البحث

عبارات مقترحة:

الرب

كلمة (الرب) في اللغة تعود إلى معنى التربية وهي الإنشاء...

الشافي

كلمة (الشافي) في اللغة اسم فاعل من الشفاء، وهو البرء من السقم،...

العالم

كلمة (عالم) في اللغة اسم فاعل من الفعل (عَلِمَ يَعلَمُ) والعلم...

ՑԱՆԿԱՑԱԾ ԿՐՈՆԱԿԱՆ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՇԵՂՈՒՄ

الأرميني - Հայերեն

المؤلف Դոկտոր Աբդուլ-Ռահմեն Էլ-Շիհա ، EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)
القسم كتب وأبحاث
النوع نصي
اللغة الأرميني - Հայերեն
المفردات
Հայերենով թարգմանված գիրքը ցույց է տալիս Իսլամում գոյություն ունեցող հերետիկությունը հետևյալ կետերում. մարդկանց դասակարգումը կապված բիդայի հետ, Սատանայի փորձերը շեղել մարդկանց յոթ աստիճաններում , Իսլամ Կատարյալ կրոնը, Իսլամում հերետիկության գաղափարը և Նրա դիրքորոշումը , գիտականորեն հայտարարված հերետիկությունը և զգուշացումը , վկայություն , որով արարիչը պարտագրում է դադարեցնել նորարարությունները , բիդայի տարածման պատճառները, բարի արարքների ընդունման պայմանները , հերետիկության վտանգները :

