البحث

عبارات مقترحة:

الباطن

هو اسمٌ من أسماء الله الحسنى، يدل على صفة (الباطنيَّةِ)؛ أي إنه...

المقتدر

كلمة (المقتدر) في اللغة اسم فاعل من الفعل اقْتَدَر ومضارعه...

الحسيب

 (الحَسِيب) اسمٌ من أسماء الله الحسنى، يدل على أن اللهَ يكفي...

Մարգարեի աղոթքը ( Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան)

الأرميني - Հայերեն

المؤلف محمد بن صالح العثيمين ، EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)
القسم كتب وأبحاث
النوع نصي
اللغة الأرميني - Հայերեն
المفردات الصلاة - صفة الصلاة
Մարգարեի աղոթքը ( Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան)

التفاصيل

Մարգարեի աղոթքը ( Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) Մարգարեի աղոթքը ( Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան)  Մարգարեի աղոթքը ( Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) Մարգարեի աղոթքը ( Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան)1.    Մտադրություն: Ստրուկը մտադրվում է անել Ալլահին երկրպագելու ծիսակատարություն և աղոթել՝ ասելով մտադրությունը իր սրտում: Չէր հիշացվում, որ մարգարեն (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) կամ նրա ուղեկիցները ասել են մտասրությունը լեզվով կամ ասել են. «Ես կատարում եմ այսպիսի աղոթք»:2.    Թաքբիրա ալի-իհրամ (Ալլահին մեծարում, ասելով աղոթքը մտնում է աղոթելու սուրբ վիթակի մեջ): Մարգարեն (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան), երբ կանգնում էր աղոթքի համար, դառնում էր երեսով դեպի Քիբլը ու ասում էր. «Ալլահու աքբար» (մեծն Ալլահ): Նա բարձրացնում էր ձեռքերը ականջների կամ ուսերի բարձրության, արանց ձեռքերի մատները ծալելու, իսկ ափերը ուղղված էին դեպի Քիբլը, ալնուհետև դնում էր աջ ձեռքը ձախին և սնում կրծքի ձախ կողմը:3.    Այնուհետև կարդում էր դուա ալ-իստիֆտահ (մեկնարկի աղոթք). «Օ Ալլահ: Հեռացրու ինձ մեղքերից՝ ինչպես առանձնացրեցիր արևելքը արևմուտքից: Օ Ալլահ: Մաքրի ինձ մեղքերից՝ ինչպես մաքրվում է սպիտակ զգեստը կեղտերից: Օ Ալլահ: Լվա իմ մեղքերը ջրով, ձնով ու կարկուտով» (հադիսը համապատասխանեցված է):Երբեմն նա բացում էր  աղոթքը հետևյալ դուայով. «Օ Ալլահ: Փառք քեզ: Օրհնված է անունը քո: Ինչպես քո մեծությունն է: Չկա աստվածություն քեզանից բացի»: (Ահմադ, ատ-Թիրզիմի, Աբու Դաուդ, ան-Նասաի):4.    Ալ-Իստիքտահ դուայից հետո նա ասում էր. «Անցնում եմ Ալլահի հովանավորությանը խոցելի շայտանից»:5.    Այնուհետև նա կարդում էր սուրան (հատվածը). «ալ-Ֆատիհա»: Երբեմն այաթը «Հանուն Ալլահ ողորմողի, բարեխղճի» Նա բարձր ասում էր: Ավելի հաճախ նրան իր համար և դա հաստատված է Սուննայով: Երբ նա վերջացրեց կարդալ «ալ-Ֆատիխը» ասում էր. «Ամեն»: Երբ նա բարձր կարդում էր ղուրանը բարձրաձայն ասում էր. «Ամեն» և դա կրկնում էին նրա հետևը կանգնածները: Մարգարեի  (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) կարդալը շարունակական էր: Նա կանգ էր առնում ամեն այաթի (բանաստեղծություն) վերջում և ձայնը երկարացնում էր դա (ալ-Բուխարի): Սալամի ումմը պատմում էր, որ Ալլահի ուղարկյալը  (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) կարդում էր. «Հանուն մեծն ու բարեսիրտ Ալլահի: Փառք Ալլահին՝ աշխարհների աստծուն, աղոթք բարեսրտին: Դատաստանո օրվա տիրակալին...» (Ահմադ, Աբու Դաուդ, ատ-Թիրմիզի):6.    Երբ մարգարեն  (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) վերջացնում էր կարդալ «ալ-ֆատիխը», հետևում էր նրա լռությունը (Ահմադ, Աբու Դաուդ, ատ-Թիրմիզի):7.    «Ալ-ֆատիխը» կարդալուց հետո նա կարդում էր ուրիշ սուրա: Նա երկարացնում էր կարդալը առավոտյան աղոթքի ժամանակ: Որոշ անգամներ կարճացնում էր ուղևորության կամ այլ պատճառներով:Մնացած աղոթքներին նա կարդում էր սուրաներ կամ դրանց հատվածները՝ միջին տևողությամբ:8.    Ղուրանի կարդացումից հետո մարգարեն (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) լռում էր ինչքան ցանկանում էր նրա հոգին (ատ-Թազիմի՝ իսնադում կա ճամփորդող մասնիկ) մինչ գոտկային խոնարհը: Այնուհետև նա բարձրացնում էր ձեռքերը մինչև ուսերը կամ ականջները և փառաբանում Ալլահին, իսկ հետո կատարում էր գոտկային խոնահը: Նա դնում էր ձեռքերի ափերը ծնկներին՝ ասես սեղմելով և տարածում նատները: Նա հանում էր ձեռքերը կոնքերից, ուղղում և հավասարեցնում էր մեջքը: Գլուխը գտնվում էր մեջքի ուղղությամբ՝ ոչ բարձր, ոչ էլ ցածր: Գոտկային խոնարհի ժամանակ նա երեք անգամ ասում էր. «Սու՛րբ է իմ մեծն աստվածը» (Մուսլիմ): Որոշ անգամներ դրա հետ ասում էր. «Սու՛րբ ես դու, օ Ալլահ, աստվա՛ծ մեր, և փա՛ռք քեզ: Օ Ալլահ, ների՛ր ինձ» (հադիսը համապատասխանեցված է):9.    Այնուհետև նա ուղղվում էր գոտկային խոնարհից, բարձրացնում ձեռքերն ու ասում. «Ալլահը լսում է նրան՝ ով փառաբանում է իրեն»: Երբ ուղղվում վերջացնում էր, ասում էր կանգնած վիճակում. Փառք քեզ, օ աստված մեր Ալլահ: Հադիսում ասված է որ նա նույնպես ասել է. «Ալլահը լսում է նրան՝ ով փառաբանում է իրեն: Փառք քեզ, օ աստված մեր Ալլահ: Լցվում է դրանով երկինքը, ենկիրն ու ամեն ինչը՝ ինչով ցանկանում ես դրանց զուգահեռ, սակայն գովասանքն ու փառքը քո ավելի բարձր է, ինչ կարող է ասել քո ստրուկը, իսկ մենք բոլորս էլ քո ստրուկներն ենք: Յուրաքանչյուրը կունենա այն՝ ինչ նվիրում ես և ոչ ոք չի ունենա այն՝ ինչն արգելում ես, և մեծությունը չի բերի օգուտ մեծերին քո դիմաց» (Մուսլիմ):10. Այնուհետև նա փառաբանում էր Ալլահին, առանց ձեռքերը բարձրացնելու ընկնում էր երեսով մինչև հատակը (ալ-Բուխարի): Մարգարեն  (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) կպնում էր հատակին ծնկներով, իսկ հետո ձեռքերով (Աբու Դաուդ, ատ-Թիրմիզի և Իբն Մաջա), իսկ այնուհետև իջնում էր մինչև գետինը ճակատով ու քթով: Երկրային խոնարհում նա պինդ դնում էր ճակատն ու քիթը գետնին հեռացնում ձեռքերը կոնքերից ու լայն տարածում՝ այնպես որ երևա թևատակերի սպիտակությունը (ալ-Բուխարի): Ուսերը չէր դնում գետնին, այլ բարձրացնում էր (ալ-Բուխարի: Ձեռքերը գտնվում էին ուսերի բարձրության վրա (Աբու Դաուդ, աս-Թիրմիզի), իսկ երբեմն էլ ականջների բարձրության վրա (Աբու Դաուդ, ան-Նասաի): Մարգարեն (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) ուղղվում էր երկրային խոնարհի ժամանակ: Նրա ոտքերի մատների ծայրերը ուղղված էին դեպի Քիբլը (ալ-Բուխարի): Նա ուղղում էր ձեռքերն ու մատները, չէր դնում և չէր սեղմում: Գտնվելով երկրային խոնարհի վիճակում ասում էր երեք անգամ. «Սուրբ էս դու օ Ալլահ, աստված մեր և փառք քեզ: Օ ալլահ ներիր ինձ»:11. Հետո մարգարեն  (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) փառաբանում էր Ալլահին, բարձրացնում էր գլուխը և բարձրացնում ձեռքերը գետնից: Այդ ժամանակ նա չէր բարձրացնում ձեռքերը մինչև ուսերի կամ ականջները: Դրանից հետո ձախ ծունկը գետնին դնելով նստում էր (հադիսը համապատասխանեցված է): Ձախ ոտնատակը դնում էր ուղղահայաց (ալ-Բուխարի), իսկ մատները ուղղված էին դեպի քիբլը (ան-Նասաին բերեց հադիսը Իբն Ումարա՝ ցուցադրական Սուննայի աղոթքի վերաբերումը): Ձեռքի ափերը դնում էր ոտքերին: Աջ ձեռքի եղունգը դրված էր աջ ոտքին, իսկ մատների ծայրերը՝ ծնկին: Երկու երկրային խոնարհների միջև մարգարեն  (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) ասում էր. «Օ Ալլահ: ներիր ինձ, ողորմող եղիր իմ հանդեպ, դիր ինձ հարթ ճանապարհին և շնորհի ինձ օգտակարությամբ» (ատ-Թիրմիզի, Աբու Դաիդ): Մյուս հադիսում ասվում է, որ երկու երկրային խոնարհների միջև նա ասում էր. «Աստված, ներիր ինձ: Աստված, ներիր ինձ» (Աբու Դաիդ, Իբն Մաջա, ան-Նասաի):      Մարգարեն (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) այնքան էր    երկարացնում նստելը երկու երկրային խոնարհների միջև, որ մարդիք մտածում էին, թե մոռացել է (հադիսը համապատասխանեցված է):12. Այնուհերև նա կատարում էր երկրորդ երկրային խոնարհը՝ ինչպես և առաջինը, իսկ հետո ուղղվելով նստած վիճակում ոտքի էր կանգնում (ալ-Բուխարի, ատ-Թիրմիզի): Հետո ձեռքերով հենվելով ոտքերի վերին հատվածների վրա, կանգնում էր ծնկների ու ոտքերի մատերի ծայրերի վրա, եթե դա դժվարություն չէր ներկայացնում նրա համար, իսկ եթե դժվարանում էր, ապա նա ձեռքերով հենվում էր գետնին և ընդունում էր երկրոդր դիրքը (ալ-Բուխարի):13. Երբ նա ընդունում էր երկրորդ դիրքը սկսում էր առանց կանգառի ղուրան կարդալը՝ (Մուսլիմ) որը նա վերապահում էր աղոթքի սկզբի դուա ալ-իստիֆտահ կարդալուց: Նա չէր օգտագործում Ալլահի հովանավորությունը այդ դիրքում, քանի որ աղոթքի սկզբում դա անելը բավարար է: Երկրորդ դիրքը մարգարեն (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) կատարում էր նույն կերպով՝ ինչպես առաջինը, բացառությամբ չորս պահերի՝ կանգառ, դուա ալ-իստիֆտահ, թաքբիրա ալ-իքսրամ, ղուրանի կարդացման երկարացում՝ քանի որ մարգարեն (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) ղուրանը քիչ էր կարդում քան առաջինում ՝ որը ավելի երկար էր տևում առաջինից:14. Երբ մարգարեն (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) նստում էր վկայության ասմունքի համար ձախ ազդրը դնում էր ձախ ոտքի վերին մասին, իսկ աջ ազդրը՝ աջին: Աջ ձերքի ճկույտը և անանուն մատը ծալում էր, մեծ ու միջին մատը ծալում էր, կպցնելով իրար՝ օղակաձև, իսկ ցուցամատը բարձրացնում ոչ լրիվ և շարժում էր դրան էլ նայելով: Ձախ ազդրը ուղղում էր ձախ ոտքի վերին հատվածների ուղղությամբ: Դա թաշահուդի նստելաձևն է՝ որը  նմանվում է երկրորդին: Նա նստած էր ձախ ոտքին, իսկ ձախ ոտնատակը ուղղահայաց էր (ան-Նասաի՝ ինսադ հավաստի): Հետևյալ նստելաձևը այլ կերպով նկարագրված չի հադիսներում: Այդ թաշահուդում նա ասում էր. «Ողջույն, փառաբանում և աղոթք Ալլահին, խաղաղություն քեզ ով մարգարե, Ալլահի ողորմությունն ու բարեխոսությունը: Խաղաղություն մեզ ու Ալլահի բոլոր ստրուկներին: Ես վկայում եմ, որ Ալլահից բացի այլ աստվածություն չկա, և ես վկայում եմ, որ Մուհամեդը նրա ստրուկն ու ուղարկյալն է» (ալ-Բախարի): Մարգարեն (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) շատ էր կարճացնում այդ թաշահհուդը, ասես հալեցրած քարին լիներ նստած:15. Հետո նա ձեռքերով հենվելով ոտքերից բարձրանում եր ծնկների ու ոտքերի մատների ծայրերի վրա՝ ինչպես դա արդեն նկարագրված էր, և բարձրացնում է ձեռքերը ուսերի բարձրության մակարդակին՝ ինչպես անում է աղոթքի սկզբում ( տեքստը համապատասխանեցված է):16. Այնուհետև նա կարդում էր «ալ-ֆատիխա», և հադիսներում չասելով, որ վերջին երկու դիրքերում նա կարդում էր որևէ բան «ալ-ֆատիխայից» հետո:17. Վերջին թաշահհուդում մարգարեն (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) նստում էր ոտքի վերին մասին (ալ-Բուխարի): Ձախ ոտքով հենվում էր հատակին, իսկ ոտնատակի կեսը դուրս էր գալիս աջ ոտքի տակից (Աբու Դաուդ 965 Թարիք Իբն Լիահիայից հետո, հադիսը հստակեցնում է այլ րիվայով՝ Աբց Հալիդից և ատ-Թիրմիզին կոչեց նրան լավ, ճշգրիտ): Մարգարեն (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) մոտեցնում էր աջ ձեռքը աջ ոտքին և չէր բարձրացնում: Նրա եղունքը գտնվում էր ոտքի ու գոտկատեղի միջև: Այնուհետև նա միացնում էր երկու մատները՝ մատանու ձև տալով դրանց, իսկ ցուցամատը շարժելով դիմում էր Ալլահին (Ահմադ և հեղինակներ «աս-Սունան»): Ձախ ձեռքի մատները ուղղում էր ու դնում ձախ ոտքին (Մուսլիմ): հետո կարդում էր թաշահհուդը: Նրա ձեռքերի մատները ուղղված էին Քիբլին թաշշահուդի, ձեռքերը բարձրացնելու, գոտկային, երկրային աղոթքի ժամանակ:18. Վերջին թաշահհուդում մարգարեն  (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) ասում էր. «Ողջույն, աղոթքներ ու փառաբանում Ալլահին, խաղաղություն քեզ, ով մարգարե Ալլահի ողորմությունն ու օրհնանքը: Խաղաղություն մեզ ու Ալլահի ճշմարիտ ստրուկներին: Ես վկայում եմ, որ Ալլահից բացի այլ աստվածություն չկա, և ես վկայում եմ, որ Մուհամմեդը նրա ստրուկն ու ուղարկյալն է: Օ Ալլահ: Օրհնիր Մուհամմեդին ու նրա ցեղին՝ ինչպես օրհնեցիր Իբրահիմին ու նրա ցեղին: Ճղմարիտ, դու գովելի ես, փառավոր: Օ Ալլահ: Տուր բարին Մուհամմեդին ու նրա ցեղին՝ ինչպես տվեցիր Իբրահիմին ու նրա ցեղին: Դու գովելի ես, փառավոր»:19. Թաշահհուդի ավարտից հետո՝ մինչ Ալլահին աղոթքով կոչ անելը նա պահպանում էր Ալլահի հովանավորությունը չորս իրերին և ասում. «Օ Ալլահ: Փաղչում եմ դժոխային պատժից քո մոտ, գերեզմանոցում պատժից, կյանքի ու մահի գայթակղությունից և սուտ մեսսիայի չարությունից»: Որոշ գիտնականներ համարում են այդ թաշահհուդից հետո հովանավորության  աղոթքը որպես աղոթքի մեջ պարտադիր, քանի որ մարգարեն (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) հրամայեց կարդալ դա. «Երբ ձեզանից մեկը ավարտի թաշահհուդը կարդալը (վերջինը), թող աղոթի Ալլահին չորս իրերից հովանավորելու համար», և նա հիշացրեց դրանք:20. Հետո նա դիմում էր Ալլահին տարբեր աղոթքներով: Դրանցից մեկը մարգարեն (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) սովորացրեց Աբու Բակրու աս-Սիդդիկին (Ալլահը գոհ լինի նրանից): «Օ Ալլահ: Ճղմարիտ, ես շատ անարդար էի իմ հոգու հետ, և բացի քեզանից ոչ ոք մեղքեր չի ներում: Շնորհիր ինձ քո ներումը և ներողամիտ եղիր իմ հանդեպ, քանի որ դու ներողամիտ ու խղճացող ես» (հադիսը համապատասխանեցված է): Այդ աղոթքներին է վերաբերվում նաև հետևյալը. «Օ Ալլահ: Ճշմարիտ, ես փաղչում եմ մեղքերից ու պարտքերից քո մոտ» (հադիսը համապատասխանեցված է):21. Այնուհետև Մարգարեն(Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) Գլուխը աջ շրջելով արտասանում էր ողջույնը. «Խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի ձեզ»: Այնպես որ տեսնում է աջ կողմում նստածի թշի սպիտակությունը. «Խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի ձեզ»: Այնպես որ տեսնում էր ձախ կողմում նստածի թշի սպիտակությունը (Աբու Դաուդ, ան-Նասաի, ատ-Թիրմիզին որակավորեց հադիսը ճշգրիտ):22. Ողջույնից հետո նա ներման համար երեք անգամ աղոթում էր Ալլահին՝ դեմքով դեպի Քիբլը նստած, իսկ այնուհետև ասում էր. «Օ Ալլահ: Դու խաղաղություն ես և քեզանից է ելնում խաղաղությունը: Բարին կամեցող ես դու, օ մեծության և համակրանքի տեր» (Մուսլիմ և հեղինակներ «աս-սունան»): Նա այդ ասելու ընթացքում դեմքով ուղղված էր դեպի Քիբլը:Հետո նա, որոշ անգամներ ձախ և որոշ անգամներ աջ կողմով, շրջվում էր դեպի իր հետևում գտնվող աղոթողները:Իբն Մասուդը ասաց. «Ես տեսնում էի, որ Ալլահի ուղարկյալը  (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) որոշ անգամներ շրջվում էր ձախ կողմով» (Հադիսը համապատասխանեցված է):Անասն ասաց. «Սովորաբար ես տեսնում էի, որ Ալլահի ուղարկյալը (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) շրջվում էր աջ կողմով» (մուսլիմ):

المرفقات

2

Մարգարեի աղոթքը ( Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան)
Մարգարեի աղոթքը ( Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան)