البحث

عبارات مقترحة:

القدوس

كلمة (قُدُّوس) في اللغة صيغة مبالغة من القداسة، ومعناها في...

المولى

كلمة (المولى) في اللغة اسم مكان على وزن (مَفْعَل) أي محل الولاية...

المبين

كلمة (المُبِين) في اللغة اسمُ فاعل من الفعل (أبان)، ومعناه:...

ՆԵԿԻԱՅԻՑ ԱՌԱՋ Մարգարե Հիսուսի Վաղ Հետևորդները

الأرميني - Հայերեն

المؤلف عبد الحق آل أشانتي ، Աբդուլռահմեն Փաուզ
القسم كتب وأبحاث
النوع نصي
اللغة الأرميني - Հայերեն
المفردات النصرانية - الملل والأديان
Հեղինակը այս աշխատությունում հաղորդում է Նեկիայի խորհրդի եզրահագումները, որոնք մեզ տեղեկացնում են Հիսուսի, և Ավետարանի փոփոխությունները, և թե ինչպես է ազդել այդ խորհուրդը հետագա Քրիստոնեության վրա: Գրքում տեղեկություն է գտել Ղուրանի իսկությունը ապացուցող փաստերը տարբեր ոչ մահմեդական հեղինակների կարծիքները և այլն: Գրքում զետեղվել են տեղեկություններ տարբեր գրերի փաստեր և հետաքրիր տեղեկություններ:

التفاصيل

ՆԵԿԻԱՅԻՑ  ԱՌԱՋ Մարգարե Հիսուսի  Վաղ  Հետևորդները ՆԵԿԻԱՅԻՑ  ԱՌԱՋ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ[1] ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆ[7] ՎԱՂ  ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՅՈ՞Ք  ՀԻՍՈՒՍԸ  ԱՍՏՎԱԾ  Է ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ.   ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ԱՌԱՋԱՑՈՒՄԸ  և                        ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ և ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԹԻԵԴԵՍԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՇ  ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ և ՆՐԱ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ ԱՄԲՈՂՋ   ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՐԴՅՈ՞Ք ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐԸ. ԻՍԻՍ – ԱՐԴՅՈ՞Ք ԱՍՏԾՈ ՄԱՅՐ ԱՐԴՅՈ՞Ք ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՈՒԴԴԱՅԻ ՀԵՏ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՈՐՏԵ՞Ղ ԱՅՍ ԼՔԵՑ ՄԵԶ 1.     ԱՐԴՅՈ՞Ք ՂՈՒՐԱՆԸ ՈՒՆԻ ՄԻևՆՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 2. ՂՈՒՐԱՆԻ  ՁԵՌԱԳԻՐ ԱՊԱՑՈՒՅՑԸ 3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ  ՎԱՂ ՂՈՒՐԱՆԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԸ ՏԱՇՔԵՆԴԻ ՁԵՌԱԳԻՐԸ ՔՈՒՖԻԿ  ՁԵՌԱԳԻՐԸ ԹՈՓԿԱՊԵՅԻ ՁԵՌԱԳԻՐԸ ՍՏԱՄԲՈՒԼԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԿԱՀԻՐԵՅԻ ՀՈՒՍԵՅՆ ՄԶԿԻԹԸ ԱՅԼ ՂՈՒՐԱՆԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԸ 4. Ի՞ՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՈՉ- ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՂՈՒՐԱՆԻ ՄԱՍԻՆ  ՆԵԿԻԱՅԻՑ  ԱՌԱՋ Մարգարե Հիսուսի  Վաղ  Հետևորդները ՆԵԿԻԱՅԻՑ  ԱՌԱՋՄարգարե Հիսուսի  Վաղ  Հետևորդները ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ[1]Այն ընթացքում, երբ ազնիվ պրպտողը փնտրում է ճշմարտություն , նա կարիք է զգում փաստերի, ուստի այս հակիրճ աշխատությունը օգնում է այն անկեղծներին , ովքեր փնտրում են հասկանալու մարդկանց հավատքի ծագումը ,որին  հետևել է Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) ուսմունքը : «Նիկիայից Առաջ» աշխատությունը չպետք է դիտել որպես «Մահմեդականության պրոպագանդա» կամ հակում,այլ ազնիվ հայացք ապահովված որակավորված գիտնականների փաստերին: Նոիյնպես, այս աշխատությունը, ցանակնում է  հեռու  մնալ Աստվածաշնչին ապավինելուց և կուրորեն մեջբերելուց, որպեսզի ապացուցի  Հիսուսի ուսմունքները:Չնայած, կտակարաններում գոյություն ունեն որոշ ակնհայտ  ճշմարտություններ, այն Ղուրանում նշված անբիծ Աստվածաշունչը, Իջիլը, չէ  , այնպես, ինչպես  տրվել է Հիսուսին :Գնահատելով վաղ Քրիստոնեության և Իսլամի միջև գոյություն ունեցող համեմատությունները, իրենց փաստերը հասանելի  են ընթերցողին և ներկայացված են այնպես,որ ցանկություն չի առաջանում հակազդելու:Այն ընթերցողների համար է, որպեսզի նրանք գիտակցեն և ընդհանուր հայտարարի գան ներկայացված վկայություններով :Վերջին երեք հարյուր տարվա ընթացքում ներկայացված այսպիսի հետազոտությունները նոր երևույթ չեն: Օրինակ Ջոն Թոլանդը, իր «Նազովրեթցին» գիրքը գրել է 1718 թվականին, որտեղ նա արդեն նկատել է վաղ շրջանի մահմեդականների և Հիսուսի հետևորդների  հավատքների և գործունեությունների ընդհանրությունը:Ավելին, Ջոն Բիդլը գրեց «Իրական Կարծիքը Երրորդության Մասին», Տասներկու Փաստերը՛՛ աշխատությունը 1653 թվականին: Ջոզեֆ Փրիսթլին գրեց ութ գիրք , ներառելով՛՛Եկեղեցու Ընդհանուր Պատմությունը՛՛, որը տպագրվեց 1802 թվականին և «Կոռուպացված Քրիստոնեության Պատմությունը»,որը տպագրվեց 1871 թվականին:Ա.Ս. Մագիֆֆերթը գրեց «Քրիստոնեության Պատմությունը Մարգարեական Ժամանակաշրջանում» աշխատությունը ,որը տպագրվեց 1897 թվականին: «Առաքելական Աղբյուրը տպագրվեց 1902 թվականին: Իսկ «Վաղ Քրիստոնյաների Աստված» աշխատությունը 1924 թվականին: Սինայի  ձեռագրի հայտաբերումը, որը վաղ, համարյա ավարտուն ,չորրորդ դարի ձեռագիր է ,իր հետ բերեց գիտնականների գործածությանը պիտանի ավելի շատ վկայություններ: Գործածելով այս երկու հնագույն աղբյուրները և ժամանակակից հետազոտությունները, որոնք հիմնված են վաղ Քրիստոնեական գրերի հայտնագործության վրա ,ընթերցողին տրվում են այնպես, որ նրանք ընդունում են որպես ձայնային: Այս աշխատանքների կազմավորման զրույցների  ընթացքում, նշվել է , որ շատ ավետարանական Քրիստոնյաներ վիճում են ,որ այստեղ մեջբերված Քրիստոնյա գիտնականները «ոչ իրական Քրիստոնյաներ են:» Նույնիսկ, «Հայդ Փարք Անկյան Քրիստոնեական Ընկերությունը»[2]այնքան հեռու գնաց, որ ասաց, թե չկա ոչ մի աստվածաբան, ում կարելի է կոչել Քրիստոնյա , քանի որ նա զգում  է,որ աստվածաբանությունը Քրիստոնեության թշնամին է:Ճշմարիտ է,որ աստվածաբանների մեծամասնությունը չեն հասկանում, որ Աստվածաշունչը «աստվածային լուսաբանում է», այլ ընդունում են այն, որպես ներշնչանքի և մեկնաբանության համակցում: Շատ դեպքերում այս աստվածաբանները կասեն, որ Հիսուսն ինքը «աստվածային լուսաբանում» էր և ազատ էր մերժելու այն գաղափարը, որ Աստվածաշունչը կատարյալ է:Ուստի, հասկանալի է , որ Քրիստոնյաները, ովքեր հավատում են  Աստվածաշնչի կատարյալ ամբողջությանը, դառնում են այդպիսի գիտնականների ախոյանները: Այնուամենայնիվ, Քրիստոնյա ավետարանականների դժգոհությունը  աստվածաբանների նկատմամբ, բավական հակասական և անհիմն են:Հակասական է, քանի որ այն հիմնված էր այն աստվածաբանության վրա, որի շշնորհիվ «քրիստոնեական դոկտրինը աճեց և ողջամիտ դարձավ, և քրիստոնյաների մեծամասնությունը պետք է երախտապարտ լինեն,որ աստվածաբանությունը  բացատրեց՛ իրենց հավատքի շատ կողմերը՛՛:Մեջբերված գիտնականների մեծամասնությունը լավագույն գիտակներ են, ովքեր գործում են որպես Քրիստոնյաներ:Օրինակ, Ջեյմս Դուննասի «Քրիստոնեաբանության Կայացումը» գիրքը, զննում         է այս փաստը: Թեև մի կետում նա ասում է. «չկա ոչ մի իրական վկայություն կապված Հիսուսի վաղ սովորույթներին ,որոնք արդարացիորեն կարող են կոչվել  աստվածության բանականություն,» (էջ.60) նա ոչ մի փորձ չի անում ներողություն խնդրելու Երրորդության Քրիստոնեությունից իր համոզմունքի համար: Ուղղակի փաստ է , որ նա քրիստոնյա է:Նմանապես, Նոր Կտակարանի գիտնական, Մայքլ Ռամսին, Անգլիկան եկեղեցու Արքեպիսկոպոս էր: Մենք կատարյալ համոզված ենք , որ մեջբերվող հեղինակներից ոմանք Քրիստոնյաներ են, այսպիսով, մարդիկ կարող են ընդունել նրանց  նվիրված հետազոտությունները: Մենք նույնպես, նշում ենք Հեյքքի Ռայսենին, մի քրիստոնյա մարդու, ով հետաքրքրված էր  Քրիստոնեա-Մահմեդական երկխոսությամբ, ով գրում է.՛՛ Այսօր, Նոր Կտակարանի գիտնականներին պարզ է ,որ  Նոր Կտակարանում չկա Երրորդության Դոկտրինին մոտ, մոտավոր նմանությամբ գոնե որևէ բան:Այս գիտակցումը ,կարող է լինել երկխոսության թարմ սկզբնակետ :՛՛[3]Մենք չենք պատրաստվում դատել, արդյոք նրանք իրական Քրիստոնյաներ են ,թե ոչ, ոչ էլ անպատասխանատու և զգացմունքային ավետարանական Քրիստոնյան կարող է այսպիսի դատումներ անել: Մենք այս գրքույկը միավորել ենք, որպես ուղղակի ուսումնասիրության հիմք, անկեղծ հետազոտողի համար:Այս պատմաբանների, հետազոտողների և գիտնականների  աշխատությունների մեծամասնությունը  վսատհելի են քանի որ մենք զգուշացել ենք ավելի վիճելի աղբյուրների մեջբերումներից, հաստատելու ,այն փաստը,որ նրանց հղումները, իսկության ապացույց են:Օրինակ, 182թվականին, Լինքոլնի, Բայգենթի և Լեյգի կողմից գրված ՛՛Սուրբ Արյունը և Սուրբ Գավաթը՛՛ աշխատությունում մենք գտնում ենք հղում, որը վերաբերում է Նագ Համմադի Մագաղաթներին: Չնայած ակնհայտ է, որ նրանց գիրքը ընթանում  է անընդունելի վարկածով, այն հնարավորություն է տալիս կատարել հետագա հետազոտություններ  պարզելու,որ Նագ Համմադի Մագաղաթների տեքստերը իրականում գոյություն ունեն:»Մեր գործածած որոշ աղբյուրներում կան գրքեր ,որտեղ տեղ են գտել սուբյեկտիվ և օբյեկտիվ կարծիքներ: Այս դեպքերում ,մենք անտեսել ենք իրենց վարկածները  և տեսությունները և միայն մեջբերել ենք այսպես կոչված հաստատված փաստեր: Օրինակ, մենք հղում ենք արել 1993 թվականի, «Հիսուսի Սեմինարի» Հինգ Կտակարաններից :Մինչ  իրենց աշխատանքի հիմնական մասը վերաբերում է կտակարանների նորարարությանը և գործածվող համաձայնեցված «կարծիքին», որոշելու Հիսուսի խոսքերի իսկությունը , մենք մեջբերել ենք նրանց գրքից , որը պատմական ապացույց է վկայում:Ավելիին, Ալլահը նշել է Ղուրանում.« Նրանք հետևում են միայն վարկածին և այն բանին, ինչ նրանց հոգիներն են ցանկանում, նույնիսկ երբ նրանց  իջել է առաջնորդություն , իրենց Տիրոջից;»(Ան- Նաջմ 53:23)Մեր գործածած աղբյուրները,որոշ դեպքերում, Իսլամի նկատմամբ կարող են անպատշաճ թվալ,սակայն ավելի զարմանալի է գտնել զուգահեռներ, որոնք  գոյություն ունեն  վաղ Քրիստոնեության և Իսլամի միջև: Հաճախ այս անտեսանելի է հեղինակներին,սակայն ոմանք լիովին պատրաստ են ընդունել տվյալ զուգահեռը:Օրինակ, Հանս Քունգեթալը գրեց, որ «Հրեա-Քրիստոնեական և Իսլամի ավանդական և պատմական զուգահեռները անխուսափելի են:»[4]Հանս Յոհակիմ Շուփսը[5] եկել է համանման եզրակացության, ինչպես պրոֆեսոր Այզենմանը:Իրոք, ինչպես նշել ենք,վաղ Քրիստոնեության և Իսլամի  նմանությունները մանրակրկիտ ուսումնասիրության են ենթարկվել: Այնպիսի հեղինակներ, ինչպիսիք  Ֆրենսիս Դավիթը 1510-1579, Մայքլ Սերվետուսը 1511-1553թվ, Ադամ Նոյսերը մոտավորապես 1570թվ. և Գոն Թոլանդը 1718 թվականներին  նկարագրում էին այսպիսի զուգահեռները մի քանի հարյուր տարի առաջ:[6]Ակնհայտորեն, մենք գրում ենք որպես մահմեդականներ, սակայն, մենք փորձել ենք չներկայացնել սխալ տեղեկություն:Անցնելով ինքներս, «Իսլամին գալու» ուղղին, մենք ընկալել  ենք դժվարությունները, հասկանալու , թե կոնկրետ ով է ասում ճշմարտությունը:Մինչ այս մեջբերումները կազմելը, մենք զրուցել ենք Քրիստոնյաների հետ, ովքեր հետաքրքրված էին, և շատ քչերն էին  տեղյակ Քրիստոնեության աղբյուրներին և զարգացմանը , ինչպես նաև Հիսուսի վաղ հետևորդներին վերաբերող պատմական նյութերին, որոնք ուսումնասիրել են  շատ գիտնականներ, պատմաբաններ և աստվածաբաններ: Ուստի, մենք շահեկան մաղով անց ենք կացրել վաղ Քրիստոնեությանը վերաբերող  շատ գրքեր և հոդվածներ, որպեսզի ներկայացնենք ընթերցողին  փաստական վկայություններ այնպես, ինչպես որ գոյություն ունեն Իսլամի լույսի ներքո: Ուստի, մենք հրավիրում ենք ընթերցողին անկեղծորեն  արձագանքել և Ալլահի կամոք,նրանք կկարողանան հասկանալ և իմանալ ճշմարտությունը :  ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆ[7]««Նրանք ասում են պարծենալով, « Մենք սպանել ենք Մեսիային, Հիսուսին, Մարիամի որդուն, Ալլահի Մարգարեյին»- Սակայն, նրանք չեն սպանել նրան, ոչ էլ խաչել են նրան, սակայն, մեկ ուրիշն էր նմանվել նրան, նրանց համար: Եվ, իրոք, նրանք , ովքեր տարբերում են,  կասկածում են դրանում :Նրանք ոչինչ չգիտեն դրա մասին և հետևում են միայն վարկածի: Եվ նրանք չեն սպանել նրան համոզված լինելով նրա ինքնությանը:»»(Ան-Նիսաա 4:157)Ղուրանի վարկածը, որ Հիսուսը ոչ սպանվել է, ոչ խաչվել և որ մեկ ուրիշն է սպանվել, որին նրանք ենթադրել են որպես Հիսուս, կանգնած է, հօգուտ Աստվածային ծագման: Շատերը վիճում են, որ եթե Մուհամմեդը լիներ կեղծարար, ապա խաչելությունը կլիներ վերջին  մանրուքը, որ նա «կփոխեր»: Ամեն դեպքում, հետագա ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախաիսլամական ժամանակարջանի Քրիստոնյաները հետևում են նույնպիսի բազմազան դոկտրինների, ինչպես մեր օրերում: Այս հավատքների մեջ էր մտնում այն, որ Հիսուսին չեն  խաչել և շատ վաղ Քրիստոնեական աղանդներ , մերժում էին, որ խաչելություն է տեղի ունեցել: Այս հարց է առաջացնում, թե ինչու՞ են նրանք մերժում Հիսուսի խաչելությունը : Հ.Մ Գվաթկին, իր Վաղ Եկեղեցական պատմություն գրքում ասում է.«Վաղ ժամանակաշրջանի Քրիստոնեության խոչընդոտը ոչ այնքան Հիսուսի աստվածայնությունն էր , այլ նրա խաչելությունը :»[8]Որոշ առաջին խմբերը, որոնք  հետևել են Հիսուսի ուղղուն ,նաև Ղուրանից  շատ այլ պատմական աղբյուրներից  բացի, հաստատում են, որ Հիսուսը չի մահացել խաչի վրա: Ջոն Թոլանդը, իր «Նազովրեցիներ» աշխատությունում նշում է, որ Պլատինոսը , ով ապրում էր 4-րդ դարում , ասաց, որ ընթերցել է «Առաքյալների Ճանապարհորդությունները» գիրքը, որը վերաբերել է Պետրոսին, Հովհաննեսին, Պողոսին և այլոց: Այլ տեղեկություններից, որ հայտնում է գիրքը, այն է, որ Հիսուսին չեն խաչել, այլ նրա փոխարեն մեկ ուրիշին են խաչել  և ուստի Հիսուսը և առաքյալները ծիծաղել են նրանց վրա,ովքեր հավատացել են ,որ Հիսուսը մահացել է խաչին:[9] Այն համապատասխանում է Բասիլեդիցների հավատքին և նրա հետևորդներին ու աշակերտներին, ովքեր հայտնի էին Բասիլիդացիներ անունով: [10]Հ. Լինքոլնը, Մայքլ Բայգեթը և Ռիչարդ Լեյթը իրենց «Սուրբ Արյուն և Սուրբ Գավաթ»[11] հակասական և քննադատական  հայտարարված գրքում ,նշում են պատմական հատված, Նագ Համմադիի Մագաղաթներից[12] և  հայտնում են, որ այդ ձեռագրերը  պարունակում են «Սեթի Պայմանագրեր» կոչված ձեռագրեր: Այստեղ նշվում է , որ Հիսուսին չեն խաչել, չնայած խաչելություն տեղի է ունեցել, Զոհը Սիմոն Սիրինացին էր, ոչ թե Հիսուսը : Ջ. Սթիվենսոնը, Քեմբրիջի համալսարանի աստվածաբանության դասախոսը, նշեց ,որ Իրինեուսը նկարագրում է Բասիլեդեցների ուսմունքները:Քանի որ Բասիլեդիցիները և նրա հետևորդները հավատում էին, որ Հիսուսը  Հրեաների աստվածն էր  և այլ տարօրինակ բաներ տիեզերքի արարածների մասին, իսկ կապված Հիսուսի խաչելությանը նրանք ասում էին. «Նա ,ապա հայտնվեց երկիր որպես մարդ ,իշխանության ժողովուրդներին և ներկայացրեց հրաշքներ:Այդ պատճառով նա ինքը չտառապեց մահից, այլ ոմն Սիմոնը  Սիրինացին, ստիպված լինելով, կրեց խաչը նրա փոխարեն: Սիմոնը կերպարանափոխվեց նրանից, այնպես, որ կարծեն, որ նա Հիսուսն է և խաչվեց սխալմամբ և տգիտությամբ:»[13]Կորինթիոսը[14],Պետրոսի, Պողոսի և Հովհաննեսի ժամանակակիցը նույնպես ժխտում է,որ Քրիստոսը մահացավ խաչին  և որ Քրիստոսը չտառապեց, որովհետև նա հոգևոր արարած էր:[15] Կորնթացիները նույնպես հավատացին, որ Հիսուսը չի մահացել խաչին, այլ մեկ ուրիշը, ով նման էր նրան: Նույնպես, Քրիստոնյաների վաղ մի համայնք, որը կոչվում էր «Դոկետաե» պնդում էր , որ Հիսուսը  երբեք ֆիզիկական մարմին չի ունեցել, այլ միայն երևակայական է եղել: Հետևաբար խաչելությունը առերևույթ էր, ոչ թե իրական:[16] Մարկոսի Կտակարանում(15:21), հունական բառը թարգմանվել է որպես «կրել», որտեղ Սիմոն Սիրինացին «կրեց» խաչը, փաստորեն այն  պետք է թարգմանվեր «դիմակայել»:Ոմանք. վիճում են այն հարցի շուրջ, որ փաստորեն, այս նշում է Սիմոն Սիրինացուն, ով կրեց խաչը և խաչվեց Հիսուսի փոխարեն: Այս իհարկե համաձայն է  վաղ խմբերի հավատքների հետ, ովքեր հետևում էին Հիսուսի ուղղուն: Սիմոն Սիրենացին Աստվածաշնչում, ոչ մի տեղ չի նշվել  և ուստի հունարենի ուսումնասիրությունը անհրաժեշտ է: Խաչելության այս բոլոր հասկացությունները տարբերվում են  Քրիստոնեական «ուղղափառ» գաղափարից, նշելով , որ , Հիսուսի վաղ հետևորդների մեջ ,իրոք, գոյություն ունեն տարբեր հավատքներ: Հետագայում նրանց, «ուղղափառ» Քրիստոնյաները կկոչեն հերետիկոսներ, որոնց հավատքները ավելի հեռու են Հիսուսի ( Խ.Ա.Ո.Ն) ուսմունքներից, հավատքից և գործնականից:Մեկ այլ հետաքրքիր վկայության դրվագ է ներկայացրել Կտակարանը ըստ Մարկոսի,գլուխ 15-ում, որը տեղեկացնում է, որ  Պիղատոսը չգտնելով Հիսուսի մեղքը, հրամայում է ազատ արձակել նրան: « Հետևելով Զատիկի սովորությանը, որը անհայտ էր կտակարանից դուրս, Պիղատոսը առաջարկեց ազատ արձակել Հրեա բանտարկյալի և առաջարկեց Հիսուսին, սակայն ամբոխը ... պահանջեց, որ Պիղատոսը ազատ արձակի Բարաբային և խաչելության ենթարկի Հիսուսին:»[17]Վաղ Հունական մագաղաթներում, Բարաբային վերաբերվում էին որպես Բարաբայի Հիսուս: Այս առանձնապես հետաքրքիր է, ինչպես Գրեգորի Շաուն գրում է. «Կտակարաններից դուրս ոչինչ հայտնի չէ Բարաբայից: Նրա անունը արամեերեն է և նշանակում է «հոր որդի» ,Աբբա, այստեղ ծաղրաբար տալիս են Հիսուսին տրված կարգավիճակը:»[18]Այստեղից, պարզ չէ, թե իրականում ում էին խաչել , քանի որ երկու կերպարներն էլ  ունեին  միևնույն անունները:Փաստորեն, նրան, ում ազատ էին արձակել կարող էին ավելի շատ ճանաչել , քան նրան , ում ըստ քրիստոնյաների, խաչել էին: Այդ բավարար չհամարելով, որոշ քրիստոնյաներ նշել են, որ «հոր որդին» բացառիկ տիտղոս չէր, հղում անելով «Աբբա» բառին: Եղել է փաստարկ, որ հաշվի առնելով պատմաբաններ Տակիտոսի և Ջոզեֆոսի նշված խաչելությունը ,ապացուցվել է ,որ Հիսուսին խաչել են :Ամեն դեպքում, պետք է ասել, որ Ջոզեֆոսը և Տակիտոսը միայն ասել են, որ Հիսուս անունով բարեպաշտ,  ով երկրպագում էր Աստծուն, ապրել, ուսուցանել և ավելի ուշ խաչվել է: Նրանց հաշվարկները ականատեսի չեն, ավելի հավանական է ,որ այն ծագել է Հրեաների և Հռոմեացիների մասսայական խոսակցություններից, որոնց վրա ազդեցություն է թողել Հիսուսը: Այն փաստը, որ Ջոզեֆոսը ծնվել է մոտավորապես 38 թվականին, հավաստում է որ նա պատմաբան, այլ ոչ թե ականատես էր: Օքսֆորդի համալսարանից Գեզա Վերմեսը ցույց է տվել,որ Ջոզեֆոսի աշխատանքները փոփոխվել են հետագա Քրիստոնյաների կողմից,ովքեր տեղադրել են իրադարձությունների իրենց տարբերակները:   ՎԱՂ  ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆՕվ, դուք, ովքեր հավատացել եք. եղեք Ալլահի օգնականներ, ինչպես ասաց Հիսուսը , Մարիամի Որդին աշակերտներին, «Ովքե՞ր են իմ օգնականները հանուն Ալլահի:» Աշակերտները ասացին. «մենք ենք Ալլահի օգնականները:» Այնուհետ, Իսրայելի զավակների մի խումբ հավատացին և մի խումբ ոչ: Այսպիսով, մենք իշխանություն տվեցինք նրանց, ովքեր հավատացին ընդդեմ իրենց թշնամիների և նրանք դարձան հաղթողներ:» (Աս- Սաֆֆ 61:14)Իր համբարձությամբ, Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) թողեց բազմաթիվ հետևորդներ, ովքեր վստահում էին նրա սովորեցրած ուսմունքին, որը կապված էր Աստծո[19] երկրպագության հետ: Ըստ Ղուրանի, նա երբեք չի ասել Աստծո կամ իր մասին այն, ինչի համար իրավասու չէր:Նա մարդ էր և Մարգարե, ով ասաց իր հետևորդներին երկրպագել Մեկ Աստծո, ինչպես մահմեդականները:Ամեն դեպքում ,Քրիստոնյաների համար  այս ամենը ոչ մի հետևանք չունի ,քանի որ նրանք Ղուրանը չեն համարում Աստծո խոսք: Հետևաբար, այս բաժնի նպատակն է ներկայացնել տեղեկություններ այն հետազոտությունների  մասին, որոնք կապված են այս թեմային:Մ.Թ.մոտ 90 թվականներին ,եկեղեցու կողմից «Հերմասի Հովիվը» համարվում էր հայտնության գիրք և Սինակտիկուսի Կոդեքսի երկու գրքերից մեկը ,որը չեն ներառել ժամանակակից Աստվածաշնչում:[20] Այնտեղ գոյություն ունեն տասներկու պատվիրաններ, որոնցից առաջինն է. «հավատացեք, որ Աստված Մեկն է և որ Նա արարել է ամենը և կարգավորել է դրանք և որից դուրս  գոյություն չունի  և Նա ներառում է ամենը ,սակայն Ինքն Իրեն ներառված չէ: Վստահեք Նրան և ուստի վախեցեք Նրանից և վախենալով Նրանից ունեցեք ինքնակառավարում: Պահպանեք այս պատվիրանը և դուք կհեռացնեք ձեզանից թուլությունը, յուրաքանչյուր արարքում դրեք արդարամտություն և դուք կապրեք Աստծո միջոցով, եթե պահպանեք այս պատվիրանը :»Այստեղ Աստված Մեկն է և Նա անհամեմատելի, անսահման է և հավատքի Անգլիական հաստատումը, Նիցցայի սկզբնաղբյուրը, ասում է. « Ես հավատում եմ Մեկ Աստծո , ամենազոր հորը , երկնքի և երկրի Արարչին և ամենի, տեսանելիի և անտեսանելիի և մեկ Տիրոջ Հիսուս Քրիստոսի , Աստծո միակ որդու , ով ծնվել է իր հորից ,ամբողջ աշխարհների առջև ,Աստծո Աստված, Լույսի Լույս, Աստծո Աստված, ծնված, ոչ արարված, լինելով միություն Հոր հետ , ով արարել է ամենը... եվ, ես հավատում եմ Սուրբ Հոգուն, Տիրոջը և Կյանք Պարգևողին, ով առաջացել է Հորից և Որդուց, ում  Հոր և Որդու հետ միասին փառաբանում և երկրպագում են , ով խոսում է Մարգարեների հետ...»[21]Ըստ Թեոդոր Զահնի, իր Առաքելական Աղբյուրի Հոդվածներում[22] ասվում է, որ մինչ Մ.Թ. 250 թվականները , հավատքը պարզապես այն էր. Որ « Ես հավատում եմ Աստծուն, Ամենազորին», որը այսօր  Անգլիկան աղբյուրի տարր է: Ջ.Ռ. Հարիսը մեջբերում է Արիստեդեսին, վաղ Քրիստոնյա աստվածաբանին , ով ասում է, որ «Սկզբում Քրիստոնեական երկրպագությունը ավելի անբիծ միաստվածական էր , քան Հրեաներինը :»[23]Քրիստոնեական եկեղեցու վաղ պատմության ընթացքում, գոյություն ուներ բարգավաճող խումբ, որը կոչվում էր «Էբիոնիթցիներ»: Տերմինի ծագման մասին Ռոբերտ Ուիլքենը ասաց, որ այ հրեերեն բառ է,որը նշանակում է « խեղճ անձինք» և շարունակում է բացատրել, որ չկա ոչ մի վկայություն, հաստատելու  որոշ քրիստոնյա հեղինակների  հայտարարությունը ,որ այն ծագել է մի մարդուց, որի անունն էր «Էբիոն», նա փաստում է. «Վերջին տարներին, Էբիոնեթցիներ ծագումը , պատմությունը և որոշակի կերպարը աշխույժ բանավեճերի առարկա է: Հնարավոր է, որ Էբիոնիթցիների արմատները գնում են մինչ վաղ Քրիստոնեության ժամանակաշրջանի պատմություն, որտեղ Քրիստոնյաների մեծամասնությունը  հրեաներ էին և ոմանք շարունակում էին հետևել Հրեական օրենքին:Եթե այդպես է, նրանք կարող են հանդիսանալ Հուդդայականության ներսում գոյություն ունեցող Քրիստոնեական շարժում, որը ի վերջո հեռացրեցին, քանի որ Քրիստոնեությունը ընդունեց  հեթանոս նորադարձների  ներհոսքը: Այս Քրիստոնյաները դարձան որոշակի խումբ , որը մյուս այլ խմբերի հետ  մերժվեց որպես հերետիկոսություն, ձևավորված «մեծ» եկեղեցու կողմից: Նրանց ,երբեմն նմանեցնում են Մինիմի, հերետիկոսների հետ, որը նշվել է Թալմութում: Էբիոնիթցիները հրեաներ էին, ովքեր ընդունեցին Նազովրեցի Հիսուսին որպես Մեսսիա, Քրիստոս, շարունակելով իրենց ինքնությունը որպես հրեաներ: Նրանք զարգացրեցին իրենց հարաբերությունները և հրեաների և քրիստոնյաներ հետ, չնայած այն բանի ,որ նրանցից ոչ մեկը չէր խրախուսում այդ խումբը: Նրանք հետևեցին Հրեական օրենքին, կատարելով թլպատում, պահելով Շաբբաթ և նշելով Հրեական տոները և պահպանելով դիետայի օրենքները և այլ Հրեական սովորույթները:Նրանք հրաժարվեցին Պողոս առաքյալից, Հրեական օրենքը պախարակելու պատճառով: Նրանք դիտում էին Հիսուսին, որպես մարգարե, Հրեա մարգարեների շարքում ընդունված մարդ, ինչպես նկարագրված է Օրինաց 18:15-ում և մերժում էին կույս ծնունդը: Նրանք արդարացնում էին իրենց կյանքի ձևը, հրապուրվելով Հիսուսի կյանքի օրինակով: Նա թլպատության էր ենթարկվել, հետևում էր Շաբբաթին և տոնում էր Հրեական տոները և սովորեցնում էր, որ  պետք է հետևել օրենքի բոլոր ցուցումներին: Նրանք տոնում են Զատիկը նույն օրը , երբ Հերաներ են տոնում և նրանք պահպանում են Երուսաղեմը բարձր հարգանքով:» [24]Ավելին, ըստ Ուիլքենի գոյություն ունեն այլ Հրեա Քրիստոնեական աղանդներ, որոնցից են Նազովրեցիները[25],Սումմաչիանցիները և Էլկեսացիները: Քանի որ դժվար է տարբերակել նրանց , նա առաջարկում է , որ «Էբիոնացիները» կարող էին նկարագրել ցանկացած Հրեա Քրիստոնեության կերպար, որը ընդգծում էր օրենքի պահպանումը :Էբիոնիթցիները ունեին իրենց կտակարանը և հեղինակները: Ուիլէենը նշում է երեք Հրեա Քրիստոնեական կտակարաններ: Նա գրում է. «Վերջին քառորդ դարում ,տեղի ունեցավ Հրեա Քրիստոնեության վերածնունդ, որը խրախուսում էր  հրեա քարոզչությունը ...այդ ժամանակաշրջանից հետո,մենք շատ քիչ բան գիտենք Էբիոնիթցիների մասին:»Ըստ Քոմփթոնի Հանրագիտարանի ,վաղ Հրեա Քրիստոնյաներին հետապնդում էին, որովհետև նրանք ընդունում էին, որ Հիսուսը սպասված Մեսսիան էր, մինչ դեռ հրեական հեղինակությունները ենթադրում էին ,որ նա դավաճան և ինքնակոչ էր : «Վաղ Քրիստոնյաները բոլորը հրեաներ էին:Նրանք մնացին Երուսաղեմում և Տաճարում շարունակեցին կրոնական ծիսապահպանությունը: Նրանք իրենց եղբայր հրեաներից տարբերվում էին միայն նրանով,որ հավատում էին,որ Մեսսիան եկել է :Եթե նրանք պահպանեին իրենց համոզվածությունը ,ապա հուդդայականության մեջ կարող էին մնալ որպես աղանդ: Ամեն դեպքում, բոլոր նրանց ,ովքեր լսում էին, նրանք քարոզում էին այն ,որ Հիսուսը ,ում Հրեական հեղինակությունները հետապնդում էին, Մեկն է ում Իսրայելը երկար սպասում էր : Այս քարոզչությունը առաջացրեց կրոնական ղեկավարների մեծ թշնամանքը և վաղ քրիստոնյաներին սկսեցին հետապնդել... այս Քրիստոնյաները գաղափար չունեին տանելու իրենց ուղերձը Իսրայելի սահմաններից  դուրս :»[26]Աստծո Միասնության գաղափարը և Հիսուսի մարգարեական, մարդկային բնույթը , գրավեց շատ վաղ համայնքների, որոնք որդեգրեցին Հիսուսի ուսմունքները որպես հիմք և իրենց կյանքի ձև:Այդ համայնքներից էին էբոնիթացիները, Նազովրեցիները, Սերիթիացիները, Բասիլիդացիները, Կարպոքրատացիները, Հիփսիստարիանցիները, Սումմաչիանցիները և էլկեսիացիները :Երրորդական  Քրիստոնյաները նշում էին, որ այս խմբերը «վաղ Եկեղեցու կողմից միշտ դիտվել են որպես հերետիկոս:» Սրանով, նրանք նկատի ունեին իշխող Եկեղեցին, առանց փորձի, հաստատելու արդյոք այդ եկեղեցին հետևում է իսկական ուսմունքներին: Կրկնելով Ուիլքենին, օրինակ Էբիոնիթացիները «հեռացան, երբ Քրիստոնեությունը ընդունեց նորադարձների հոսքը: Փաստորեն այս Քրիստոնյաները դարձան որոշակի խումբ, որը մյուս խմբերի հետ միասին մերժվեց որպես հերետիկոսներ, իշխող «մեծ» եկեղեցու կողմից:»[27]Այս ցույց է տալիս, որ այսպես կոչված «հերետիկոս» եկեղեցին մերժման է ենթարկվել «իշխող» Քրիստոնեության կողմից: Այլ կերպ, Հիսուսի ուսմունքների վաղ հետևորդները պետք է դատապարտության ենթարկվեին ընդունված հավատքի հետագա հետևորդների կողմից: Հանս Յոհակիմ Շութսը, իր «Աստվածաբանություն և հրեա Քրիստոնեության Պատմություն» աշխատության մեջ, հաշվի առնելով Հարնաքի և Շլաթերի հետազոտությունները և ավարտուն տեսքի բերելով Ս. Քլեմենի, Թ.Անդրայի և Հ.Հ Շադերի աշխատությունները,եկավ հետևյալ լայնորեն հիմնավորված եզրակացության. «Չնայած, հնարավոր չէ հաստատել կապի ճշգրիտ ապացույցը, Մուհամմեդի անուղղակի կախումը Հրեա Քրիստոնեության աղանդավորականությունից ,կասկածից դուրս է: Այս թողնում է մեզ իրական աշխարհի պատմական հարթությունները պարադոքսի մեջ. Փաստը, մինչ Հրեա Քրիստոնեությունը Եկեղեցում անհայտացավ , այն պահպանվեց Իսլամում և ըստ դրա ընթացող ազդակների, այն հասել է առնվազն  մեր ժամանակներ:»[28]Հանս Քունգ աթ ալը նշեց,որ «Վաղ Հրեա Քրիստոնեության և Իսլամի սովորույթային և պատմական զուգահեռները անխուսափելի են :»[29]Ջոն Թոլանդը 1718 թվականին գրելով ,եզրակացնում է .«Մինչ Նազովրեցիները, կամ Էբիոնիթցիները բոլոր Եկեղեցական պատմաբանների կողմից միաձայն ճանաչվել են առաջին քրիստոնյաներ, կամ նրանք, Հրեաներից, ովքեր հավատացել են նրան, ովքեր նրա ժողովուրդը և առաքյալներն էին, որոնց հետ նա ապրել և մահացել էր և նրանք ականատես էին  նրա արարքներին,այս ամենը հաշվի առնելով, ես ասում եմ, թե ինչպե՞ս  է հնարավոր ,որ նրանք լինեն մյուսներից առաջինը ,քանի որ նրանց համարում էին առաջին հերետիկոսները, ովքեր կարող էին  կազմավորել Հիսուսի դոկտրինների սխալ գաղափարները և նկարագրերը:Եվ, ինչպե՞ս  կարող են Գենտալացիները, ովքեր հավատացին Հիսուսին նրա մահից հետո  ունենալ Հիսուսի և դոկտրինի մասին գաղափար քարոզներից և մարդկանց տեղեկություններից, ովքեր երբեք չէին տեսել Հիսուսին, ,կամ որտեղի՞ց նրանք կարող էին ունենալ իրենց տեղեկությունները, բացառությամբ հավատցյալ Հրեաների:»[30] ԱՐԴՅՈ՞Ք  ՀԻՍՈՒՍԸ  ԱՍՏՎԱԾ  ԷԱստվածաշնչի Բառարանը ասում է. « Կասկածելի է ,արդյոք Հիսուսը գործածել է «Աստծո Որդի» արտահայտությունը իր վերաբերյալ:»Ադրիան Թաթչերը գրեց. «Հազիվ թե լինի Նոր Կտակարանի  իրավասու գիտակ, ով պատրաստ է պաշտպանել  տեսակետը, որ Հովհաննեսի «Ես եմ» բացարձակ գործածման չորս դեպքերը ,կամ այլ գործածությունների մեծամասնությունը, պատմականորեն կարող են վերագրվել Հիսուսին:»[31]Դեյվիդ Բրաունը ասաց, որ. «Գոյություն ունի լավ վկայություն, առաջարկելու, որ Հիսուսը իրեն երբեք չի տեսել երկրպագությանը համապատասխան առարկա,» այդ «հնարավոր չէ հիմնավորել որևէ հայտ կապված Քրիստոսի աստվածայնության բանական լինելու հետ , քանի որ մեկ անգամ մենք հեռացել ենք ավանդական նկարագրությունից, ինչպես արտացոլվել է Սուրբ Հովհաննեսի Կտակարանի գիտական ընկալման մեջ:»[32] Սակայն նա ասում է .«Անիմաստ է ենթադրել,որ մարդկային ուղեղը կարող է բանական լինել իր իսկ աստվածայնության մեջ:»[33] Նախկին Արքեպիսկոպոս և Նոր Կտակարանի գիտակ, Մայքլ Ռամսին գրում է . «Հիսուսը աստվածայնություն չի հայտարարել իր համար:»[34] Նա նույնպես ասում է. «Աստծո Որդի» տիտղոսը չի կարող լինել բարձր կարևորություն, քանի որ Հրեա շրջանակներում այն կարող էր նշանակել ոչ ավելին քան Մեսսիա կամ իրոք, ամբողջ Իսրայելի ազգը և  հայտնի Հելլենականության մեջ, գոյություն ունեին շատ Աստծո որդիներ ,որը նշանակում էր ներշնչված սուրբ մարդ:»[35]Ջեյմս Բարրը վիճում է այն հարցի շուրջ, որ «Աբբա» արտահայտությունը ,որը սովորաբար գործածվում էր նկարագրելու Հիսուսի «աստվածային որդի լինելը» չունի անձնական բնույթ, որը սովորաբար վերաբերում է դրան, այլ ուղղակի նշանակում է «հայր»:[36]Ջեյմս Դունը նշեց երկու դեմ և կողմ փաստարկներ, որոնք  վերաբերում են «Աբբա» բառի գործածման բնույթին: Դունը նույնպես ասաց. «Չկա ոչ մի իրական վկայությունն Հիսուսի վաղ սովորույթներից, որը կարող է բավարար կերպով կոչվել աստվածայնության բանականություն :»[37]Բրայան Հեբլեվեյթը ընդունում է  որ. «Այլևս հնարավոր չէ պաշտպանել Հիսուսի աստվածայնությունը , վկայակոչելով Հիսուսի պահանջները:»[38]Սանդերսը գրում է. «Հաճախակի կրկնվող պահանջը, որ Հիսուսը «իրեն դրեց Աստծո տեղ» սպառվել է : Նա հաճախ այդպես անում էր մեղքերը ներելու , սակայն մենք պետք է նկատենք ,որ նա միայն արտաբերեց թողություն ,որը Աստծո արտոնությունը չէ , այլ քահանայականությունը:»[39] ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ«Օվ, գրերի Մարդիկ, մի գործեք անակարգություն ձեր կրոնում, վերագրելով աստվածային հատկություններ Ալլահի արարածներին և երկրպագելով նրանց անսահման կամ ասեք միայն ճշմարտությունը Ալլահի մասին: Մեսսիան, Հիսուսը, Մարիամի որդին, միայն Ալլահի Մարգարեն էր և Նրա խոսքը ,որը նա ուղղեց Մարիամին և հոգին արարվեց Նրա հրամանով: Այսպիսով , հավատացեք Ալլահին և Նրա մարգարեներին : Մի ասեք «Երեք» դադարեք – այդպես ավելի լավ կլինի ձեզ համար :Իրոք, Ալլահը Մեկ Աստված է, փառք Նրան, բարձրյալ է Նա որդի ունենալուց: Նրան են պատկանում երկինքների մեջ և երկրում գոյություն ունեցող ամեն բան:Եվ բավարար է Ալլահը որպես գործերի տնօրինող:»( Ան-Նիսաա: 171)Այսօր, քրիստոնյաների մեծամասնության համար երրորդությունը բանալի գաղափար է, սակայն Հիսուսի վաղ հետևորդների համար անընկալելի էր: Նոր Կաթոլիկ Հանրագիտարանը ,որը պաշտոնապես հաստատվել է Կաթոլիկ Եկեղեցու կողմից, բացատրում է , որ Երրորդության գաղափարը  ներկայացվել է քրիստոնեությանը , տասնչորսերրորդ դարում:«Որոշ թարգմանիչներ, և կտակարանական աստվածաբաններ ,ներառյալ Հռոմեական Կաթոլիկների աճող քանակ, ասում են, որ չպետք է  խոսել Նոր Կտակարանի Երրորդությունից, առանց լուրջ որակավորման :Գոյություն ունեն դոգմայի որոշ պատմաբաններ և համակարգային աստվածաբաններ,որոնց զուգահեռ ընկալումը կապված Երրորդության հետ այն է, որ երբ որևէ մեկը խոսում է Երրորդության մասին առանց որակավորման,նա պետք է շարժվի Քրիստոնեական ծագումների ժամանակաշրջանից ,ասելով չորրորդ դարի վերջին քառորդ:Միայն դրանից հետո ,այն կարող է կոչվել վերջնական Երրորդական դոգմա ՛Մեկ Աստված երեք անձում՛,որը մանրակրկիտ ձուլվում է Քրիստոնեական կյանքում և մտքում... այն երեք դարյա դագմատիկ զարգացման  արդյունք է:»[40]Աստվածաշնչի Օքսֆորդյան Ընկերակցությունը, որը ունի Ամերիկայի և Եվրոպայի տարբեր առաջատար աստվածաբանական հաստատությունների և համալսարանների ավելի քան երկու հարյուր վաթսուն գիտնականներից և ակադեմիկոսներից  գրառումներ, հայտնում է. ՛՛Քանի որ Երրորդությունը ուշ Քրիստոնեական դոկտրինի այսպիսի  կարևոր  մաս է, զարմանալի  է որ տերմինը չի հայտնվում Նոր Կտակարանում: Նմանապես,  Աստծո երեք համահավասար զուգընկերների զարգացած գաղափարը ,որը գտնվել է ավելի ուշ ծագումնաբանական ձևավորումների մեջ, չի կարող պարզորեն հայտնաբերվել  կանոնների սահմանների շրջանակներում:՛՛[41]Ջոն Մաքքենզին, ՛Աստվածաշնչի Բառարանում ՛նշում է .«Աստծո Երրորդությունը սահմանված է Եկեղեցու կողմից, որպես հավատք , որ Աստծո մեջ գոյություն ունեն երեք անձիք, ովքեր ապրում են մեկ բնույթում: Այդ հավատքը, սահմանված որպես այդպիսին, հասել է միայն Մ.Թ 4-րդ և 5-րդ դարերում և հետևաբար հստակորեն և պաշտոնապես չի հանդիսանում աստվածաշնչյան հավատք:»[42]  Դեյվիդ Լիլ Ջեֆրին, գրելով Անգլիական Գրականության մեջ Աստվածաբանության Բառարանի Ավանդույթները, նշում է. «Ըստ  ուղղափառ Քրիստոնեական դոկտրինի, Աստված մեկ բնույթ է երեք անձում. Հայր, Որդի և Սուրբ Հոգի:Նրանցից ոչ մեկը չի նախորդում կամ արարում է մյուսին, կամ բարձր է իշխանությամբ կամ արժանապատվությամբ: Հստակ աստվածաբանական առումներով,նրանք բնույթով կամ էությամբ մեկն են, համահավերժ և համահավասար:Այսպես հայտարարված դոկտրինը չի հայտնվել գրում, Երրորդության ուղղափառ դոկտրինը աստիճանաբար դրոշմվել է երեք կամ ավելի դարերի ընթացքում: Զարմանալի չէ,միգուցե, որ աստվածային անձանց համահավերժությունը և համահավասարությունը մնում է աստվածաբանական վիճաբանությունների խնդիր և ուստի հաճախ քննարկվում է հերետիկոսության  համատեքստում: 381 թվականին, Կոնստանտինապոլսում եպիսկոպոսները հանրագումար կազմակերպեցին և սահմանեցին ուղղափառ դոկտրինը իր վերջնական տեսքով:»[43]Ֆ.Ջ, Ուլկենը, Ավստրալիացի բապտիստը, ՛Քրիստոնեականություն՛ աշխատությունում գրում է. «Հին Կտակարանում, Աստծո Միասնակությունը պարզորեն հաստատվեց: Հրեական դավանանքը ,այսօր կրկնվող  ամեն սինագոգում ասում է. «Լսիր, օվ Իսրայել, Տերը մեր Աստվածը Մեկ Տեր է:» (Օրինաց 6:4) Այս առաջին քրիստոնյաների հավատքն է ,այսպիսով Պողոսը գրում է.«Գոյություն ունի մեկ աստված և բոլորի Հայր, Ով ամենից վերն է, բոլորի միջով և բոլորի մեջ է:» (Եփես. 4:6) «Սակայն, այս դավանանքի լրացումը կան փոփոխումը աստիճանաբար դարձավ անհրաժեշտ:»[44]Ըստ Երրորդության տեքստերի վկայության, Աստվածաշնչի Թարգմանչաց Բառարանը փաստում է. «Երեք երկնային վկաների տեքստը( 1Հովհաննես5:7 Արքա Ջեյմսի տարբերակում), Նոր Կտակարանի վավերական մաս չէ:»[45]««1 Հովհաննես 5:7, Արքա Ջեյմսի Տարբերակում կարդում է. «Գոյություն ունեն երեք , որ գրառում են երկնքում, հայրը, Խոսքը և Սուրբ հոգին և այս երեքը մեկ են սակայն, այս միացում է ,որում չկա ոչ մի հետք մինչ չորրորդ դարի ուշ ժամանակարջանը :»»[46]Էրդմանսի Աստվածաշնչյան Բառարանը հայտնում է. «1 Հովհաննես 5:7,Տեքստուս Ռեսեպտուսում, որը ներկայացված է Արքա Ջեյմսի Տարբերակում,  ակնհայտ է դառնում ,որ Հովհաննեսը հասել է Երրորդության դոկտրինին պարզ կերպով , Հոր, Որդու և Սուրբ Հոգու, սակայն այս տեսքստը ակնհայտ տեղադրում է , քանի որ ոչ մի Հունական ձեռագիր այն չի պարունակում :»[47]Էդվարդ Գիբոնը նույնպես  գիտակցեց ,որ այս կեղծիք է  և քանի որ այս փաստը այժմ լայն ընդունված է և հեռացվել է Աստվածաշնչի թարգմանությունների  մեծամասնությունից, ապա այսպիսի ընդունումը ժամանակ է պահանջում:  Ռիչարդ Փորսոնը պաշտպանեց Գիբոնին,ավելի ուշ տպագրելով ավերիչ եզրահանգող ապացույց , այն մասին, որ տարբերակը առաջինը Աստվածաշունչ տեղադրվել է Եկեղեցու կողմից ,չորրորդ դարի վերջում: Ինչ վերաբերում է իր եզրակացությանը , Փորսոնը ասաց.«Նրա փաստարկները հանգեցնում են վիճաբանության, որը հարուստ է գիտելիքներով և աշխույժ բանականությամբ և նրա հակառակորդները ոչ արժանի են, ոչ էլ գտնում են որևէ քառորդ նրա ձեռքերի Երեք երկնային վկաների վկայությունը այժմ կարող է մերժման ենթարկվել արդարադատության յուրաքանչյուր դատարանում, սակայն  նախապաշարումը կույր է , իշխանությունը խուլ և մեր գռեհիկ աստվածաշունչները  կարող են երբևէ աղտոտվել այս կեղծ տեքստից:՛՛[48] ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ.   ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ԱՌԱՋԱՑՈՒՄԸ  և                        ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ« Նզովք , կործանում, նրանց, ովքեր գրում են ՛գրեր՛ իրենց իսկ ձեռքերով , ապա ասում, » Այս Ալլահից է, «որպեսզի փոխանակեն այն փոքր արժեքով: Նզովք , կործանում նրանց, այն բանի համար, ինչ նրանց ձեռքերը գրել են և նզովք, կործանում նրանց, այն բանի համար , ինչ նրանք վաստակել են:»(Բակարա :79)Քենեթ Քրեգը հայտնում է Նոր Կտակարանի մասին, « Գոյություն ունի խտացում և խմբագրում,գոյություն ունի ընտրության արտադրություն և վկա: Կտակարանները եկեղեցու միտք են եկել հեղինակների կողմից :Նրանք ներկայացնում են փորձ և պատմություն :»[49]Նմանապես,Դոկ.Ֆոն Թիշենդորֆը, Երրորդական ամենավճռական պաշտպաններից մեկը, խոստովանում է, որ Նոր Կտակարանը «շատ դրվագներում ենթարկվել է այնպիսի լուրջ իմաստային փոփոխությունների, որ թողնում է մեզ ցավալի անորոշության մեջ, թե ինչ են իրականում Առաքյալները գրել:»[50]Այս բաժնի նպատակն է ,համակցել Աստվածաշնչի փաստերը, ինչպես որ ներկայացվել են Քրիստոնյա գիտնականներին : Հետաքրքիր է, որ Հին Կտակարան գրքի հեղինակը ,Երեմիան, գիտակցեց նույն բոլոր փաստերը շատ տարիներ առաջ. ««Ինչպե՞ս  կարող եք դուք  ասել. «Մենք իմաստուն ենք, մենք ունենք Տիրոջ օրենքը.» երբ իրենց սուտ գրիչների գրագիրները կեղծել են այն: Իմաստունը դրվել է ամոթի , նրանց գցել են ծուղակը և զարհուրանքը:Նրանք արհամարհում են Տիրոջ խոսքը , այսպիսով , ինչպիսի՞ ն է նրանց  իմաստությունը:»»[51] ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ և ՓՈԽԱՆՑՈՒՄԸԱստվածաբանները գիտակցել են, որ Աստվածաշունչը ունի շատ հակասություններ և գերադասում են չբացատրել դրանք , ինչպես անում են ոմանք: Պարզապես, նրանք ընդունում են այս փաստը, հաճախ առանց իրենց հավատքի ժխտման: Այս այնպիսի ազնվություն է , որ հաշվում է քրիստոնյա գիտնականների մեծ քանակություն, ովքեր փնտրում են  իրենց կրոնի ծագումը :Աստվածաշնչի հակասությունների շատ օրինակների ցուցարկումից հետո, Դոկ. Ֆրեդերիկ Քենյքնն ասաց.«Բացի շատ հակասություններից,ինչպիսիք են հետևյալները, հազիվ թե գոյություն ունենա մի տարբերակ,որտեղ չլինի արտահայտությունների որոշ տատանումներ ,հին գրերից, որից հավաքել են Աստվածաշունչը: Ոչ ոք չի կարող ասել , որ այդ լրացումները կամ բացթողումները կամ փոփոխությունները զուտ անտարբերության հարցեր են :»[52]Աստվածաշնչի Վերանայված Կայուն Տարբերակում, 1978 թվականին, «բարձր մեծության» երեսուն երկու Քրիստոնյա Գիտնականներ, ապահովված Քրիստոնեական հիսուն դավանանքներով ,գրեցին լիազոր տարբերակում, որը հայտնի է նաև  Արքա Ջեյմսի Տարբերակ, որ. «Արքա Ջեյմսի Տարբերակը ունի շատ արատներ, որոնք այնքան շատ և լուրջ են, որպեսզի կոչեն վերանայված :»1957 թվականին, Եհովայի Վկաները տպագրեցին վերնագիր. «Աստվածաշնչի 50,000 սխալները» ,իրենց ամսագրում գրելով. «Միգուցե Աստվածաշնչի մեջ  գոյություն ունի 50,000 սխալներ, որոնք սողոսկել են Աստվածաշնչի տեքստեր:»[53]Այնուամենայնիվ ,նրանք շարունակում են ասելով,«որպես ամբողջականություն., Աստվածաշունչը դեռ ճշգրիտ է:»՛Ձեռագրերի Պատմություն՛ աշխատությունում, Ռեվերենդ Ջորջ Ի. Մերնիլը մեջբերում է պրոֆեսոր Առնոլդին ասելով. «Գոյություն չունեն ավելի քան 1500-ից 2000 դրվագներ, որտեղ կա  որևէ անորոշություն, ինչպես իրական տեքստում :»՛Հինգ Ավետարանները՛,որը գրվել է ՛Հիսուսի Սեմինար՛ խմբի կողմից,որը ներկայացնում է յոթանասուն չորս Քրիստոնեական գիտնականներ  ամբողջ աշխարհի Աստվածաշնչյան ուսումնական հաստատություններից և համալսարաններից[54], ովքեր աշխատեցին վեց տարի նվիրված ուսումնասիրելով :Որոշելով ներկայացնել ավետարանների թարգմանություն, անկողմակալ  իրենց անձնական քրիստոնեական հավատքից, նրանք ջանացին Աստվածաշնչում հայտանաբերել Հիսուսի իրական խոսքերը: Ամբողջ տեքստից, նրանք ընտրեցին այն դրվագները , որոնք ըստ իրենց, Հիսուսի վավերական խոսքերն են և գունա-կոդավորել են դրանք: Չնայած, մենք ունենք երկար դրվագների վերացման վարապահումներ  նրանց կողմից, ովքեր արհամարհում են բանավոր մշակույթը, հիշողության ունակությունը ,ինչպես նաև Հիսուսի Սեմինարների միտումը հավասարեցնել հրաշք առասպելի հետ, նրանց եզրակացությունն էր, որ «82% խոսքերը որոնք վերագրում են Հիսուսին կտակարաններում , իրականում նա չի ասել:»[55]Նրանք շարունակում են ասելով.«Աստվածաշնչյան գիտնականները և աստվածաբանները սովորել են տարբերակել պատմության Հիսուսին , հավատքի Քրիստոսից: Այդ ցավալի դաս էր և եկեղեցու և գիտնականների համար :Այս տարբերությունը երկու կերպարների միջև, տարբերություն է պատմական անձի , ով ապրել է որոշակի ժամանակահատվածում և վայրում, և կերպարի, ում տվել են առասպելական դեր , որտեղ նա իջել է երկնքից փրկելու մարդկությունը և իհարկե, ի վերջո  վերադարձել է այնտեղ:»Վերոհիշյալ մեջբերումները միայն հեղինակների կարծիքներն են,երկրորդ ,առասպելական դերի մեջբերումը ,հասկանալի է այն փաստից, որ Հիսուսի գաղափարը Քրիստոնեության մեջ լայնորեն հիմնված է հեթանոս  Հռոմեական առասպելական կերպարների վրա և հաջորդ գլուխը հասցեագրված է դրան : ՛Հիսուսի Սեմինարի՛ հնեաբանական փաստը ավելի կարևոր է ,քան այն, ինչ կարելի է համարել ՛նրանց կարծիքը.՛« Փաստորեն, մենք չունենք որևէ կտակարանի  բնօրինակը: Մեզ չի պատկանում ամբողջ Աստվածաշնչի գրքերի ինքնագիները: Կտակարանների պահպանված ամենահին կրկնօրինակների ժամանակը սկսվում է Հիսուսի մահից 175 տարի հետո և երկուսից ,ոչ մեկը  չի նմանվում մյուսին : Եվ ձեռագիր գրերը մշտապես տարբեր մարդկանցից ՛ուղղվել՛ են այստեղ և այնտեղ:Բացի այդ, համարյա, երկու դարյա այս անդունդը նշանակում է, որ բնօրինակ Հունական, կամ Արամեական տեքստը կրկնօրինակվել է ավելի քան մեկ անգամ, մինչ հասել է մեզ այս աստիճանում:»[56]«Հունական Կտակարանների ամենահին կրկնօրինակների հիմնական մասը , որը հիմա գոյություն ունի ,ինչպես մենք գիտենք, հասնում է մոտ 200 Մթ: Այնուամենայնիվ, Հովհաննեսի Կտակարանի փոքր հատվածը  կարող է թվագրվել Մթ 125 թվականները, կամ ավելի շուտ, նույն մոտավոր ժամանակաշրջանը, ինչպես Էգերթոնի Կտակարանը: Էգորթոնը դոնորի անունն է:Սակայն այս հատվածները շատ փոքր են , ներկայացնելու տեքստի պատմության նվազագույն իրադարձությունները:Հունական կտակարանների ամենակարևոր կրկնօրինակները  հայտնվել են 19-րդ և 20-րդ դարերում, հիմնականում թանգարաններում, մենաստաններում և եկեղեցական արխիվներում :»[57]Նրանք վերջնականապես ամփոփել են այս հարցը ասելով.«... բացարձակ ճշմարտությունը այն է, որ Հունական կտակարանների պատմությունը , առաջին դարի իրենց արարումից սկսած մինչ առաջին կրկնօրինակների հայտանբերումը երրորդ դարի սկզբերին, մնացել են անհայտ և հետևաբար անքարտեզ տարածքում:»Աստվածաշնչի Փիկի  մեկնաբանությունը նշում է. «Քաջ հայտնի է , որ նախնական Քրիստոնեական Կտակարանը ի սկզբանե փոխանցվել է բանավոր և որ այս բանավոր ավանդույթը պատճառ է հանդիսացել արարքի և խոսքի փոփոխման: Նմանապես ճշմարիտ է ,որ երբ Քրիստոնեական գրառումները կատարվել են գրավոր ,այն շարունակել է լինել բանավոր տատանումների թեմա ,ակամա և կանխամտածված , գրագիրների և դպիրների ձեռքերում :»[58]Բրիտանիկա Հանրագիտարանը փաստում է. «Փաստորեն, Նոր Կտակարանի ամեն գիրք, բացառության Սուրբ Պողոսի չորս Նամակների, ներկայումս ավել կամ պակաս հակասություններով և միջարկություններով, տեղադրված տարբերակներով , հաստատում են  դրանք :»[59]Հայտնելով Աստվածաշնչի  հակասության շատ օրինակներ, Դոկ. Ֆրեդերիկ Քենյոնը ասաց. «Բացի մեծ հակասություններից , ինչպիսիք են նշվածները, հազիվ թե լինի մի տարբերակ, որում չլինի մի քանի օրինակներով արտահայտության տարբերակներ, որոնք վերցվել են հին գրերից, հիմք հանդիսանալով Աստվածաշնչի համար:Ոչ ոք չի կարող ասել ,որ այս լրացումները կամ բացթողումները կամ փոփոխությունները զուտ անտարբերության խնդիրներ են:»[60]էհրմանը նշում է. «Աստվածաշնչի իրադարձությունների նախնական ոչ մի ձեռագիր գիրք այժմ գոյություն չունի:Փրկվել են դարերի ընթացքում պատրաստված կրկնօրինակներ, կամ ավելի ճշգրիտ կրկնօրինակների կրկնօրինակներ, դրանցից 5366 միայն հունարեն են , որոնք թվագրվում են երկրորդ դարից մինչ տասնվեցերորդ դար :Զարմանալիորեն, բացառությամբ փոքր դրվագների, նրանցից երկուսն անգամ նման չեն : Ոչ ոք չգիտի, թե որքան տարբեր ընթերցումներ են տեղի ունեցել փրկված վկայություններում, սակայն  նրանց քանակը կարող է լինել հարյուրներից հազարներ:» [61]Թոլանդը նշում է. «Մենք արդեն գիտենք, թե ինչ աստիճանի, խարդախության և դյուրահավատության ձեռքերով են Քրիստոնեական Եկեղեցու նախնական ժամանակները , վերջին էակը այնքան պատրաստ է ընդունելու, որքան առաջինը պատրաստ է կեղծելու գրքերը : Այս չարիքը աճեց, ոչ միայն այն բանից հետո , երբ վանականները միակ կազմակերպիչներն էին և բոլոր  գրքերի  միակ լավ կամ վատ պահապանները, այլև ժամանակի ընթացքում դարձավ համարյա անհնարին տարբերելու պատմությունը հեքիաթից , կամ ճշմարտությունը սխալից ,որպես Քրիստոնեության սկզբնական և նախնական ձեռագրեր: Որքա՞ն անմիջապես, Առաքյալների իրավահաջորդները կարող էին  այսքան կոպտորեն խառնել իրենց ուսուցիչների հանճարեղ ուսմունքները ,նրանց նկատմամբ այսպիսի կեղծ ածականներով :Կամ, եթե նրանք  խավարում էին  այդքան վաղ ժամանակ կապված այս խնդիրների հետ , ապա ինչպե՞ս կարող էին նրանց հետևել որպես լույս: Եվ դիտելով, որ այսպիսի Անվավեր գրքերը նույն հարթության վրա են դրվում Հայրերի կանոնական գրքերի հետ , ես ենթադրում են հետևյալ երկու հարցերը. «Ինչու՞ պետք է անկեղծ մեջբերված Ալեքսանդր Քլեմենթի, Օրիգենի ,Թերթուլիանի և նմանատիպ հեղինակների բոլոր գրքրեը չհամարվեն հավասարապես վավերական : Եվ , ինչ ճնշում կարող էր դրվել այսպիսի Հայրերի վկայությունների վրա , ովքեր ոչ միայն հակասում էին միմյանց , այլ նաև  հաճախ նույն փաստերի հարաբերություններում անհամատեղելի էին իրենց իսկ հետ:»[62]Այնուհետ էհրմանը ասում է ,որ «Այնուհանդերձ , գոյություն ունի տեքստային փոփոխությունների որոշակի տեսակներ, որոնց համար դժվար է ,առանձնացնել թարգմանչի նպատակադրված գործողությունը:Երբ Մարկոսի Կտակարանի վերջաբանում թարգմանիչը կցում է  լրացուցիչ տասներկու տարբերակներ,  ապա այն հազիվ թե կարող է համարվել զուտ վրիպում:»[63]Աստվածաշնչի Փիքսի Մեկնաբանությունը ասում է.«Այժմ ընդհանուր համաձայնեցված է ,որ Մարկոսի 9-20 տարբերակները նախնական չեն : Դրանք չեն գտել հին Ձեռագրերում և իրոք, ակնհայտորեն գոյություն չունեն Մատթեոսի և Ղուկասի գործածած կրկնօրինակներում: 10-րդ դարի Հայկական Ձեռագիրը վերագրում է դրվագը Արիստոնին, հիշատակված Պապիաս քահանայի կողմից:» (Էուս. Հատ. III, xxxix 15)Քենյոն եթ ալը նշում է , որ «Իրոք, Սուրբ Մարկոսի  Հայկական թարգմանությունը վերջերս է հայտաբերվել, որում  Սուրբ Մարկոսի վերջին տասներկու տարբերակները վերագրվում են Արիստիոնին, ով նաև հայտնի է որպես վաղ Քրիստոնեական Հայրերից մեկը  և շատ հնարավոր է, որ այս ավանդույթը ճշմարիտ է:»[64]Մ.Ա. Յուսսեֆֆը նկատեց.«Ինչպես տեղի ունեցավ, Վիկտոր Թունունենսիսը, վեցերոդ դարի Աֆրիկացի Եպիսկոպոսը , կապված իր ՛Քրոնիկներ՛ 566 ՄԹ, հետ  ասաց, որ երբ Մեսսալան Կոնստանտինոպոլսի հյուպատոսն էր 506 Մ.Թ., նա  «ենթարկվեց գրաքննադատության և շտկումի» և գրված հեթանոս Կտակարանները համարվեցին անգրագետ Անաստասիուս Կայսրի կողմից: Ենթադրվում է, որ դրանք փոփոխվել են նախորդ դարերից , որպեսզի հարմարվեն վեցերորդ դարի Քրիստոնեությանը:»[65] Գոդֆրի Հիգգինսը ասաց. «Հնարավոր չէ ժխտել, որ Սուրբ Մաուրի Բենեդիկտյան Վանականները  շատ տաղանդավոր և գիտակ էին, երբ Լատիներենը և Հունարենը ավելի քիչ տեղ ունեին:Քլելանդի Լանֆրանկի Կյանք, Քենթեբերիի Արքեպիսկոպոս  աշխատությունում գոյություն ունի հետևյալ դրվագը.«Լանկֆրանկը, Բենեդիկտյան Վանականը, Քենթերբերիի Արքեպիսկոպոսը , գտնելով, որ Գրերը  դպիրների կողմից  շատ աղավաղված են, թույլատրեց իրեն ուղղել դրանք, քանի որ հայրերի գրերը  համաձայնեցված են ուղղափառ հավատքի հետ:»[66]Հիգգինսը շարունակում է ասելով. ««Նույն Բողոքական աստվածությունը ունի այս ուշագրավ հատվածը. «Ես անաչառ խոստովանում եմ, որ ուղղափառները ,որոշ հատվածներում փոփոխել են Կտակարանները ...Նոր Կտակարանը, շատ հատվածներում անցել է այնպիսի լուրջ իմաստային փոփոխություն, որը մեզ թողնում է ցավալի անորոշության մեջ, թե ինչ են գրել Առաքյալները:»»[67]Ընդհանուր առմամբ, Թիշենդորֆը գտավ ավելի քան 14,800 ՛ուղղումներ՛ Աստվածաշնչի միայն մեկ հին ձեռագրում, Սինայթիքուսի Կոդեքսում, որոնք  հանդիսանում են այժմյան  Քրիստոնեությանը մատչելի ամենահին կրկնօրինակները, ինը կամ տաս անհատական «ուղղում ներկայացնողներով», որը ներկայացվել է այս մեկ ձեռագրին, 400 թվականներից մինչ 1200 ականները :Թիշենդորֆը ձգտում է իր հարաբերություններում այս սուրբ տեքստերի հետ լինել այնքան ազնիվ, որքան մարդկայնորեն հնարավոր է: Այդ պատճառով նա չէր կարող հասկանալ , թե ինչպես դպիրները կարող էին այսպես գիտակցաբար և սառնասրտորեն «թույլատրել իրենց այստեղ և այտեղ բերել փոփոխություններ, որոնք ոչ միայն բանավոր փոփոխություններ էին , այլև նյութապես վնասում էին իմաստը», կամ ինչու նրանք «չէին խուսափում կտրել մի հատվածը կամ տեղադրել մեկ այլը:»Աստվածաշնչի Նոր Վերանայված Տիպական Տարբերակում [68] մենք ընթերցում ենք. «Արքա Ջեյմսի Տարբերակը լրջորեն վնասվել է :Տասնիններորդ դարի կեսերին, աստվածաշնչյան ուսումնասիրությունների զարգացման և շատ աստվածաշնչյան ուսումնասիրությունների հայտնաբերման ժամանակ, որոնք ավելի հին էին քան Արքա Ջեյմսի Տարբերակը ,առերևույթ դարձավ այն,որ այդ սխալները այնքան շատ էին, որ չէր կարելի կոչել վերանայում:»Նույն ՛տարբերակի՛ նախաբանում նրանք ասում են. «Հազվադեպ է և ակնհայտ, որ տեքստը ենթարկվել է փոխանցման և որ տարբերակներից ոչ մեկը չի տրամադրում բավարար վերականգնում :Այստեղ մենք կարող ենք միայն հետևել իրավասու գիտնականների լավագույն դատավճիռներին,որպես նախնական տեքստի հնարավոր վերականգնում :»[69]Արևմտյան գրականության մեծ լուսավորիչը, Էդվարդ Գիբբոնը, բացատրում է Աստվածաշնչի միջամտությունը հետևյալ խոսքերով. «Այժմ պահպանված բոլոր ձեռագրերից, քանակով  ութսուն,որոնցից մի քանիսը ավելի քան 1200 տարեկան են,Վատիկանի ուղղափառ կրկնօրինակները ,Ռոբերտ Ստեֆենսի Քոմփլութենսյան խմբագիրներից, դառնում են անտեսանելի և Դուբլինի և Բեռլինի երկու ձեռագրերը անարժան են ձևավորել բացառություն: 11-րդ և 12-րդ դարերում, Աստվածաշունչները շտկել են Լանֆրանկ, Քենթերբերիի Արքեպիսկոպոսը և Նիկոլասը, Հռոմեական Եկեղեցու ազատագրողը և Կարդինալը: Չդիմակայելով այս շտկումներին, հատվածը պահանջվում է քսան հինգ Լատինական ձեռագրերում, ամենահին և անաչառ, երկու հատկություններ, որոնք հազվադեպ են միավորվում, բացառությամբ ձեռագրերի :Երեք վկաներ հաստատվել են մեր Հունական Կտակարաններում, Էրազմուսի խոհեմությամբ, Քոմփլութեսիան խմբագիրների ազնիվ մոլեռանդությամբ , տպագրական խարդախությամբ, կամ սխալով ,փոխարինելով  Ռոբերտ Ստեֆենսին Քրոշեթով և միտումնավոր կեղծիքով , կամ Թեոդոր Բեզայի տարօրինակ սխալ կարծիքներով :»[70] ԹԻԵԴԵՍԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԸԳոյություն ունեն ոմանք, ովքեր պնդում են պահպանել վաղ Քրիստոնեական տեքստերը: Այդ պնդում է մասնավորապես գերմանացի գիտնական Քարսթեն Թիեդը: Նա պնդում է , որ հայտաբերել է առաջին դարի Մատթեոսի Կտակարանի պապիրուսի հատված, որը գոյություն է ունեցել հարյուր տարի վաղ քան նրանք կարծում են :Ուստի, այս հատվածները կարող են դիտվել որպես Հիսուսի կյանքի ՛Վկաներ՛: Այս կարծիքը շատ տարածված էր Ավետարանական Քրիստոնյաների մեջ , ինչպիսիք են Ջոզեֆ ՛Ջայ՛ Սմիթը, ով հենվում է Թիեդեսի աշխատանքին :Գրահամ Սթանթոնը,Նոր Կտակարանի Բրիտանիայի ամենանշանավոր գիտնականը և Մատթեոսի Ավետարանի առաջատար մասնագետը, հերքել է Թիեդի պնդումները: Հաշվի են առել նաև այս բնագավառի  տաս ուրիշ առաջատար գիտնականների  քննադատությունը:Նրանք ,Սթենթոնի պես, նույնպես հերքում են Թիեդեյի այն սխալ պնդումը ,որ Մարկոսի Կտակարանը գտել են Մեռյալ Ծովի Մագաղաթներում: Համակարծիք են նաև Հարմութ Սթեգեմանը, Գոթինգենի Համալսարանի Քումրանի մասնագետը,պրոֆեսոր Հանս Ուդո Ռոզենբաումը, Մունսթերի Համալսարանից ,դոկտոր Ռ.Ջ Ջենքինսը Մելբուրնից և դոկտոր Թիմոթի Լիմը , Էդինբուրգի  Քումրանի մասնագետը:[71]Թիեդիի ծայրահեղ պնդումը վարկաբեկության է ենթարկվել 1997 թվականի մայիս հունիս ամիսներին,Հրեա գիտնական Հերշել Շանքսից, Աստվածաշնչյան Հնեաբանական Գրախոսության թողարկման մեջ:Թիեդեսի աշխատանքը նույնպես նշվել է նույն ամսագրում , ինչպես «Թափոն Կրթաթոշակ»[72] ամսագրում:Լիդս համալսարանի պրոֆեսոր Քեյթ Էլիոթը  հրատարակեց ՛Հիսուսի Պապիրուսի՛, Թիեդեսի գրքի  խիստ քննադատական գրախոսություն ՛Նովում Թեսթամենթում՛ առաջատար ամսագրում,որը հրատարակում է Նոր Կտակարանի գրերի և թեմաների հատուկ հոդվածներ:1997 թվականին երևան եկավ Սքեթսի հետազոտությունների աշխատությունը, որը կոչվում էր Չորս Կտակարանների Ձեռագիրը, Նոր Կտակարանի Ուսումնասիրություններ , կարևոր ակադեմիական ամսագրում :Ճանաչվելով որպես Հունական ձեռագրերի վաթսուն տարվա առաջատար մասնագետ, Սքեթսը ցույց տվեց , որ անկասկած, Մատթեոսի և Ղուկասի դրվագները  պատկանում է չորս փրկված կտակարանների ձեռագրին: Այս աշխատության 30-րդ էջում Սքեթսը ասում է.«Եթե ես ասեմ,որ ես գերադասում եմ պահել Ռոբերտի ուշ երկրորդ  դարաշրջանի տվյալները  ,այդ այն պատճառով է, որ ես զգում եմ մոտավորապես 200 թվականները տալիս են ավելորդ անկայուն ճշգրտություն:»Սթենսոնի անձնական հետազոտությունը, նախնական աշխատության շուրջ և չորս կտակարանների աստվածաբանական նշանակությունը ,տպագրվել է 1997 թվականի Նոր Կտակարանային Ուսումնասիրություններ ամսագրում :[73] Նա նշում է, որ վաղ Քրիստոնեական հեղինակը, ով կարծես գիտեր  և գործածել էր չորս կտակարանները, Ջասթին Մարթրն էր, ով գրեց իր Ներողություն և Երկխոսություն աշխատությունները , երկրորդ դարի կեսերին: Սթենթոնը ասաց. «Գոյություն չունի վաղ վկայություն...Մ.Թ 150 թվականներին, Քրիստոնյաները սկսեցին ներառել չորս կտակարանները մեկ Կոդեքսում: Այդ խրախուսեց ընդունել չորս Կտակարանները, այսինքն, չորս կտակարանների համոզվածությունը ոչ ավել ոչ պակաս  Եկեղեցու հիմնած գրերն են:»[74]Սթենթոնը  նաև վերապահում է , որ իր եզրակացությունը ավելի շատ զգուշավոր է ,քան ընդհանուր ընդունված տեսակետը, որ չորս Կտակարանները նորարարություն են , երբ Իրենաուսը գրեց Մ Թ 180 թվականին :Մեկ այլ կարևոր ուսումնասիրությունը ,որը ղեկավարում է Թոեդեսի պահանջները  պարունակում է.1. Դոկ. Կլաուս Ուաչելի աշխատությունը հրատարակվել է Պապիրուսագիության և Ծագումնաբանության Ամսագրում:[75]2.Պիտեր Մ .Հեդը ՛Մատթեոսի Մագթաղինացու պապիրուսի ժամանակահատվածը. Պատասխան Ս. Փ Թեիդին:[76]3. Դ.Ս. Փարքերը .«Արդյո՞ք Մատթեոսը Գրվել է  50թվականներին : Մատթեոսի Մագթաղենացու Պապիրուսը:»[77]4. Հատուկ թողարկման մեջ, որը նվիրված է Կտակարաններին, Գերմանական հայտնի ՛ Շպիգել՛ ամսագիրը . 1996 թվականի մայիսին նշեց, որ ժամանակակից հայտնի պապիրուսագիր, Պիտեր Փարսոնը, Օքսֆորդի Համալսարանի Հունարենի պրոֆեսորը ,նույնպես վկայություն է ներկայացրել, որը երևում է Քարսթոն Թիեդեսի վարկածում: ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸՄենք կցանկանանք ընթերցողի ուշադրությանը ներկայացնել Ուիլյամ Թինդալ անունով գիտնականին և նրա ուսանողներին, ում մեղադրել էին հերետիկոսության մեջ և մահապատժի էին ենթարկել 16-րդ դարում, Աստվածաշունչը անգլերեն թարգմանելու համար, որը բխում էր անգլիական ժողովրդի շահերից , ովքեր չէին կարող կարդալ Լատիներեն :Մինչ այդ ժամանակը, անթույատրելի էր ՛աշխարհիկ մարդուն՛ նույնիսկ նայել Աստվածաշնչին, անհրաժեշտ էր լինել բացարձակ որակավորված քահանա կամ հոգևորական: Այսպիսով, այն պահանջեց սահմանել Եկեղեցին, որը հայտնեց այսօր ,որ այն ամբողջ մարդկության համար է :1600 տարի առաջ, նրանք գիտակցեցին, որ Աստվածաշունչը, այսպես կոչված Աստծո Խոսքը, պետք մատչելի դառնա այլ լեզուներով : Թինդալը երբեմն համարվում է «Անգլիական Աստվածաշնչի Հայր», նա ծնվել էր Գլաուսեսթերշիրում և կրթություն էր ստացել Օքսֆորդում. և Քեմբրիջում, որտեղ նա ուսումնասիրեց Հունարենը: Փինդելի թարգմանությունը,որը արվել է Գերմանիա աքսորի ընթացքում, առաջին տպագրված հունարենից անգլերեն թարգմանված Նոր կտակարանն էր :Քութբերթ Թունսթալը, այդ ժամանակահատվածի  Լոնդոնի Արքիեպիսկոպոսը , գնեց Թինդալի թարգմանության մեծ քանակություն, որպեսզի այրի հանրության առջև : Թոմաս Մուրը հրապարակեց երկխոսություն, որում նա չեղյալ համարեց Թինդալի թարգմանությունը,որպես «անարժան կոչվելու» քրիստոսի կտակարան, «այլ համարեց այն» Թինդալի կտակարան « կամ նրա տիրոջ , Նեռի կտակարան :»Այդ ժամանակաընթացքում շատ փորձեր արվեցին, նրան վերադարձնելու Անգլիա:Նրան ձերբակալեցին Կայսր Չարլս 5-րդի գործակալները և տարան Վիլվորդ, Բրյուսելից հինգ մղոն հեռու գտնվող վայր,որտեղ ,1535 թվականի մայիսին նրան բանտարկեցին մի բերդում :1536 թվականի օգոստոսին, նրան փորձեցին մեղադրել հերետիկոսության մեջ , ով նույնիսկ հանդգնել էր թարգմանել Աստվածաշունչը և դատապարտեցին մահապատժի:1536 թվականի  հոկտեմբերի 6-ին,նրան խեղդամահ արեցին և այրեցին ցցին:[78] Ջոն Ուիքլիֆը և նրա աշակերտները, ովքեր հայտնի են Լոլարդներ անունով, նույնպես տառապեցին նման հալածանքից,Աստվածաշունչը անգլերեն թարգմանելու համար : Ավետարանական Քրիստոնյաները, ասում են , որ այն մարդիկ , ովքեր հալածեցին երկու անձաց Թինդալին և Ուիքլիֆին, ՛ճշմարիտ Քրիստոնյաներ ՛ չէին, միևնույն ժամանակ Ավետարանական Քրիստոնյաները չեղյալ են համարում և դրոշմում են որպես ՛հերետիկոսներ՛ Հիսուսի նախնական հետևորդներին,ում հավատքը համապատասխանում էր Իսլամին: Քրիստոնեության մեջ հանդուրժողականության բացակայությունը արտահայտվում էր այն կերպ, ինչպես նրանք վերաբերում էին ՛հերետիկոսներին՛ և այս տեսակի հրեշավորությունը, փաստորեն ամեն տեսակի Քրիստոնեության արատն էր : Ջոն Ուիէլիֆի և Ուիլյամ Թինդալի պատմությունները կարելի է գտնել Անգլիայում, Եկեղեցու Պատմություն գրքերում :  ՈՒՇ  ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ և ՆՐԱ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ ԱՄԲՈՂՋ   ԱՇԽԱՐՀՈՒՄ««Երբ նրանց ասում են. «Հետևեք Ալլահին հայտնություններին,» նրանք պատասխանում են. «Ոչ, ավելի լավ է մենք հետևենք նրան, ինչ մեր հայրերն էին անում:» Նույնիսկ այն դեպքում, որ նրանց հայրերը ոչ  հասկանում էին, ոչ էլ ուղղորդված էին, նրանք զուրկ էին իմաստությունից:»» ( Ալ-Բակարա :170)Ջեյմս Հ. Բաքսթերը, Սուրբ Անդրյու Համալսարանի Եկեղեցու Պատմության պրոֆեսորը, իր «Քրիստոնեությունը Ժամանակակից Գիտության Լույսի Ներքո» աշխատությունում ասում է. «Եթե հեթանոսությունը ոչնչացվել է, ապա այդ տեղի է ունեցել ավելի շուտ ոչնչացման քան կլանման միջոցով: Գրեթե ամենը, ինչ հեթանոսական էր ,պահպանվել է փրկվելով Քրիստոնեության անվան տակ... տեղական հեթանոս արձանները պիտակավորվել են Հիսուսի անունով, վերածելով նրան պաշտանմունքի և առասպելաբանությունը կապել են հեթանոսական աստվածության հետ :»Արթուր Ֆինդլեյը «Ճշմարտության Ժայռը» աշխատությունում նշում է. «Մինչ 527 թվականը  չեն  որոշել են ,թե երբ է Հիսուսը ծնվել և տարբեր վանականներ, հագեցած աստղաբանական գիտելիքներով  կոչվել էին որոշելու այս կարևոր կետը:Ի վերջո, Կայսրը որոշեց ,որ Դեկտեմբերի 25-ը ,հեթանոս Հռոմեական Աստված Միթհրայի ծննդյան տարեթիվը ընդունվի որպես Հիսուսի ծննդյան տարեթիվ:Մինչ 680 թվականը, ոչ մի գաղափար չի տրվել Հիսուսի խաչին խաչվելու խորհրդանիշին և նախքան պատկառանքը դեպի այդ տարեթիվը,  տրամադրվում է գառան Միթրահական խորհրդանիշը: Այդ ժամանակից սկսած , ձեռնադրվում է,որ գառան փոխարեն խաչին կցված մարմինը մարդու պետք է լինի :»Սըր. Ջեյմս Ֆրեյզերը իր  հայտնի «Որսկե Ոստ» աշխատությունում  նշում է. «Ինչ վերաբերում է և դոկտրիններին և ծիսակատարություններին, Միթհրայի պաշտամունքից շատ նմանության կետեր հայտնվեցին Քրիստոնեության մեջ: Բոլորը միասին վերցրած, քրիստոնեական  համընկնումը հեթանոսական փառատոների հետ շատ մոտ են և շատ բազմազան, որպեսզի լինեն պատահական:Նրանք նշում են փոխզիջումը ,որը եկեղեցին իր ՛հաղթանակի ժամին՛ ստիպված էր կատարել իր հաղթանակով և մինչ դեռ գոյություն ունեն վտանգավոր մրցակիցներ:»Ռոբերտսոնի «Հեթանոս Քրիստոնյաները» աշխատությունում մենք ընթերցում ենք, որ Միթրհան , ըստ հավատալիքների, մարդու և Աստծո միջև մեծ միջնորդ էր: Նա ծնվեց Դեկտեմբերի 25-ին քարայրում: Նա ծնվեց կույսից և նա ճանապարհորդեց հեռու և ուներ տասներկու աշակերտներ, որոնք ներկայացնում են տասներկու համաստեղության նշանները:Նա մահացավ ծառայելով մարդկությանը, նրան հուղարկավորեցին, սակայն նա  վերածնվեց իր գերեզմանից և նրա հարությունը նշվեց մեծ ուրախությամբ:Նրա մեծ տոնախմբություններն են Ձմեռային Արևադարձը և Գիշերահավասարը, Ծննդյան Տոները և Զատիկը :Նրան կոչեցին փրկիչ և երբեմն  պատկերում են  որպես գառ և մարդիկ մկրտությամբ  իրենց ներառում են այդ խորհրդանիշի մեջ և որպես հիշատակում հաղորդության տոներ են նշում : [79]Միթհրաիզմը «փրկության» կրոն է:»»[80]Հարկ է նշել, որ Անգլերեն լեզվում շաբաթվա բոլոր օրերի անունները կոչվել են Հյուսիսային Եվրոպայի հեթանոս աստվածությունների պաշտանմունքի անուններով :Օրինակ, Երկուշաբթին  եկել է ՛Լուսին՛ անվանումից, քանի որ որոշ հյուսիսային Հեթանոսներ, սովոր էին այդ օրը երկրպագել լուսինը :Երեքշաբթին Նորվեգական աստված Թորի անունն է, Ուրբաթը, Ֆրայ աստծո , Շաբաթը  ծագում է Հռոմեական աստված Սատուրնից և հնարավոր է , որ Սատուրնալիան, որը մեկ այլ Հռոմեական ՛տոն ՛-էր ,որը ներառում էր սանձարձակություն և արբեցողություն : Սակայն ամենակարևոր հեթանոս անունը , որը տրվել է ,Կիրակին է , որը ծագել է Հռոմեական աստված Սոլիս Ինվիկտուսից, այլ ոչ թե ՛աստծո որդուց՛: Այդ իսկ պատճառով ուշ ժամանակաշրջանի քրիստոնյաները, հարմարվելով հռոմեացիներին և նրանց մշակույթին, հետևաբար ՛Հռոմեական Կաթոլիկությանը՛, երկրպագում են ՛Կիրակի՛ այսինքն, ՛արևին՛ ոչ թե ՛որդուն՛:Դեկտեմբերի 25-ը նաև Սոլի ծննդյան օրն էր և հայտնի էր որպես Նատալիս Սոլիս Ինվիկտի անունով, որը հրճվանքի ,խաղերի ,հասարակական զվարճությունների և դրդապատճառների ժամանակ էր ստրուկների շրջանում : Հիշեք, որ այս նույն Հռոմեացիները ավելի ուշ նախագահելու են Նիկեայի Ժողովը , որը ղեկավարելու էր Հռոմեացի հեթանոս Կայսրը, Կոստանտինը , ով ինքը  ենթադրվում էր աստծո որդու մարմնավորում և մարմնացում: Նիկիայի Ժողովը և այլ ՛ժողովները՛ առաջնորդում են  ՛պաշտոնական՛ և ՛ուղղափառ՛ դոկտրիններ, որոնց գրքերից ներառվում Աստվածաշնչում, երրորդությունը և Հիսուսի ծննդյան տարեթիվը հաստատելով Դեկտեմբերի 25-ին:Էդվարդ Գիբոնը՛՛Հռոմեական Կայսրության անկում  և կործանում՛՛ աշխատությունում ասում է.՛՛Հռոմեական Քրիստոնյաները տգետ էին իրենց Քրիստոսի ծննդյան առումով, և հաստատեցին խրախճանքի փառատոնը Դեկտեմբերի 25-ին, Ձմեռային Գիշերահավասարին ,երբ Հեթանոսները ամեն տարի նշում էին Սոլի ծննդյան տոնը :»[81]Գլորիերսի Հանրագիտարանը նշում է. «Ծննդյան Տոները Քրիստոսի ծննդյան տոնախմբությունն է, որը նշվում է դեկտեմբերի 25-ին: Չնայած Քրիստոսի մասին հավատքների , որոնք արտահայտում են պատմությունները , եկեղեցին մինչ 4-րդ դարը չի ընդունել  այն տոնելը :Մինչ այն ժամանակը, Հռոմը նշել է Անհաղթ Արևի տոնախմբությունները ,դեկտեմբերի 25-ին, և նույնիսկ 274 թվականին, Կայսր Աուրելիանի կառավարման ժամանակ ,տոնախմբությունը դեռ տոնվում էր:» ԱՐԴՅՈ՞Ք ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐԸ.Հնագույն հասարակարգերում շատ մարդկանց վերաբերվում էին որպես աստծո որդի, աստծո որդիներ, աստվածների որդի և այլն :  Ջեյմս Դունը , Երրորդական աստվածաբանը, ամփոփեց տարբեր կարգավիճակները և նրանց համատեքստերը.«Նրանք, ովքեր ծանոթ են Հելլենիստական մշակույթի լայն շրջանակներին կարող են իմանալ, որ .1. Հունական և Հռոմեական առասպելների հերոսներին կոչում էին Աստծո որդիներ , մասնավորապես  Դիոնիսոսը և Հերկուլեսը, ովքեր Զևսի որդիներն էին ,ծնված մահկանացու մայրերից : 2. Արևելյան կառավարիչները, առանձնապես Եգիպտականը, կոչվում էին աստծո որդիներ:Մասնավորապես, Պտղոմեոսը Եգիպտոսում, պահանջ ներկայացրեց, ՄԹԱ 4-րդ դարում, անվանել ՛Հելիոսի որդիներ՛ և Հիսուսի ժամանակաշրջանում ,՛Աստծո որդի՛ հասկացությունը  լայնորեն կիրառվում էր ,որը վերաբերվում էր Ավգուստոսին:3. Այնպիսի հայտնի փիլիսոփաներ, ինչպիսիք են Պյութագորասը և Պլատոնը  երբեմն համարվում էին Ապոլոնի որդիներ :4. Ստոնիկ փիլիսոփայության մեջ, Զևսը , գերարարածը, համարվում էր ամբողջ մարդկության հայրը: Նույնիսկ նրանք,ում մշակույթային տեսադաշտը ավելի սահմանափակ էր  գրականությանը և Հուդդայականության սովորույթներին, կարող էին տեղյակ լինել, որ ՛աստծո որդի՛ -ն կարող է գործածվել մի քանի դեպքում. 5. Հրեշտակներ կամ երկնային արարածներ6. Հաճախ Իսրայելի կամ Իսրայելցիների մասին7. Արքա, Հին Կտակարանում : Միջկտակարանային Հուդդայականությունում, ՛Աստծո որդի՛ գործածությունը ավելի զարգացավ:8. Եղեքիա 1-ում հրեշտակներին անվանում են ՛՛երկնքի որդիներ՛՛ և ՛՛Աստծո որդիներ երկնքում:՛՛9. Ֆիլոն իր յուրահատուկ Ստոնիկ և Հրեական մտքերի խառնուրդում Աստծոն կոչում է ՛՛ Աստվածների և մարդկանց Գերագույն Հայր՛՛  և սովորաբար  խոսում է Աստծո մասին, որպես Հայր կապված արարածների հետ, և վերաբերվում է տիեզերքին որպես՛՛Աստծո որդի՛՛ և Լոգոսին, որպես ՛՛Աստծո առաջնածին:՛՛10. Անհատ Իսրայելցիները, մանավանդ  առաքինի մարդիկ, Մաքաբիական սրբերը  կամ նրանք, ովքեր բարիք են գործում և գոհունակություն են պարգևում բնությանը : 11. Մասնավորապես, վերջերս ուշադրություն են դարձնում երկու Հրեա  խարեզմատիկների, որոնց հիշատակում են Ռաբբիական գրականության մեջ, մեկը Հոնի , ՛՛շրջան գծողների՛՛ առաջին դարից ,ովքեր ըստ սովորույթի աղոթում էին  Աստծոն ՛՛որպես տան որդի՛՛ և ունեին այն մարդկանց վարկանիշ ,ովքեր կապ ունեին Աստծո հետ , որը ապահովում էր նրանց  միջնորդագրի հաջողությունը... և մեկ այլը, Հանինա բեն Դոսան, որը ծագել էր Հիսուսի հետևորդներից, որոնց  երկնային ձայնը դիմում է որպես ՛՛իմ որդի:՛՛12.Վերջապես, Մեռյալ Ծովի Մագաղաթները, թողել են երեք հետաքրքիր դրվագներ. Մեկը պատմում է ժամանակի մասին ՛՛ երբ Աստված ծնում է Մեսսիա նրանց միջից: «Մյուսը պատմում է Դավթի Մեսսիայի հույսը ,ում նկարագրում են   աստվածային զավակի լեզվով ,որը գործածվում է Թագավորաց 2 , 7:11-14 –ում և  հնարավոր է ,որ նմանեցվում է Սաղմոս 2:7-ին ...  մեկ ուրիշը ասում է մեկի մասին, ով հնարավոր է որ եղել է արքա, Մեսսիա- » Նրան կփառաբանեն որպես Աստծո որդի և նրան կկոչեն Ամենաբարձրյալի Որդի...:[82]Հրեական Գրերի ՛Աստծո Որդու՛ և Հելլենիստական Աշխարհում դրա գործածության նմանության աստիճանը ակնհայտ է: Մասնավորապես,այն ակնհայտ և տարածված հավատք կամ համոզվածություն էր ,որ արքան աստծո որդին էր կամ Աստծուց  ուղարկվածը կամ Աստծո ներկայացուցիչը  իր ժողովրդին: Այս հայտնի է որպես Աստվածային Արքայություն և տեսանելի է աշխարհի ցեղային մշակույթներում: Այսպիսով, հուդդայականության և ներսում և նրա սահմաններից դուրս , մարդ արարածին կարող են կոչել ՛Աստծո որդիներ՛ կամ ով կիսում է աստվածային միտքը կամ ով արտոնված է Աստծո կողմից կամ գոհացնում է Աստծոն:»[83]Դունը շարունակում է նշել.«Աստվածային որդու և աստվածայնության լեզուն տարածված էր և բազմազանորեն գործածվում էր հնագույն աշխարհում և կարող էր ծանոթ լինել Հիսուսի, Պողոսի և Հովհաննեսի ժամանակակիցներին, որպեսզի կարողանան ծրագրել  լայն շրջանակներում:»[84] ԻՍԻՍ – ԱՐԴՅՈ՞Ք ԱՍՏԾՈ ՄԱՅՐԵվրոպայի ՛Սև Մադոննաները՛ որոնց կարելի է տեսնել 7-րդ դարի Ֆրանսիական, Արևելյան Եվրոպական, Ռուսաստանի , Շվեյցարիայի և Մոնսերրատի արվեստում , շատ նմանություններ ունեն  Իսիսի հետ: Իսիսը Նեղոսի Դաշտավայրի քաղաքակրթության աֆրիկյան աստվածուհին էր, որի երկրպագությունը ,ի վերջո, սփռվել է հնագույն արևմտյան աշխարհում: Նորածին Հորուսը  հարություն առած Օսիրիս աստծո և Իսիս Աստվածուհու որդին էր: Իսիսի լեգենդը դարձավ հնագույն միջազգային երևույթ: Ջոսելին Ռիսը նշում է «Իսիս աստվածուհու արձանը , որի ձեռքերում է փոքրիկ Հորոսը , տարածված էր Եգիպտոսում և սփռվել էր հարևան և հեռավոր երկրներ , որտեղ նրանց մինչ այժմ կարելի է գտնել նոր անուններով ,քրիստոնյա Եվրոպայում, Բուդդայական Թուրքիստանում ,Դաոսական Չինաստանում և Ճապոնյայում:Կույս Իսիսի կերպարը նման է Մարիամի, Հարիրի, Քվաննոնի Խուան Յինի և այլ աստվածների կույս մայրերի կերպարներին:»[85]Մեկ այլ հետաքրքիր փաստ է այն, որ մինչ իսլամական ժամանակները, Մեքքայի արաբները սովորություն ունեին երկրպագել ՛Ալ-Ուզզա՛ անունով աստվածուհուն, ով սևամորթ կին էր և որի կուռքը կոտրեց Մարգարե Մուհամմեդի ուղեկցորդ  Խալեդ իբն Ուալեդը: Հեթանոս արաբները երկրպագում էին ևս այլ աստվածուհիներ , ինչպիսիք են Ալ- Լաթը և Ալ- Մանաաթը:«Երեխայի հետ մոր»առումով, Իսիսը պատկերված է մուգ մաշկով և նրա կերպարը տարածվել էր Եվրոպայում: 3-րդ դարի վերջին , Իսիսի կուռքը երկրպագում էին ամենաշատը, նույնիսկ ավելի շատ քան Հռոմեական և Հունական աստվածուհիների կուռքերը:[86] Իսիսը հայտնի էր ՛՛Մեծ Մայր՛՛,՛՛Անբասիր Կույս՛՛, ՛՛Մեր Տիկին՛՛ և ՛՛Աստծո Մայր՛՛ անուններով:4-րդ դարի ընթացքում, Եվրոպական Քրիստոնեական Եկեղեցիներում տեղի էին ունենում քննարկումներ կապված կույս Մարիամի գաղափարի կարգավիճակի հետ: 428 թվականին, Կոնստանտինոպոլսի պատրիարք Նեստորիուսը ,առաջ քաշեց այն հավատքը, որ Կույս Մարիամը աստվածային Հիսուսի մայրն էր, ինչը  պառակտում էր ղեկավարող եկեղեցին, որը պնդում էր ,թե Կույս Մարիամը «Աստծո Մայրն էր:»430 թվականին Կյուրեղ Ալեքսանդրացին գումարեց սինոդ, որը ներառեց  Եվրոպայի Քրիստոնեական ղեկավարների մեծամասնությանը: 431 թվականի Կույս Մարիամի ՛՛Աստծո Մայր՛՛ լինելու պաշտոնական հայտարարագիրը  այդ սինոդի արդյունքն էր , որը հայտնի է ՛՛Եփեսոսի Խորհուրդ՛՛ անունով: Քրիստոնեական Եկեղեցու Կյուրեղի պառակտումը, ձևավորեց  Եվրոպական Ուղղափառ Եկեղեցիները , որոնք ի վերջո բաժանվեցին Հռոմեական կաթոլիկ և Արևմտյան Ուղղափառ Եկեղեցիների:Բացակա Նեստորիուսին դուրս շպրտեցին Կոնստանտինոպոլսից  և Եփեսիուսի Խորհրդի արդյունքում  առաջացած գրերը այրեցին: Հատկանիշները և տիտղոսները ,որոնք առաջնորդում էին Կույս Մարիամին աստվածության թագավորություն , վերցված էր Իսիսից: [87]Չնայած Եվրոպայում Իսիսի պաշտանմունքի պաշտոնական արգելքին,այն պահպանվեց Եվրոպական Սևամորթ Մադոննաների պատկառանքներում, որոնք Ուղղափառ Քրիստոնյաների պատկերացումներին էին Մարիամի մասին :Սթիվեն Ս. Քաթանարին և Լեոնարդ Ու. Մոսսը նշում են որ ՛՛Սևամորթ Մադոննաները հզոր պատկերներ են , հրաշագործներ...ովքեր բարեխոսություն են աղերսում տարբեր խնդիրների դեպքում: Ուխտագնացները հարյուրավոր կիլոմետրեր էին անցնում երկրպագելու Սևամորթ Մադոննաներին.... ուխտագնացները ճանապարհորդում էին Վերջինյան  Լեռը մագլցելով եկեղեցու աստիճանները չոքեչոք, լիզելով ամեն մի աստիճանը: Ուխտագնացի վերաբերմունքը նման էր ոչ թե ակնածանքի այլ երկրպագության :»[88]Եվրոպական Սև Մադոննաների երկրպագությունը ակնհայտ ներկայացնում էր Իսիսի կուռքի երկրպագության տարածումը այնտեղ: Այս տարածումը կարելի է քննել Բյուզանդական Քրիստոնյաների պատկերագրության վաղ զարգացմամբ և Եվրոպական Ուղղափառ Քրիստոնյաների տարբեր Սևամորթ աստվածուհիների որդեգրմամբ, որոնք ներկայացնում էին Կույս Մարիամին :[89]Եվրոպայի Սևամորթ Մադոննաները ունեին սովորույթ, որը նախորդում էր  Քրիստոնեության հաստատման հարյուրավոր տարիներ: Իսիսը, Եվրոպայի սևամորթ Մադոննաների նախատիպն էր և Եվրոպայի Ուղղափառ Քրիստոնեական Եկեղեցիները կլանել էին այդ: Բացի այդ Քափանարին և Մոսսը նշում են, որ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ,ինժեներները ավիրել են Կույս Մարիամի որոշ պատկերներ: Այս պատկերները և մասունքները  քննվել են և հայտնաբերվել է ,որ նրանք Իսիսի և Հորոսի սև բազալտի արձաններն էին :Ուստի, ակնհայտ է , որ Եվրոպայի կուռքերը վերածվել էին Մարիամի արձանների:[90] ԱՐԴՅՈ՞Ք ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՈՒԴԴԱՅԻ ՀԵՏԹ.ՈՒ.Դոանը իր ՛Աստվածաշնչի Առասպելները և Նրանց Զուգահեռները Մյուս Կրոններում ՛աշխատության մեջ այնքան հեռու էր գնացել, որ մի ամբողջ գլուխ նվիրել էր Բուդդայի և ուշ Քրիստոնյաների Հիսուսին որպես Աստված , մարմնավորված Աստված և ՛Աստծո Որդի՛ գաղափարների  համեմատությունների գնահատմանը և այլն: Դոանը ներառել էր կողք կողքի  քառասունութ կետերից բաղկացած   մեջբերում և մանրակրկիտ վերլուծում սկսած իրենց ծննդից մինչ երկնային  կյանքի ավարտ, որոնք տրվել են Աստվածաշնչի և Բուդդայական գրերի մեջ: Նրանց գաղափարները, ծնունդը, առաքելությունները, հրաշքները, փորձությունները, քարոզչությունը, երկրպագությունը ,մարգարեությունները, մահը, հարությունը, աստվածայնությունը, մարդկային դատաստանը և շատ այլ գործոններ, որոնք գրի են առնվել ուղղափառ գրերում, մեկը մյուսի ճշգրիտ բնածուխ կրկնօրինակներ են :Դոկ. Մուհամմեդ Անսարին, արձանագրում է հայտի Քրիստոնյա գիտնական Ս.Մ. Մելամեդի խոսքերը.«Փաստը մնում է փաստ,որ Բուդդայական գաղափարախոսությունը Արևմուտքին հայտնի էր արդեն մինչ Հիսուսի գալը: Այսօր, հազիվ, թե որևէ Հնդկաստանի գիտակ կարող է ժխտել երկու կրոնների համապատասխան կապը: Նրանց կապը այնքան սերտ է, որ նույնիսկ մանրամասն հրաշքները , որոնք գրառվել են  երկու կրոնների ՛՛ ուղղափառ ՛՛ գրերում, նույնն են : Ասում են , որ Բուդդան կերակրեց հինգ հարյուր մարդ մեկ կտոր հացով, որ նա բուժեց բորոտին և կույրին:»[91]1884 թվականին, կրոնի պատմաբան, գերմանացի Ռուդոլֆ Սեյդելը տպագրեց մանրամասն ուսումնասիրություն, ըստ որի բոլոր հեքիաթները, հրաշքները  ունեն ընդհանրություններ ավելի հնագույն Բուդդիստական գրերի և կարծիքների հետ:Թ.Ու.Դուանը նկատեց, որ չնայած այսօր Բուդդան հասել է աստծո աստիճանի, «չկա ոչ մի պատճառ հավատալու, որ երբևէ Բուդդան հայտնել է, իր կրոնի ուսուցչից ավելի բարձր լինելու հեղինակություն սակայն ըստ ժամանակակից տարաձայնությունների ,նրա մահից հետո գոյություն ունեին Բուդդայի հետևորդներ, ովքեր ներկայացնում էին նրա ուսմունքը ավելի քան նա էր այդ անում: Լինելով չբավարարված նրա գովքից, այդ մարդիկ բարձրացրեցին նրան աստծո աստիճանի և ուստի, նրա մահից քառորդ դար անց ,Բուդդան տեղ գտավ մյուս աստվածությունների շարքերում:»[92] ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸՂուրանում, Հիսուսին (Խ.Ա.Ո.Ն) վերաբերվում են որպես «խոսք» քանի որ նա գոյացել է Ալլահի «Եղիր» խոսքով: ( Այիլե Իմրաան :59)Ամեն դեպքում,քրիստոնեության մեջ՛՛խոսք՛՛բառի նախաքրիստոնեական իմաստի ընդունումը, ըստ Հովհաննեսի ,նշում էր նրա աստվածայնությունը:  Հովհաննես 1:1,1:14 –ում ՛՛խոսք՛՛ բառի գործածվող հունական համարժեքը ՛՛լոգոս՛՛-ն է, որը նշանակում է ՛՛պատճառ՛՛ կամ ՛՛ծրագիր:՛՛Ուստի, Հիսուսին ավետարանում ճանաչում են Հունական փիլիսոփայության հեթանոս լոգոս անվամբ,ով աստվածային պատճառ էր թաքնված տիեզերքում, կարգադրում է այն,ձևավորում և իմաստավորում:  Վեցերրորդ դարում, փիլիսոփա Հերակլիոսը ներկայացնում է, որ տիեզերական գործընթացում գոյություն ունի լոգոս, որը համարժեք է մարդու բանականության զորությանը: Փիլիսոփաները, ովքեր հետևում են Զենո Սիթիքում ուսմունքներին, որոնք երրորդ և չորրորդ դարերում հայտնի էին որպես Ստոիկներ, ավելի ուշ սահմանեցին լոգոսը, որպես ակտիվ, ռացիոնալ և հոգևոր սկզբունք, որը թափանցում է ամբողջ իրականություն: Հուդեոս Ֆիլո Ալեքսանդրացին, հունախոս հրեա փիլիսոփան, սովորեցրեց, որ լոգոսը միջնորդ է Աստծո և տիեզերքի միջև, լինելով մասնիկ Աստծո և տիեզերքի միջև և արարման մասնիկ և մասնիկ, որի միջոցով մարդկային միտքը կարող է ըմբռնել Աստծոն:[93] ՈՐՏԵ՞Ղ ԱՅՍ ԼՔԵՑ ՄԵԶԵվ ասա. «Ճշմարտությունը այժմ եկել է և կեղծիքը հեռացել:Իրոք, կեղծիքը իր էությամբ, հակված է հեռանալու:» (Սուրա 17 ալ-Իսրաա :81) 1.     ԱՐԴՅՈ՞Ք ՂՈՒՐԱՆԸ ՈՒՆԻ ՄԻևՆՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԸԻնչպես մենք տեսնում ենք , Աստվածաշունչը ունեցել է մի շարք խնդիրներ: Ուստի, լինելով ազնիվ և արդար, մենք նույնպես պետք է կիրառենք նմանատիպ հետազոտական չափանիշներ, որպեսզի գնահատենք Ղուրանի իսկությունը: Այլ կերպ, մենք կհետազոտենք, թե ինչ է գրվել դրա մասին և Ղուրանի գրերի վկայությունը: Ամեն դեպքում,մենք վստահել ենք Քրիստոնեական աղբյուրներին որպեսզի հասկանանք Աստվածաշնչի խնդիրները, և  մենք չենք վստահի հիմանականում Մահմեդական աղբյուրներին , դիտելու Ղուրանը, քանի որ մեզ կարող են մեղադրել  կողմնակալության մեջ: Այնուամենայնիվ, մենք կմեջբերենք մահմեդականների ուսումնասիրություններից և ոչ- մահմեդականների հետազոտությունների վկայություններից , հօգուտ Ղուրանի և նրա իսկության: Եվ, որպեսզի խուսափենք կողմնակալությունից ,մենք  կդիտենք ,թե ինչ են ասում ոչ մահմեդական գիտնականները Ղուրանի և նրա իսկության մասին: Առաջին հերթին, եկեք տանք Ղուրանի հակիրճ պատմությունը և որոշ մեղադրանքներ, որոնք արվել են ընդդեմ դրա:Ղուրանը ընթերցել է Մարգարե Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն),ով լինելով ինքնին, անուսում ուներ գրագիրներ, որպեսզի նրանք գրի առնեին Ղուրանի տարբերակները կտորի, քարերի, թամբերի և արմավենիների տերևների և այլնի վրա , օգնելու մարդկանց հիշել այն : Ալ –Բուխարին նշում է հետևյալը.««Երբ այն լուսաբանվեց,«Հավասար չէին այն հավատացյալները, ովքեր նստած էին տանը և նրանք , ովքեր պայքարում էին հանուն  Ալլահի....»» (Ան-Նիսաա:95)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Կանչեք Զեյդ իբն Թաբիթին ինձ մոտ և ասացեք նրան բերել թանաքաման և ուսոսկրի կտոր, այսինքն թուղթ և գրիչ:» Երբ Զեյդը ժամանեց, Մարգարեն ասաց նրան. ««Գրիր. «Հավասար չեն այն հավատացյալները, ովքեր նստում են տանը և նրանք , ովքեր պայքարում են հանուն Ալլահի:» Մագաղաթները, որի վրա գրառում էին Ղուրանը այնքան սովորական էին, որ Զեյդ իբն Թաբիթը հաղորդեց. «Մարգարեյի կենդանության օրոք, մենք սովոր էինք բանաքաղել Ղուրանը կտորի մասնիկներից:»»[94]Այս գրառված տարբերակները երբեմն տալիս էին այցելող ցեղերին ,ովքեր տանում էին սովորելու: Մարգարե Մուհամեդդի (Խ.Ա.Ո.Ն ) մահից հետո ,շատ Հուֆֆադներ, նրանք ովքեր հիշել են ամբողջ Ղուրանը, սպանվեցին ընդդեմ հավատուրացների  Յամամահի Ճակատամարտում: Ումար իբն ալ-Խատտաբը, ով երկրորդ ուղղափառ Խալիֆն էր, առաջարկեց առաջին խալիֆ Աբու Բաքր աս- Սադդիքին, որ նրանք պետք է հավաքեն ամբողջ Ղուրանը մեկ գրառված գրքի մեջ , որպեսզի պահպանեն այն կորստից: Զեյդ իբն Թաբբիթը, ով հիմնական գրագիրն էր ,իր վրա վերցրեց Ղուրանի գրառման առաջադրանքը: Զեյդը դիմում էր բոլոր նրանց ,ովքեր հիշում էին Ղուրանը և նրանց, ովքեր ունեին կրկնօրինակները, հաստատելով դրանք այլ վկայությունների հետ:Մարգարեյի մյուս ուղեկցորդներից ,ովքեր օգնեցին Զեյդին գրառելու և հավաքելու Ղուրանը, իրենք չորս խալիֆները էին, ինչպես նաև  Ուբայ իբն Քաաբին, Աբդուլլահ իբն Մասուդը, Մուադհ իբն Ջաբալը,Աբու Մուսսա ալ Աշարիին, Մուաուիյա իբն Աբի Սուֆյանը, Ուքբա իբն Աամիրը, Աբդուլլահ իբն Արքամը, Խալիդ իբն Սաիդը և մույսները, թող Ալլահը գոհանա նրանցով:Մարգարեյի թույլտվությունը ,որ Ղուրանը կարելի է ընթերցել յոթ տարբեր արաբերեն բարբառներով, ավելի ուշ առաջնորդեց որոշ տարաձայնությունների:Ուստի Ութմանը, մյուս ուղեկցորդների հետ խորհրդակցելուց հետո, միավորեց մահմեդականներին մեկ բարբառի ներքո, որը պատկանում էր Քուրեյշ ցեղին, որը գործածում էր ինքը Մարգարեն : Ղուրանի այս կրկնօրինակները ուղարկեցին Իսլամական կայսրության տարբեր վայրերը որպես հիմք ,իսկ մյուս բոլոր բարբառներով գրվածները ոչնչացվեցին:[95]Հարկ է նշել, որ այդ գրքերը չեն այրվել իրենց բովանդակության շնորհիվ, ինչպես հայտնում են որոշ քրիստոնյա քահանաներ, այլ ավելի շուտ պատճառը այն էր, որ մարդիկ ընթերցում էին Ղուրանը տարբեր բարբառներով, մի փոքր տարբեր իմաստներով և հասկացությամբ: Անվերապահ Քրիստոնյա Ավետարանականները երբեմն նշում են տեքստերի այրման գաղափարը, որպեսզի ապացուցեն ,որ Ղուրանը արժանացել է նույն փոփոխություններին ինչ Ավետարանը: Ղուրանը ընթերցում են մահմեդականները ամեն օր իրենց աղոթքներում և որոշ մահմեդականներ ընթերցում են ամբողջ Ղուրանը երեք օրում, ոմանք մեկ շաբաթում և շատերը մեկ ամսում: Քանի որ այն հեշտ է հիշել ,շատ մզկիթներում դուք կարող եք գտնել վեց և ավելի  ցածր տարիքի  երեխաներ, ովքեր հիշում են ամբողջ Ղուրանը ,կամ դրա մեծամասնությունը ,անաղարտ արաբերենով: Համեմատաբար, այս չենք կարող գտնել ամբողջ աշխարհի մեկ այլ դավանանքի, հավատքի, կրոնի, ավանդույթի, գաղափարախոսության կամ թեորիայի մեջ: Ոչ մի այլ ուղղության հետևորդ չի կարող նշել այս հիշատակումը ,որը ինքնին ցնցող հրաշք և Ղուրանի աստվածային ծագման ապացույց է: Կյանքի ոչ մի այլ ուղղում երեխաները կամ մեծահասակները չեն կարող իմանալ իրենց գրքերը անգիր: Ղուրանը համարվում է Աստծո խոսք և ուստի, տրվում է արժանի,  չափազանց մեծ հարգանք և ուշադրություն և այն չի կարելի համեմատել պոեզիայի, առասպելների կամ պատմությունների հետ: Մեկ տեքստի, Ղուրանի միջոցով ամբողջ մահմեդական կայսրության մեջ ընդհանուր համաձայնագիրը , դրա իսկության ամենամեծ փաստարկն է, որը պարզորոշ հաստատում է, որ այն պետք է համաձայնեցված լինի վաղ ժամանակներից: Բացի այդ , պատմության մեջ ոչինչ չկա գրառված, որը  մահմեդականների մեջ նշում է որևէ փաստարկ Ղուրանի և նրա տեքստի մասին: Փաստորեն , բոլոր տարբեր աղանդները, որոնք ծագել են Իսլամի վաղ ժամանակաշրջանում, ինչպիսիք են Շիա, Քավարիջ, Քուդարիա, Ջահմիյա, Ջաբրիյա, Մուրջիյա , Մութազիլա և այլն, իրենց գրերում երբեք չեն նշել, որ Ղուրանը  կտրուկ փոփոխվել է: Ոչ էլ նրանք  եկել են իրենց իսկ Ղուրանի կրկնօրինակներով, որպեսզի արդարացնեն իրենց քաղաքական կամ կրոնական տեսակետները: Այս ամենը լրացուցիչ կշիռ է տալիս Ղուրանի  բնույթի իսկությանը : Այս բոլոր աղանդները  ստիպված են մեջբերել Ղուրանից, որպեսզի  բանավիճեն իրենց պահանջները և դրանցից  ոչ մեկը երբեք չի հայտնել , որ Ղուրանը անիրական է: Փաստը, որ այս աղանդները ի վիճակի չեն եղել Ղուրանին ավելացնել կամ իրագործել որևէ տարբերակ, ապացուցում է , որ մահմեդականները Իսլամական պատմության վաղ ժամանակաշրջանից միաձայն միասնական են Ղուրանի մեկ տեքստի շուրջ :[96]  2. ՂՈՒՐԱՆԻ  ՁԵՌԱԳԻՐ ԱՊԱՑՈՒՅՑԸԱռաջին կետը, որը պետք է նշել այն է, որ ձեռագրերի բացակայությունը չի ապացուցում ,որ մահմեդականների մոտ գտնվող Ղուրանը այն չէ, որը լուսաբանվել է Մարգարե Մուհամեդդին: Երկրորդը, վաղ փաստագրական վկայության առկայությունը փաստորեն չի ապացուցում, որ այս խոսքեր են , որոնք ասվել կամ հասել են Մուհամեդդին, կամ իրոք, մեկ այլ պատմական կերպարի: Չնայած այս այն է, որ  ցանկանում են Արևմտյան պատմաբանները,կամ պահանջում են, այն փաստորեն պարտադրաբար չէ,որ վստահելի է:Վաղ սերնդի մահմեդականները, ներառյալ Մարգարեն, իրոք, ինքը  Մարգարե Մուհամեդդը, ենթադրեցին գիրը որպես օգտակար գործիք, ներկայացնելու և տեղեկացնելու, սակայն այն երբեք չի ընդունվել  որպես ինքնին էական :Դրա օրինակն է այն ,որ երբ Ումար իբն Խատաբին մոտեցան Խայբարից հրեաներ, հայտնելով, որ նրանք ունեն փաստաթուղթ  Մարգարե Մուհամեդդից, որը երաշխավորում է նրանց մնալը: Ումարը ժխտեց այն, համարելով կեղծ, հիմնավորելով, Մարգարեյի միջոցով փոխանցված բանավոր խոսքով , որը կապված է այս խնդրի հետ:Այս կարևորում է երեք հարց ի օգուտ այս քննարկման: Առաջինը, փաստաթղթի կեղծիքի հնարավորությունը, երկրորդը, բանավոր փոխանցման օգուտը և ձայնային շղթայի կարիքը և երրորդը, որ, անկասկած, թշնամի կողմերը չեն ձևավորել տեղեկության ավելի վստահելի աղբյուր:  3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ  ՎԱՂ ՂՈՒՐԱՆԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԸՄեզ հասած վաղ շրջանի Ղուրանի իրական ձեռագրերի ամսաթիվը հասնում է 2-րդ դար: Ամեն դեպքում, ինչպես նշել է «Դի Էնթշթեհուդ դե Քորան» աշխատությունը, գոյություն ունեն որոշ քանակությամբ Ղուրանական  պապիրուսների կենտ կտորներ որոնց տարեթիվը հասնում է առաջին դար: Նույնպես ,Եգիպտոսի Ազգային Գրադարանում գոյություն ունի Ղուրանի ամբողջական օրինակ, 68-րդ դարից, որը պատրաստված է եղնիկի կաշվից,: Այս օրինակը նույնպես նշել է Վոն Դեննֆերը:[97]Կարծիքները տարբեր են կապված Խալիֆ Ութմանի հրամանով պատրաստված Ղուրանի քանակի հետ: Այն տատանվում է չորսից յոթ օրինակի միջև: Տարբեր մահմեդական գիտնականների պատմական աղբյուրներից պարզ է ,որ մի քանիսը կորել են հրդեհից: Գոյություն ունեն չորս օրինակ, որոնք վերագրվում են Ութմանին:  ՏԱՇՔԵՆԴԻ ՁԵՌԱԳԻՐԸԵնթադրվում է, որ Տաշքենդում գտնվող կրկնօրինակը ,որը նույնպես հայտնի է որպես Սամարղանդի ձեռագիր, կարող է լինել Ղուրանի նույն օրինակը, որը Ութմանը պահել է իր համար և ընթերցել է այն ժամանակ , երբ նրան սպանել են : Մաքդունի գիրքը, որը վերնագրվել է «Տարիխ Ալ-Մուսհաֆ ալ-Ութման ֆի Տաշքենդ» տալիս է ձեռագրի իսկության մի քանի պատճառներ.1. Մուս-հաֆը գրված է այն ձեռագրով, որը գործածում էին Հիջրայի առաջին հիսուն տարիներին.2. Այն գրվել է եղնիկի կաշվի վրա.3. Գոյություն չունեն որևէ տարբերիչ նշաններ, որոնք վկայում են վաղ ձեռագրերը.4. Այն չունի ձայնավոր նշաններ,որոնք ներկայացվել են Աբդուլ –Ասուադ ադ- Դուալիի կողմից, ով մահացել է հիջրայի 68 թվականին, առաջարկելով այն փաստը, որ այն դրանից վաղ է: Աբդուր Ռահմեն Լոմաքսը իր «Ղուրանի Իսկությունը» աշխատության մեջ նշում է որ Տաշքենդի Ղուրանի թերթերը,որը ուսումնասիրել է Ա. Շեբունին[98], գրվել է «ոչ ուշ քան Հիջրայի երկրորդ դարի սկզբին:» Այսպիսով ,նույնիսկ եթե այս ձեռագիրը Ութմանի Ղուրաններից մեկը չէ, այն իրոք շատ հին է: Տաշքենդի փաստաթղթի առարկությունները, որոնք վերաբերում են Սուրաների միջև եղած նկարազարդումների առկայությանը,կարող է հասցեագրել ոչ անհրաժեշտ իմաստը , որը բնորոշ  չէ  Ութմանի  ձեռագրին: Հնարավոր է ,որ մեդալիոնները գործածվել են վաղ ժամանակներից, կամ դրանք ավելացրել են ավելի ուշ: Նմանապես, մատյանի խախտումը նույնպես առաջարկում է երկու հնարավորություններ: Առաջինը, ինչպես առաջարկում է Լոմաքսը, հնարավոր է որ ձեռագրերը վերանորոգվել են , քանի որ էջերը խունացել էին: Երկրորդ հնարավորությունը այն է , որ փաստաթուղթը գրված էր տարբեր գրերով: Սամարղանդի և Տաշքենդի գրերի միջև տարբերությունները  կապված են էջերի քանակի հետ որոնք փաստարկներ չեն , որոնք որևէ ձևով կարող են հերքել  այս ձեռագրերի վաղ ժամանակը կամ նրանց իրավասությունը գրերին, որոնց վրա աշխատում էր Զեյդ իբն Թաբիթը:  ՔՈՒՖԻԿ  ՁԵՌԱԳԻՐԸՔրիստոնյա շատ միսիոներներ և ավետարանականներ պնդում են, որ Ղուրանը Քուֆիկ ձեռագիր չէ, ուստի այս հայտարարությունը պահանջում է համառոտ վերլուծություն: ՛Ութմանյան Ղուրանները՛ գրվել են այս գրերով և այն համարյա անհասկանալի է ժամանակակից արաբերեն ընթերցողին: Գիրը գրվել է առանց համզա, նոկտա, կետ կամ թաշկիլ, այսինքն, ձայնավոր նշանների: Սա այդ ժամանակաշրջանի գրելու ոճն էր : Ուստի, ուղիղ  գիծը կարող է ներկայացնել Բաա, Թաա, Թհաա, կամ Յաա տառերը: Միայն ըստ իմաստի  հնարավոր է այս  տառերը և ձայնավորները տարբերակել: Այդ ժամանակաշրջանի արաբները սովոր էին այսպիսի գրերի և ուստի, պետք է փոխարինեին համապատասխան տառը կամ ձայնավորը ըստ համատեքստի:[99]Մահմեդական գիտնական ալ- Քալքաշշհանդին, նշում է , որ Քուֆիկ գրերը ամենավաղ գրերն են , որոնց զարգացումից էլ առաջացել են մյուսները: Նա գրում է. «Արաբական ձեռագիրը, Խատը, այն է, որը այժմ հայտնի է Քուֆիկ անվամբ: Դրանից են առաջացել բոլոր ներկայիս գրերը:»[100]Պայմանները, որոնք եկել են դիմելու վաղ արաբների այս գրերին , չեն կարող ունենալ ժամանակագրական նշանակություն, որոնք դրել են որոշ ավելի ուշ շրջանի արաբներ և արևմտյան գրողներ: Արդյո՞ք այդ այն դեպքն է , որը անվանում է այդ, այսինքն Քուֆիկ Գիրը, անհարաժեշտաբար նշում է իր վերջնական ծագումը: Փաստը այն է, որ գիրը, որը ավելի ուշ անվանեցին «Քուֆիկ» ավելի վաղ ծագում ունի, քան Քուֆա քաղաքի հիմնադրումը: Աթիկ Սիդիքին գրում է. «Քուֆիկ կամ արաբական գրերի անկյունային տարբերակը նկատվել է Քուֆա քաղաքի հիմնադրումից  մոտ հարյուր տարի առաջ , 638 թվականին, կամ ըստ հիջրայի 17թվականին, ըստ որի անվանվել է  ոճը:»[101]Այս նշանակում է, որ քաղաքը հիմնվել է հիջրայի 17 թվականին և Քուֆիկ ոճը ծագել է դրանից հարյուր տարի առաջ: Հետևաբար այս հանգեցնում է անհամաձայնության շատ Քրիստոնյա միսիոներների թեորեաների , այնպիսիք են Ջոզեֆ ՛Ջեյ՛ Սմիթի թեորիան: Այս եզրահանգումը  համաձայնեցվել է այլ հեղինակների կողմից; ՛ Իսլամական Գեղագիտության Շքեղություն ՛ աշխատության մեջ մենք ընթերցում ենք. «Ամեն դեպքում, Քուֆիկ գիրը չի կարող ծագել Քուֆայում, քանի որ այդ քաղաքը  հիմնադրվել է հիջրայի 17 թվականին և 638 թվականին: Եվ  հայտնի  է, որ Քուֆիկ գիրը գոյություն է ունեցել մինչ այդ տարեթիվը:» [102]Այս գրերի ծագման կամայական ժամանակագրումը նրանց կողմից ,ովքեր  փորձում են անտեսել Իսլամական փաստագրական վկայությունը, նույնպես հակասում են վաղ մանրադրամների և ժայռերի վրայի գրություններին , որոնք մեջբերել են արևմտյան հեղինակները : Ըստ Աբդուր-Ռահմեն իբն Խեյր ալ-Հաջարիի գերեզմանաքարի գրության, Նաբիյա Աբբոթը գրում է. «Աբդուր-Ռահմեն իբն Խեյր ալ-Հաջարիի գերեզմանաքարի, մակագրության տարեթիվը հասնում է  31/ 652, այդ անշուշտ Մեքքայինը չէ և  կարող է համարվել որպես Քուֆիկ»[103]Ուելչը տալիս է 93 թվականը, Խալիֆ Աբդուլ Մալիքի ժամանակաշրջանից, ով կառավարեց 685-705 թվականները, երբ գրվել է Քուֆիկ գրերով:[104]Ումեյադների մանրադրամը, դրոշմված Դամասկոսում, մակագրվել է Քուֆիկ գրով, որի տարեթիվը հասնում է 107 թվականը: Մակագրության վրա մենք ընթերցում ենք .՛՛Չկա ոչ ոք արժանի երկրպագության, բացառությամբ Ալլահից ,Նա Մեկն է և չունի զուգընկեր:՛՛[105]Մեկ այլ Ումեյադների մանրադրամ, որը դրոշմվել է Ուասիթում, Իրաքում, գրվել է վաղ Քուֆիկ գրով, որի տարեթիվն է հիջրայի 108 թվականը, որը մենք կարող ենք տեսնել  Բրիտանական Թանգարանի 34-րդ սենյակում: Մակագրությունը ասում է. «Ոչ ոք չկա արժանի երկրպագության, բացառությամբ Ալլահի, Նա Մեկն է և չունի զուգընկեր:» ԹՈՓԿԱՊԵՅԻ ՁԵՌԱԳԻՐԸԻնչ վերաբերում է Թոփկապեյի ձեռագրին, գոյություն ունի Վերսալի Պայմանագրի հետաքրքիր կետ (հոդված 246). «Ներկայիս պայմանագրի ուժի մտնելուց վեց ամիս առաջ, Գերմանիան կվերականգնի իր նորին մեծություն թագավոր Հիջազի, Խալիֆ Ութմանի Ղուրանի բնօրինակը:»Համարում են , որ այս գրերի տարեթիվը հասնում է Հիջրայի առաջին դարը: Դոկտոր Մուհամմեդ Շայբանին այն համարում է Ութմանական, որին համամիտ է նաև Մուհամմեդ Համիդուլլան:  ՍՏԱՄԲՈՒԼԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸԱյն չի համարվում բնօրինակ Ութմանական ձեռագիր, սակայն համարվում է բնօրինակի հնագույն կրկնօրինակ: Այն գրվել է Մաքքի գրով և տարեթիվը կարող է հասնել առաջին Իսլամական դարի ավարտը: ԿԱՀԻՐԵՅԻ ՀՈՒՍԵՅՆ ՄԶԿԻԹԸԱյս բոլոր ձեռագրերից ամենահին է և համարվում է կամ բնօրինակը կամ լրացուցիչ կրկնօրինակը , Մադինի գրերի նմանությամբ: Այն վերագրվում է Ալի Իբն Աբի Տալիբին և գրվել է վաղ Քուֆիկ գրով, որը գործածել է Ալին և նույնիսկ հնարավոր է , որ այն Ալիի ձեռագիրն է, Ալլահը գիտի: ԱՅԼ ՂՈՒՐԱՆԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԸԳոյություն ունեն այլ Ղուրաններ, որոնք վերաբերում են Ալիին:  Իբն Նադիմ ադ իբն Այն Աբան հայտնում է , որ Ալին գրել է երեք Ղուրան, որոնցից մեկը գտնվում է Դար ալ- Քութում, Նաջաֆում: Դրա վրա գրված է . «Ալի Իբն Աբիի Թալիիբ գրել է հիջրայի 40 թվականին:»Գոյություն ունեն Ղուրանական Ձեռագրեր, որոնք վերաբերում են Հաջջաջ իբն Մուավիային 49 թվական, և Ուքբա իբն Ամիրին 52 թվական, որոնք գտնվում են Թուրքիայի տարածքում: Այս թեմայի հետ կապված լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել Տարեկ ալ-Խատիմ ալ- Արաբիի կամ Դոկտոր Սալահուդին ալ- Մունաջիդի աշխատություններում: Հարկ է նշել, որ այսօր, այս ձեռագրերում գոյություն չունի որևէ շեղում Ղուրանից: Գերմանիայի Մյունխենի Համալսարանի Ղուրանի Ուսումնասիրման Հաստատությունը ամբողջ աշխարհից հավաքել և համեմատել է Ղուրանի 42,000 լիարժեք և ոչ լիարժեք կրկնօրինակներ : Ուսումնասիրության հիսուն տարի անց , նրանք զեկուցեցին, որ տարբեր կրկնօրինակների միջև գոյություն չունեն որևէ տարբերություններ, բացառությամբ գրագիրների  սովորական սխալների, որոնք հեշտորեն կարելի է պարզել: Հաստատությունը ավիրվեց Երկրորդ Համախարհային Պատերազմի ժամանակ ամերիկյան ռմբակոծությունից: 4. Ի՞ՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՈՉ- ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՂՈՒՐԱՆԻ ՄԱՍԻՆՄենք կցանկանանք նշել , թե ինչ են ասել Ղուրանի մասին Իսլամի հայտնի  ոչ մահմեդական գիտնականները: Նրանք այն գիտնականներն են, ովքեր արմատական առասպելաբան արևելագետների մեծամասնություն տեսակին չեն պատկանում: Այսպիսի, տվյալ հարցի  մի քանի հեղինակների հակիրճ քննարկումները կլինեն բնորոշ այս խնդրին և դրա աստվածային բնույթին:Ա. Ադրիան Բորչեթ- «Մուհամմեդի մահից հետո Ղուրանի փոխանցումը էությամբ ստատիկ, այլ ոչ թե օրգանական էր: Գոյություն ուներ մեկ տեքստ և ոչինչ էական, նույնիսկ իբրև չեղյալ նյութեր չէր կարող դուրս մղվել կամ ավելացվել: Այս վերաբերում էր նույնիսկ վաղ շրջանի Խալիֆներին: Այն գիտնականների ջանքերը, ովքեր փորձում էին վերակառուցել գրավոր տեքստի որևէ հիպոթետիկ բնօրինակ տարբերակները, հանդիսանում էին որպես Մահմեդական սուրբ գրության կես իմաստի անտեսողներ:»[106]Բ. Արթուր Ջ. Արբերի - «Բնօրինակ ,կարծես պարզունակ գրելու մեթոդի ուղղախոսական փոփոխություններից զատ, նախատեսված էր մատուցել միանշանակ և հեշտ առաջադրանք ընթերցելու և սովորելու: Քսաներորդ դարում տպագրված Ղուրանը , ճիշտ նույնն է , ինչ լիազորվել է Ութմանին 1300 տարի առաջ:»[107]Գ. Ջոն Բ. Թեյլոր - «Ուստի, մենք համոզված ենք, որ Ղուրանի տեքստը ,որը մենք ունենք այսօր, որքան մարդկայնորեն որ հնարավոր է ,նույն տեքստն է , որը հաստատվել է Մարգարեյի մահից մի քանի տարի անց:» [108]Դ. Հարրի Գայլորդ Դորման - «Այն Աստծո բառացի լուսաբանումն է, որը ուղղվել է Մուհամմեդին Գաբրիելի կողմից, որը կատարյալ է ամեն տառի մեջ: Այն հանդիսանում է ընդմիշտ ներկա հրաշք, որը վկայում է ինքն իրեն և Աստծո Մարգարե Մուհամմեդին: Դրա հրաշագործ որակը բնակվում է ոճի մեջ այնքան կատարյալ և վեհ, որ ոչ մարդը ոչ էլ ջինը  չեն կարող արարել անգամ մեկ գլուխ, որպեսզի  կարողանան համեմատել գլխի սեղմությամբ և  ուսուցանման իր բովանդակությամբ, ապագայի մարգարեություններով և զարմանալիորեն ճշգրիտ տեղեկություններով, որոնք անուսում Մուհամմեդը , երբեք չէր կարող հավաքագրել իր իսկ համաձայնությամբ:»[109]Ե. Լաուրա Վեչիա Վագլիերի - «Ընդհանուր առմամբ, մենք այնտեղ գտնում ենք իմաստության հավաքածու, որը կարող են որդեգրել ամենաուսյալ մարդիկ, փիլիսոփաներից լավագույնները և ամենա արհեստավարժ  քաղաքագետները... Սակայն գոյություն ունի Ղուրանի մեկ այլ ապացույց, այդ այն փաստն է , որ  ներկայացվել է անձեռնմխելի դարերի ընթացքում , իր լուսաբանումից սկսած մինչ ներկա օրերը....: Մահմեդական աշխարհում մարդիկ ընթերցելով և վերընթերցելով այն,  չեն ձանձրացել, այլ հակառակը , կրկնության շնորհիվ, այն դարձել է օր օրի ավելի սիրելի: Այն աճեցնում է հարգանքի և վախի զգացում այն անձի մոտ, ով ընթերցում կամ լսում է այն:»[110]Զ. Հ. Ա.Ռ. Գիբբ - «Այդ դեպքում, եթե Ղուրանը Մուհամմեդի  շարադրանքն է , մեկ ուրիշը կարող է մրցակցել: Թող նրանք գրեն նմանատիպ տաս տարբերակ: Եթե նրանք չկարողանան, և ակնհայտ է ,որ նրանք չեն կարող ,ապա թող նրանք ընդունեն Ղուրանը որպես ակնհայտ փաստագրական հրաշք:»[111]Է. Ջ. Մարգոլիութ - «Ղուրանը  թույլատրելի ձևով կարևոր դիրք է գրավում գրավում աշխարհի կրոնական գրքերի մեջ: Չնայած այն, այս դասակարգին պատկանող  ամենաերիտասարդ  դարաշրջան կազմող աշխատությունն է, , այն չի զիջում հրաշագործ ազդեցությամբ ,որը ներկայացնում է մարդկանց մեծ մասսաներին: Այն արարել է ամբողջական, սակայն մարդկային մտքի նոր փուլ և կերպարի թարմ տեսակ: Սկզբում այն վերափոխեց Արաբական թերակղզու  բազմատեսակ  անապատային ցեղերին, հերոսների ազգի և այնուհետև շարունակեց  արարել Մահմեդական աշխարհի ճնշող քաղաքա- կրոնական կազմակերպություններ, որը ամենամեծ ուժերից մեկն է , որի հետ Եվրոպան և Արևելքը պետք է հաշվի նստեն այսօր:»[112]  Ը. Դոկ. Շտեյնգաս - «Աշխատանք, որը առաջ է կոչում այնպիսի հզորությամբ և թվացյալ անմրցունակ զգացմունքներով  նույնիսկ հեռավոր ընթերցողին, հեռավոր ինչպես ժամանակը և ավելին քան մտավոր զարգացումը  - աշխատանք , որը ոչ միայն գրավում է նողկանք , որը նա կարող է սկսել իր ընթերցմամբ, սակայն փոխում է այդ հակառակ զարմանքի և հիացմունքի զգացմունքի , այսպիսի աշխատանքը իրոք, պետք է լինի մարդկային մտքի հիասքանչ արտադրանք և մարդկության ճակատագրերի ուսումնասիրողների գիտակից դիտորդի բարձր հետաքրքրության խնդիր : Այստեղ, ուստի, դրա էությունը որպես գրական արտադրանք , միգուցե չպետք է  չափել որոշ կանխակալ սուբյեկտիվ և գեղագիտական ասույթներով, այլ  հետևանքներով, որը այն ներկայացնում է Մուհամմեդի ժամանակակիցների և հայրենակիցների մեջ: Եթե այն խոսում է այնքան հզոր և համոզիչ իր ունկնդիրների սրտերի հետ , ինչպես կենտրոնախույս զոդում և թշնամական տարրերի մեկ համաձայնեցում և լավ կազմակերպված մարմին , որը կենսունակ է իր գաղափարներով , հեռու նրանցից, որոնք մինչ այժմ  կառավարում են արաբական միտքը , ապա իր պերճախոսությունը կատարյալ է , պարզապես, որովհետև այն արարել է քաղաքակիրթ ազգ, վայրի ցեղերից և թարմություն է մտցրել պատմության հին շնչի մեջ:»[113]Թ. Արթուր Ջ. Արբերրի - «Փորձելով ջանք գործադրել զարգացնելու իմ նախորդների ներկայացրածին և ներկայացնել որևէ բան, որը կարող է ընդունվել որպես արձագանք, ամեն դեպքում  հազիվ թե լինի Արաբական Ղուրանի վսեմ հռետորաբանությամբ, ես դժվարություններով ուսումնասիրում եմ խճճված և հարուստ բազմազանությամբ  ռիթմերը, որը առանձնացած է ուղերձից և կազմում է Ղուրանի անհերքելի հայտնությունը  անցնելու մարդկության ամենամեծ գրական գլուխգործոցների շարքերը.... այս շատ բնորոշ գիծ է - « այդ աննման սիմֆոնիան» ինչպես հավատացյալ Փիքթհալը նկարագրել է Սուրբ Գիրքը «որի հնչյունները  շարժում են մարդու արցունքները և զմայլանքը» - համարյա ամբողջովին արհամարհանքի է ենթարկվել նախորդ թարգմանիչների կողմից : Ուստի զարմանալի չէ, որ ինչ նրանք կերտել են հնչում է տխուր և իսկապես պարզ, ի համեմատություն շքեղ զարդարված բնօրինակի:»[114]Այլ գիտնականները, ովքեր համապատասխանում են այս դիրքին Ղուրանի մասին, ներառելով Մոնթգոմերին, Ութին, Գույլիամեին, Գլուբին և Փարեթին: Աբդուր-Ռահմեն Գրինը նշում է , որ «այդ հեղինակների ժառանգությունների անտեսումն է ,որը պատճառ է հանդիսացել տարամտման ներկա արմատական առասպելաբանների հեղինակավոր դիրքից[115] և առաջնորդել է  իրենց թեորիաների միաձայն ժխտման ավելի հավասարակշռված քննադատությամբ:»[116][1] Այս Գրքի, «Նիկիայից Առաջ» բնօրինակը ավարտվել է 1998 թվականին Պողոս Ադդայի և Թիմ Բոուսերի կողմից, և Աբդուլ Հակ և Աբդուռ-Ռահմենի կողմից վերանայվել է  Դավայի բաժնում.[2] Սա հայտնի և յուրահատուկ խումբ է, որը ներառում է Լոնդոնի ֆունդամենտալիստ ավետարանակական Քրիստոնյաների լայն շրջան, ովքեր քարոզում են ավետարանական Քրիստոնեությունը, Լոնդոնի Հայդ Փարք Խոսնակների Անկյունում.[3] Հայքքի Ռայսեն «Հիսուսի նկարագիրը Ղուրանում» 1980, էջ.127[4] Քրիստոնեությունը և Աշխարհի Կրոնները – Երկխոսության ուղղիները Իսլամի, Հինդուիզմի և Բուդդայականության հետ, 1986 թվական, էջ.124[5] Աստվածաբանությունը և Պատմությունը Հրեական Քրիստոնեությունում,1949 էջ.342[6] Տես. Ադրիան Ռելանդ, Աշխատությունները վերաբերում են Մահմեդականությանը, 18-րդ դար էջ.215-22, նույնպես Ու. Ս. Գարնեթ, Ֆրենսիս Դեյվիդ, Միասնականության Հիմնադիրը,1941, Ռ. Հ.Բայնթոն, Որսված հերետիկոսները 1953, Դ. Բ. Փեյք, Միասնականության Գագաթնակետը, 1957, էջ. 5-6[7] Սա մի գլուխ է չտպագրված Դաուա գրքից, Մինչ Նիկիյա , որը գրվել է Թիմ Բոուասը, Աբդուռ-Ռահմենը, և Փոլ Ադդաեն, Աբդուլա Հակկը , երբ նրանք սովորում էին Լոնդոնի համալսարանի Արևելյան և Աֆրիկյան ուսուցանման դպրոցում: [8] Հատոր 1. Էջ.11[9] Ջոն Թոլանդ, Նազովրեցիները 1718, էջ. 18: Այն կարելի է գտնել Բրիտանական Գրադարանում[10] Ջ, Սթիվենսոն, Նոր Օսեբիուս, Փաստաթղթեր, որոնք նկարագրում են Եկեղեցու Պատմությունը Մ.Թ 337 թվականին: Լոնդոն1957, էջ.82[11] 1982. Էջ.409[12] Ձեռագրերը հայտնաբերել է եգիպտացի  Մուհամեդ Ալի անունով մի հողագործ,Նագ Համմադի վայրում: Ձեռագրերը ուսումնասիրել է Ֆրանսիացի գիտնական և հնության գիտակ Ժան Դորեսը, ով աշխատում էր Կահիրեում.[13] Նոր Եսեբիուս,էջ.81-82[14]  Նրա հետևորդները հայտնի են որպես Կորնթացիներ[15] Նոր Եսեբիուս, էջ. 96[16] Լեոնարդ Ջորջ, «Հերտիկոսների և հերետիկոսության հանրագիտարան» 1995 և Նոր Եուսուբիուս էջ 47-48, 96,101-102 և 152[17] Բրյուս Մեթսգեր և Մայքլ Դ. Քուգան, Աստվածաշնչի Օքսֆորդյան Ընկերակիցը ,Օքսֆորդի Համալսարանական Տեղեկատվություն1993, էջ.74[18] Իբիդ[19] Աստծո Միասնական գաղափարը և Հիսուսի մարգարեական մարդկային բնույթը հիմք հանդիսացավ շատ վաղ ժամանակաշրջանի համայնքների, ապրել ըստ Հիսուսի ուսմունքների: Այդ համայնքներից են Էբիոնիթները, Նազարովեթցիները, Սերինթիացիները, Բասիլիդացիները, Կարպոքրաթիացիները, Հիթսիսթարիացիները , Սումմաչիացիները և Էլկեսաստացիները:[20] Առաքելական Հայրերը 1950թվական[21] Այլընտրանքային Ծառայությունների Գիրք 1980[22] 1899, էջ.33-37[23] Ջ.Ռ.Հարրիս Կելսուսը և Արիստեդեսը 1921[24] Կրոնների Հանրագիտարան էջ. 576[25] Նրանք հավատում են  կույս ծննդին և որ Հիսուսը Հրեա ժողովրդի մարգարեն և Մեսսիան էր :[26] Քոմթոնի Հանրագիտարան, «Քրիստոնեություն» Ընտանեկան Գրադարան 1997,[27] Կրոնների Հանրագիտարան, էջ.576[28] Հանս Յթհակիմ Շոփս. «Աստվածաբանությունը և Հրեա Քրիստոնեության Պատմությունը;»1949. Էջ.342[29] Հանս Քունգ. «Քրիստոնեությունը և Աշխարհի Կրոնները. Իսլամի, Հիդուիզմի, Բուդդայականության երկխոսության ուղղին» 1986, էջ 24[30] Ջոն Թոլանդ. «Նազովրեցիներ»1718 էջ 73-76. Գիրքը կարելի է գտնել Բրիտանական Գրադարանում[31] Ադրիան Թաթչեր, «Իրական անձ, Իրական Աստված» Լոնդոն 1990, էջ 77[32] Դեյվիդ Բրաուն «Աստվածային Երրորդություն» 1985 էջ.108[33] Իբիդ էջ.106[34] Մայքլ Ռամսի «Հիսուսը և ապրող անցյալը» 1980 էջ.39[35] Իբիդ էջ.43[36]Ջեյմս Բարր «Աբբա, Հայր» Աստվածաբանական Ամսագրում- հատոր 91, համար 741;1988 [37] Ջեյմս Դունն , Քրիստոսաբանությունը Գործածության մեջ , էջ.60[38] Բրայան Հեբլեվեյթ «Վերամարմնավորում» 1987, էջ 74[39] Սանդերս, Հիսուսը և Հուդայականությունը, 1985 էջ.240[40] Նոր Կաթոլիկ Հանրագիտարան, հատոր 14, էջ.295[41] Բրյուս Մեթսգեր և Մայքլ Դ. Քոիգան. Օքսֆոչդյան Ընկերակցությունը Աստվածաշնչում. Օքսֆորդի Համալսարանական Տեղեկատվություն, էջ.782-783[42] Ջոն Մաքքենզի, Աստվածաշնչի Բառարան. Էջ.899[43] Դեյվիդ Լիլ Ջեֆրի,  Անգլիական Գրականությունում Աստվածաբանական Ավանդույթի Բառարան. Էջ. 785[44] Ֆ.Ջ Ուիլքեն, Քրիստոնեականություն[45] Աստվածաշնչի Թագմանչաց Բառարան  Հատոր 4, Էջ. 711[46] Իբիդ էջ. 871[47] Էրդերմանս  Աստվածաշնչային Բառարան էջ. 1020[48] Ջեյմս Բենթլի, Սինայ Լեռան Գաղտնիքները, էջ. 30-33[49] Քենեթ Քրեգ. Մինարեթի Կանչը  էջ. 277[50] Ջեյմս Բենթլի, Սինայ Լեռան Գաղտնիքները էջ. 117[51] Երեմիայի գիրք 8:8-9[52] Ֆրեդերիկ Քենյոն . Մեր Աստվածաշունչը և Հնագույն Գրերը[53] Սեպտեմբերի 8, 1957[54] ՛Հիսուս Սեմինար՛, Ռոբերտ Ու. Ֆունկ և Ռոյ Ու. Հուվեր. ՛Հինգ  Կտակարաններ՛1993 էջ. 533-537 [55] Իբիդ. Էջ.5[56] Իբիդ էջ.6[57] Իբիդ էջ.9[58] Աստվածաշնչի Փիկի Մեկնաբանությունը էջ. 633[59] Բրիտանիկա հանրագիտարան , 12-րդ Հրատարակություն, հատոր 3, էջ. 643[60] Քենյոն,Եյր և Սփոթիսուդ, Մեր Աստվածաունչը և Հին Ձեռագրերը էջ.3[61] Բարթ էհրման. Գրերի Ուղղափառ Կոռուպցիան էջ. 27[62] Ջոն Թոլանդ Նազովրեցիներ 1718, էջ 73[63] Գրերի Ուղղափառ կոռուպցիա էջ. 27-28[64] Մեր Աստվածաշունչը և Հին Ձեռագրերը էջ.7-8[65] Մ. Ա.Յուսսեֆֆ Մեռյալ Ծովի Մագաղաթները, Բարնաբայի Կտակարանը և Նոր Կտակարանը էջ.81[66] Գոդֆրեդ Հիգգինս [67] Ջեյմս Բենթլի. Սինա Լեռան Գաղտնիքները, էջ.117[68] Օքսֆորդ Պրեսս[69] Այստեղ մենք նկատում ենք , որ նույնիսկ Աստվածաշնչի կրկնօրինակների ներածությունները , ուսումնասիրված Քրիստոնյաների կողմից , ընդունում են ,որ փոխանցված Աստվածաշունչը վստահելի չէ:[70] Էդվարդ Գիբբոն, Հռոմեական Կայսրության մայրամուտը և Անկումը , հատոր 4 էջ. 418[71] Գրեհեմ Սթենթոն, Ճշմարտության Ավետարան 1997, էջ 200-202[72] Աստվածաշնչյան Հնեաբանական Գրախոսություն , Հունվար, Փետրվար 1997[73] Նոր Կտակարանի Ուսումնասիրություններ, հատոր 43, Հուլիս 1977 էջ. 317-346[74] Կտակարանի Ճշմարտություն էջ. 197[75] Հատոր 107,1995 էջ. 73-80[76] Թինդեյլի Տեղեկագիր. Հատոր 46 1995թ. Էջ.251-285[77] Բացատրական Ժամանակներ Հատոր 107 1995թվ. Էջ.40-43[78] Բրյուս Մեթսգեր և Մայքլ Դ. Քուգան. Աստվածաշնչի Օքսֆորդյան ընկերակիցը, Օքսֆորդի Համալսարանական Տեղեկատվություն, 1993 թվ. Էջ 758-759[79] Ռոբերտսոն. «Հեթանոս Քրիստոնյաները» էջ. 338[80] Պալատական Ընդհանուր տեղեկանք ՛Առասպելաբանություն՛ 1991, էջ. 132[81] Էդվարդ Գիբոն. Հռոմական Կայսրության Անկումը և Կործանումը. Հատոր 2 էջ. 383[82] Սրա հետ կապված Գեզա Վերմեսը գրում է. «Իր ՛Աստծո Որդի և ՛Ամենաբարձրայլի որդի» արտահայտությամբ, որը նման է Ղուկասի ,1,32,35 տարբերակներին, վերջին քսան տարիների հայտնի և ուսուցանված ենթադրությունն է: Մինչ փաստաթղթի  հանրության հասնելը չորս մրցակից գաղափարներ են հասել:» Վերմես , Մեռյալ Ծովի Մագաղաթները անգլերեն,1995 թվական:[83]Դուն, Քրիստոսաբանությունը գործնականում[84] Իբիդ էջ. 17[85] Ջոսելին Ռիս, Շեքին Քրիդս – Կույս ծնունդի  Դոկտրինը 1922թ. Էջ.115-116, գլուխ 3[86]Ռ.Ի. Ուիթ, Իսիս Հունա Հռոմեական Աշխարհ. Նյու Յորք, Քորնել Համալսարանական Տեղեկատվություն 1971թ. Էջ.81 [87] Դանիթա Ռեդ. «Եվրոպայի Սևամորթ Մադաննաները- Աֆրիկյան Իսիսի տարածումը» Իվան Վան Սերթիմայի խմբագրմամբ, Աֆրիկյան ներկայությունը Վաղ Եվրոպայում, 1996 էջ.117[88] Քափանարի և Մոսս «Մոր Երկրպագություն Սևամորթ Կույսի Որոնումը , Նա սևամորթ է , որովհետև նա սևամորթ է:» Ջեյմս Փրիսթոն, Մոր Երկրպագությունը –Թեմա և Տարբերակ . 1982թ. Էջ.53-74[89]Դանիթա Ռեդ[90] Ստեֆան Ք, Քափանարի և Լեոնարդ Ու. Մոսս ՛՛Սև Մադոննա. Մշակույթային ընդունման օրինակը՛՛ Գիտական Ամսեկան, հատոր.73 1953 էջ. 319-24[91]Իսլամը և Քրիստոնեությունը ժամանակակից աշխարհում [92] Որպես ժամանակակից մարդկային և նորաձև միտում, Արևմուտքում  ընդունում էին Բուդդայականություն, որպես այլընտրանքային ոճ, ընդդեմ արդյունաբերական և հոգևոր կառուցվածքների, որպես «Բուդդայական ուղղու» մեջբերման գիտակցում: Չնայած Բուդդան երբեք չի ասել մարդկանց երկրպագել իրեն և երբեք չի հայտնել իրեն որպես Մեկ Ճշմարիտ Աստված , ով արժանի է երկրպագության, աշխարհի բուդդայականների մեծամասնությունը երկրպագում են նրան , կառուցում են հսկայական տաճարներ  և արձաններ: Երկրպագության,  սովորույթներից է խոնարհվելը, գետին տարածվելը և Բուդդայից օգնություն խնդրելը: Մինչդեռ շատ Բուդդայականներ կասեն, որ նրանք չեն երկրպագում Բուդդային և որ իրենց ուղղին «իրական ներքին խաղաղության և հոգևոր ուղղին է:» Չնայած շատ երիտասարդներ և Արևմտյան համալսարանների ուսանողներ ընդունում են Բուդդայականությունը, հետևելով այնպիսի ֆիլմերի ինչպիսիք էին օրինակ «Յոթ Տարի Տիբեթում» ֆիլմը, Բուդդայական իրականությունը անհայտ է: Օրինակ 20-րդ դարում Տիբեթյան Բուդդայականները անթույլատրելի էին համարում հեծանիվը, որը ամբողջովին դեմ էր առաջխաղացմանը;[93] Դոկ. Աբու Ամինահ Բիլալ Ֆիլիփս. ՛Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Ուղերձը՛ Դար-Ալ –Ֆատահ 1996, էջ. 60-61[94] Ալ-Հակիմ[95] Ավել իմանալու համար տես. Աբու  Ամմար Յասիր Քադհի «Ղուրանի Գիտության Ներածություն» Բիրհինգամ. Ալ- Հիդաայահ 1420,1999 էջ. 135-139[96] Գաղափարը, որ Ղուրանը փոփոխության է ենթարկվել , ծագել է ժամանակակից դարաշրջանում: Շիայի հերետիկ  աղանդները, օրինակ, հայտնում են , որ Ղուրանը փոփոխության է ենթարկվել Շաբաբայի կողմից: Շիա գրող ատ-Տաբարսին գրեց ՛Ֆեյսալ ալ-խիտբան, որում նա նա մեջբերեց ժամանակակից շիա գիտնականների մեջբերումներ , ովքեր հայտնել են , որ Ղուրանը ենթարկվել է փոփոխության: Նույնպես,  Ահմադիյա ոչ մահմեդական աղանդը , որը հիմնվել է Հնդիկ հերետիկոս և ոչ մահմեդական Ղուլամ Ահմեդի կողմից 19-րդ դարում, նույնպես ունի իր իսկ Ղուրանը, որում   փոփոխել են Ղուրանի տարբերակները , շնորհիվ իրենց արաբերենի չիմացության:[97] Ահմեդ Վոն Դեննֆեր «Ուլում ալ-Քորան»1983 [98] Ռուս գիտնական, ում զեկույցը Տաշքենդի ձեռագրերի կազմավորման մասին հիմնված է Իսահակ Մենդելսոհնի զեկույցի վրա, նույն տեքստի, որը կոչվում է Կոլումբիայի Համալսարանի  Սամարղանդի քուֆի Ղուրանի Կրկնօրինակ: Մահմեդական Աշխարհը Քրիստոնեական տեսանկյունից. Հատոր 30 1940թ.[99] Ղուրանի Գիտության Ներածական. Էջ. 141[100] Քիթաբ ուլ-Աշա, հատոր.3 էջ.15[101] Իսլամական գեղագրության Պատմությունը էջ.9[102] Սիջելմասի և Խատիբի էջ. 97[103] Աբբոթ. «Ծագումը և Զարգացումը» էջ. 19[104] Ուելչ, «Մահմեդական Աշխարհի Գեղագրական Արվեստը» էջ.44[105] Բրիտանական թանգարան. Սենյակ 34[106] ՛Ղուրանի թարգմանության Պատմության Մոտեցումները ՛ էջ. 44[107] Ղուրանի ներածությունից  մինչ թարգմանությունը [108] Մտքեր Իսլամի Մասին [109] ՛Իսլամը Հասկանալու Ուղղով՛ Նյու Յորք 1948թ. Էջ.3[110] ՛Ափոլոգի դե Իսլամիսմե՛էջ. 57-59[111] ՛Մահմեդականություն՛ էջ.42[112] Ջ. Մ. Ռոդուել «Ղուրանը» 1977թ. Էջ.vii[113] Թ. Փ. Հյուս «Իսլամի Բառարանը» էջ. 526-528[114] «Ղուրանի Թարգմանությունը» 1964[115] Ինչպիսիք են Պատրիսիա Քրոնը, Մայքլ Քուքը, Ուանսբորոն, Անդրյու Ռիփոն եթ ալը[116] Աբդուր –Ռահմեն Գրին ՛Հեղինակավոր Մեկնաբանում՛Մաս 2  Արդյո՞ք անկազմակերպ Ղուրանի Բետտա Տարբերակ: - Սմիթը և Ղուրանը , Ձեռագիր Վկայություն

المرفقات

2

ՆԵԿԻԱՅԻՑ ԱՌԱՋ Մարգարե Հիսուսի Վաղ Հետևորդները
ՆԵԿԻԱՅԻՑ ԱՌԱՋ Մարգարե Հիսուսի Վաղ Հետևորդները