց մարդկային կատարելության գերագույն աստիճանի , արտահայտելու գութ և սեր և լավագույն փոխհարաբերության բոլոր մարդկանց հետ , մասնավորապես իր կանանց : Որպես ապացույց է հանդիսանում այաթը , որը ընտրության իրավունք է տալիս կնոջը մնալ ամուսնու հետ , ով չունի բավական միջոցներ , թե ոչ : Մեկ անգամ , կանայք խնդրեցին Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) լրացուցիչ միջոցներ իրենց համար , իսկ նա (Խ.Ա.Ո.Ն) այդ հնարավորությունը չուներ : Ու չնայած այդ հանգամանքի , նրանք ընտրել էին Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն ) և մերժել էին այս կյանքը իր հաճույքներով և գոհ էին այն պարզ կյանքով , որ նա էր ընտրել իր համար : Աիշան (Խ.Ա.Ո.Ն) ասաց.«Երբ Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն ) տրվեց հնարավորություն տալ ընտրության իրավունք իր կանանց , նա (Խ.Ա.Ո.Ն) սկսեց ինձանից , ասելով .«Ես կցանկանայի քո ուշադրությունը գրավել որևէ բանի , բայց մի շտապիր , մինչ չես խորհրդակցել քո ծնողների հետ :» Նա ասաց. « Նա գիտեր , որ իմ ծնողները երբեք ինձ խորհուրդ չէին տա լքել նրան :» Նա, Աիշան ավելացրեց. « Հետո նա (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. Իրոք Ամենաբարձրյալ Ալլահը ասաց. «Եթե դուք ցանկանում եք աշխարհիկ կյանքը և նրա զարդերը , ապա եկեք և ես կտամ ձեզ բարիքը և գեղեցիկ բաց կթողնեմ : Իսկ եթե դուք ցանկանում եք Ալլահին , Նրա Մարգարեյին և Հավերժ կյանքը , ապա Ալլահը պատրաստել է ձեզանից բարի արարքներ անողներին հզոր պարգև :» (Ղուրան 33:28-29)Եվ ես ասացի.« Ի՞նչ խորհուրդ հարցնեմ իմ ծնողներից : Իրոք , ես ցանկանում եմ հասնել Ալլահի և Նրա Մարգարեյի գոհունակությանը և հավերժ կյանքին :» Հետո , ասացի . « Հետո Ալլահի Մարագերյի (Խ.Ա.Ո.Ն )կանայք արեցին նույնը, ինչ ես :»[30]Եվ այդ առաջնահերթ ցույց է տալիս իրենց սերը նրան (Խ.Ա.Ո.Ն) , նրանց գոհունակությունը և կապվածությունը : Նրանք Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մեջ տեսան գեղեցիկ բարք , մեղմություն , քնքշություն հարաբերություններում և նրանց նկատմամբ : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ուներ ինը կին : Նրանց բոլորի հետ նա ապրել է երջանիկ կյանք : Այդպես է ասել իտալացի գրող Լաուրա Վեչի Վալյերին իր « Իսլամի Պաշտպանություն » գրքում , որում նա պատասխան է տալիս նրանց , ովքեր մեղադրում են Իսլամը կրքերին զոհ գնալու մեջ : Նա ասում է . « Մուհամեդը (Խ.Ա.Ո.Ն) իր ամբողջ երիտասարդության ընթացքում , երբ կրքի ուժը ամենահզորն է , և նա ապրում էր այնպիսի հասարակությունում , ինչպիսին էր արաբականը, որտեղ ամուսնությունը , ինչպես հասարակական հաստատություն կորցրել էր իրեն , որտեղ բազմակնությունը նորմա էր , ամուսնալուծությունը մաքսիմալ հեշտ , ամուսնացած էր մեկ կնոջ , Խադիջային ( Խ.Ա.Ո.Ն) : Նա բավական մեծ էր նրանից : Նա 'կորցրեց ' այդ քսանհինգ տարին ամուսնացած լինելով միայն մեկ սիրելի կնոջ հետ և երկրորդ անգամ ամուսնացավ Խադիջայի մահից հետո, երբ նա հիսուն տարեկան էր : Նրա (Խ.Ա.Ո.Ն) ամուսնություններից յուրաքանչյուրում կար քաղաքական կամ հասարակական պատճառ : Ամուսնանալով այդ կանանց հետ , նա փորձում էր տալ աստվածավախության օրինակ , կամ հաստատելով մոտիկ հարաբերություններ ուրիշ ազգերի և ցեղերի հետ , նա գտնում էր Իսլամի տարածման նոր ուղիներ: Աիշայից բացի նրա բոլոր կանայք կույս , երիտասարդ և գեղեցիկ չէին : Այսպիսով , կարո՞ղ էր նա լինել կիրք սիրող մարդ : Նա մարդ էր ,այլ ոչ Աստված : Ամուսնանալու դրդապատճառներից էր նաև ազգի շարունակությունը , քանի որ Խադիջայից (Խ.Ա.Ո.Ն ) ծնված երեխաները մահացել էին մանկության տարիներին : Եվ նա( Խ.Ա.Ո.Ն) չուներ հնարավորություններ ուսերին առնել մեծ ընտանիքի հոգսը : Եվ չնայած այդ ամենի , նա (Խ.Ա.Ո.Ն ) միշտ հետևում էր լիարժեք հավասարության ուղղուն , կապված իր կանանց հետ և երբեք չէր օգտվում նրանցից բաժանվելու իրավունքից : Նա ամբողջովին հետևում էր մյուս մարգարեների ուղղուն , ինչպիսիք էին Մովսեսը և մյուսները , որոնց ոչ ոք չի կարող մեղադրել բազմակնության մեջ : Հնարավոր է ,պատճառը այն է , որ մենք մինչ օրս չգիտենք նրանց առօրյա կյանքի մանրամասները , բայց գիտենք ամեն ինչ Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն) ընտանեկան կյանքի մասին :»Իրոք, առաքինի Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) համարվում է մեծ անձնավորություն , ում իմացել է պատմությունը , ով Աշխարհի փոփոխության մեջ մեծ և գործող դեր է խաղացել : Անշահախնդիր ոչ մուսուլման մասնագետների վկայությամբ և նրանց , ովքեր խորացել են Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կյաքի ուսումնասիրության մեջ , նայելով նրա Ուղերձի խորությանը , ազդեցությանը և տարածմանը ասացին , որ Իսկությունը հաստատել են նույնիսկ Իսլամի թշնամիները : Մակլ Հարթը իր « Պատմության մեջ Հարյուր ազդեցիկ մարդիկ » գրքում ասաց. «Այն որ Մուհամեդը առաջինն է ամենաազդեցիկ պատմական անձանց թվում , կարող է զարմացնել որոշ ընթերցողներին , իսկ մյուսների մոտ առաջացնել ընդդիմություն : Սակայն , նա միակ մարդն է պատմության մեջ , ում գործունեությունը եղել է ծայրահեղ հաջողակ և կրոնական և աշխարհիկ բնագավառներում :»Այս այն է , ինչ մենք տեսնում ենք մեր շրջապատում : Նրա ուղերձի տարածման արագությունը , օրենքներին հետևելը , ամենաարժեքավորի , Նրա Սուննայի տարածումը : Որքան շատ մարդ է ընդգրկվել նրա կրոնում և որքան քիչ , դուրս եկել այնտեղից : Քանի որ , Ճշմարտությունը , նույնիսկ եթե մի փոքր կպնի սրտին և մտնի հոգու մեջ , այնտեղից դուրս չի գա : Օրինակ , եթովպացի Բիլելին , իսլամ ընդունելուց հետո , մտրակահարում են , մեծ քար են դնում կրծքին , երեսը գետին կպած քաշ են տալիս Մեքքայի տաք հարթավայրում , որ նա հրաժարվի իր կրոնից : Բայց այս բոլոր տանջանքները միայն ավելացնում են նրան ամրություն և հաստատակամություն : Նա շարունակում էր կրկնել իր հավերժ խոսքերը . « Միակ, Միակ ...:»Սադ Իբն Աբու Վակասը մարդ էր , ով բարերար էր իր մորը : Բայց երբ նա ընդունեց Իսլամ , նրա մայը ասաց. « Ես ոչ կուտեմ , ոչ էլ կխմեմ մինչ մահ : Դրանից հետո քեզ խայտառակ կանեն ասելով . « Օ, հարազատ մոր մարդասպան :» Ինչին Սադը պատասխանեց . « Մի արա այդ , մայր : Քանի որ , ես երբեք չեմ թողնի իմ կրոնը :» Դրանից հետո մայրը մեկ օր անցկացրեց անոթի ջանք գործադրելով : Հետո էլի մեկ օր ու գիշեր : Այդ շատ դժվար էր նրա համար : Երբ ես տեսա այդ , ասացի . «Իմացիր , մայր, երդվում եմ Ալլահով : Եթե դու ունենայիր հարյուր հոգի , որոնք մեկը մյուսի ետևից դուրս գան , ես չեմ թողնի իմ կրոնը , ցանկանում ես կեր , չես ցանկանում, մի կեր :'' Երբ մայրը տեսավ այդ , կրկին սկսեց ուտել :  ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՅԻ (Խ.Ա.Ո.Ն) ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո. Ն) և ՀԱՆԳԻՍՏԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄԻսլամը մուսուլմանին ցույց է տալիս հանգստի իրավունքի անհրաժեշտություն , որը համապատասխանում է Շարիաթին , որպեսզի հեռանա ալարկոտությունից և հնարավորություն ունենա շարունակել Ամենաբարձրյալ Ալլահին ուղղին նոր ուժերով և ջանքերով : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Թույլ տվեք սրտերին երբեմն հանգստանալ :»[31]Բայց անհրաժեշտ պայման է անթույլատրելիին չանցնելը : Քանի որ , այդ դեպքում մուսուլմանի կյանքը կվերածվի անիմաստ զվարճանքի և ստրուկը կմոռանա այն , ինչի համար արարվել է : Նրա կոչի սկզբում , Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) ուղեկցորդները համոզված էին , որ Իսլամը , չորության կրոն է , որը չի ընդունում հանգիստ և թույլատրելի զվարճանք : Խանզալա իբն Խուզեյմ ալ- Խանաֆին ասաց.«Ինձ հանդիպեց Աբու Բաքրը և հարցրեց . «Ի՞նչպես ես դու Խանզալյա :» Ես պատասխանեցի . «Խանզալյան փարիսեցություն է արել :» Նա ասաց. « Փառաբանվի Ալլահը, Ի՞նչ ես դու ասում :» Ես պատասխանեցի . « Մենք նստում ենք Ալլահի Մարգարեյի մոտ , նա հիշեցնում է մեզ Կրակի և Դրախտի մասին և մենք կարծես տեսնում ենք ամեն ինչ մեր աչքերի առջև: Բայց , հենց մենք հեռանում ենք Ալլահի Մարգարեյօից , սկսում ենք զբաղվել կանանց , երեխաների և ունեցվածքի հետ : Եվ մենք շատ բաներ մոռանում ենք :» Աբու Բաքրը ասաց. « Երդվում եմ Ալլահով , մեզ հետ էլ է այդպես պատահում : » Այդ ժամանակ և ես , և Աբու Բաքրը գնացինք Ալլահի Մարգարեյի մոտ : Ես ասացի .« Ալլահի Մարգարե , Խանզյալը փարիսեցություն է անում :» Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հարցրեց.« Ի՞ նչ է պատահել :» Ես բացատրեցի .« Ալլահի Մարգարե, մենք նստում ենք քո կողքին և դու հիշեցնում ես կրակի և Դրախտի մասին և մենք կարծես տեսնում ենք մեր աչքերի առջև : Բայց հենց մենք գնում ենք քո մոտից , սկսում ենք զբաղվել կանանց , երեխաների և ունեցվածքի հետ : Եվ շատ բաներ մենք մոռանում ենք :» Այդժամ Ալլահի Մարգարեն ասաց. «Երդվում եմ Այնով, Ում ձեռքերում իմ հոգին է : Եթե դուք մշտապես լինեյիք այնպիսի , ինչպիսին ինձ մոտ եք և հիշատակեյիք Ալլահին , ապա ձեզ ձեռքսեղմումով կբարեվեյին հրեշտակները ձեր անկողիններում , այլ ոչ թե ճանապարհին : Բայց ամեն դեպքում Խանզալյա , կա ժամ ,Ալլահին հիշատակելու և ժամ , թուլանալու :» Նա կրկնեց այդ երեք անգամ :»[32]Բայց այս տեսանկյունը փոխվեց , երբ Իսլամը կնոջ հետ հանգիստը և նրան երջանկացնելը դարձրեց կրոնի մասնիկ : Եվ այն զարմանալի չէ, քանի որ կրոնը ներառում է հոգու և գիտակցության : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Ամենը , ինչ սկիզբ է առնում Ալլահին չհիշատակելուց , հաճույք և խաղ է , բացի չորս բաներից . տղամարդու զվարճանքը կնոջ հետ , ձիու վարժեցումը , վայրեր տեղափոխվելը և լողալ սովորելը:» [33]Այս տեսանկյունը փոխվում է նաև նրանով , ինչ հաղորդում է Ջաբիր իբն Սամուրը . «Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) չէր գնում իր առավոտյան կամ կեսօրվա աղոթքի վայրից այնքան ժամանակ , մինչ արևը դուրս չէր գալիս : Եվ երբ այն դուրս էր գալիս , նա ոտքի է կանգնում : Նրանք զրուցում և հիշում էին տգիտության ժամանակները , ժպիտով և ծիծաղով:»[34]Եվ ոչ միայն այդ : Նա (Խ.Ա.Ո.Ն) պնդում էր հոգու զվարճանալու և հանգստանալու պարտավորությանը : Նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց Աբդուլլահ իբն Ումարին (Խ.Ա.Ո.Ն )«Օ, Աբդուլլահ, ինձ հաղորդել են , որ դու պահք ես պահում ցերեկը և աղոթում ես գիշերը :» Ես ասացի . « Այո, Ալլահի Մարգարե:» Նա ասաց. « Մի արա այդպես, բայց պահք պահիր և կոտրիր այն , աղոթիր գիշերները և քնիր : Քանզի , իրոք, քո մարմինը ունի իրավունքներ և քո աչքերը ունեն իրավունքներ, և քո կինը ունի իրավունքներ և քո հյուրը ունի իրավունքներ:»[35] 1. ԱԶՆԻՎ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԷՐ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ.Մարգարեն( Խ.Ա.Ո.Ն ) միշտ հոգ էր տանում կանանց հետ հանգտսի մասին , որպեսզի ընտանեկան միջավայր բերի ուրախություն և երջանկություն : Նա օգտագործում էր ցանկացած հնարավորություն , որպեսզի ուրախացներ և վերացներ տխրությունը և ձանձրույթը իր կանացից : Աիշան (Խ.Ա.Ո.Ն) Մարագերյի (Խ.Ա.Ո.Ն) կինը ասաց. «Տոնի օրը , եթովպացիները նվաում էին մզկիթում և ես դիտում էի կզակս Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) ուսին դրած այնքան ժամանակ , մինչ ես չձանձրացա:»[36]2. ԱԼԼԱՀԻ ԱՌԱՔԻՆԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ԴԱՐՁՆՈՒՄ ԱՆՆՇԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ ՎՐԱ , ՈՐՊԵՍԶԻ ԵՐՋԱՆԿԱՑՆԻ ԻՐ ԿԱՆԱՆՑ. Մարագրեյի (Խ.Ա.Ո.Ն) սովորեցնում էր Աստվածը և նա (Խ.Ա.Ո.Ն) հոյակապ սովորում էր : Նրան բնորոշ գծերից այնն էր , որ նա չէր դիմում մարդկանց այն բանով , որը նրանց տհաճ էր : Նա (Խ.Ա.Ո.Ն) աչքաթող էր անում աննշան սխալներ որոշ հարցերում , որոնք գալիս էին նրա կանացից : Մանավանդ այն հարցերում , որտեղ չկա Ալլահի Պատվիրանների խախտում : Այս ամենը նա անում էր , որպեսզի չվիրավորի նրանց զգացմունքները : « Փորձել աչքաթող անել » նշանակում է անտարբեր լինել այն գիտակցությամբ , որ դու փորձում ես չնկատել :» Աիշան (Խ.Ա.Ո.Ն) Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կինը ասաց. ««Մեկ անգամ , Ալլահի Մարագերն (Խ.