التفاصيل

ՑԱՆԿԱՑԱԾ  ԿՐՈՆԱԿԱՆ  ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆ  ԵՆԹԱԴՐՈՒՄ  Է  ՇԵՂՈՒՄ Ներածություն ԱՉԴՅՈ՞Ք    ԻՍԼԱՄԻ   ԴԻՆԸ   ԼԻԱՐԺԵՔ  Է ԴԻՆԻՆ ՈՐևԷ  ԲԱՆ  ԱՎԵԼԱՑՆԵԼԸ  , ՈՐԸ   ՎԱՎԵՐ ՉԷ  ՈՉ  ԱԼԼԱՀԻ ,  ՈՉ  ԷԼ  ՄԱՐԳԱՐԵՅԻ  ԿՈՂՄԻՑ. Ի՞ՆՉ   Է  ԲԻԴԱՆ ԲԻԴԱՆ  ԿԱՐԵԼԻ  Է ԴԱՍԱԿԱՐԳԵԼ  ԵՐԿՈՒ  ԽՄԲԵՐԻ. ԿՐՈՆԱԿԱՆ  ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐՈՂ  ԵՆ  ԲԱԺԱՆՎԵԼ   ԵՐԵՔ  ԽՄԲԻ. ՇԱՐԻԱԹԻ  ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ  ԿԱՊՎԱԾ  ԿՐՈՆԱԿԱՆ  ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՀԵՏ . ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ,  ՈՎՔԵՐ   ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ  ԵՆ  ԲԻԴԱՅԻ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ  ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ  ,ԱՊԱՀՈՎԵԼՈՒ  ԽՈՐԱՄԱՆԿ   ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐ  ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ   ԲԻԴԱՅԻ  ՄԱՐԴԿԱՆՑ  ՆԿԱՏՄԱՄԲ. ԲԻԴԱՅԻ  ՄԱՐԴԻԿ ԲԻԴԱՅԻ  ԳՈՐԾՈՂՈւԹՅՈՒՆԸ ԲԻԴԱՅԻ  ՏԱՐԱԾՄԱՆ  ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԼԱՎ  ԱՐԱՐՔՆԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ  ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԻԴԱՅԻ  ՎՏԱՆԳՆԵՐԸ. ԶԳՈՒՇԱՑՈՒՄ  և   ՀՈՐԴՈՐ ԲԱՌԱՐԱՆ  ՑԱՆԿԱՑԱԾ  ԿՐՈՆԱԿԱՆ  ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆ  ԵՆԹԱԴՐՈՒՄ  Է  ՇԵՂՈՒՄՀեղինակԴոկտոր  Աբդուլ-Ռահմեն Էլ-ՇիհաԹարգմանությունըEUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC) & Աննա Ռ. Հակոբ© Copyright (Հոգեբանական իրավունքները)Դոկտոր Աբդուլ-Ռահման Աշ-ՇիհաՀոգեբանական իրավունքները պատկանում են հեղինակին, բացի անվճար բանելու դեպքում առանց որևէ փոփոխություններ անելուվ գրքում: Ներածություն1. ՌԱԲ.   Որոշ  մարդիկ գերադասում են  թարգմանել ‘Ռաբ’ բառը ինչպես  ‘Տեր’:  Չնայած այն փաստին , որ վերջինս  Բիբլիական տերմին է , որը վերաբերվում է Ալլահի ստրուկին, Հիսուս Մարգարեյին , այս բառը , որը սահմանափակվում է ‘ տեր’, ‘առաջնորդ’,  ‘սեփականատեր’ կամ ‘ղեկավար’ թարգմանություններով , երբեք չի կարող   փոխանցել ‘Ռաբ’ տերմինի  եզրակացնող  նշանակությունը : Մեկ  այլ  թարգմանությամբ  ‘ Ռաբ’ տերմինը  նշանակում է  Արարիչ, Ձևավորող, Ապահովող, Մեկը , ումից բոլոր արարածները կախում ունեն , և Ով տալիս է մահ և կյանք:2. ԴԻՆ.  Բառը   թարգմանված է  ինչպես  կրոն, որը  արաբերենում  սովորաբար վերաբերվում է  և հասարակական և անձնական   կյանքի ուղղուն:  Այդ տերմինը  ներառում  երկրպագումը, քաղաքական գործունեությունը,  հիգիենայի  և էթիկետի  վարքի  բանաձևը:3. Սալալահու ալեյհի ուա սալլամ.   Որոշ մարդիկ  այն թարգմանում են   ինչպես ‘խաղաղություն  նրան’:  Այս  թարգմանությունը  սխալ է ,  ճիշտն  է ‘ թող Ալլահը   մեծացնի  իր ուշադրությունը  և  տա  նրան  և նրա  մերձավորներին  ապահովություն  և անվատանգություն   ամեն  նսեմացումից :’Ամեն  փառքը Ալլահին ,  Ում  օգնությունը, թողությունը ,  առաջնորդումը    և պաշտպանությունն   ենք  մենք   խնդրում  մեր իսկ  մեղքերից  և վատ  արարքներից :  Նրան,  ում  Ալլահը  ուղղորդում է , ոչ ոք չի կարող   սխալ ճանապարհի դնել , իսկ նրան ,  ում  Նա սխալ ուղղու  է դնում , ոչ ոք չի կարող ետ բերել :  Ես վկայում եմ , որ  չկա ճիշտ աստված  արժանի  երկրպագման  բացի  Ալլահից , Ով չունի զուգընկեր  և ես  վկայում եմ , որ Մուհամեդը Ալլահի ստրուկն է և  Նրա Մարգարեն: Թող Ալլահը  մեծացնի  իր ուշադրությունը  և  տա  նրան և նրա մերձավորներին , հետևորդներին և նրանց , ովքեր նրա ուղղու վրա են  ապահովություն   ամեն չարիքից և անվտանգություն  Հարության Օրը :Դինին  վերաբերվող հարցերը պիտի ընդունել առանց  որևէ կասկածի նշույլի:  Ամենաբարձրյալ Ալլահը ասաց. «Եվ ինչ որ  Մարգարեն, ((Մուհամեդը)( Խ.Ա.Ո.Ն)) տալիս է քեզ  , վերցրու , և ինչ որ  նա արգելում է քեզ , ետ կանգնիր դրանից և վախցիր  Ալլահից : Ճշմարիտ , Ալլահը խիստ է պատժի մեջ :» (59:7)Մարդ  պիտի  հետևի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) առաջնորդմանը  այս  հարցերում , և չպիտի անի 'իջտիհադ' (այսինքն , ջանք գործադրել հասնել  կառավարման,)  մի  պարագայում , որում այդ թույլատրելի չէ:  Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.  «« Ասա,  « Եթե  դու իրոք  սիրում ես Ալլահին , ապա  հետևիր ինձ , Ալլահը կսիրի քեզ  և կների քո մեղքերը : Եվ  Ալլահը Ամենաներող  և Ամենագթասիրտն է :»» ( 3:31)Իմանի( Հավատքի)  զրոյականացման պարագաներից մեկը,  ինչպես  նշել է  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  նրա ուղղուն  չհետևելն է:  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ձեզանից  ոչ  ոք  չի  հավատա , մինչ    նրա  ցանկությունները  չհամապատասխանեն  այն  բանին , ինչով ես եկել եմ :» (Բայհակի) Մուսուլմանը  պիտի  ձեռնպահ  մնա  կեղծ  պնդումներից,  որոնք կարծես  Դինի մասն են ,  քանի  որ  այս  կշեղի  ճանապարհից , որը   և կառաջնորդի  Դժոխք:  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. «Ով  նորամուծություն  է բերում  Դինի  հարցերում ,  որոնք  այնտեղ չկան , կմերժվի :» (Բուխարի# 2550)Շատերը ,  ովքեր  իրենց մուսուլման  են  հայտարարում ,  անում են  երկրպագման  գործողություններ ,  որոնք հակասում  են  Իսլամի  ուսմունքին ,  կամ նրանք   իրագործում  են որոշ  նորամուծություններ ,  որոնք   ոչ մի  հիմք  չունեն   Ալլահի  Դինում ,  նրանք  հետևում  են  իրենց  ցանկություններին  և  կրքերին:  Նրանք  մեղադրվում  են  Ամենաբարձրյալ  Ալլահի  խոսքերով. «Դու տեսե՞լ  ես( Օ, Մուհամեդ ), նրան , ով  իրեն իլեհ  (աստված )է վերցրել  իր իսկ ցանկությունները : Դու կլինե՞ս  վաքիլ (նրա գործերին տնորինող կամ  դիտորդ ) նրան :» (25:43) Եթե  այս  նորամուծությունները  իրագորործողը  մեկուսացված է ,  խնդիրը  ավելի  քիչ վտանգավոր  է,  չնայած ընդհանրապես   խրախուսվող  չէ :  Սակայն ,  իրականում   նորամուծությունների իրագործումը   բացասաբար է ազդում   Մուսուլմանների  ընդհանուր  միության  վրա,  որտեղ   որոշ  մարդիկ   խրախուսում  կամ  համաձայնվում  են  դրա  հետ ,  կամ  կարեկցում  են  այդ մարդուն : Նորամուծությունների  իրագործումը  կմասնատի  մուսուլմաններին  և  նրանց  ետ  կպահի  Ալլահի  Դինից :  Ավելին ,  դրանք  բացասաբար  կազդեն  ոչ մուսուլմանների  վրա ,  երբ  նրանք  տեսնեն մարդկանց ,   ովքեր   գործում  են   ոչ  ռացիաոնալ  և  Իսլամին  հակասող  ոգով: Այս  նրանց  կտարհամոզի  Իսլամից  և  նրանք   կհամարեն  Իսլամը  ինչպես ցանկացած  ուրիշ  կրոն ,  որը  հիմված  է  կեղծ  և  անտրամաբանական  հավատքի  վրա :   Նորամուծություններ  իրագործող  մարդիկ  կարող  են  բաժանվել  երեք  խմբի.1-ին  Խումբ.  Մարդիկ ,  ովքեր   հետևում  են  նորարարություններին   Դինում,  իրենց  անիմացության պատճառով :   Իսլամը  չի  արադարացնում   այսպիսի  մարդկանց ; Անիմացությունը  պիտի  լուծվի  և  բուժվի :   Մարդ  չի  կարող  գործել  ըստ  իր  կրքերի :  Ալլահն  ասում  է .«Այսպիսով  հարցրեք  Հիշատակող  մարդկանց , ((Գրերի , Թորայի, Ինջիլի ,  (Ավետարանի )) եթե  դուք չգիտեք:» (21: 7)Մարդիկ  ,  ովքեր   հետևում  են  նորարարություններին  կուրորեն ,  հետևելով  նրանց ,  ովքեր  իրենցից  առաջ էին ,  նույնպես  մտնում  են  այդ  խմբի  մեջ :  Ալլահն   ասում  է .««Եվ  երբ  ասում  են  նրանց .«ետևիր նրան ,  ինչ  Ալլահն  է ուղարկել« նրանք  ասում  են « Ոչ ,  մենք կհետևենք այնին ,  որին  մեր  հայրերն  են  հետևել :»  Նրանք  այդպես կանեն ,  նույնիսկ  եթե Շեյթանը  հրավիրի  նրանց  Կրակի   տանջանքների :»» (31:21)Հետևելով   նորամուծություններին  ,  որոնք  հակասում  են  Շարիաթին ,   այս  մարդիկ   շեղվում  են,  որը  հաջողություն  չի  բերի  նրանց :  Հետևել  ավելի  քիչ  երկրպագման ,  ավելի  լավ  է և  պարգևատրելի  ,  քան   հետևել  շատ  նորարարությունների:  Ալլահն  ասում  է .«Ջանալ  (աշխարհիկ  կյանքում երկրպագելու  ուրիշին  բացի  Ալլահից ,) հոգնեցուցիչ է , (հետագա  կյանքում  լի  նվաստացումներով ):  Նրանք  կմտնեն  տաք ,  եռացող  Կրակ :» (3:4)2-րդ  ԽՈՒՄԲ.Մարդիկ ,  ովքեր   փնտրում   են   մատերիալիստական   շահ: Նրանք  օգտվում  են  մարդկանց  անիմացությունից  ,  հասնելու  իրենց  նպատակներին : Այսպիսի  մարդիկ  հեռու  են  Դինից  և  ոմանք  նույնիսկ  կեղծ  կերպով  համարվում  են  մուսուլմաններ ,   երբ  իրականում ,  Իսլամը  անմեղ  է նրանցից:  Նրանք աղավաղում  և  փչացնում  են  Իսլամի պատկերը  իրենց  նորարարություններով:  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց  այս  մարդկանց  մասին : «Ամենավատագույն  ստրուկը  նա  է ,  ով   գործում  է փնտրելով  աշխարհիկ  շահույթ , մինչդեռ  նա այդ  պիտի  աներ  հանուն  Ալլահի:  Ամենավատագույն   ստրուկը   նա  է ,  ով   հաստատում  է  կասկածելի   հարցեր  և   օրինականացնում  է  անօրինականը :»  (Հակիմ#  7885)3-րդ ԽՈՒՄԲ. Իսլամի  թշնամիները  և  նրանք ,  ովքեր  ամեն  ինչ  անում  են  նորարարություն  մտցնելու   կրոնական  հարցերում ,  որպեսզի   բաժանեն   Մուսուլմանական  Ումման (ազգը):  Նրանք  աջակցում  են   նորարաություն  անող  մարդկանց  ֆինանսապես ,  ստեղծում   են  նոր  աղանդներ ,  որը  տարբեր  է   Ահլուս- Սուննա ուա –Ջավուահից ,  կապված  Ակիդայի  և  աստվածաբանության  հետ :  Այս  բանով  Իսլամի  թշնամիները  կհասնեն  իրենց  նպատակի , այսինքն  պահել  Մուսուլմաններին  իրենց  Ակիդայից  և  Դինից  նվազագույն  կորուստով :  Նորարարությունը  Դինում  Շեյթանի   մեթոդն է  մարդկանց  շեղելու  ուղղուց:   Իբն  Աբբասը,  թող  Ալլահը  գոհանա  նրանով , ասաց  կապված   Ալլահի  խոսքերի  հետ . « Դուք  չեք թողնի  ձեր  աստվածներին ,  ոչ  էլ   դուք  կթողնեք  Ուադին, Սուվային, Յաղութին , Յաուքին, Նասրին, (կուռքերի  անուններ  են) :» (71:23)« Սրանք  Նոյի   բարեպաշտ  մարդկանց  անուններն  են : Երբ  նրանք  մահացան ,  Շեյթանը  խրախուսեց  նրանց   կանգնեցնել  արձաններ  իրենց   վայրերում ,  որպեսզի  նրանք  կարողանան   հիշել  նրանց   և  նրանք  կոչեցին  այդ  արձանները  իրենց  անուններով  և  դրանք չէին  երկրպագվում   մինչ  այս  մարդիկ  չմահացան  և  այդ  մոռացվեց:»  ( Բուխարի # 4636)Իմամ  Իբն ալ-Քայիմը , թող  Ալլահը  գթա  նրան,  ասաց.[1] « Շեյթանը   փորձում  է  ոչնչացնել  Ադամի  որդուն  յոթ  փուլերից  մեկում :  Դրանցից  որոշները ավելի  ուժգին  են  մյուսից : Շեյթանի  չի  փորձի   ոչնչացնել  նրան  մյուս  փուլում ,  մինչ   տանուլ  չի  տա  նախորդում:»  Այդ  փուլերն  են.1-ին ՓՈՒԼ.  