Ա.Ո.Ն) եկավ ինձ մոտ այն ժամանակ , երբ ինձ մոտ երկու աղջիկ էին նստած և նվագում էին : Հետո եկավ Աբու Բաքրը և հարցրեց ինձ կտրուկ « Բերել ես շեյթանին Մարգարեյի տու՞ն :» Եվ այդ ժամանակ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) շրջվեց դեպի նա և ասաց. « Թող նրանց , օ Աբու Բաքր . չէ որ տոն օրեր են :»»[37] Նույնպես Աիշան (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) թաքցնում էր ինձ օտար աչքերից , երբ ես նայում էի եթովպացիներին , ովքեր նիզակներով խաղում էին մզկիթի կողքին և երբ Ումարը փորձեց կանգնեցնել նրանց , Մարագարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Թող նրանց , քանի որ Արֆիդի որդիները իմ պաշտպանության տակ են :»[38]3. ԱԼԼԱՀԻ ԱՌԱՔԻՆԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՆՐԱ ԿԱՆԱՆՑ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼԸ . Սիրո արտահայտում է անկեղծ ընկերությունը և էմոցիոնալ հանգստությունը և այն ամենի փնտրտուքը , ինչ սիրած էակին երջանկություն է պարգևում : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) միշտ հոգ էր տանում այն բաների մասին , որոնք ուրախություն էին պարգևում կանանց : Աիշան (Խ.Ա.Ո.Ն) ասաց. որ նա Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) ներկայությամբ տիկնիկներով էր խաղում : Նա նաև ասաց. « Ինձ մոտ էին գալիս իմ ընկերուհիները , ովքեր թաքնվում էին տանը Ալլահի Մարգարեյից (Խ.Ա.Ո.Ն ), իսկ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )ուղարկում էր նրանց ինձ մոտ :»[39]4. ԱԼԼԱՀԻ ԱՌԱՔԻՆԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ԿԱՏԱԿՆԵՐԸ .Իսլամական ուղերձներում կա այն , ինչ ուղղում է մարմինն ու հոգին , ինչպես նաև այն , ինչ ուղղում է հոգին և բերում է ուրախություն և երջանկություն : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) անփույթ չէր այս պարագայում և տալիս էր նրա իրավունքները և հոգ էր տանում նրա մասին : Նա (Խ.Ա.Ո.Ն) կատակում էր իր հետևորդների և կանանց հետ , ասելով միայն ճշմարտությունը : Հայտնի է , որ հոգին սիրում է կատակներ , քանի որ դրանք հեռացնում են ձանձրույթը և ծուլությունը : Սակայն այն ունի պայման , որ պիտի համապատասխանի Շարիաթին , այնտեղ չպետք է լինի սուտ և չպետք է վնասում որևէ մեկին : Աիշան (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ««Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) վերադարձավ Բակիից տուն : Այդ օրը ես գանգատվում էի գլխացավից : Ես ասացի .« Օ, իմ գլուխը » կրկնելով : Նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Հանգստացիր Աիշա, ես այստեղ եմ : Իմ գլուխը նույնպես ցավում է :» Նա նստեց նրա կողքին , թեքվեց և քնքուշ հարցրեց .« դու չէի՞ր ցանկանում մահանալ ինձանից առաջ : Ես կթաղեյի և կաղոթեյի քեզ համար :» Աիշան պատասխանեց նրան . «Երդվում եմ Ալլահով , դու կանեյիր այդ ամենը և հետո կվերադառնայիր տուն և անց կկացնեյիր գիշերները քո կանանց հետ :» Ալլահի Մարագարեն (Խ.Ա.Ո.Ն) ժպտաց և գնաց քնելու , գանգատվելով գլխացավից :»[40]5. ԱԼԼԱՀԻ ԱՌԱՔԻՆԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ԶՎԱՐՃԱՆՔՆԵՐԸ.Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կյանքը զուրկ չէր այն բաներից , ինչը թեթևացնում էր հոգին : Նա (Խ.Ա.Ո.Ն) գնում և զբոսնում էր իր կանանց հետ : ՈՒղերձի մատուցման և Ումմայի կառավարման գործերը չէին շեղում նրան այդ տեսակի հանգստից : Աիշան (Խ.Ա.Ո.Ն) պատմում է մեզ նրա ճանապարհորդություններից մեկի մասին Ալլահի Մարագարեյի Խ.Ա.Ո.Ն հետ : «Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) եթե գալիս էր գիշերը , ապա գալիս էր Աիշայի մոտ և զրուցում էր նրա հետ ...:»[41]6. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) ԶՎԱՐՃԱՆՈՒՄ ԷՐ ԿԱՆԱՆՑ ԿԱՏԱԿՆԵՐՈՎ .Ժպիտը մարդու բնական արտահայտամիջոց է : Այն ունի իր դերը իսլամում : Նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Եղբորդ ժպտալը բարեգործություն է :»[42]Այսպիսին է մեր կրոնը, մուսուլմանը պիտի լինի ժպտադեմ և ոչ թե խոժոռ: Խոժոռ դեմքից տուժում են շրջապատի մարդիկ : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ժպտում էր և կոչում էր մյուսներին էլ ժպտալ, որպեսզի շրջապատի մարդիկ նույնպես չխոժոռվեյին և որ տարածվեր ուրախության և բարեհամբույրության մթնոլորտը : Նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Մի խուսափեք բարիքից, նույնիսկ ձեր եղբորը ժպիտով դիմավորելուց :»7 .ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՈԳՈՒ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՄԵՋ. Բնական էր , որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սիրում էր կատակել իր ուղեկցորդների հետ : Նույնպես նրա կանայք ստանում էին բարօրության, քնքշության և կատակների իրենց բաժինը , որպեսզի չձանձրանան և հոգիները զվարճանա: Աիշան (Խ.Ա.Ո.Ն) ասաց. ««Ես բերեցի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) հազիրա[43]: Այդ ժամանակ Սավդան Նրա մոտ էր : Ես ասացի նրան . « Կեր:» Նա մերժեց : Ես ասացի . « Անպատճառ կեր, այլապես ես կաղտոտեմ քո դեմքը :» Նա մերժեց : Այդ ժամանակ ես վերցրեցի հազիրան և աղտոտեցի նրա դեմքը : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ծիծաղեց, ձգեց ոտքը և ասաց Սավդային . « Իսկ դու աղտոտի նրա դեմքը :» Այդ ժամանակ , նա աղտոտեց իմ դեմքը : Մարգարեն (Խ. Ա.Ո.Ն) կրկին ծիծաղեց : Մեր մոտով անցնում էր Ումարը : Նա դիմեց . « Օ, Ալլահի ստրուկ : Օ, Ալլահի ստրուկ :» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) կարծեց , որ նա հիմա ներս կմտնի : Այդժամ նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց Աիշային և Սավդային, որ նրանք լվան իրենց երեսները : Աիշան ասաց. « Դրանից հետո, ես շարունակեցի հարգել Ումարին , Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն )հարգանքի պատճառով:»»[44] 8. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՆՐԱ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԻՇԱՐԺԱՆ ԱՌԻԹՆԵՐԻՆ.Նրա իմաստություններից մեկ կայանում էր նրանում , որ նա մասնակից էր լինում ամեն մարդու կարևոր առիթին , եթե այն իհարկե չէր հակասում շարիաթի խախտմանը : Աիշա (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) վերադարձավ կամ Տաբուկի կամ էլ Հայբարի ճակատամարտից : Վարագույրը ծածկում էր տան մի փոքր հատված : Քամին փչեց և բարձրացրեց վարագույրները բացելով տիկնիկները , որոնցով խաղում էր Աիշան : Նա ասաց. « Այս ի՞նչ է , օ, Աիշա:» Աիշան պատասխանեց . « Իմ դուստրերը :» Դրանց մեջ նա տեսավ մի ձի , որը ուներ կաշվե թևեր : Նա ասաց. « Իսկ այս ինչ է, ի՞նչ եմ ես տեսնում դրանց մեջ :» Աիշան ասաց. « Ձի:» Նա ասաց. « Ի՞նչ ունի այն :» Նա պատասխանեց . « Թևեր:» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Թևերով ձի՞:» Աիշան պատասխանեց. « Մի՞թե դու չես լսել, որ Սուլեյմանը ուներ թևերով ձի : » Այդժամ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) այնպես լայն ժպտաց , որ ես կարող էի տեսնել նրա սեղան ատամները :»[45]9. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ԱՌԱՔՅԱԼԸ (Խ.Ա.Ո.Ն) ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԷՐ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ . Կանանց երջանկություն պարգևելը տղամարդու բարերարության նշանն է : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) առաջինն էր , ով ձգտում էր դրան : Աիշան, հավատացյալների մայրը ասաց. ««Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նստած էր : Մենք լսեցինք տղաների աղմուկ և ձայներ : Նա ոտքի կանգնեց և տեսավ պարող եթովպացի կնոջ և տղաների նրա շուրջ : Նա կանչեց ինձ . « Օ, Աիշա , արի այստեղ և տես :» Ես մոտեցա , ծնոտս մոտեցրի նրա ուսին և նայում էի այնտեղից : Նա հարցրեց ինձ:» Չկշտացար նայելուց :» Ես պատասխանեցի . «Ոչ,» որպեսզի տեսնեյի նրա վերաբերմունքը : Հանկարծակի բարձրացավ Ումարը և մարդիկ փախան : Նա ասաց. « Հեռացեք և հանգիստ թողեք նրան :» Աիշան ասաց. « Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Իրոք, ես տեսնում եմ շեյթաններ և ջիներ մարդկանց միջից, որոնք փախչում են Ումարից :» Եվ, նա , Աիշան ասաց. «Այդժամ , ես դադարեցի նայել :»[46]10. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ ԷՐ ԻՐ ԿԱՆԱՆՑ ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ.Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) համար սովորական էր զրուցել իր կանանց հետ և ուրախացնել նրանց , ինչի շորհիվ սրտերը մաքրվում էին ամենօրյա դժվարություններից : Այս ամենը մեծ դեր էր խաղում սիրո ամրության , միասնականության և կապավածության վրա : Սաֆիյա բնթ Հուեյը (Խ.Ա.Ո.Ն ), Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կինը , ասաց. «Մարգարեն իտիկաֆ էր անում Ռամադան ամսվա վերջին տաս օրերին և այդպիսի մեկ գիշեր ես գնացի նրան այցելելու : Այդ ժամանակ նրա կանայք նրա մոտ էին : Ես զրուցեցի նրանց հետ մեկ ժամ, այնուհետև վեր կացա հեռանալու և նա ասաց. «« Մի շտապիր , ես կգամ քեզ հետ :» Նա ոտքի կանգնեց ինձ ուղեկցելու :»» Նա ապրում էր Ուսամա իբն Զեյդի տանը : Երբ նրանք հասան մզկիթի դռան մոտ , որը Ումմ Սալյամի դռան կողքն էր , տեսան անսարներից երկու մարդ : Նրանք տեսնելով Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) շտապեցին հեռանալ : Մարգարեն ասաց. « Կանգնեք, Նա իմ կինն է Սաֆիյա բնթ Հուեյը :» Նրանք ասացին . « Օրհնյալ լինի Ալլահը , Օ, Ալլահի Մարգարե :» Նա ասաց. «Իրոք , սատանան շարժվում է մարդու մեջ ինչպես արյունը : Եվ ես վախեցա , որ նա ձեր սրտերին որևէ չարիք կբերի :» Կամ նա ասաց. « ինչ որ բան ձեր սրտերում :»[47]11.ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ.Իսլամը հաշվի է առնում մարդու տարբեր հատկությունները, որոնք ստեղծել է Ալլահը : Այդ հատկություններից մեկն է տղամարդու և կնոջ միջև եղած զգացմունքը : Ըստ այդմ էլ հաշվի է առնվում սեռական ձգտումը , որը պետք է բավարարել և չճնշել: Հակառակը , մարդ ավելի է բարձրանում, ճիշտ բավարարմամբ : Այն ուղղակի կիրք կամ անասնական բնազդ չէ: Այդ իսկ պատճառով էլ դրա բավարարումը կայանում է ամուսնությամբ , որը դաստիարակվում է մաքրության , ողջախոհության վրա , որն էլ բերում է հանգստություն , զգացմունքների և երկու կողմերի իրավունքների բավարարվածության : Ամենաբարձրյալ Ալլահը ասում է . «Նրա նշաններից է , որ Նա արարել է ձեզանից կանայք ձեզ համար , որպեսզի դուք գտնեք նրանց մեջ հանգստություն և հաստատել է ձեր միջև սեր և գթասրտություն : Ճշմարիտ , այստեղ նշաններ են մտածող մարդկանց համար :» (Ղուրան ,30 :21) Այդ իսկ պատճառով իսլամը իր հետևորդներին կոչ է անում վաղ ամուսնության , հնարավորությունների և պատճառների առկայության դեպքում : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Օ, երիտասարդներ , եթե ձեզանից մեկը ի վիճակի է ամուսնանալ, ապա թող անի այդ, որովհետև այդ կմղի նրան հեռացնել հայացքը և խուսափել անառակությունից : Իսկ , նա , ով ի վիճակի չէ ամուսնանալ, թող պահք պահի , քանի որ այդ կօգնի ճնշել ցանկությունը :»[48]Նա (Խ.Ա.Ո.Ն) զգուշացրել է մենաստան գնալուց և աշխարհիկ կյանքից հրաժարվելուց : Անասից , (թող Ալլահը գոհանա նրանով) փոխանցվել է , որ նա ասել է. «Մեկ անգամ Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կանանց տան մոտ եկան երեք մարդ , ովքեր հարցնում էին , թե ինչպես է Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) երկրպագում Ալլահին , և երբ նրանց ասացին այդ , նրանք համարելով , որ այդքան էլ շատ չէ , ասացին. Ինչ հեռու ենք մենք Մարգարեյից (Խ.Ա.Ո.Ն) , ում ներվել է նախկին և ապագա մեղքերը :» Հետո նրանցից մեկը ասաց. « Ինչ վերաբերվում է ինձ , ապա ես ամեն և ամբողջ գիշեր կաղոթեմ :» Մյուսը ասաց. « Ես անդադար պահք կպահեմ :» Երրորդը ասաց. «Ես հեռու կմանամ կանանցից և երբեք չեմ ամուսնանա :» Որոշ ժամանակ անց , նրանց մոտեցավ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) և ասաց. « Այդ դու՞ք եք ասել այս և այդ : Երդվում եմ Ալլահով , ես ձեզանից շատ եմ վախենում Ալլահից , բայց որոշ օրեր ես պահք եմ պահում , որոշ օրեր ոչ, ես աղոթում եմ գիշերները և քնում եմ և նույնպես ես ամուսնանում եմ կանանց հետ , իսկ նա , ով չի ցանկանում հետևել իմ Սուննային , իսձ հետ կապ չունի :»[49]  Իսլամը կնոջ և տղամարդու միջև զգացմունքը այնքան է մեծարել , որ հավասարեցրել է երկրպագման , որի համար մուսուլմանը պարգևատրվում է այնպես , ինչպես բարի արարքի համար : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Նույնիսկ սեռական հարաբերությունը բարեգործություն է:»Ուղեկցորդները հարցրեցին . « Օ, Ալլահի Մարգարե , մի՞թե նրա համար որ որևէ մեկը բավարարում է իր կիրքը կստանա պարգև :» Մարգարեն պատասխանեց . « Ի՞նչ եք կարծում , եթե մարդ աներ այդ արգելված ձևով , նա մե՞ղ ք կգործեր: Նույնպես , եթե նա անի այդ օրինական ձևով , նա կպարգևատրվի :»[50] Նա ձգտում էր այս խնդրի հարիր լուծմանը , հաշվի առնելով դրա կարևորությունը մուսուլմանի կյանքում : Դրա բավարարման հետևանքով մուսուլմանը դառնում է հոգեպես հավասարակշռված և հանգիստ , որից հետո կարող է անցնել երկրպագման հանգիստ և պարզ գիտակցությամբ :Մենք ուրիշ օրինակներ կբերենք Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կյանքից, նրա զգացմույնքայնությունից , իր կանանց նկատմամբ :   ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ ( Խ.Ա.Ո.Ն ) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ԴԱՎԱՃԱՆԵԼՈՒ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ . Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ողջախոհության օրինակ էր : Նա բացահայտեց մուսուլմանին ինչ անել , երբ գալիս է շեյթանը և գայթակղում է : Ջաբիր իբն Աբդուլան ասաց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Եթե ձեզանից մեկը տեսնի կնոջ , ով նրան դուր կգա , թող գնա իր կնոջ մոտ : Քանզի , իրոք , նրա հետ կլինի նույնը , ինչ իրեն դուր եկած կնոջ հետ :»[51]  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ԹԱԽԾԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ .Մարդու արագ վերադարձը ճանապարհորդությունից ապացուցում է սերը և կապվածությունը:Այն ունի նաև շատ օգուտներ, ինչպիսիք են հոգեկան և զգացմունքային հանգստությունը : Այդ իսկ պատճառով Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) խորհուրդը այս հարցում պարզ էր : Նա ասաց. «Ճանապարհորդությունը տառապանք պարգևող երևույթ է , քանի որ ձեզանից յուրաքանչյուրը քիչ հնարավորություն ունի լիարժեք սնվելու , ըմպելու և քնելու և այդ իսկ պատճառով թող շտապի ընտանիք , ճանապարհորդության նպատակը կատարելու հետո :»[52]  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԻՐՈ և ԿԱՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ .Ամեն նվեր ունի իր արժեքը : Սակայն այն ավելի արժեքավոր է , եթե քեզ նվիրում է նա, ով թանկ է : Եվ Մարգարե Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն ) խորհուրդը պարզ էր , երբ նա ասաց. «Նվիրեք միմյանց նվերներ : Այն հեռացնում է ատելությունը սրտերից : Եվ թող ոչ մի հարևան չխուսափի տալ մյուս հարևանին նվեր , նույնիսկ ոչխարի մի ոսկոր :»[53] Այս ամենը կատարվում է սիրո ամրապնդման և հոգևորի կապվածության համար : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) կտակեց նվերներ տալ նրանց ,ում մենք սիրում ենք : Նա ասաց. «Եթե ձեզանից մեկը վերադառնում է ճանապարհորդությունից , ապա թող վերադառնա ընտանիք նվերով :»[54]  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸՍեռական օրգանի պահպանությունը և իր կանանց սահմանափակումը դրանում հանդիսանում է ուժեղ մարդու նշան : Շեյթանը փորձում է վնասել այդպիսի մարդուն և հետևում է նրան : Նա կոչ է անում մարդկանց շնանալ : Քանզի աչքերը շնանում են և նրանց շնանալը հայացքն է : Եվ ականջները շնանում են և նրանց շնանալը լսելն է : Եվ լեզուն է շնանում և նրա շնանալը խոսքն է : Եվ ձեռքերն են շնանում և նրանց շնանալը հպումն է : Եվ ոտքերն են շնանում և նրանց շնանալը քայլքն է : Սիրտը անհագուրդ ցանկանում է , իսկ սեռական օրգանը կամ մերժում, կամ էլ ընդունում է այդ : Այդ մասին մեզ հաղորդել է Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) : Նա այդ հարցում էլ օրինակ էր մեր համար : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով ասաց. «Երբ հավատացյալ կանայք եկան Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մոտ , նրանց փորձում էին համապատասխան Ալլահի խոսքերի.« Օ, Մարգարե. Եթե քեզ մոտ գան հավատացյալ կանայք , որպեսզի երդվեն , որ զուգընկեր չեն տա Ալլահին , չեն գողանա, չեն շնանա , չեն սպանի իրենց երեխաներին , չեն զրպարտի այն , ինչ իրենց ձեռքերի և ոտքերի միջև են և կհնազանդվեն քեզ բարի արարքներում , ապա ընդունիր նրանց երդումը և խնդրիր Ալլահից ներում նրանց համար : Քանզի Ալլահը Ներող և Գթասիրտ է :» (Ղուրան 60:12)Աիշան ասաց. « Հավատացյալ կանանցից նրանք , ովքեր համաձայնվում էին դրան , անցնում էին փորձություն և երբ կանայք համաձայնվում էին , Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասում էր. « Գնացեք , որովհետև դուք երդվել եք :» Ոչ, երդվում եմ Ալլահով, Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) ձեռքը երբեք չի հպվել որևէ անծանոթ կնոջ, նրանք երդվում էին միայն խոսքերով :» Եվ Աիշան ասաց. «Երդվում եմ Ալլահով , Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) երդում էր վերցնում կանանցից այնպես , ինչպես հրահանգել էր Ալլահը և Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) ձեռքը երբեք չէր հպվում որևէ օտար կնոջ : Երբ նա երդում էր վերցնում նրանցից , նա ասում էր . « Ես ընդունեցի ձեր երդումը բանավոր:»[55]  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՀԱՅՏ ՍԻՐՈ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄԸ. Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ամոթ չէր համարում բացահայտ արտահայտել սեր իր կանանց : Ավելին, նա կարծում էր , որ բարձրագույն բարոյականություն է լավագույն ընկերությունը և կենակցությունը : Եվ այդ կատարվում էր մինչ իսլամական հասարակությունում , որտեղ կինը չուներ տեղ : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. «Ես խանդում էի Մարգարեյին , միայն Խադիջեյին, որին չէի տեսել : Երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ոչխար էր մորթում , նա երբեմն ասում էր . « Ուղարկեք այս Խադիջեյի ընկերներին:» Մեկ անգամ ես չհամբերեցի և բացականչեցի . « Էլի՞ Խադիջե:» Մարգարեյին այդ դուր չեկավ և նա ասաց. «Ինձ օժտված էր սեր նրան :»[56] Նույնպես Աիշայից փոխանցված է , որ նա ասաց. ««Երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հիշում էր Խադիջեյին, ապա հիշատակում էր նրան լավագույն խոսքերով :» Նա ասաց. « Մեկ անգամ ես խանդեցի և ասացի. « Ինչքան հաճախ ես դու նրան հիշում : Մինչ Ալլահը փոխարինել է քեզ նրանով , ով ավելի լավն է:» Նա պատասխանեց . «Ալլահի չի փոխարինել ավելի լավով քան նա: Նա հավատաց ինձ, երբ մարդիկ անհավատություն էին ցուցաբերում : Նա հավատաց ինձ , երբ մարդիկ ինձ մեղադրում էին խաբեության մեջ : Նա օգնեց ինձ գումարով , երբ մարդիկ հրաժարվեցին ինձանից : Ալլահը պարգևեց ինձ երեխաներ նրանից և չտվեց ժառանգներ մյուս կանանցից :»»[57]  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ .Իսլամական հրահանգները մատնանշում են այն , որ Ամենաբարձրյալ Ալլահը գեղեցիկ է և սիրում է ամեն ինչ գեղեցիկը, մեծահոգի է և սիրում է մեծահոգությունը , մաքուր է և սիրում է մաքրությունը : Այդպես է մեզ հաղորդել Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո. Ն) : Հրաման է մուսուլմանին, որ նա միշտ լինի գեղեցիկ և լավագույնը մարդկանց մեջ: Մանավանդ , դա վերաբերվում էր իր կանանց : Այդ իսկ պատճառով , Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հրամայեց հոգալ այդ մասին: Նա (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. «Եթե ձեզանից մեկը սեռական հարաբերություն է ունեցել իր կնոջ հետ և ցանկացել է կրկնել այդ , ապա թող փոքր լվացում անի :»[58] Նա (Խ.Ա.Ո.Ն) նույնպես ասաց. « Այդ ավելի հաճելի և մաքուր է :»[59]   ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼԸ.Ամուսնական կյանքը գործողություն է , որին մասնակցում են երկու ամուսինները : Անհրաժեշտ է հարմոնիա և համաձայնեցում , որպեսզի լինի շարիաթի նպատակը, ողջախոհությունը և սերունդը : Այդ իսկ պատճառով այդ հարցում շարիաթի հրահանգը պարզ էր . Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) արգելել է կենակցել կնոջը առանց նախնական քնքշանքի : Նա (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. «Մի մերձեցեք նրան , մինչ նրան էլ չի հասել այնպիսի կիրք , ինչպիսի քեզ մոտ է , որպեսզի դու չավարտեց նրանից առաջ :» Ես ասացի . « Ե՞ս էլ պիտի այդպես վարվեմ :» Նա ասաց. «Այո, վարվիր այդպես , մինչ չես տեսնի որ նա լցվել է կրքով, ինչպես դու , և միայն դրանից հետո սկսիր :»[60]Նա( Խ.Ա.Ո.Ն) ուշադրություն էր դարձնում այն բանին , որ կինն էլ ստանա այնպիսի հաճույք , ինչպիսին ամուսինը : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Եթե որևէ մեկը ձեզանից կնոջ հետ սեռական հարաբերություն է ունենում , թող այդ անի լավագույն ձևով : Եվ, եթե նա բավարարում է իր կարիքը մինչ կնոջ բավարարվելը , թող չշտապեցնի նրան , որպեսզի նա էլ կարողանա բավարարվել :» [61]  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԻՐՈ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ.Իրական սերը ուղեկցում է մարդուն ամեն իրավիճակներում : Այն փոփոխության չի ենթարկվում ոչ ժամանակին , ոչ էլ իրավիճակներին : Այդպիսին էր Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) իր կանանց հետ : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. «Երբ ես ամսականի մեջ էի, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) շոյում էր ինձ : Նա դուրս էր հանում իր գլուխը մզկիթից իֆտիկարի ժամանակ և ես ,ամսականի մեջ լինելով ,հանդերձ , լվանում էի նրա գլուխը :» [62]  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ( Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ ԹԱՔՑՆԵԼԸ.Իրոք, ամուսնական կյանքը և նրա գաղտնի կողմերը գաղտնիքների գաղտնիքն են , որի պահպանմանը կողմ է Շարիաթը: Նա դեմ է գաղտնիքների տարածմանը , որը հանգեցնում է անամոթության և բարոյականության անկման : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Դատաստանի օրը վատագույն դրության մեջ կլինի այն մարդը , ով իր կնոջ հետ սեռական հարաբերություն է ունեցել , որից հետո տարածել է նրա գաղտնիքը:»[63]   ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ԵՐԵՍ ՏԱԼԸ.  Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) լի էր քնքուշ զգացմունքներով և իր կանանց դիմում էր անուշ խոսքերով յուրաքանչյուրին դիմելով այն անունով, որը նրանք էին նախընտրում : Օրինակ , նա (Խ.Ա.Ո.Ն) Աիշայի անվանում էր « Օ, Կարմրաթուշ » և ցուցաբերում էր քնքշություն կոչելով նրանց փաղաքշական անուններով, որպեսզի արտահայտեր իր սրտի զգացմունքները : Նա (Խ.Ա.Ո.Ն ) ասում էր .« Օ. Աիշա.....»:[64]   ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն)և ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ՄՈՏԵՑՈՒՄԸ, ՆՈՒՅՆԻՍԿ ԿԱՆԱՑԻ ՀԱՏՈՒԿ ՕՐԵՐԻՆ. Նույնիսկ այն օրերին , երբ Շարիաթի համաձայն կանայք ազատվում էին երկրպագման գործողություններից , Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նստում էր իր կանանց հետ , ուտում և ըմպում էր , քնքուշ էր , բայց չէր մոտենում սեռական գործողության : Նա այդ անում էր , բավարարելու նրանց զգացմունքները , բացատրելու աստվածային օրենքների կատարելությունը այդպիսի հարցերում և լուսաբանելու տղամարդկանց ինչ է կարելի այդ դեպքերում և ինչ, ոչ : Քրիստոնեկան սուրբ գրքերում ամեն ինչ հակառակն է . ամսականով կինը նկարագրվում է անմաքուր և ամուսնուն հրամայված է հեռու մնալ նրանից : Աիշան , հավատացյալների մայրը , ասաց. «Երբ ինձ մոտ սկսում էին ամսեկանները , նա շոյում էր ինձ , խորհուրդ էր տալիս հագնել իզար և դրանից հետո միայն հպվում էր : Նա իրեն տիրապետում էր ավելի լավ , քան ձեզանից որևէ մեկը :»[65]  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ՆՐԱ ՋԵՐՄ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ . Իրոք, Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) բոլոր արարքները հանդիսանում էին խորհուրդ և բացատրություն իր Ումմային գործնական հարցերում , որոնց արդյուքնում մուսուլմանը կարող էր գործածել այդ իր կրոնական կյանքում : Կանանց շոյելը , նրանց հետ քնելը ունեն շարիաթի խորհուրդներ , որոնց նպատակն էր բացատրել կնոջ մարմնի մաքրությունը և այն , ինչ թույլատրելի է այդ օրերին : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. «Ալլահի Մարգարեն մնում էր իմ սենյակում իմ ամսականների ժամանակ և Ղուրան էր կարդում :»[66]  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ԻՐ ԿՆՈՋ ՀԵՏ ՍԵՌԱԿԱՆ ԼՎԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ. Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) միշտ հոգ էր տանում զվարճացնել իր կանանց ամեն պարագայում , նույնիսկ սեռական գործողությունից հետո , երբ մարդ առավել ևս սառչում է : Մարգարեն( Խ.Ա.Ո.Ն) միասնական լվացում էր կատարում և կատակում էր իր կնոջ հետ : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. ««Ես և Ալլահի Մարգարեն , լվացվում էինք ջուր վերցնելով միևնույն տարրայից , որը մեր միջև էր և նա հանկարծակիի էր բերում և ասում .«Թող ինձ :» Իսկ ես ասում էի . «Թող ինձ :»»[67]   ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿՆՈՋԸ ՀԱՄԲՈՒՐԵԼԸ .Զգացմունքների ջերմացնելը ամուսնական հարաբերությունների երկարաձգման և հաջողության գրավական է , որը շնորհել է Ալլահը :Այսպես, հասարակ արարքների և խոսքերի միջոցով կարելի է ձեռք բերել կնոջ սերը և բուռն ցանկությունը , որը պատճառ կդառնա հոգեկան հանգստության : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հոգում էր այդ պարզ հարցերը և նրանց չեր մատնում անուշադրության : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով ասաց. ««Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) խոնարհվեց համբուրելու ինձ : Ես ասացի.« Անկեղծորեն , ես պահք եմ պահում:» Նա պատասխանեց . «Ես էլ:» Եվ հետո համբուրեց ինձ :»»[68]  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՂՄԵՐԸ. § Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մարդ է , ինչպես մյուսները: Նրան առավելություն էր տրված մարգարեկան ուղերձի և առաքման պատճառով : Նա ուղարկվել էր մարդկանց , որպեսզի նրանց դուրս տանի ստրուկներին երկրպագությունից , Տիրոջ երկրպագության : Նա հասցնում էր Ալլահի Օրենքները : Այս ամենը մեծ պատիվ է , որը Ալլահը տալիս է , ում ցանկանում է : Ամենաբարձրյալ Ալլահը ասաց. «Ասա. « Իրոք , ես այնպիսի մարդ եմ, ինչպես դուք: Ինձ լուսաբանվել է այն , որ ձեր Աստվածը , Միակ Աստվածն է :» Նա , ով հույս ունի հանդիպել իր Տիրոջը , թող կատարի բարի արարքներ և ոչ ոքի թող չերկրպագի իր Տիրոջը զուգահեռ :» (Ղուրան 18 : 110)§ Մարգարեն ոչ մի աստվածային հատկություն չուներ : Նա ոչ մի գաղտնիություն չգիտեր , նա ոչ օգուտ , ոչ էլ վնաս էր բերում և չեր տնօրինում որևէ բան ունայնության մեջ : Ամենաբարձրյալ Ալլահը ասաց. ««Ասա. « Ես ի վիճակի չեմ ինձ օգուտ կամ վնաս բերել , եթե այդ չի ցանկանում Ալլահը : Եթե ես իմանայի գաղտնին, ապա կբազմապատկեյի ինձ համար բարիքը և չարիքը չեր մոտենա ինձ : Սակայն , ես միայն զգուշացնող , համոզող և ավետիս եմ հավատացյալ մարդկանց համար :»» (Ղուրան 7 : 188)§ Չնայած բարձր աստիճանի և հարգանքի , նա (Խ.Ա.Ո.Ն) չէր ցանկանում , որ նրան դասեյին ուրիշ կարգի , բացի Ամենաբարձրյալ Ալլահին երկրպագելուց , որի համար էլ նրան ընտրել և պատվել էր Ալլահը : Այդ պատճառով , նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «« Մի մեծարեք ինձ ինչպես մեծարում են քրիստոնյաները Մարիամի որդուն : Ես միայն ստրուկ եմ : Կոչեք ինձ « Ալլահի Ստրուկ և Նրա Առաքյալ :»»[69]§ Այսպիսով նա (Խ.Ա.Ո.Ն) ուներ մարդկային գծեր և հավիտյան չէր այս կյանքում : Ամենաբարձրյալ Ալլահը ասաց. «Մուհամեդը հանդիսանում է միայն Առաքյալ : Նրանից առաջ էլ կային առաքյալներ : Մի՞թե , եթե նա մահանա կամ սպանվի , դուք ետ կկանգնեք : Ով ետ կանգնի , ոչնչով չի վնասի Ալլահին : Ալլահը կպարգևատրի երախտապարտներին :» (Ղուրան 3 : 144)§ Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) բաժին էր հասնում այն , ինչ բաժին էր ընկնում մյուս մարդկանց . նա հիվանդանում, թուլանում և բուժվում էր : Աբդուլլահ իբն Մասուդը , թող Ալլահը գոհանա նրանով ասաց. ««Մեկ անգամ , ես այցելեցի Մարգարեյին ( Խ.Ա.Ո.Ն) , ով ջերմում էր և ասացի նրան . « Ինչ բարձր ջերմություն ունես դու :» Ես հարցրեցի . « Այդ նրա համար է , որ դու ունես կրկնակի պարգև:» Նա ասաց. «Այո, և յուրաքանչյուր մուսուլմանի , ով տառապանք է կրում , Ալլահը անպատճառ կազատի մեղքերի ծանրությունից , այնպես, ինչպես ծառն է ազատվում իր տերևներից :»[70] ՆՇՈՒՄ. «Այդ նրա համար է , որ քեզ տրված է կրկնակի պարգև « խոսքերը բացատրվում են Սաադ իբն Աբու Վակասսի խոսքերով , ով ասաց. ««Ես հարցրեցի Ալլահի Մարգարեյին . « Ովքե՞ր են ամենից շատ ենթարկվում փորձության :» Նա պատասխանեց . « Մարգարեները և հետո նրանց նմանները : Մարդուն կփորձեն իր կրոնով , և եթե նա ամուր լինի , նրա փորձությունները կմեծանան , եթե նա թուլություն ցուցաբերի , ապա նրան կփորձեն ըստ իր կրոնի :»»[71]§ Նա սիրում և ատում էր : Ումար իբն ալ – Խատաբը , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. «« Մեկ անգամ Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մոտ մի մարդ եկավ և ասաց. «Ես ոչինչ չունեմ քեզ գրավ տալու : Բայց ես խնդրում եմ քեզ ,մեզ պարտքով գումար տալ, մինչ մենք կունենանք որևէ բան , որ քեզ տանք :»» Ումար իբն ալ- Խատաբը ասաց. «Օ, Ալլահի Մարգարե : Թող իմ հայրն ու մայրը լինեն փրկագին քեզ : Ալլահը քեզ չի պարտավորեցրել անել այդ : Դու տվեցիր ամենը , ինչ ունեյիր : Եվ եթե դու ոչինչ չունես , դու պարտավոր չես անել այդ :» Հետո Ումարը ասաց. « Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) դուր չեկան Ումարի խոսքերը :» Եվ եթե որևէ բան նրան դուր չէր գալիս , այդ երևում էր նրա դեմքին : Հետո , մի տղամարդ անսարներից ոտքի կանգնեց և ասաց. « Թող իմ մայրն ու հայրը լինեն փրկագին քեզ համար : Տուր և մի վախեցիր չքավոր լինելուց :» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Այդ էլ ինձ հրամայված է :»[72]§ Նա ուրախանում և տխրում էր : Երբ մահացավ նրա որդին , Իբրահիմը , նա լալիս էր : Նրա աչքերից արցունք էր գալիս , իսկ Աբդուլռահման իբն Աուֆը , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. « Դու է՞լ էս լալիս Ալլահի Մարգարե :» Դրան մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց .« Օ, Իբն Աուֆ, իրոք , այդ , կարեկցանքի արտահայտում է », հետո նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Իրոք, աչքերը լալիս են , իսկ սիրտը տխրում է , բայց մենք ասում ենք միայն այն , ինչ ցանկալի է մեր Տիրոջը : Ճշմարիտ , մենք տխրում ենք քեզ հետ բաժանումից , Օ, Իբրահիմ :»[73]§ Նա լալիս և ծիծաղում էր : Ուսամա իբն Զեյդը , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. « Մեկ անգամ , Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) դստեր որդիներից մեկը մահամերձ էր : Դուրստրը խնդրեց նրան (Խ.Ա.Ո.Ն) գալ : Իսկ նա (Խ.Ա.Ո.Ն ) փոխանցեց նրան հետևյալ խոսքերը . «Իրոք, Ալլահը վերցնում է և Նրան պատկանում է այն , ինչ Նա տվել է : Նրա մոտ ամեն ինչ որոշակի ժամանակահատված ունի : Թող նա համբերություն և գոհունակություն ցուցաբերի : » Բայց դուստրը նորից ուղարկեց նրա (Խ.Ա.Ո.Ն) ետևից: Որից հետո Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ոտքի կանգնեց : Նրա հետ ոտքի կանգնեցինք ես, Մուազ իբն Ջաբալը, Ուբեյ իբն Քաաբը և Ուբադա իբն Սամիդը: Երբ մենք ներս մտանք , Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) տվեցին փոքրիկին , երբ նրա հոգին թրթռում էր կրծքում : Նա ասաց. «« Ես համարում եմ , որ նա ասաց. « Նա կարծես թե ազատվեց :» Նա ասաց. « Ալլահի Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն ) արտասվեց : Իսկ Ուբադա իբն Սամիդը ասաց նրան .» Այդ ի՞նչ է , օ Ալլահի Մարգարե :» Նա պատասխանեց . « Այդ գութ է , որը Ալլահը տվել է Ադամի ժառանգներին : Եվ Ալլահը կգթա միայն Իր գթասիրտ ստրուկներին :»»[74]§ Նրան բերում էին և երջանկություն , և տխրություն : Ջաբար իբն Աբու Տալիբը , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց իր Եթովպիայից վերադարձի պատմությունը . «Մենք գնում էինք , մինչ հասանք Մեդինա : Ինձ դիմավորեց Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) , գրկեց և ասաց. « Ես չգիտեմ ինչի համար եմ ավելի շատ ուրախանում , Հեյբարի բացմանը , թե Ջաֆարի վերադարձին : Այն համընկնում էր Հեյբարի բացման արարողությանը :»[75]§ Նա սխալվում էր և մոռանում : Նա մոռացավ իր աղոթքներից մեկը և նրան հիշեցրեցին : Աբդուլլահ իբն Ումարը ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) աղոթում էր կեսօրվա աղոթքը և կքանստեց երկու անգամ : Զույլ Յադեյն ասաց նրան . « Օ, Ալլահի Մարգարե . դու սխալվեցիր մոռանալով , թե՞ աղոթքը կարճ էր :» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց . « Ես ոչինչ չեմ մոռացել և աղոթքը կարճ չէր :» Բայց Զույլ Յադեյնը ասաց. « Ոչ , դու իրոք երկու կքանիստ ես արել :» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) շրջվեց աղոթողների կողմը և ասաց. « Այդպե՞ս է , ինչպես նա է ասում :» Նրանք պատասխանեցին . «Այո:» Որից հետո նա (Խ.Ա.Ո.Ն) տակբիր ասեց և աղոթեց երկու կքանիստ :»[76]§ Նա կատարյալ չէր իր մարդկային հարաբերություններում և կարծիքում : Բայց նա (Խ.Ա.Ո.Ն) կատարյալ էր Ուղերձի հաղորդման մեջ , որը հրաման էր Ալլահից : Մեկ անգամ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) անցնում էր արմավենու մոտով : Տեսնելով , թե մարդիկ ինչպես են փոշոտում արմավենին , նա ասաց, որ դրա կարիքը չկա : Եվ նրանք դադարեցին այդ : Սակայն արմավենիները դրանից հետո փչացան : Հետո Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց նրանց . « Իրոք, այդ միայն երթադրություն էր : Եթե այն կօգնի , ապա արեք այդ : Քանզի , իրոք , ես միայն մարդ եմ , ինչպես դուք : Երթադրությունը կարող է ճիշտ կամ սխալ լինել : Բայց այն բանում , երբ ես ասում է Ալլահը ասում է , ես չեմ ստում Ալլահին:»[77]§ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) միշտ մարդկային էր մնում մյուս մարդկանց հետ փոխհարաբերություններում : Նա ասաց. «Օ, Ալլահ, ճշմարիտ , Մուհամեդը միայն մարդ էր : Կարող էր բարկանալ, ինչպես մարդիկ : Ես Քեզ հետ ուխտ եմ կապել , որը դու երբեք չես խախտի . ցանկացած հավատացյալ , որին ես տառապանք եմ պատճառել , վիրավորել կամ հարվածել եմ , անելով այդ քավության և քեզ մոտենալու համար , որի շնորհիվ դու կմոտեցնես նրան Քեզ Դատաստանի օրը :»[78]§ Նա մարդ էր Ալլահի օրենքները նրանց վրա իրագործելուց : Նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ես միայն մարդ եմ : Եվ դուք դիմում եք ինձ վիճելի հարցերով : Միգուցե ձեզանից մեկը ավելի պերճախոս լինի իր համոզմունքներում , քան մյուսը և ես կդատեմ նրա օգտին , ըստ նրա ասածների : Այդ դեպքում թող նա , ում ես դատել եմ որևէ բան իր եղբոր իրավունքից , չվերցնի այն : Քանի որ , ես տալիս եմ նրան Կրակի կտոր :»[79]§ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մնում էր մարդ իր հասարակական կյանքում : Նա ամուսնանում էր և ձգտում էր ժառանգների : Նրա դիրքորոշումը , իրեն նախորդած մարգարեների դիրքորոշում էր: Ամենաբարձրյալ Ալլահը ասում է . «Մենք քեզանից առաջ ուղարկել ենք առաքյալներ և տվել ենք նրանց կանայք և ժառանգներ : Ոչ մի առաքյալ չեր կարող ցուցադրել նշանները , առանց Ալլահի թույլտվության : Ամեն ժամանակ ունի իր ցուցումը : » (Ղուրան 13:38) ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՅԻ Խ.Ա.Ո.Ն ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՂՄԸ. Մենք հիմա կքննարկենք իր կանանց հետ փոխհարաբերության մարդկային կողմը.1. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՍԽԱԼՆԵՐԻ ՆԵՐՈՒՄԸ Խանդը մարդկային էություն է : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ընդունում այդ իր կանանց կողմից , մեծահոգաբար և շտկում էր արդյունքները քնքշությամբ և իմաստությամբ : Անաս իբն Մալիքը , թող Ալլահը գոհանա նրանով ասաց. «Երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) իր կանանցից մեկի մոտ էր , հավատացյալների մայրերից մեկը ուղարկեց նրան ուտելիք : Եվ այն կինը , ում մոտ էր Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ,այնպես հարվածեց ծառայի ձեռքին , որ ափսեն ընկավ և կոտրվեց : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հավաքեց ափսեյի փշրանքները և ուտելիքը նրա մեջ , ասելով . « ձեր մայրը խանդեց » , նա նկատի ուներ հավատացյալների մորը , այսինքն իր կանանցից մեկին : Նա այդպես էր անվանում իր կանանց : Հետո Նա (Խ.Ա.Ո.Ն) խնդրեց ծառային սպասել , մինչ նա կբերի այն կնոջ պատրաստած ուտելիքը , որի մոտ գտնվում էր նա (Խ.Ա.Ո.Ն): Դրանից հետո , Նա (Խ.Ա.Ո.Ն) ուղարկեց ուտելիքով լի ափսե այն կնոջը, ում ուղարկած ափսեն կոտրվել էր : Իսկ կոտրված ափսեյի փշրանքները թողեց այն կնոջ տանը , ով կոտրել էր :»[80] 2.ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՏՐՎԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ .Խոստացածը կատարելը, սերը պահպանելը , չմեղադրելը , էության և լավ բնավորության հատկանիշներն են : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. «Երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հիշում էր Խադիջեյին , անում էր այդ լավագույն խոսքերով :» Նա ասաց. « Մեկ անգամ ես խանդեցի և ասացի.« Որքան հաճախ ես դու նրան հիշում : Այն դեպքում , երբ Ալլահը փոխարինել է նրան , ավելի լավով :» Նա (Խ.Ա.Ո.Ն ) պատասխանեց .« Ալլահը չի փոխարինել ավելի լավով, քան նա , նա հավատաց ինձ , երբ մարդիկ կասկածում էին : Նա հավատաց ինձ , երբ մարդիկ մեղադրեցին ստի մեջ : Նա օգնեց ինձ գումարով , երբ մարդիկ շրջվեցին ինձանից : Ալլահը տվեց ինձ երեխաներ նրանից , որը չտվեցին մյուս կանանցից ոչ մեկը :»[81]3.ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆԸ . Իր ամբողջ կյանքի ընթացքում , մարգարեությունից հետո , թե առաջ , նա երբեք ձեռք չի բարձրացրել հարվածելու որևէ կնոջ: Իհարկե, խոսք չկա նաև նրա կանանց վերաբերյալ : Ակնհայտ է , որ ոչ մի ամուսնական տուն զերծ չէ խնդիրներից : Այդպես էլ Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) տները զերծ չէին դրանցից : Այդ ամենով հանդերձ , նա երբեք չէր հարվածում կամ վատ խոսքեր ասում իր կանանց : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով . ասաց. «Ալլահի Մարգարեն երբեք կյանքի ընթացքում չի հարվածել կնոջ :» Այդ պարզ է , քանի որ նա ուղարկվել էր որպես գութ Աշխարհներին: Աբդուլահ իբն Ուբեյդը, թող Ալլահը գոհանա նրանով ասաց. «Երբ կոտրեցին Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) ատամը և վնասեցին ճակատը , որից արյուն էր հոսում երեսով մեկ , նրան ասացին . « Օ, Ալլահի Մարգարե , կոչիր Ալլահին նրանց դեմ :» Իսկ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )ասաց. « Իրոք, Ալլահը ինձ չի ուղարկել անիծել կամ վատաբանել , այլ ուղարկել է ինչպես ավետիս և գութ : Օ, Ալլահ, ներիր իմ ազգը , քանզի , իրոք , նրանք չգիտեն :»[82]4. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ԿԱՐԵԿՑԱՆՔԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ . Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ամուսնացած էր ինը կանանց հետ : Այդ , իհարկե , ուներ իր պատճառները և հանգամանքները : Այդ պատճառներից էին գութը , կարեկցանքը և երախտագիտությունը նրան , ով հավատացել և հետևել էր , հանդիպելով թափառման և հալածանքի : Այդպիսի օրինակ է նրա ամուսնությունը Սավդե բինթ Զամայի հետ : Նա հիսունհինգ տարեկան էր , իսկ նա հիսուն : Մեքքայի բնակիչները զարմացած էին այդ ամուսնությամբ , քանի որ նա գեղացկուհի չէր և տղամարդկանց համար հետաքրքիր չէր : Նա ուներ հինգ երեխա : Բայց նա շատ մարդկային էր : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ամուսնացավ նրա հետ այդ հատկության և կարեկցանքի շնորհիվ: Այդ տեղի ունեցավ այն բանից հետո , երբ նա վերադարձավ Եթիովպիայից և մահացավ նրա ամուսինը :Սակայն որոշ ժամանակ անց Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ցանկացավ ամուսնալուծվել , կարեկցանքից ելնելով , որպեսզի նրան չծանրաբեռնի ամուսնական պարտականություններով : Երբ կինը իմացավ այդ , նա ասաց Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) .«Մի ամուսնալուծվիր , պահպանիր ինձ քեզ հետ : Իսկ ինձ բաժին ընկած օրը տուր Աիշային :» Եվ այդ ժամանակ լուսաբանվեց հետևյալ այաթը.«Եթե կինը զգուշանում է , որ ամուսինը անբարյացակամություն կարտահայտի կամ էլ կշրջվի նրանից , ապա չի լինի մեղք նրանց վրա , եթե խաղաղությամբ հսմաձայնության գան , քանզի խաղաղ որոշումը լավ է :» (Ղուրան 4 :128)Նա , թող Ալլահը գոհանա նրանով , հոգացություն ցուցաբերեց Աիշային , մերձեցնելով նրան ամուսնուն , Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) :»[83]5. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ԱՌԱՔՅԱԼԸ և ԳՈՒԹԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ .Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մտավ մզկիթ և տեսավ կախված պարան երկու սյուների միջև : Այդ ժամանակ , նա (Խ.Ա.Ո.Ն) հարցրեց . « Ի՞նչ է սա:» Պատասխանեցին. « Այդ Զեյնաբի պարանն է : Երբ նա հոգնում է աղոթքի ժամանակ , բռնվում է դրանից :» Այդ ժամանակ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Հանեք այդ : Եթե ձեզանից որևէ մեկը հոգնում է աղոթքում , թող նա նստի :»[84]Իսլամը աստվածային կրոն է : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) չէր ցանկանում ծանրաբեռնել իր կանանց այնպիսի երկրպագությամբ , որը նրանց ուժերից վեր է , որպեսզի հետևանք չլիներ իրենց հավերժ կյանքում : Այլ կերպ չէր կարող լինել : Նա (Խ.Ա.Ո.Ն) մեկ անգամ ասաց իր հետևորդներից մեկին, ով երկրպագության մեջ էր անընդհատ և մերժում էր այս կյանքի թույլատրելի հաճույքները : « Ճշմարիտ , քո աչքերը ունեն իրավունք քո վրա և քո մարմինը ունի իրավունք քո վրա և քո կինը ունի ունի իրավունք քո վրա և քո հյուրը ունի իրավունք քո վրա և քո ընկերը ունի իրավունք քո վրա :»6. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՋԱՆՔԵՐԸ ՇԱՀԵԼՈՒ ԻՐ ԿԱՆԱՆՑ ԲԱՐԵՀԱՃՈՒԹՅՈՒՆԸ. Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) շատ մեղմ մարդ էր իր մարդկանց , մանավանդ կանանց նկատմամբ : Նա համբերատար լսում էր նրանց վատ վերաբերմունքը , փակում էր աչքերը այդ ամենի վրա , լուռ տանում էր և ներում նրանց սխալները , որոնք չէին հակասում շարիաթին : Այս ամենը Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) դիմավորում էր ժպիտով , որը իր մեջ պարուրում էր սեր , ներում և քնքշանք : Հարկ է մտորել նրա մեղմության սահմանի մասին իր կանանց նկատմամբ , երբ մեկ անգամ Աիշան ձայնը բարձրացրեց նրա (Խ.Ա.Ո.Ն) վրա կապված կենցաղային հարցի հետ : Նրանց լսեց Աիշայի հայրը , Աբու Բաքրը , թող Ալլահը գոհանա նրանով : Երբ նա ներս մտավ , բռնեց աղջկան , որպեսզի դաս տա : Նա ասաց. « Որպեսզի այլևս չլսեմ , որ դու բարձրացնես քո ձայնը Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) վրա : » Բայց Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հեռացրեց նրան և Աբու Բաքրը , թող Ալլահը գոհանա նրանով , հեռացավ բարկացած : Երբ Աբու Բաքրը հեռացավ, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Տես , թե ինչպես ես, քեզ պաշտպանեցի տղամարդուց :» Ասաց. « Դրանից հետո , Աբու Բաքրը սպասեց մի քանի օր և հետո թույլտվություն խնդրեց Ալլահի Մարգարեյից (Խ.Ա.Ո.Ն) ներս մտնել : Նա տեսավ , որ նրանք հաշտվել են : Եվ նա , թող Ալլահը գոհանա նրանով ասաց նրանց . « Վերցրեք ինձ ձեր հաշտության մեջ այնպես , ինչպես վերցրեցիք պատերազմի մեջ :» Եվ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց .« Մենք այդ արդեն արել ենք ....:»[85]7. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀՈԳՍԸ ԹԵԹևԱՑՆԵԼԸ.Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) ուղին մարդկանց համագործակցելն էր , մեղմությամբ և հակիրճությամբ : Անաս իբն Մալիքը , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. « Մեկ անգամ մեկ բեդվին մտնելով մզկիթ , միզեց : Մարդիկ սկսեցին բղավել , բայց Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) արգելեց նրանց այդ , և բեդվինի միզելուց հետո Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) հրամայեց բերել մեկ դույլ ջուր և լցնել միզած մասում :»[86]Աիշան , հավատացյալների մայրը , թող Ալլահը գոհանա նրանով, ասաց Ալլահի Մարգարեյի ( Խ.Ա.Ո.Ն) մեղմության մասին հետևյալը :«Ինձ և Հաֆսային ուտելիք բերեցին : Այդ օրը մենք պահք էինք պահում :» Մեկը մյուսին ասաց. «Կընդհատե՞ս պահքը :» Մյուսը պատասխանեց . «Այո:» Եվ նրանք երկուսն էլ ընդհատեցին պահքը : Հետո նրանց մոտ եկավ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) և նրանցից մեկը ասաց նրան . « Օ, Ալլահի Մարգարե : Մեզ նվեր բերեցին և մենք ցանկացանք փորձել այդ և ընդհատեցինք պահքը :» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց . « Ոչինչ , պահք կպահեք մեկ այլ օր ,դրա փոխարեն :»[87]8. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆԸ . Ուտելիք վերցնելը և քո ձեռքով կնոջ բերանը դնելը և հետո ջուր տալը ,համարվում է արարք, որը գրավում է նրա սիրտը : Այն, քո լավագույն վերաբերմունքի և սիրո արտահայտման նշան է : Ավելին , այն հանդիսանում է բարեգործություն , որի համար կա պարգև Ալլահից : Այս կապի միջոցով պարզ է դառնում ինչն է կարևոր այս և ինչն է կարևոր մյուս կյանքում : Բացի այդ, այս ամենի միջոցով ուժեղանում են զգացմունքները և կինը հանգստություն է ձեռք բերում : Մարգարեն( Խ.Ա.Ո.Ն) ասաց Սաադ իբն Աբու Վակկասին.«Քո բոլոր բարի արարքների համար , որոնք արված են հանուն Ալլահի , դու կստանաս պարգև : Նույնիսկ եթե այդ ուտելիքի մի կտոր լինի , որը դու դնում ես քո կնոջ բերանը :»[88]9. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՆՐԱ ԴԺԿԱՄՈՒԹՅԱՆ ՉԱՐՏԱՀԱՅՏԵԼԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ .Զգացմունքների մասին հոգ տանելը թափանցիկ հոգու և բնավորության նշան է : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) միշտ հոգում էր իր կանանց զգացմունքների մասին և երբեք չէր բարկանում նրանց վրա այն բաներում , որոնք, նրանց ցանկություններից կախված չէին : Իբն Աբբասից փոխանցվել է , որ Ամմար իբն Յասիրը պատմեց . «Մեկ անգամ , Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մնաց , գիշերելու Ուլատ- ել- Ջայշում և նրա հետ էր Աիշան , որի մոտ պոկվել և կորել էր զաֆարյան օնիկսից վզնոցը : Մարդիկ ուշացան մինչ լուսաբաց փնտրելով այն և նրանց մոտ վերջացավ ջուրը : Աբու Բաքրը , թող Ալլահը գթա նրան , բարկացավ և ասաց. « Դու մարդկանց ետ ես պահել և նրանք ջուր չունեն :» Եվ Ամենաբարձրյալ Ալլահը լուսաբանում ուղարկեց Իր Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) , որտեղ թույլ էր տրվում մաքրվել մաքուր ավազով : Եվ մուսուլմանները ոտքի կանգնեցին Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) հետ և սկսեցին հարվածել հողը ձեռքերով : Հետո նրանք բարձրացնում էին իրենց ձեռքերը , առանց ավազ վերցնելու և սրբում էին երեսները և ձեռքերը մինչ ուսերը և հետո դաստակներից մինչև թևատակերը :»[89] 10. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) , ԶԱՐԴԵՐԸ , ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐԸ և ՄԱՔՐՎԵԼԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ .Գեղեցիկ արտաքինը, անուշ բույրը գրավում է մյուս մարդկանց և հանգստացնում է սրտերը և աչքերը : Աիշան , Մարգարեյի( Խ.Ա.Ո.Ն) կինը ասաց. «Կարծես ես հիմա նայում և տեսնում եմ Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) գլխի անուշաբույր փայլը , երբ նա մտնում էր իհրամի վիճակ :» Հադիթի մեկ այլ տարբերակում ասվում է . «Եվ տեսնում եմ Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մազերի բացվածքում մսկի անուշաբույր փայլը :»[90]Այդ Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) բնական վիճակն էր , ամեն պարագայում լինել լավագույն տեսքով : Նույնիսկ քնելուց առաջ նա կատարում էր ծիսական լվացում : Անաս իբն Մալիքը, թող Ալլահը գոհանա նրանով , նրա ծառան , որին պատիվ էր վիճակվել օգնել Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) տաս տարի , ասաց. «Ես երբեք չէի շնչել ավելի լավ անուշաբույրի կամ մուսկուսի բույր , քան Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) բույրն էր : Եվ ես երբեք չէի շոշափել փափուկ մետաքս , որը Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) ձեռքերից փափուկ էր :»[91] 11. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՍԻՐՈ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄԸ . Ինչպես մեզ հաղորդել է Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ամոթխածությունը բարիք է բերում : Բացի այն դեպքերից , երբ այն մուսուլմանին կարող է կորուստ բերել այս կամ այն աշխարհում : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) բացահայտ արտահայտում էր իր սերը իր կանանց նկատմամբ , որպեսզի հետևորդները նույնպես անեյին այդ իրենց կանանց : Այս ամենը սիրո տևականության և համատեղ կյանքի գրավական է : Ամր իբն ալ- Ասը, թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. ««Ես եկա Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մոտ և հարցրեցի . « Ու՞մ ես դու սիրում ամենից շատ :» Նա պատասխանեց . «Աիշային :» Ես հարցրեցի .« Իսկ տղամարդկանցի՞ց :» Նա պատասխանեց .« Նրա հորը :» Ես հարցրեցի .« Իսկ ու՞մ հետո:» Նա պատասխանեց .« Ումար իբն ալ- Խատաբին » և այլ մարդկանց անուն նույնպես տվեց : Իսկ ես լռեցի , վախենալով , որ նա իմ անունը կասի վերջում :»»[92]12. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՎԱԽԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ . Վախը բնական զգացում է , մինչ այն չի անցնում բնական մարդկային վախից : Դրանից ավելի արդեն հիվանդություն է : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) վախենում էր իր կանանց համար և անհանգստանում էր , որ նրանց չհասնի այն , ինչ տհաճ է: Անասը , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. «Մեկ անգամ նա , Աբու Տալհան ուղևորվեցին Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) և նրա կնոջ , Սաֆիայի հետ : Նա նստեցրեց կնոջև իր հետ, ուղտի ետևի մասում : Երբ նրանք անցել էին ճանապարհի մի մասը , ուղտը սայթաքեց և գցեց Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) և նրա կնոջը : Աբու Տալհան թողեց իր ուղտը , մոտեցավ Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) և ասաց. « Օ, Ալլահի Մարգարե , թող Ալլահը ինձ դարձնի փրկագին քեզ : Դու չե՞ս վնասվել :» Նա պատասխանեց .« Ոչ , բայց դու օգնիր կնոջը :» Աբու Տալհան ծածկեց իր դեմքը հագուստի մի մասով և գնաց կնոջ մոտ : Հետո ծածկեց նրան հագուստով և կինը ոտքի կանգնեց : Հետո նա օգնեց նրանց բարձրանալ և նստել ուղտի վրա :» [93] 13. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն )և ՀՈԳԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ . Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սիրում էր իր ընտանիքին բարիք անել և հոգում էր նրա բարգավաճմանը : Նա (Խ.Ա.Ո.Ն) առանձնապես հոգ էր տանում գոհացնել աշխարհի Տիրոջը , հեռանալով Կրակից և մոտենալ Դրախտին : Այդ է հանդիսանում հաջողությունը , որի մասին Ամենաբարձրյալ Ալլահը ասաց. «Յուրաքանչյուր հոգի կճաշակի մահը , բայց միայն հարության օրը , դուք կստանաք ձեր պարգևը լիարժեք» Ով կհեռացվի Կրակից և կմտնի Դրախտ, հաջողություն կունենա , իսկ աշխարհիկ կյանքը միայն խաբեության հաճույք է :» (Ղուրան 3: 185)Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) միշտ իր ընտանիքը ուղղում էր դեպի բարիք : ՈՒմմ Սալյաման , թող Ալլահը գոհանա նրանով , Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կինը , ասաց. ««Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) վախեցած արթնացավ գիշերը և ասաց. « Օրհնյալ է Ալլահը : Որքան է ուղարկել Ալլահը իր Գթասրտության գանձերից և որքան է ուղարկել գայթակղություններից : Ո՞վ կարթնացնի սենյակի տերերին : Նա նկատի ուներ իր կանանց , որպեսզի նրանք աղոթեն գիշերը:[94] Որքան հագնված [95] այս կյանքում, կլինեն մերկ[96] , հավերժ կյանքում :»»[97]14. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ՆՐԱ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՉԱՅՑԵԼԵԼԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ .Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) չէր սիրում կասկածները և խանդը , որոնք անցնում էին բանական սահմանները : Նա (Խ.Ա.Ո.Ն) սիրում էր տեսնել իր կանանց լավագույն տեսքով : Այդ ամենը սիրո ամրապնդման համար էր : Մարգարեն (Խ.Ա.Ո. Ն) հանկարծակի չէր գալիս նրանց մոտ երկար ճանապարհորդությունից հետո : Նա նախապես զգուշացնում էր , որ կանայք բավարար ժամանակ ունենան իրենց կարգի բերելու և զարդարվելու : Ջաբիր իբն Աբդուլան , թող Ալլահը գոհանա նրանով ասաց. «Մենք գնացել էինք ճանփորդության Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) հետ և երբ վերադարձանք և ցանկացանք մտնել, նա ասաց. « Մի շտապիր , որպեսզի մենք մտնենք գիշերը , թող գզգզված մազերով կանայք սանրվեն , իսկ նրանք, ում ամուսինները հեռու էին , հանեն մարմնի մազերը :»[98]15. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ(Խ.Ա.Ո.Ն ) և ԲԱՐԵՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ .Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) առատաձեռն էր : Նա գերադասում էր բարիք տալ իր ընտանիքին : Նա կիսվում էր նրանց հետ այնով , ինչ ձեռք էր բերել , կամ նվեր էր ստացել : Չէ որ նա ասել էր .«Եթե Ալլահը ձեզանից որևէ մեկին բարիք է ընծայել , թող սկսի իրենից կամ իր մերձավորներից :»[99] Նրա (Խ.Ա.Ո.Ն) խոսքերը ուղղակի օրինակ չէին : Հակառակը , Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) դրանք իրականացնում էր : Անաս իբն Մալիքը , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. «Ումմ Սուլեյմը նրա հետ ուղարկեց արմավների սկուտեղ : Նա ընդունեց այդ , վերցրեց մի քիչ և ուղարկեց իր կանանց մի քանիսին : Հետո , էլի վերցրեց մի քիչ և ուղարկեց իր կանանց : Իրոք, նա մեկ անգամ չէ , որ արեց այդ , չնայած նրան այդ արմավները շատ էին դուր գալիս :»[100] 16. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ .«Ով համեստություն ցուցաբերի հանուն Ալլահի , նրան Նա կմեծարի:» Այս խոսքերով Ալլահի Մարգարեն դիմում էր իր հետևորդներին : Նա (Խ.Ա.Ո.Ն ) այդպես էր մարդկանց վերաբերվում իրական կյանքում : Եվ նրա կանայք բացառություն չէին : Անաս իբն Մալիքը , թող Ալլահը գոհանա նրանով, ասաց. «Երբ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) վերադարձավ Հեյբարայից Մեդինա , նրա կին Սաֆիյան նրա հետ էր : Ես տեսա , թե նա ինչպես էր կնոջ համար ետևից տանում թիկնոցը : Նա նստեց իր ուղտի մոտ , հետո դեմ տվեց իր ծունկը , իսկ Սաֆիյան իր ոտքը դրեց , որպեսզի հեծնի ուղտը :»[101] 17. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՍԽԱԼՆԵՐԸ ՆԵՐԵԼԸ.««Երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) իր կանացից մեկի մոտ էր , հավատացյալների մայրերից մեկը , ուղարկեց նրան ափսե ուտելիքով : Եվ այն կինը , ում մոտ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) էր , հարվածեց ծառայի ձեռքին այնպես, որ ափսեն ընկավ և կոտրվեց : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հավաքեց ափսեյի փշուրները և կերակուրը ասելով .«Խանդում է ձեր մայրը :» Նա ի նկատի ուներ հավատացյալների մորը , այսինքն իր կանացից մեկին : Հետո նա (Խ.Ա.Ո.Ն) խնդրեց ծառային սպասել , մինչ նա կերակուր կբերի այն կնոջից , որի մոտ է նա (Խ.Ա.Ո.Ն): Դրանից հետո նա (Խ.Ա.Ո.Ն) ուղարկեց ափսեն այն կնոջը , ում ափսեն կոտրվել էր : Իսկ փշրված ափսեյի կտորները թողեց այն կնոջ մոտ , ով արել էր այդ :»»[102]18. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀՈԳԵԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼԸ.  Իր մեղմությամբ և զգացմունքայնությամբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հասկանում էր իր կանանց , զգում էր նրանց և ներում էր այն չարիքը , որ երբեմն նրանք անում էին : Աիշան , հավատացյալների մայրը , ասաց. ««Մեկ անգամ, Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց ինձ . « Իրոք, ես գիտեմ երբ ես դու գոհ ինձանից և երբ բարկացած :» Ես հարցրեցի . « Որտեղի՞ց դու գիտես այդ :» Նա պատասխանեց .« Երբ դու գոհ ես ինձանից , դու ասում ես .« Ոչ , երդվում եմ Մուհամեդի Տիրոջով» , իսկ երբ բարկացած ես , ասում ես .« Ոչ, երդվում եմ Իբրահիմի Տիրոջով :» Ես ասացի. « Այո , բայց երդվում եմ Ալլահով , Օ, Ալլահի Մարգարե , ես բացի քո անունից ոչինչ չեմ փոխում :»»[103]19. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԴԱՐ ԼԻՆԵԼԸ . Իր կանանց նկատմամբ արդարությունը , հասնում է կատարելության : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) արդար էր իր կանանց հետ բոլոր հարցերում , և ճանապարհորդության ժամանակ և կենցաղում : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով ասաց. «Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ոչ ոքի չէր գերադասում մյուսից ժամանակի տրամադրման հարցում : Ոչ մի օր չի եղել , որ նա չայցելի մեզ բոլորիս : Նա մոտենում էր իր յուրաքանչյուր կնոջը , առանց սեռական հարաբերության , մինչ չէր գնում նրա մոտ , ում հերթն էր և մնում էր գիշերը :»[104]Նույնիսկ հիվանդության ժամանակ , նա չդադարեց արդար լինել : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով ասաց. ««Իր հիվանդության ժամանակ , Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) անընդհատ հարցնում էր .« Որտե՞ղ եմ ես լինելու այսօր , որտե՞ղ եմ ես լինելու վաղը :» Նա (Խ.Ա.Ո.Ն ) անհամբերությամբ սպասում էր Աիշայի օրվան , և երբ եկավ իմ օրը , նա (Խ.Ա.Ո.Ն) մահացավ իմ ձեռքերում և թաղվեց իմ տանը :»»[105] ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ Խ.Ա.Ո.Ն և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ.1. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԱՆԴԵՊ ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆԸ . Ինչին էլ որ վերաբերվի , մեղմությունը զարդարում է այդ : Իսկ երբ այն կորչում է , այլանդակում է ամեն ինչ : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) դաստիարակում էր իր Ումման առաքինի խորհուրդներով : Նա , նրա ուղեկցորդն էր ամեն հարցերում : Նա սիրում էր մեղմություն և կոչ էր անում իր կանանց : Նա հրամայում էր , լսել էր տալիս և ասում էր միայն այն , ինչ դժվար չէր նրանց համար : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով ասաց, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց նրան .« Օ, Աիշա , ցուցաբերի մեղմություն : Քանի որ , իրոք , երբ Ալլահը բարիք է ցանկանում տան բնակիչներին , ապա նրանց մեղմություն է ներշնչում :»[106] 2. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈւՑԱԲԵՐԵԼԸ.Նրա Խ.Ա.Ո.Ն բարերար հատկանիշներից էր նաև , այն , որ չէր հրաժարվում օգնել իր կանանց որոշ աշխատանքներում : Աիշային հարցրեցին.«Ի՞նչ էր անում Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) տանը :» Նա պատասխանեց . «Կարկատում էր իր սանդալները և անում էր այն , ինչ տղամարդն է անում տանը :» Իսկ հադիթի մյուս տարբերակում ասվում է . «« Նա ասաց. « Այն ինչ անում է ձեզանից յուրաքանչյուրը իր տանը, կարկատում է իր սանդալները, մաքրում և կարկատում էր իր հագուստը:»»3. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՆՔՆ ԻՐԵՆ ՕԳՆԵԼԸ . Մեզնից յուրաքանչյուրը ունի իր հատուկ ցանկությունները : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) միշտ օգնում էր ինքն իրեն , ցանկանալով թեթևացնել և օգնել իր կանանց : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց, երբ նրան հարցրեցին .««Ի՞նչ էր անում Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) տանը :» Նա պատասխանեց . « Նա մարդ էր, մաքրում էր իր հագուստը , կթում էր ոչխարին և օգնում էր ինքն իրեն :»»[107]4. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԾԱԽՍեՐԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ.Ունեցվածքի ծախսերը սկզբունք է , որը Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) դրեց իր հետևորդների հոգիներում : Նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Իրոք , Ալլահը առատաձեռն է և սիրում է առատաձեռնություն : Մեծահոգի է և սիրում է մեծահոգություն :»Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) առատաձեռն վատնում էր իր կանանց համար և ժլատություն չէր անում : Նա (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. «Դինարը , որը դու ծախսել ես Ալլահի ճանապարհին և դինարը , որը դու վատնել ես ստրուկի ազատման համար , և դինարը , որը դու վատնել ես աղքատին և դինարը , որը դու վատնել ես ընտանիքի համար , սակայն ավելի բարձր պարգև կլինի այն դինարի համար , որը դու վատնել ես քո ընտանիքի համար :»[108]Ավելին , նա (Խ.Ա.Ո.Ն) այդ պարտադիր պայման դարձրեց տղամարդուն , իր ընտանիքի համար: Երբ հետևորդները հարցրեցին նրան (Խ.Ա.Ո.Ն )«Ի՞նչպիսին է կնոջ իրավունքը ամուսնու վրա :» Նա պատասխանեց . «Կերակրել նրան , եթե ինքն ուտում է , հագցնել նրան , եթե ինքն հագնվում է , չհարվածել երեսին և չայլանդակել , չլքել , եթե միայն տանը :»[109]5. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՆԳԻՍՏԸ.Մարգարեն( Խ.Ա.Ո.Ն) ջանում էր հանգիստ պարգևել կանանց և անում է ամեն հնարավորը : Մանավանդ , ճանապարհորդության ժամանակ , որը հանդիսանում էր ծանր : Այդ իսկ պատճառով նա (Խ.Ա.Ո.Ն) անհանգստանում էր , որ նրանք կգհոգնեն: Անաս իբն Մալիքը , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. «Մեկ անգամ , երբ Ումմ Սուլեյմը գտնվում էր կանանց հետ և նայում էին ուղեբեռին , Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) ծառան , Անջաշան քշում էր ուղտերը շատ արագ : Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն) ասաց նրան . « Օ, Անջաշա , կամաց , քանի որ նրանք ում դու քշում ես , շշեր են տանում :»[110]Նա (Խ.Ա.Ո.Ն ) այդպես ասաց, քանի որ նրա կանայք կանանց բաժնում էին , որը կպցված էր ուղտի վրա : Իսկ ծառան քշում էր ուղտերին բարձր ձայնով , որը կարող էր ստիպել նրանց արագ գնալ : Այդ իսկ պատճառով Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) վախենում էր իր կանանց համար : 6. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՆՐԱ ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՎԱՏ ՎԱՐՔԻՆ.Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանում էր իր կանանց վարքին մեծ ներումով և հանդուրժողականությամբ , ներելով այն , ինչը գալիս էր նրանցից այն հարցերում , որտեղ չկա Շարիաթից շեղումներ : Իսկ անզսպության պոռթկումները նրա դեմ , ավելացնում էին նրա մեղմաությունը : Ումար իբն ալ- Խատաբը , թող Ալլահը գոհանա նրանով ,ասաց.«Մենք քուրեյշ ցեղի մարդիկ իշխում էինք կանանց : Իսկ երբ մենք եկանք անսարների մոտ , ապա այնպես ստացվեց , որ կանայք էին իշխում նրանց : Այդ ազդեց մեր կանանց վրա, նրանք սկսեցին վերցնել անսար կանանց վարքը : Մեկ անգամ , իմ կինը սկսեց բղավել և սովորեցնել ինձ : Ես հանդիմանեցի , որ նա այդպես չանի : Իսկ նա ասաց.« Ի՞նչու դու չես ուզում որ ես սովորեցնեմ քեզ : Երդվում եմ Ալլահով , որ Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կանայք սովորեցնում են նրան :Եվ նույնիսկ նրանցից մեկը , թողեց նրան մեկ օր , մինչև գիշեր :» Այդ ինձ անհանգստացրեց և ես ասացի նրան .« Նրանք , ովքեր այդպես վարվում են շատ խիստ խաբվում են :» Հետո նա հավաքեց իմ հագուստները , իջավ և գնաց Հաֆսայի մոտ ասելով .« Օ, Հաֆսա , ձեզանից որևէ մեկը վիճու՞մ է Մարգարեյի հետ , օրվանից մինչ գիշեր :» Նա պատասխանեց .« Այո:» Իսկ կինը ասաց. « Այդ դեպքում , դու խաբվել ես և վնաս ես կրել : Միթե՞ դու ապահովված ես Ալլահի բարկությունից , այն պատճառով , որ Նրա Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) բարկացած է և դու կկործանվես : Մի պահանջիր շատ բան Մարգարեյից (Խ.Ա.Ո.Ն) , մի սովորեցրու նրան և մի լքիր նրան : Եվ հարցրու ինձ , եթե որևէ բան քեզ անհասկանալի է :»[111]7. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՆՐԱ ԿԱՆԱՆՑ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՆԱՑՆԵԼԸ.Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) բոլորից շատ էր հոգ տանում իր կանանց ցանկությունների իրականանցմանը և նրանց երջանկությանը : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով , հարցրեց նրան .«Օ, Ալլահի Մարգարե , քո կանանցից յուրաքանչյուրը ունի հատուկ անուն , բացի ինձանից :» Այդ ժամ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց նրան. «Կոչիր քեզ քո որդի Աբդուլայի անունով , այսինքն Աբդուլահ իբն Զուբեյրա , հիմա դու Ումմ Աբդուլա ես :» Դրանից հետո նրան կոչեցին 'Ումմ Աբդուլահ' մինչ մահ , չնայած այն փաստին , որ նա երբեք չի ծննդաբերել :»[112]8. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ԲՈՒԺՈՒՄԸ .Մարդը առողջ վիճակում կարիք ունի հոգացության , և կարիքների ապահովման : Իսկ հիվանդության և թուլության պարագայում , նա ավելի շատ կարիք ունի դրա : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) աչքաթող չեր անում այս կողմը և հոգ էր տանում նրանց ,հիվանդության ժամանակ : Նա բուժում էր նրանց , քանի որ հիվանդությունը վտանգ է ներկայացնում : Աիշան , հավատացյալների մայրը , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. «Երբ Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) ընտանիքից որևէ մեկը հիվանդանում էր , նա ընթերցում էր « Ալ- Մուավազեթ »[113] սուրաները և թեթևակի թքում էր : Իսկ երբ նա հիվանդացավ , որի պատճառով էլ մահացավ , ես ընթերցեցի նրան այդ սուրաները , թքելով և դնելով իր իսկ ձեռքը , քանի որ այն ուներ ավելի շատ բարիք , քան իմ ձեռքը :»[114]9. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ ՀՈԳԱԼԸ.Չնայած իր խիստ զբաղվածության և իր Ումմայի նկատմամբ մեծ պատասխանատվության , Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) բավարար ժամանակ էր հատկացնում իր կանանց , չմոռանալով նրանց : Ումար իբն ալ- Խատաբը , ասաց. «Երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ավարտում էր առավոտյան աղոթքը , նա շարունակում էր նստած մնալ այդ տեղում , մինչ արևը չէր ծագում : Իսկ մարդիկ , նրա շուրջ նույնպես նստում էին : Հետո նա այցելում էր իր կանանց մեկը մյուսի ետևից , ողջունում էր , և դիմում էր Ալլահին նրանց համար : Իսկ եթե նրանցից մեկի օրն էր , նա երկար էր մնում այնտեղ :»[115]10. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ ԷՐ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ Խորհրդակցել ընդհանուր և անձնական հարցերով Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) բնական սկզբունք էր : Նա խորհուրդ էր հարցնում իր կանանցից և օգտվում էր նրանց կարծիքից , նույնիսկ այն հարցերում , որոնք վերաբերվում էին Ումմային : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) փորձում էր ընդունել հարմար և ճիշտ որոշում վճիռ կայացնելու : Փոխանցված է Ուրվա իբն Զուբեյրից , Մարվանա իբն Հակամից և Միսվարա իբն Մահրամից , որ նրանք հաղորդեցին նրան այն , ինչ տեղի է ունենում Հուդեյբիում :Երբ Մարագարեն (Խ.Ա.Ո.Ն) համաձայնագիր կնքեց քուրեյշիտների հետ և համաձայնվեց վերադառնալ և չմտնել Մեքքա այդ տարի , նա ասաց իր ուղեկցորդներին . «Կանգնեք և զոհաբերություն արեք :» Բայց ոչ ոք նրանցից ոտքի չկանգնեց , մինչ նա չկրկնեց այդ երեք անգամ : Երբ ոչ ոք ոտքի չկանգնեց , նա գնաց Ումմ Սալյամի մոտ և պատմեց նրան կատարվածը : Ումմ Սալյաման ասաց. « Օ, Ալլահի Մարգարե (Խ.Ա.Ո.Ն) , այդ այն է , ինչ դու ուզու՞մ ես : Դուրս գնա և ոչ ոքի հետ մի խոսիր , զոհաբերիր և սափրիր գլուխդ:» Երբ նա այդպես արեց , նրանք նույնպես զոհաբերեցին :11. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՄՈՏ ՄՏՆԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔԸ .Ամենաբարձրյալ Ալլահը ասաց ճշմարտությունը , նկարագրելով Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) այսպիսի խոսքերով . « Ճշմարիտ , քո բնավորությունը հոյակապ է :» (Ղուրան 68 :4) Նրա բնավորության լավ գծերից էր նաև այն , որ նա (Խ.Ա.Ո.Ն ) անարդարության նշույլ անգամ չէր թողնում իր կանանց միջև, նույնիսկ հիվանդության ժամանակ : Նա (Խ.Ա.Ո.Ն) միշտ արդար էր և խնդրում էր իր կանանց , կամավոր թողնել իրենց իրավունքները : Աիշան, թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. «Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) լինելով հիվանդ , կանչեց իր կանանց : Նրանք հավաքվեցին և նա ասաց. « Ես չեմ կարող այցելել ձեզ բոլորիդ : Բայց եթե դուք թույլ տաք , ես կլինեմ Աիշայի մոտ :» Նրանք այդպես արեցին և թույլ տվեցին նրան (Խ.Ա.Ո.Ն) այդ :»[116] 12. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո. Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳևԵԼՈՒ ՍԵՐԸ.Մարդկանց երջանկություն և ուրախություն պարգևելը , շարիաթի պահանջն է : Այն ավելի արժեքավոր է մերձավորների պարագայում : Աիշան , հավատացյալների մայրը , թող Ալլահը գոհանա նրանով,ասաց. ««Երբ ես տեսա Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) ուրախ տրամադրությունը , ասեցի նրան . « Օ, Ալլահի Մարգարե , դիմիր Ալլահին ինձ համար աղերսով :» Նա ասաց. «Օ, Ալլահ , ներիր Աիշային այն , ինչ կա նրա մեղքերից և այն , ինչ կլինի և այն , ինչ նա թաքցրել է և այն , ինչ ակնհայտ է :» Դրանից հետո Աիշան ծիծաղեց այնպես , որ իր գլուխը հայտնվեց իր սենյակում : Իսկ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ուրախացնու՞մ է քեզ իմ աղերսը :» Նա պատասխանեց «Ինչու՞ ինձ չպիտի ուրախեցնի աղերսը :» Նա ասաց. « Երդվում եմ Ալլահով , այդ իմ աղերսն է իմ Ումմայի համար ամեն աղոթքում :»»[117]13. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ .Իր կանանց հետ մեղմ կյանքի և լավ փոխհարաբերությունների հետ միասին , որոնք գալիս էին Մարգարեյից (Խ.Ա.Ո.Ն ) , նա նաև իմաստուն էր իր արարքներում : Երբ ամեն ինչ լավ էր , նա չէր հակառակվում նրանց , իսկ երբ սխալ էր երևան գալիս , նա դաստիարակում էր նրանց , հիշեցնելով Ալլահին վերադարձը , զգուշացնելով և արգելելով : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. ««Մեկ անգամ ես ասացի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) .« Բավարար է քեզ այն , որ Սաֆիյան այսպիսին և այսպիսին է :» Հադիթի փոխանցողներից մեկը ասաց . « Նա նկատի ուներ , որ Սաֆիյան ցածրահասակ է :» Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով, ասաց. « Լսելով այս , Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) բացականչեց .« Իրոք , դու ասացիր այնպիսի բան , որ կպղծի մի ամբողջ գետ , եթե խառնվի դրան :»»[118]14. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴՈՒՐԺԵԼԸ.Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) իմաստության արտահայտումներից էր այն , որ նա ամեն ինչ իր տեղն էր դնում, հաշվի առնելով բոլոր հանգամանքները : Մեզ հայտնի է , ինչպես էր նա (Խ.Ա.Ո.Ն) հանդուրժում իր կանանց բարկության արտահայտումը և ինչպես էր բերում նրանց հավասարակշռության և հանգստության : Աիշան, թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. ««Երբ ես բարկանում էի, քրտինքը սահում էր իմ քթից : Իսկ նա ասում էր . « Օ, Ուվեյշ[119], ասա . « Օ, Ալլահ , Մուհամեդի Տեր , ներիր ինձ իմ մեղքերը , վերցրու իմ սրտի բարկությունը և հեռացրու ինձ նրանից , ով տանում է գայթակղության :»»[120]15. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո. Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՃԻՇՏ ՇՏԿՈՒՄԸ Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մեթոդը շտկելու և լուծելու խնդիրները կատարվում էր ըստ Շարիաթի օրենքների , որոնց կողքին պետք է կանգնել և գոհանալ : Այլ կերպ չի կարող լինել , քանի որ դրանք դիմում են մարդկանց տրամաբանորեն և գիտակցորեն , ինչը հանգեցնում է խնդրի լուծմանը : Անաս իբն Մալիքը ասաց. ««Սաֆիային հասավ , որ Հաֆսան ասել էր նրան .« Հրեայի դուստր :» Նա արտասվեց : Այդ ժամանակ նրա մոտ եկավ Մարգարեն( Խ.Ա.Ո.Ն): Նա ասաց. « Ի՞նչն է քեզ ստիպել արտասվել :» Նա պատասխսնեց ,« Հաֆսան ինձ ասաց, որ ես հրեայի դուստր եմ :» Այդժամ Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Իրոք, դու մարգարեյի դուստր ես և իրոք, քո հորեղբայրը մարգարե է , և իրոք, դու մարգարեյի ենթակայության տակ ես : Ի՞ նչում է նա քեզ մեղադրում :» Հետո ասաց. « Վախեցիր Ալլահից , օ, Հաֆսա :»»[121]16. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ .Սխալը հատուկ իրավիճակ է , որը կատարվում է ամեն օր նրա հետ , ում հետ ապրում ես : Եվ արդարացումների ընդունումը մատնանշում է մաքուր բնավորություն և առաքինի սիրտ : Ո՞վ է բնավաորությամբ ավելի մաքուր քան դու , օ, Ալլահի Մարգարե : Մեկ անգամ նա (Խ.Ա.Ո.Ն) սպասում էր Աիշային և նա , թող Ալլահը գոհանա նրանով , ուշանում էր : Նա ասաց. « Ի՞նչը քեզ ուշացրեց:» Նա պատասխանեց . «Օ, Ալլահի Մարգարե , ես մի մարդու Ղուրանի ընթերցում էի լսում : Եվ ես նրա ձայնից լավ ձայն չէի լսել :» Այդժամ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ոտքի կանգնեց , որպեսզի ավելի լավ լսի նրան : Հետո վերադարձավ և ասաց. « Սելիմն է , ազատ արձակված Աբու Հուզեյֆան : Փառք Ալլահին , Ով իմ Ումմային այնպիսի մարդ է տվել , ինչպիսին նա է :»»[122]17. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳևԵԼԸ. Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սիրում էր ասել իր կանանց այն , ինչ բերում էր նրանց երջանկություն , ուրախություն և սրտի հագստություն : Աիշան , հավատացյալների մայրը , թող Ալլահը գոհանա նրանով , հաղոդում է , որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց նրան .«Կցանկանայի՞ր լինել իմ կինը այս և մյուս կյանքում :» Նա պատասխանեց .« Իհարկե:» Նա ասաց. « Այդ դեպքում դու իմ կինն ես այս և մյուս կյանքում :»[123]18. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ՆՐԱ ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ .  Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) փոխհարաբերությունները իր շրջապատի հետ մեղմ էր , բարոյական բարձր աստիճանով : Այնպես , ինչպես նկարագրել էր Աստված . « Ճշմարիտ , քո բնավորությունը հոյակապ է :» (Ղուրան 68 :4)Նրա կանայք ստանում էին դրա լիարժեք մասը : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց իրենց հետ Մարգարեյի փախհարաբերությունների մասին.«Երբ նա առանձնանում էր իր կանանց հետ , նա ամենամեղմ և առատաձեռն մարդն էր , ով շատ ժպտում և ծիծաղում էր :»[124]19. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՆԵՐԵԼԸ.Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) թեթև և ներող էր ամեն հարցում : Նա հանդուրժում էր սխալները , նույնիսկ եթե արվում էին դիտավորյալ : Ավելին , նա ընդունում էր զղջումներ և իր ուղեկցորդներից և իր թշնամիներից : Օրինակ , երբ նա բացահայտեց Մեքքան , որից նրան վտարել էին իր կանանց և ուղեկցորդների հետ , որոնցից ոմանց սպանել էին , ասաց. «Ի՞նչ եք կարծում , ի՞նչ ես կանեմ ձեզ հետ :» Նրանք պատասխանեցին .« Դու մեզանից հարգված եղբայր ես և մեր եղբոր հարգված որդին :» Նա ասաց նրանց . «Գնացեք, քանի որ դուք ազատ եք :»[125]Նա հնարավորություն ուներ վրեժ լուծելու և հաշիվ տեսնելու , բայց նրա բարձր բարոյականությունը և առաքինությունը թույլ չտվեցին անել այդ : Նրա կանայք ստանում էին նրա ներման հսկայական մասը : Մեկ անգամ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մտավ իր տուն և հարցրեց .«Դուք ունե՞ք ճաշելու որևէ բան :» Նրան պատասխանեցին. «Ոչ:» Այդժամ նա ասաց. « Այդ դեպքում ես պահք եմ պահում :»[126]20.ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՀԱՑՆԵԼ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) միշտ ձգտում էր գոհացնել իր կանանց այն բանում , ինչ նրանք էին ցանկանում , եթե այդ չէր հակասում շարիաթին : Նույնիսկ եթե այդ տեղի էր ունենում իր անձնական հանգստության և ցանկությունների հաշվին: Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով ասաց. «Օ, Ալլահի Մարգարե . Քո բոլոր ուղեկցորդները Հաջ են կատարել Ումրայի հետ բացի ինձանից :» Նա ասաց. « Դու տաուաֆ չե՞ս արել Քաբբայի շուրջ այն օրերին երբ մենք եկել ենք :» Նա պատասխանեց .«Ոչ:» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Այդ դեպքում դուրս արի քո եղբոր հետ ատ-Տանիմ[127] և մտի ումրայի վիճակ : Մենք կհանդիպենք այստեղ և այնտեղ :» Դրանից հետո , ես , դուրս եկա Աբդուռռահմենի հետ ատ- Տանիմ և սկսեցի Ումրան : Սաֆիյա բնթ Հուեյի մոտ սկսեցին ամսականներ : Այդժամ Մարգարեն( Խ.Ա.Ո.Ն) ասաց նրան . « Այդպիսին է քեզ արարել Ալլահը : Վախենում եմ դու մեզ կուշացնես : Զոհաբերության օրը արդյոք դու կատարե՞լ ես տաուաֆ:» Նա պատասխանեց . «Իհարկե :» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Այդ դեպքում ոչ մի վատ բան չկա , դու կարող ես գնալ :» Ումարայի վերադարձից հետո , ես դիմավորեցի նրան , երբ նա բարձրանում էր Մեքքայի բնակիչների մոտ , իսկ ես իջնում էի : Կամ հակառակը :»[128] ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԻսլամում կնոջ և տղամարդու փոխհարաբերությունը սիրո , հարգանքի , ներողամտության և արժանիքների ընդունման կապն է : Սերը կնոջ նկատմամբ որպես կին , ներողամտություն նրա նկատմամբ որպես դուստր , արժանիքների և հարգանքի ընկալումը որպես մայր : Ավելին , Իսլամում կնոջ տարիքի հետ աճում է հարգանքը նրա նկատմամբ : Իսլամում գոյություն չունի խնդիր կնոջ և տղամարդու միջև , յուրաքանչյուրը արարվել է մեկը մյուսի համար , լրացնելով միմյանց : Յուրաքանչյուրը ունի իր առանձնահատուկ որակները , որը տարբերվում է մյուսից : Օրինակ, որոշ հատկանիշներ , որոնք տղամարդու մոտ համարվում են թերություն , կանանց մոտ կատարելություն է : Եվ հակառակը : Այդ իսկ պատճառով Իսլամը պարտավորեցրել է որոշակի շարիաթի և հասարակական պարտականություններ, որոնք համապատասխանում են նրա ֆիզիկական և բարոյական հատկանիշներին : Նույնպես պարտավորեցրել է տղամարդուն հետևել որոշակի պարտավորությունների: Տղամարդուն տրված են իրավունքներ , որոնք համապատասխանում են նրա էությանը : Նույնպես կնոջն է տրված իրավունքներ , որոնք համապատասխանում են նրա էությանը : Այսպիսով , ըստ այդ հավասարակշռության , որը տվել է իսլամը , հաստատվում է համաձայնություն , հանգստություն և սեր նրանց միջև : Ամենաբարձրյալ Ալլահը ասաց. «Ալլահը արարել է ձեր համար կանայք հենց ձեզանից , պարգևել է նրանցից երեխաներ , թոռներ և տվել է ձեզ բարիք :» (Ղուրան 16 : 72)Երբ Իսլամը թույլատրել է տղամարդուն որևէ բան և արգելել է այդ կնոջը, կամ թույլատրել է որևէ բան կնոջը և արգելել է տղամարդուն , այն հաշվի է առել ֆիզիկական և բարոյական կառուցվածքը : Քանի որ , անարդար է տղամարդու կամ կնոջ վրա դնել այն , ինչ ուժերից վեր է : Օրինակ մեքենան , որը աշխատում է դիզելային վառելիքով , չի կարող աշխատել բենզինով , չնայած բենզինը ավելի լավ է :Եվ հակառակը : Այդ է մեր ռոմանտիցիզմը մեր ընտանիքների նկատմամբ , որը մենք վերցրել ենք մեր օրինակից ,Մուհամեդից (Խ.Ա.Ո.Ն) , ով մատնանշել է մեզ , որ յուրաքանչյուր մեղմ վերաբերմունքի համար , մանավանդ ընտանիքում , կա պարգև : Իսկ յուրաքանչյուր վատ վերաբերմունքի համար , մանավանդ ընտանիքի նկատմամբ , կա մեղք : Սա է իսլամական ռոմանտիցիզմը, որը իրականացվել է կյանքում, այլ ոչ թե ուղղակի թուղթ ու թանաք , սիրային պատմություն կամ պատմվածք : Ի՞նչը կարող է ավելի հեռու լինել քան այդ : Ասա ինձ հանուն քո Տիրոջ , հանդիպե՞լ ես դու այդպիսի մեղմություն հարաբերություններում , ինչպիսիք են Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) հարաբերությունները իր կանանց հետ : Ճշմարիտ, նրանով (Խ.Ա.Ո.Ն ) առաջնորդվելը կարող է ամուսնական հարաբերությունների շտկման գրավական լինել , որը առաջացել է ամուսնինների իրավունքների չիմացությունից : Իսկ այդ իրավունքների բացթողումները դառնում են մեղքեր , որոնք արժանանում են պատժի : Այն ընտանեկան խնդիրները , որոնք գոյություն ունեն մուսուլմանների միջև մեր աշխարհում , արդյունք են Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) և նրա պատվիրանների չհետևելուն :  Այս է մեր իսլամական ռոմանտիցիզմը , կատարելության և մեղմության ռոմանտիցիզմը , շրջապատող ամենի նկատմամբ : الحمد لله رب العالمينوصل اللهم على أشرف المرسلين وعلى آله وصحبه أجمعينՓառք Ալլահին՝ աշխարհների Աստծուն:Ես խնդրում եմ ԱստծուցՕրհնել և պահպանել ամենՉարիքից մեր մարգարեՄուհամմեդին, նրա ընտանիքին,Հետևորդներին և բոլոր նրանց,Ովքեր հետևում են նրանՃշմարտության ճանապարհին:[1] Մուսնադ  Աբդուլլահ  իբն  Մուբարակա[2] Ահմեդը ,  ատ- Տիրմիզին ,  ալ- Ալբանին  հաղորդել  են ,  որ  հադիթը «լավն  է» [3] Ալ-Բայհակի[4] Աբու  Դաուդ, Ալ- Ալբանին  հաստատեց  հադիթի  իսկությունը : [5] Ատ- Տաբարանի [6]Աբու  Դաուդ , Ալ- Ալբանին  հաստատեց  հադիթի  իսկությունը : [7]Աբու  Դաուդ  Ալ- Ալբանին  հաստատեց  հադիթի  իսկությունը:[8] Աբու  Դաուդ.[9] Աբու  Դաուդ[10] Ալ- Բուխարի,  Ալ-  Ալբանին  հաստատեց  հադիթի  իսկությունը : [11] Մուսլիմ [12]Աբու  Դաուդ  [13] Իբն  Մաջա , Ալ- Ալբանին  ասաց,  որ  հադիթը «լավն  է:»[14] Ալ- Բուխարի[15] Ալ- Հակիմ, Ալ- Ալբանին  հաստատեց  հադիթի  իսկությունը:[16] Ալ- Բայհակի [17] Մուսլիմ [18] Աս- Սյուտի[19] Ալ- Բուխարի[20] Աբու Դաուդ[21] Մուսլիմ[22] Ալ Մունզիրի[23] Ալ-Բայհակի[24] Ան-Նասաի[25] Ալ- Բուխարի[26] Ալ- Բուխարի[27]Ատ-Տիրմիզի [28] Ումմա ,  ազգ ,  համայնք[29] Ալ- Բուխարի[30] Մուսլիմ[31] Աս-Սահավի[32] Մուսլիմ [33] Ալ- Ասբահանի .  Նույնպես  այն  փոխանցել  է  ան- Նասային « Ամենը .  որտեղ  չկա  Ալլահի  հիշատակում...» խոսքերը:[34] Մուսլիմ [35] Ալ-Բուխարի[36] Մուսլիմ [37] Ալ- Բուխարի և  Մուսլիմ [38] Ալ- Բուխարի[39] Մուսլիմ [40] Ադ-Դարումի , ալ- Ալբանի[41] Մուսլիմ [42] Ատ- Տիրմիզի[43] Ալյուրի  և  յուղի խառնուրդ:  Այն  կարող  է  նաև  լինել  միս ,  որը  կտրտված է   քառակուսիների  և  եփված  է  աղաջրում :  Եփելուց  հետո  նրան  ավելացնում են   ալյուր  և  խառնում են : [44] Աբու Յայլա ալ- Մոսուլի , ալ- Ալբանին  հաստատել է ,  որ  հադիթը  լավն է : [45] Աբու Դաուդ [46] Ատ-Տիրմիզի[47] Ալ- ԲՈւխարի[48] Մուսլիմ [49] Ալ- Բուխարի և  Մուսլիմ [50] Մուսլիմ[51] Ատ Տիրմիզի[52] Ալ Բուխարի[53] Իբն  Հաջար[54] Իբն  Հիբան [55] Մուսլիմ[56] Ալ- Բուխարի  և  Մուսլիմ [57] Ահմեդ[58] Մուսլիմ [59] Աբու  Դաուդ [60] «Ալ- ՄԳՈՒՆԻ» 8/ 137[61] Ալ- Հեյսամի[62] Ալ- Բուխարի[63] Մուսլիմ [64] Մուսլիմ[65] Ալ- Բայհակի [66] Մուսլիմ [67] Ան- Նասայի[68] Ալ- Բուխարի[69]Ալ- Բուխարի [70] Ալ- Բուխարի[71] Ալ- Բուխարի[72] Ատ- Տաբարի[73] Ալ- Բուխարի և Մուսլիմ [74] Իբն  Մաջա[75] Իբն  Հաջար[76] Իբն  Հաջար[77] Մուսլիմ[78] Մուսլիմ[79] Ալ Բուխարի[80] Ալ-Բուխարի[81] Ահմեդ[82] Ալ- Բայհակի[83] Ատ-Տիրմիզի[84] Մուսլիմ[85] Աբու  Դաուդ [86] Ալ-Բուխարի [87] Մուսլիմ[88] Ալ- Բուխարի[89] Ան –Նասայի , Ալ- Ալբանին  հավաստիացրեց  հադիթը:[90] Ան- Նասայի[91] Մուսլիմ [92] Ալ- Բուխարի[93] Ալ- Բուխարի[94] Որպեսզի  նրանք  չվստահեն  այն  փաստին ,  որ  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  կանայք  են  և  որպեսզի  հեռանան  գայթակղությունից :[95] Այսինքն,  բարիքներով  շրջապատված :[96] Այսինքն,  նրանք  չեն  ունենա  այդպիսի  բարիք :[97] Ալ- Բուխարի[98] Աբու  Դավուդ [99] Ատ-Տաբարանի , ալ- Ալբանին  հաստատեց  հադիթի  իսկությունը :[100]Ալ- Ալբանին  հաստատեց  հադիթի  իսկությունը  [101]Ալ- Բուխարի [102] Ալ- Բուխարի[103] Ալ-Բուխարի[104] Աբու  Դաուդ [105] Ալ- Բուխարի[106] Ալ- Մունզիրի[107] Ազ -Զահաբի[108] Մուսլիմ[109] Աբու  Դաուդ[110] Ալ- Բուխարի[111] Ալ-Բուխարի[112] Ալ- Ալբանին   հաստատեց  հադիթի  իսկությունը :[113] Սուրա «Իխլաս», «Ֆալակ»  և  «Նես»[114] Մուսլիմ [115] Ալ-Հեյսամի[116] Աբու  Դաուդ [117] Ալ- Հեյսամի[118] Ալ- Ալբանին  հաստատեց  հադիթի  իսկությունը[119] Ուվեյշ,  Աիշա  անվան  փաղաքշական  ձևն  է :[120] Աս- Սույուտի[121] Ատ- Տիրմիզի ,  ալ- Ալբանին  հաստատեց  հադիթի  իսկությունը :[122] Ալ- Իրակի[123] Ալ- Ալբանին  հաստատաեց  հադիթի  իսկությունը :[124] Աս- Սույուտի[125] Ալ- Բայհակի [126] Ան- Նասայի[127] Տեղանք ,  որը  նախկինում  գտնվում  էր  Մեքքայից  դուրս :[128]Ալ- Բուխարի