Ալլահին  ,  Նրա  Դինին, Անուններին , Մարգարեներին  և  Հարությանը  չհավատալու  փուլը:  Եթե   Շեյթանին  հաջողվի  շեղել  ստրուկին  այս  փուլում ,  նրա  թշնամությունը  նվազում է  և նա  հանգստանում  է:  Եթե  ստրուկը  հաջողության   հասնի  և  գոյատևի   այս  փուլում  , Շեյթանը  կփորձի  ոչնչացնել  նրան  մյուս  փուլում : 2-րդ Փուլ.  Բիդայի  (կրոնական  նորարարությունների)  փուլ, որը  ներառում է  Մարգարեյի  Ճշմարտության  չհավատալը և  բացի  Ալլահից  ուրիշին  երկրպագելը : Երկրպագում  են  կուռքերին  և  դրա  նման  բաների : Շեյթանը  ուրախանում  է ,  երբ  անձը  զիջում  է  այս  փուլում  Բիդային,  Դինի  բնույթից և  ստիպում  է մերժել  այն : Ավելին,  նա ,   ով  հետևում  է  նորարար  կրոնական  գործերին , չի  զղջում,  այլ  հակառակը ,  հրավիրում  է  մարդկանց  դեպի  իր  Բիդա: Նորարար կրոնական  գործունեությունը   ստիպում  է ստեր  ասել  կապված  Ալլահի հետ  և  խոսել  առանց գիտելիքների,  որը  բացահայտ  բախվում  է Սուննային : Հետևելով փոքր  Բիդայի,  մարդ  անցնում  է մեծի:  Այսպես  մարդ  հաստատուն  ջնջում  է  Իսլամի   հիմունքները : Գիտնականները   միայն  գիտեն  Բիդայի  գործունեության  իրական   վտանգը :  Եթե  անձին  հաջողվում  է  գոյատևել այս  փուլում  հետևելով  Սուննային  և  ճիշտ  հասկանալով  այդ ,  ինչպես  հասկացել  են  բարեպաշտ  նախորդները,  Շեյթանը   կփորձի  ոչնչացնել  նրան  հաջորդ  փուլում : 3-րդ ՓՈՒԼ .  Մեծ  մեղքերի  փուլ:  Եթե  նա  ի  վիճակի  է ոչնչացնել  ստրուկին  այս  փուլում ,  նա  կգեղեցկացնի  արարքը   և  միգուցե  կստիպի   նրան  ասել  հետևյալը. «  Ոչ  մի  մեղք  չի  վնասի Տաուհիդին  (հիմնական  հավատքին)  ինչպես  ոչ մի  լավ  արարք  շահեկան  չի  լինի ,  ով  ընկել  է Շըրկի ( Ալլահին  զուգընկեր  տալու)  մեջ:» Եթե  մարդ  հաջողակ  է և  գոյատևում  է  այս  փուլում ,  Շեյթանը  կփորձի  ոչնչացնել  նրան  հաջորդ  փուլում : 4-րդ ՓՈՒԼ.  Փոքր  մեղքերի  փուլ. Շեյթանը  կստիպի  մարդուն  նվազեցնել  այս  մեղքերը  շշնջալով  նրան. «   Վախ  չկա  ,  մինչ  դու  քեզ  ետ  ես  պահում   մեծ  մեղքերից ...  դու  գիտե՞ս ,  որ  փոքր  մեղքերը   կքավվեն,  ետ  մնալով  մեծ  մեղքերից:» Շեյթանը  նրան  կհամոզի ,  որ   վնաս  չկա  փոքր  մեղքեր  անելուց ,  մինչ  նա  մշտապես  չի  անում  դրանք :   Անձը ,  ով  մեծ  մեղք  է գործել  և  զղջացել  է  և  վախենում  է  այն  բանից ,  ինչ  արել  է ,  ավելի  լավ է  քան  նա ,  ով  պարբերաբար  փոքր  մեղքեր  է գործում ,  որը  վերածվում  է  մեծ  մեղքի :  Մշտական  զղջումը  չեզոքացնում  է  մեծ  մեղքերը , իսկ   փոքր  մեղքը  մնում  է  այդպիսին  , երբ  մարդ  մշտապես գործում  է : Մարգարեն  ասաց. «Զգուշացեք  փոքր  մեղքերից ,  այն  նման է  մարդկանց ,  ովքեր  կանգնել  են  հարթավայրում ,  նրանք  սփռվում  են  փայտ  բերելու , մինչ  կրակ  են  անում  և  հաց  են  պատրաստում :   Ամեն  անգամ  ,  երբ  մարդ  փոքր  մեղք  է գործում  ,  այն  ոչնչացնում  է  նրան :» ( Ահմեդ  #22860) Եթե  ստրուկը  հաջողության  է  հասնում  և  գոյատևում  է այս  փուլում ,  լինելով  զգույշ  և  զղջում  է  Ալլահին  և  լավ  արարքներ  է  կատարում ,   ապա  Շեյթանը  կփորձի  ոչնչացնել  նրան  հաջորդ  փուլում : 5-րդ ՓՈՒԼ.  Օրինական  բաներով տարվելը, որում  չկա  մեղք : Շեյթանը  մարդուն  զբաղված  կպահի  ,  տարվելով  օրինական  բաներով ,  որպեսզի  նա  ետ  մնա  Ալլահին  երկրպագելուց :  Դրանից  հետո  նա նրան  կուղղորդի   ձեռնպահ  մնալ  Սուննայից  և  հետո  պարտադիր  գործունեություններից :  Եթե  ստրուկը  հաջողության  հասնի  և  գոյատևի  այս  փուլում   հասկանալով  երկրպագման  հզորությունը, Շեյթանը  կփորձի  ոչնչացնել  նրան  հաջորդ  փուլում : 6-րդ ՓՈՒԼ.  Փուլ , որտեղ  ստրուկը  զբաղված  է արարքներով ,  որոնք  ավելի  քիչ  պարգևատրելի  են :  Շեյթանը  կխրախուսի  ստրուկին  գործել  որոշակի  գործողություններ  և կգեղեցկացնի  դրանք    և  ցույց  կտա  նրան  մեծ  պարգև  ,  որպեսզի  զբաղեցնի  նրան  դրանցով   և  ետ  պահի  արարքներից ,  որոնք  ավելի  շահավետ  են :   Երբ  Շեյթանը  ձախողվում  է   այդ  հարցում  ,  նա   փորձում  է  կաշառել  լիիրավ  պարգևով : Այնուամենայնիվ ,  նա  զբաղեցնում  է  նրան  ավելի  նվազ  պարգևատրվող   արարքներով  և  ետ  է պահում   մեծ  պարգևատրվող  արարքներից : Նա  ետ է պահում  նաև  ամենաաստվածահաճո  արարքներից : 7-րդ ՓՈՒԼ. Եթե  Շեյթանը  ձախողում է   վեց  փուլերում ,  նա  փորձում  է   վնասել  մարդուն  ամեն  հնարավոր  միջոցներով :  Նա  կարող  է  հավաքել  իր  մարդկանց  և  հետևորդներին  և  ուղղել    այդ  մարդու  դեմ :  Մարգարեները  և  առաքյալները   անվնաս  չեն  մնացել  դրանից :  Մարդ  պետք  է  համբերատար  տանի  ամենը ,  քանի  որ  հաղթանակը  և  հաջողությունը  կապված  են  համբերությամբ : Բիդայի  վատագույն  արդյունքը Մարգարեյի  հասցեյին  արված  ստերն  են :  Սա  մահացու  մեղք  է ,  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. «Իմ  մասին  սուտ  տարածելը , նույնը չէ  ցանկացած  մարդու  դեմ ստի  պես :  Ով  ստում  է  իմ  մասին,  թող  համոզված  լինի  նրա  տեղը Դժոխքի  Կրակում  է :» (Բուխարի 1229) Մեծ  ուղեկցորդ  Աբդուլահ իբն Մասուդը ,  թող  Ալլահը  գոհանա  նրանով ,  ասաց. «  Հետևեք  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)   առաջնորդմանը  և  մի  արեք  նորարարություն, որպեսզի  դուք  բավարարվեք :»Որքան  հիասքանչ  են  Աբդուլահ իբն Մասուդի  խոսքերը :  Գիտակից  մարդը  պիտի  մտածի  այս  պարագայի  մասին :  Իրոք,  Մարգարեյի  խրախուսանքին  արժանի  արարքները   կբավարարի  մարդուն  ամեն  ձևով և  ոչ  մի  պատճառ  չի  լինի  անրադառնալ  Բիդային : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. «Արարքը  կդիտվի  նվիրվածությամբ , որոշակի  ժամանակ: Այսպիսով ,  ով  հետևում  է իմ  Սուննային  նվիրվածությամբ,  կառաջնորդվի  և  ով  կհետևի  ուրիշ  բանի  քան  այդ , կկործանվի :» ( Իբն Խուզեյմա 2105) ԱՉԴՅՈ՞Ք    ԻՍԼԱՄԻ   ԴԻՆԸ   ԼԻԱՐԺԵՔ  ԷՀայտնի է ,  որ  Իսլամի   Դինը  լիարժեք  է ,  ինչպես  Ամենաբարձրյալ  Ալլահը   ասում  է . «Այս  օրը , ես   կատարյալ  եմ   դարձրել  ձեր   Դինը  ձեզ  համար ,  ավարտել  եմ  Իմ  Գթասրտությունը  ձեզ  և  ընտրել  եմ  Իսլամը  ինչպես  ձեր  Դին , ձեզ  համար :» (4:3)Այն  հասցեագրված  է  մարդու  աշխարհիկ    և  Հանդերձյալ  կյանքի  բոլոր  պայմաններին : Ալլահն  ասում  է .«Եվ  Մենք  ուղարկել  ենք  ձեզ  Գիրք , (Ղուրան )ինչպես  ամեն  ինչի  օրինակ,  առաջնորդություն,  գթասրտություն  և  լավ  լուր  նրանց ,  ովքեր  հանձնել  են  իրենց  (Ալլահին  ինչպես  մուսուլմաններ ):» (16:89) Շարիաթի  ցանկացած  հարց ,  որը  պարզաբանված  չէ   Իսլամական  Օրենքի  առաջին  աղբյուրում,  որը  հանդիսանում  է Ղուրանը,  պարզաբանված  է  Իսլամական  Օրենքի  երկրորդ  աղբյուրում ,  որը  Սուննան  է :  Սուննան  ներառում  է Մարգարեյի  մեջբերումները ,  գործողությունները ,  խրախուսանքները ,  որոնք  հաղորդված  են  մեզ:  Ալլահն  ասում  է .«Եվ  Մենք  նույնպես  քեզ .( օ, Մուհամմեդ )ուղարկել  ենք  հիշեցում  և  խորհուրդ  (Ղուրան) ,  որ  դու  պարզ  կարողանաս  բացատրել  մարդկանց  ինչ  է  նրանց  ուղարկվել և  որ  նրանք  կարողանան  մտածել :» (16: 44) Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  պարզաբանել  և  ցույց  է տվել  իր  Ումմային  ամեն  բարիք  և  զգուշացրել  ամեն  չարիքից :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. «Ինձանից  առաջ  չկա  մարգարե ,  ով  պարտադրված  չի  եղել  պարզաբանել  իր  Ումմային  բարիքը ,  որը  նա  գիտի  և  զգուշացնի  չարիքից ,  որը  նա  գիտի :» (Մուսլիմ ) Ով  չի  հավատում  այս  ամենին , չի  հավատում  Ղուրանին,  որը  լուսաբանվել  է  Մարգարեյին( Խ.Ա.Ո.Ն)Դինում  նորարարը  հավատում  է ,  որ  Ալլահի  Դինը  անավարտ է  և  անուղղակի  ձևով ,  նա  ասում  է  ,  որ  նա  է  ավարտուն  տեսքի  բերում  այն  իր  նորարարությամբ : Դինում  նորարարը   մեղադրում  է Մարգարեյին  (Խ.Ա.Ո.Ն )  թերացման  մեջ ,  որովհետև  նա  չի  հասցրել  Ուղերձը  պատեհ  ձևով :   Նա  անուղղակի  ասում  է .« Իսլամը  այս  նորարարության  կարիքը  ունի ,  որում  Մարգարեն  թերացել  է , և  ես  կլրացնեմ  Դինը  այս  նորարարությամբ :»Մարգարեն (Խ. Ա.Ո.Ն)  ասաց. « Ես  թողել  եմ  ձեզ  պարզ  ուղղու վրա  ,  նրա  գիշերը  ինչպես  նրա  ցերեկն  է  և  ոչ  ոք  չի  շեղվի  դրանից , բացի  այն  մարդուց ,  ով  կխորտակվի :» (Հակիմ)  ԴԻՆԻՆ ՈՐևԷ  ԲԱՆ  ԱՎԵԼԱՑՆԵԼԸ  , ՈՐԸ   ՎԱՎԵՐ ՉԷ  ՈՉ  ԱԼԼԱՀԻ ,  ՈՉ  ԷԼ  ՄԱՐԳԱՐԵՅԻ  ԿՈՂՄԻՑ.Ամենաբարձրյալ  Ալլահը ասաց. «Այո,  ով  իրեն  հնազանդել  է Ալլահին  և  նա  մուշհին  է  (բարի  արարքներ  կատարող ),   ապա  նրա  պարգևը  իր  Ռաբբի  (Ալլահի)  հետ  է ,   այդ  մարդուն  չի  լինի  վախ,  ոչ  էլ  նրանք   կտխրեն :» (2:112)Այս  նշանակում  է ,  որ  մարդ ,   ով  անկեղծ   գործում  է  հանուն  Ալլահի  և  այդ  ամենը  անում  է  ըստ  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) Սուննայի,  մեկն   է ,  ով  կմտնի  Ջեննա  (Դրախտային  Այգիներ) :[2]Իմամ  Ահմեդը , թող  Ալլահը  գոհանա  նրանով,   հաղորդեց ,  որ Աբդուլահ  իբն  Մասուդը  ասել  է. ««Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  նկարեց  գիծ  և  ասաց, «  Սա  է Ալլահի  ուղղի»  և  հետո  նա  նկարեց  փոքր  գծեր  աջ  և  ձախ  դրանից   և  ասաց. « Սրանք  ուղղիներ  են ,  որից  ամեն  մեկում  Շեյթանը  կանչում  է  մարդկանց :»  Հետո  նա  ընթերցեց  Ալլահի  խոսքերը .«  Եվ  իրոք ,  սա  Իմ  Ուղիղ  Ճանապարհն  է ,  այսպիսով  հետևեք  դրան  և  մի  հետևեք ( ուրիշ)  ճանապարհներ,  քանի  որ  նրանք  կշեղեն  Իր  Ուղղուց: Այս Նա  հրամայել  է  ձեզ ,  որ  դուք  կարողանաք  դառնալ  ալ- մութաքուն  (բարեպաշտ):» (Իբն  Հիբան# 6)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  նույնպես ասաց. «Իրոք ,  ճառերի  ամենաճշմարտացին  Ալլահի  Գիրքն է ,  իսկ  ամենալավ  առաջնորդումը, Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն ) առաջնորդումը ,  իսկ  ամենաչարիքը  նորարարություններն  են ,  ամեն  (կրոնական)  նորարարություն  Բիդա  է ,  իսկ  ամեն  Բիդա,  տարանջատում  և  ամեն  տարանջատում  կտանի  Կրակ:» (Իբն  Խուզեյմա# 1785)Կրոնական  գիտելիքներից  զուրկ   խոսքերի  լրջությունը  և  վտանգը  ակնհայտ  է  Ղուրանի  տարբերակներից  և  Մարգարեական  Սովորույթներից :  Ամենաբարձրյալ  Ալլահը  ասաց. «Եվ ( բոլոր)  Գեղեցիկ  Անունները  պատկանում  են  Ալլահին ,  այսպիսով  կոչեք  Նրան  դրանցով ,  և  լքեք  այն  մարդկանց  շրջապատը ,  ովքեր  ստում  կամ  մերժում  են ,  (կամ  անվայել  խոսքեր  են  ասում  ընդդեմ)  Նրա  անունները :  Նրանք   կհեռացվեն ,  այն   բանի  պատճառով ,  ինչ  սովոր  են  անել:» (7: 180)Ամենաբարձրյալ  Ալլահը  նույնպես  ասաց. « Եվ  մի  հետևեք  նրան ,  ինչի  մասին  գիտելիք  չունեք:  Իրոք  լսելը ,  տեսնելը  և  սիրտը   ամենի  մասին   կհարցվեն :» ( 17:36 )Ամենաբարձրյալ  Ալլահը  նույնպես  ասաց. « Կամ  ունենալ  զուգընկեր  (կեղծ  աստվածներ ) Ալլահի  հետ ,  ովքեր կազմել  են  նրանց  համար  Դին ,  որը  Ալլահը  չի  թույլատրել :»  (42:21)Ով   նորարարություն կամ  գործունեություն   է  մտցնում  Ալլահի  Դինում ,  օրինականացնում  է  որևէ  բան  , ինչ  անօրինական  է  Իսլամում,  կամ  անօրինականացնում  է  ինչ  օրինական  է  ,  նա  դառնում  է  անհավատ , եթե  չմեղանչի:  Այս  հաղորդել  է  Մարգարեյի  (Խ.Ա.Ո.Ն)  հադիթը ,  որում  նա  բացատրում  է Ալլահի  խոսքերը : «Նրանք  (Հրեաները  և  Քրիստոնյաները ) վերցրել  են  իրենց  ռաբբիններին  և  վանականներին  որպես  իրենց  աստվածներ  Ալլահի  փոխարեն :» ( 9: 31)Նա  ասաց.«Նույնիսկ  եթե  նրանք  չեն  երկրպագում  նրանց  բացահայտ,  բայց   նրանք  օրինական  են  համարում  այն ,  ինչ  իրենց  ռաբբիները  և  վանականները  օրինականացնում  են  և  անօրինական  են  համարում  այն ,  ինչ  իրենց  ռաբբինները  և  վանականները  համարում  են  անօրինական :» (Թիրմիզի #3095)Այս  խիստ   զգուշացումը  ներառում  է  նրանց ,  ովքեր  հետևում  են  ուրիշներին   հայտարարելու  որոշ  բաներ  օրինական  կամ  անօրինական ,  երբ  դրանք  այդպիսին  չեն : Շեյխ  Աբդուռռահմեն  աս- Սաադին,  թող  Ալլահը  գթա  նրան ,  ասաց. « Նրանք ,  այսինքն  ռաբբինները և  վանականները  օրինականացնում  են  իրենց  մարդկանց  համար  օրենքներ  և  բանավոր  կանոններ ,  որոնք   ստում  են  Մարգարեների  Դինը և  մարդիկ  հետևում  են  նրանց :  Նրանք  մեծարում  են  իրենց  շեյխերին  և  սուրբ  մարդկանց ,  ինչպես  կվերցնեն  նրանց  որպես   աստվածներ,  բացի  Ալլահից :  Մարդիկ  կզոհաբերեն  կենդանիներ , կխնդրեն  և  կաղերսեն  նրանց :» [3] Ի՞ՆՉ   Է  ԲԻԴԱՆՈրպեսզի  հասկանանք   Բիդայի  իմաստը ,  մենք  պետք  է  իմանանք  ինչ է   ներառում Սուննան : Իմամ  Իբն  Ռաջաբը ,  թող  Ալլահը  գթա  նրան ,  ասաց.  Սուննան  հետևվող  ուղղին  է :  Այն  ներառում  է  ինչին  Մրագարեն (Խ.Ա.Ո.Ն ) և  նրա  Խալիֆները   հաստատուն  են  եղել  հիմնական  հավատքից ,  գործողություններից  և  խոսքերից :  Սա  է  լիակատար  Սուննան:»[4] Հետևել  և  հավատարիմ  մնալ  Սուննային,  հիմնական  հավատքին,  գործողություններին  կամ  խոսքերին  պարտադիր  է :  Ալլահն  ասում  է. «Իրոք  Ալլահի  Մարգարեյի ( Մուհամեդի  )(Խ.Ա.Ո.Ն ) մեջ  կա  լավ  օրինակ  հետևելու  նրանց  համար ,  ովքեր  հուսով  են  հանդիպել  Ալլահին  և  Վերջին  Օրը  և  հիշատակում   են Ալլահին  շատ :» (33:21)Մարգարեն  նույնպես  շեշտել  է Սուննային  հետևելու  անհրաժեշտությունը :  Նա  ասաց. «Ես  խորհուրդ  եմ  տալիս  ձեզ  վախենալ  Ալլահից  և  լսել  և  ենթարկվել ,  նույնիսկ  եթե   Աբիսինյան  ստրուկը   իշխանություն   ունի  ձեզ  վրա ,  քանզի  իրոք ,  նրանք ,  ովքեր   ապրում  են , վկա  կլինեն  շատ  տարբերությունների ,  այսպիսով  հավատարիմ  մնացեք  իմ  և Խալիֆների  Սուննային : Խիստ  հավատարիմ  եղեք  դրան :  Բռնեք այն սեղանատամներով :  Զգուշացեք  նորարարություններից :  Ամեն ( կրոնական ) նորարարություն  տարանջատում  է  և  ամեն  տարանջատում   տանում  է Դժոխային  Կրակ:» (Իբն  Հիբան# 5 ) Իբն  Տայամիյան ,  թող  Ալլահը  գթա  նրան  ասաց.[5] « Մուհամեդը Խ.Ա.Ո.Ն  եկել  է մարդկանց  և Ջիների  համար ,  պարզաբանելու  հարցեր ,  որոնք  կապված են  Դինի  հետ , այնպիսիք  են ,  ինչպիսիք  են  հիմնական  հավատքը , Շարիաթի  նպատակները  և  այլն :  Ոչ  մի  Ակիդա  չի  ընդունվի , բացի  նրա  Ակիդայից ,  և  ոչ  մի  Շարիաթ  չի  ընդունվի ,  բացի  նրա  Շարիաթից:   Ոչ  ոք  չի  ճաշակի  Ալլահի  մոտիկ  լինելը ,  Նրա  հաճույքը  և  Ջեննան,  բացի  ընդունելով  և  լիովին  հետևելով  նրան  իր  խոսքերում,  գործողություններում  և  մեղքերից  խուսափելով :»Ամենաբարձրյալ  Ալլահը ասաց. «Անկասկած, իրոք  Ալլահի  աուլիյային , (այսինքն նրանց ,  ովքեր  հավատում  են  նրա Միակ լինելուն  և  վախենում  են  նրանից , խուսափում  են մեղքերից  և  վատ  արարքներից  ,  որոնք  արգելված են ,  և  սիրում  են  Ալլահին ,  ներկայացնում  են  լավ  արարքներ,  որոնք  նա  հրամայել է  անել ),  ոչ  մի  վախ  չի  լինի նրանց ,  ոչ  էլ  նրանք  կտխրեն : » (10: 62)Ամենաբարձրյալ  Ալլահը  ասաց. « Օ,  Մարդկություն. Մենք  արարել  ենք  ձեզ  էգից  և  արուից , և արել  ենք  ձեզ  ցեղեր  և  ազգեր ,  որպեսզի  դուք իմանաք  միմյանց :  Իրոք ,  Ալլահի  հետ ձեզանից  ամենապատվելին  նա  է ,  ով  ունի  Ատ- Տակվա , (այսինքն  Մուտակուն) : Իրոք  Ալլահը  Ամենաիմացող  և  Տեղյակն է :» (49: 13)ՏԱԿՎԱ,  այսինքն բարեպաշտությունը  ձեռք  է բերվում ,  երբ  մարդ  հետևում  է  երկրպագման  գործողություններին , ըստ  Սուննայի, Ալլահի  պարգևը  հուսալով ,  Նրա  պատժից  վախենալով  և  անհնազանդությունը  մերժելով:  Վալին , բարեպաշտ  մարդը  , երբեք  չի  զգա  Ալլահի մոտիկ  լինելը ,  մինչ  չկատարի  Ֆարդ, (պարտադիր ) գործողությունները  և  պարտավորությունները :  Նա  պիտի  հետևի  նաև  Նաֆլին , (օժանդակ բարի  գործողություններին) :  Ալլահն  ասում  է .Ամենասիրելի  բանով ,  որով  Իմ  ստրուկը  գալիս  է  մոտիկ  Ինձ , այն լավ բանն  է ինչ  ես   տվել  եմ  նրան , և  Իմ  ստրուկը  մոտիկ  է գալիս  Ինձ  կատարելով  այդ  օժանդակ  բարի  գործողությունները , մինչ  ես  սիրում  եմ  նրան...:» (Բուխարի)ԲԻԴԱ. Լեզվաբանորեն  վերաբերվում  է   նորարարություններին , նորություններին ,  որոնք  մինչ  այդ  գոյություն  չունեյին : Ամենաբարձրյալ  Ալլահը  ասաց. «Երկնքի  և  երկրի  Բադեեն[6]: Երբ  Նա  որոշում  է  խնդիրը ,  Նա  միայն  ասում  է դրան .« Եղիր» և  այլ  լինում է :»» (2: 117) Շեյխ  Աբուռռահմեն  աս-Սադին,  թող Ալլահը  գթա  նրան,   ասաց. «Բադեե,  նշանակում  է  դրա  արարողը,  ծնունդ տվեղը , այնպես ,  որ  Նա  ստեղծել  է  դրանք  կատարյալ:»[7]Ալլահն  նույնպես  ասաց. «« Ասա, Օ,  Մուհամեդ .«  Ես  նոր  Մարգարե  չեմ:»» (46:9)Նշանակում է,  որ  ես  առաջինը  չեմ ,  ով  եկել  է  Ալլահի  ուղերձով  մարդկությանը ,  ինձ  նախորդել  են  շատ  մարգարեներ:  Եվ  երբ  ասում  են .« Այսինչը  կամ  այնինչը  նորարարություն  է  արել  բիդա,  այդ  նշանակում  է  ,  որ  նա  նախաձեռնել  է մեթոդ ,  որը  ոչ  ոք  չի  նախորդել:» ԲԻԴԱՆ  ԿԱՐԵԼԻ  Է ԴԱՍԱԿԱՐԳԵԼ  ԵՐԿՈՒ  ԽՄԲԵՐԻ.1-ին ԽՈՒՄԲ.  Կրոնական  Բիդա,  նորարարություն :  Այն  ներառում  է  Ալլահի  Դինում  նորարարություն ,  որը  զրպարտում  է  մեր  Մարգարեյի  և  բարեպաշտ  Նախորդների  ուղղորդությունը , կապված  հիմնական  հիմունքների ,  կամ  երկրպագման  գործողությունների  հետ :  Այս  տեսակի  Բիդան  համարվում  է  անօրինական  Ղուրանի  տեքստերում:  Ալլահն  ասում  է . «Եվ ,  ով  հակառակվում  և  ճնշում  է Մարգարեյին  ((Մուհամեդին)  (Խ.Ա.Ո.Ն)) ,  այն  բանից  հետո  ,  երբ  ճիշտ  ուղղին  պարզ  ցույց  է տրվել նրան   և  չի  հետևում   հավատացյալների  ուղղուն : Մենք  կպահենք  նրան  իր  ընտրած  ուղղում  և  կայրենք  նրան  Դժոխքում ,  ինչ  չար  ավարտ:» ( 4:115)Մարգարեն  ասաց. «Ամբողջ  իմ  ումման  կմտնի  Դրախտ,  բացի  նրանից ,  ով  կմերժի  մտնել  այնտեղ:»  Նրան  ասացին. «  Ո՞վ  կմերժի  մտնել  այնտեղ:»  Նա  ասաց. « Ով  կենթարկվի  ինձ ,  կմտնի  Դրախտ ,  իսկ  ով  չի   ենթարկվի  ինձ ,  նա  կմերժի  մտնել  այնտեղ :» (Բուխարի #6851)Շեյխ  Իսլամ իբն Տայմիյան ,  թող  Ալլահը  գթա  նրան,  ասաց. « Ահա ,  ինչու  Ամենաբարձրյալ  Ալլահը  պատվիրել  է  մեզ  ամեն   աղոթքում  ասել . « Օ,  Ալլահ,   առաջնորդիր  մեզ  ճիշտ  ուղղու:   Նրանց  ուղղուն ,  ում  Դու  տվել  ես  Քո  Գութը ,  այլ  ոչ  թե   նրանց,  ովքեր   վաստակել  են   Քո  Զայրույթը ,  ոչ  էլ   նրանց ,  ովքեր  շեղվել  են :  Նրանք ,  ովքեր  վաստակել  են  Ալլահի   Զայրույթը ,  գիտեն  ճշմարտությունը  և  մերժում  են  այդ ,  իսկ  նրանք ,  ովքեր  շեղվել  են ,  երկրպագում   են  Ալլահին   առանց  գիտության ,  իմանալով ,  որ  դա  դեմ  է  Ալլահի  Գրքին  և  Սուննային:»[8] ԿՐՈՆԱԿԱՆ  ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐՈՂ  ԵՆ  ԲԱԺԱՆՎԵԼ   ԵՐԵՔ  ԽՄԲԻ.Ա.  ԲԻԴԱ, ՈՐԸ  ՀԱՄԱՐԺԵՔ  Է  ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ,  որը   մարդուն  հանում  է  Իսլամի  հիմքերից ,  ինչպիսին  Բիդան , որը  վերաբերվում  է  հիմնական   խնդիրներին : Այդպիսիք  են  կենդանու  զոհաբերությունը ,  ոչ  Ալլահին ,  և  գերեզմանի  շուրջ  պտտվելը , նաև   բացի  Ալլահից ,  ուրիշից  օգնություն  խնդրելը :  Ալլահն  ասում  է.««Ասա, Օ, Մուհամեդ.«  Ճշմարիտ  իմ  Սալեն, Աղոթքը ,  իմ  զոհաբերությունը ,  ապրելը  և  մահանալը  Ալլահի  համար  է ,  ամբողջ  մարդկության ,  ջիների  և  ամեն  գոյություն  ունեցողի   Ռաբբի:» (6:162)Բ.  ԲԻԴԱ ,  ՈՐԸ  ՀԱՄԱՐԺԵՔ  ՉԷ  ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ,  բայց  առաջնորդում  է դեպի  այն :  Այդպիսիք  են ,  գերեզմանների  վրա  կառույցներ  կանգնեցնելը ,  դրա  մոտ  Դուա  և  աղոթք  անելը :  Այդ  պատճառով  Մարգարեն  մերժել  է  իր  Ումմային   հաճախակի  այցելել  գերեզմաններ ,  վախենալով  ,  որ  այն  կվերածվի  երկրպագման :  Մարգարեն  ասաց. «Մի  դարձրեք  ձեր  տները  ինչպես  գերեզմաններ ,    այնտեղ  չաղոթելով և  հաճախ   մի  այցելեք  իմ  գերեզմանը   և  մի  ծանրաբեռնեք  ձեզ   այցելելով  ինձ:  Ավելի  լավ  է  հիշատակեք   ինձ ,  որը  կհասնի , որտեղ  որ  դուք  լինեք :»  (Աբու  Դաուդ #2042)Գ. ԲԻԴԱ , ՈՐԸ  ՀԱՎԱՍԱՐ  է  ՄԵՂՔԻ.  Այդպիսիք  են  ամուրիությունը ,  ամուսնությունից  խուսափելը,  օրեր  շարունակ  պահք  պահելը  և  գիշերները  չքնելը :  Անասը ,  ումից  Ալլահը  գոհացել  է ,  հաղորդեց ,  որ  Մարգարեն( Խ.Ա.Ո.Ն)  ասաց. «  Երեք  մարդ  եկան  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  կանանց  տները  և  հարցրեցին  նրա  երկրպագման  մասին :  Երբ   նրանց  ասացին   ամենը ,  նրանք  ենթադրեցին  շատ  քիչ  և  ասացին.» Մենք  նման  չենք  Ալլահի  Մարգարեյին:  Ալլահը   ներել  է  նրա  անցյալ  և  ապագա  մեղքերը :  Նրանցից  մեկը  ասաց. .«Ինչ  վերաբերվում  է ինձ  ,  ես  երբեք  չեմ  ամուսնանա:» Մյուսը  ասաց. «  Ես  պահք  կպահեմ  և  չեմ  կոտրի  այն :» Մյուսը  ասաց. «   Ես  կաղոթեմ   գիշերային   աղոթքները  անդադար:» Երբ  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  լսեց   այս ,  նա  կանչեց  նրանց  և  ասաց. « Դուք  նրանք  եք ,  ովքեր  ասել  են  այդ:  Իրոք ,  ես  ամենաաստվածավախ  և  մաքուրն  եմ ,  բայց  ես  աղոթում   և  քնում  եմ ,  պահք  եմ  պահում  և  կոտրում  եմ  այն ,  ամուսնանում  եմ , այսպիսով ,  ով   չի  ցանկանում  իմ  Սուննան,  նա  ինձանից  չէ:»  (Բուխարի# 4776)Այստեղից  պարզ  է դառնում ,  որ  նա ,  ով  երկրպագում  է Ալլահին   այնպիսի  ձևով ,  որը օրինական  չէ  Ալլահի  և  Նրա  Մարգարեյի   (Խ.Ա.Ո.Ն )  կողմից ,  կամ   իրագործված  չէ  Առաքինի  Խալիֆների  կողմից ,  նորարար  է ,  քանի  որ  Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Ես   խորհուրդ եմ  տալիս  ձեզ  վախենալ  Ալլահից ,  լսել  և  ենթարկվել ,  նույնիսկ  եթե  Աբիսինյան  ստրուկը  իշխում է  ձեզ ,  քանի  որ   նրանք ,  ովքեր  ապրում  են  երկար ,  վկա  կլինի  մեծ  տարբերության ,  այնպես  որ  ամուր  կառչեք  իմ  և  առաքինի  Խալիֆների Սուննայից,  ովքեր  եկան  ինձանից  հետո :  Ամուր  կառչեք :  Զգուշացեք  նորարարություններից ,  քանի  որ  ամեն  կրոնական  նորարարություն  տարանջատում  է և  ամեն  տարանջատում  տանում  է  Դժոխային  Կրակ :» (Իբն  Հիբան# 5 )2-րդ  ԽՈՒՄԲԸ. Աշխարհիկ  նորարարությունները ,  որոնք  ոչ  մի  կապ  չունեն  Կրոնի  հետ : Այդպիսիք  են ,  հայտնագործությունները :  Այն  չի  կոչվում  'Բիդա' ,  նույնիսկ  այն  հանգանմանքում , երբ  լեզվաբանորեն  պիտի  կոչվի  այդպես :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  չի  զգուշացրել  մարդկանց  այս  տեսակի «Բիդայից»: Ամեն  աշխարհիկ  գործերը , սովորույթները   և  հարաբերությունները  օրինական  են , քանի  դեռ չկա  ապացույց ,  որ  դրանք  արգելված են :  Այս  խումբը  չի  համարվում  'Կրոնական նորարարություն' ,  որովհետև չի  համարվում  երկրպագման  գործողություն :  ՇԱՐԻԱԹԻ  ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ  ԿԱՊՎԱԾ  ԿՐՈՆԱԿԱՆ  ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՀԵՏ .Մարդ  պիտի  իմանա ,  որ  Հավատքի  երկրորդ  Վկայությունը . « Մուհամեդը  Ալլահի  Մարգարեն  է » , պահանջում  է ,  որ  նա են թարկվի նրան  և  հավատա , ինչ  նա  ասել  է մեզ  և  հեռու  մնա  այն բանից , ինչ  նա   արգելել  է : Նույնպես  պահանջվում  է ,  որ  մարդ  երկրպագի  Ալլահին  թույլատրելի  և  որոշակի ձևով ,  այլ  որ  թե  այնպես  ինչպես  նա  է ցանկանում :  Մարդու  պարտքն  է  մերժել  ամեն  կրոնական  նորարարություն :  Ալլահն  ասում է.«Թող  նրանք ,  ովքեր  ընդիմանում  են  Մարգարեյի , (Մուհամեդի)  պատվիրաններին,  աղանդների  միջից ,  զգուշանան , որպեսզի  չլինի  թե  Ֆիտնան , ( անհավատությունը ,  փորձությունը , սպանությունը ,  երկրաշարժը , բռնակալությունը  և  այլն)  տեղի  ունենա  նրանց  հետ  կամ  ցավալի  տանջանքը   հասնի  ձեզ:» (24: 63) Մարգարեն( Խ.Ա.Ո.Ն)  ասաց. «Նա ,  ով  մեր  Դինում  նորարարություն է  մտցնում ,  կմերժվի:» (Բուխարի #2550) Հուդեյֆա իբն ալ –Յամաան ,   թող  Ալլահը  գոհանա նրանով ,  ասաց. « Մարդիկ  հարցնում էին   Ալլահի  Մարգարեյին  բարիքի  և  բարի  արարքների  մասին  և  ես  հացնում  էի  նրան  չարիքի  մասին , վախից ,  որ  ականատես  կլինեմ  այդպիսի  բաների :  Ես  ասացի.« Օ,  Ալլահի  Մարգարե ,  անցյալում  մենք  ապրում  էինք  անգիտության  մեջ   և  Ալլահը  առաջնորդեց  մեզ  այս  բարիքի,  կլինի՞  արդյոք   չարիք  այս  բարիքից  հետո:»» Նա  ասաց. «  Այո ,  փորձություններով  և  ձախորդություններով :»  Ես ասացի.«  Ինչպիսի՞  փորձություններով  և  դժբախտություններով :» Նա  ասաց. «Մարդիկ ,  ովքեր  չեն հետևում  իմ  Սուննային  և  առաջնորդմանը  կանեն  գործողություններ ,  որոնց  դու  ծանոթ  կլինես  և  որոշներին ,  դու  ծանոթ  չես  լինի :» Ես  հարցրեցի .« Կլինի՞ չարիք  այդ  բարիքից  հետո:»  Նա  ասաց. « Այո ,  Դժոխքի  Կրակների  դարպաս  կոչողներ , ովքեր   կպատասխանեն  նրանց  , կնետվեն   այնտեղ:» Ես  ասացի .« Օ,  Ալլահի  Մարգարե,  ի՞նչ  պիտի  ես  անեմ ,  եթե  վկա  լինեմ  դրան :» Նա  ասաց.  « Ամուր  բռնիր Մուսուլմանների  ընդհանուր  խորհրդին   և  նրանց  Իմամին:»  Ես  ասացի . «  Ի՞նչ  պիտի  անեմ ,  եթե  չկա Մուսուլմանների   ընդհանուր  խորհուրդ   կամ  Իմամ:» Նա  ասաց. «   Լքիր  բոլոր  խմբերը  և  միությունները ,  նույնիսկ  եթե  քեզ  կախեն  ծառի  ճյուղից ,  մինչ  մահը  հաղթի  քեզ :»» (Բուխարի #3411)Աբդուլահ իբն Մասուդը, թող  Ալլահը  գթա  նրան ,  ասաց, որ  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. ««Ես  կլինեմ  առաջինը Հաուդի  կողքին [9] և  մարդիկ  կբերվեն   և  նրանց  կարգելվի  ըմպել  և  ես  կասեմ .« Իմ Ռաբբ , իմ Ուղեկցորդներ» Ինձ  կասվի .« Դու  չգիտես ,  թե  ինչ  են  նրանք  արել  քեզանից  հետո :»» ( Բուխարի# 6205)Աբդուլահ իբն Աբբասը ,  թող  Ալլահը  գոհանա  նրանով  ասաց,  որ  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. «Ալլահը  չի  ընդունի  Բիդա  անող  մարդու  արարքները ,  մինչ  նա  չհեռանա  իր  գործած  Բիդայից :» ( Իբն Մաջա #50)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) տեղեկացրել  է  մեզ ,  որ  կլինի  մեծ  Ֆիտնահ ,  այսինքն  փորձություն  և  դժբախտություն ,  որը  տեղի  կունենա  նրանից  հետո : Մարդ  կարող  է  պաշտպանել  իրեն  դրանից  ամուր  կառչելով  Ալլահի  Գրքից  և  Մարգարեյի( Խ.Ա.Ո.Ն)  Սուննայից :  Նա  չի  կարող  իրեն  պաշտպանել  Դինում  եղած  նորարարություններով : Ալին , թող  Ալլահը  գթա նրան,  ասաց, որ  Մարագարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.«Կլինի  Ֆիտնահ:» Ես  ասացի.« Ի՞նչպես  մարդ  կարող  է պաշտպանել  իրեն  դրանից:» Նա  ասաց. «  Ալլահի  Գիրքը  ունի  պատմություններ ,  նրանց  մասին ,  ովքեր  եղել  են  քեզանից  առաջ և  ապագա  պատահարների  նորություններ  և  ինչպես  մարդիկ  կարող  են  դատել  միմյանց  և  դրանց  չափանիշները : Յուրաքանչյուր   կառավարիչ ,  ով  կաղապարում  է   ամեն  ինչ ,  Ալլահը   կհնազանդեցնի   նրան  և  կկոտրի  նրա  հպարտությունը : Ով   փնտրում  է  առաջնորդում  բացի  Ալլահից , Նա ,  կտանի  նրան  շեղ  ճանապարհով  և  դա  կլինի Նրա  ամուր  'պարանը' և  դա  հիշեցում  է  Ուղիղ  Ճանապարհի  :  Ոչ  ոք  չի  կանգնի  Ուղիղ  Ճանապարհին   հետևելով  իր  հաճույքներին  և   կրկնությունը  չի  նվազեցնի   կասկածները ,  այդ  ստիպել  է  Ջիներին   մտածել  և  ասել .«Իրոք ,  մենք  լսել  ենք  հոյակապ  Ղուրանի  մասին ,  որտեղ  կա  կոչ  առաջնորդման :» Նա ,  ով  ասում է  այդ  , ճիշտ է ասում  և  նա ,  ով  հետևում է  նրան ,  կստանա  պարգև, իսկ  նա ,  ով  իշխում  է ,  հետևելով  արդարությանը  և նա , ով  կկոչի  Նրան  կլինի  ճիշտ  ուղղու  վրա :» (Թիրմիզի# 2906) ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ,  ՈՎՔԵՐ   ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ  ԵՆ  ԲԻԴԱՅԻ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՈՒմար իբն ալ-Խատաբը ,  թող  Ալլահը  գոհանա  նրանով,  ասաց. «Զգուշացեք  մարդկանցից ,  ովքեր  պնդում  են  իրենց  կարծիքը  և  անտեսում  են  տեքստային  ապացույցները ,  քանի  որ  նրանք   հանդիսանում  են  Սուննայի  թշնամիներ ,  նրանք   չկարողացան  սովորել,  հիշել  և  հասկանալ  Հադիթը ,  այդ  պատճառով  նրանք   հետևել  են  իրենց  իսկ  կարծիքին   և  տարել  են  իրենց  և  մյուսներին  մոլորության :»[10]Իբն  Աբբասը ,  թող  Ալլահը  գոհանա  նրանով ,  ասաց  Ալլահի  խոսքերի  մասին .««Այդ  Օրը  դեմքերը  կլինեն  պայծառ  և  մուգ  և  նրանք ,  ում  դեմքերը  կլինեն ավելի  պարզ ...»  Նրանք , Ահլուս սուննա ուալ Ջամաա  և  գիտելիքի  մարդիկ  են , »  նրանք ,  ում  երեսները  կլինեն  մուգ « բիդայի  և  մոլորության  մարդիկ  են :»»[11]Ումար  իբն Աբդուլ Ազիզը ,  թող  Ալլահը  գթա  նրան ,  ասաց.«  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )  հաստատաեց   Սուննայի   գործունեությունը  և  նրա  հետևորդ  առաքինի  խալիֆները  վերարտադրեցին   այդ : Այս  պրակտիկային  հետևելու  դեպքում  ,  դուք  ցույց  կտաք   Ալլահի  Գրքին  ձեր   հավատքը և լիիրավ  հնազանդությունը  Նրա  կամքին , ինչպես  նաև   Ալլահի  Դինում  ձեր  կամքը :  Ոչ  ոք  չի  կարող  աղավաղել  կամ  փոխել  Սուննայի  գործունեությունը ,  ոչ  էլ  հետևել  որևէ  բանի ,  ինչ  ճնշում  է  այդ :  Ով  հետևում  է  այս  գործողություններին, կառաջնորդվի  և  ով  փնտրում  է  Ալլահի  հաղթանակը  այդ  ամենի  միջոցով  կհաղթի  :  Իսկ  նա ,  ով  ճնշում  և  ստում  է  և  հետևում  է ուրիշ  ճանապարհ  ,  Ալլահը  կպահի  նրան  այդ  ուղղու վրա ,  որը  նա  ընտրել  է  և  կայրի  նրան  Դժոխքում    և  ինչ  չար   բնակատեղ  է այդ :»[12]Ալ – Ֆուդեյլ իբն Իյադը,  թող  Ալլահը  գթա  նրան ,  ասաց.« Եթե  դու  տեսնես  Բիդայի  մարդու,  ով  քայլում  է  ճանապարհով , ուղղվիր  ուրիշ  ճանապարհով :  Բիդայի  մարդու  ոչ  մի  արարք  չի  ընդունվի  Ալլահի  կողմից,  և  ով  օգնում  է Բիդայի  մարդուն , օգնում  է  Իսլամը  ոչնչացնելուն :»[13]Սուֆյան ատ-Թաուրին,  թող  Ալլահը  գթա  նրան ,  ասաց.«  Իբլիսը  ուրախանում  է ,  երբ  մարդ  կատարում  է  Բիդա  ավելի  շատ ,  քան  երբ  նա  մեղք  է  գործում :  Քանի  որ  մեղքի  քավությունը   Ալլահին  ապաշխարհելն է ,  մինչդեռ  Բիդան  չի  քավվում  ապաշխարհությամբ :»[14]Իմամ  Իբն ալ- Քայումը ,  թող  Ալլահը  գթա  նրան ,  ասաց. « Եթե  սիրտը  զբաղված է Բիդայի  գործունեությամբ ,  այդ  անձը  կլքի  Սուննայի   գործունեությունը : »[15] ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ  ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ  ,ԱՊԱՀՈՎԵԼՈՒ  ԽՈՐԱՄԱՆԿ   ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ1-ին  ԱՊԱՑՈՒՅՑ  Որոշ  մարդիկ ,  ովքեր  քիչ  գիտելիք  ունեն  Շարիաթում ,  հայտարարում  են ,  որ  Մարգարեյի( Խ. Ա.Ո.Ն)  խոսքերն  են من سن في الإسلام سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها بعده من غير أن ينقص من أجورهم شيء، ومن سن في الإسلام سنة سيئة كان عليه وزرها ووزر من عمل بها من بعده من غير أن ينقص من أوزارهم شيء ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, «Ով  վերականգնում  է  Իսլամում  բարի  Սուննան ,  ստանում  է  իր և նրանց  պարգևը  ,  ովքեր  հետևում   են  դրան : Սուննայով  գործողների  պարգևը  չի  նվազում :  Ով   Իսլամում  նոարարություն  է  մտցնում ,  նա  ստանում  է իր  և  իրեն  հետևողների  մեղքը : Հետևողների  մեղքը  չի  նվազում:» (Մուսլիմ #1017)ՀԵՐՔՈՒՄ.  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. « Ամեն  Բիդա  տարաձայնության  հիմք է : » Հնարավոր  չէ ,  որ  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասի  մի  սովորության  մասին ,  որը  հակասում  է մյուսին :  Գիտնականները  համամիտ  են  այս  հարցում : Այս  պարզաբանելու  համար ,  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Ով  վերականգնում  է Սուննայի  լավ  գործունեությունը  Իսլամում ...» Բիդայի  գործունեությունը  Իսլամի  մաս  չէ :  Ավելին ,  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)   նկարագրում  է Սուննան ինչպես  բարիք ,  մինչդեռ  Բիդան  չի  կարող    լինել  այդպիսին : Նույնպես  կա  տարբերություն «Սուննայի գործունեության  վերարտադրման»  և  « Կեղծ  Բիդայի  գործունեության  հաստատման   միջև :»Այս  հաղորդման  իմաստը  պարզաբանվում  է  Հադիթի  մեջ ,  որը  հետևյալն է .  աղքատ  մարդկանց  մի  խումբ  եկան  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  մոտ,  այսպիսով  նա կանչեց  մարդկանց  ,  որպեսզի  նրանք  տան  ինչ  կարող  են :  Մի  մարդ  Անսարներից  ,  եկավ  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  մոտ   արծաթով  լի  պարկով ,  որը  բավական  ծանր  էր  և  նա  դրեց  այդ  Մարգարեյի( Խ.Ա.Ո.Ն)  դիմաց :  Մարգարեն( Խ.Ա.Ո.Ն)  ուրախացավ  և  ասաց. «Ով  վերականգնում  է   բարի  Սուննայի  գործունեությունը  Իսլամում ,  կստանա  իր  և  հետևողների  պարգևը  մինչ  Հարության  Օրը ...» (Ահմեդ #18367 ) ՕՐԻՆԱԿ.  Եթե  գիտնականը   գնում  է  մի  երկիր,  որտեղ  Ղուրանը  կամ  Մարգարեյի Սուննան (Խ.Ա.Ո.Ն)  չեն  սովորեցնում   և  նա  նստում  է  Մզկիթում   և  սովորեցնում  է մարդկանց  Ղուրան  և  Սուննա , կամ  ուղարկում  է  ուսուցիչներ  այդ  երկիր  սովորեցնելու  մարդկանց ,  ապա  այդ  կհամարվի  Սուննայի  վերարտադրման  գործողություն : Նույնպես , եթե  մարդ  գնում  է  երկիր  ,  որտեղ  մարդիկ   սափրում  կամ  կարճեցնում  են  իրենց  մորուքները   և  նա   հրամայում  է   մարդկանց  երկարեցնել  այն , նա  կվերարտադրի  Սուննան:  Նա  կստանա  պարգև  հավասար  այն  պարգևի ,  ովքեր  կհետևեն  նրան :  Ալլահի  Մարգարեն Խ.Ա.Ո.Ն  ասաց. « Կտրեք  բեղերը  և  աճեցրեք  մորուք   և  տարբերվեք  բազմաստվածներից :»Երբ  մարդ  աճեցնում  է  իր  մորուքը  և  կոչում  է  ուրիշներին  անել  այդ  և  նրանք  լսում  են ,  նա  վերարտադրում  է  Սուննան:  Վերը  նշված  Հադիթը  չի  վերաբերվում   այն  մարդուն ,  ով  նորարարություն  է  մտցնում  կրոնական  հարցերում ,  քանի  որ  ամեն  կրոնական  նորարարություն  նշանակում  է  տարանջատում :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. «Զգուշացեք  Դինում  նորարարություններից ,  քանի  որ  ամեն նորարար  բան  Բիդա է  և  ամեն  Բիդա  շեղման  միջոց է :» (Տիրմիզի #2600)2-րդ  ԱՊԱՑՈՒՅՑ.  Ումար  իբն ալ-Խատաբի   խոսքերը ,  թող  Ալլահը  գոհանա  նրանով نعمت البدعة هذهՆՇԱՆԱԿՈՒՄ  Է . «Ինչ  լավ  Բիդա  է  այս :»ՀԵՐՔՈՒՄ.   Ումարը  ասաց  այս  խոսքերը ,  երբ  նա  հավաքեց  մարդկանց  Տարաուիհ  , Գիշերային  աղոթքի ,  մեկ  Իմամի  ղեկավարության  ներքո:  Նա  նկատի  ուներ  լեզվաբանական ,  ոչ  թե  բառի  օրինական  իմաստը : Պետք  է  նշել ,  որ  Տարաուիհ  աղոթքը  սկիզբ  է  առել  Շարիաթից:  Ումարը ,  թող  Ալլահը  գթա  նրան , նորարարություն  չի   արել ,  հակառակը ,   նա  վերարտադրել  է  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  Սուննան: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  աղոթում  էր  այդ  իր  ուղեկցորդների  հետ  երեք  գիշեր  և  հետո  նա  դադարեց   անել  այդ  միասին ,  որովհետև   վախեցավ ,  որ  այն  կդառնա   պարտադիր  իր  Ումմայի   համար :  Նա  ասաց. «Ես  վախենում  եմ ,  որ  այն  կլինի   պարտադիր  ձեզ  և  դուք   ի  վիճակի  չեք  լինի  անել  այդ:» (Բուխարի #1908)Ուղեկցորդները ,  թող  Ալլահը  գոհանա  նրանցով,  աղոթեցին  Տարավիհ  Մարգարեյի  կյանքի  ընթացքում  և  շարունակեցին  անել  այդպես  նրա  մահից  հետո :  Նրանք  աղոթում  էին     միասին , խմբերով  Մարգարեյի  Մզկիթում : Ումարը ,  թող  Ալլահը  գթա  նրան ,  հավաքեց  մարդկանց  մի  Իմամի  ղեկավարության  ներքո ,  որի  պատճառով  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )  վախեցավ ,  որ  այն  չի  անցնի :  Շարիաթը  լրացվեց  նրա  մահով ,  և  ոչինչ  չի  կարելի  ավելացնել  դրան և  այդ  իսկ  պատճառով  նա  ասաց. «Ինչ  լավ  Բիդա  է այս :» ՄԵՐ  ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ   ԲԻԴԱՅԻ  ՄԱՐԴԿԱՆՑ  ՆԿԱՏՄԱՄԲ.Ամենաբարձրյալ  Ալլահը  ասաց. «Ասա, (Օ,  Մուհամեդ) ,  այդ  կռապաշտներին ,հետևեք  ինչ ուղարկել  է  ձեր  Ռաբբը և  մի  հետևեք  որևէ  Աուլիյայի ,  պաշտպանների  կամ  օգնողների ,  բացի  Նրանից :» (7:3) ԲԻԴԱՅԻ  ՄԱՐԴԻԿԲիդայի  անձը  կարող  է  դասակարգվել  ըստ  իր  Բիդայի  գործունեության   մեկ  կամ  երկու  կարգի.1-ին կարգ. Մարդ ,  ով  հետևում է  նորարարության  կամ  խորամանկ  գործունեության  իր  անգիտությունից  ելնելով  և  չի  տարածում  այդ  մարդկանց  մեջ :  Այսպիսի  անձին  պիտի  սովորեցնել  և  պարզաբանել  ճշմարտությունը և  ասել ,  որ  իր  գործողությունները  և  արարքները  հակասում  են Շարիաթին : 2-րդ  կարգ.  Մարդ ,  ով   հետևում  է  նորարարություններին  կամ  խորամանկ  գործողություններին  իր  ցանկություններից  և  կրքերից  ելնելով :  Այս  մարդուն  պիտի  հիշեցնել  Ալլահի  խիստ  պատիժը    և  պիտի  պարզաբանել  ճիշտը ,  իմաստուն  և  լավ  ձևով :  Եթե  նա  մերժի  ընդունել  ճշմարտությունը   ,  պնդի  և  ընտրի  գործել  ըստ  Բիդայի ,  ապա  մարդկանց  պիտի  զգուշացնել  այս  մարդու  և  նրա  խորամանկ  Բիդայի  գարծողությունների  մասին ,  որպեսզի  նրանք  խուսափեն  դրանից :  ԲԻԴԱՅԻ  ԳՈՐԾՈՂՈւԹՅՈՒՆԸ Բիդայի  գործողությունը ինքնին  կարող  է  հասցնել  քուֆրի  աստիճանի: Այդ  դեպքում   մարդկանց  պարտքն  է  մեկուսացնել  այդ  մարդուն  այն  բանից  հետո ,  երբ  նրան  տվել  են  անկեղծ  խորհուրդ  և  նա  մերժել  է  ընդունել  այդ : Եթե  Բիդայի  գործունեությունը   չի  ընդունվել  որպես  Քուֆր  և  նրան  մեկուսացնելը  կօգնի  ,  որ  նա  վերադառնա  Սուննային ,  ապա  նրան  պիտի  մեկուսացնել  այդ  դեպքում :   Բայց ,  եթե  այդ  չի  օգնի ,  ապա  նրան  չպիտի  մեկուսացնել ,  քանի  որ  այդ  կհանդիսանա   Սուննայից  հեռացում : Նրան  պիտի  անկեղծ  խորհուրդ  տալ , իմաստուն  և  գեղեցիկ  ձևով :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. «Մուսուլմանին  չի  թույլատրվում  մեկուսանալ  իր  եղբորից  ավելի  քան  երեք  օր:» (Բուխարի#  5718)Առաքինի  հետևորդները ,  թող  Ալլահը  գոհանա  նրանցով ,  կբացատրեն  և  կլուսաբանեն  ամեն  Բիդա  Ղուրանի  և  Սուննայի  լույսի  ներքո:   Սա  միայն  գիտնականների  պարտքը  չէ ,  այլև  այն  ամեն  մուսուլմանի  պարտքն  է ,  ով  ականատես  է լինում  Ալլահի  Դինում  նորարարության  և  որը  ոչ  մի  հիմք  չունի  Շարիաթում :  Եթե  անհատը  կարող  է  բացահայտել  ճշմարտությունը ,  ապա նա պիտի  անի  այդ ,  այլապես  նա  պիտի  թողնի  այդ  հարցը  գիտնականներին ,  ովքեր  կլուսաբանեն  այն  մարդկանց  և  կհեռացնեն  'ապացույցը'  ,  որը  օգտագործվում  է  Բիդայի  մարդկանց  կողմից ,  ապահովելու  իրենց  նորարարությունը : ԲԻԴԱՅԻ  ՏԱՐԱԾՄԱՆ  ՊԱՏՃԱՌՆԵՐԸ.   Ալլահի  Շարիաթի  մերժումը  և  դրանից  բացի  ուրշ  բաներով  բավարարվելը :  Ալլահն  ասում  է .«Օ,  դուք ,  ովքեր  հավատացել  եք :  Հնազանդվեք  Ալլահին  և  հնազանդվեք  Մարգարեյին  և  նրանց ,  ովքեր  իշխանություն  ունեն  ձեր  վրա:   Եթե  դուք  ինչ  որ  բանի  դեմ  կանգնեք ,  ապա  դիմեք  Ալլահին  և  Մարգարեյին ,  եթե դուք  հավատում  եք  Ալլահին  և  Վերջին  Օրվան :  Այդպես  կլինի  լավ  և  հարմար վերջնական  որոշման  համար:» ( 4: 59).  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  Սուննային  չհետևելը  և  նրա  մերժումը :  Որքան  շատ  մարդ հեռանում  է  Սուննայից ,  այնքան  մոտ է նա    Բիդային :   Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) Սուննան  հարուստ  է  իր  գործողություններով ,  խրախուսանքներով  և  հաստատումներով :  Մարդ  կարիք  չունի   դիմելու  Բիդայի  գործունեությանը :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. «Ես  իրոք  թողել  եմ  երկու  բան ,  որոնցով  դուք  չեք  շեղվի,  Ալլահի  Գիրքը  և  Իմ  Սուննան ,  նրանք  չեն  բաժանվի  մինչ  ես  չհանդիպեմ  նրանց  Հաուդում :» (Հակիմ #319). Ղուրանի  իամստի  մտորելու  ձգտման  բացակայությունը  և  նրա  օգտագործումը ,  որպես  օրհնության  հասնելու  միջոց ,  ինչպես  նաև  Ալլահին  հիշատակելու  մերժումը  և  Դինի  հարցերով  չհետաքրքրվելը :  Ամենաբարձրյալ  Ալլահը  ասաց. «Եվ  ով  հեռանում է , (կուրացնում  է  իրեն  Ամենագթասիրտի  հիշատակելուց ), (այսինքն  Ղուրանը  և  Ալլահին) ,  Մենք   դնում  ենք  նրա  մոտ  Շայթան ,  որ նա լինի   քարին  (անբաժան  ուղեկցորդ  նրան):» (43:36). Մերժելով  ճիշտը  և  այն  չընդունելը , Ալլահն  ասաց. ««Եվ   երբ  ասեցին  նրան . « Վախեցիր  Ալլահից »,  նա  առաջնորդվում  է  հպարտությամբ  դեպի  ավելի  մեծ  մեղք :  Այսպիսով  բավարար  է  նրան  Դժոխքը   և  ամենավատն  է , իրոք , այդ  վայրը  հանգստանալու :»»(2:206).  Սուտ  գիտնականների  նշանակումը:  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. «Ալլահը  չի  հեռացնում  գիտելիքը , պոկելով  այն  իր  ստրուկներից :  Նա   այդպես  է  անում  հավաքելով  գիտնականներին , (մահացնելով),  մինչ  ոչ  մի  գիտնական  չի  մնում  ,  մարդիկ   վերցնում  են   իրենց  համար  անիմաց  ղեկավարներ ,  որոնց  հետ  խորհրդակցում  են   և  նրանք   տալիս  են  Ֆետուա ,  (կրոնական  որոշումներ)  առանց  գիտության  և  մոլորեցնում  են   մարդկանց  և  իրենք  էլ  շեղվում են:» (Բուխարի # 100).  Գրքերից  միայնակ   գիտելիք  փնտրելը  և  գիտնականներին  չայցելելը :  Ասում  են .''  Ում ' Շեյխը'  նրա  գիրքն  է ,  այսինքն  նա  կախված  է  միայն  գրքերից ,  նրա  սխալները   կլինեն  ավելի  շատ  քան  նրա  ճշգրտումները : Մարդ  պիտի  խուսափի   այնպիսի  գրքեր  կարդալուց ,  որոնք   մեծացնում  են  կասկածելի  պահերը :  Ումար  իբն  ալ-  Խատաբը ,  թող  Ալլահը  գթա  նրան , կարդում  էր  նամակներ ,  որոնք  եկել  էին   նրան  Գրերի  մարդկանց   կողմից  և  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  բարկացավ  և  ասաց. « Դու  համոզվա՞ծ  չես  դրանում ,  (այսինքն  Դինում) , օ, Խատաբի  որդի :  Երդվում  եմ  նրանով ,  Ում  ձեռքերում  է  իմ  կյանքը ,  ես  բերել  եմ  ձեզ  Շարիաթ ,  որը  պարզ  և  առաքինի  է : Մի  հարցրեք  նրանց  ոչինչ ,  քանի  որ  նրանք  կարող  են   տեղեկացնել  ձեզ   ճշմարտություն  և  դուք  չեք  հավատա  դրան ,  կամ  նրանք  կարող  են  տեղեկացնել  ձեզ    կեղծ  բաներ  և  դուք  կհավատաք  դրան :  Երդվում  եմ  Նրանով ,  Ում  ձեռքերում  է  իմ  կյանքը ,  եթե  Մովսեսը (Խ.Ա.Ո.Ն  )կենդանի  լիներ ,  նա  այլ  ընտրանք  չէր  ունենա ,  քան  հետևել  ինձ:» (Ահմեդ #15195). Հստակ  գիտելիքներ  չտարածելը ,  այնպիսիք  ,  երբ  գիտնականները  կմնան  հեռու  մարդկանցից ,  լուռ  և  չեն  տա  գիտելիքները ,  որոնք  նրանք  ունեն : Ամենաբարձրյալ  Ալլահը  ասաց. « Իրոք ,  նրանք ,  ովքեր  թաքցնում  են   պարզ  ապացույցները ,  առաջնորդությունները  և  վկայությունները ,  որոնք  Մենք  ուղարկել  ենք ,  այն  բանից  հետո , երբ  Մենք  դրանք  պարզ  ենք  դարձրել  Գրքի  մարդկանց  համար , անիծված  են  Ալլահից   և  անիծված  են  անիծվողներից :   Բացի  նրանցից ,  ովքեր  զղջում  են  և  լավ  արարքներ  են  անում   և  բացահայտ  հայտարարում  են  ճիշտը ,  ինչ  թաքցրել  են :  Նրանց  զղջումը  ես  կընդունեմ :   Եվ  ես  Մեկն  եմ ,  Ով  ընդունում  է  զղջումը ,  Ամենագթասիրտը :» (2: 159-160).  ԴԻՆՈՒՄ  ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ  և  ՖԱՆԱՏԻԶՄԸ. Դրանք  պատճառներից  մեկն  են ,  ինչու  Բիդան  և  Շըրկը  տարածվում  են  մարդկանց  մեջ :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. « Զգուշացեք  Դինում  ծայրահեղականություններից ,  քանի  որ   իրոք,  նրանք  ձեզանից  առաջ    կործանվել  են   Դինում  իրենց  ծայրահեղականությունից :» (Իբն  Հիբան # 3871). Հենվել  տրամաբանությանը , Դինի  հարցերում  եզրակացություն  անելուց : Ամենաբարձրյալ  Ալլահը  ասաց. « Հավատացյալի  համար  չէ ,  տղամարդ  թե  կին ,  երբ  Ալլահը  և  Նրա  Մարգարեն   որոշել  են  հարց ,  որպեսզի  նրանք   ամրագրում  անեն  իրենց  որոշումներում : Եվ   ով  չի  հնազանդվում  Ալլահին  և  Նրա  Մարգարեյին ,  նա  իրոք մոլորվում  է  պարզ  սխալում:» (33:36). ՀԵՏևԵԼ  ԿՐՔԵՐԻՆ  և  ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ .  Ալլահն  ասում  է . «Դու  տեսե՞լ  ես  նրան ,  ով  իր  սին  ցանկությունները  վերցրել  է  ինչպես  (իլահ),  աստված   և  Ալլահը  իմանալով  նրան  այդպիսին , թողել  է  մոլորված ,  դրոշմել  է  նրա  լսողությունը  և  նրա  սիրտը  և  քող  է գցել  նրա  տեսողության  վրա :  Ով՞  կարող  է  առաջնորդել  նրան  Ալլահից  հետո:  Դու չե՞ս  հիշի :»( 45: 23). Կուրորեն  հետևել  մարդկանց  կարծիքներին  և  կրկրօրինակել  նրանց  Դինի  հարցերում ,  մինչ  այն  հիմնված  չէ   գիտելիքի  կամ  պատեհ  առաջնորդության  վրա  և  այս  հարցերը  չեն  վերաբերվում  Ալլահի  Գրքին  և  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) Սուննային :  Ալլահն  ասում  է . ««Երբ  նրանց  ասում  են .«  Հետևեք  ինչ  Ալլահը  ուղարկել  է ձեզ :» Նրանք  ասում  են .« Ոչ,  մենք  հետևում  ենք   ինչին  մեր  հայրերն  են  հետևում :»   Նրանք  կանեն  այդ , նույնիսկ  եթե  նրանց  հայրերը  չե՞ն  հասկացել ,  ոչ  էլ  ուղղորդվել  են :»» (2: 170). ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ  ՎԱՏ  ՄԱՐԴԿԱՆՑ   և  ՎԱՏ  ՄԻՋԱՎԱՅՐԻ  ՀԵՏ .  Ալլահն  ասում  է.««Եվ  հիշիր  Օրը ,  երբ  սխալվողը   կկծի  իր  ձեռքերը  և  կասի .« Օհ,  Եթե ես   վերցնեյի  Մարգարեյի , ((Մուհամեդի) (Խ.Ա.Ո.Ն)) ուղղին:» «Ահ,  անիծվեմ  ես ,  երանի  վերցրած  չլինեյի  սրան  կամ  նրան  ինչպես  ընկեր :» « Նա  իրոք  տարել  է ինձ   շեղ  ճանապարհով  Հիշատակումից ,( Ղուրանից) ,  այն  բանից  հետո , ինչ  այն  եկել  է ինձ  մոտ :  Եվ  Շեյթանը   լքում  է  մարդուն  կարիքի  ժամին :»»( 25: 27 – 29). ԲԱՐԻՔ  ՉՔԱՐՈԶԵԼԸ  և  ՉԱՐԻՔԸ  ՉՄԵՐԺԵԼԸ .  Ալլահն  ասաց. «Թող  ձեզանից  գա մարդկանց  մի  խումբ ,  ով  կհրավիրի  բոլորին  դեպի  բարիք  (Իսլամ ) միանալով  Ալ- Մարուֆին  (այսինքն  Իսլամական  Միաստվածությանը  և  այն  ամենին ,  ինչ  Իսլամը    հրամայում  է  անել ),  և  արգելի  Ալ- Մունկար  (այսինքն,  բազմաստվածությունը  և  անհավատությունը  և  այն  ամենը  ինչ  Իսլամը  արգելել է) :  Եվ  նրանք  են ,  որ  հաջողակ  կլինեն :» (3: 104) Մարգարեն(Խ.Ա.Ո.Ն)  ասաց. «Մարգարեները  եկել  են  նախորդ  ազգերին ,  իրենց  օգնականներով  և  օժանդակությամբ  և  ուղեկցորդներով ,  ովքեր  ընդունել  են  այդ  Մարգարեյի  Սուննան:  Նրանցից  հետո  եկան  մարդիկ ,  ում  դիրքորոշումը  հակառակ  էր  իրենց  գործողություններին  և  ում  գործողությունները   հակառակ  էին  հրամաններին :  Այսպիսով ,  նա ,  ով  պայքարում  է  նրանց  դեմ  իր  ձեռքերով ,  նա  հավատացյալ է , և  ով   պայքարում  է  իր  լեզվով ,  նա  հավատացյալ  է , և  ով  պայքարում  է  իր  սրտով  նա  հավատացյալ  է ,  և  դրանից  վեր  Իման  չկա :» (Մուսլիմ# 50). ՀԵՏևԵԼՈՎ  ՇԱՐԻԱԹԻ  ԿԱՍԿԱԾԵԼԻ  ՏԵՔՍՏԵՐԻՆ,  ՈՐՈՆՔ  ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ՉԻ  ՀԱՍԿԱՆՈՒՄ .   Ալլահն  ասում է .«Այդ  Նա է , Ով  ուղարկել  է  քեզ , ((Մուհամեդ) (Խ.Ա.Ո.Ն )) Գիրքը (Ղուրանը) : Այնտեղ  կան  Տարբերակներ ,  որոնք լիովին  պարզ  են ,  նրանք  Գրքի  հիմքն  են  և  դրանք  ալ-ահկամ , (պատվիրանների  Տարբերակներն  են)  և  ալ-ֆարդ ( պարտադիր  պարտավորությունների   Տարբերակները)  և  ալ-հուդուդ  (օրինական  օրենքների տարբերակները  պատիժների  համար)  են  և  ուրիշներ ,  որոնք  լիովին  պարզ  չեն :   Այսպիսով ,  նրանց համար ,  ում  սրտում  կա  տարանջատում  ճշմարտությունից ,  նրանք  հետևում են   ինչ լիովին  պարզ  չէ ,  փնտրելով  Ալ-Ֆիտնահ ( բազմաստվածություն ,  փորձություն   և  գաղտնի  իմաստներ) , բայց   դրանք  պահպանված  են  Ալլահի  կողմից :  Եվ    նրանք ,  ովքեր   ամուր  հիմնված  են  գիտելիքին  ասում  են .«  Մենք  հավատոմ  ենք  դրան , ամենին  (և պարզին  և  անհասկանալիին ),  քանի  որ  դրանք  Ռաբբից  են :»  Եվ  ոչ  ոք  չի  ստանում  հորդորանք ,  բացի  մտածող  մարդուց :»»( 3:7).  ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ԱԼ-ՎԱԼԻ  և ԱԼ_ ԲԱՐԱՅԻ ՄԻՋև  (ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ  և  ՍԵՐ  ՀԱՆՈՒՆ  ԱԼԼԱՀԻ):  Պետք  է  սիրել  թշնամիներին  հանուն  Ալլահի , քանի  որ  այդ  սերը  կտանի   նրանց մրցակցության:  Աբու  Վաքիդ ալ- Լայթին,  թող  Ալլահը  գոհանա  նրանով ,  ասաց. ««Երբ  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  նվաճեց  Մեքքան ,  մենք   դուրս  եկանք  նրա  հետ , մարտից  առաջ  Հավազին  ցեղով ,  մինչ  մենք  հասանք   լոտոսի  ծառի ,  որը  կոչվում  էր  «Դհր Անվաթ» ,  որը   անհավատները  երկրպագում  և կոչում էին :  Մենք  ասացինք . «Օ, Ալլահի  Մարգարե,  ցույց  տուր  մեզ  «Դհատ Անվար»  ինչպես նրանք  ունեն :  Ալլահի Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. « Ալլահը  Հզոր է:  Իսրայելի  որդիք  հարցրեցին  Մովսեսին «Ցույց  տուր մեզ  աստված  նրանց  նման :  Իրոք ,  դուք  մարդիկ  եք ,  ովքեր  չգիտեն:»  Հետո  Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. «Իրոք ,  դուք կմրցակցեք  և  կհետևեք  նրանց ,  ովքեր  ձեզանից  առաջ  էին :»»( Իբն  Հիբան# 6702).  Ջանք  գործադրել  հասնելու  հիմնական կամ  եզրահանգիչ  հարցի ,  որը  չի  ենթադրում  այդ  և  հարցերի  դուրս  բերելը  տեքստային  ապացույցներից ,  որոնք  կապ  չունեն  դրա  հետ :  Պետք  է  նաև  իմանալ ,  որ  կան  հադիթներ ,  որոնք  իրական  չեն ,   քանի  որ  գոյություն  ունեն   սովորույթի  աղավաղում  ,  որոնք  պիտի  իմանալ   և  չտարածել   և  չօգտագործել  որպես  ապացույց  ամեն  հարցում : Կան  նաև  թույլ  Հադիթներ :  Որոշ   գիտնականներ  օրինական  են  դարձնում  այդ  հադիթների  օգտագործումը ,  որպեսզի  մարդկանց  դրդեն  անել  առաքինի  արարքներ , քանի  դրանք  չեն  հակասում  իրականներին :  Բայց  դրանք  չեն  կարող  օգտագործվել   երկրպագման  գործողությունների  իրականցմանը :  Երկրպագման  գործողությունները   հաստատվում  են   իրական  հադիթներից ,  որոնք  հավաստի  փոխանցված  են  Մարգարեյից (Խ.Ա.Ո.Ն) : ԼԱՎ  ԱՐԱՐՔՆԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ  ՊԱՅՄԱՆՆԵՐԸՍտրուկների  արարքները  չեն  ընդունվի , մինչ  երկու  պայմաններ  չիրականացվեն .1-ին Պայման.  Անկեղծություն,  այսինքն ,  արարքները  պիտի  արվեն  անկեղծ ,  հանուն  Ալլահի :  Ալլահն  ասում  է .« Նրանց   հրամայված  էր ,  որ  նրանք  երկրպագեն  Ալլահին  և  ոչ ոքի  բացի  Միայն  Նրանից  , ( խուսափեն  տալ  զուգընկեր  Նրան ), ներկայացնեն  Աս-Սալաթ  և  տան  Զաքյաթ  և  սա  է  ճիշտ  Դինը :» (98:5) Ամենաբարձրյալ  Ալլահը  ասաց Քուդսի Հադիթում [16]«Ես  զուգընկերոջ  կարիք  չունեմ :  Ով  արարք  է անում  զուգակցելով  Ինձ  հետ  ընկեր ,  ես  կթողնեմ  նրան  նրա  Շըրկում :» (Մուսլիմ #2985)2-րդ  ՊԱՅՄԱՆԸ.  Հետևել Մարգարեյի Խ.Ա.Ո.Ն  օրինակին :  Այսինքն ,  երկրպագել  այնպես ,  ինչպես  նա  էր  երկրպագում :  Այս  պայմանը  ճիշտ  չի  լինի ,  եթե  վեց  բան  հաշվի  չառնվի. Ա. ԵՐԿՐՊԱԳՄԱՆ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ  ՊԱՏՃԱՌ. Եթե  մարդ  երկրպագում  է  Ալլահին ,  որոշակի  պատճառով ,  որը  ընդունված  չէ  Շարիաթով,  նրա  գործողությունը  կընդունվի  որպես  մերժվող  Բիդա:ՕՐԻՆԱԿ.  Որոշ  մարդիկ  ներկայացնում  են  երկրպագման  որոշակի   գործողություն  Ռաջաբ  ամսվա 27-րդ  օրը :  Նրանք   ասում  են ,  որ  Մարագարեն (Խ.Ա.Ո.Ն)  այդ  գիշերն  է  գնացել  Գիշերային  Ճանապարհորդության :   Գիշերային  աղոթքը  ընդունելի  երկրպագում  է ,  բայց  պատճառը ,  որ  այն  նշված  է  այդ  գիշերը   Շարիաթով   խրախուսված  չէ :  Այս  տեսանկյունից  ելնելով  մարդ  կարող  է  պարզ  տարբերակել  Բիդան Սուննայից : Բ.  ԴՐԱ  ՏԵՍԱԿԸ.  Երկրպագման  գործողությունը  պիտի  համաձայնեցվի  Շարիաթի  հետ այս  տեսակում :  Եթե  մարդ  երկրպագում  է  Ալլահին   այնպիսի  գործողությամբ ,  որը  ընդունված  չէ  Շարիաթով ,  ապա  այն  չի  ընդունվի : ՕՐԻՆԱԿ.  Եթե   մարդ  մորթում  է  ձի  , ինչպես  զոհաբերման  կենդանի  Դուհլ-Հիջր  ամսում,  ապա  այն  չի  ընդունվի ,  որովհետև  նա  խաբում  է Շարիաթին  այս  հարցում ,  քանի  որ  զոհաբերվող  կենդանին  կարող  է լինել  ուղտ, այծ,  ոչխար  և  եղջերավոր  անասուն : Գ. ԴՐԱ  ՔԱՅԼԵՐԸ.  Եթե  մարդ  ցանկանում  է  աղոթել  լրացուցիչ ,  ապա այն  չի  ընդունվի մինչ    չկատարվեն  Շարիաթի  կողմից  ընդունված պարտադիր   աղոթքները :  Նույն  կերպ,  եթե  մարդ  աղոթում  է  Դհուր  աղոթքը  հինգ  կքանիստով ,  ապա  այդ  աղոթքը  չի  ընդունվի:Դ. ԴՐԱ  ՄԵԹՈԴՆԵՐԸ.  Եթե  մարդ  վուդու  է անում  և  լվանում  է  ոտքերը  սկզբում  և  հետո   սրբում  է գլուխը ,  ապա  մենք  կարող  ենք  ասել ,  որ  այս  վուդուն  զրո  է ,  քանի  որ  վուդուն  պիտի  կատարվի  հերթականությամբ : Ե.  ԴՐԱ  ԺԱՄԱՆԱԿԸ.  Եթե  մարդ   զոհաբերում  է  կենդանին  Դուհլ- Հիջա  ամսվա  առաջին  օրերին ,  ապա  այն  չի  ընդունվի ,  քանի  որ  նա  դա  չի  արել  համապատասխան  ժամանակ : Զ. ԴՐԱ  ՎԱՅՐԸ . Եթե  մարդ  Իթիկաֆտ  է  արել  ուրիշ  վայրում ,  այլ   ոչ  թե  Մզկիթում ,  ապա  այն չի  ընդունվի  ճիշտ ,  որովհետև  պիտի  արվի  Մզկիթում : [17] ԲԻԴԱՅԻ  ՎՏԱՆԳՆԵՐԸ.Կա  հսկայական  վտանգ  հետևելով  Բիդայի  գործողություններին :  Իսլամի  թշնամիները  կգրոհեն Իսլամի  և  Մուսուլմանների  վրա  դրա  միջոցով :  Այսպիսով ,  ամեն  մուսուլման , պիտի  ուշադիր  լինի ,  որպեսզի  գործիք  չդառնա  վնասելու  Դինը  կամ  մուսուլմաններին  ամեն  պարագայում :  Ավելին,  Մուսուլմանը  չպիտի  ծածկի  կամ  թաքցնի  Բիդայի  մարդուն:Իսլամի  թշնամիները  կարող  են  բաժանել  Մուսուլմաններին  այս  տարբեր  գործողություններով : Երբ  Բիդայի  գործողությունը  տարածվում է ,  Սուննայի  գործողությունը   մարդկանց  կողմից  լքվում  է :  Բիդայի  գործունեության  տարածումը  կտանի  Ալլահի  Դինից  հեռացման :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. «Իմ  Ումման  կբաժանվի  յոթանասուն  երեք  աղանդի ,  ամենաուժեղը  կլինի  այն ,  որի  մարդիկ    նախապատվություն  են  տալիս  իրենց  ինտելեկտին   և  անալոգներ  են  ստեղծում , հայտարարելու  օրինականը  անօրինական  և  անօրինականը  օրինական :» (Հակիմ #8325)Ամեն  դեպքում ,  մարդ  պիտի  համոզվի ,  որ  երկրպագման  բոլոր  գործողությունները ,  որոնք  նա  կատարում  է ,դեմ  չէ  Շարիաթին :  Ինչ  հարմար  է դրան  պիտի  ընդունվի  և  ինչը  այդպիսին  չէ,  պիտի  մերժվի :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. «Ես  թողել  եմ  ձեզ  հետ  երկու  բան...  դուք  չեք  շեղվի  հետևելով  դրանց :  Ալլահի  Գիրքը  և  իմ  Սուննան,  նրանք  չեն  բաժանվի ,  մինչ  չեն  միանա  ինձ  հետ  իմ Հաուդում  Հարության  Օրը:» ( Հակիմ 319)Ոչպեսզի  մարդ  պահպանի  իրեն ,  ապա  նա  պիտի  խուսափի  անել  ամեն  ինչ ,  ինչ  դեմ  է  Ալլահի  Գրքին  և  Նրա  Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) :Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. «Ստել  իմ  դեմ ,  նույնը  չէ ,  ինչ  ստել  որևէ  ուրիշ  մեկի  դեմ :  Ով  ստում  է  իմ  դեմ ,  թող  համոզված  լինի  նրա  նստավայրը  կլինի  Դժոխքում :» (Մուսլիմ# 4)Ով  ցանկանում է  հաջողակ  լինել  և  հույս  ունի  Ալլահի  պարգևին ,    նա   պիտի  հետևի  Ալլահի  Մարգարեյի  (Խ.Ա.Ո.Ն)  օրինակին :  Ամենաբարձրյալ  Ալլահը  ասաց. «Ասա,  եթե  դու  սիրում  ես  Ալլահին ,  ապա  հետևիր  ինձ  և  Ալլահը  կսիրի  քեզ  և  կների քեզ  քո մեղքերը  և  իրոք , Ալլահը  ամենաներող  և  գթասիրտն  է :» (3: 31)Մարդը  չպիտի  մրցի  և  հետևի  որևէ  ուրիշ  անհատի ,  քանի  որ  նրանք  անսխալական  չեն ,  նրանք  սխալներ  են  գործում  և  ունեն  աշխարհիկ  ցանկություններ  և  կարող  են  հետևել  իրենց  կրքերին :  ԶԳՈՒՇԱՑՈՒՄ  և   ՀՈՐԴՈՐԱբդուլահ իբն ադ-Դայլամին  ասաց. «Ինձ  հասել  է ,  որ  Դինը  կճեղքվի  և  կկորի  լքելով  Սուննան :  Մարդիկ  կլքեն  այն  յուրաքանչյուր  գործողությամբ,  ինչպես  պարանը թուլանում  և  թուլանում է:» (Ադ- Դարիմի# 98)Մեզանից  յուրաքանչյուրը պիտի  հետևի  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  Սուննային  և  ամեն  կերպ  ջանք  գործի  տարածել  այդ  մարդկանց մեջ  և  իրագործել  այն :  Բարիք  կարելի  է սպասել  միայն  այն  դեպքում ,  երբ  մարդ  իրագործում  է Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  Սուննան ,  լինի  դա  արտահայտություն կամ  գործողություն  և  երբ  նա  դուրս  է  հանում  Դինում  ամեն  նորարարություն : Սա  պարտադիր  պայման  է մեզանից  յուրաքանչյուրի  համար ,  երբ  նա  լսում է  որևէ  բան ,  որը  հակասում  է Շարիաթին ,  տալ  անկեղծ  բացատրություն  և  խորհուրդ  և  լուսաբանում ,  այնպես ,  որ  նա  ունենա  մեծ  պատիվ   պաշտպանելու  Ալլահի  Դինը :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. «Փոխանցեք  ինձանից  նույնիսկ  մեկ  այաթ ,  (տարբերակ ) և  ձեր  վրա  մեղք  չի  լինի ,  եթե  դուք   տաք  Իսրայելի  Երեխաների   պատմությունները  և  ով, ասի  սուտ  իմ  դեմ ,  թող  հաստատի  իր  նստավայրը  Դժոխքում :» (Բուխարի# 3274)Բիդայի  վերացումը  համայնքի  միասնական  պարտավորություն  է:Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)   ասաց. «Ով  ձեզանից  տեսնում  է  սխալ ,  թող  փոխի   այն  իր  ձեռքով ,  բայց   եթե  նա  չի  կարող ,  ապա  թող  անի  այդ  իր  լեզվով ,  բայց  եթե  նա  չի  կարող ,  ապա  թող   փոխի  այդ  իր  սրտում  և  դա  Իմանի  ամենաթույլ  ճյուղն  է :» (Մուսլիմ# 49  ) Մարդ  պիտի  Դաուա  անի  և   կոչի  Ալլահի  ուղղուն ,  ինչպես  Ալլահի  խոսքերն  են  ասում.«Հրավիրիր  ,  քո Ռաբբի  ուղղուն  իմաստությամբ  և  արդար  քարոզով  և  վիճիր  նրանց  հետ  այնպիսի  ձևով ,  որը  լավ  է :  Ճշմարիտ ,  քո  Ռաբբը  գիտի  լավագույնը ,  ով  է  շեղվել  Իր  Ուղղուց  և  Նա  լիովին տեղյակ  է  նրանցից  ,  ովքեր  ուղղորդված  են :» (16: 125)Կրոնական  հարցերը  չպիտի  վերցվեն  անվերապահորեն  ամեն  մարդուց ,  կամ  քարոզչից ,  ով  հայտարարում  է ,  որ  ունի  գիտելիք  և  հասկացություն :  Դինը  պիտի  վերցնել  նրանցից ,  ում  վստահում  են  Դինում ,  գիտելիքում  և  առաքինությունում :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. «Իրոք  գիտնականները  Մարգարեների  ժառանգորդներ  են :  Մարգարեները   չեն  թողել  իրենց  ետևից  Դինար  կամ  Դիրհամ ,  բայց  նրանք  թողել  են  գիտելիք ,  այսպիսով ,  ով  վերցնում  և  սովորում  է  այդ  նա  վերցնում  է  մեծ  պատիվ  և  բաժին :» (Իբն  Հիբբան #88 )Մենք  պիտի  հիշենք  Մարգարեյի( Խ.Ա.Ո.Ն)  խոսքերը. «Ով  կոչում  է  առաջնորդման ,  նա  կստանա  պարգև  հավասար  նրանց  պարգևի ,  ովքեր  հետևում  են  նրան ,  մինչ  նրանց  պարգևը  չի  նվազի :  Եվ  նա ,  ով  կոչում  է  մոլորության ,  նա  կստանա  մեղք ,  որը  հավասար  է նրանց  մեղքերին ,  ովքեր  հետևում  են  նրան ,  մինչ  նրանց  մեղքերը  չեն  նվազում :» ( Մուսլիմ #2674)Նույնպես  նա ,  ով  տանում  է  մարդկանց  չարիքի ,  Բիդայի ,  հանդիսանում  է  չարիքից  մեկը :  Նա  կստանա  իր  մեղքը  և  նրանց  մեղքերը ,  ովքեր  հետևում  են  նրան :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)   ասաց. «Իրոք  ամենաճշմարիտ  խոսքը  Ալլահի  Գիրքն  է   և  լավագույն  ուղղությունը  Մուհամեդի   ուղղորդումն  է :  Եվ   Ամենաչարիքը  նարարաություններն  են   և  ամեն  նորարարություն   Դինում   մոլորություն  է  և  ամեն  մոլորություն    կտանի  Դժոխք :» ( Իբն Խուզայմա  #1785) Ինչպես   վերը  հիշվել  է ,  Ալլահի  Դինում  լուրջ նորարարությունները   վտանգավոր  են ,   այսպես  որ  նա ,  ով  ցանկանում  է  գործել  որևէ  արարք ,  պետք  է  հաշվի  առնի  արդյոք  այդ   խրախուսված  է  շարիաթով : Եթե  այդ  խրախուսված  է ,  ապա  նա   պիտի  իրականացնի  այդ  և  առաջնորդի  մարդկանց  ,  բայց ,  եթե  այն  չի  համապատասխանում  Շարիաթին,  ապա  նա  պիտի  թողնի  այդ  արարքը  և  զգուշացնի  մարդկանց  դրանց  դեմ :  ԲԱՌԱՐԱՆ1. ԱԿԻԴԱ.  Կրոնի  հավատք2. ԲԻԴԱ.   Նորարարություն ,  այստեղ   այն  վերաբերվում  է  կրոնական  նորարաությանը :3. ԴԻՆԱՐ & ԴԻՐՀԱՄ.  Գումարի  տեսակ4. ՖԱՐԻԴԱՀ.  Երկրպագման   պարտադիր ն գործողություն 5.ՖԻՏՆԱՀ.  Փորձություն , աղետ և  դժբախտություն 6.  ՀԱԴԻԹ .  Մարգարեական  Սովորություն 7. ՀԱՈՒԴ . Ավազան ,  որը  Ամենաբարձրյալ  Ալլահը  տվել  է  մեր  Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն ) Հարության  Օրը :  ՈՎ  ըմպում  է  դրանից  մեկ  անգամ ,  երբեք  այլևս  ծարավ  չի  զգում: 8. ՀՈՒԴՈՒԴ . Պատիժ  Իսլամում 9. ՀՈՒԿՄ . Կառավարու10. ԻՋՏԻՀԱԴ.  Ընդհանուր  այն  ջանքերի   կենտրոնացում  է :  Այս  գրքում  այն  վերաբերվում  է   ֆիզիկական  ջանքին ,  հարցի  լուծման  համար : 11. ԻԹԻԿԱՖ .  Ընդհանուր   առմամբ  այն  վերաբերվում  է  մեկուսացմանը :  Իթիկաֆը  երկրպագման  գործողություն  է ,  որի  ժամանակ  անձը   մեկուսանում  է  Մզկիթում ,  Ալլահին  երկրպագելու : 12. ԻՄԱՆ.  Հավատք13.  ՋԵՆՆԱ. Սա  Երկնային  Այգիներն  են ,  որոնք Ալլահը  պարգևում  է  իր  առաքինի  ստրուկներին  Մահից  հետո :  Այն  սխալ  մեկնաբանված  է  ինչպես «Դրախտ:»14.  ԿՈՒՖՐ.  Անհավատություն 15. ՆԱՖԼ.  Երկրպագման  գերկարևոր  գործողություններ16. ՇԵՅԹԱՆ .  Սատանա17. ՇԱՐԻԱԹ . Իսլամական   իրավաբանական   Օրենք 18. ՇԸՐԿ.  Ալլահին  զուգընկեր  տալը19. ՍՈՒՆՆԱ .  Այն  ունի  ավելի  քան  մեկ  իմաստ:  Կարող  է  վերաբերվել .Ա.  Մարգարեական  սովորությանը Բ.  Կառավարմանը,  այսինքն   այն  կարող  է  նշանակել   ,  որ  գործողությունը   համապատասխանում  է  Սուննային :20. ՏԱՐԱՈՒԻՀ . Գիշերային  աղոթքներ ,  որոնք  կատարվում  են  Ռամադան  ամսվա  ընթացքում : 21. ՏԱԿՈՒԱ.  Առաքինություն 22. ՈՒՄՄԱ .  Ազգ23. ՎԱԼԻ. Առաքինի ,  աստվածավախ  մուսուլման ,  ովտեղյակ  է  Ալլահից ,  հետրում  է  երկրպագման  գործողություններին  և  հեռու  է  մնում  անօրինական  բաներից : [1] Մադարիջ աս-Սալիկին.  Էջ. 254-256[2] Թայսիր ալ-Քարիմ  առ-Ռահման  ֆի  Տաֆսիր  Քալամ ալ- Մաննան   Շեյխ աս- Սաադից ,  թող  Ալլահը  գոհանա  նրանով :[3] Իբիդ[4]  Ջամի ալ- Աուլում  ուալ –Հիկամ 1 / 120[5] Ֆատաուա ալ-Կուբրա էջ. 178-179[6] Վերցված  է abdaa , աբդաա  բառի  արմատից ,  որը  նշանակում  է  ծնունդ  տալ :[7] Տայսիր ալ-Կարիմ առ-Ռահման ֆի Տաֆսիր Կալամ ալ-Մաաննաան , գրված Շեյխ աս-Սադի կողմից , թող Ալլահը  գթա  նրան. Էջ. 725[8] Ֆատուա  ալ- Կուբրա էջ. 194[9] Ջրհորը ,  որը  Ալլահը  նվիրել  է  Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) ,  ով  կըմպի  դրանից  մեկ  անգամ ,  երբեք  այլևս  ծարավ  չի  զգա :[10] Ֆաթ ալ-Բարի 13/302[11] Ուսուլ  ալ- թիկատ 1/ 72[12] Իգհատատուլ Լահֆան 1/ 159[13] Տալբիս Իբլիս էջ.14[14] Իբիդ.[15] Իգատատուլ Լահֆան 1/ 213[16] Հադիթ Քուդսի , դրա  իմաստը  Ալլահից  է ,  մինչ  խոսքերը Մարգարեյից :[17]Ալ Իբդա ֆի Քամալ աշ-Շար , շեյխ  Մուհամեդ իբն Ութեյմինի համար

المرفقات

2

ՑԱՆԿԱՑԱԾ ԿՐՈՆԱԿԱՆ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՇԵՂՈՒՄ
ՑԱՆԿԱՑԱԾ ԿՐՈՆԱԿԱՆ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՇԵՂՈՒՄ