البحث

عبارات مقترحة:

الحفيظ

الحفظُ في اللغة هو مراعاةُ الشيء، والاعتناءُ به، و(الحفيظ) اسمٌ...

الرزاق

كلمة (الرزاق) في اللغة صيغة مبالغة من الرزق على وزن (فعّال)، تدل...

القوي

كلمة (قوي) في اللغة صفة مشبهة على وزن (فعيل) من القرب، وهو خلاف...

Իսլամի ուղերձը

الأرميني - Հայերեն

المؤلف Դոկտոր Աբդուլ-Ռահմեն Էլ-Շիհա ، EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)
القسم كتب وأبحاث
النوع نصي
اللغة الأرميني - Հայերեն
المفردات الدعوة إلى الإسلام - حاجة البشرية إلى الإسلام
Իսլամը միակ կրոնն է, ընտրված Աստծո կողմիծ ողջ մարդկության համար: Աստված չի ընդունում որևէ կրոն, քան այս մեկը. Իսլամը այն կրոնն է որ լուծում է բոլոր խնդիրները այսօր: Իսլամի Առաքելությունն ուղղված է կյանքի բոլոր բնագավառներին: Այս գրքի նպատակն է լուսաբանել հավերժական հաղորդագրությունը իսլամի, նրա սկզբունքները եւ հիմնադրույթները արտահայտված կրոնի սյուներով և համոզմունքներով: Բացի այդ, գիրքը կարեւորում հատկանիշները Շարիաթի ( Հոգևոր օրենքներ) և պարզում է շատ հարցեր կապված տնտեսության հետ, հասարակության, քաղաքականության, բարոյականության և մարդու իրավունքների իսլամում:

التفاصيل

Իսլամի ուղերձը ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Միաստվածությունը Իսլամում Իսլամի հիմնական նպատակները Իսլամին տարբերող հատկանիշները Իսլամի հոգևոր ասպեկտը Իսլամի Սյուները Իսլամի քաղաքական Գործոնը Իսլամի տնտեսական Գործոնը Իսլամի սոցիալական Գործոնը Իսլամի բարոյականության Գործոնը Իսլամական էթիկայի որոշ Գործոնների Դիտումը Եզրակացություն  Իսլամի ուղերձըՀեղինակԴոկտոր  Աբդուլ-Ռահմեն Էլ-ՇիհաԹարգմանությունըEUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC) & Արմեն Նալբանդյանبسم الله الرحمن الرحيم ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՍկսում են գթասիրտ և ողորմող Ալլահի անունով: Փա՛ռք Միակ Աստծուն՝ Աշխարհների Աստծոն, խաղաղություն և ողորմություն Նրա առաքյալ Մուհամմեդին, նրա հետևորդներին, ընտանիքին և բոլոր նրանց ովքեր գնում են նրա ճանապարհով մինչ Դատաստանի Օրը:Ալլահն ասում է.«Ասա. «Ով գրության մադրդի՛կ:  Մի խոսքի եկեք մեր և ձեր միջև, որ մենք ոչինչի չենք երկրպագելու բացի Ալլահից և ոչինչ նրան հավասար չենք ունենա, և մեզանից կամ ձեզանից ոչ մեկին Աստված չենք համարելու, այլ միայն Ալլահին»: Իսկ եթե նրանք ժխտեն, ապա ասա. «Վկայե՛ք, որ մենք ենթարկվում  ենք  նրան :»»: (3:64)Իսլամը հանդիսանում է մի կրոն, որը համաձայնեցված է մարդու բնական  վիճակի լինելուն: Այն կոչ է անում մուսուլմաններին հարցնել իրենց համար անհասկանալի բաների մասին, խորհրդակցելով իմացող և գիտակցող հայտնիությունների հետ: Իսլամում անհասկանալի կամ թաքցված ոչինչ չկա՝ թույլատրվում է հարցնել ամեն ինչի մասին: Ալլահն ասում է.«Հարցրեք այդ մասին իմացող մարդկանցից, եթե դուք չգիտեք»: (16:43)Բնականաբար շատ հարցեր կան, որոնք պահանջում են պարզ և բանական պատասխաններ, և Ղուրանը տալիս է դրանք: Հիմնական հարցերից համարվում են.Ա. Ո՞րտեղից է ծագել մարդկությունը:  Այդ հարցի պատասխանը կարելի է գտնել Ալլահի խոսքերում.«Ճշմարիտ, Մենք արարեցինք մարդուն (Ադամին) ամբողջ երկրից հավաքած կավից: Հետո  նրան (Ադամի հետնորդներին) տեղադրեցինք նրան կաթիլի վիճակով ապահով տեղում: Հետո Մենք կաթիլից լյարդացած արյուն ստեղծեցինք, հետո լյարդացած արյունից ծամված մսի կտորի պես բան ստեղծեցինք, հետո այդ մսի կտորից ոսկորներ ստեղծեցինք, և հետո այդ ոսկորները պատեցինք մսով: Հետո Մենք դրանից մի նոր էակ ձևավորեցինք (հոգի ներշնչեցինք): Թող օրհնված լինի Ալլահը՝ արարիչների Լավագույնը»: (23:12-14)Բ. Ի՞նչ տեղ ունի մարդը տիեզերքում: Ալլահն ասում է.«Մենք գնահատեցինք Ադամի որդիներին և թույլատրեցինք շարժվել երկրով և ջրով, բարիքներով օժտեցինք նրանց և մեծ առավելություն տվեցինք մյուս արարածների նկատմամբ»: (17:70)Գ. Ինչու՞ է Ալլահը ստեղծել մարդկանց: Ալլահն ասում է.«Ես ստեղծեցի ջիներին և մարդկանց միայն  նրա  համար  որ երկրպագեն Ինձ: Ես նրանց ստեղծածների կարիքը չունեմ և ոչ էլ ուզում եմ, որ կերակրեն Ինձ: Ճշմարիտ, Ալլահը Նվիրող է և Ամենակարող»: (51:56-58)Նաև ասում է.«Մի՞թե համարում եք, որ Մենք ձեզ հաճույքի համար ենք ստեղծել, և որ Մեզ չեք վերադառնա: Մեծն Ալլահը Ճշմարիտ Տիրակալն է: Չկա աստված բացի Նրանից՝ Մեծ գահի Աստծուց»: (23:115-116)Դ. Ո՞վ է արարիչը: Նա միակն է, որ արժանի է երկրպագության: Ալլահն ասում է.«Նա Ալլահն է, բացի  նրանից աստված չկա: Նա գիտի թաքցվածն ու պարզը, և Նա բարեսիրտ է և գթասիրտ: Նա Ալլահն է, չկա աստված բացի Նրանից՝ Սուրբ Արքայից, Խաղաղից, Հավատարիմից, Պահապանից, Մեծից, Ուժեղից, Բարձրից: Անկախ է Ալլահը նրանցից՝ ում երկրպագում են Նրան հավասարեցնելով: Նա Ալլահն է՝ Արարիչը, Ստեղծողը, Կերպարանքով լի: Նրան են պատկանում հիասքանչ անունները, Նրան փառավորում է այն՝ ինչ երկրում է և երկնքում, իսկ Նա Մեծ ու Իմաստուն է»: (59:22-24)Ե. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք Ալլահի այն ստեղծածներին, որոնք գտնվում են տիեզերքում: Ալլահն ասում է.«Ով հավատացյալներ: Կերեք այն բարինք, որ Մենք ենք ձեզ հատկացրել, և շնորհակալ եղեք Ալլահից, եթե երկրպագում եք Նրան»: (2:172)Զ. Ո՞րն է ճշմարիտ կրոնը, որ պետք է ընդունել, և ինչպիսի՞նն է հաջորդ կյանքի երջանկության մոտ տանող ճանապարհը: Ալլահն ասում է.«Ով Իսլամի փոխարեն այլ կրոն  փնտրի, չի ընդունվելու, և հաջորդ կյանքում նա ամեն ինչ կորցրածների մեջ է լինելու»: (13:28)Է.Ո՞րն  է  ճանապարհը,  որը  տանում  է  մտքի  խաղաղության , սրտի   և  հոգևոր   հարմոնիայի :  Ալլահն  ասում  է . « Նրանք   ովքեր  հավատացել  են  և  ունեցել  են  հանգստություն   իրենց  սրտերում  Ալլահին  հիշելով : Մի՞թե  Ալլահին  հիշատակելը  չի  տալիս   սրտին  հանգստություն :» (13:28 )Ը. Ի՞նչ է լինելու Ալլահին և Նրա հայտնություններին չհավատացողների հետ:«Իսկ Իմ հիշացումը ժխտողին դժվար կյանք է սպասվում, իսկ Դատաստանի Օրը Մենք նրան կույր վիճակով ենք բարձրացնում»: (20:124)Թ. Ի՞նչն է հանդիսանում այս կյանքի վերջը: Ալլահն ասում է.«Ամեն ոգի մահանում է, սակայն Դատաստանի Օրը ձեզ առատորեն կվճարեն: Եվ կհանվի կրակից ու Դրախտ կմցվի նա, և հաջողություն կունենա: Երկրային կյանքն ընդամենը մի խաբկանք է»: (3:185)Ժ. Մի՞թե հնարավոր է, որ մենք կրկին ապրենք: Ալլահն ասում է.«Նա Մեզ առակներ է բերում  իսկ ինքը մոռանում է  յուր ստեղծվելու մասին:  Նա ասում է. «Ո՞վ կկենդանացնի չորացած որկորները»: Ասա. «Կկենդանացնի դրանք առաջին անգամ Արարողը: Նա գիտի ամեն արարածի մասին»»: (36:78-79)Նաև ասում է.«Ով մարդիկ: Եթե դուք վերակենդանացման վերաբերյալ կասկածների մեջ եք, ապա Մենք ստեղծել ենք ձեզ առաջինը փոշուց, հետո՝ կաթիլից, հետո լյարդացած արյունից, իսկ հետո՝ մսի պատառից, որ իր կերպարանքն ունի, կամ ոչ: Այդպես ենք մենք բացատրում դա ձեզ: Մենք մեջն ենք դնում այն՝ ինչ ցանկանում ենք, որոշ ժամանակով»: (22:5)Ի. Ի՞նչ է լինում մահվանից հետո: Ալլահն ասում է.«Ճշմարիտ, բազմաստվածներից ու գրության մարդկանցից  ովքեր  չեն հավատացել կհայտնվեն դժոխային կրակում ամբողջ հավիտենություն: Նրանք արարվածներից ամենավատն են: Ճշմարիտ, ովքեր հավատում են և բարի գործեր անում՝ լավագույն արարածներից են: Նրանց պարգևը Աստծո մոտ է՝ հավիտենական այգիներ, որոնցում գետեր են հոսում: Նրանք ընդմիշտ այնտեղ կլինեն: Ալլահը գոհ է լինելու նրանցից, իսկ նրանք՝ Նրանից: Սա իրենց Աստծուց վախեցողների համար է»: (98:6-8)Հարգելի ընթերցող, ես կրկին հաստատում են, որ Իսլամը ունի բոլոր խնդիրների համար լուծում, որին հանդիպում է ժամանակակից աշխարհը: Աշխարհում շատ վարդապետություններ են իրականացված, որոնք լուծում են որոշ մեծ խնդիրներ, սակայն կրկին և կրկին, այդ վարդապետությունները ճանաչվում են անպիտան ու վերջնական լուծման համար անզոր: Ապա Ինչու՞ մարդկությունը չի իրականացնում Իսլամի օրենքները յուր կյանքում և չի ձգտում մարդկության կյանքի բարելավմանը:Ս.Ե. Աբդուլլա Արչիբալդ Ու. Համիլթոնն ասել է.Ես զգում եմ, որ պետք է գրեմ և արտահայտեմ մեծ շնորհակալություն իմ մուսուլման եղբայրներին, որոնք իմ Իսլամ ընդունելուց շատ սիրալիր գրում էին ինձ և հեռագրեր ուղարկում: Ես գնահատում եմ նրանց բրենմաղթանքներն ավելի շատ քան կարող եմ արտահայտել: Վերջին պատերազմից հետո՝ երբ աշխարհը արյունով էր հեղեղված, ես կարծում էի, թե ամբողջ աշխարհի և բարի կամքի վերջն եկել է, սակայն այն փաստը, որ իմ եղբայրները յոթ ծովերի ետևից պատրաստ են օգնության ձեռք մեկնել, ինձ հույս և լավ տրամադրություն է ներշնչում: Դա ապացուցում է ինձ ավելի շատ քան այլ բան, որ Իսլամը ինքն իրենով կարող է խաղաղություն բերել այս աշխարհին:Հարգելի ընթերցող, այժմ որոշ մուսուլմաններ մոլորված են և չեն իրականացնում Իսլամի դրույթները իրենց կյանքերում, նրանք միայն կոչվում են մուսուլմաններ: Իրական մուսուլմանը իրականացնում է Ղուրանի և Սուննայի օրենքները իր ամենօրյա կյանքում: Իրական մուսուլմանը նա չէ՝ ով ընտրում է Իսլամից այն ամենն ինչ սազում է իրեն և ժխտում մնացածը:Սխալ է Իսլամը կապել որոշ պետությունների կամ ռասաների հետ: Բացի դրանից սխալ է ասել, որ բոլոր մուսուլմանները չեն խախտում Իսլամի օրենքները: Իրականում շատ մուսուլմաններ մոլորվել են և չեն տարածում իրական Իսլամը: Իսլամը, ինչպես որոշներն են կարծում, չի հանդիսանում ուղղակի կրոնական ծիսակատարություններ, որոնք արվում են կարգադրված ժամանակ հապճեպորեն, այն ունի իր մեջ հավատ, իրավունքներ, կրոնական ծիսակատարություններ, կանոնավորում և համաձայնություն: Դա և կրոն է, և պետական համակարգ: Եղել է ասված.Ինչքան մեծ է կրոնը: Միայն մարդիկ կլիների, որ կրոնը կյանքի կվերածեին, կհետևեին պատվիրաններին և հեռու կմնաին արգելվածներից:Վ.Մոնտգոմմերի-Ուոտտն իր «Ինչ է Իսլամը» գրքում գրել է.«Միակ արգելքը, որին հանդիպում են Իսլամի եվրոպացի  կամ ամերիկացի հետազոտողները դա համոզմունքն է: Հենց նրանք սկսում են նկարագրել Իսլամը որպես Ղուրանի կրոն կամ այդօրվա չորս հարյուր միլիոն  մուսուլմանների կրոն, նրանց ցույց են տալիս մի կարգ, որը չի ընդգրկվում կրոնի կարգի մեջ: Քանի որ նշանակում է արևելյան աշխարհի մարդու կրո՞ն: Լավագույն դեպքում սովորական մարդու համար դա նշանակում է կիրակի օրերը մի ժամ (կամ մոտ մի ժամ) տրամադրել պրակտիկայի, որը տալիս է նրան որոշ աջակցություն և ուժ ամենօրյա խնդիրները հաղթահարելու համար և կոչ է անում նրան բարին կամենալ մյուսներին ու պահպանել սեքսուալ էթիկան, այն ընդհանուր ոչինչ չունի կոմերցիայի, տնտեսության և քաղաքականության հետ: Վատագույն դեպքում այն ավելի մեծ ինքնասիրություն և հպարտություն է տալիս հարուստներին և ինքնագոհություն է առաջացնում նրանց մոտ: Եվրոպացիները կարող են դիտարկել կրոնը որպես ափիոն, որը զարգացված է կառավարողների կողմից որպեսզի հասարակ մարդկանց պահի ենթարկության մեջ: Մուսուլմանների համար կրոնը ունի այլ նշանակություն, ինչպես նշվում է այաթում՝ Աստծո հետ իրական կրոնը Իսլամն է: Որպես կրոն փոխանցված բառը՝ Դին, որը արաբերենում նշանակում է մի ամբողջ ապրելակերպ: Դա մարդկանց անձնական գործը չի, որը վերաբերվում է միայն նրանց կյանքին, այլ մասնավոր է և հանրային՝ ինչը ծակում է ամեն ինչ՝ աստվածային համոզմունքները, քաղաքական թեորեմներն ու վարմունքի մանրամասն կոդեկսը, և որը կոչ է անում բարին կամենալ մյուսների համար և հետևել սեքսուալ էթիկային: Իսլամը ամբողջությամբ բացվեց մարգարե Մուհամմեդին (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան), և այն մինչ օրս չի փոփոխվել, սակայն մուսուլմաններն են փոխվել: Եթե մուսուլմանը սխալվում է, ապա դա չի նշանակում, որ Իսլամը համաձայն է նրա արարքներին: Ավելի լավ բացատրելով, եթե մարդ տրանսպորտի միջոցի լիակատար հրահանգավորում ունի, ապա նա ի վիճակի չէ հետևել դրան և այդպիսով սխալ է հավաքում... մի՞թե դա նշանակում է, որ հրահանգավորումը սխալ է:Ես խնդրում եմ ընլերցողին կարդալ այս գրքույկը առանց Իսլամի մասին վերցված նախնական պատկերացումները հաշվի առնելով, ձգտելով հասնել ճշմարտությանը, այլ ոչ թե անկատարություններ փնտրելով: Բացի դրանից պետք չէ խափնվել սեփական զգացմունքներին: Ալլահն ասում է.«Եվ երբ նրանց ասում են. «Հետևեք այնինչին, որ Ալլահն է ուղարկել», նրանք ասում են. «Մենք հետևում ենք այնինչին՝՝ ինչով գտանք մեր հայրերին»: Իսկ եթե նրանց ծնողները չէ՞ին հասկանում և չէ՞ին գնում ճշմարիտ ճանապարհով» (2:170)Դրա պատճառը հանդիսանում է այն, որ բանականություն ունեցող մարդը չի հասկանում, ապա ոչինչ չի ընդունում մինչ տվյալ առարկայի հետազոտումը, և միայն դրանից հետո նա սկսում է տարածել դա մարդկանց մեջ և ուղղել նրանց սխալները, հենց համոզվում է դրանց ճշմարտության մեջ:Ի վերջո ես պետք է խոստովանեմ, որ ես չեմ մեջբերել Իսլամի բոլոր մասերն այս գրքույկում վերջինիս սահմանափակ լինելու պատճառով: Իսլամը ղեկավարում է այս կյանքում մարդու կյանքին՝ ամեն մանրամասնությանը, և պետք կլիներ գրել մի քանի գիրք որպեսզի քննարկվեին բոլոր մասերը: Այս գրքույկում ես ուշադրություն եմ դարձրել իսլամի որոշ կամային հիմքերին: Ես նշում եմ ամեն մաս, իսկ հետո հաստատում եմ Ղուրանում կամ Սուննայում եղած ապացույցներով:Որոշները կարող են ասել, մտածելով, թե Ղուրանի օրենքը վերցված է ժամանակակից օրինական համակարգերից և որոշ իսլամական օրենքներ արդեն կայացված են ժամանակակից հասարակությունում: Այդ կասկածելի մոտեցումը կարող է սղվել, եթե մենք հիշենք, որ իսլամական օրենքը գոյություն ունի տասնչորս դարից ավելին: Ամեն դեպքում այդ հասարակությունների կողմից իրականացվող օրենքները, կարելի է ասել, որ վերցված են իսլամական օրենքներից: Բացի այդ, շատ արևելագետներ հետազոտել են իսլամական օրենքը դուրս գալով տարբեր տհաճ պատճառներից և նպատակներից, փորձելով չբացատրել ու ապակողմնորոշել:Դոկտոր Աբդուլ Ռահման բին Աբդուլ-Կարիմ Ալ-Շիհաhttp://www.islamland.org Միաստվածությունը ԻսլամումԻսլամը, ինչպես և այլ աստվածային կրոններ, պահպանում է մի քանի համոզմունքներ և պատվիրաններ՝ Ալլահը ստիպում է իր հավատացյալներին տարածել դրանք, սակայն որպես նպատակի իրագործման միջոց ստիպողականությունը խստիվ արգելված է: Ալլահն ասում է.«Կրոնում ստիպողականություն չկա: Հարթ ճանապարհն ու մոլորությունը արդեն տարբերված են»: (2:256)Իսլամը հրահանգում է իր հետևորդներին տարածել կրոնը բարեխղճորեն և արդարացի: Ալլահն ասում է.«Կոչ արա Աստծուդ ճանապարհին իմաստությամբ ու բարի կամքով, և վիճի նրանց հետ միայն նրանով՝ ինչն ավելի լավ է: Ճշմարիտ, քո Աստվածն ավելի լավ գիտի, թե ով է շեղվել Իր ճանապարհից, և Նա ավելի լավ գիտի, թե ով է գնում հարթ ճանապարհով»: (16:125)Սա հիմնարար սկզբունք է, որում մարդը պետք է համոզված լինի մինչ հայտարարի Իսլամ ընդունելը, քանի որ եթե նա ակամայից է անում դա, ապա նրա խոսքերն ու գործերը  անհամատեղելի կլինեն նրա հավատին, և Իսլամում դա կեղծավորություն է համարվում: Իսլամը խստորեն է նայում կեղծավորությունն և ընդունում է այն որպես ավելի մեծ մեղք քան անհավատությունն է: Ալլահն ասում է.«Ճշմարիտ, աներեսները կհայտնվեր կրակի ամենացածր մակարդակում, և դու նրանց համար օգնական չես գտնի» (4:145):Մարգարեների դերն է փոխանցել ուղերձը մարդկանց և  առանց ստիպողության ճշմարտության կոչել նրանց: Ալլահն ասում է.«Ենթարկվե՛ք Ալլահին, ենթարկվե՛ք առաքյալին: Եվ եթե դուք նահանջեք, ապա առաքյալը միայն պետք է փոխանցի հայտնությունը»: (64:12) Իսլամի հիմնական նպատակներըՄարգարեն (խ.Ա.Ո.Ն.) իր վերջին հաջի ժամանակ Մինային ասաց.«Դուք գիտե՞ք, թե ինչ օր է այսօր»: Նրանք (հետևորդները) պատասխանեցին. «Ալլահն ու Նրա առաքյալը ավելի լավ գիտեն»: Նա ասաց. «Ճշմարիտ, սա սուրբ օր է (Առաֆա օրը հաջի ժամանակ): Դուք գիտե՞ք, թե ինչ վայր է սա»: Նրանք (հետևորդները) պատասխանեցին. «Ալլահն ու Նրա առաքյալը ավելի լավ գիտեն»: Նա ասաց. «Սուրբ վայր (Մեքքան ու նրա շրջակայքը): Գիտե՞ք, թե որ ամիսն է»: Նրանք (հետևորդները) պատասխանեցին. «Ալլահն ու Նրա առաքյալը ավելի լավ գիտեն»: Նա ասաց. «Սուրբ ամիսն է (Զուլ-Հիջա ամիսը, իսլամական օրացույցի 12-րդ ամիսը): Ճշմարիտ, Ալլահը ստեղծել է ձեր կյանքը, ձեր հարստությունը և ձեր պատիվի անձեռնամխելի և սուրբ, ինչպիսինն է այս (սուրբ) օրվա սրբությունը, այս (սուրբ) ամսում, այս (սուրբ) տեղում»: (Ալ-Բուխարի)Ավելի կարևոր նպատակներից, դեպի որոնք էլ կոչ է անում Իսլամը, դա կրոնի, կյանքի, պատվի, հարստության, մտքի, ժառանգության ինչպես նաև թույլ ու սահմանափակ հնարավորություններով մարդկանց իրավունքների պահպանությունն է: Կյանքի անձեռնամխելիության վերաբերյալ Ալլահն ասել է.«Մի՛ սպանեք ոգին, որի սպանությունը արգելել է Ալլահը, եթե չունեք դրա իրավունքը»: (17:33)Հարստության անձեռնամխելիության վերաբերյալ Ալլահն ասել է.«Անօրինականորեն մի խժռեք մեկդ մյուսիդ ունեցվածքը»: (2:188)Պատվի սրբության վերաբերյալ Ալլահն ասել է.«Եվ մի մոտեցեք դավաճանությանը: Ճշմարիտ, դա տհաճություն և ամոթալի  ճանապարհ»: (17:32)Նաև ասել է.«Եվ ով որևէ կեղծավոր կամ ամոթալի արարք է արել, իսկ հետո անմեղի է մեղադրել դրանում, ապա իր վրա մեծ մեղք ու չարախոսություն է բերել»: (4:112)Ինչ վերաբերվում է տեսակի և ծագման դեմ հանցագործության արգելմանը, Ալլահն ասել է.«Իսկ երբ նա շրջվում է, ապա շտապում է անպատվություն տարածել երկրի վրա, ցանք ու ժառանգներ ոչնչացնել: Սակայն Ալլահը չի սիրում անարդարներին»: (2:205)Իսլամը շատ է հոգ տանում թույլերի իրավունքների պաշտպանության մասին, քանի որ նրանց ավելի հաճախ են ճնշում քան մյուսներին: Այդ պատճառով Ալլահը Ղուրանում մեջբերում է թույլ մարդկանց մի քանի տեսակներ և նրանց վիրավորելու ձևերը: Ծնողների վերաբերյալ Ալլահն ասել է.«Հրամայեց ձեզ Աստված չերկրպագել ոչինչ, բացի Նրանից, ինչպես նաև հնարավորինս լավագույն ձևով վերաբերվել ծնողներին: Եվ երբ նրանցից որևէ մեկը կամ երկուսնել ծերության հասնեն, ապա մի՛ ասեք նրանց. «Ֆու», մի բարձրացրեք ձայնը նրանց վրա և խոսեք միայն արժանի բառերով»: (17:23)Որբ երեխաների մասին Ալլահն ասում է.«Այդ պատճառով մի՛ ճնշիր որբին»: (93:9)Իսլամն ասում է, որ նրանց հարստությունը պետք է պաշտպանված և պահպանված լինի: Ալլահն ասում է.«Մի՛ ծախսեք որբի ունեցվածքը, եթե նրա օգտի համար չեք անում դա, և սպասեք նրա չափահասությանը»: (17:34)Երեխաների վերաբերյալ Ալլահն ասում է.«Մի՛ սպանեք ձեր երեխաներին վախենալով աղքատությունից, քանի որ Մենք կապահովենք ձեզ և նրանց»: (6:151)Հիվանդների վերաբերյալ Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է.«Ազատիր բանտարկվածին, կերակրի քաղցածին, այցելիր հիվանդին»: (Ալ-Բուխարի)Տարեց մարդկանց մասին մարգարեն (խ.Ա.ո.ն.) ասել է.«Իմ հետևորդներից չի հանդիսանում տարեցներին չհարգողը, երիտասարդների բարին չցանկացողը, գիտնականներին չհարգողը»: (Ատ-Տիրմիդի)Կարիքավորների մասին Ալլահն ասել է.«Եվ մի՛ քշիր խեղճին»: (93:10)Մարգարեն (խ.ա.ո.ն.) ասել է.«Ով օգնում է իր եղբորը կարիքի ժամանակ, Ալլահը նրան կօգնի նրա կարիքի ժամանակ»: (Մուսլիմ) Կան նաև բազում այլ հիասքանչ սովորույթներ, որ Իսլամը հրամայում է մուսուլմաններին անել դրանք, դրանք բարելավում են մարդու վերաբերմունքն ու օգնում են փոխել հասարակությունը ընդհանրությամբ: Իսլամին տարբերող հատկանիշներըԳոյություն ունեն պարզ տեքստեր Ղուրանում և մարգարեի (Խ.Ա.Ո.Ն.) հադիսներում որոնք ցույց են տալիս, որ բոլոր կրոնները մղում են մի նույն  սկզբունքի՝ Ալլահին երկրպագելուն և բոլորին բացառելուն: Ալլահը մարդկությանը մարգարեներ է ուղարկել, որոնց հաղորդագրությունները փոխարինում էին իրար՝ Նոյի առաքելությունից մինչև Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն.): Ալլահի առաքյալն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Իրականում ի տարբերություն մյուս մարգարեներին և որպես մարդ այնպիսին մարդ եմ, որը մի գեղեցիկ ու հոյակապ տուն է կառուցել և մի քար է բացակայում, որը դրված չէ իր տեղում: Մարդիկ նայում էին տանն ու ասում, որ այդտեղ էլ պետք է քար դրված լիներ: Ես այդ քարն եմ և ես վերջին մարգարեն եմ»: (Ալ-Բուխարի)Մուհամմեդից (Խ.Ա.Ո.Ն.) հետո չհայտնվեց Ալլահի ոչ մի մարգարե կամ առաքյալ: Միակ բացառությունը Հիսուսն է: Երբ մոտենա վերջին ժամը, նա կիջնի երկիր և կլցնի այն արդարությամբ ու հավասարությամբ, ինչպես որ նա լի էր բռնություններով ու բռնապետությունով: Նա նոր կրոն չի քարոզելու, այլ իշխելու է Իսլամով: Ալլահի առաքյալն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Կգա ժամանակ, երբ Մարիամի որդին (Հիսուսը) կիջնի որպես արդար ղեկավար, որ դատի Իսլամի օրենքներով: Նա կկոտրի խաչն ու կսպանի խոզերին: Նա գլխահարկ կվերցնի և շատ հարստություն կլինի, մինչ ոչ ոք չի ընդունի դա»: (Ալ-Բուխարի)Բոլոր առաքյալները կոչ են արել Ալլահի և Նրա միակության հավատքին և ժխտել են Նրան հավասարների գոյությունը: Նրանք նաև ասել են Նրա ամեն ինչում կատարյալ լինելու մասին: Նրանք կոչ էին անում իրենց ազգերին միայն Նրան երկրպագելուն, առանց միջնորդի: Նրանք վերադաստիարակում էին մարդկությունը և ուղղում դեպի ճանապարքը, որով կարելի է հասներ այս և հաջորդ կյանքի ճշմարիտ երջանկությանը: Ալլահն ասում է.«Նա ձեր համար կրոնում դրեց այն՝ ինչ տվեց Նոյին այն ինչ Մենք տվեցինք քեզ, այն ինչ Մենք տվեցինք Իբրահիմին, Մովսեսին և Հիսուսին. Պահպանեք կրոնն ու կիսվեք նրանով ձեր մեջ»: (42:13)Իսլամը չեղյալ հայտարարեց բոլոր նախկին կրոնները և դա վերջին կրոնն է, որ Ալլահն ընտրեց մարդկության համար: Ալլահը իր ստրուկներից  ուրիշ ոչինչ չի ընդունի: Ալլահն ասում է.«Ուղարկեցինք քեզ հայտնությունը ճշմարիտ, որը հաստատում է մինչ այդ եղած գրությունների պարունակությունը, և որպես նրանց հետևող»: (5:48)Քանի որ դա վերջին կրոնն է, Ալլահը խոստացել է պահպանել և պաշտպանել այն ամեն տեսակի այլայլումից մինչ Դատաստանի Օրը, ի տարբերություն նախկին կրոններից որոնք ուղարկված էին իրենց ժամանակին որոշ անձանց: Ալլահն ասում է.«Ճշմարիտ, Մենք ուղարկեցինք հիշեցումը, և ճշմարիտ, Մենք պահպանում ենք այն»: (15:9)Իսլամի առաքյալ Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն.) հանդիսանում է առաքյալներից ամենավերջինը: Նրանից հետո ոչ մի առաքյալ չի գա: Ալլահն ասում է.«Մուհամմեդը ձեր տղամարդկանցից որևէ մեկի հայրը չէ, նա Ալլահի առաքյալն է և վերջին  է  մարգարեներից  Եվ  Ալլահը  գիտակ  է  ամեն  ինչի  մասին»: (33:40)Դա չի նշանակում, որ Իսլամը չի ընդունում և չի հավատում նախկին առաքյալներին ու հայտնություններին, այլ ավելի շուտ Հիսուսը փոխանցեց նույն հայտնությունն իր ազգին, ինչ էլ Մովսեսը փոխանցեց՝  և  Մուհամեդը փոխանցեց  նույն   հաղորդագրությունը,  Հիսուսը փոխանցեց  իր ազգին  , երկրպագել Ալլահին, որը չունի հավասարի:Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն.) վերջին առաքյալն ու մարգարեն էր Մուսուլմաններին հրահանգված է հավատալ բոլոր առաքյալներին և հայտնություններին: Դրանցից որևէ բան ժխտողը անհավատություն է ցուցաբերում և չի համարվում մուսուլման: Ալլահն ասում է.«Ճշմարիտ, Ալլահին ու Նրա առաքյալներին չհավատացողները փոխձում են սահմաններ անց կացնել Ալլահի և Նրա առաքյալների միջև ասելով. «Մենք հավատում ենք մի մասին և չենք հավատում մյուս մասին միջին ճանապարհ որոնելով»: Նրանք իսկական անհավատներ են: Իսկ նրանց համար մենք ցածրացնող պատիժ»: (4:150-151)Իսլամի կրոնը ավարտեց և կատարելագործեց օրենսդրությունը, որը կար մինչ դա: Նախկին կրոնները միայն որոշ ազգերի համար էին որոշ ժամանակով և չեն համապատասխանում մեր ժամանակներին: Իսլամը ունիվերսալ և հավիտենական կրոն է և կատարելագործել է այն մասերը որոնք սահմանափակ էին նախկին ժամանակներում, հաստատելով, որ այն համապատասխանում է բոլոր ազգերին բոլոր ժամանակներում: Ալլահն ասում է.«Այսօր Ես ավարտեցի ձեր համար ձեր կրոնը, ավարտեցի Իմ ողորմությունը ձեր համար և ընդունեցի Իսլամը որպես ձեր կրոն»: (5:3)Այդ պատճառով այն լավագույն կրոնն է հանդիսանում: Ալլահն ասում է.«Դուք լավագույն համայնքն եք, որ ստեղծվել է մարդկանց մեջ: Դուք ձգտում եք դեպի բարին, հրաժարվում եք անպարկեշտությունից և հավատում եք Ալլահին: Եթե գրության մարդիկ նույնպես հավատային, ապա դա ավելի լավ կլիներ նրանց համար: Նրանց մեջ հավատացյալներ կան, սակայն նրանց մեծամասնությունը չար է»: (3:110)Նա իր ազգին ասաց. «Ով մարդի՛կ: Երկրպագե՛ք Ալլահին: Ձեր համար բացի Նրանից չկա աստված: Մի՞թե չեք վախենում Նրա զայրույթից»: (7:65)Սալիհի մասին Ալլահն ասում է.«Ով մարդի՛կ: Երկրպագե՛ք Ալլահին: Ձեր համար բացի նրանից չկա աստված»: (7:73)Լութի  մասին Ալլահն ասում է.Ուղարկեցին նաև  Լութին: Նա իր ազգին ասաց. «Մի՞թե այդպիսի տհաճություն եք անելու, որ ձեր նկատմամբ չի արել աշխարհների ոչ մի բնակիչ»»: (7.80)Շույաբի մասին Ալլահն ասել է.«Իսկ մադիանացիներին (Մենք ուղարկել ենք) Շույաբի եղբորը»: (7:85)Մովսեսի մասին Ալլահն ասել է.«Նրանցից հետո Մենք Մուսային ուղարկեցինք Մեր նշաններով փարավոնի և նրա կողմնակիցների մոտ»: (7:103)Եվ Հիսուսի մասին Ալլահն ասել է.«Եվ երբ Հիսուս իբն Մարիամն ասաց. «Ով Իսրայելի զավակներ, Ճշմարիտ, ես Ալլահի առաքյալն եմ ձեզ ուղարկված, հաստատում եմ, իմ այն ամենը՝ ինչ ունեմ իմ ձեռքերում Տաուրայից, որ ուրախացնում են մի առաքյալի գալուստով, որ կգա ինձանից հետո, նրա անունը Ահմադ է»» (61:6)Այնպես որ Իսլամը հանդիսանում է համաշխարհային կրոն, և կոչ է անում ողջ մարդկությունը: Ալլահը հրամայում է մուսուլմաններին փոխանցել Իր ուղերձը ողջ աշխարհին: Ալլահն ասում է.«Այդպիսով մենք ձեզ կենտրոնում պահող համայնք արեցինք, որ դուք վկայեք ողջ մարդկության մասին, իսկ մարգարեն՝ ձեր մասին»: (2:143)Ալլահի կողմից են ներկայացված Իսլամի օրենքներն ու սովորույթները, այդ պատճառով էլ մնացել են անփոփոխ: Դրանք տարբերվում են մարդկանց օրենքներից, որոնք ունեն սխալներ, անբավարարություններ և անընդհատ արտաքին ազդեցությունների տակ են գտնվում: Օրինակ՝ մշակույթներ, սովորույթներ և հասարակություններ: Դա այն է ինչ մենք հիմա տեսնում ենք  շատ   պարզ: Արհեստական օրենսդրություններն ու անկայուն համակարգերը հաճախ վերանայում և փոփոխություններ են պահանջում: Այն՝ ինչ համապատասխանում է մի հասարակությանը կարող է չհամապատասխանի մեկ այլի, և ինչը համապատասխանում է մի ժամանակաշրջանում կարող է չհամապատասխանի մյուսում: Կապիտալիստական հասարակության օրենսդրությունն ու համակարգը,  օրինակ  չի համապատասխանում կոմունիստականին: Որոշ հասարակության մեջ ամեն օրենսդրություն և համակարգ մցնողը պետք է զննի նրանց նպատակներն ու աշխարհայացքները: Բացի դրանից կարող է ավելի տեղեկացված մարդ գա և ներդնի այնպիսի նոր հասկացություններ որոնք կարող են ժխտել կամ լրացնել նախկին օրենսդրությունը:Իսկ Իսլամի օրենքները, ինչպես մենք գրել ենք, ունեն աստվածային ծագում: Դրանք ամեն ինչի Արարիչն է սահմանել, որ գիտի, թե ինչն է ավելի լավ համապատասխանի տվյալ պայմաններին, ուղղում է բոլոր սխալները: Ոչ ոք անկախ իր պաշտոնից իրավունք չունի ժխտել, փոփոխել, ավելացնել կամ հանել   օրենքներից  որևէ բան: Ալլահն ասում է.«Մի՞թե Իսլամից առաջ եղած օրենքներն են ուզում: Համոզվածություն ունեցող ժողովրդի համար ո՞վ է Ալլահից ավելի լավ դատավոր» (5:50)Իսլամը մի կրոն է որի տեքստերն ունեն ընդհանուր բնույթ, ինչը նրան անում է բոլոր տեղերի և ժամանակների համար: Այն տալիս է ընդհանուր սկզբունքներ և սովորույթներ, որոնք ոչ փոփոխված են, ոչ էլ կախված են տեղից կամ ժամանակից: Դրանք սկզբունքներ են որոնք վերաբերվում են հավատքին, օրինակ՝ Ալլահին, Նրա հրեշտակներին, գրքերին, առաքյալներին, Վերջին Օրվանը, ճակատագրին, կամ խոնարհվելու սկզբունքներին, ինչպիսիք են հատուկ գործողությունները, աղոթքներն ու նրանց ժամանակները, գումարը որը պետք է վճարվի որպես զաքյաթ (պարտադիր բարեգործություն) և ում է պետք տալ դա, պարտադիր պահքի ժամանակն ու կանոնները և հաջի ժամանակն ու կանոնները:Աշխարհում ամեն հայտնվող խնդիր պետք է ուսումնասիրվի Ղուրանի միջոցով և մարգարեի (Խ.Ա.Ո.Ն.) հավաստի Սուննայով որպեսզի լուծում գտնվի դրա համար: Եթե խնդրի լուծման լիակատար լուծում չգտնվի Ղուրանում կամ Սուննայում, ապա արդար, աստվածավախ գիտնականները պետք է այնպիսի օրենք ներդնեն, որը հիմնված կլինի տեքստերին և կպահպանի մուսուլմանների շահերը, հաշվի առնելով նրա տարիքն ու հասարակությունը: Դա կարելի է անել ուսումնասիրելով Ղուրանի այաթների ընդհանուր ներածությունը և մարգարեի (Խ.Ա.Ո.Ն.) խոսքերը: Այսպիսինն են նրանց պոստուլատները.1.     Ամեն ինչ կրոնում օրինական է բացի այն բաներից որոնք անօրինական են հայտարարված հատուկ կամ ընդհանուր տեքստում:2.     Հասարակության շահի և նպաստների պահպանում:3.     Իսլամը կրոն է, որը ձգտում է մարդկանցից հանել անհարկին դժվարությունները:4.     Պետք է ձեռնպահ մնալ վնաս տալուց:5.     Վերացնել չարիքը, վերացնելով դրանց առաջացման պատճառները:6.     Մեծ կարիքները օրինականացնում են անօրինական բաները:7.     Մեծ կարիքները օրինականացնում են անօրինական բաները ելնելով դրությունից:8.     Ավելի լավ է կասեցնել վնասը հանուն օգուտի:9.     Երկու չարիքներից ընտրվում է ավելի սակավ չարիքը, եթե այլ ընտրություն չկա:10. Վնասին հարկավոր չէ վնասով պատասխանել:11. Հատուկ վնասը պետք է կասեցվի, որ կասեցվի հանրության վնասը:Սրանց նման բազում այլ օրինական սկզբունքներ կան: Տեքստերի վրա հիմնված կանոնի ընդունումից հետո գիտնականները չպետք է գործեն համաձայն սեփական ցանկություններին, չպետք է օգտագործեն դա օգուտ ստանալու նպատակով, այլ պետք է պահպանեն հանրության ճիշտ համակարգը առանց տեքստային օրենսդրությանը հակադրելով որևէ բան, քանի որ Իսլամը համապատասխանում է ամեն դարի և բավարարում է ամեն հասարակության կարիքները:Իսլամում ոչ մի նախահամոզմունք չկա: Ամեն մասնիկ իր օրենսդրությամբ վերաբերվում է բոլորին, հարուստների և աղքատների, ազնվականների և հասարակների, կառավարիչների և ենթակաների, սպիտակամորթների և սևամորթների միջև ոչ մի տարբերություն չկա: Շարիաթի օրենքով բոլորը հավասար են:Մարգարեի ժամանակ Քուրայշների ազնվածան ցեղերի ամենաազնվական տեսակը Մահզում տոհմից մի կին գողություն էր արել:Նրա մոտիկներից մեկն ասաց. «Ո՞վ է խնդրելու Ալլահի առաքյալին նրա համար»: Նրանք ասացին. «Ո՞վ կարող է լինել Ալլահի սիրված հետևորդ Ուսամ բին Զաիդից ավելի համարձակ»: Ուսաման փորձեց միջամտել, սակայն Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) պատասխանեց. «Դուք փորցում եք միջամտել Ալլահի դրած օրենքներից մեկի մե՞ջ»:Այնուհետև նա ոտքի կանգնեց և դիմեց նրանց.«Ով մարդի՛կ: Ձեր նախնիները ոչնչացված էին, քանի որ նրանցից ազնվականների գողության դեպքում անպատիժ էր մնում, իսկ եթե խեղճ ու թույլ մարդն էր գողանում, ապա պատժվում էր: Երդվում եմ Ալլահո՛վ: Եթե Մուհամմեդի դուստր Ֆաթիման գողանար, ես նրա ձեռքը կկտրեի»: (Մուսլիմ)Կրոնի տեքստային աղբյուրները մինչ օրս պահպանվում են սկզբնական վիճակով, առանց որևէ բացթողումների և փոփոխությունների: Իսլամ կրոնի հիմնական աղբյուրը Ղուրանն է և մարգարեի (Խ.Ա.Ո.Ն.) սուննան:Ղուրանը մինչ օրս գտնվում է իր սկզբնական վիճակում, ինչպես որ տրվեց մարգարե Մուհամմեդին (Խ.Ա.Ո.Ն.), նույն տառերով, բանաստեղծություններով ու գլուխներով: Այն ընդհանրապես փոփոխության չի ենթարկվել:Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) գրքի պահապան է նշանակել իր լավագույն հետևորդներին (Ալի, Մուավիյա, Ուբայ բին Կաաբ և Զաիդ բին Սաբիտա), որ գրեն այն՝ ինչ տրվել էր նրան: Ամեն անգամ, երբ մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) հայտնություն ստանալուց հրամայում էր նրանց գրել նրան տրվածը, ճշգրտությամբ փոխանցելով նրանց, թե որ գլխում և որ բանաստեղծությունում տեղավորեն դա: Ղուրանը     անմահացավ  և  պահպանվեց  գրքերում  և  մուսուլկմանների  սրտերում:Մուսուլմանները մեծ նշանակություն են տալիս Ալլահի գրքին Նրանք մրցակցում էին միմյանց հետ այն սովորելու և դասավանդելու մեջ, և ամենը հանուն մարգարեի (Խ.Ա.Ո.Ն.) կողմից խոստացված պարգևի.«Ձեզանից լավագույնները Ղուրանն ուսումնասիրողներն ու սովորացնողներն են»: (Ալ-Բուխարի)Նրանք ծախսում էին իրենց ժամանակն ու հարստությունը, որ ծառայեն, ուսումնասիրեն և պահպանեն Ղուրանը: Մուսուլմանական գրապահպանները սերնդից սերունդ էին փոխանցում դրանք (ի նկատի է առնվում, որ Ղուրանը կարդալն ու սովորելը երկրպագմության գործողություններ են համարվում): Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ղուրանի մի տառը կարդացողը տաս պարգև է ստանալու: Ես չեմ ուզում ասել, որ Ալիֆ Լիամ Միմը հանդիսանում է մի տառ, այլ ավելի շուտ Ալիֆն է տառ հանդիսանում, Լիամը տառ է հանդիսանում, Միմը տառ է հանդիսանում»: (Ատ-Տիրմիդի)Օրենսդրության երկրորդ աղբյուրը առաքյալի  (Խ.Ա.Ո.Ն.) Սուննան է, որը Ղուրանի բացատրությունն ու պարզեցումն է հանդիսանում: Ալլահը պաշտպանեց դա կեղծավորումից և այլայլումներից հուսալի և մաքուր հոգի ունեցող գիտնականների միջոցով, որոնք զոհաբերեցին իրենց կյանքը, որ Ալլահի առաքյալի (Խ.Ա.Ո.Ն.) հադիսներն ու պատմությունները ուսումնասիրեն: Գիտնականները ուսումնասիրում են դրանց իրական կամ կեղծ լինելը: Նրանք զննում են ամեն մարդու իրենց պատմություններում և ուսումնասիրում են թե ինչքան հասկացող և մաքուր է նա եղել: Նրանք տարածում են առաքյալից (Խ.Ա.Ո.Ն.) փոխանցված բոլոր հադիսներն ու պատմությունները և ընդունում են միայն ճշմարտությունը: Այդ հադիսները մեզ են հասել առանց որևէ փոփոխության: Ով ցանկանում է ուսումնասիրել Սուննայի պահպանման մեթոդները կարող է օգտվել հադիսների մասին գիտական գրքերից: Այդ գիտությունը ամեն ուսումնասիրողի համար պարզ է դառնում, որ մեզ հասած պատմությունների մեջ ոչ մի կասկած չի կարող լինել, և մեծ ջանքեր կթափեն Սուննայի պահպանման համար, ինչպես արել են գիտնականները:Իսլամ կրոնը բոլոր մարդկանց իրենց բնույթով հավասար է համարում, անկախ սեռից, լեզվից և մաշկի գույնից: Ալլահի կողմից առաջին ստեղծված մարդը Ադամն էր: Նա մարդկության հայրն է հանդիսանում: Այնուհետև Նա Ադամի համար ստեղծեց նրա կնոջը՝ Եվային՝ մարդկության մորը, և թույլ տվեց նրանց բազմանալ: Բոլոր մարդիկ իրենց սկզբնական ստեղծման մեջ և բնույթում հավասար են: Ալլահն ասում է.«Ով մարդի՛կ: Վախեցե՛ք ձեր Աստծուց, որ ստեղծել է ձեզ մի ոգուց և ստեղծել երկրորդին առաջինի նման, իսկ նրանցից՝ այլ տղամարդկանց և կանանց ու բնակեցրել նրանց: Վախեցե՛ք Ալլահից, որի անունով դուք դիմում եք մեկդ մյուսիդ ու պահպանում եք բարեկամական կապերը: Ճշմարիտ, Ալլահը հետևում է ձեզ»: (4:1)Մարգարեն ասել է.Իրականում Ալլահը կազատի ձեզ (տարբեր տեսակների) հպարտությունից (որով լեցուն էիք) Իսլամի օրենքների վերաբերյալ ձեր անհարգալիցության ժամանակ, և (մասնակիորեն) անհարգալիցությունը հպարտ է իր ծագումով: (Մարդիկ երկու տեսակի են լինում) Հավատացյալներից, որ վախենում են Ալլահից կամ անհավատներից, որ դատապարտված մեղք գործողներ են: Բոլոր մարդիկ հանդիսանում են Ադամի հետնորդները, իսկ Ադամը (ստեղծված էր) հողից: (Ատ-Տիրմիդի)Մարդկանց նախկին և ապագա բոլոր սերունդները հանդիսանում են Ադամի հետնորդները: Բոլոր մարդիկ մի կրոն և մի լեզու են ունեցել, սակայն երբ նրանց քանակն ավելացավ, նրանք տարածվեցին ողջ աշխարհով և սկսեցին բնակվել տարբեր երկրերում, ինչի հետևանքն էլ դառավ նրանց գույնի, բնույթի և լեզուների տարբերությունը: Դա նաև բերեց կարծիքների, ապրելակերպի և հավատքների տարբերությանը:Ալլահն ասում է.«Մարդիկ հավատացյալների մի համայնք էին, սակայն անհամաձայնություններ ունեցան: Եվ եթե նախկինում քո Աստծու խոսքը չլիներ, ապա նրանց անհամաձայնությունները հարթեցված կլինեին»: (10:19)Իսլամը մարդկանց հավասարություն է տալիս, անկախ սեռից, ռասսայից, լեզվից ու ազգից: Ալլահի դիմաց բոլորը հավասար են: Նրանք տարբերվում են նրանով, թե ինչպիսի տեղ է զբաղեցնում նրանց կյանքում Ալլահի կրոնը: Ալլահն ասում է.«Ով հավատացյալնե՛ր: Ճշմարիտ,  Մենք ստեղծել ենք ձեզ տղամարդուց ու կնոջից, և արել ենք ձեզ ազգեր ու ցեղեր, որ ճանաչեք միմյանց: Ճշմարիտ, ձեզանից Ալլահի դիմաց հարգելիները դա ամենաաստվածավախներն են: Ճշմարիտ, Ալլահն Իմացող ու Ամենատես է»: (49:13)Համաձայն Իսլամում խոստովանվող հավասարությանը բոլոր մարդիկ հավասար են իրենց ազատության մեջ, որը ղեկավարվում է կրոնով, որպեսզի կասեցվի կենդանական ազատությունը՝ ամեն մտքին եկածն անելը:Իսլամում բոլոր մարդկանց համար պետք է երաշխավորված լինեն հետևյալ իրավունքները.Ա) Մտածելու և սեփական կարծիքն արտահայտելու ազատությունը: Իսլամը կոչ է անում իր հավատացյալներին ասել ճշմարտությունն ու ասել իրենց աշխարհայացքները, որոնք հանդիսանում են կառուցողական ու նպատակասլաց, առանց որևէ մեղավորությունից վախենալով: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Լավագույն  ջիհադը  դա կեղեքիչի ճակատին ճշմարտությունն ասելն է»: (Աբու Դաուդ)Ալլահի առաքյալի (Խ.Ա.Ո.Ն.) հետևորդներն իրագործում են այդ սկզբունքը: Մի անգամ մի մարդ երկրորդ խալիֆ Օմար իբն ուլ-Հաթթաբին ասաց.«Վախեցի՛ր Ալլահից, ով հավատացյալների ղեկավար: Մյուսը քմծիծաղ տվեց ու ասաց. «Ինչպե՞ս ես համարձակվում հավատացյալների ղեկավարներին ասես, որ վախենա Ալլահից»: Ինչից հետո Օմարն ասաց. «Թող նրան, թող խոսա, այլապես քո մեջ ոչ մի լավ բան չկա, եթե չասես, և մեր մեջ էլ չկա, եթե չընդունենք»:Մյուս անգամ Ալին ասաց իր մտածածը մի հարցի վերաբերյալ: Երբ այդ ժամանակվա խալիֆ Օմարին հարցրեցին այդ որոշման մասին, նա ասաց.«Եթե ինձ հարցների, ես կդատեի (այսպես թե այնպես). . . Երբ նրան հարցրեցին Ալիին չհանդիմանելու պատճառը իր իշխանության ժամանակ, նա ասաց. «Եթե դա Ղուրանում կամ հադիսում լիներ, ապա ես չեղյալ կհայտարարեի, սակայն դա նրա միտքն էր, իսկ միտքը կարող է լինել և ճիշտ, և սխալ: Ոչ ոք չգիտի, թե որ միտքն ավելի շատ ճշմարտություն ունի Ալլահի համար»:Բ)Բոլորն իրավունք ունեն գոյություն պահպանելու համար ծախսվող միջոցներ ունենալ և աշխատել դրա համար: Ալլահն ասում է.«Մի ցանկացեք այն՝ ինչ Ալլահը նախընտրել է, որ ուրիշն ունենա: Տղամարդուն՝ իր ստացածից բաժին լինի, իսկ կնոջը՝ ի՛ր ստացածից բաժին: Այդ պատճառով Ալլահից Նրա գթասրտությունը խնդրեք: Ճշմարիտ, Նա ամեն գիտի ամեն ինչի մասին»: (4:32)Գ) Բոլորը գիտելիքներ ստանալու իրավունք ունեն: Իսլամը գիտելիքների որոնումը պարտադիր է համարում: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Գիտելիքների որոնումը պարտադիր է բոլոր մուսուլմանների համար»: (Իբն Մաջա)Դ) Բոլորն իրավունք ունեն օգտագործել ամեն լավն ու մաքուրը, ինչ Ալլահը ստեղծել է այս տիեզերքում, համապատասխան կրոնի ղեկավարող սկզբունքներին: Ալլահն ասում է.«Նա երկիրը ձեզ հնազանդացնողն է: Գնացեք տարբեր ճանապարհներով ու կերեք Նրա ստեղծածից: Նրան եք վերադառնալու»: (67:15)Ե) Բոլորը համայնքի ղեկավար լինելու իրավունք ունեն եթե ունեն դրա համար անհրաժեշտ կարողությունները: Մարգարեն ասել է.«Եթե մուսուլմանների ղեկավարությունն ունեցողը անհավատաբար գործ  է անում, ապա կմտնի դժոխային կրակը»: (Ահմադ)Իսլամի հայացքներին համաձայն, լիազորությունները կարող են տրվել միայն նրանց ովքեր չեն կորցնի Ալլահի կողմից տրված վստահությունը, և դա վկայում է աշխարհի վերջի և Դատաստանի Օրվա մոտենալը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Եթե վստահությունը տրված է, ապա սպասեք վերջին ժամին»: (Նրա ընկերներից մեկը հարցրեց). «Ով Ալլահի առաքյալ, ի՞նչն է դավաճանություն հանդիսանում»: Նա պատասխանեց. «Երբ իշխանությունը տրված է չհամապատասխանողին, այդ ժամանակ սպասեք վերջին ժամին»: (Ալ-Բուխարի) Զ)Իսլամը չունի ինքնակառավարվող հոգեկան իշխանություն բացարձակ ուժով, ինչպես մյուս կրոններում է: Դա կապված է նրա հետ, որ Իսլամը ժխտում է Ալլահի և Նրա ստրուկների միջև միջնորդ ընդունել: Ալլահը չի արդարացնում բազմաստվածությունը: Ալլահն ասում է.«Երկրպագեք և ենթարկվեք միայն Ալլահին: Ովքեր իրենց երկրպագման մեջ դիմում են միջնորդներին ասում են. «Մենք հարգում ենք նրանց, քանի որ այդպես մենք ավելի մոտ ենք Ալլահին»»: (40:3)Ալլահը պատմում է այդ միջնորդների էության մասին, վերացնելով այն կարծիքը, որ նրանք կարող են օգուտ բերել և չեն կարող վնասել, նույնիսկ չեն կարող ինքնաբավ լինել: Ավելի շուտ նրանք հանդիսանում են այնպիսի էակներ ինչպիսինն են նրանց երկրպագողները: Ալլահն ասում է.«Ճշմարիտ, ում կոչ եք անում Ալլահի փոխարեն, ձեր պես ստրուկներ են: Այդ պատճառով կանչեք նրանց, թող ձեզ պատասխան տան, եթե դուք ճշմարտությունն եք ասում»: (7:194)Իսլամն ամրացրեց Ալլահի և նրա ստրուկների միջև անմիջական կապը: Այդ կապերը կառուցված են Միակ Աստծո հավատքի վրա, և Նրան անմիջականորեն դիմելու, հանուն սեփական կարիքների, մեղանչության, օգնության և աջակցության համար, առանց որևէ միջնորդության: Եթե մարդը մեղք է գործում, ապա նա բարձրացնում է ձեռքերն ու հույս է դնում միայն Ալլահի վրա, ներում խնդրելով Նրանից: Ալլահն ասում է.«Ով վատ արարք գործի կամ անարդար լինի իր իսկ հանդեպ, իսկ հետո ներում խնդրի Ալլահից, նա Ալլահին ներողամիտ ու գթասիրտ կգտնի»: (4:110)Իսլամում գոյություն չունի հոգևորականություն, որը որևէ բան իր ցանկությամբ թույլատրելի կամ անթույլատրելի է անում: Ոչ ոք իրավունք չունի մյուսների մեղքերը ների կամ իրեն համարի Աստծո առաքյալ դեպի Նրա ստրուկները, օրինականացնել նոր օրենքներ կրոնում, փոխել մարդկանց համոզմունքները, մեղքեր ներել, և Դրախտ խոստանալ նրանց՝ ում պետք համարի: Օրենսդրության իրավունքը պատկանում է բացառապես Ալլահին.«Նրանք իրենց աստված են վերցնում, Ալլահին զուգահեռ, իրենց գիտնականներին, վանականներին ու Մեսսիային՝ Մարիամի որդուն: Սակայն նրանց հրամայել են երկրպագել Միակ Աստծուն: Չկա աստված բացի Նրանից: Կատարյալ է նա ամեն ինչից, որ ավելացնում են Նրան»: (9:31)Մարգարեն ասել է.«Նրանք (քրիստոնյաներն ու հրեաները) չեն երկրպագում նրանց (աղոթելով նրանց հետ, և այլն), սակայն երբ (հոգևորականներն ու ռավվինները) անում են այն ինչ թույլատրելի է նրանց համար, ընդունում են որպես թույլատրված, իսկ երբ որևէ անթույլատրելին են անում, ապա դա անթույլատրելի են համարում»: (Ատ-Տիրմիդի)Զ) Իսլամը տալիս է մարդուն որոշ իրավունքներ, որոնք համապատասխանում ե նրանց հասարակության մեջի դերին: Դա արվում է կյանքի լավագույն կերպով դասավորվելու և բոլորի համար կրոնից հնարավորինս չափով մեծ օգուտ քաղելու նպատակով: Ծնողները, երեխաները, հարևանները, ընկերները և մնացած նմանատիպերը ունեն որոշ իրավունքներ, որոնք հաստատված են նրանց ամեն մեկի համար Իսլամում: Ալլահն ասում է.«Երկրպագեք Ալլահին և երբեք Նրան հավասարի մի ավելացրեք: Լավագույն կերպով վերաբերվեք ծնողներին, բարեկամներին, խեղճերին ու որբերին, ինչպես նաև հարևաններին, որ ձեր բարեկամներն են հանդիսանում, և նրանց՝ ովքեր ձեր բարեկամը չեն հանդիսանում՝ ճամփորդներին ու սեփական ստրուկներին: Ճշմարիտ, Ալլահը չի սիրում գռեհիկներին ու հպարտներին»: (4:36)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Մի նախանձեք իրար, մի գովացեք ապրանքները, մի առաջարկեք ավելի բարձր գին, եթե դուք չեք պատրաստվում գնել դա, սիրեք իրար, իրար մեջքով մի եղեք (կապերը վերացնելով), մի առաջարկեք վաճառել որևէ բան ավելի ցածր գնով, երբ գիտեք, որ ձեր եղբայրը պատրաստվում է գործարք կնքել: Ալլահի ստրուկները եղեք ու եղբայրներ եղեք: Մուսուլմանը մյուս մուսուլմանի եղբայրն է հանդիսանում, նա արդար է նրա հանդեպ և չի դավաճանի նրան, չի խաբի նրան, չի ցածրացնի նրան: Այստեղ բարեխղճություն ու աստվածավախություն է (ցույց է տալիս դեպի սիրտը): Մեծ չարիք է անում իր մուսուլման եղբորը ցածրացնող մարդը: Արգելվում է մուսուլմանի օջախի նկատմամբ հանցագործություն կատարել՝ նրա հարստության և պատվի նկատմամբ»: (Մուսլիմ)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) նաև ասել է.«Ձեզանից ոչ ոք ճշմարտությամբ չի հավատա մինչ իր եղբորն իր պես չսիրի»: (Ալ-Բուխարի)Նույնիսկ Իսլամին թշնամաբար վերաբերվողները իրավունքներ ունեն: Մուսաբ իբն Օմարի եղբայր Աբու Ազիզ բին Օմարն ասել է.«Ես Բեդրայի մոտի ճակատամարտում գերի էի ընկել: Մարգարեն ասաց. «Գերիին լավ կբուժեք: Ես անսարները խմբուն էի, և երբ նրանք ճաշում էին, ինքներն էին  խուրմա  ուտում, իսկ ինձ հացով էին կերակրում, ինչպես մարգարեն էր հրամայել նրանց»: (Ատ-Տաբարանի)Իսլամը նաև կենդանիներին է իրավունքներ տալիս:Երբ մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) անցնում էր սովից տանջված ուղտի մոտով ասաց.«Այս կենդանիների (արարածների) հետ վերաբերմունքի համար վախեցե՛ք Ալլահից, նրանք կարող են արտահայտել իրենց ցանկությունները: Եթե դուք հեծնում եք նրանց, ապա համապատասխանաբար վերաբերվեք նրանց (նրանց ուժեղացնելով և համապատասխանեցնելով դրա համար), և եթե ուտում եք նրանց, ապա համապատասխանաբար վերաբերվեք նրանց (նրանց գեր ու առողջ անելով): (Աբու Դաուդ)Իսլամում ընդունվում են այն առաջարկները, որոնք օգուտ են տալիս հանրությանը: Մուսուլմանը պարտավոր է օգնի հանրությանը, իսկ հանրությունը՝ անհատներին: Մարգարեն ասել է.«Հավատացյալները կոպիտ կառուցվածքի նման են, ամեն (աղյուս) ամրացնում է մյուսին», այնուհետև դրեց ձեռքերն ու միացրեց մատերը»: (Ալ-Բուխարի)Երբ երկու օգուտներ հակադրվում են, պետք է աջակցվի հանրության օգուտը որոշների կողմից, օրինակ՝ մի տուն որը վթարային վիճակում է, քանի որ այն կարող է վնասել մոտակայքով անցնողներին, իսկ տիրոջը պետք է վճարվի գինը:Իսլամը գթասրտության, սիրո ու ցավակցության կրոն է և արգելում է դաժանությունը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ամենագթասիրտը ներում է գթասրտությունը ցուցաբերողներին: Գթասրտություն ցուցաբերեք երկրի վրա գտնվողներին և ներված կլինեք երկնքից բարձր գտնվողից: Գիրկը Իր Առ-Ռահման անունից է: Իր (բարեկամական) կապերը պահպանողի համար Ալլահը գթասիրտ կլինի, սակայն այդ կապերը խզողը զրկված կլինի Ալլահի գթասրտությունից»: (Ատ-Տիրմիդի)Գթասրտությունը Իսլամում չի սահմանափակվում մարդկանցով, այլ նաև դրսևորվում է կենդանիների նկատմամբ: Մի կին դժոխք է հայտնվել իր կատվին տանջելու համար: Մարգարեն ասել է.«Մի կին պատժված  էր իր կատվի համար: Նա կատվին փակված էր պահել մինչև վերջինս մահանա, և այդ կինը  դժոխային կրակներում հայտնվեց դրա համար: Նա ոչ կերակրում էր կատվին, ոչ էլ ջուր տալիս: Նա փակել էր կատվին մի սենյակում և բաց չէր թողում, որ կատուն ինքը սնվի, որևէ բան հայթայթելով:» (Ալ-Բուխարի)Կենդանիներին ցուցաբերած գթասրտությունը դրախտ գնալու միջոց է: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Մի անգամ մի մարդ իր շատ ծարավ էր: Նա մոտեցավ մի ջրհորի, իջավ այնտեղ և ջուր խմեց: Բարձրանալուն պես մի շուն տեսավ, որը ծարավից մռութով հողն էր փորում: Նա մտածեց, որ այդ շունը խմել է ուզում ինչպես ինքն էր ուզում: Նա կրկին իջավ ջրհորը, կոշիկի մեջ ջուր  լցրեց և հետո տվեց շանը, որ խմի: Դրա համար Ալլահը ներեց նրա մեղքերը»: Այդտեղի մարդիկ նրան հարցրեցին. «Ով Ալլահի առաքյալ, մի՞թե պարգևատրվելու ենք կենդանիների հետ լավ վերաբերմունքի համար»: Նա պատասխանեց. «Այո, իսկապես, ամեն կենդանու համար պարգև կստանաք»: (Ալ-Բուխարի)Եթե Իսլամում այդպիսինն է կենդանիների նկատմամբ վերաբերմունքը, ապա ինչպիսի՞նն կլինի մարդկանց հետ վերաբերմունքը, որ Ալլահը առավելություն է տվել մնացած էակների նկատմամբ: Ալլահն ասում է.«Մենք գնահատեցինք Ադամի որդիներին և թույլատրեցինք տեղաշարժվել ցամաքով ու ջրով, բարիքներ տվեցինք և մեծ առավելություն մյուս արարածների նկատմամբ»: (17:70)Իսլամը չի թույլատրում ամուրիությունը, վանականությունը և  աշխարհիկ օրինական ուրախություններից հրաժարվելը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Մի դժվարացրեք ձեզ այնպես, որ ամեն ինչ դժվար դառնա, քանի որ, ճշմարիտ, մարդիկ դժվարացնում են իրենց և Ալլահը դժվարացնում է նրանց, և դա այն է ինչ մնացել է նրանցից՝ տներից ու աղոթավայրերից»: Այնուհետև նա կարդաց հետևյալ այաթը.«Հետո մենք նրանց հետքերով ուղարկեցինք    Մեր առաքյալներին, և ուղարկեցինք Մարիամի որդի Հիսուսին, և Ինջիլ նվիրեցինք նրան: Նրան հետևողների սրտերը Մենք ցավակցությամբ ու գթասրտությամբ լցրեցինք, իսկ վանականությունը նրանք ինքներն են հնարել: Մենք նրանց չենք հրահանգել դա, սակայն նրանք այդպես վարվեցին Ալլահի գոհունակությունը նվաճելու նպատակով»: (57:27)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Կերեք, խմեք և բաժանեք ողորմությունը չափի մեջ ու առանց շնորհակալություն սպասելու: Ճշմարիտ, Ալլահը սիրում է տեսնել Իր ստրուկների առատաձեռն արարքները»: (Ալ-Հաքիմ)Նույն ժամանակ Իսլամը չի թույլատրում մարդուն տրվել աշխարհիկ բարիքներին և ծախսեր անել առանց կառավարող սկզբունքների: Այդ կրոնն ավելի շուտ հանդիսանում է չափավորության կրոն, որը հավասարակշռեցնում է մարդու կյանքը այս և ապագա կյանքի միջև, ինչն էլ անում է մեկը մյուսի լրացում:Այն հրահանգում է մարդուն հավասարակշռել սեփական մարմնի և հոգու կարիքները: Օրինակ՝ երբ մուսուլմանը բավարարում է ամենօրյա կյանքի կարիքները, այն հրամայում է նրան հիշել նրա հոգու կարիքների մասին աղոթելու միջոցով: Ալլահն ասում է.«Ով հավատացյալներ՝ Երբ կանչում են աղոթքի ուրբաթ օրը, ապա ձգտեք դեպի Ալլահին հիշատակելը և թողեք առևտուրը: Այդպես ավելի լավ կլինի ձեր համար, եթե միայն իմանայիք»: (62:9)Բացի դրանից, երբ մուսուլմանը զբաղված է զբաղված է գոյության համար միջոցներ որոնելով, կրոնը հիշացնում է նրան չափավորել մատերյալական կարիքներն ու միջոցները գոյատևելու համար: Ալլահն ասում է.«Եվ երբ աղոթքն ավարտվի ցրվեք երկրով փնտրելով Ալլահի գթասրտությունը (աշխատանքում)»: (62:10)Իսլամը գովում է այն մարդկանց, որոնք ձգտում են համակցել դրականը միաժամանակ երկու ասպարեզներում: Ալլահն ասում է. «Այն տղամարդիկ, որոնց ոչ առևտուրը, ոչ վաճառքն է խանգարում Ալլահին հիշատակելուց, աղոթելուց և զաքյաթ վճարելուց: Նրանք վախենում են այն Օրվանից՝ երբ կշրջվեն սրտերն ու հայացքները»: (24:37)Իսլամը պահպանել է հոգու ու մտքի իրավունքները, ինչպես ասված է Շարիաթում, որ ոչ մի ասպարեզում ծայրահեղություններ չի թույլատրում: Մուսուլմանը պարտավոր է ապահովել իրեն, և հաշվի առնել իր արարքները, ինչպես բացատրվում է Ալլահի խոսքում.«Ով փոքր մասնիկի կշռի չափ բարիք է գործել, կտեսնի դա: Եվ փոքր մասնիկի կշռի չափ չարիք գործածը կտեսնի դա»: (99:7-8)Նա չպետք է սահմանափակի իր մարմինը աշխարհիկ հաճույքներով՝ սննդամթերքներով, ընպելիքներով, հագուստով, ամուսնությամբ կամ աշխատանքով: Ալլահն ասում է.«Ասա. «Ով է արգելել Ալլահի զարդերը, որ Նա է  նվիրել է Իր ստրուկներին, և հոյակապ ճակատագիրը»»: (7:32)Իսլամն արգելում է կեղտոտ ու վնասատու գործերը, որոնք վնասում են գիտակցությանը, մարմինը, ունեցվածքը կամ հասարակությունն ու մարդկային հոգին, որ ստեղծել է Ալլահը, և Նա նրանց իր իրավահաջորդներ նշանակեց երկրի վրա, որ նրանք երկրպագեն Նրան ու Նրա օրենքները: Ոչ ոք իրավունք չունի վերացնել կամ կանգնացնել դրանք, բացի այն դեպքերից, երբ Իսլամը տալիս է դրա իրավունքը: Իսլամը այդ հոգու համապատասխան մարմինն է տվել, այնպես, որ նա կարողանա կատարել Ալլահի երկրպագման, իրավունքների և այլ պարտավորությունների մասին պատվիրանները, ինչպես նաև զարգացնել այս աշխարհը: Ալլահն ասում է.«Մենք մարդուն ստեղծել ենք ամենագեղեցիկ տեսքով»: (95:4)Այդ պատճառով Ալլահը հրամայեց մեզ հոգ տանել այդ մարմնի մասին, կրոնում շարադրված ղեկավարող սկզբունքներին համապատասխան: Այդպիսով Իսլամը օրինականացնում է հետևյալները.Ա) Մաքրում՝ Ալլահն ասում է.«Ճշմարիտ, Ալլահը սիրում է զղջացողներին ու մաքրվողներին»: (2:222)Ալլահը լվացումը աղոթքի ընդունելիության պայման է արել, որ մուսուլմանն անում է օրեկան հինգ անգամ: Մարգարե ասել է.«Ոչ աղոթքն է ընդունվում առանց մաքրության, ոչ էլ բարեգործությունն է ընդունվում եկամուտի անթույլատրելի աղբյուրներից»: (Մուսլիմ)Ալլահը նաև հրամայում է բաղնիք ընդունել ամեն սեռական ակտից հետո, հետևյալ խոսքերով.«Ով դուք, հավատացողներդ: Աղոթքից սկսելուց առաջ լվացեք ձեր երեսներն ու ձեռքերը մինչև արմունկները, անց կացրեք ձեր (թրջված) ձեռքերը մազերի մեջով ու (լվացեք) ոտքերը մինչև կոճերը: Եթե Ձունուբի մեջ եք (այսինքն երբ սեռական ակտ էիք արել), ապա լվացեք (ամբողջ մարմինը Իղտիսալ անելով): եթե հիվանդ եք կամ ճամփորդում եք կամ ձեզանից մեկը գալիս է պետքարանից կամ կնոջ հետ եք եղել (այսինքն, սեռական կապի) և ջուր չեք գտնում, ապա Տայամում արեք (այսինքն, խփեք ձեր ձեռքերը մաքուր ավազի կամ հողի և անց կացրեք ձեռքերը ձեր երեսով և հետո ձեռքերը իրար շփեք): Ալլահը չի ցանկանում ձեր համար դժվարություններ ստեղծել, այլ ուզում է մաքրել ձեզ և ընդհանրացնի իր ձեզ տրվող բարությունը, հնարավոր է դուք շնորհակալ լինեք»: (5: 06)Ալլահը թույլատրում է բաղնիքի ընդունումը աղոթքից առաջ, ինչպիսինն է ուրբաթօրյա աղոթքը, Իդ տոնելը, Հաջն ու Ումրան (մեծ և փոքր ուխտագնացությունները):Բ)Հիգիենայի պահպանումը կայանում է հետևյալ կերպով.1. Ուտելուց առաջ և հետո ձեռքերը և բերանը լվանալով: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ուտելուց հետո, եթե որևէ մեկը սնունդ է զգում ատամների արանքում, թող ստանա դա, և եթե որևէ մեկը մնացորդներ է զգում բերանում, թող կուլ տա: Այդպես անողը ավելի լավ էանում, իսկ չանողը՝ վնաս չի տալիս»: (Աբու Դաուդ)2. Բերանի մաքրության պահպանումը: Ալլահի առաքյալն ասել է.«Եթե դա դժվարություն չլիներ իմ ժողովրդի համար, ես կհրամայեի նրանց սիվակ (ատամ մաքրելու փայտիկ) օգտագործեն ամեն աղոթքից առաջ»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)3. Միկրոբների և կեղտոտությունների թիրախ դառնող տեղերի մաքրությունը: Ալլահի առաքյալն        ասել է.«Հինգն են այն գործողությունները, որոնք առաջանում են բնույթից ելնելով, որոնց համաձայն Ալլահը ստեղծեց մարդկանց. թլփատումը, թևատակերի մազերը հեռացնելը,  կտրումը, մորուքի (շրթունքների վերևի) կտրումն ու եղունգները կտրելը»: (Ալ-Բուխարի)4. Ուտել և խմել միայն այն՝ ինչ հանդիսանում է մաքուր, օրինական և օգտակար: Ալլահն ասում է.«Ով հավատացյալներ: Կերեք այն բարիքը, որով լցրել ենք ձեզ և երախտապարտ եղեք Ալլահին, երկրպագելով Նրան»: (2:172)Կրոնը տվել է ղեկավարող սկզբունքներ, որոնցով կարելի է հաճույք ստանալ գեղեցիկ և մաքուր իրերով, պահպանելով պահվածությունը, չօգտագործելով մնացորդները, քանի որ դա վնասակար է առողջության համար: Ալլահն ասում է.«Կերեք, խմեք, բայց չափերի սահմաններում: Ճշմարիտ, Նա չի սիրում չափերն անցնողներին»: (7:31)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) բացատրեց ինչպես է պետք սնվել, ասելով.«Մարդն իր ափսեի մեջ է դնում միայն իր ստամոքսի չափին համապատասխան: Ադամի որդու համար մի քանի անգամ կծելը բավարար է նրա մեջքն ուղղելու համար: Եթե ձեզ պետք է (շատ ուտել), ապա մեկ երրորդը (ստամոքսի պետք է առանձնացված լինի) ուտելու համար, մեկ երրորդը՝ ջրի և մյուս երրորդը՝ շնչելու համար»: (Ատ-Տիտմիդի և Իբն Մաջա)5. Իսլամն արգելեց որևէ աղոտոված իրի օգտագործելը՝ սննդամթերքի կամ ըմպելիքների, ինչպիսիք են մահացած մարմինները,  արյունը ,  խոզի  միսը հիմարացնող նյութեր, թմրանյութեր կամ ծխախոտ: Պետք է պահպանել սեփական առողջությունը: Ալլահն ասում է.«Ճշմարիտ, նա արգելեց ձեզ մահացած միսը, արյունը, խոզի միսը և այն՝ ինչ  զոհաբերված է ոչ Ալլահի համար: Իսկ եթե որևէ մեկը ստիպված էր խախտել դա, անենթարկություն և չարաշահում չդրսեվորելով, ապա մեղք չի գործել: Ճշմարիտ, Ալլահը ներողամիտ ու բարեսիրտ է»: (2:173)Ալլահը նաև ասում է.«Ով հավատացյալներ: Ճշմարիտ, արբեցնող խմիչքները, մոլախաղերը, զոհաբերվողների քարերն  ու գուշակության աղեղները հանդիսանում են սատանայի պղծությունները: Այդ պատճառով հեռու մնացեք դրանից: հնարավոր է փրկված լինեք: Ճշմարիտ, սատանան ուզում է ձեր միջև թշնամություն ու ատելություն մցնել արբեցնող խմիչքների և մոլախաղերի միջոցով, և ձեզ հեռացնի Ալլահին հիշատակելուց ու աղոթքից: Մի՞թե դուք կանգ չեն առնի»: (5:90-91)6. Մասնակցել սպորտի օգտակար տեսակներում, ինչպիսինն է ըմբշամարտը: Մարգարեն (խ.Ա.ո.ն.) ինքը մի անգամ մրցում է Ռականյա անունով մի մարդու հետ: (Ալ-Հաքիմ)Սպորտի այլ օգտակար տեսակներ են լողը, ձիարշավն ու նետից կրակելը: Օմար իբն Ալ-Հաթթաբը՝ երկրորդ խալիֆն ասել է.«Ձեր երեխաներին նետից կրակել, լողալ և ձի հեծնել սովորացրեք»:7. Հիվանդությունների դեմ դեղամիջոցների որոնումը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ճշմարիտ, Ալլահը (ստեղծէլ է) հիվանդություններ ու դեղեր:Ամեն հիվանդության համար դեղ կա, իսկ բուժումից հրաժարվելն արգելված է:» (Աբու Դաուդ)8. Իսլամը երկրպագել է հրահանգում: Երկրպագության ակտերը սնուցում են հոգին: Հոգին չի սնվում երկրպագության ակտերով անհանգստության ժամանակ: Ալլահն ասում է.«Ով հավատացյալներ, որ Ալլահին հիշատակելով հանգստություն ձեռք բերեցիք ձեր հոգու համար: Մի՞թե Ալլահին հիշատակելում չեն գտնում սրտի հանգիստ»: (13:28)Իսլամը մեղք է համարում մարմնի պահանջների թերակատարումը՝ հանգստից հրաժարվելը, սնվելն ու ամուսնությունը: Անաս բին Մալիկն ասել է.«Երեք հոգի եկան Մարգարեի տների մոտ, որ իմանան, թե մարգարեն ինչպես է երկրպագում Ալլահին: Երբ նրանց պատմեցին, նրանք մտածեցին, որ իրենց երկրպագությունը աննշան է և ասացին. «Ո՞վ ենք մենք  մարգարեի համեմատ, ճշմարիտ, Ալլահը ներել է նրա բոլոր անցյալ և ապագա մեղքերը»: Նրանցից մեկն ասաց. «Ես ամբողջ գիշեր աղոթելու եմ»: Մյուսն ասաց. «Ես պահք եմ պահելու ամեն օր  առանց կանգառի»: Վերջինն էլ ասաց. «Ես հեռու եմ մնալու կանանցից և երբեք չեմ ամուսնանա»: Այդժամ եկավ Ալլահի առաքյալն ու (լսելով դա) ասաց. «Դու՞ք եք այն մարդիկ, որ ասել եք սա ու նա: Երդվում եմ Ալլահով, իսկապես ես ամենաաստվածավախն եմ Ալլահի դիմաց և ամենաբարեպաշտն եմ ձեր մեջ, սակայն ես պահք եմ պահում և ուտում, աղոթում եմ ու քնում և ամուսնանում եմ կանանց հետ»»: (Ալ-Բուխարի)Իսլամը հանդիսանում է կրոն, որը մարդկանց կոչ է անում դեպի գիտելիքները: Ալլահն ասում է.«Ճշմարիտ, մտածում են միայն խելքով օժտվածները»: (39:9)Իսլամը դատապարտում է անբարոյությունն ու անկիրթությունը: Ալլահը հիշատակում է Ղուրանում, որ Մովսեսն ասել է.«Թող Ալլահն ինձ հեռու պահի տգետներից մեկը լինելուց»: (2:67)Կան գիտելիքների որոշ տեսակներ, որոնք ամեն մուսուլմանի համար պարտադիր են համարվում: Այդ գիտելիքները վերաբերվում են մուսուլմանի ամենօրյա կյանքին՝ աշխարհիկ և կրոնական գործերին: Գիտելիքների մյուս տեսակները համարվում են միասնական պարտավորություն (մեղք չի դրանք իմանալը, և հանրությանը չի խանգառում):Ալլահը չհրամայեց իր մարգարեին (Խ.Ա.Ո.Ն.) կյանքում ունենալ գիտելիքներից ավել որևէ բան:Ալլահն ասում է.«Մեծն Ալլահը ճշմարիտ տիրակալն է: Այդ պատճառով մի շտապիր Ղուրանը կարդալ, մինչ քեզ տրվելը: Ասա. «Աստված, ավելացրու իմ գիտելիքները»»: (20:114)Իսլամը պարգևատրում է գիտնականներին ու գիտելիքներ ստանալ ցանկացողներին: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Իմ հետևորդը չի մեծերին չհարգողը, երիտասարդներին չողորմողը, գիտնականին արժանի իրավունքները չտվողը»: (Ատ-Տիրմիդի)Իսլամը բարձր գնահատում և հարգում է գիտնականներին: Մարգարեն Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Գիտնականի առավելությունը հասարակ հավատացյալի նկատմամբ նույնն է, ինչ իմ առավելությունը ձեզանից վերջինի նկատմամբ»: (Ատ-Տիրմիդի)  Որպեսզի  տարածել  գիտելիքներ,  և  խրախուսել  այն ,  իսլամը  դիտում  է  փնտրելը  , ուսումնասիրելը  և  դասավանդելը  ուղղի  դեպի  Դրախտ : ՄարգարենՆաև ասել է.  « Գիտելիք  փնտրողը ,  համարվում  է    մարդ,   կարծես  Ջիհադում , մինչ  չվերադառանա :» /Թիրմիզի /  Նույնպես  ասել  է .«Գիտությունների ճանապարհին կանգնածի համար Ալլահը հեշտացնում է Դրախտի ճանապարհը: Մարդկանց ոչ մի խումբ չի հավաքվում մզկիթում Ալլահի Գիրքը կարդալու և ուսումնասիրելու համար, բացի նրանից՝ ում վրա կիջնի խաղաղությունն ու հանգստությունը, որը ողորմությամբ կփաթաթվի, որին հրեշտակները կշրջապատեն, և Ալլահը կհիշի այդ մարդկանց, որպես Իր հետի մարդկիկ: Այդ պատճառով, ու գործերը խանգարում են (Դրախտին հասնելուն), չի օգնի Նրա գալուստը (Դատաստանի Օրը)»: (Մուսլիմ)Իսլամը ոչ միայն զարգացնում է կրոնական գիտելիքների որոնումները, այլ ավելի շուտ, զարգացնում է բոլոր օգտակար գիտելիքների որոնումները: Դա համարվում է մուսուլմանների միասնական պարտավորություն և Ալլահին երկրպագելու գործողություն: Ալլահն ասում է.«Մի՞թե դու չես տեսնում, թե ինչպես է Ալլահը երկնքից ջուր իջացնում, որի օրոք մենք տարբեր ծաղիկների բերքեր ենք աճացնում: Լեռներում նույնպես կան տարբեր արահետներ՝ սպիտակ, կարմիր և բոլորովին սև  ինչպես  ագռավի : Մարդիկ, կենդանիներն ու անասունները նույնպես տարբեր գույների են լինում: Միայն գիտելիքներ ունեցողներն են վախենում Ալլահից Նրա ստրուկների մեջ: Ճշմարիտ, Ալլահը Ամենակարող ու Ներողամիտ է»: (35:27-28)Այդ բանաստեղծությունները մարդուն կոչ են անում մտածել, որը իր հերթին նրանց կբերի Արարչի գոյության մասին համոզվածությանը: Բանաստեղծություններում նաև ասվում է, որ մարդիկ պետք է օգտագործեն բոլոր բարիքները, որ Ալլահն է ստեղծել տիեզերքում: Չկա կասկած, որ նրանք՝ ովքեր կոչ են արվում մտածելու այդ բանաստեղծություններում չեն հանդիսանում միայն կրոնական գիտնականները, այլ ավելի շուտ մյուս ասպարեզների գիտնականները, որոնք հնարավորություն ունեն բացել Ալլահի գաղտնիքները, որ թաքցված են տիեզերքում:Օրինակ՝ մեկն ուսումնասիրում է, թե ինչպես են ձևավորվում ամպերն ու անձրև է գալիս քիմիայի և ֆիզիկայի ոլորտով: Նույն կերպով մարդն ուսումնասիրում է, թե ինչպես են աճում բույսերը, մրգերն ու հացահատիկային բույսերը ուսումնասիրելով գյուղատնտեսությունը, ինչպես է իմանում լեռների մասին երկրաբանությունով, և բարեկամական կապերի և մարդկանց ու կենդանիների ծագման մասին՝ ծագումնաբանությամբ:Իսլամը կոչ է անում մարդկանց անընդմեջ վերլուծել սեփական արարքներն ու գործողությունները: Դա իր հերթին նպաստում է մուսուլմանների պայքարին և Ալլահի անթույլատրելիներից հեռու մնալու համար ամեն ինչ անելուն:Մուսուլմաններին լավ հայտնի է, որ Ալլահը տեսնում է նրանց և գիտի, թե ինչ են անում, այդ պատճառով նրանք անում են իրենց հրամայվածն ու ձեռնպահ են մնում անօրինությունից: Երբ մուսուլմանը ձեռնպահ է մնում գողությունից, անում է դա Ալլահից վախենալուց, այլ ոչ թե վախենում է մարդկանցից: Իսլամը համապատասխանեցնում է մարդու ներքին և արտաքին գործողությունները: Ալլահն ասում է.«Բարձրաձայն ասես (թե ոչ), ճշմարիտ, Նա գիտի գաղտնին և ամենաթաքցվածը»: (20:7)Մարգարե Մուհամմեդն (Խ.Ա.Ո.Ն.) այսպես նկարագրեց իհսանը.«Երկրպագեք Ալլահին այնպես, որ ասես նրան տեսնում եք: Եթե նույնիսկ դուք չեք տեսնում Նրան, Նա ձեզ տեսնում է»: (Ալ-Բուխարի)Սեփական գործերի ու արարքների վերահսկումը հանդիսանում է այդպիսի հավատքների հետևանքը.Ա) Համոզվածությունը, որ Ալլահը Միակն է, որ արժանի է երկրպագության: Նա կատարյալ է ամեն ինչում, Նա ամեն ինչ գիտի աշխարհում կատարվողների մասին և ոչինչ չի կատարվում առանց Նրա կամքի: Ալլահն ասում է.«Նա վեց օրվա ընթացքում երկիրն ու երկինքն արարողն է, իսկ այնուհետև բարձրացավ Գահին: Նա գիտի երկիր մտնողի և երկրից դուրս եկողի մասին, երկնքից իջնողի և երկինք բարձրացողի մասին: Նա ձեր հետ է, ուր էլ որ լինեք: Ալլահը տեսնում է այն ամենը, որ անում եք»: (57:4)Նրա գիտելիքները բարձր են  մատերյալական և հասկանալի բաներից: Նա գիտի տրամադրությունների և հոգու շշուկների մասին: Ալլահն ասում է.«Ճշմարիտ, Մենք ստեղծեցինք մարդուն և գիտենք, թե ինչ է շշնջում նրա հոգին, և Մենք ավելի մոտ ենք նրան քան վզի երակը»: (50:16)Բ) Դատաստանի Օրը բոլոր մարդկանց Ալլահի կողմից վերակենդանացման հավատքը: Ալլահն ասում է.«Անհավատները կարծում են, թե երբեք չեն վերակենդանանա: Ո՛չ: Երդվում եմ իմ Աստծով, դուք կվերակաենդնանաք, իսկ այնուհետև, ճշմարիտ, ձեզ կհայտնեն ձեր արարքների մասին: Դա Ալլահի համար հեշտ է»: (64:7)Գ) Ամեն մարդ պետք է պատասխանատու լինի իր ամեն արարքի համար: Ալլահն ասում է.«Ոչ ոք չի կրի ուրիշի բեռը»: (6:164)Ամեն մարդ պետք է պատասխանատվություն կրի Ալլահի դիմաց ամեն արվածի և ասվածի համար,  ինչքան էլ ակնթարթային լինեն այդ գործողությունները, ինչքան էլ (բարի կամ չար) լինեն: Մարդիկ պարգևատրված կլինեն բարի գործերի համար և պատժված կլինեն իրենց մեղքերի համար: Ալլահն ասում է. «Ով փոքր մասնիկի կշռի չափ բարիք է գործել, կտեսնի դա: Եվ փոքր մասնիկի կշռի չափ չարիք գործածը կտեսնի դա»: (99:7-8)Դ) Ալլահին ու Նրա առաքյալին (խ.Ա.ո.ն.) ենթարկությունը պետք է ամեն ինչից բարձր լինի: Ալլահն ասում է.«Ասա. Եթե ձեր ծնողները, երեխաները, եղբայրները, կանայք, ընտանիքները, հավաքած ունեցվածքը, առևտուրը, որի համար վախենում եք, և ձեր համար թանկագին կացարաններն ավելի հաճելի են Ալլահից, Նրա առաքյալից և Նրա ճանապարհի պայքարը, ապա սպասեք մինչ Ալլահը գա Իր հրամանով: Ալլահը ոչ մաքուր մարդկանց հարթ ճանապարհի չի ուղղում»: (9:24)Իսհանը դա մակարդակն է, որին հասնում է մուսուլմանը, որի գործողությունները կատարյալ են Ալլահի դիմաց, երբ նա հասկանում է, որ Ալլահը հետևում է նրան:Իսլամում բարեգործությունների համար պարգևները բազմապատկվում են, իսկ չարագործությունների համար պատիժները՝ ոչ: Ալլահն ասում է.«Ով բարի գործով գա կստանա տասնապատիկ պարգև: իսկ չար գործով հայտնվածը կստանա միայն համապատասխան պատիժը, և նրանց հետ անարդար չեն վարվի»: (6:160)Մարդը պարգևատրվում է նույնիսկ բարեգործության նպատակ ունենալու համար, նույնիսկ եթե այդ նպատակը չի իրականացվում: Եթե մուսուլմանը նպատակ ունի չար գործ անել, սակայն Ալլահից վախենալով չի անում դա, նա պարգևատրված կլինի: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) նշել է, որ Ալլահն ասել է.«Եթե իմ ստրուկը նպատակ ունի չար գործ անել, ապա դա մի գրանցեք որպես չարագործություն, մինչ նրա կատարելը: Եթե նա անում է դա, ապա նրան մի մեղքից ավելին մի գրանցեք, և եթե նա հրաժարվում է դրանից հանուն Իսձ, ապա մի բարի գործ գրանցեք նրան: Եթե նա նպատակ ունի բարի գործ անել, սակայն չի անում, ապա գրանցեք նրան մի բարի գործ: Եթե նա անում է դա, ապա գրանցեք, որ նա արել է դա մոտ յոթ հարյուր անգամ:» (Ալ-Բուխարի)Բացի դրանից, հոգու օրինական ցանկության կատարումը համարվում է երկրպագության գործողություն, եթե մարդու նպատակները ճիշտ են հանդիսանում: Եթե մարդը նպատակ ունի ուտել և խմել, որ պահի իր մարմինը, կամ ընտանիք ու այլ ենթակաների համար աշխատելը դիտարկվում է որպես երկրպագության գործողություն, և նա պարգևատրված կլինի դրա համար: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Եթե մարդը խնամում է իր ընտանիքը Ալլահից պարգև ստանալու համար, ապա դա բարեգործություն կհամարվի»: (Ալ-Բուխարի)Մուսուլմանի կողմից կատարվող բոլոր գործերը, նույնիսկ ուղղակի բարի կամքը, համարվում են բարեգործություններ: Մարգարեն ասել է.«Ամեն մուսուլման ողորմություն տալու իրավունք ունի: Նրանք (հետևորդները) հարցրեցին. «Եթե մեկը ոչինչ չունի, ապա ի՞նչ կարող է տալ»: Նա պատասխանեց. «Նա պետք է ձեռքերով աշխատի իր օգտին և ողորմություն բաժանի»: Նրանք ասացին. «Իսկ անկարողության դեպքու՞մ»: Նա ասաց. «Նա պետք է բարի գործեր անի»: Նրանք ասացին. «Եթե նա չի՞ անում դա»: Նա ասաց. «Նա պետք է ձեռնպահ մնա չարիքից և դա կլինի նրա բարեգործությունը»: (Ալ-Բուխարի)Իսլամում մարդու մեղք գործելու և հետո անկեղծորեն ապաշխարելու և կրկին չկատարելու հստակ որոշման դեպքում նրա մեղքը փոխարինվում է բարիքով: Ալլահն ասում է.«Նրանք Ալլահին զուգահեռ այլ աստվածներին կոչ չեն անում, մարդկանց են սպանում հակառակ Ալլահի արգելմանը, եթե դրա իրավունքը չունեն, և չեն դավաճանում: Իսկ այդպես անողը պատիժ կստանա: Նրա տանջանքները կբազմապատկվեն Վերջին Օրը, և նա ցածրացված կմնա այնտեղ հավիտենապես: Դա չի վերաբերվում փոշմանածներին, հավատացողներին ու ճիշտ արածներին: Նրանց չար գործերը Ալլահը կփոխարինի բարիներով, քանի որ Ալլահը Ներողամիտ ու Գթասիրտ է»: (25:68-70)Դա վերաբերվում է Ալլահի իրավունքներին: Ինչ վերաբերվում է մարդկանց իրավունքներին, ապա նրանք պետք է ընդունված լինեն, և ներումը պետք է ստանալ նրանցից, եթե նրանց իրավունքները ոտնահարվել են:Իսլամը ազդում է մեղավորի մտքին և զրկում է շփոթությունից, թույլ տալով ենթարկվել և հրաժարվել մեղքից: Ալլահն ասում է.«Ի վնաս իրենց ավելնորդություններ թույլ տված Իմ ստրուկներոն ասա. «Մի հուսահատվեք Ալլահի ողորմությունում: Ճշմարիտ, Ալլահը ներում է բոլոր մեղքերը, քանի որ նա Ներողամիտ ու Գթասիրտ է»: (39:53)Իսլամը ենթարկվելու ճանապարհը հեշտացրել է: Ալլահն ասում է.«Եթե որևէ մեկը չարիք գործի կամ ինքն իր հանդեպ անարդար լինի, իսկ այնուհետև Ալլահից ներողություն խնդրի, ապա նա Ներողամիտ ու Գթասիրտ կգտնի Ալլահին»: (4:110)Դա վերաբերվում է մուսուլմաններին: Իսլամ ընդունած ոչ մուսուլմանները կրկնակի պարգև կստանան առաքյալներին ու Մուհամմեդին (Խ.Ա.Ո.Ն.) հավատալու համար: Ալլահն ասում է. «Ում նախկինում Գրություն ենք ընծայել, հավատացել են դրան (Ղուրան): Երբ նրանց կարդում են դա, նրանք ասում են. «Մենք հավատում ենք դրան: Դա ճշմարտություն է, տրված մեր Աստծուց: Մենք նախկինում էլ մուսուլմաններ ենք եղել»: Նրանք ստանում են իրենց պարգևը կրկնակի չափսերով, քանի որ նրանք համբերատար են եղել: Նրանք չարիքը բարիքի են վերածում և ծախսում են Մեր տվածից» (28:52-54)Դրա հետ միասին Ալլահը մաքրում է նրանց, մինչև Իսլամ ընդունելը, կատարած բոլոր մեղքերը: Երբ Ամր իբն-ուլ-ասը եկավ Իսլամը ընդունելու, այն պայմանով, որ Ալլահը պետք է մաքրի նրա բոլոր մեղքերը, ասաց.«Մի՞թե չգիտեք, որ Իսլամը մաքրում է ամենը (գործած մեղքերը) մինչ Իսլամ ընդունելը»: (Մուսլիմ)Իսլամը երաշխավորում է իր հետևորդներին անընդմեջ պարգևատրումներ բարի գործերի դիմաց, որ նրանք անում են աշխարհիկ կյանքում, և նույնիսկ մահվանից հետո: Մարգարեն ասել է.«Երբ մարդը մահանում է սկսում է պարգևներ չստանալ (բարի) գործերի համար, բացի երեքից՝ բաերգործության, որ շարունակում է օգուտ բերել մարդկանց նույնիսկ մահվանից հետո, օգտակար գիտելիքների ու բարեպաշտ երեխայի համար, որ դիմում է Ալլահին նրա համար»: (Մուսլիմ)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) նաև ասել է.«Ով մարդկանց կոչ է անում դեպի ճիշտ ճանապարհը պարգև կստանա, որը հավասար է նրանց պարգևին, որոնք անում են այդ գործը, այնժամ, երբ նրանց պարգևը չի քչանում: Ով մարդկանց դեպի սխալ ճանապարհ է կոչ անում պատիժ կստանա, որը հավասար է նրանց պատժին, ովքեր անում են դա, այնժամ, երբ նրանց մեղքերը քչանում են»: (Մուսլիմ)Դա է այն պատճառը, որ մուսուլմանները ամբողջ ուժով ոյգտում են չեզոքացնել անարդարությունը իրենց հասարակությունում, անելով բարի գործեր, նպաստելով չարիքի հետ պայքարի անկեղծությանը, շեղելով մարդկանց դրանից:Իսլամը հանդիսանում  կրոն, որը հարգում է խելացիությունն ու մտքերը, և կոչում է մարդկանց դրանց հարկին կերպով օգտագործելուն: Ալլահն ասում է.«Ճշմարիտ, երկնքում և երկրում հավատացյալների համար նշաններ կան: Նրա բնակեցրած կենդանիների և ձեր ար աման մեջ համոզված մարդկանց համար նշաններ կան: Գիշերի և ցերեկի փոխարինության, ճակատագրում, որ Ալլահը ուղարկում է երկրից, որի արդյունքում Նա կենդանացնում է երկիրը մահվանից հետո, և քամիների փոփոխման մեջ նշաններ կան ընկալող մարդկանց համար»: (45:3-5)Ղուրանի շատ հատվածներ ուղղված են մարդու մտածելուն և էության ընկալելուն: Ալլահը շատ անգամ Ղուրանում ասում է. «Մի՞թե նրանք չեն հասկանում: Մի՞թե նրանք չեն արձագանքում: Մի՞թե նրանք չեն մտածում և չեն դատում»: Չնայած այդ գործն է տրված խելքին, Իսլամը սահմանափակում է դրությունները, որում մարդը պետք է դատի: Նա մտքով կարող է ըմբռնել ֆիզիկական, մատերիալական առարկաները, այլ ոչ թե այն հարցերը, որոնք վերաբերվում են անտեսանելի աշխարհին, քանի որ դա ուժերի անիմաստ կորուստ է:Իսլամի մաքուր մտքի հարգանքների միջոցներից մեկն է հանդիսանում այն պատիժո, որ ստանում են առանց ղեկավարության և գիտակցելով ուրիշներին կուրորեն հետևողները: Ալլահն ասում է.«Երբ նրանց ասում են. «Հետևեք Ալլահի ուղարկածին», նրանք պատասխանում են. «Ո՛չ: Մենք հետևելու ենք այնինչին ,որ հետևում էին մեր հայրերը»: Իսկ եթե նրանց հայրերը ոչինչ չէին հասկանում և չէին գնում հարթ ճանապարհո՞վ»: (2:170)Իսլամ կրոնը համապատասխանում է վճիռներին. Մարդու բնական վիճակին, որ ստեղծել է Ալլահը: Այդպիսով Իսլամը չի հակասում մարդու բնությանը: Ալլահն ասում է.«Ուղղիր քո երեսը դեպի կրոնը, որպես խանիֆ: Դա բնածին որակ է, որով Ալլահը ստեղծել է մարդկանց: Ալլահի արարման մեջ փոփոխություն չկա: Այդպիսի կրոնը ճիշտ է հանդիսանում, սակայն մարդկանց մեծամասնությունը չգիտի»: (30:30)Վճիռը որոշ անգամներ կարող է արատավորված լինել արտաքին ազդեցություններից, այդ կերպով ստիպում է շեղվել ճշմարիտ ճանապարհից: Մարգարեն ասել է.«Չկան նորածիններ, որ ծնվում են  չհամապատասխանելով  ճշմարիտ բնությանը, սակայն նրանց ծնողները նրանց քրիստոնյա, հրեա և զրադաշտական են կնքում»: (Ալ-Բուխարի)Այդ կրոնը տանում է դեպի հարթ ճանապարհ: Ալլահն ասում է.«Ասա. Ճշմարիտ, իս Աստվածը ցույց տվեց ինձ հարթ ճանապարհը, որը հանդիսանում է ճշմարիտ կրոն, Իբրահիմ-խանիֆի հավատքը: Իսկ նա բազմաստված չէր»: (6:161)Իսլամում ոչինչ չի հակասում առողջ մտածելակերպին, այլ ընդհակառակը՝ միտքը ճշմարտություն, օգտակարություն և Իսլամի օգտակարություն է ասում: Բոլոր պատվիրաններն ու արգելումները պարզ են: Իսլամը ոչինչ չի հրահանգում, բացի համեմատական կամ լիարժեք օգուտ բերող բաներից: Բացի դրանից այն արգելում է չարի հետ կապվածները, կամ այնինչները, որտեղ չարիքը գերիշխում է բարիքի նկատմամբ: Այդ փաստը պարզ է դառնում, եթե խորապես մտածենք Ղուրանի և առաքյալի (խ.Ա.ո.ն.) հադիսների մասին:Իսլամը մարդկանց ազատում է բոլոր էակներին երկրպագելուց, բացի Ալլահից, ինչեր էլ լինեն այդ էակները՝ մարգարեներ, հրեշտակներ կամ այլ էակներ ու առարկաներ: Դա ձեռք է բերվում ընդունելով այն փաստը, համաձայն որին ոչ ոք և ոչինչ չի կարող ավելացնել օգուտները, փոքրացնել վնասները կամ գոյության միջոց տրամադրել, բացի Ալլահից: Ալլահն ասում է.«Նրա տեղը իրենց համար աստված են ընդունում նրանց՝ ովքեր ոչինչ չստեղոծներին, սակայն ինքներն են ստեղծված, նրանց՝ որոնք իշխանություն չունեն օգուտ կամ վնաս տալու համար, նրանց՝ որոնք իշխանություն չունեն ոչ մահի նկատմամբ, ոչ կյանքի, և ոչ էլ վերակենդանացման»: (25:3)Ամեն ինչ Ալլահի ձեռքում է: Ալլահն ասում է.«Եթե Ալլահը քեզ վնասով հպվի, ապա չկա ոչ ոք, որ կարող է չեզոքացնել դա բացի Նրանից, և եթե Նա ցանկանա օգուտ տալ, նա տալիս է ում ցանկանում է»: (10:107)Դա նաև վերաբերվում է Ալլահի առաքյալին (Խ.Ա.Ո.Ն.): Եթե դա նրան վերաբերվում է, ապա անպայման վերաբերվում է բոլորին: Ալլահն ասում է.«Ասա. «Ես ինձ վնասելու կամ օգուտ տալու իշխանություն չունեմ, եթե Ալլահը չցանկանա դա: Եթե ես գաղտնին, ապա իմ համար կշատացնեի բարին ու չարն ինձ չէր կպնի: Սակայն ես ընդամենը պաշտպանող լրաբեր եմ և հավատացյալների համար ավետաբեր»: (7:188)Իսլամն ազատեց սթրեսից, վախից ու մոլորվածությունից որ գործերի լուծման մեջ: Օրինակ՝ Ալլահը մարդկանց զրկեց մահվան վախից, հայտարարելով, որ դա միայն նրա իշխանության մեջ է: Ալլահն ասում է.«Եվ հոգին չի մահանա առանց Ալլահի թույլտվության, Իր որոշած ժամանակ»: (3:145)Ինչքան էլ որ մարդը փորձի փախնել մահվանից, մահը կհասնի նրան: Ալլահն ասում է.«Ասա. «Ճշմարիտ, մահը, որից դուք փախնում եք, ճշմարիտ, որ հասնում է ձեզ: Հետո կվերադառնաք գաղտնիքներն ու տեսանելիներն Իմացողին, և կհայտնի ձեր արածների մասին»: (62:8)Ալլահը մարդկանց ազատեց խեղճության և աղքատության վախից: Նա ասում է.«Չկա աշխարհում կենդանի էակ, որ Ալլահը չի լցնում: Նա գիտի նրա գտնվելու տեղն ու վերադարձի տեղը: Այդ ամենը պարզ Գրության մեջ է»: (11:6)Հիվանդությունների և աղետների վախի վերաբերյալ Ալլահն ասում է.«Ամեն դժբախտություն, որ կատարվումէ երկրի վրա և ձեր հետ, գրված է եղել Գրության մեջ դեռ Մեր աշխարհը ստեղծելուց առաջ: Ճշմարիտ, Ալլահի համար դա հեշտ է: Մենք հայտնել ենք այդ մասին նրա համար, որ դուք չտխրեք ձեր բաց թողածի համար, և չուրախանաք Նրա ընծայածի համար: Մենք նրանց պարգև ենք տվել, սակայն նրանցից  շատերն անբարեպաշտ են»: (57:22-23)Ամեն էակի վնասի մասին Ալլահի առաքյալն (խ.Ա.ո.ն.) ասել է.«Ձեզ հեռու պահեք խախտելուց այն օրենքները, որ Ալլահն է դրել, և Ալլահը կպաշտպանի ձեզ: Ձեզ հեռու պահեք այն օրենքները խախտելուց, որ Ալլահն է դրել, և Ալլահը կօգնի ձեզ ու կպաշտպանի աշխարհի և ապագա կյանքի դժվարություններից: Հիշեք Ալլահի մասին երբ հեշտ է և Նա ձեզ չի մոռանա դժվարությունների ժամանակ: Եթե դուք հարցնում եք, ապա հարցրեք Ալլահին, և եթե դուք օգնության համար եք դիմում, ապա դիմեք Ալլահին: Ամեն տեղի ունեցող գրանցվելու է: Եթե մարդիկ  ձգտեն ձեզ օգուտ տալ, որը Ալլահը ձեզ չի ցանկացել, ապա նրանք երբեք չեն կարող իրագործել դա: Եվ եթե մարդիկ կփորձեն խանգարել ձեզ որևէ բանով, և Ալլահը չցանկանա դա, ապա նրանց երբեք չի հաջողվի: Եթե դուք կարող եք տանել համբերությամբ ու համոզվածությամբ, ապա արեք դա: Եթե դուք չկարողանաք, ապա համբերությամբ տարեք, որպեսզի ձեր չսիրած առարկաները շատ բարիքներ բերեն: Իմացեք, որ հաղթանակին միայն համբերությամբ են հասնում, և տառապանքներից հետո սփոփանք է գալիս, և դժվարություններից հետո է հեշտը գալիս»: (Ալ-Հաքիմ)Իսլամը հանդիսանում է կրոն, որը զսպվածություն է հրահանգում, ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ գործերում: Ալլահն ասում է.«Այդպես Մենք ուղարկեցինք ձեր համայնքը չեզոք ճանապարհով, որ  դուք մարդկանց համար վկաներ լինեք, իսկ առաքյալը՝ ձեր համար»: (2:143)Այն հեշտության կրոն է: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ալլահն ինձ չի ուղարկել, որ դժվարություններ առաջանան, այլ ընդհակառակը՝ (ինձ ուղարկել է) որպես ուսուցիչ, որ հեշտացնեմ ձեր համար»: (Մուսլիմ)Նրա ուսմունքը հրահանգում է մուսուլմաններին փորձել հեշտացնել գործերը ամեն հնարավորության դեպքում: Ալլահի առաքյալն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ավետ բերեք և մի դժվարացրեք մարդկանց գործերը, այլ ընդհակառակը՝ հեշտացրեք գործերն ու մի դժվարացրեք»: (Մուսլիմ)Այն համբերության և բարության կրոն է: Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն.) կին Աիշան հայտնել է, որ հրեաների մի խումբ եկավ Ալլահի առաքյալի (Խ.Ա.Ո.Ն.) մոտ ու ասաց.«Մա՛հ ձեզ»: Աիշան պատասխանեց. «Ձեզ էլ է մահ ու անեծք սպասում»: Նա ասաց. «Ալլահի առաքյալը դիմեց իրեն. «Հանգի՛ստ, ով Աիշա: Ճշմարիտ, Ալլահը սիրում է բարությունը ամեն ինչում»: Ես ասացի. «Ով, Ալլահի առաքյալ, մի՞թե չլսեցիր նրանց ասածը»: Ալլահի առաքյալն ասաց. «Ես արդեն ասացի. «Եվ ձեզ»»»: (Ալ-Բուխարի)Այն կրոն է, որը ձգտում է բոլորի բարեկեցությանը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ալլահի դիմաց ամենալավ մարդիկ ուրիշներին ամենաշատ  օգուտ բերողներն են: Ալլահի դիմաց լավագույն ցործերը նրանք են՛ որոնք ուրախություն են բերում մյուս մուսուլմաններին, նրանց սփոփանք են բերում, մարում են պարտքերը կամ կերակրում են սովածներին: Ով  օգնի  մուսուլմանին կարիքի մեջ, կանի լավագույն գործը, քան նա՝ ով մենակ կմնա մզկիթում իր նվիրվածությունը ցուցաբերի Նրան մի ամբողջ ամիս: Իր զայրույթը զսպողի անձնական գործերը Ալլահը գաղտնի կպահի: Ով հաղթահարում է սեփական զայրույթը, երբ կարող է վրեժ լուծել, Ալլահը նրան երանությամբ կլցնի  Հարության  Օրը: Օգնելու նպատակով իր մուսուլման եղբոր մոտ գնացողի ոտքերը Ալլահը կամրացնի այն օրը, երբ ժողովուրդը կընկնի: Ճշմարիտ, Վատ վարվելակերպը վնասում է արարքները, ինչպես մեղրը՝ քացախը»: (Ատ-Տաբարանի)Դա չափավորվածության կրոն է, այլ ոչ թե դժվարությունների: Ալլահն ասում է.«Ալլահը մարդուն իր հնարավորություններից ավելին չի պահանջում: Նրան կմնա նրա ձեռք բերածը, և նրա դեմ կլինի նրա ձեռք բերածը»: (2:286)Իսլամի բոլոր պատվիրանները կառուցված են այդ սկզբունքի վրա: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Հրաժարվեք այն ամենից, որ արգելել եմ ձեզ: Եվ արեք ինչքան կարող են այն ամենը, որ հրամայել եմ, քանի որ, ճշմարիտ, ձեր նախորդները վերացված են եղել նրանց մարգարեներին ուղղված անընդհատ հարցերի համար»: (Մուսլիմ)Դրա լավագույն ապացույցն է հանդիսանում Ալլահի առաքյալի (Խ.Ա.Ո.Ն.) մոտ եկած ուղարկվածի պատմությունը, որն ասաց.«Ով Ալլահի առաքյալ, ես ոչնչացված եմ: Նա ասաց. «Ի՞նչ է քեզ պատահել»: նա ասաց. «Ես պահքի ժամանակ կենակցություն եմ ունեցել կնոջս հետ»: Ալլահի առաքյալն (Խ.Ա.Ո.Ն.) ասաց. «Կարո՞ղ ես ստրուկներ ազատել»: Նրա պատասխանը բացասական էր: Ալլահի առաքյալն ասաց. «Կարո՞ղ ես երկու ամիս պահք պահել»: Նրա պատասխանը բացասական էր: Ալլահի առաքյալն (Խ.Ա.Ո.Ն.) ասաց. «Կարո՞ղ ես վաթսուն խեղճերի կերակրել»: Նրա պատասխանը բացասական էր: Մարգարեն (խ.Ա.ո.ն.) մտածեց որոշ ժամանակ, և մինչ նրա ավարտելը, մի մարդ եկավ, որը ֆինիկ լիքը զամբյուղ ուներ ձեռքում: Մարգարեն (խ.Ա.ո.ն.) ասաց. «Ու՞ր է հարցնողը»: Տղամարդը պատասխանեց. «Ես այստեղ եմ»: Նա ասաց. «Վերցրու և որպես ողորմություն բաժանիր խղքատներին»: Այդ ժամանակ այդ մարդն ասաց. «Մի՞թե պետք է ողորմություն բաժանեմ ինձանից աղքատ որևէ մեկին, ով Ալլահի առաքյալ: Երդվում եմ Ալլահով, որ Մեդինայում իմ ընտանիքից աղքատ ընտանիք չկա»: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) (ժպտաց) ու ասաց. «Տուր քո ընտանիքին»: (Ալ-Բուխարի)Իսլամում երկրպագության բոլոր օրենքներն ու գործողությունները օրինականացված են մարդու հնարավորությունների սահմաններում, մարդը երբեք ծանրաբեռնված չի: Մուսուլմանը նույնիսկ կարող է ազատված լինի դրանցից հետևյալ դեպքերում.Ա)Աղոթքի հիմունքներից մեկն է հնարավորության դեպքում այն կանգնած վիճակում անելը: Եթե մուսուլմանը չի կարող կանգնած անել, ապա կարող է անել նստած վիճակում, իսկ եթե դա էլ չի կարող, ապա թույլատրվում է կողքի վրա պառկած անել: Եթե դա էլ հնարավոր չի, ապա նա կարող է նշաննի միջոցով:Բ) Եթե մարդը իր ենթակայության տակ չունի բավարար գումար, ապա կարող է զաքյաթ չվճարել: Հակառակը, եթե նա կարիքավոր ու խեղք է, ապա նա պետք է ստանա գումարը:Գ) Մուսուլմանները հիվանդության դեպքում ազատվում են պահքից: Կանանց նույնպես չի թույլատրվում, եթե նրանք հղի են, եթե նրանց մոտ կանացի ժամանակաշրջանն է կամ հետծննդաբերման արյունահոսություն:Դ) Հաջ կատարելուց ազատվում են ֆիզիկապես կամ նյութապես ի վիճակի չլինողները: Ալլահն ասում է.«Մարդիկ Ալլահի դիմաց պարտավոր են ուխտագնացություն անել, եթե ի վիճակի են դրան: (3:97)Եթե մարդը վախենում է, որ սովամահ կլինի, ապա (անհրաժեշտության դեպքում) նրան թույլատրված է ուտել և խմել արգելվածները՝ ալկոհոլային խմիչքները և խոզի միսը: Ալլահն ասում է.«Իսկ եթե որևէ մեկը ստիպված է եղել խախտել դա առանց հանդգնություն ցուցաբերելու և չչարաշահելու, ապա նա մեղք չունի»: (2:173)Իսլամը հարգում է բոլոր աստվածային կրոնները նրանց մաքուր ձևով, և հրամայում է մուսուլմաններին հավատալու սիրել, և հարգել առաքյալներին: Ալլահն ասում է.«Ճշմարիտ, Ալլահին և Նրա առաքյալին չհավատացողները ձգտում են Ալլահի և Նրա առաքյալների միջև սահմաններ դնել, ասելով. «Մենք հավատում ենք որոշներին և չենք հավատում մյուսներին, ձգտելով միջին ճանապարհ ընտրել»: (4:150)Իսլամն արգելում է մուսուլմաններին այլ համոզմունքներին և կրոններին զրպարտելը: Ալլահն ասում է.«Մի հայհոյեք նրանց՝ ում նրանք դիմում են Ալլահի փոխարեն, այլապես անբարեպաշտությունից ու թշնամությունից ելնելով նրանք կհայհոյեն Ալլահին»: (6:108)Ավելի շուտ նա հրամայում է քննարկել ու բանավիճել չհավատացողների հետ լավ, իմաստուն և  բարի կերպով: Ալլահն ասում է.«Աստծուդ ճանապարհին կոչ արա իմաստությամբ ու բարի ցուցումներով, և բանավիճիր նրանց հետ լավագույն խոսքերով: Ճշմարիտ, քա Աստվածն ավելի լավ գիտի, թե ով է Իր ճանապարհից շեղվել, և Նա ավելի լավ գիտի, թե ով է գնում հարթ ճանապարհով»: (16:125)Նա մարդկանց կոչ է անում նպատակասլաց երկխոսություն վարելու, որը նրանց կմիավորի աստվածային մեթոդաբանության շուրջ: Ալլահն ասում է.  «Ով Գրի մարդիկ: Եկեք միանանք մեր եւ ձեզ համար մեկ խոսքի շուրջ, այն մասին, որ մենք չենք երկրպագի ոչ մեկին, բացի Ալլահից, չենք ընդհանրացնի նրա հետ այլ նմանակների եւ չենք ընդունի միմյանց որպես տեր, Ալլահի հետ մեկտեղ»: եթե նրանք մերժեն, ապա ասեք. «Վկայեցեք, որ մենք մուսուլման ենք»:  (3:64)Իսլամը հանդիսանում է  աշխարհի կրոն իր ճշմարիտ ձևով, կամ հասարակությունում, քանի որ մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Մի՞թե պետք է ձեզ ասեմ, թե ով է ճշմարիտ հավատացյալը: Մարդ, որին վստահում են իրենց փողերն ու կյանքը, մուսուլմանը հանդիսանում է այն մարդը, որի լեզվից և ձեռքերից մարդիկ պաշտպանված են: Իրական մուջախեդը (Ալլահի ճանապարհի մարտիկ) դա Ալլահին ենթարկվելուն   ձգտողն է:  Մուջաիրը դա մեղքերից հրաժարվողն է»: (Ահմադ և իբն Հիբբան)Կամ գլոբալ մակարդակի վրա, որը հիմնված է մուսուլմանական և ոչ մուսուլմանական համայնքների միջև փոխհարաբերությունների ստեղծմանը, որոնք հիմնավորված են չհարձակվելու վրա: Ալլահն ասում է.«Ով դուք, հավատացյալներդ: Հնազանդ եղեք Ալլահին ամեն ինչում և մի հետևեք Սատանայի քայլերին: Նա ձեր համար մի իրական թշնամի է»: (2:208)Իսլամը մուսուլմաններին կոչ է անում հակամարտել ագրեսիային և կանգնացնել հանցագործությունները: Ալլահն ասում է.«Եթե որևէ մեկը թշնամություն անի ձեզ, ապա դուք թշնամություն կանեք նրան այնպես՝ ինչպես նա էր անում ձեր նկատմամբ»: (2:194)Հանուն խաղաղության իշխանության, Իսլամը հրամայեց մուսուլմաններին ընդունել խաղաղությունը մարտի ժամանակ և կանգնացնել պայքարը, եթե հակառակորդը ցանկանում է դա: Ալլահն ասում է.«Եթե նրանք խաղաղությունն ընտրեն, ուրեմն դուք էլ ընտրեք: Եվ հույսեր կապեք Ալլահի հետ: Ճշմարիտ, Նա ամեն ինչ Լսող ու Ամենագետ է»: (8:61)Չնայած որ Իսլամը ձգտում է խաղաղությանը, սակայն չի ձգտում մուսուլմանների պատվի կամ նվաստացման  գնով: Այն կոչում է մուսուլմաններին խաղաղության պահպանմանը, ինչպես նրանց պատիվը: Ալլահն ասում է.«Մի թուլացեք և խաղաղության մի կոչեք, քանի որ դուք հաղթանակած կլինեք: Ալլահը ձեր հետ է և Նա չի ցածրացնի ձեր արարքները»: (47:35)Իսլամում կրոնի ստիպողականություն չկա, մարդիկ պարտավոր չեն ընդունել այն: Մարդիկ պետք է ընդունեն այն միայն համոզվածության դեպքում: Ստիպողականությունը Իսլամ տարածելու միջոց չի հանդիսանում: Ալլահն ասում է.«Չկա ստիպողական կրոն: Ուղիղ ճանապարհը արդեն տարբերվում է մոլորությունից: » ( 2:256)Հավատքն ու ղեկավարությունը Ալլահի ձեռքում է: Ալլահն ասում է.«Եթե քո Աստվածը ցանկանար, ապա բոլոր երկրի վրա ապրողները կհավատային: Սակայն դու կկարողանա՞յիր մարդկանց հավատացյալ դարձնեիր»: (10:99)Իսլամի երեք հիանալի հատկանիշներն են այն, որ Իսլամը թույլ է տալիս գրության մարդկանց իրագործել իրենց կրոնը: Աբու Բակրը ասել է.«Դուք անցնելու եք այն մարդկանց կողքով, ովքեր նվիրել են իրենց վանքում աղոթելուն: Հանգիստ թողեք նրանց ու այն ինչին նրանք նվիրվել են»: (Ատ-Տաբարանի)Նրանց նաև ազատություն տվեցին նրանց սննդի ու խմիչքի մեջ, որ թույլատրում է նրանց կրոնը: Նրանց խոզերը սպանված չեն լինելու, և նրանց խմիչքները թափված չեն լինելու: Քաղաքացիական գործերում, ինչպիսիք են ամուսնությունը, ապահարզանը, ֆինանսական գործարքները, նրանք կարող են հետևել իրենց կրոնի օրենքները, համապատասխան Իսլամի ղեկավարող սկզբունքներին ու դրված պայմաններին:Իսլամը կոչ է անում ստրուկների ազատմանը և մեծ պարգև է խոստանում այդպես անողներին՛ և դա Դրախտ գնալու միջոց է: Մարգարեն ասում է.«Ստրուկ ազատողի մարմնի ամեն մասը Ալլահը կազատի դժոխային կրակից, ազատված ստրուկի մարմնի մասերին համապատասխան»: (Մուսլիմ)Իսլամը միայն մի ճանապարհ օրինականացրեց, որով մարդը կարող է ստրուկներ ունենալ՝ եթե որևէ մեկը գերի վերցվի պատերազմի ժամանակ: Դա թույլատրվում է այն պայմանով, որ մուսուլմանների ղեկավար հրահանգի դա, քանի որ Իսլամում գերիներին պետք է վերաբերվեն Ալլահի կողմից տրված օրենքների համաձայն: Ալլահն ասում է.«Այդ պատճառով, երբ դուք հանդիպում եք անհավատներին, ապա կտրեք նրանց վզերը: Իսկ երբ հաղթահարեք նրանց պինդ կապեք: Հետագայում կամ ներեք նրանց, կամ էլ  վերցրեք  ետ գնումը մինչև պատերազմի վերջը: Այո, եթե Ալլահը ցանկանար, ապա ինքը վրիժառու կլիներ նրանցից, սակայն նա ցանկանում է փորձել ձեզ: Ալլահի ճանապարհին պայքարողների արարքները Նա երբեք սխալ չի համարի»: (47:4)Չնայած դրան, Իսլամը ստրուկներին ազատելու շատ միջոցներ է օրինականացնում: Ստրուկի ազատումը Իսլամում հանդիսանում է այնպիսի մեղքերի մարում ինչպիսիք են.·        Պատահական սպանությունը: Ալլահն ասում է.«Դուք այլ մարդկանց էլ կգտնեք, որ ձգտում են դեպի անվտանգությունը ձեզանից ու իրենց մարդկանցից: Ամեն անգամ, երբ նրանց վերադարձնում են մթություն, նրանք լիովին տրվում են դրան: Եվ եթե նրանք նահանջեն, ձեզ խաղաղություն չառաջարկեն ու ձեռքերը ձեզանից չեհռացնեն, ապա բռնեք նրանց և սպանեք, ուր էլ որ գտնեք: Մենք ձեզ նրանց դեմ պարզ ապացույց ենք ընծայել»: (4:91)Երդման խախտում: Ալլահն ասում է.«Ալլահը ձեզ չի կոչի վրեժի ձեր երդումների մեջ թեթևաբարոյության համար,սակայն Նա կանի պայմանագրերի և երդումների (չկատարման) համար: Դրա մարումն է տաս խեղճերին այնպես կերակրելը, ինչպես ձեր ընտանիքին եք կերակրում, կամ նրանց շոր հագցնելը, կամ ստրուկ ազատելը»: (5:89)·        Կնոջ հանդեպ անհարգալից լինելը: Ալլահն ասում է.«Ովքեր իրենց համար արգելված են հայտարարում իրենց համար, իսկ հետո ասածը ժխտում են, պետք է մի ստրուկ ազատեն մինչ իրար հպվելը: Դա են ձեզ հայտնում, և Ալլահը տեսնում է ձեր արարքները»: (58:3)·        Ռամադան ամսվա պահքի ժամանակ սեռական հարաբերություններ ունենալը: Աբու Հուրայրան փոխանցել է, որ մի մարդ Ռամադան ամսվա պահքի ժամանակ ունեցել է սեռական հարաբերություններ իր կնոջ հետ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) դա նրանից լսելուց հետո պատասխանեց.«Կարո՞ղ ես ստրուկներ ազատել»: Նա պատասխանեց. «Ոչ»: Նա ասաց. «Կարո՞ղ ես երկու ամիս պահք պահել»: Նա պատասխանեց. «Ոչ»: Այդ ռամանակ նա ասաց. «Վաթսուն խեղճերի կկերակրես»: (Մուսլիմ)·        Իսլամը մարում է պահանջում ստրուկների նկատմամբ ֆիզիկական ճնշում գործադրելու դեպքում: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ով հարվածի կամ ծեծի ստրուկին, ապա պետք է մարի դա ստրուկին ազատելու գնով»: (Մուսլիմ)Իսլամը ձգտում է ազատել ստրուկներին ինչպես երևում է հետևյալ պատճառներով.Իսլամը կոչում է մարդկանց ազատել ստրուկներին, ստրկատիրոջ հետ համաձայնության դեպքում, ըստ որի ազատության փոխարեն պետք է որոշ գումար տրվի: Որոշ գիտնականներ ասում են, որ դա ստիպողաբար է եթե ստրուկն ինքն է խնդրում դա, հենվելով հետևյալ հատվածի վրա.«Եթե ձեր ստրուկները գրավոր վկայություն են խնդրում, ապա գրեք, եթե նրանց մեջ արժանիքներ եք գտել: Նրանց տվեք Ալլահի ունեցվածքի որոշ մասը, որ Նա ձեզ է ընծայել»: (24:33)Իսլամը օրինականացրել է զաքյաթը (պարտադիր վճարում), որն աջակցում է նաև ստրուկների ազատմանը: Ալլահն ասում է.«Զոհաբերությունները խեղճերի ու աղքատների համար են՝ նրանց համար, ովքեր զբաղվում են հավաքով ու ցրումով, և նրանց համար՝ ում սրտերն ուզում են գերել ստրուկ գնելու համար, պարտք ունեցողների համար, Ալլահի ճանապարհի ծախսերի և ուղեկցողների համար: Այդպիսինն է Ալլահի հրահանգը: Ճշմարիտ, Ալլահն Իմացող ու Իմաստուն է» (9:60):Իսլամը բարձրացնում է կնոջ դիրքն ու հարկին պես գնահատում նրան: Կնոջը հարգելը հանդիսանում է բնավորության լավագույն գծերից մեկը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Հավատացյալներից լավագույններն են իրենց հարկին կերպով իրենց կանանց հետ վերաբերվողներն ու հարգողները»: (Ատ-Տիրմիդի)Իսլամը պաշտպանում է կնոջ բնույթն ու չի մեղադրում Ադամի Դրախտից վտարվելու համար, նա մեղքի աղբյուր չի հանդիսանում, ինչպես որ որոշ այլ կրոններում է: Ալլահն ասում է.«Ով մարդի՛կ: Վախեցե՛ք ձեր Աստծուց, որ ստեղծել է ձեզ մի ոգուց և ստեղծել երկրորդին առաջինի նման, իսկ նրանցից՝ այլ տղամարդկանց և կանանց ու բնակեցրել նրանց: Վախեցե՛ք Ալլահից, որի անունով դուք դիմում եք մեկդ մյուսիդ ու պահպանում եք բարեկամական կապերը: Ճշմարիտ, Ալլահը հետևում է ձեզ»: (4:1)Իսլամը ժխտեց կանանց մասին նվաստացուցիչ  մտքերը, մանավանդ այն մտքերը, որտեղ ասվում է, թե կանայք զիջում  են տղամարդկանց, ինչն էլ իր հերթին բերում է այն հանգուցալուծմանը, որտեղ կանայք զրկվում են մարդու շատ հիմնարար իրավունքներից: Ալլահի առաքյալն (խ.Ա.ո.ն.) ասել է.«Ճշմարիտ,  կանայք տղամարդկանց զույգ-կեսն են»: (Աբու Դաուդ)Իսլամը պաշտպանում է նրանց պատիվն ու ողջախոհությունը՝ նրանց անարդարորեն մեղադրելու պատիժը երաշխավորված է: Ալլահն ասում է.«Նրանց, ովքեր կմեղադրեն ողջամիտ կանանց եւ չեն բերի չորս վկաներ, ճիպոտեք ութսուն անգամ եւ երբեք մի ընդունեք նրանց վկայությունը, քանզի նրանք անազնիվ են»: ( 24:4)Իսլամը երաշխավորում է կանանց և տղամարդկանց ժառանգության իրավունքը, որից նրանք զրկված էին մինչ Իսլամի գալուստը: Ալլահն ասում է.«Տղամարդկանց է պատկանում մի մաս նրա ծնողների ու մոտ բարեկամների թողածից, և կանանց էլ է պատկանում մի մաս նրա ծնողների ու մոտ բարեկամների թողածից, լինի այն շատ, թե քիչ՝ մի օրինական պարտադիր բաժին» (4:7):Իսլամը կանանց լիովին ազատություն է տալիս իրենց ունեցվածքի կառավարման մեջ: Ալլահն ասում է.«Ով դուք, հավատացյալներդ: Զոհաբերություններ արեք ձեր ձեռք բերած բարիքներից, որ Մենք գետնից ենք աճացրել» (2:267):Իսլամը ստիպեց նրանց կրթություն ստանալ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Գիտելիքների որոնումը բոլոր մուսուլմանների համար պարտավորություն է:» (Իբն Մաջա)Այն ստիպում է նրանց լավ դաստիարակություն ստանալու մեջ, քանի որ դա Դրախտ ընկնելու պայման է: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ով երեք դուստր ունի, որոնց պահում է, հոգ է տանում նրանց մասին և գթասրտություն է ցուցաբերում նրանց հանդեպ, անշուշտ, կմտնի Դրախտ»: Մի տղամարդ ասաց. «Ով Ալլահի առաքյալ, իսկ եթե երկու՞սն ունի»: Նա ասաց. «Նույնիսկ երկու»: (Ալ-Ադաբ Ալ-Մուֆրադ)Իսլամը դա ինչպես ֆիզիկական այնպես էլ հոգևոր մաքրության կրոն է:Հոգևոր մաքրությունն իր մեջ ներածում է հետևյալները.·        Մաքրություն ամոթալի արարքից՝ որևէ էակ Ալլահին հավասար խոստովանելը: Ալլահն ասում է.«Երբ Լուկմանն իր որդուն, նրան հրահանգելով. « Տղաս , Ալլահից բացի ոչ մեկին չերկրպագես, քանի որ բազմաստվածությունը մեծ մեղք է»: (31:13)·        Մաքրություն ամոթալի արարքից՝ հպարտանալու արարքներ գործել: Ալլահն ասում է.«Վայ նրանց, որ աղոթում են, սակայն իրենց աղոթքներին հարկին կերպով չեն վերաբերվում, որոնք կեղծավորություններ են անում և ողորմություն չեն տալիս»: (107:4-7)·        Սեփական գործերից ու արարքներից հաճույք ստանալու մաքրություն: Ալլահն ասել է, որ Լուկմանն իր որդուն ասել է.«Եվ երեսդ հպարտությամբ մի շրջիր մարդկանցից ու  հպարտությամբ մի քայլիր: Ճշմարիտ, Ալլահը չի սիրում հպարտներին»: (31:18)·        Մաքրություն սնությունից: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Պարծենկոտությունից իր հագուստը (գետնին) իջացնողին Ալլահը չի նայի Դատաստանի օրը»: (Ալ-Բուխարի)·        Մաքրություն հպարտության աղտից: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Հպարտության սերմեր ունեցող մարդը չի մտնի Դրախտ: Մի տղամարդ ասաց. «Ով Ալլահի առաքյալ, ի՞նչ կլինի եթե մարդուն դուրեկան է գեղեցիկ հագուստ և կոշիկ կրելը»: Նա պատասխանեց. «Ճշմարիտ, Ալլահը գեղեցիկ է և սիրում է գեղեցկություն: Հպարտություն է հանդիսանում ճշմարտության ժխտումն ու մյուսների նկատմամբ գոռոզությունը »: (Մուսլիմ)·        Մաքրություն նախանձի աղտից: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Սիրեք իրար, մի նախանձեք իրար, և մեջքով մի շրջվեք միմյանց, Ալլահի ստրուկները եղեք և եղբայրներ եղեք: Մուսուլմանի համար անթույլատրելի է երեք անգամից ավել հրաժարվել եղբորից»: (Մուսլիմ)Ֆիզիկական մաքրության վերաբերյալ Ալլահն ասել է.«Ով դուք, հավատացողներդ: Աղոթքից սկսելուց առաջ լվացեք ձեր երեսներն ու ձեռքերը մինչև արմունկները, անց կացրեք ձեր (թրջված) ձեռքերը մազերի մեջով ու (լվացեք) ոտքերը մինչև կոճերը: Եթե Ձունուբի մեջ եք (այսինքն երբ սեռական ակտ էիք արել), ապա լվացեք (ամբողջ մարմինը Իղտիսալ անելով): եթե հիվանդ եք կամ ճամփորդում եք կամ ձեզանից մեկը գալիս է պետքարանից կամ կնոջ հետ եք եղել (այսինքն, սեռական կապի) և ջուր չեք գտնում, ապա Տայամում արեք (այսինքն, խփեք ձեր ձեռքերը մաքուր ավազի կամ հողի և անց կացրեք ձեռքերը ձեր երեսով և հետո ձեռքերը իրար շփեք): Ալլահը չի ցանկանում ձեր համար դժվարություններ ստեղծել, այլ ուզում է մաքրել ձեզ և ընդհանրացնի իր ձեզ տրվող բարությունը, հնարավոր է դուք շնորհակալ լինեք»: (5: 06)Աբու Հուրայրան փոխանցել է, որ մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.(այդ) հատվածն ուղարկված է, որպես Քաաբայի բնակիչների նկարագրություն.«Այնտեղ տղամարդիկ կան, որ սիրում են մաքրվել, իսկ Ալլահը սիրում է մաքուրներին»: (9:108)«Նրանք մաքրվում են ջրով (իրենց լվալուց հետո), այնպես որ այդ ուղարկված հատվածը նրանց մասին է: » (Աբու Դաուդ և Ատ-Տիրմիդի)Իսլամը մեծ ներքին ուժ ունի: Այն մտնում է սիրտը և գերում: Այդ պատճառով մարդիկ շարունակում են Իսլամ ընդունել, չնայած Իսլամ տարածողների թույլ ֆինանսական և հոգեբանական աջակցությանը: Նույնիսկ երբ հակառակորդները հսկայական գումարներ են ծախսում Իսլամի իմիջի այլայլման ու ոչնչացման համար, մարդիկ միևնույնն է շարունակում են զանգվածայնորեն Իսլամ ընդունել: Հազվադեպ է պատահում, որ Իսլամ մտած մարդը հրաժարվի կրոնից: Այդ ներքին ուժը նաև ազդել է որոշ արևելագետների վրա, որոնք առաջինը Իսլամն են ուսումնասիրել, որպեսզի նրանում կասկածելի իրեր գտնեն: Իսլամի գեղեցկությունն ու իրական սկզբունքները, որ համապատասխանում են մարդու բնական վիճակին, փոխել են նրանց կյանքը, իսկ հետագայում նրանք Իսլամ են ընդունել: Իսլամի նախկին թշնամիները այժմ հաստատում են այդ կրոնի ճշմարիտ լինելը: Հիբբն ասել է.«Դե, այդ ժամանակ, եթե Ղուրանը հեղինակային ստեղծագործություն է հանդիսանում, ապա մարդիկ կարող էին մրցել նրա հետ: Թող նրանք դրան հավասար տաս այաթներ ստեղծեն: Եթե նրանք չկարողանան (պարզ է, որ չեն կարողանա), թող ընդունեն Ղուրանը որպես զարմանալի ապացույց»:Իսլամը հանդիսանում է սոցիալական աջակցության կրոն, նա մուսուլմաններին ստիպում է ուշադիր լինել եղբայրների կարիքներին, անկախ նրանց գտնվելու վայրից: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) Ասել է.«Իրենց սիրուն, գթասրտությանը և որպես մի մարմին իրար զգացող, որտեղ մի մասի ցավալու դեպքում ցավում, տառապում է ջերմությունից ու անքնությունից  ողջ մարմինը, մարդիկ իրական հավատացյալներ են»: (Մուսլիմ)Իսլամը մուսուլմաններին հրահանգում է բարելավել կյանքի պայմանները բարեգործական օգնություններ տրամադրելու միջոցով, լինեն դրանք պարտադիր թե ոչ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ձեզանից ոչ մեկը ճշմարիտ հավատացյալ չի դառնա, մինչև սիրի իր եղբորն այնպես՝ ինչպես ինքն իրեն է սիրում»: (Ալ-Բուխարի)Մուսուլմաններին հրահանգված է աջակցել իրենց եղբայրներին դժվար դրությունների ժամանակ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Հավատացյալները նման են միակ պինդ շենքի, որտեղ ամեն (աղյուս) ամրացնում է մյուսներին», որից հետո նա միացրեց մատերը:» (Ալ-Բուխարի)Մուսուլմաններին հրահանգված է օգնել իրենց եղբայրներին և աջակցել պատերազմական ժամանակ: Ալլահն ասում է.«Եթե նրանք կրոնական գործերում օգնություն խնդրեն ձեզանից, կօգնեք նրանց»: (8:72)Այն արգելում է թողնել որևէ մեկին դժվար դրության մեջ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ոչ ոք չի թողնի իր մուսուլման եղբորը, երբ հարձակվում են նրա պատվի վրա, բացի այն դեպքերից, երբ Ալլահը թողնում է նրան, երբ նա ամեն ինչից շատ ունի դրա կարիքը: Եվ ոչ ոք չի գալիս իր մուսուլման եղբորն օգնելու, երբ հարձակվում են նրա պատվի վրա, բացի այն դեպքերից, երբ Ալլահն է օգնության գալիս, այնժամ, երբ նա դրա կարիքն ամենից շատ ունի»: (Ահմադ և Աբու Դաուդ)Իսլամն եկավ ժառանգության արդար համակարգով, որը բաժանում է հանգուցյալների ունեցվածքը նրա հետնորդներին ըստ իրավունքի, երիտասարդին ու մեծին, տղամարդուն և կնոջը, այնպիսի բաժանումով, որն ամեն նեկն արդար է ճանաչում: Հարստությունը բաժանվում է հանգուցյալների հետնորդների միջև համաձայն նրանց բարեկամական կապին: Ոչ ոք իրավունք չունի ղեկավարել ժառանգությունն իր կամքին համաձայն: Այդ համակարգի առավելություններից մեկը հանդիսանում է այն, որ բաժանում է ժառանգությունն անկախ դրա մեծությունից, այն բաժանելով փոքրիկ մասերի, որը բացառում է միանձնյա ձեռքբերումը: Սուրբ Ղուրանը բացատրում է, թե որ մասը պետք է տրվի երեխաներին, որը ծնողներին, որը կանանց: Մոտիկների վերաբերյալ հարցը մեջբերվում է Նիսա սուրայում, երեք հատվածներում՝ 11-րդ-ում, 12-րդ-ում և 176-րդ-ում: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) նաև ասել է.«Ճշմարիտ, Ալլահն ամեն մեկին տվեց արժանիքներով: Այնպես որ, թող ձեզանից ոչ ոք ոչինչ չկտակի նրան՝ ով արդեն ժառանգության մաս ունի»: (Աբու Դաուդ և Ատ-Տիրմիդի)Իսլամը օրինականացնում է իր ունեցվածքի հնարավոր ժառանգության ճանապարհները: Ամեն մուսուլման իրավունք ունի պաշտպանել իր ունեցվածքի մասը, որը նրա մահվանից հետո պետք է տրվի բարեգործությունների նպատակով: Այնուամենայնիվ կրոնը սահմանափակում այն մաքսիմալ չափը, որ մարդը կարող է կտակել՝ հարստության մեկ երրորդ մասից մինչև լրիվը: Ամիր բին Սաադն ասել է.Մարգարեն այցելեց ինձ, երբ ես հիվանդ էի Մեքքայում: Ես նրան ասացի. «Ես հարստություն ունեմ: Կարո՞ղ եմ այն ամբողջությամբ կտակել (որպես բարեգործություն)»: Նա պատասխանեց. «Ոչ»: Ես ասացի. «Այդ ժամանակ՝ կեսը»: Նա պատասխանեց. «Ոչ»: Այդ ժամանակ ես ասացի. «Մեկ երրո՞րդը»: Նա  պատասխանեց. «Մեկ երրորդը: Մեկ երրորդը շատ է: Եթե դու քո ժառանգներին հարուստ թողես, ապա դա նրանց համար ավելի լավ կլինի, քան աղքատ թողնես: Այն ամենն՝ ինչի համար ծախսում եք ձեր հարստությունը, համարվելու է բարեգործություն, նույնիսկ սննդի պատառը, որ կդնեք ձեր կնոջ բերանը»: (Ալ-Բուխարի)Իսլամը պայման դրեց, համաձայն որին կարելի է կտակել, սակայն կտակը չպետք է ճնշի օրինական ժառանգներին: Ալլահն ասում է.«. . . Այդպիսին է հաշվարկը նրա թողած ժառանգության կամ պարտքի հաշվարկից հետո, եթե դա վնաս չի պատճառում: Այսպիսին է Ալլահի պատվիրանը, քանի որ Ալլահը Ամենագետ է, Համբերատար»: (4:12)Իսլամը համակարգ մցրեց քրեական պատիժները, որը խաղաղություն և հասարակությանը հանցագործությունից անհասանելի պահելու երաշխիք է տալիս: Սպանության կանխումը, հարստության և պատվի պաշտպանությունը, հանցագործներին պատժելն ու ժողովրդի իրավունքների պաշտպանություն: Հանցավորությունը քչանում է և ազդեցությունը փոքրանում է, քանի որ Իսլամում ամեն հանցագործություն պատժվում է համապատասխանող միջոցով: Իսլամն ընդունում է մահապատիժը միտումնավոր սպանության համար: Ալլահն ասում է.«Ով հավատացյալնե՛ր: Սպանվածների համար ձեր վրեժը դա ազատն է ազատի դիմաց, ստրուկը՝ ստրուկի, կինը՝ կնոջ դիամց:» (2:178)Մարդասպանը սպանվածի բարեկամների ներման դեպքում չի կարող պատժված լինի: Ալլահն ասում է.«Սակայն եթե մարդասպանին ներում է սպանվածի եղբայրը (կամ բարեկամները, և այլերը), արյան դիմաց գումար վճարելու պայմանով, ապա հարկ է արդարորեն վճարել այդ գումարը»: (2:178)Գողության պատիժը ձեռքը կտրելն է: Ալլահն ասում է.«Գողին ու  գող  կնոջը  կտրեք ձեռքերը որպես նրա արածի պատիժ: Այդպիսին է պատիժը Ալլահի, քանի որ Ալլահը Ամենազոր է, Իմաստուն»: (5:38)Եթե հանցագործը գիտի, որ գողության համար կզրկվի ձեռքից, ապա չի գողանա: Նա գնահատում է իր ձեռքը, իսկ ունեցվածքը այդպիսով կպահպանվի թալանից:շնանալու  համար պատժվում են չամուսնացածները հարվածներով : Ալլահն ասում է.«Անառակ տղամարդուն և անառակ կնոջը հարյուր անգամ հարվածեք ամեն մեկին»: (24:2)Ծեծի կենթարկվի նաև այն մարդը, որը անարդարորեն մեղադրում է ուրիշին անառակության մեջ: Ալլահն ասում է.«Նրանց, ովքեր կմեղադրեն ողջամիտ կանանց եւ չեն բերի չորս վկաներ, ճիպոտեք ութսուն անգամ եւ երբեք մի ընդունեք նրանց վկայությունը, քանզի նրանք անազնիվ են»: ( 24:4 )Իսլամում պատիժներն ու ասվածները հիմնված են ընդհանուր օրենքի վրա: Ալլահն ասում է.«Չարիքի դիմաց վրեժը չարիքն է»: (42:40)Ալլահը նաև ասում է.«Եթե նրանց պատժելու եք, ապա այնպես պատժեք, ինչպես նրանք են պատժել»: (16:126)Այդ խիստ պատիժներն իրացնելու համար գոյություն ունեն հատուկ պայմաններ և ղեկավարող սկզբունքներ: բացի այդ,դրանց իրագործումը պարտադիր չի, եթե անբաստանյալը ներողություն է խնդրում: Այդ իրավունքն ունի տուժվածը: Ալլահն ասում է.«Սակայն եթե որևէ մեկը խաղաղության վերականգնում է խնդրում, Ալլահը կպարգևատրի նրան: Ճշմարիտ, Նա չի սիրում անարդարներին»: (42:40)Այդ պատիժներն իրացնելու պատճառը չի հանդիսանում վրեժը կամ  դաժանությունը:  Ավելի շուտ, դրանց իրագործումը հանդիսանում է մարդկանց իրավունքների պաշտպանությունը, որպեսզի հասարակությունում անվտանգություն կայունացվի, և նրանք պահող հանգամանք են ծառայում չարամիտների համար : Եթե մարդու մտքում սպանություն, գողություն կամ անառակություն անել լինի, ապա նա հասկանալով պատժի ծանրությունը, ձեռնպահ կմնա չար նպատակից: Ալլահն ասում է.«Հատուցումը փրկում է կյանքը ձեր, ով դուք, խելքով օժտվածներ: Հնարավոր է աստվածավախ լինեք»: (2:179)Որոշները կարող են ասել, որ Իսլամի պատիժները չափից շատ են դաժան: Բոլորը համաձայն են, որ եթե գործողությունները հանցային են և վտանգավոր են հասարակության համար, ապա պետք է արմատազերծվեն, իսկ այդպես գործողները՝ պատժված: Այդպիսով տարբերությունը միայն պատժի միջոցի տարբերության մեջ է: Մեզանից ամեն մեկը պետք է ինքն իրեն հարցնի, թե որտեղ են օրինական պատիժներն ավելի հաջող, Իսլամու՞մ, թե՞ արհեստական օրենքներում, որոնք միայն բարձրացնում են հանցագործությունների թիվը: Իրականում մարմնի ցավացող մասը պետք է կտրել, եթե դրանից կախված է մարդու ընդհանուր առողջությունը կամ կյանքը:Իսլամը թույլատրում է ֆինանսական գործողությունները, ինչպիսիք են՝ առևտուրը, ընկերության ստեղծումը, վարձակալությունը որպեսզի հեշտացնի ամենօրյա կյանքը: Իհարկե գոյություն ունեն հատուկ ղեկավարող սկզբունքներ, որ գրված են Շարիաթում, որպեսզի ոչ մեկը չտուժի նման գործերից: Բացի դրանից երկու կողմերն էլ պետք է գոհ լինեն գործարքից, և երկուսն էլ պետք է իմանան պայմանագրի պայմաններն ու ապրանքը: Իսլամում ոչինչ արգելված չէ բացի կողմերից մեկի կամ երկուսի համար վնաս հանդիսացողներից: Դրանք կարող են լինել տոկոսները, վիճակախաղերը կամ որևէ համաձայնություն որտեղ կողմերից մեկի համար անհայտ է ապրանքը կամ պայմանները:Չնայած համաձայն Շարիաթի օրենքներին, ամեն մարդ ազատ է իր գումարը ծախսելու որոշման մեջ, նա կարող է զրկվել այդ միջոցներից եթե նպատակ է հանդիսանում վնասել հանրությանը կամ ինքն իրեն: Երիտասարդ, խելագար, անհաշվենկատ, պարտք ունեցող մարդիկ զրկված են իրենց հարստությունն օգտվելու իրավունքից: Դրանում մենք մեծ իմաստություն և խելամտության  ձայնին համապատասխանող իրավունքների պաշտպանություն ենք տեսնում: Իսլամը պարզ և ոչ երկիմաստ կրոն է: Իսլամում մարդուն խանգարող համոզմունքներ չկան, մարդը կարող է հարցնել ամեն ինչի մասին: Ալլահն ասում է.«Եվ քազանից առաջ էլ մենք տղամարդկանց էինք ուղարկում, որոնց տալիս էինք հայտնությունը: Հարցրեք այդ մասին գիտելիքների մարդկանց, եթե դուք չգիտեք»: (21:7)Իսլամը խստորեն արգելում է այլ մարդկանց Ալլահի ուղարկած գիտելիքները հայտնելը: Ալլահն ասում է.«Ճշմարիտ, Մեր ուղարկած պարզ ապացույցներն ու ղեկավարությունները հայտնողները Ալլահի կողմից անիծվածներ են»: (2:159)Իսլամը միակության և համագործակցության կրոն է հանդիսանում, մուսուլմաններին միասնական լինելու է կոչում, որպեսզի պատիվ և հպարտություն ձեռք բերեն: Դա կարելի է ձեռք բերել հետևյալ կերպով.·        Մի կողմ դնել անձնական կարիքներն ու ցանկությունները, որ հակասում են ազգային և ցեղային զգացումներին և համարվում են այնպիսի մասնիկներ, որոնք կարող են մուսուլմանական ազգին թուլության ու անկման բերել:·        Մաքրել համոզմունքներն ու գործողությունները այն բանից, որը ծնում է դրանք, օրինակ՝ կանխագուշակումներից, որ որևէ մեկը կարող է Ալլահին հավասար լինել, և նորամուծությունները կրոնի մեջ:·        Մուսուլմանների միջև համագործակցությունը բոլոր գործերում՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, և այլն, որոնք խաղաղություն և անվտանգություն են պահպանում: Ալլահն ասում է.·        «Պինդ բռնվեք Ալլահի հավատքով բոլորդ միասին եւ այն չթողնեք: Հիշեք ողորմության մասին, որն Ալլահը տվել է ձեզ, երբ դուք թշնամիներ էիք, իսկ Նա կապել է ձեր սրտերը եւ Նրա ողորմությամբ եք դուք դարձել եղբայրներ: Դուք Կրակով լի հորի ծայրին էիք, եւ Նա փրկեց ձեզ դրանից: Այդպես Ալլահը բացատրում է ձեզ իր նշանները, միգուցե դուք կհետեւեք ուղիղ ճանապարհին»: ( 3:103). Իսլամը մուսուլմաններին արգելում է տարբերվել  խմբերի բաժանվել: Ալլահն ասում է.«Եվ մի նմանվեք նրանց ովքեր առանձնացել են ու ցրվել, այն բանից հետո, երբ գիտելիքները եկան նրանց մոտ» (3:105)Բացի դրանից տարբերությունը լինում է ոչ Ալլահի կրոնից: ԱԼլահն ասում է.«Դու չունես ոչ մի կապ նրանց հետ, ովքեր բաժանել են իրենց կրոնը եւ բաժանվել են խմբերի: Նրանց գործն է գտնվել Ալլահի մոտ եւ հետագայում Նա նրանց կհաղորդի այն մասին, ինչ որ նրանք իրագործել են»: (6:159)Կրոնը ցույց է տալիս տարբերվելու վատ արդյունքները, որոնցից է, մուսուլմանների թշնամիների մուսուլմաններից չվախենալն ու հեշտ հաղթահարելը, որից հետո մուսուլմանները կհայտնվեն դժվար կացության մեջ: Ալլահն ասում է.«Վստահեք Ալլահին, Նրա առաքյալին, և մի վիճեք, այլապես կկորցնեք ձեր քաջությունն ու ձեր ուժը կանհայտանա: Համբերեք, ճշմարիտ, Ալլահը համբերողների հետ է»: (8:46)Իսլամում բացատրված են անտեսանելի աշխարհի որոշ հարցեր, ինչպիսիք են նախկին ազգերի պատմությունները: Շատ հատվածներ մանրամասնորեն պատմում են այդ ազգերի և նրանց մարգարեների ու առաքյալների միջև տեղի ունեցածը: Ալլահն ասում է.«Եվ Մենք ուղարկեցինք Մովսեսին մեր նշաններով ու պարզ ապացույցով փարավոնի ու նրա (ազգի) ավագների մոտ: Սակայն նրանք հետևեցին փարավոնի հրամանով, չնայած որ այն մտածված չէր»: (11:96-97)Ալլահն ասում է. «Եվ երբ Հիսուս իբն Մարիամն ասաց. «Ով Իսրայելի զավակներ, Ճշմարիտ, ես Ալլահի առաքյալն եմ ձեզ ուղարկված, հաստատում եմ, իմ այն ամենը՝ ինչ ունեմ իմ ձեռքերում Տաուրայից, որ ուրախացնում են մի առաքյալի գալուստով, որ կգա ինձանից հետո, նրա անունը Ահմադ է  և  երբ  այս  առաքյալը   եկավ   պարզ   ապացույցներով ,  ասացին , սա  ակնհայտ  կախարդանք  է :»» :(61:6)Ալլահն ասում է.«Ադիտների մոտ Մենք (ուղարկեցինք) նրանց եղբայր Խուդին: Նա ասաց. «Ով, ազգ իմ: Երկրպագեք Ալլահին: Դուք աստված չունեք բացի նրանից: Իսկ դուք ընդամենը հորինում եք»»: (11:50)Ալլահն ասում է.«Մենք Սամուդիո (ուղարկեցինք) նրանց Սալիհ եղբորը: Նա ասաց. «Ով, ազգ իմ, Ալլահին երկրպագեք: Դուք աստված չունեք, բացի Նրանից: Նա ձեզ հողից ստեղծեց և տարածեց նրա վրա: Դրա համար ներողություն խնդրեք Նրանից, իսկ հետո մեղանչեք Նրա դիմաց: Ճշմարիտ, իմ  աստվածը Մոտ է և տալիս  է պատասխան :»: (11:61)Բացի դրանից Ալլահը այլ մարգարեների ու առաքյալների պատմություններ է փոխանցել՝ նրանց և նրանց ազգերի միջև տեղի ունեցածը:Իսլամը մարտահրավեր է նետում ողջ աշխարհին, որ Ղուրանի պես մի գիրք ստեղծեն: Դա շարունակվելու է մինչև Դատաստանի Օրը: Ալլահն ասում է.«Եթե դուք ճշմարիտ եք, ապա դրա պես մի պատմություն բերեք»: (52:34)Ալլահը հեշտացնում է այդ խնդիրը, մարդկությանը թույլ տալով, Ղուրանի պես մի քանի գլուխներ ստեղծել որպես հերքում: Ալլահն ասում է.«Կամ նրանք կասեն. «Նա հնարել է դա»: Ասա. «Տաս հորինված սուրաներ բերեք սրանց նման և Ալլահ համարեք ինչ ուզում եք, եթե դուք ճշմարիտ եք»: (11:13)Ալլահը հեշտացնում է այդ խնդիրը, մարդկությունը թույլ տալով, Ղուրանի նման մի մաս ստեղծել: Ալլահն ասում է.«Եվ եթե կասկածում եք այնինչին, որով իմ ստրուկին ուղարկել Ենք, ապա մի սուրա ներկայացրեք: Եվ երկրպագեք ու ցանկանում եք,եթե դուք անկեղծ եք» (2:23)Այդ մարտահրավերը նետված էր բոլոր արարածներին՝ ջիներին և մարդկանց: Ալլահն ասում է.«Ասա՛: Եթե նույնիսկ հավաքվեն մարդիկ ու ջիները, որ Ղուրանի պես մի բան ստեղծեն, ապա երբեք դրա պես բան չեն ստեղծի, նույնիսկ եթե մեկը մյուսի օգնականը լինի» (17:88)Ջիխադը դա կրոնի, մարդու, ընտանիքի և երկրի պաշտպանությունն է: Իսլամը ջիխադի է կոչ անում նրանց դեմ՝ ովքեր խոչնդոտում են Ալլահի կրոնի տարածմանը, քանի որ դա գլոբալ կոչ է, որը չի սահմանափակվում որոշ առաքյալներով: Այդպիսով ամեն մարդու պետք է հնարավորություն տրվի իմանալ Իսլամի մասին, բարու, արդարության և սիրո մասին, որ կա նրանում: Ջիխադ կատարվում է նաև որպեսզի քչանան  կորուստները և օգնություն հասնի խեղճացվածներին: Ալլահն ասում է.«Պայքարեք Ալլահի ճանապարհին նրանց հետ՝ ովքեր պայքարում են ձեր դեմ, սակայն ձեզ թույլատրվածի սահմանները մի անցեք (այսինքն՝ մի սպանեք անզեն քաղաքացիներին, կանանց, ծերերին, երեխաներին, կենդանիներին, ծառերին և այլն) (կամ դուք մի եղեք առաջին հարձակվողները), քանի որ Ալլահը հարձակվողներին չի սիրում»: (2:190)Ջիխադն Իսլամում արվում է այն նպատակով, որպեսզի Ալլահի խոսքը բարձր լինի և կրոնը տարածվի: Ալլահն ասում է.«Պայքարեք մեր հետ, մինչ անհետանա մթությունը, և կրոնը լիովին կպատկանի Ալլահին: Իսկ եթե նրանք կանգ առնեն, ապա Ալլահը տեսնում է նրանց արարքները»: (8:39)Մի մարդ մարգարենի (Խ.Ա.Ո.Ն.) ասաց.«Մարդը պայքարում է զինվորական ձեռքբերումների համար, ուրիշը՝ փառքի, մեկ այլը՝ պարծենալու համար: Նրանցից ո՞վ է անում դա հանուն Ալլահի»: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասաց. «Ով պայքարում է Ալլահի խոսքը բարձրացնելու և այն բարձր անելու համար, նա անում է դա հանուն Ալլահի»: (Ալ-Բուխարի)Ջիխադի նպատակն  չէ աշխարհիկ, անձնական կամ սատանայական օգուտների ձեռք բերումը, սակայն չի արվում սեփական սահմանները մեծացնելու, հզորության ցուցադրման կամ վրեժի համար: Ալլահն ասում է.«Եվ մի եղեք նրանց պես, որ հպարտ դուրս եկան իրենց կացարաններից, մարդկանց դիմաց իրենց ցուցադրելով և ուրիշներին Ալլահի ճանապարհից շեղելով: Ալլահը տեսնում է նրանց արարքները»: (8:47)Իսլամը հանդիսանում է մի կրոն, որը հրահանգում է բարին և արգելում չարը: Դա պահպանում է մուսուլմանական ժողովրդին: Եթե հետևորդները չեն հետևում կրոնի պատվիրաններին և ձեռնպահ չեն մնում արգելվածներից, նշանակում է, որ նրանք հակասում են կրոնի սկզբունքներին: Այն նաև ուղղված է այն մարդկանց ուղղմանը, որոնք շեղվել են հարթ ճանապարհից՝ պահում է նրանց մեղք գործելուց: Այդպիսով հասարակությունը պաշտպանված է չարիքից ու փլուզումից: Մարգարեն  ասում  է . «Նրանք ,  ովքեր  հոգ  են  տանում  Ալլահի  սահմանների  պահպանմանը  և  նրանք  ,  ովքեր  քաշում  են  տոմս ,  որպեսզի   գրավեն  տեղ  նավում  ,  ինչի   արդյունքում  մեկը  տեղավորվում  է , վերին  մասում ,  իսկ  մյուսները   ներքևի :  Երբ  նրանք  ովքեր  հայտնվել  են  ներքևում  ուզեցան   ջուր  վերցնել ,  նրանք  ստիպված  էին   անցնել  վերևում  տեղավորվածների  միջով :Եվ  վերջապես  նրանք  ասացին . Իսկ  ինչ  կլինի  եթե  մենք  անցք  անենք  /  նավի  տակ /   որ  ջուր  հավաքենք  նրա  միջից , չանհանգստացնելով   նրանց ,  ովքեր  վերևում  են :  Եվ ,  եթե նրանք / նավում   գտնվածները /  թողնեն  նրանց    անել  այն  ինչ  նրանք  ուզում  են ,  ապա  բոլորը  կմահանան ,  եթե  նրանք  բռնեն  նրանց  ձեռքը  ,  ապա  կփրկեն   և  կփրկեն   բոլորին /  մյուսներին / »: / Բուխարի / Իսլամը ունիվերսալ կրոն է և պարունակում է կյանքի բոլոր մանրուքները, օրինակ՝ դիտարկում է օրենքներն ու դիրքերը, որոնք վերաբերվում են գործարքներին, պատերազմներին, ամուսնությանը, տնտեսությանը, քաղաքականությունը, երկրպագության գործողություններին և այլն: Դա ստեղծում է իդեալական հասարակություն, նույնիսկ եթե մարդկությունը նպատակ ունենա նմանը ստեղծել, ապա չի հաջողվի: Հասարակությունն ինչքան շատ է հետևում այդ օրենքներին ու կանոններին, այնքան արդար է լինում: Ալլահն ասում է.«Մենք ուղարկել ենք ձեզ հայտնությունը որպես ամեն ինչի բացատրություն, հարթ ճանապարհ, գթասրտություն և ավետ հնազանդվողների համար»: (16:89)Իսլամը որոշեց մուսուլմանների և նրանց Աստծո, հասարակության և նրա շրջապատի միջև հարաբերությունները՝ ինչպես կենդանի այնպես էլ անկենդանների հետ: Իսլամու ոչինչ չի հակասում մարդու բնական վիճակին կամ մտքի ձայնին: Դրա համար ապացույց է ծառայում կյանքի ամեն մանրուքի բացատրությունը: Աբդուռռահման բին Զաիդն ասել է, որ մեկը Սալման ալ-Ֆարինզիին ասել է.«Ձեր մարգարեն ձեզ ամե՞ն ինչն է սովորեցրել, նույնիսկ արտաթորե՞լը: Սալմանը պատասխանեց. «Այո, ճշմարիտ: Նա արգելեց այդ ժամանակ դեմքով դեպի Մեքքան լինել, միզելու  ժամանակ  չպետք  է ավելորդությունները  անել և  մենք  պետք  է  մաքրենք  մեզ  աջ  ձեռքով  և հրամայեց մաքրվել ամենաքիչը երեք քարով ու չմաքրվել ոսկորներով կամ աթարով»: (Մուսլիմ)Իսլամը հանդիսանում է Հարության Օրվա հայտնվելու և աշխարհի վերջի նախանշան: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է, որ նա վերջին մարգարեն է եղել, և նրա գալուստը Վերջին Ժամի մոտեցման նախանշանն է: Անասը հայտնել է, որ մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ես ու Վերջին Ժամը կապնված ենք իրար հետ ինչպես այս երկուսը»: Եվ իրար միացրեց իր ցուցամատն ու միջնամատը:» (Մուսլիմ)Դա կապված է այն բանի հետ, որ նա վերջին մարգարեն է: Իսլամի հոգևոր ասպեկտըԵրկրպագությունԻսլամում երկրպագությունը հանդիսանում է տերմին, որը հիմնականում նշանակում է Ալլահի պատվիրանների պահպանում խոսքում, արարքներում կամ համոզմունքներում: Երկրպագման մասին ուսմունքը կոչվում է «հավատքներ», որը կբացատրվի հետագայում:Հավատք ԱլլահինԱլլահին հավատալն ասում է, որ Ալլահը Մեկն է ու Միակը հետևյալում.1. Ալլահը Մեկն է ու Միակը. Դա նշանակում է, որ մարդը պետք է վկայի, որ Ալլահը գոյություն ունի, և տիեզերքի արարիչն է, տերը և այնտեղ կատարվող ամեն ինչի ղեկվարը: Առանց Նրա կամքի ոչ մի երևույթ տեղի չի ունենում, ոչ մի էակ չի ծնվում: Ալլահն ասում է.«Ձեր աստվածը Ալլահն է, որ արարել է երկինքն ու երկիրը վեց օրում, իսկ այնուհետև հաստատվել է գահին: Նա գիշերով ծածկում է ցերեկը, որն արագորեն վազանցում է նրան: Արևը, լուսինն ու աստղերը հնազանդ են Նրան: Մի՞թե նա չպետք է ստեղծի ու հրամայի: Օրհնված է Ալլահը՝ աշխարհների Աստվածը»: (7:54)Ալլահն ասում է, որ միակ արարիչն է հանդիսանում, և բացառում է այլ արարչի գոյությունը: Նա ասում է.«Ալլահը ոչ որդի (կամ ժառանգորդներ կամ երեխաներ) չի ծնել, Նրա հետ միասին աստված գոյություն չունի, (եթե շատ աստվածներ լինեին), և ահա, ամեն աստված վերցրեց իր ստեղծածը, և որոշները կփորձեին հաղթահարել մյուսներին: Ալլահը հեռու է որևէ անկատարությունից»: (23:91)2. Ալլահը երկրպագության միակ արժանին է. Նշանակում է, որ անհրաժեշտ է ցույց տալ, որ Ալլահը հանդիսանում է միակ ճշմարիտ աստվածը, որն արժանի է երկրպագման, և բոլոր գործողությունները պետք է նվիրված լինեն միայն Նրան: Պետք չէ հույս դնել որևէ մեկին, բացի Ալլահից, ոչ ոք չպետք է խնդրի ոչ ոքից՝ խնդրել միայն Նրանից: Մարդը պետք է միայն Ալլահին դիմի, որ հագեցնի կարիքը կամ հանգստանա: Ալլահն ասում է.«Մենք քեզանից առաջ ոչ մի առաքյալ չենք ուղարկել, առանց նրան ասելու. «Չկա աստված, բացի Ինձանից: Դրա համար երկրպագեք Ինձ»»: (21:25)3. Ալլահն Իր Անուններում Միակն է. Նշանակումէ, որ մարդը պետք է հավատա Ալլահի անունների յուրօրինակություններին, և որ Նա արժանի է լավագույն ու բարձր անունների, և որ Նա կատարյալ է»: (Ալլահն ասում է.«Ալլահին են պատկանում հիասքանչ անունները: Այդ պատճառով կոչ արեք Նրան դրանցով և հեռու մնացեք Ալլահի անուններն այլայլողներից»: (7:180)Մենք հավատում ենք և համաձայն ենք այն ամենին, որ Ալլահն ասել է Իր մասին, նաև այն հատկանիշներին, որ առաքյալն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է Նրա մասին, և Ալլահին չենք համեմատում Նրա արարածների հետ, և չենք ժխտում ու չենք այլայլում Նրա անուններն ու ատրիբուտները: Ալլահն ասում է. «Նրան նմանվող չկա ոչինչ: Իսկ Նա Ամենատես ու ամեն ինչ լսողն է»: (42:11)Հրեշտակներին հավատալըԴա նշանակում է հավատ կյանքի այլ տեսակի գոյությանը, որ հրեշտակ է անվանված: Ոչ ոք չգիտի նրանց ստույգ քանակը, բացի Ալլահից: Նրանք ենթարկվում են Նրան, կատարում են Նրա պատվիրանները, պահպանում են տիեզերքն ու էակները, որ ապրում են այնտեղ: Նրանք կատարում են Ալլահի որոշակի հրամաններ, կազմակերպելով, հետևելով, պահպանելով ու պաշտպանելով տիեզերքն ու այնտեղի բնակիչներին՝ ամեն ինչ Ալլահի կամքով ու հրամանով: Ալլահն ասում է.«Երդվում եմ նրանցով՝ ովքեր կատարում են հրամանները»: (79:4-5)Ալլահը նաև ասում է.«Երդվում եմ Ալլահի պատվիրանների համաձայն պարգևներ բախշողներով»: (51:4) Հրեշտակները ստեղծված են եղել լույսից: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Հրեշտակները ստեղծված են եղել լույսից, ջիները ստեղծված են եղել կրակի անծուխ բոցից, իսկ Ադամը ստեղծված է եղել այնինչից, որ նկարագրված է ձեր համար (ղուրանում՝ սև չոր կավից)»: (Մուսլիմ)Հրեշտակներն անտեսանելի աշխարհից են: Չնայած որ նրանք ստեղծված են եղել լույսից, նրանք չեն կարող տեսանելի լինել: Դրա փոխարեն Ալլահը նրանց արտաքինը փոխելու հնարավորություն տվեց, որ տեսնեն նրանց: Ալլահը մեզ ասում է, որ Ջիբրիլ հրեշտակը եկել է Մարիամի մոտ մարդու տեսքով, որ մեջբերվում է նաև Աստվածաշնչում: Ալլահն ասում է.«Եվ թաքնվեց նրանցից քողի ետևում: Եվ Մենք նրա մոտ մեր հոգուն  ուղարկեցինք , որը փոխակերպվել էր վսեմ տղամարդու»: (19:17)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) Ջիբրիլին տեսել է իրական տեսքով՝ որով Ալլահը ստեղծել էր նրան: Նա վեց հարյուր թևեր ուներ, որոնք իրենց ետևից ծածկում էին հորիզոնը:Հրեշտակները թևեր ունեն, որոշները՝ երկու, որոշներն էլ երեք և ավելին: Ալլահն ասում է.«Փառք Ալլահին՝ երկնքի ու երկրի Արարչին, որը հրեշտակներին առաքյալների է վերածել, որոնք ունեն երկու երեք կամ չորս թև: Նա ավելացնում է ստեղծածին Իր ցանկացածը: Ճշմարիտ, Ալլահն ամեն ինչի է ունակ»: (35:1)Ինչ վերաբերվում է նրանց մյուս առանձնահատկություններին, Ալլահը մեզ ոչինչ չի հայտնել: Սակայն Ալլահը պատմել է նրանց որոշ խնդիրների մասին:Հրեշտակները անընդհատ երկրպագում են Ալլահին, ենթարկվում և փառավորում են Նրան:Ալլահն ասում է.«Նրանք առանց հոգնելու փառավորում են Նրան Գիշեր ու ցերեկ»: (21:20)Ալլահը ստեղծեց նրանց, որ նրանք երկրպագեն Նրան: Ալլահն ասում է.«Քրիստոսը երբեք չէր ժխտի բարձր ինքնագնահատումի կամ ինքնագովաբանումի պատճառով լինել Ալլահի ծառան, ոչ էլ հրեշտակները, (Ալլահի) մոտ են» (4:172)Հրեշտակները ծառայում են որպես միջնորդներ Ալլահի և մարգարեների միջև: Ալլահն ասում է.«Հավատարիմ հոգին նրա հետ իջել է քո սիրտը, որ դու լինես նախազգուշացնողներից մեկը: (Պոան) արաբերենում՝ պարզում»: (26:193-195)Ալլահը ստեղծել է նրանց տարբեր խնդիրներ անելու համար.«Նրանք վախենում են իրենց Աստծուց, որը նրանց վրա է, և անում են այն՝ ինչ հրամայված է նրանց»: (16:50)Հրեշտակները Ալլահի երեխաները չեն հանդիսանում, սակայն նրանք պետք է հարգեն և սիրեն Նրան: Ալլահն ասում է.«Եվ ասում են. «Ողորմածը (Ալլահը) որդի է ձեռք բերել, փա՛ռք Նրան (Նա ավելի մեծ է, քան Նրա մասին ասում են): Եվ սակայն նրանք (հրեշտակները, որ անհավատները նրանց անվանում են Ալլահի դուստրեր), նրանք միայն (Նրա) հարգված ծառաներն են: Նրանք չեն խոսում Նրանից առաջ եւ գործում են համաձայն Նրա հրամանի»  (21:26-27)Հրեշտակները Ալլահի մրցակից կամ Նրան հավասարներ չեն հանդիսանում: Ալլահն ասում է.«Եվ մարդը չպետք է անի դա, և կոչ անի, որ հրեշտակներին ու մարգարեներին աստված համարեն: Մի՞թե նա ձեզ անհավատության կկոչի այն բանից հետո, երբ դուք ենթարկվում եք Ալլահին»: (3:80)Ալլահը մեզ հայտնում է որոշ հրեշտակների անուններն ու խնդիրները: Ջիբրիլին հանձնարարված էր հայտնությունը: Ալլահն ասում է.«Հավատարիմ հոգին նրա հետ իջել է քո սիրտը, որ դու լինես նախազգուշացնողներից մեկը»: (26:193-194)Միքայելին հանձնարարված էր կառավարել անձրևներն ու բուսականությունը: Ալլահն ասում է.«Ալլահն անհավատների թշնամին է՝ Ալլահի, Նրա հրեշտակների, Նրա Ջիբրիլ ու Միքայել առաքյալների թշնամիների»: (2:98)Մահվան հրեշտակը հավաքում է մարդկանց հոգիները մահվան պահին: Ալլահն ասում է.«Ասա. «Ձեզ կտանի մահվան հրեշտակը, որ խնամում է ձեզ: Իսկ հետո ձեզ կվերադարձնեն ձեր Աստծուն»: (32:11)Իսրաէլ հրեշտակի խնդիրն է  Հարության Օրը շեփորահարի: Ալլահն ասում է.«Այնուհետև, երբ լսվի շեփորի ձայնը, չի լինի ոչ մի արյունակցական կապ մեր մեջ այդ օրը, և չեն հարցնելու իրար մասին»: (23:101)Մալիկը հանդիսանում է դժոխային կրակի պահակը: Ալլահն ասում է.«Նրանք գոչելու են. «Ով Մալիկ: Թող քո Աստվածը ոչնչացնի մեզ»: Նա կասի. «Դուք այստեղ կմնաք»»: (43:77)Կան հրեշտակներ որոնց հրամայված է պատժել դժողքի բնակիչներին: Ալլահն ասում է.«Թող կանչի իր օգնականներին: Մենք դժոխհի պահակներին կկանչենք»: (96:17-18)Ամեն մարդ երկուական հրեշտակ ունի: Մեկը գրանցում է բարի գործերը, իսկ մյուսը՝ մեղքերը: Ալլահն ասում է.«Աջ և ձախ կողմը նստած երկուսն են, որ գրառում են»: (50:17)Ռիդհվանը հանդիսանում է Դրախտի պահակը: Կան նաև այլ հրեշտակներ, որ պաշտպանում են մարդկանց: Նրանք շատ ղատ են և յուրաքանչյուրն ունի իր ուրույն խնդիրը: Նրանցից որոշները մեջբերված են Ղուրանում և Սուննայում, իսկ մյուսները՝ ոչ, սակայն մենք պետք է բոլորին հավատանք:Հրեշտակներին հավատալու էությունՀրեշտակներին հավատալը մեզ օգուտ է բերում.1. Մենք ճանաչում ենք Ալլահի մեծությունը, հնարավորությունները, գիտելիքներն ու կամքը: Ճշմարիտ, Նրա արարածների հիանալի լինելը հանդիսանում է Նրա մեծության ապացույցը:2. Երբ մուսուլմանն   զգում է, որ հրեշտակները ուշադրությամբ հետևում են նրան, ձգտում է լավ արարքներ կատարել ու ձեռնպահ մնալ չար արարքներից, լինի նա մենակ կամ մարդկանց մեջ:3. Մենք փրկվում ենք առակներից ու սնահավատությունից, որոնց լսում են անտեսանելի աշխարհի վերաբերյալ սխալ համոզմունքներ ունեցողները:4. Մենք իմանում ենք գթասրտությունը, որը Ալլահը ցուցաբերում է Իր ողջախոհ ստրուկներին:Հավատք Ալլահի ԳրքինԱլլահի գրքին հավատալը կայանում է այն հավատքում, ըստ որի Ալլահը բացել է երկնային գրքերը Իր առաքյալներին ու փոխանցել է մարդկությանը:  Նրանց մեջ կան Միակ Աստծու ուղերձը, ըստ որի չկա արարիչ, ղեկավար կամ տիրակալ, բացի Նրանից, և բոլոր երկրպագությունները պետք է ուղղված լինեն միայն նրան, ինչպես նաև, Նրան են պատկանում բոլոր գեղեցիկ անունները: Նա Իր արարածների հետ ընդհանուր ոչինչ չունի և ոչ ոք չի կարող համեմատվել Նրա հետ: Ալլահն ասում է.«Ուղարկեցինք Մեր առաքյալներին պարգ նշաններով, և ուղարկեցինք Մենք նրանց հետ Գրությունն ու չափը, որ մարդկանց արդարության մեջ պահենք»: (57:25)Մուսուլմանը պետք է հավատա բոլոր երկնային գրքերին ու դրանց Ալլահի կողմից ուղարկված լինելուն: Այնուամենայնիվ նա պարտավոր չէ հետևել այնտեղի բոլոր կանոններին, քանի որ այդ գրքերն ուղարկված էին որոշված երկիրներ, որոշ ժամանակ:1. Աբրահամի ու Մովսեսի Գրությունը. Ղուրանը տալիս է կրոնական հիմունքների հակիրճ նկարագիր, որ գտնվել են այդ գրություններում: Ալլահն ասում է.«Մի՞թե նրան չեն պատմել այն մասին, թե ինչ է եղել գրություններում Մովսեսի ու Աբրահամի, որ կատարեց Ալլահի հրամանն ամբողջությամբ: Ոչ մի հոգի չի տանի ուրիշի բեռը: Մարդը կստանա միայն այն՝ ինչին ձգտում էր: Նրա ձգտումները տեսնված կլինեն, այնուհետև նա կստանա լրիվ հատուցում: Քո աստծուն է պատկանում վերջնական որոշումը»: (53:36-42)2. Թորան  Գիրքը հանդիսանում է սուրբ գիրք, որը տրվել էր Մովսեսին: Ալլահն ասում է.  «Ճշմարիտ, ուղարկեցինք Մենք  Թորան   , որում հարթ ճանապարհ ու լույս է: Դրանով են  դատում  հրեաներին մարգարեները, որոնք դիմեցին Ալլահին, և ռավվիններն ու գրագրերը, ինչպես հրամայված էր պահպանել Ալլահի Գրությունները և լինել դրանց վկաները: Եվ մի վախեցեք մարդկանցից, այլ Ինձանից վախեցեք: Եվ մի վաճառեք Իմ նշանները : Իսկ նրանք չեն դատում Ալլահի ուղարկածներով, քանի որ նրանք անհավատներ են»: (5:44)Ղուրանը որոշ ուսմունքներ է բացատրում, որոնք հայտնաբերվել են Թորայում,  և դրանցում մեջբերվում է մարգարե Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն.): Ալլահն ասում է.«Մուհամմեդն Ալլահի առաքյալն է: Նրա հետ  գտնվողները  խիստ են անհավատների նկատմամբ, սակայն բարեսիրտ են միմյանց նկատմամբ: Դու տեսնում ես, թե ինչքան ցածր են նրանք խոնարհվում իրենց խոնարհներում, ձգտելով Ալլահի ողորմությանն ու գոհությանը: Նրանց երեսները նշված են խոնարհների նշաններով: Այդպես են նրանգ նկարագրված  Թորայում »: (48:29)Ալլահը Ղուրանում մեջբերում է նաև որոշ կրոնական հրահանգներ, որոնք կային  Թորայում :Ալլահն ասում է.«Եվ հրահանգեցինք Մենք նրանց. Հոգի հոգու դիմաց, աչք՝ աչքի, քիթ՝ քթի, ականջ՝ ականջի, ատամ ատամի դիմաց, նաև վրեժ վերքի համար: Եթե որևէ մեկը հրաժարվի վրեժից, ապա այդ գթասրտությունը կլինի նրա մարումը: Իսկ Ալլահի ուղարկածով չդատողները մեղավոր են»: (5:45)3. Զաբուր (Սաղմոս). Զաբուրը հանդիսանում է սուրբ գրություն, որը տրվել էր Դավիթին: Ալլահն ասում է.«...Եվ Մենք Դավիթին Զաբուրն ընծայեցինք»: (4:163)4. Ինջիլ (Ավետարան). Ինջիլը հանդիսանում է սուրբ գրություն, որն ուղարկված է եղել Հիսուսին: Ալլահն ասում է. «Նրանց հետքերով Մենք Մարիամի որդի Հիսուսին ուղարկեցինք Մովսեսյան գրերի հաստատումով: Մենք Նրան Ինջիլն (Ավետարան) ընծայեցինք, որում ճիշտ ղեկավարություն և լույս կար, որը հաստատում էր Ինջիլը (Ավետարան): Այն ճիշտ ղեկավարություն էր և նախազգուշացում հավատացյալների համար»: (5:46)Ղուրանը բացատրեց Ավետարանում ու Թորայում  եղածի որոշ մասը, մասնավորապես՝ Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն.) մարգարեությունը.««Հրահանգիր մեզ բարին այս աշխարհում և վերջին կյանքում, քանի որ մենք դիմում ենք քեզ»: Նա ասաց. «Ես պատժում եմ ում ցանկանում եմ, իսկ իմ ողորմությունն իր մեջ ունի ամեն ինչ: Ես կտամ դա ամեն աստվածավախի, որը զաքյաթ կվճարի և կհավատա Մեր նշաններին»»: (7:156)Այն նաև կոչ է անում մարդկանց Ալլահի ճանապարհի ջիխադի, որ Նրա կրոնը իշխի ամենուրեք: Ալլահն ասում է.«Ճշմարիտ, Ալլահը գնեց հավատացյալներից նրանց հոգիներն ու ունեցվածքը, դրախտ պարգևելով: Նրանք Ալլահի ճանապարհի պայքար են մղում, սպանում են և սպանված են լինում: Այդպիսինն է ճշմարիտ խոստվությունը, որ տրվել է  Թորայում , Ավետարանում ու Ղուրանում: Ո՞վ է Ալլահից լավ կատարում խոստումները: Այդ պատճառով ուրախացեք նրա հետ կնքած գործարքի համար: Դա մեծ երջանկություն է»: (9:111)5. Սուրբ Ղուրանը. Ղուրանը հանդիսանում է Ալլահի խոսքը, որը Ջիբրիլը փոխանցել է Մուհամմեդին (Խ.Ա.Ո.Ն.) արաբերեն լեզվով: Ալլահն ասում է.«Վերին Հոգին նրա հետ քո սիրտն է մտել, որ դու պահպանողներից մեկը լինես: (Ուղարկված է) արաբերենով՝ պարգով»: (26:193-195)Ղուրանը տարբերվում է նախորդ երկնային գրքերից.Ա) Ղուրանը վերջին երկնային գիրքն է, որը հաստատում է նախորդ երկնային գրքերը և Նրա Միակության ու նրան ենթարկվելու, երկրպագելու պարտավորության ուղերձը: Ալլահն ասում է.«Ուղարկեցինք քեզ հայտնությունը ճշմարիտ, որը հաստատում է մինչ այդ եղած գրությունների պարունակությունը, և որպես նրանց հետևող»: (5:48)Բ)Ղուրանն ջնջում   է բոլոր նախկին գրքերը: Նրա ուսմունքն աստվածային, վերջնական, մշտական  է, և համապատասխանում է բոլոր վայրերին ու ժամանակներին: Ալլահն ասում է.«Այսօր ես ավարտեցի ձեր համար ձեր կրոնը, մինչև վերջ տարա Իմ ողորմությունը ձեր համար և ընդունեցի Իսլամը որպես ձեր կրոն»: (5:48)Գ)Ղուրանն ուղարկված էր ողջ մարդկությանը, այլ ոչ թե որոշակի ազգի՝ ինչպես նախորդ գրքերը: Ալլահն ասում է.«Մենք քեզ ուղարկեցին բոլոր մարդկանց որպես ավետաբեր ու պահապան, սակայն նրանց մեծամասնությունը չգիտի»: (34:28) Նույնիսկ եթե մյուս գրքերը լուսավորում են կրոնի նույն հիմնական սկզբունքները, ինչ որ անում է Ղուրանը, միևնույնն է՝ նրանք վերաբերվում են որոշակի մարդկանց: Դրա հետ կապված, նրա հաստատումն ու նորմատիվային գործերն ուղղված են հենց նրանց: Դա կապված է Հիսուսի հետ՝ նրա Աստվածաշնչում ասելու.«Ես ուղարկված էի միայն Իսրայելի տան զոհված երեխաներին»: (Մաթևոս 15:24)Դ) Դրա կարդացումը, ուսուցանումն ու սովորելը համարվում է երկրպագության գործողություններ: Ալլահի առաքյալն ասել է.«Ղուրանի մի տառը կարդացողը տաս պարգև է ստանալու: Ես չեմ ուզում ասել, որ Ամիֆ Լյամ Միմ –ը հանդիսանում է մի  տառ,  ավելի շուտ Ալիֆ-ը տառ է, Լյամ-ը տառ է, Միմ-ը տառ է»: (Ատ-Տիրմիդի)Ե) Ղուրանը պարունակում է բոլոր օրենքները, որոնք անհրաժեշտ են հասարակության վերափոխման համար: Դորմանը իր «Իսլամը հասկանալու ճանապարհին» գրքում Ղուրանի մասին գրել է.«Այն (Ղուրանը) հանդիսանում է Ալլահի տառացի հայտնությունը, որը Ջիբրիլի միջնորդությամբ թելադրվել է Մուհամմեդին և իդեալական է ամեն տառի մեջ: Այն Իր ու Աստծո մարգարե Մուհամմեդի ամենահաս վկայությունն է: Այն այնքան կատարյալ ու վեհապանծ է, որ ոչ մարդ, ոչ ջին չի կարող այդտեղի հատվածի նմանատիպը ստեղծի, և անգրագետ Մուհամմեդը չէր կարողանա ապագայի մասին մարգարեություն և ճշգրիտ փաստեր ներկայացնել»:Զ) Ալլահը պահպանել է Ղուրանը ամեն տեսակի այլայլումներից: Ալլահն ասում է.«Ճշմարիտ, Մենք ուղարկել ենք հայտնությունը, և Մենք ենք դրա պահապանը»: (15:9)Է) Մյուս գրքերի վերաբերյալ Ալլահը չի խոստացել պաշտպանել դրանք, քանի որ դրանք տրվել են որոշակի մարդկանց որոշակի ժամանակ: Այդ պատճառով դրանք այլայլվել են: Ալլահն ասում է.«Մի՞թե դուք հուսում եք, որ նրանք կհավատան ձեզ: Նրանցից որոշները լսել են Ալլահի խոսքը, այնուհետև, հասկանալով այլայլել են: Եվ նրանք գիտեին դա»: (2:75)Քրիստոնյաների կողմից Ավետարանի այլայլման մասին Ալլահն ասում է.«Եվ նրանց հետ՝ ովքեր ասում են. «Մենք քրիստոնյա ենք, մենք պատվերանը վերցրել ենք», մոռացել են նրանք (Գրության) այն մասը, որը պետք է հիշեին: Եվ տարածեցին Մենք թշնամություն ու ատելություն միմյանց միջև մինչև Հարության  Օրը: Եվ այդ ժամանակ նրանց ցույց կտա Ալլահը նրանց արածները:  Օ,  գրերի  մարդիկ , Ձեր մոտ եկավ Մեր առաքյալը, որ պարզեցնի ձեր համար շատ բաներ այնինչից, որ դուք թաքցնում եք Գրությունից, և որ ների ձեզ: Եկավ Ալլահից լույսն ու պարզ Գրությունը»: (5:14-15)Հրեաների ու քրիստոնյաների կողմից իրենց կրոննում մցված փոփոխությունների մեջ հնարված էր, որ Ալլահը որդի ուներ: Որոշ հրեաներ պնդում էին, որ Էզրան Ալլահի որդին էր, այնժամ երբ քրիստոնյաները պնդում են, որ Հիսուսն է Ալլահի որդին: Ալլահն ասում է.«Հրեաներն ասացին. «Ուզաիրը Ալլահի որդին է»: Քրիստոնյաներն ասացին. «Մեսսիան Ալլահի որդին է»: Այդ բառերը նման են նախկինում ապրող անհավատների բառերին: Թող վերացնի դրանք Ալլահը: Ինչքան են նրանք հեռացել ճշմարտությունից»: (9:30)Ալլահը ժխտեց նրանց պնդումները և հավատը որոշեց, որը պետք է բոլորն ընդունեն, ասելով.«Ասա. «Նա Ալլահն է՝ Միակը, Ինքնաբավարարը, չի ծնել և չի ծնվել, և ոչ ոք Նրան հավասար չի եղել»: (112:1-4)Դրանից  պետք է պարզ լինի, որ Աստվածաշնչի տարբեր տեսակներն այսօր Ալլահի խոսքերը չեն, ոչ էլ Հիսուսինը: Ավելի շուտ դրանք հետևորդների ու նրանց աշակերտների խոսքերն են: Նրանք պարունակում են նրա կենսագրությունը, զգուշացումներն ու հրամանները, սակայն բազում ուղղումներ են ներդրվել հատուկ նպատակներին ծառայելու համար: Ստիվ Ալլենն իր «Աստվածաշունչ, կրոն և կամայինություն» գրքում գրել է.«Սխալների քանակը (Աստվածաշնչում) ... կազմում է մոտ 6000: Եվ Աստվածաշնչում սխալներ չլինելու փորձերը անհեթեթ են»:Ալլահի Գրքի հավատքի էությունը Ալլահը տարբեր գրություններին հավատալու միջոցով մեզ հայտնել է.1. Հասկացեք Ալլահը բարեսրտությունն Իր ստրուկների նկատմամբ, քանի որ Նա նրանց գրքեր է ուղարկել, որոնք ուղղում էին դեպի ճանապարհ, որը տանում է դեպի Նրա գոհությունը: Այն երաշխավորում է սատանայից ու այլ չարիքներից անվտանգությունը:2. Ալլահի մեծ իմաստությունը հասկանալը, քանի որ Նա ամեն ազգի համար օրենքներ է սահմանել, որոնք համապատասխանում են ժամանակին:3. Ճշմարիտ հավատացյալներին անհավատներից տարբերելը:4. Հավատացյալների բարի գործերի մեծացումը, քանի որ ով հավատում է Նրա գրքին ու այդ գրքից առաջ եկած գրքերին, կստանան կրկնակի պարգև: Ալլահն ասում է.«Նրանք՝ ում մենք նախկինում գրություն (Աստվածաշունչ և Ավետարան) էինք շնորհում, մինչ (Ղուրանը), հավատում են դրան (Ղուրանին) (ուղղված է Մուհամեդի ժամանակաշտջանի Իսլամ ընդունած քրիստոնյաներին ու հրեաներին՝ինչպիսիք են Աբդուլլա իբն Սալլամն ու Սալման Ալ-Ֆարիսին): Երբ նրանց դիմաց ասվում է դա, նրանք ասում են. «Մենք հավատում ենք դրան, դա մեր աստծուց եկած հայտնությունն է: Ճշմարիտ, մենք և նախկինում մուսուլմաններ էինք»: Նրանք ստանում են իրենց պարգևատրությունը երկու անգամ (կրկնակի), նրանց համբերատար լինելու համար: Նրանք չարիքին բարիքով էին հեռացնում, և այն ամենից՝ ինչ տալիս ենք ծախսում են (խղճով)»: (28:51-54)Հավատալ առաքյալներինՊետք է մտածել, որ Ալլահն ընտրում է լավագույն մարդկանց որպես առաքյալ, որոնց Նա ուղարկում է մարդկությանը հատուկ օրենքներով՝  երկրպագել ու հուսալ միայն Ալլահին և հաստատել Նրա կրոնն ու Նրա Միակությունը: Ալլահն ասում է.«Մենք քեզանից առաջ ոչ մի առաքյալ չենք ուղարկել առանց փոխանցելու. «Չկա աստված բացի Ինձանից»: Այդ պատճառով երկրպագեք Ինձ»: (21:25)Նա առաքյալին հրամայեց հավատքը տանել մարդկանց, որ նրանք այնուհետև Ալլահի վերաբերյալ ոչ մի կասկած չունենան:Նրանք ավետաբերներ են Ալլահի և Նրա Դրախտի, որը Նրան ու Նրա ուսմունքին հավատացողների համար է: Դրանք նաև ուղղված են որպես իրենց ազգերի լրաբերներ, որ նախազգուշացնեն Ալլահի զայրույթի և պատժի մասին, որ նախատեսված է չհավատացողների համար:«Մենք ուղարկեցին առաքյալներին միայն որպես ավետաբերներ: Եվ նրանց համար՝ ովքեր կհավատան ու բարին կանեն, վախ չի լինի ու նրանք չեն տխրի: Իսկ նրանց համար՝ ովքեր ժխտում էին Մեր նշանները, պատիժ կլինի նրանց անարդար լինելու համար»: (6:48-49)Շատ առաքյալներ ու մարգարեներ կան, ոչ ոք չգիտի նրանց ճշգրիտ քանակը բացի Ալլահից: Ալլահն ասում է.«Մենք քեզանից առաջ էլ ենք առաքյալներ ուղարկել: Նրանց մեջ կան այնպիսիները, որոնց մասին Մենք պատմել ենք քեզ, իսկ կան նաև այնպիսիները՝ որոնց մասին չենք պատմել»: (40:78)Պետք է հավատալ նրանցից յուրաքանչյուրին, և որ նրանք մարդ էին, այլ ոչ թե արտասովոր էակներ: Ալլահն ասում է.«Եվ քեզանից առաջ է ենք տղամարդիկ  ուղարկել, որոնց տալիս էինք հայտնությունը: Հարցրեք այդ մասին Հիշացման մարդկանց, եթե դուք չգիտեք: Մենք նրանց չենք ստեղծել  մարմնից  որին սնունդ հարկավոր չէ, և նրանք անմահ չեն եղել»: (21:7-8)Ալլահը Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն.) մասին ասում է.«Ասա. Ճշմարիտ, եր ձեր պես մարդ եմ: Միայն իմ համար բաց է, որ ձեր Աստվածը Միակն է: Եվ ով հուսում է իր Աստծո հետ հանդիպել, թող բարիքներ անի և իր Աստծուն հավասարը չունենա երկրպագման մեջ»»: (18:110)Եվ Նա Հիսուսի մասին ասել է.«Մարիամի որդի Մեսսիան ընդամենը առաքյալ է: Ճշմարիտ, նրանից առաջ էլ են առաքյալներ եկել: Նրա մայրը արդարացի է և նրանք սնունդ են կերել: Տես, թե ինչպես ենք պարզեցնում Մեր նշանները (անհավատներին): Եվ ևս մի անգամ տես, թե ինչ մոլորության մեջ են նրանք»: (5:75)Նրանք Ալլահի պես ոչ մի առանձնահատկություն չունեն: Նրանք չեն կարող ավելացնել օգուտը կամ վնաս պատճառել: Նրանք չեն իշխում տիեզերքը, նրանք չեն կարող անել այն իրենց ցանկությունների համաձայն: Նրանք չեն կարող անել այն ամենը, որ Ալլահն է ունակ: Ալլահն ասում է.  «Ասա. (ով Մուհամմեդ) «Չունեմ իմ համար ոչ օգուտ, ոչ էլ վնաս, բացի այն դեպքից, երբ Ալլահն է դա ցանկանում: Եթե իմանայի անհայտները, կբարձրանայի բարության մեջ և ոչ մի չարիք ինձ չեր մոտենա: Ճշմարիտ, ես ընդամենը մի նախազգուշացնող եմ, և հավատացյալների համար՝ ավետների առաքյալ» (7:188)Նրանք արդարացրեցին վստահությունն ու լրիվությամբ փոխանցեցին Ալլահի խոսքը: Նրանք հանդիսանում են ամենաբանիմաց և ամենաբարեպաշտ արարածներից: Ալլահը պաշտպանեց նրանց ստից ու դավաճանությունից: Ալլահն ասում է.«Մենք քեզանից առաջ առաքյալներ ենք ուղարկել, նրանց  կանայք ու հետնորդներ ենք ընծայել: Սակայն ոչ մի առաքյալ չէր կարող նշան ցույց տալ առանց Ալլահի թույլտվության»: (13:38)Եթե մարդը հավատում է որոշներին և չի հավատում այլերին, ապա դա արդեն անհավատության գործողություն է: Այդպիսի մարդը մուսուլման համարվել չի կարող: Ալլահն ասում է.«Ճշմարիտ, Ալլահին ու Նրա առաքյալներին չհավատացողները փոխձում են սահմաններ անց կացնել Ալլահի և Նրա առաքյալների միջև ասելով. «Մենք հավատում ենք մի մասին և չենք հավատում մյուս մասին միջին ճանապարհ որոնելով»: Նրանք իսկական անհավատներ են: Իսկ նրանց համար մենք ցածրացնող պատիժ»: (4:150-151)Ղուրանում մեջբերվում են քսանհինգ մարգարեների և առաքյալների անուններ: Ալլահն ասում է.«Այդպիսինն է մեր փաստարկը, որը  տվեցինք Աբրահամին նրա ժողովրդի դեմ: Մենք բարձրացնում ենք բարձր տեղերի ում ցանկանում ենք և քո Տերը Խակիմ (ամենաիմաստուն) ու Ալիմ (ամենագետ) է: Մենք նվիրեցինք նրան (Աբրահամին) Իսահակին ու Հակոբին և տարանք նրանց (երկուսին էլ) հարթ ճանապարհով: Եվ նրանից (Աբրահամից) առաջ  տարանք Նոյին, իսկ նրա հետնորդներից՝ Դավիթին, Սողոմոնին, Հոբին, Հովսեփին, Մովսեսին և Ահարոնին, և այդպես Ենք նվիրատրում Ալ-Մուխսենիններին (բարեգործներին): Ինչպես նաև Զաքարիաին, Հովհաննեսին, Հիսուսին և Իլիասին, որ բոլորն էլ բարեգործնից են: Ինչպես նաև Իսմայելին, Եղիասին, Իոնին ու Լոթարին, նրանց բոլորին նախընտրեցինք բոլոր մարդկանցից բարձր: Ինչպես նաև նրանց հայրերից, հետնորդներից ու եղբայրներից որոշներին: Մենք նախընտրեցինք (ընտրեցինք) նրանց և տարանք հարթ ճանապարհով»: (6:83-87)Ալլահը Ադամի մասին ասում է.«Ճշմարիտ, Ալլահն ընտրեց Ադամին, Նոյին, Աբրահամի ցեղն ու Իմրանի ցեղը աշխարհի բոլոր բնակիչների մեջ»: (3:33)Ալլահը Հուդի մասին ասում է.«Ադիտների մոտ Մենք (ուղարկեցինք) նրանց եղբայր Խուդին: Նա ասաց. «Ով, ազգ իմ: Երկրպագեք Ալլահին: Դուք աստված չունեք բացի նրանից: Իսկ դուք ընդամենը հորինում եք»»: (11:50)Ալլահը Սալիհի մասին ասում է.«Մենք Սամուդիո (ուղարկեցինք) նրանց Սալիհ եղբորը: Նա ասաց. «Ով, ազգ իմ, Ալլահին երկրպագեք: Դուք աստված չունեք, բացի Նրանից: Նա ձեզ հողից ստեղծեց և տարածեց նրա վրա: Դրա համար ներողություն խնդրեք Նրանից, իսկ հետո մեղանչեք Նրա դիմաց: Ճշմարիտ, իմ   աստվածը Մոտ է և Տոկուն»»: (11:61)Ալլահը Շույաբի մասին ասում է.«Մադիանիթների մոտ մենք (ուղարկեցինք) նրանց եղբայր Շույաբին: Նա ասաց. «Ով, ազգ իմ, Ալլահին երկրպագեք: Դուք աստված չունեք, բացի Նրանից: Նա ձեզ հողից ստեղծեց և տարածեց նրա վրա: Դրա համար ներողություն խնդրեք Նրանից, իսկ հետո մեղանչեք Նրա դիմաց: Ճշմարիտ, իմ  աստվածը  Մոտ է և Տոկուն»»: (11:84)Ալլահը Ենոքի մասին ասում է.«Իզմայելը, Իդրիսը և Զու ըլ-Կիֆլը համբերատարներից էին»: (21:85)Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն.)  վերջին  եզրափակիչ մարգարեն է եղել՝ մինչև Վերջին Օրը չի գա որևէ այլ մարգարե: Ալլահն ասում է.«Եվ Մուհամեդը ձեզանից ոչ մի տղամարդու հայրը չէր, այլ Ալլահի առաքյալն ու  վերջին մարգարեն  Իսկ  Ալլահը  գիտի  ամեն  ինչի   մասին » (33:40)Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն.) կրոնը իշխանազրկում է բոլոր նախորդող կրոնները: Դա լրիվ և վերջին կրոնն է ճշմարտության, որը անհրաժեշտ է ընդունել, և այդպես շարունակվելու է մինչև Դատաստանի օրը:Ալլահը անվանում է առաքյալներից որոշներին Ulul-'Azm (վճռականներին): Նրանք ամենավճռական առաքյալներն էին ուղերձի փոխանցման մեջ, նրանք կայուն և համբերատար էին: Նրանք են Նոյը, Աբրահամը, Մովսեսը, Հիսուսն ու Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն.): Ալլահը գովաբանում է նրանց բոլորին և պահպանում ամեն չարիքից: Ալլահն ասում է.«Ահա Մենք ուխտ արեցինք մարգարեների հետ՝ քո, Նոյի, Աբրահամի, Մովսեսի և Մարիամի որդի հիսուսի հետ: Մենք նրանց հետ խիստ դաշինք ենք կնքել»: (33:7)Ո՞վ է Մուհամմեդը (Խ.Ա.Ո.Ն.):Նրա անունն է Մուհամմեդ բին Աբդուլլահ բին Աբդուլ-Մութթալիբ բին Հաշիմ: Նա կնքված է որպես Աբուլ-Կասիմ (հայր կասիմ): Նա արաբական Քուրայշ ցեղից էր, նախնիները՝ Ադնանից: Ադնանը ծագել է Իսմայիլի երեխաներից, Ալլահի մարգարեն և Աբրահամի որդին, Ալլահի սիրելի ստրուկը:Մարգարեն ասել է.«Ճշմարիտ, Ալլահը մյուս ցեղերից ընտրեց Կինան ցեղը՝ Իսմաիլի երեխաներից ծագած: Նա Կինանից ընտրեց Քուրայշ ցեղը: Նա ընտրեց Բանու Հաշիմ ընտանիքը Քուրայշի բոլոր ընտանիքներից և ընտրեց ինձ Բանու Հաշիմից:» (Մուսլիմ)Նա ծնվել է մ.թ. 571 թվականին Մեքքա փառավոր քաղաքում: Մեքքան Արաբական Թերակղզու կրոնական կենտրոնն էր, քանի որ Քաաբայի մոտ էր գտնվում, որը կառուցել է Աբրահամը և նրա որդի Իսմաիլը:Ողջ կյանքը հանդիսանում է վստահության ճշմարիտ օրինակ: Նա երբեք չէր ստում, չէր անում նենգություն, երբեք չէր խաբում: Նույնիսկ մինչ հայտնություն ստանալը հայտնի էր իր ցեղում որպես արդար, և նրանք թողնում էին նրա մոտ իրենց ունեցվածքները ճամփորդելուց առաջ: Նա նաև հայտնի էր որպես ճշմարտախոս: Նա հոյակապ բնավորություն և վարվելակերպ ուներ: Նա պերճախոս էր: Ալլահը նկարագրում է նրան հետևյալ կերպով.«Ճշմարիտ, դու հոյակապ հակում ունես»: (68:4)Նա ստացավ առաջին հայտնությունը Ալլահից քառասուն տարեկանում և դրանից հետո տասներեք տարի մնաց Մեքքայում, կոչ անելով Ալլահին երկրպագելուն: Այնուհետև տեղափոխվեց Մեդինա և կոչ արեց իր ազգը դեպի Իսլամ, որոնք էլ ընդունեցին դա: Այնտեղ Ալլահն ուղարկեց ուրիշ օրենքներ: Նրան հաջողվեց գերել Մեքքան Մեդինա տեղափոխվելուց ութ տարի անց, և մահացավ վաթսուներեք տարեկանում՝ Ղուրանը ամբողջությամբ ստանալուց հետո: Կրոնի բոլոր օրենքներն ուղարկված էին և արաբների մեծամասնությունն ընդունեց այդ կրոնը:Առաքյալներին հավատալու էությունըԱլլահի կողմից ուղարկված առաքյալներին հավատալով ստանում ենք հետևյալ առավելությունները.1. Ալլահի սերն ու գթասրտույունը հասկանալը, որ ուղղված է Իր ստրուկներին, քանի որ նրանց առաքյալներ է ուղարկել, որոնք փոխանցել են Նրա կրոնը: Նրանք ինքներն իրենցով եղել են հետևելու լավ օրինակ:2. Հավատացյալների տարբերում՝ իրենց հավատում ճշմարիտներին մյուսներից, քանի որ այդ պարտավորությունը դրված է գրքում նշված բոլոր առաքյալներին հավատացողներին:3. Առաքյալներին հավատացողները կստանան կրկնակի պարգև:Դատաստանի օրվանը հավատալըՊետք է հիշել, որ այս կյանքը ընդմիշտ չէ: Ալլահն ասում է.«Երկրի վրա ամեն ինչ կմահանա»: (55:26)Եթե Ալլահը ցանկանա, որ այս աշխարհը գոյություն չունենա, ապա կհրամայի Իզրաֆիլ հրեշտակին շեփորը հնչացնել: Այդ պահին երկրի վրա ամեն ինչ կվերանա: Այդ ժամանակ Նա կհրամայի կրկին հնչեցնել  շեփորը և բոլոր մարդիկ կվերակենդացվեն՝ Ադամի ժամանակվանից սկսված բոլոր ապրածները: Ալլահն ասում է.«Կհնչացնեն շեփորը և երկնքում ու երկրում գտնվողները կմահանան, բացի Ալլահի ցանկացածներից: Իսկ հետո կրկին կհնչացնեն և այդ ժամանակ նրանք կկանգնեն ու կսկսեն նայել»: (39:68)Վերջին օրվանը հավատալը պարունակում է իր մեջ այն ամենը, որ մեզ հայտնել է Ալլահն ու Նրա առաքյալները:1. Բարզախին հավատալը. Բարզախը  դա մինչ Դատաստանի Օրը մահվան ժամանակաշրջանն է: Այդ ժամանակ հավատացյալն ուրախ է ապրելու, իսկ անհավատները պատժված են լինելու: Ալլահն ասում է.«Կրակը՝ որ նրանց գցում են առավորյան և երեկոյան: Իսկ այն օրը, երբ գա Ֆիրաունի ցեղը ամենադաժան պատժին ենթարկեք»: (40:46)2. Վերակենդանացմանը հավատալը. Ալլահը կվերակենդանացնի ողջ մարդկությունը: Ալլահն ասում է.«Անհավատները կարծում են, որ երբեք չեն վերակենդանանա: Ասա. «Ոչ, երդվում եմ իմ Աստծով, դուք կվերակենդանանաք, ճշմարիտ, ձեզ կհայտնեն ձեր արարքների մասին: Դա Ալլահի համար հեշտ է»»: (64:7)Այն բանի վերաբերյալ, որ շատերը չեն հավատում վերակենդանացմանը, Ղուրանը հաստատում է այդ փաստը, տալով բազում օրինակներ.·        Ալլահի կողմից մահացած իրերի  վերակենդանացմանը հետևելը, երբ աճում են տարբեր տեսակի բույսերի ծիլերը: Ալլահն ասում է.«Ով մարդիկ: Եթե դուք կասկածում եք հարությանը, չէ որ Մենք ձեզ արարել ենք հողից, հետո կաթիլից, հետո լյարդացած արյունից, հետո մսի ծամված կտորից, ձևավորված կամ չձևավորված, որ ձեզ ապացուցենք (Մեր ուժը): Եվ արգանդում ենք թողում ում ցանկանում ենք, մի որոշված ժամանակի ընթացքում: Հետո Մենք ձեզ որպես նորածին ենք դուրս հանում, որպեսզի հետո դուք կարողանաք հասնել հասուն ուժի տարիքի: Ձեզանից որոշները մահանում են և որոշներին թույլ ենք տալիս ապրել մինչև խոր ծերություն, որում, չնայած սովորել էին, ոչինչ չեն իմանա: Եվ տեսնում ես երկիրը մահվանից հետո, երբ նրա վրա ջուր Ենք լցնում դղրդում է (կյանքից), և ուռչի ու սերմեր դուրս հանի զույգերով ամեն գեղեցիկ բույսեր»: (22:5)·        Երկնքի ու երկրի ստեղծման դատողություններ, որոնք իրականում ավելի մեծ են քան մարդկային գիտակցությունը: Ալլահն ասում է.«Մի՞թե նրանք չեն տեսնում, որ Ալլահը, որ ստեղծել է երկինքներն ու չի հոգնել ստեղծելուց, կարող է վերակենդանացնել: Նա ամենակարող է»: (46:33)·        Մտածմունքներ այն մասին, թե ինչպես է մարդն արթնանում քնից, ինչը նման է վերակենդանացմանը: Ահա թե ինչու քունը կոչում են «փոքր մահ»: Ալլահն ասում է.«Ալլահը տանում է հոգիները երբ մարդիկ մահանում են, իսկ ովքեր դեռ չեն մահացել՝ տանում է քնի ժամանակ: Նա պահում է նրանց՝ ովքեր պետք է մահանան, իսկ մյուսներին բաց է թողնում մինչ որոշված ժամկետը: Ճշմարիտ, դրա մեջ նշան կա մտածող մարդկանց համար»: (39:42)·        Մտածելով Իր արարածի մասին, Ալլահն ասում է.«Եվ նա (մարդը) մոռանում է իր արարքների մասին: Նա ասում է. «Ո՞վ կյանք կտա այս ոսկորներին, երբ դրանք նեխել ու փոշի են դառել»: Ասա. «Նա կտա կյանք, Ով ստեղծել է դրանք առաջին անգամ: Եվ միայն նա գիտի ամեն արարածի մասին»»: (78-9)3. Հավաքույթին հավատալը. Ալլահը բոլոր արարածներին կհավաքի միասին և պատասխանատվության կկոչի: Ալլահն ասում է.«Այդ Օրը Մենք կստիպենք սարերին շարժվել, և դու երկիրը դատարկ կտեսնես: Մենք բոլորին կհավաքենք և ոչ ոք չի թաքնվի Մեզանից»: (18:47)4. Մարդիկ շարասյուներով կկանգնեն Ալլահի դիմաց: Ալլահն ասում է.«Նրանք շարասյուներով կկանգնեն քո Աստծո դիմաց: Ճշմարիտ, դուք եկաք մեր մոտ այնպինիք, ինչպես ձեզ արարել էինք առաջին անգամ: Սակայն դուք չէիք կարծում, որ խոստումը կատարված կլինի»: (18:48)5. Մարդկային վերջույթները վկայելու են: Ալլահն ասում է.«Իսկ երբ նրանք կգան այնտեղ, ապա նրանց ձայնը, հայացքներն ու մաշկը կվկայեն նրանց դեմ նրանց արարքների մասին: Նրանք իրենց մաշկին կասեն. «Ինչու՞ ես վկայում մեր դեմ»: Մաշկը կասի. «Ալլահը մեզ լեզու է ընծայել, որը լեզու է տալիս ամեն ինչին: »: Նա ստեղծեց ձեզ առաջին անգամ և Նրա մոտ եք վերադառնալու: Դուք չեք թաքնվում ձեր լսողության, հայացքների ու մաշկի վկայություններից: Սակայն դուք մտածում էիք, որ Ալլահը չգիտի ձեր արարքների մեծամասնության մասին»: (41:20-22)6. Հավատք հարցաքննությանը: Ալլահն ասում է.«Բայց  կանգնեցրեք  նրանց ,  ճշմարիտ  նրանք  պիտի   կասկածեն : Ի՞նչ  էպատահել  ձեզ: Ինչու՞  դուք  չեք  օգնում  միմյանց  /  ինչպես  սովոր  եք  անել  աշխարհում /: Ոչ ,  այդ  օրը  նրանք  պիտի   հանձնվեն :» (33: 40 )7. Հավատալ Սիրաթին (կամրջին),  դժոխքի վրայով , որով պետք է անցնի յուրաքանչյուրը: Ալլահն ասում է.«Ճշմարիտ, ձեր մեջ չկա որևէ մեկը՝ ով  հեյեն  չի մտնի: Դա վերջնականորեն որոշել է քո Աստվածը»: (19:71)8. Հավատ գործերը կշռադատելուն: Մարդիկ պատասխանատու են լինեու իրենց արարքների համար, և Ալլահը կպարգևատրի արժանիներին, ողջախոհ արարքների շնորհիվ,  նրանց հավատքի և Մարգարեների պատվիրաններին հետևելու օրոք, և Նա կպատժի չարագործներին: Ալլահն ասում է.«Հարության  Օրը Մենք արդար կշռադատում կմցնենք, և ոչ մեկի հետ անարդար չեն վարվի: Եթե պղպեղի հատիկի կշռով որևէ բան էլ գտնվի, Մենք կբերենք դա: Բավական է, որ Մենք տանում ենք հաշիվը»: (21:47)9. Հավատքը, որ փոխանցված է գրքերով ու մագաղաթներով: Ալլահն ասում է.«Եվ ում աջ ձեռքի տրված կլինի Գիրքը, բարիքներով կլինի լցված: Կվերադառնա իր ցեղը  ուրախանալով: Իսկ ում ետևից տրվի գիրքը՝ իր վերջը կբերի ու կմտնի բոցավառվող կրակը»: (84:7-12)10. Հավատալ, որ մարդիկ հավիտենական կյանքում պարգևատրված կլինեն Դրախտով կամ պատժված՝ Դժոխքով: Ալլահն ասում է.«Ճշմարիտ, Գրության մարդկանցից ու բազմաստվածներից չհավատացողները ընդմիշտ կլինեն դժոխային կրակներում: Նրանք վատագույն արարածներն են: Ճշմարիտ, հավատացող ու բարի արարքներ գործողները լավագույն արարածներն են: Աստծո կողմից նրանց պարգևն է հավիտենության այգիները, որոնցում գետեր են հոսում: Նրանք միշտ այնտեղ կլինեն: Ալլահը գոհ է լինելու նրանցից, իսկ նրանք՝ Նրանից: Դա իրենց Աստծուց վախեցողների համար է»: (98:6-8)Դատաստանի Օրվանը հավատալու էություըՎերջին Օրվանը հավատալով ստանում ենք հետևյալ առավելությունները.1. Բարի արարքներ գործելով ու ձեռնպահ մնալով մեղք գործելուց պատրաստվել այդ Օրվանը:2. Դա մխիթարում է հավատացյալներին, քանի որ նրանք գիտեն, որ եթե նրանք այս աշխարհում հրաժարվում են որևէ բանից, Ալլահը մյուսում պարգևատրում է ավելի լավով:3. Հավատացյալների ու անհավատների միջև տարբերությունը հավատքի անկեղծության մեջ:Հավատալ Կադաաին և ԿադարինՀարկ է հիշել, որ Ալլահը գիտի ամեն ինչ մինչ դրա հայտնվելը, ինչպես նաև նրանց ճակատագիրը: Ալլահն ասում է.«Ճշմարիտ, Մենք ամեն ինչ ստեղծել ենք կանխորոշումով»: (54:49)Անցյալում, ներկայում և ապագայում ամեն կայանալիք հայտնի է Ալլահին: Ալլահի առաքյալն ասել է.«Մարդը հավատացյալ չի համարվում մինչև չհավատա Աստվածային Հրամանին, նրա լավ ու վատ հետևանքներին, մինչ հասկանա, որ նրա հետ կատարված ամեն ինչը երբեք ուրիշին չէր լինի, իսկ ինչը շրջանցել է նրան՝ երբեք նրան չէր վերաբերվի»: (Ատ-Տիրմիդի)Այդ հավատը չի հակասում այն փաստին, որ մարդը պետք է ձգտի դեպի կատարյալություն: Որպեսզի պարզեցնենք դա կբերենք մի օրինակ: Եթե կինը երեխա է ցանկանում, ապա պետք է որոշակի գործողություններ անի, օրինակ՝ ամուսնանա: Ամեն ինչն անելուց հետո նրան կարող է մատուցվի այն՝ ինչ նա ցանկանում է: Դրա պատճառն է հանդիսանում այն՝ որ մարդը հասկանալու է, որ նրա արարքները նպատակին հասնելու համար, սակայն իրականում ոչ թե իրական պատճառն է, այլ Ալլահի կամքը: Դա նշանակում է, որ մեր կողմից իրականացված նպատակները նույնպես հանդիսանում են Ալլահի աստվածային կամք: Ալլահի առաքյալին (Խ.Ա.Ո.Ն.) հարցրեցին.«Ով Ալլահի առաքյալ, մի՞թե Ալլահին հակաճառում են հատվածներն ու աղոթքները, որ մենք կարդում ենք, դեղերը, որ մենք ընդունում ենք»: (Նա   պատասխանեց)  «Մենք անում ենք դա միայն Ալլահի կամքով»: (Ալ-Հաքիմ)Սովը, ծարավը և ցրտի զգացողությունները հանդիսանում են աստվածային կամք: Մեկը ձգտում է կշտանալ սնունդ ուտելով, ծարավը հագեցնելջուր խմելով և տաքանալ՝ տաքություն պահպանելով: Նրանք ձգտում են կանխել աստվածային կամքը:Կադա և Կադրի էությունը Աստվածային կամքին հավատալու միջոցով.1. Տեղ չի մնում կարոտել այնինչի, որը չի կատարվել ու չի կատարվելու: Անհանգստությունը բերում է բազում հոգեբանական խանգարումների, ինչպիսիք են դեպրեսիան ու սթրեսսը, որոնք բացասական արդյունք ունեն մարդու համար: Հավատքը կանխում է դրանք ու բուժում է հիվանդությունները: Ալլահն ասում է.«Չի լինի ոչ մի չարիք երկրի վրա, ոչ էլ ձեզանում, եթե այն չլիներ գրությւն մեջ Մեր դրա ստեղծելը: Ճշմարիտ, դա հեշտ է Ալլահի համար: Որ չկարոտեն իրենց կորցրածն ու չուրախանան այն բանի համար, որ Մենք տվել ենք: Ալլահը չի սիրում ինքնահավաններին ու պարծենկոտներին»: (57:22-23)2. Իսլամը կոչ է անում գիտելիքների և Ալլահի բոլոր ստեղծածների հետազոտությանը: Հիվանդության պես դժբախտությունը մարդկանց համար դեղամիջոցներ որոնելու պատճառ է, որն էլ արվում է բուժման աղբյուրների որոնմամբ, որ ստեղծել է Ալլահն այս տիեզերքում:3. Թեթև անում են աղետների հետևանքները և կորում է ափսոսանքի զգացողությունը: Եթե որևէ մեկը գործարքում գումար է կորցնում, դա դժվարություն է համարվում: Եթե դրանից հետո մարդը տխրի, ապա դա կբերի կրկնակի դժվարությունների՝ դժվարության և անհանգստության՝ տխրության ու ափսոսանքի զգացումների: Եթե որևէ մեկը հավատում է ճակատագրին, ապա գոհ կլինի արդյունքից, անկախ ամեն ինչից: Մարգարեն ասել է.«Ուժեղ հավատացյալն ավելի գերադասելի և ավելի թանկ է Ալլահի դիմաց քան թույլ հավատացյալը, և նրանցից յուրաքանչուրում էլ բարիք կա: Հարկ է անել այն՝ ինչ ռգտակար է և Ալլահից օգնություն խնդրել, և դրանում անփույթ չլինել: Եվ եթե անհաջողության մատնվեք, ապա մի ասեք. «Եթե միայն սա ու նա անեի», այլ ասեք. «Դա Ալլահի աստվածային կամքն է, և Նա իրագործում է իր կամքը, և անում է դա նույնիսկ եթե սատանայի համար դռներ բացի»»: (Մուսլիմ)4. Մեծանում է Ալլահից կախվածությունը և քչանում է արարածից վախենալու զգացումը: Իբն Աբբասն ասել է.«Աստվածային կամքի հավատը չի հանդիսանում, ինչպես ոմանք կարծում են, Ալլահի վրա հույս դնելու կոչ, ինքնովին ոչինչ չձեռնարկելով: Ահա թե ինչ պատասխանեց Ալլահի առաքյալը, երբ նրան մի մարդ հարցրել էր.«Մի՞թե ես պետք է կապեմ իմ ուղտին և վստահեմ Ալլահին կամ թողեմ իմ ուղտին չկապած ու վստահեմ Ալլահին»: Նա (մարգարեն) ասաց. «Կապիր ուղտը քո և վստահիր Ալլահին»: (Ատ-Տիրմիդի) Իսլամի ՍյուներըԵրկրպագման տեսակները ֆիզիկապես և ինքնաբերաբար կատարելը կոչվում է Իսլամի Սյուներ: Դրանք հանդիսանում են հիմք, որի վրա կառուցվում է կրոնը, և որով մարդը մուսուլման կարող է համարվել:·        Հավատքի երկու վկայություններ, որոնք հանդիսանում են Իսլամի Սյուները:·        Իսլամի երկրորդ և չորրորդ սյուներն են աղոթքն ու պահքը, որոնք էլ հանդիսանում են ֆիզիկական սյուներ:·        Երրորդ սյունը դա զաքյաթն է (պարտադիր վճարում), որը հանդիսանում է երկրպագությւն ֆիզիկական գործողություն:·        Իսլամը հինգերորդ սյունը հաջն է (ուխտագնացություն դեպի Մեքքա), որն իր մեջ պարունակում է երկրպագության ֆիզիկական և արտասանական սյուներ, և կոչ է անում ծախսել հարստությունը:·        Իսլամը մուսուլմաններին կոչ է անում ոչ միայն ուղղակիորեն կատարել այդ գործողությունները, այլ ավելի շատ ցանկանում է, որ նրանք մաքրեն իրենց ոգիները: Ալլահն աղոթքի մասին ասում է.«Կարդա այն՝ ինչ բացվել է քեզ Գրությունից և աղոթիր: Ճշմարիտ, աղոթքը պահում է անբարոյությունից ու անընդունելիներից: Սակայն Ալլահին հիշելն ավելի կարևոր է, և Նա գիտի ձեր արարքների մասին»: (29:45)Պարտադիր բարեգործության (զաքյաթ) մասին Ալլահն ասում է.«Ընդունիր նրանց ունեցվածքից զոհաբերումը, որպեսզի մաքրես նրանց ու մատուցես նրանց: Եվ աղոթիր նրանց համար, քանի որ քո աղոթքները հանգստություն են նրանց համար: Ալլահն ամեն ինչ լսող ու տեսնող է»: (9:103)Պահքի մասին Ալլահն ասում է.«Ով դուք, ովքեր հավատացողներդ: Ձեզ պահք է պատվիրված, նախորդ ազգերին(նրանցից առաջ եղածներին՝ քրիստոնյաներին, հրեաներին և այլերին) պատվիրված նման, գուցե աստվածավախ լինեք»:  (2:183)Պահքը մարդուն սովորեցնում է ինքնուրույնորեն պահպանել կանոնները և չհետևել սեփական ցանկություններին ու ձգտումներին: Դա այն է ինչ նկատի ուներ մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) երբ ասաց.«Ով չի կարողանում իրեն պահել ամոթալի արարքներից ու խոսքերից, Ալլահը ստիպում է նրան լքել սնունդն ու ըմպելիքը»: (Ալ-Բուխարի)Հաջի մասին Ալլահն ասում է.«Հաջն իրագործվում է հայտնի ամիսներին: Եվ ով որոշել է հաջ կատարի, թող հեռու մնա կանանց կենակցելուց, թող մեղք չգործի և թող չվիճի հաջի ժամանակ»: (2:197)Իսլամում երկրպագությունը մեծ դեր է խաղում արժանի վարվելակերպի և մուսուլմանների միատեսակության ապահովման մաքրության ու զարգացման մեջ: Իսլամի սյուները կայանում են հետևյալում.Առաջին սյուն. Հավարքի երկու վկայություննեըրԱյդ վկայություններն այն մասին են, որ ոչ ոք արժանի չի երկրպագության, բացի Ալլահից, և Մուհամմեդը նրա ստրուկն ու առաքյալն է: Դա Իսլամի   ասելիք սյունն է, սակայն դրան անհրաժեշտ է հետևել հավատով ու գործով: Դա Իսլամ մտնելու բանալին է:Առաջին վկայության իմաստը. (լա իլահա իլա Ալլահ Մուհմմադուն ռասուլ Ալլահ)Դա Տավխիդ արտահայտությունն է: Այդ հասկացությունով Ալլահը ստեղծեց Իր արարածներին և նրանց համար էլ ստեղծեց Դրախտն ու Դժոխքը: Ալլահն ասում է.«Ես ստեղծեցի մարդկանց և ջիներին, որ նրանք երկրպագեն Ինձ»: (51:56)Դա համոզմունք է դեպի որը  կոչ են անում իրենց ժողովրդներին բոլոր մարգարեներն ու առաքյալները, Ադամից մինչև Մուհամմեդը: Ալլահն ասում է.«Ալլահը կանչում է դեպի խաղաղության կացարան, և տանում է հարթ ճանապարհով ում ցանկանում է»: (10:25)Առաջին վկայությունը, որ ոչ ոք չի կարող հավասար լինել Ալլահին, պարունակում է իր մեջ հետևյալ նշանակությունները.Ալլահը հանդիսանում է ամեն ինչի արարիչը: Ալլահն ասում է.«Այդպիսինն է Ալլահը՝ ձեր Աստվածը, չկա աստված բացի Նրանից՝ ամեն ոգու արարչից, այդ պատճառով երկրպագեք նարն: Նա ամեն ինչի խնամակալն է»: (6:102)Ալլահը հանդիսանում է ամեն գոյություն ունեցողի և բոլոր  գործերի տերը: Ալլահն ասում է.«Ձեր աստվածը Ալլահն է, որ արարել է երկինքն ու երկիրը վեց օրում, իսկ այնուհետև հաստատվել է գահին: Նա գիշերով ծածկում է ցերեկը, որն արագորեն վազանցում է նրան: Արևը, լուսինն ու աստղերը հնազանդ են Նրան: Մի՞թե նա չպետք է ստեղծի ու հրամայի: Օրհնված է Ալլահը՝ աշխարհների Աստվածը»: (7:54)Ալլահն է նա՝ ով արժանի է երկրպագության: Ալլահն ասում է.«Այո, ճշմարիտ, Ալլահին են պատկանում երկրում և երկնքում բոլոր գտնվողները: Իսկ Ալլահի փոխարեն ուրիշներին երկրպագողները հետևում են նախադրություններին ու հնարում են»: (10:66)Նրան են պատկանում գեղեցիկ անուններն ու կատարյալ տվյալները: Ալլահն ամեն ինչում կատարյալ է: Ալլահն ասում է.«Ալլահին են պատկանում հիասքանչ անունները: Այդ պատճառով կոչ արեք Նրան դրանցով և հեռու մնացեք Ալլահի անուններն այլայլողներից»: (7:180)Շահադա (Վկայության) պայմանները.Այդ վկայությունը չպետք է այդպես ուղղակիորեն հնչեցվի, որպեսզի մարդն ընդունվի Ալլահի կողմից: Դա Դրախտի դարպասների բանալին է, սակայն դրա գործելու համար, այն պետք է ունենա դրա իրավունքը: Այդ վկայությունը Ալլահի համար ընդունելի լինելու համար պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին.1.Գիտելիքը  Դա ներածում է գիտելիքներ այն մասին, որ Ալլահից բացի որևէ մեկին երկրպագելը սխալմունք է հանդիսանում: Չկա աստված, բացի Ալլահից, նույնիսկ եթե նա մարգարե, առաքյալ կամ հրեշտակ լինի: Ալլահը միակն է ով արժանի է երկրպագության բոլոր տեսակները, ինչպիսիք են աղոթքը, խնդրանքը, հույսը, զոհաբերությունը, երդումը և այլն:2. Հուսալիությունը. սիրտը  պետք է հավատա այդ երկու վկայություններին: Համոզվածությունը մոլորությունների հակադիրն է: Այդպիսով Իսլամում տեղ չունի մի  մարդ, որը կասկածում է իր հավատալուն:Ալլահն ասում է.«Հավատացյալը միայն նա է՝ ով հավատում է Ալլահին և Նրա առաքյալին, իսկ հետո չի կասկածում և պայքարում է Ալլահի ճանապարհին, զոհաբերելով իր հոգին ու ունեցվածքը: Հենց այդ մարդիկ են հավատացյալները»: (49:15)3. Ընդունումը. Պետք է ընդունել վկայությունը ամբողջությամբ, այլ ոչ թե ժխտել: Ալլահն ասում է.«Երբ նրանց ասում էին. «Չկա աստված, բացի Ալլահից», նրանք բարձրանում էին»: (37:35)4. Ենթարկվելը, լսելն ու ամեն ինչում պարտադիրությունը որ պահանջում է վկայությունը: Հավատացյալը պետք է կատարի Ալլահի հրամանները և ձեռնպահ մնա արգելվածներից: Ալլահն ասում է.«Եվ Ալլահին ենթարկվողը բռնվել  է ամենահուսալի հենարանից»: (37:35)5. Ճշմարտությունը. Պետք է անկեղծությամբ վկայել: Ալլահն ասում է.«Իրենց լեզուներում նրանք ասում են այն՝ ինչը չկա նրանց սրտերում»: (48:11)6. Երկրպագության անկեղծությունը. Պետք է բոլոր գործողություններն անկեղծությամբ նվիրել Ալլահին: Ալլահն ասում է.«Իսկ նրանք ոչ մի հրաման չունեին, բացի Ալլահին երկրպագելուց, Նրան անկեղծորեն ծառայելուց ,  աղոթքից  և զաքյաթ վճարելուց, դա էլ կա իրական կրոնը»: (98:5)7. Սերը. Պետք է սիրել վկայությունն ու ամեն պահանջվողը: Պետք է սիրել Ալլահին, Նրա առաքյալին ու Նրա ճշմարիտ ստրուկներին: Անհրաժեշտ է ատել, թշնամություն ցուցաբերել բոլորին՝ ովքեր թշնամություն են ցուցաբերում Ալլահին ու Նրա առաքյալին: Ալլահն ասում է.«Ասա. «Եթե ձեր հայրերը, որդիները, եղբայրներն ու քույրերը, ամուսինները, ցեղը և ձեռք բերած փողը, առևտուրը՝ որի ձախողման համար վախում եք, ձեր սիրելի տները, ձեր համար ավելի սիրելի են քան Ալլահը, նրա առաքյալն ու նրա ճանապարհի պայքարը, ապա սպասեք մինչև Ալլահն իր հրամանով (պատիժով) գա: Իսկ Ալլահը անառակ ժողովուրդ չի ողորդում»» (9:24)Այդ վկայությունը պահանջում է նաև խոստովանել, որ Ալլահը միակն է՝ ով իրավունք ունի օրենքներ ընդունել բոլոր թեմաների վերաբերյալ:Միայն Ալլահն իրավունք ունի արգելելու կամ օրինականացնելու: Նրա առաքյալն (ընդամենը բացատրում և պարզաբանում է Ալլահի պատվիրաննեէը: Ալլահն ասում է.«Այդ պատճառով վերցրեք Առաքյալի տվածն ու մի կպեք արգելվածներին»: (59:7)Խ.Ա.Ո.Ն.)երկրորդ վկայության իմաստըՄուհամմեդի Ալլահի առաքյալ լինելու վկայությունը պահանջում է հետև յալները.1. Հավատալ, որ նա առաքյալն է, և նա հանդիսանում է վերջին և լավագույն առաքյալը, և ոչ մի առաքյալ չի գա նրանից հետո: Ալլահն ասում է.  «Եվ Մուհամեդը ձեզանից ոչ մի տղամարդու հայրը չէր, այլ Ալլահի առաքյալն ու  վերջին մարգարեն  և  Ալլահը  ամեն  բանի  գիտակ  է :» (33:40)2. Հավատալ ուսմունքի անմեղությանը. Որը Նա փոխանցել է Ալլահից: Ալլահն ասում է.«Եվ չի ասում նա ինքն իրենից, քանի որ դա երկնքից ուղարկված հայտնություն է» (53:3-4)Ինչ վերաբերվում է աշխարհիկ գործերին, ապա նա մի մարդ էր և ուներ իր սեփական մտքերը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Իրականում ես ընդամենը մարդ եմ»: (Մուսլիմ)3. Հավատալ առաքյալին, բոլոր արարածներին, ջիներին ու մարդկանց մինչև վերջին ժամը: Ալլահն ասում է.«Մենք քեզ ուղարկել (ով Մուհամեդ) ենք բոլոր մարդկանց համար որպես (Դրախտի) ավետաբեր եւ (դժողքի կրակների մասին) նախազգուշացնող լրատու, սակայն մարդկանց մեծ մասը դա չգիտի (քանի որ հեռանում են ճշմարտությունից)» (34:28)4. Ենթարկվել մարգարենի (Խ.Ա.Ո.Ն.)  նրա հրամաններում, հավատալ նրա բոլոր ասածներին, և ձեռնպահ մնալ նրա կողմից արգելվածներից: Ալլահն ասում է.«Այդ պատճառով վերցրեք Առաքյալի տվածն ու մի կպեք արգելվածներին»: (59:7)5. Հետևել և պահպանել մարգարեի (Խ.Ա.Ո.Ն.) Սուննան, առանց նորամուծություններ անելու: Ալլահն ասում է.«Ասա. «Եթե դուք սիրում եք Ալլահին, ապա հետևեք ինձ և այդ ժամանակ Ալլահը կսիրի ձեզ և կների ձեր մեղքերը, չէ որ Ալլահը Ներողամիտ և Գթասիրտ է» (3:31):Երկրորդ Սյուն. Սալահ (Նամազ)Աղոթելը հանդիսանում է պարտադիր գործողություն, քանի որ այն կրոնի հիմքն է և առանց դրա Իսլամը լիակատար չէր լինի: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ինչ վերաբերվում է կրոնի գլխին, ապա դա Իսլամն է (Shahadataan), ողնաշարը՝ նամազը, իսկ այդ ողնաշարի ուժեղ մասը ջիխադն է:» (Ատ-Տիրմիդի)Մուսուլմանն անում է դա Ալլահին ենթարկվելուց, բարձրացնելով ու փառավորելով այն նրանում: Դրա միջոցով պահպանվում է արարչի հետ մշտական կապը: Ամեն անգամ երբ մարդը մտնում է այս կյանքի հաճույքների մեջ և հավատը թուլանում է, նա լսում է աղոթքի կոչը (ազանը), որը հրահանգում է նրան:Կան հինգ աղոթքներ որ պետք է կատարվեն ցերեկվա և գիշերվա ընթացքում: Տղամարդիկ պետք է անեն դա մզկիթում, բացի նրանցից որոնք լուրջ պատճառներ ունեն այնտեղ չանելու: Դրա օրոք մուսուլմանները իրար ճանաչում են ու սիրում: Ամեն օր նրանք գալիս են աղոթելու: Եթե որևէ մեկը բացակայում է, ապա նրանք գնում են այցելելու այդ մարդուն: Ամեն տեսակի սոցիալական տարբերություննները մոռացվում են աղոթքի ժամին: Ալլահի դիմաց բոլորը հավասար են:Երրորդ սյունը. Զաքյաթ (Պարտադիր բարեգործություն)Դա փողի որոշ տոկոսն է, որը հարուստները տալիս են կարիքավորներին, որ փրկեն աղքատությունից: Դա պարտադիր է ամեն մուսուլմանի համար, որ ունի նիսաբա (զաքյաթ վճարելու մինիմալ գումար): Ալլահն ասում է.«Նրանք Ալլահին  երկրպագելուց, անկեղծորեն ծառայելուց և զաքյաթ վճարելուց բացի հրաման չեն ունեցել, դա էլ կա ճիշտ կրոնը»: (98:5)Իր պարտադրություններից հրաժարվողն ընկնում է վհատության մեջ և նահանջում է թույլերից, աղքատներից ու կարիքավորներից: Դա հարկ չէ, որ հավաքում է Իսլամական պետությունը, ինչպես հավատում են որոշ գռեհիկները, քանի որ եթե դա այդպես լիներ, ապա այն կվերցվեր բոլորից՝ մուսուլմաններից և ոչ մուսուլմաններից: Զաքյաթի պայմաններից է այն, որ ոչ մուսուլմանները չպետք է հավաքեր դա:Ավելի ցած բերված են այդ պայմաններից որոշները:1. Մինիմալ հարկին գումար ունենալը. Մարդու հարստությունը Իսլամում դրված սահմանին պետք է հասնի:2. Մի տարվա ավարտվելը. Եթե մարդը որոշակի ժամանակում ձեռք չբերի որոշակի հարստություն, ապա նրանից զաքյաթ չեն պահանջում:Ալլահը նշել է զաքյաթից օգտվելու անձանց: Ալլահն ասում է.«Զոհաբերությունները խեղճերի ու աղքատների համար են՝ նրանց համար, ովքեր զբաղվում են հավաքով ու ցրումով, և նրանց համար՝ ում սրտերն ուզում են գերել ստրուկ գնելու համար, պարտք ունեցողների համար, Ալլահի ճանապարհի ծախսերի և ուղեկցողների համար: Այդպիսինն է Ալլահի հրահանգը: Ճշմարիտ, Ալլահն իմացող ու իմաստուն է» (9:60):Այդ գումարը պետք է լինի ամբողջ տարվա ձեռք բերածի 2,5 տոկոսը: Այդ կերպով Իսլամը ձգտում է վերացնել աղքատությունը իսլամական հասարակությունից և քչացնել վտանգները, որ պարունակում է իր մեջ՝ գողություն, սպանություն և մարդկանց պատվի նկատմամբ անօրինական գործողություններ: Դա կենդանացնում է իրարից կախված լինելու հոգին ու եղբայրությունը մուսուլմանական հասարակությունում և հղում է կատարել աղքատների ու կարիքավորների պահանջները:Զաքյաթի ու հարկի տարբերությունն այն է, որ մուսուլմանը վճարում է իր ցանկության համաձայն և ղեկավարում է վճարումը: Բացի դրանից ինքը անունը ցույց է տալիս հարուստ մուսուլմանների հոգիները մաքրելու նպատակը: Դա մաքրում է մուսուլմանին նաև ժլատությունից, էգոիզմից, և այդ ժամանակավոր կյանքը սիրելուց, ինչը ստիպում է նրան մոռանալ իր եղբայրներին՝ աղքատներին ու կարիքավորներին: Ալլահն ասում է.«Ով հաղթահարել է իր ժլատությունը, նա էլ հաջողվել է»: (59:9)Նաև մաքրում է աղքատներին նախանձությունից ու ատելությունից, որ կարող է ունենան հարուստների նկատմամբ: Նրանք տեսնում են, որ վերջիններս կիսվում են իրենց  հարստությունով, իսչպես Ալլահն է հրամայել ու հոգ են տանում նրանց մասին, նրանց տալով գումար և լավ վերաբերմունք: Իսլամը խստորեն զգուշացնում է զաքյաթ վճարել  չցազնկացողներին : Ալլահն ասում է.«Թող չմտածեն նրանք, ովքեր ժլատություն են անում նրանում ,ինչ ընծայել է Ալլահն Իր գթությունից, որ դա նրանց համար ավելի լավ է: Ոչ, դա նրանց համար ավելի վատ է: Հարության Օրը, նրանց չվճարածը կփաթաթվի նրանց վզներին: Ալլահը երկնքի և երկրի հետնորդն է, նրան հայտնի են ձեր արարքները»: (3:180)Մարգարեն ասել է.«Եթե ոսկու կամ արծաթի տերը չի վճարում այն ինչ պետք է վճարի,  Հարության  Օրը նրա համար կրակից պլատինն եր խփված կլինեն: Դրանք տաքացնելու են դժոխային կրակով, և նրա կողքը, ճակատն ու մեջքը ծածկված են լինելու դրանով: Դա կրկնվելու է Դատի Օրվա ընթացքում, որը կշարունակվի հիսուն հազար տարի, մինչ դատավճիռը չի ասի ստրուկը, և նրանք կտեսնեն դրախտ և դժոխք տանող ճանապարհը»: (Մուսլիմ)Չորրորդ սյունը.Սաոմ ( Ռամադան ամսվա պահքը)Մուսուլմանը պետք է պահք պահի տարին մի ամիս  Ռամադան: Արևածագից մինչև մայրամուտ մուսուլմանները պետք է ձեռնպահ մնան պահքը խախտելուց՝ ուտելուց, խմելուց և սեռական հարաբերություններից: Պահքը երկրպագության գործողություն չի հանդիսանում, որը  մտցրել է Իսլամը, այլ ավելի շուտ պարտավորություն է, որը օրինականացված էր նախկին կրոններում: Ալլահն ասում է.«Ով դուք, ովքեր հավատացողներդ: Ձեզ պահք է պատվիրված, նախորդ ազգերին(նրանցից առաջ եղածներին՝ քրիստոնյաներին, հրեաներին և այլերին) պատվիրված նման, գուցե աստվածավախ լինեք»:  (2:183)Պահքի նպատակն է արգելված մատերյալական և ֆիզիկական բաներից ձեռնպահ մնալը: Ինչպես նաև պետք է ձեռնպահ մնալ այնպիսի ոչ մատերյալ բաներից ինչպիսիք են սուտը, չարախոսությունը, խարդախությունը, խաբեբայությունը, կեղծավոր խոսակցությունները և այլն: Պետք է նկատի ունենալ, որ Ռամադանից հետո պարտադիր է այդ բաները անելը: Մարգարեն ասել է.«Ով ձեռնպահ չի մնում չարախոսությունից ու չարագործությունից, Ալլահը զրկում է ուտելիքից և խմիչքից»: (Ալ-Բուխարի)Պահքը հոգու և կուռքերի ու ցանկությունների միջև պայքարն է: Այն շատ առավելություններ ունի, որը մարգարեն բացատրեց այսպես.«Ադամի որդիների բոլոր արարքները նրա համար են, բացի պահքից, քանի որ դա Իմ համար է, և ես կպարգևատրեմ դրա համար: պահքը զրահ է հանդիսանում , եթե՝  մեզանից որևէ մեկը պաք է անում չպետք է չարախոսի, գոռգռա, և եթե որևէ մեկն անիծում է նրան ու պայքարում նրա դեմ, թող նա ասի. «Ճշմարիտ, մարդ, որը պահք է անում»: Պահք պահողն երկու ուրախություն կունենա՝ պահքի ավարտն ու Աստծո հետ հանդիչում»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)Պահք պահելով ամեն մեկը հասկանում է թե ինչպես են իրենց զգում իր սոված եղբայրները, որոնք հնարավորություն չունեն հարկին չափ ուտելու, հագնելու և գլխի վերևում տանիք չունեն, և դա հղում է սեփական պարտավորությունները կատարելուն ու նրանց վիճակն ու կարիքները հարցնելուն:Հինգերորդ սյուն. Հաջ (ՈՒխտագնացություն) Հաջը դա ուխտագնացություն է, որը կատարում է ամեն մեկը դեպի Ալլահի սուրբ տուն (Քաաբա), որոշ կրոնական ծիսակատարություններ անելու նպատակով: Իսլամի այդ սյունը պարտադիր է ամեն մուսուլմանի համար,  տղամարդկանց  և  կանանց ,  ովքեր  գտնվում  են  գիտակից  վիճակում  և  հասել  են  հասունության : բացի այն դեպքերից երբ մուսուլմանը չունի բավականաչափ առողջություն կամ ճանապարհածախս:  Մի անգամ  կյանքում ,  մուսուլմանը  ,  եթե  ունի  ֆիզիկական  և  ֆինանսական  հնարավորություն ,  պետք  է  հաջ  գնան : Եթե որևէ մեկը հիվանդ է սակայն ունի բավականաչափ գումար հաջի համար, ապա պետք է ուրիշին խնդրի անել դա իր փոխարեն: Եթե մարդը չունի բավականաչափ դրամական միջոցներ, որ կարողանա որոշ մասը տրամադրել հաջին, ապա դա անպայման չի: Ալլահն ասում է.«Այնտեղ  գտնվում  է  պարզ  նշան : Այն  Իբրահիմի  տեղն  է  և  նա ,  ով  կմտնի  այնտեղ  կլինի  ապահով :  Մարդիկ պարտավոր են Ալլահի առաջ կատարել հաջ դեպի Սուրբ Տուն (Քաաբա, Մեքքա), եթե նրանք ի վիճակի են կատարել դա: Եվ ինչ վերաբերվում է չհավատացողներին (հաջը ժխտողներին ու Ալլահին չհավատացողներին), ապա Ալլահն իր արարածների կարիքը չունի»: (3:97)Հաջը  մուսուլմանների ամենամեծ հավաքույթն է: Մուսուլմանները ողջ աշխարհից հավաքվում են մի տեղում միևնույն ժամանակ, բոլորը աղոթում են Աստծուն, կրում են նույն հագուստը, անում են նույն ծիսակատարությունները, և կարդում են նույնը կոչ անելով.Lab'baik al'laahum'ma lab'baik, lab'baika laa shareeka laka lab'baik. In'nal hamda wun'ni-mata laka wal-mulk laa shareeka lak.Նշանակությունը.«Ահա ես, ով Ալլահ, ահա ես: Չունես դու հավասարի: Ահա ես: Միայն Քոնն է ողջ իշխանությունն ու փառքը Քեզ, Միակին: Չունես Դու հավասարի»:Չկա տարբերություն աղքատների և հարուստների միջև, շնորհակալների և անշնորհակալների, սպիտակներև և սևերի, արաբների և ոչ արաբների՝ Ալլահի դիմաց բոլորը հավասար են: Չկա նրանց մեջ տարբերություն ոչինչում, բացի աստվածավախությունից (տակուա): Հաջը իրադարձություն է, որը ընդգծում է բոլոր մուսուլմանների եղբայրությունն ու նրանց հույսերի ու զգացմունքների միակությունը: Իսլամի քաղաքական ԳործոնըԻսլամական օրենսդրությունը մցրեց կանոնների և շփման հիմնական սկզբունքները քաղաքական հարցերում, որոնք խաղում են հիմքի դեր, որի վրա կառուցված է ՛ իսլամական պետությունը: Իսլամական պետության ղեկավարը կատարում է Ալլահի հրամանները: Ալլահն ասում է«Մի՞թե Իսլամից առաջ եղած օրենքներն են ուզում: Համոզվածություն ունեցող ժողովրդի համար ո՞վ է Ալլահից ավելի լավ դատավոր» (5:50)Իսլամական երկրի ղեկավարը Ումմայի իրական պաշտպան, որ էլ ստիպում է նրան կատարել հետևյալները.1. Ամեն ամեն հնարավորը և իրականացնել Ալլահի ղեկավարությունն ու օրենքները, ապահովել արդար, հարգելի ապրելակերպ ժողովրդի համար կրոնի պաշտպանության համար, անվտանգության, կյանքի և հարստության համար: Մարգարեն ասել է.«Ալլահի ստրուկը պարտավոր է հետևել մուսուլմանների գործերը և կարող է արդար լինել դրանում միայն երբ  զգում է Դրախտի բույրը»: (Ալ-Բուխարի)Իսլամական պետության կառավարիչ պետք է ունենա անհրաժեշտ հատկությունները, ինչպես նկարագրել է Օմար բին Ալ-Հաթթաբը, երբ իր հետևորդներին ասաց. «Ցույց տվեք ինձ այն մարդուն, որին ես կարող եմ հանձնարարել հոգ տանել մուսուլմանների գործերի մասին այնպես՝ ինչպես հոգ է տանում իմ մասին»: Նրանք պատասխանեցին. «Աբդուլ-Ռահման իբն Աուֆը»: Նա ասաց. «Նա թույլ է»: Նրանք ուրիշ մարդ նշեցին և նա պատասխանեց. «Նա ինձ պետք չէ»: Հետո նրանք հարցրեցին. «Ինչպիսի՞ մարդ ես որոնում»: Նա ասաց. «Ես ուզում եմ տեսնել այնպիսի մարդու, որը ձեր լիդեր լինելով, իրեն պահի ձեզանից յուրաքանչյուրի պես, այլ ոչ թե իր իշխանությունը ցույց տա ձեր վրա»: Նրանք ասացին. «Չկա լավագույնը քան Ար-Ռաբիա իբն ուլ-Հարիսը»: Օմարն ասաց. «Իսկապես», և նրան նշանակեց:2. Ղեկավարը չպետք է նշանակի որևէ մեկին մուսուլմանների վրա, եթե նշանակվողը չի համապատասխանում այդ պաշտոնին և վստահություն չի ներշնչում: Նա չպետք է առաջ տանի ընկերոջը կամ բարեկամին, եթե կան ավելի արժանի թեկնածուներ: Մարգարեն ասել է.«Ոչ մի ստրուկ պատասխանատվություն չունի մյուս մարդկանց դիմաց և նրանց մի անգամ դավաճանելու, բացի դրանից, Ալլահը կարգելի դրախտի մուտքը»: (Մուսլիմ)Տրված կանոններն ու սկզբունքներն ունեն հետևյալ նկարագրությունը.·        Նրանք հանդիսանում են աստվածային, Ալլահի կողմից տրված, և համարվում են հավասար՝ ղեկավարներն ու ենթակաները, հարուստներն ու աղքատները, ազնվականներն ու ոչ ազնվականները, սևերն ու սպիտակները՝ ոչ մեկին, ինչքան էլ բարձր պաշտոն ունենա, չի թույլատրվում խախտել կամ շրջանցել  իրենց վերաբերվող օրենքները: Ալլահն ասում է.«Հավատացյալ տղամարդու և հավատացյալ կնոջ  համար որոշում ընդունելու համար ընտրություն չկա, եթե Ալլահը և Նրա Առաքյալը արդեն ընդունել են որոշումը: Իսկ Ալլահին և Նրա Առաքյալին չլսողները բացահայտ շփոթմունքի մեջ է ընկած» (33:36)·        Բոլորը պետք է հետևեն, կատարեն ու հարգեն այդ կանոններն ու սկզբունքները՝ ինչպես ղեկավարները, այնպես ել ենթակաները: Ալլահն ասում է.«Երբ հավատացյալին կոչ են անում դեպի Ալլահն ու Նրա առաքյալը, նրա խոսքերն այսպիսինն են. «Լսում ենք և ենթարկվում»: Հենց նրանք են ունենալու հաջողություն»: (24:51)Իսլամում ոչ ոք չունի լիակատար իշխանություն, նույնիսկ ղեկավարը՝ նրա լիազորություններն են սահմանափակված իսլամական օրենսդրության համաձայն: Եթե նա խախտում է դրանք, ապա մարդիկ չպետք է ենթարկվեն նրան, այլ շարժվեն ճշմարտության համաձայն: Մարգարեն ասել է.«Մուսուլմանների համար պարտադիր է լսել ու ենթարկվել (իշխանությւնը) այն բաներում, որոնք նրանց դուր գալիս են կամ չեն գալիս, բացի որևէ մեղք գործելու հրամանից: Եթե հրամայված է մեղք գործել, ուրեմն մի՛ լսեք ու մի՛ ենթարկվեք»: (Ալ-Բուխարի)·        Երկկողմանի խորհուրդները ... Իսլամի քաղաքական համակարգը կառուցված է դրա վրա: Ալլահն ասում է.«Ովքեր պատասխանում են իրենց Աստծուն, աղոթք են անում, խորհրդակցում են գործերի վերաբերյալ և զոհաբերում են Մեր ընծայածից»: (42:38)Ալլահը նաև ասում է.«Ալլահի գթասրտությամբ դու փափուկ էիր նրանց հետ: Եթե դու կոպիտ լինեիր կամ դաժան, նրանք քեզ անմիջապես կլքեին: Ներիր նրանց և աղոթիր նրանց ներման համար, խորհրդակցի նրանց հետ գործերի վերաբերյալ: Իսկ երբ որոշես որևէ բան  հույսդ Ալլահի վրա դիր: Ճշմարիտ, Ալլահը սիրում է Նրա վրա հույս դնողներին»: (3:159)Առաջին այաթում Ալլահը կապում է խորհուրդները աղոթքների հետ, որոնք հանդիսանում են Իսլամի հիմքը: Դա ցույց է տալիս խորհրդակցության անհրաժեշտությանը Իսլամում բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերվում են Ումմային (ազգին): Գիտելիքներ ունեցող մարդիկ պետք է խորհրդակցեն այդ հարցերի վերաբերյալ: Առաջին այաթի վերջում Ալլահը ընդհանրությամբ գովաբանում է հավատացյալներին, քանի որ նրանք խորհրդակցում են բոլոր գործերի վերաբերյալ:Երկրորդ այաթում Ալլահն Իր առաքյալին, որը պետության ղեկավարն էր, հրամայում է խորհրդակցել իր հետևորդների հետ այնպիսի հարցերում, որոնք վերաբերվում են ազգի ընդհանուր շահին, եթե բացահայտ որոշումներ չկան: Չկան խորհրդակցություններ այն հարցերի վերաբերյալ, որոնց որոշումը կար Շարիաթում: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ոչ մի ազգ չի խորհրդակցելու, եթե ավելի լավ ղեկավարություն կա»:Ալլահի առաքյալը (Խ.Ա.Ո.Ն.) դրանից հետո կարդաց. «և որոնք տանում են իրենց գործերը երկկողմանի համաձայնությամբ»: (Ալ-Ադաբ և Ալ-Մուֆրադ)Գիտնականները հայտարարել են, որ ղեկավարը պարտավոր է մարդկանց դիմել նրանց շահին վերաբերվող հարցերում: Եթե նա անտեսում է խորհուրդները, ապա մարդիկ պետք է վճռականորեն պահանջեն նրանից սեփական խոսքի ու կարծիքի արտահայտումը: Դա հիմնավորված է վերն ասված հատվածներում և նարնում, որ Իսլամը ղեկավարին համարում է  տեղակալ,  որը պատասխանատու է իր պարտավորությունների կատարման համար: Այդպիսով մարդիկ պետք է հետևեն ղեկավարի գործերի օրինականությանը: Իսլամը բոլորին տալիս է խոսքի ազատություն և քննադատել այնպես  ինչպես անհրաժեշտ կհամարի, կրոնում շարադրված սկզբունքներին համաձայն: Նրանք չպետք է կատարեն գործողություններ, որոնք խախտում են օրենքը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ճշմարիտ, լավագույն ջիխադը դա բռնապետի երեսին արդարության խոսքն ասելն է»: (Աբու Դաուդ և Իբն Մաջա)Աբու Բակրը՝ առաջին խալիֆը, դիմեց ազգին.«Ով մարդիկ: Ես ձեր ղեկավարն եմ նշանակվել, սակայն ես ձեզանից լավը չեմ: Այնպես որ, եթե դուք իմանաք, որ ես ճիշտ եմ գործում, օգնեք ինձ: Սակայն եթե իմանաք, որ ես սխալվում եմ, ապա ուղղեք ինձ: Ենթարկվեք ինձ մինչ ես ձեր գործերն անելուց ենթարկվում եմ Ալլահին: Սակայն եթե ես Նրան չեմ ենթարկվում, ապա չեմ տեսնի ձեր խոնարհությունը»:Օմար իբն Ալ-Հաթթաբն՝ երկրորդ խալիֆը, մի անգամ դիմեց մարդկանց. «Ով մարդիկ: Եթե դուք գտնեք, որ ես սխալվել եմ ... ուղղեք ինձ»:  Մի բեդուին կանգնեց ու ասաց. «Երդվում եմ Ալլահով: Եթե դուք սխալվեք, մենք կուղղենք ձեզ մեր սրերով», սակայն Օմարը չզայրացավ և ոխ չպահեց նրա վրա: Նա միայն բարձրացրեց ձեռքերը դեպի երկինք և ասաց. «Փառք Ալլահին, որ ստեղծել է մեր երկրում մարդու, որը ի վիճակի է ուղղել Օմարի ամոթալի արարքը»:Ղեկավարը նույնիսկ ենթարկվում է պատասխանատվության ու հարցաքննվում է: Մի անգամ Օմարը, երկու հագուստ հագած լինելով, դիմեց մարդկանց: Երբ նա ասաց. «Ով մարդիկ: Լսեք ու ենթարկվեք», մի մարդ կանգնեց ու ասաց. «Մենք ոչ լսելու ենք ոչ էլ ենթարկվելու»: Օմարը հարցրեց. «Ինչու՞»: Նա պատասխանեց. «Քանի որ դու երկու հագուստ ես կրում, իսկ մենք՝ միայն մեկը» (նա առանձնանում էր, ամեն մուսուլմանի մի հագուստ է պատկանում): Օմարը բացականչեց. «Աբդուլլա իբն Օմար (նրա որդին): Ասա նրանց», Աբդուլլան ասաց. «Դա իմ հագուստն է, որ ես եմ տվել նրան»: Մարդն ասաց. «Հիմա մենք լսելու ենք և ենթարկվելու»:Այդպիսով Իսլամը պահպանում է ինչպես հասարակության այնպես էլ անձի իրավունքներն ու ազատությունները: Այն պահպանում է օրենսդրական աղբյուրները օրենսդիրների ցանկություններից, քանի որ նրանք ձևակերպում են սեփական օրենսդրությունը ելնելով սեփական կամ տարածաշրջանային պահանջարկից ու իրավիճակից: Իսլամական օրենսդրությունը չի քննարկում ղեկավարության հետ կապված մյուս փոքր մանրամասնությունները: Դա արվում է մուսուլմանների համար բաց դուռ թողնելու նպատակով, որպեսզի դրվեն ճիշտ նորմեր ու կանոններ, որոնք համապատասխանում են իրենց հատուկ պայմաններին, և ծառայում են նրանց շահին ամեն տեղ և ժամանակ, եթե նման կանոնները չեն հակասում Իսլամի հիմունքներին: Իսլամի տնտեսական ԳործոնըՀարստությունը հանդիսանում է այն ուժն ու հիմքը որի վրա պահվում է կյանքը: Իսլամական շարիաթն ուղղված է հավասարակշիռ հասարակության ստեղծմանը, որում պահպանվում է սոցիալական հավասարությունը և կարելի է ապրել արժանի կյանքով: Ալլահն ասում է.«Հարստությունն ու որդիներն աշխարհիկ կյանքի զարդերն են»: (18:46)Քանի որ Իսլամը համարում է փողը անհրաժեշտ պահանջարկներից մեկը, առանց որի ոչ անհատը ոչ էլ հասարակությունը չի կարող գոյատևել, ապա այն ասում է հարուստների կողմից տրվող զաքյաթի (2,5 տոկոս) ընդունման մասին, եթե վերջինս իսկապես ունի այդ գումարը: Այդ գումարները պետք է բախշվեն աղքատների միջև: Զաքյաթը կատարվում է ըստ աղքատների իրավունքների և արգելվում է նրանց զրկել դրանից:Դա չի նշանակում, որ Իսլամը ոչնչացնում է անհատական սեփականություններն ու մասնավոր բիզնեսը, այլ օրինականացնում է և կոչում հարգելու: Կան շատ տեքստեր, որոնք արգելում են ունեցվածքի նկատմամբ անօրինականությունները: Ալլահն ասում է.«Մի՛ խժռեք միմյանց հարստությունը անօրինականորեն» (2:188)Իսլամը գործի է դնում օրենքներ և կանոններ,  որոնց իրականացումը երաշխավորում է նպատակին հասնելը՝ ամեն մարդու համար արժանի կյանք ապահովել իսլամական հասարակությունում: Կանոններից որոշներն են.1. Իսլամն արգելում է տոկոսներ վերցնելը, որպեսզի թույլ չտա մարդկանց շահագործումն այլերի կողմից և անօրինականորեն խժռեն տուժածների հարստությունը: Իսլամը հարստությունն ու սեփականությունը անձեռնամխելի արեց: Կապված այն բանի հետ, որ տոկոսով գումար տալը ստիպում է մարդկանց հրաժարվել բարեգործությունից և բերում է այն փաստին, որ ողջ հարստությունը հավաքվում որոշ մարդկանց ձեռքերում: Ալլահն ասում է.«Ով հավատացյալներ: Վախեցեք Ալլահից և հրաժարվեք այնինչից, որ շատ ունեք, եթե հավատացյալ եք դուք: Եթե դուք չանեք դա, ապա կլինեք Ալլահի և Նրա առաքյալի թշնամիները: Իսկ եթե անեք, ապա կստանաք ձեր առաջին վիճակը: Անարդար մի եղեք, և այդ ժամանակ ձեր հետ անարդար չեն վարվի»: (2:278-279)2. Իսլամ կրոնը մարդկանց կոչ է տալիս պարտքով տալուն: Նաև խորհուրդ է տալիս երկարացնել (մարման) ժամկետները, եթե խնդիրներ են առաջանում մարման հետ: Մարդը չպետք է կոպիտ լինի այդ մարդու հետ, եթե վերջինս նպատակ ունի մարել պարտքը: Նրանց նկատմամբ՝ ովքեր ունեն վճարման հնարավորություն, սակայն հրաժարվում են դրանից, պետք է այլ մեթոդներ կիրառվեն: Ալլահն ասում է.«Եթե (պարտք ունեցողը) ծանր վիճակում լինի, սպասեք մինչ նրա վիճակի բարելավումը»: (2:280)Մարգարեն ասել է.«Ով դժվարության մեջ գտնվող մարդուն պարտքով գումար է տալիս ստանում է պարգև իր ամեն բարեգործական օրվա դիմաց: Իսկ ով երկարացնում է մարման ժամկետը դժվարություններ ունեցողի համար նույնպես պարգև է ստանում ամեն բարեգործական օրվա դիմաց»: (Իբն Մաջա)3. Իսլամը հղում է ներել պարտքը, եթե պարտք ունեցողը դժվարանում է վճարել: Ալլահն ասում է.«Եթե (պարտք ունեցողը) ծանր վիճակում լինի, սպասեք մինչ նրա վիճակի բարելավումը: Իսկ եթե ներեք այդ պարտքը, ողորմելով, ապա դա ավելի լավ կլինի ձեր համար, եթե դուք միայն իմանայիք»: (2:280)Մարգարեն ասել է.«Ով ցանկանում է, որ Ալլահն ազատի նրան դժվարություններից Դատաստանի Օրը, թող երկարացնի պարտք ունեցողի մարման ժամկետը կամ ազատի նրան պարտքից»: (Մուսլիմ)4. Ամեն տեսակի ապրանքի կուտակումն ու մոնոպոլիզացումն արգելված է, քանի որ առևտրականը պահում է ապրանքները որոնց կարիքը կա մարդկանց մոտ, դրանք չվաճառելով, մինչ քչանում է դրանց քանակությունը, իսկ այնուհետև վաճառում է գործի համար շահավետ գներով: Դա մեծ վնաս է հասցնում ինչպես անհատի այնպես էլ հասարակության՝ հարուստների և աղքատների կենսամակարդակի վրա: Մարգարեն ասել է.«Կուտակողները մեղք գործածներ կլինեն ...» (Մուսլիմ)Աբու Յուսուֆը՝ իմամ Աբու Հանիֆայի աշակերտն ասել է.«Ինչ թաքցված է պահեստում և վնասակար է հասարակության համար հանդիսանում է մոնոպոլիայի արգելված ձև, նույնիսկ եթե դա ոսկի է կամ արծաթ: Որևէ մեկը հավաքում է (այն՝ ինչի պահանջն ունի հասարակությունը), իհարկե, եթե դրանք չի օգտագործում դրանք: Մոնոպոլիայի արգելման պատճառը հանդիսանում է մարդկանց վնասից պաշտպանելը, քանի որ իսկապես, մարդիկ շատ տարբեր կարիքներ ունեն և մոնոպոլիզացում կարող է դժվարություններ ստեղծել նրանց համար»:Ղեկավարը կարող է ստիպել ապրանք կուտակողին վաճառել դա խելամիտ գնով, որը ոչ վնասակար կլինի վաճառողի համար, ոչ էլ գնորդի համար: Եթե մոնոպոլիստը հրաժարվում է վաճառել, ապա ղեկավարը կարող է միջամտել և ինքնուրույնորեն վաճառել վերն ասված գնին համապատասխան գնով, որպեսզի խթանի մարդկանց շահագործումը:5. Արգելված են հարկերը, որ վերցվում են վաճառողներից վաճառքի թույլատրման կամ արտահանման դիմաց: Մարգարեն ասել է.«Ով վաճառականներից հարկ հավաքի չի մտնի դրախտ» (Ահմադ և Աբու Դաուդ)Այդ հարկը համարվում է գումարի անօրինական հավաքում և ստացում նրանցից՝ ովքեր չունեն դրա իրավունքը: Բոլորն ովքեր հղում են դեպի այդ հարկը, այդ շարքում նաև հավաքողները, պաշտոնյաներ, վկաներն ու ստացողներն ընկնում են մարգարեի (Խ.Ա.Ո.Ն.) դատի տակ.«Ոչ մի մարմին, որն աճում է անօրինականությունների հաշվին, չի մտնի դրախտ՝ նրանց ճակատագիրը դժոխային կրակն է»: (Ատ-Տիրմիդի)6. Իսլամն արգելում է հարստության կուտակումը: Հարստությունը պետք է բախշվի հասարակության անդամների միջև, որպեսզի հասարակությունում զարգանա տնտեսությունն ու բարեկեցությունը: Ալլահն ասում է.«Իսկ ոսկի և արծաթ հավաքողներին, որ չեն ծախսում Ալլահի ճանապարհին, հայտնի ցավոտ  պատժի մասին ավետը»: (9:34)Քանի որ Իսլամը հարգում է սեփականությունը, իրավունքներ և պարտավորություններ է դնում նրանց վրա: Դրանց մեջ կան պարտավորություններ որոնք վերաբերվում են սեփականատիրոջը՝ հոգ տանել իր և իր ենթակաների, բարեկամների և այն բոլորի ում պարտավոր է: Մարդիկ որոնք պարտավոր են զաքյաթ վճարել ու բարեգործական օգնություն ցուցաբերել կարիքավորներին, նույնպես ունեն որոշ իրավունքներ: Այլ պարտավորություններ վերաբերվում են ողջ հասարակությւնը՝ մարդիկ պետք է հարստություն ծախսեն դպրոցների, հիվանդանոցների, մանկապարտեզների, մզկիթների և հասարակության համար այլ օգտակար շինությունների կառուցման համար:7. Արգելված է չափով կամ քաշով ավելի քիչ տալ, քանի որ դա համարվում է գողություն, դավաճանություն և խաբեբայություն: Ալլահն ասում է.«Վայ նրանց՝ ովքեր կեղծավորությամբ են հաշվում: Ընդունելով լիովին, երբ տալիս է ժողովուրդը, իսկ երբ իրենք են հաշվում  կամ կշռում՝ մյուսներին վնաս են տալիս»: (83:1-3)8. Արգելվում է իշխել այնպիսի հասարակական օգուտներին ինչպիսիք են ջուրն ու հասարակական արոտավայրերը, որոնք ոչ ոքի չեն պատկանում, նաև արգելված է դրանցից օգուտ քաղել: Ալլահի առաքյալն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Կան երեք մարդ, որոնց հետ չի  խոսելու է Ալլահը Դատաստանի Օրն ու չի նայելու նրանց ... մարդը (վաճառականը), որը կեղծ երդվում է, որ գնել է ապրանքն ավելի բարձր գնով, քանի (գնորդը), որը գնել է դա, որը տալիս է հարկի երդումները Ասր (ուշ գիշեր) (սուրբ ժամանակից) հետո, որ խլի մուսուլմանի փողերը, և մարդը, որը ջուր չի տալիս: Այդ օրը Ալլահը նրան կասի. «Այսօր Ես ձեզ զրկում եմ Իմ տված բարիքներից, ինչպես դուք զրկում էիք մարդկանց այնինչից, որ շատ ունեիք»»: (Ալ-Բուխարի)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Բոլոր մուսուլմանները հավասատ փայ ունեն երեք բաներում՝ արոտավայրերում, ջրում և կրակում»: (Ահմադ)9. Իսլամի կրոնը դնում է ժառանգության ճիշտ համակարգ, որով հարստությունը բախշվում է օրինական ժառանգների միջև՝ երիտասարդների, տարիքավորների, տղամարդկանց կամ կանանց: Ոչ ոք իրավունք չունի բախշել ժառանգությունը որևէ այլ կերպով: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ճշմարիտ, Ալլահն ամեն մարդուն տվեց արժանին: Այդ պատճառով թող ձեզանից որևէ մեկը չկտակի որևէ իր որևէ մեկին, որն արդեն ունի ժառանգության բաժինը»:: (Աբու Դաուդ)10. Իսլամն օրինականացնում է զոհաբերությունները, որոնք լինում են երկու տեսակի.Ա) Մասնավոր զոհաբերություններ՝ սահմանափակվում են ընտանիքներով ու այրիների երեխաներով, նպատակ ունենալով պաշտպանել նրանց աղքատությունից և մուրացկանությունից:Բ) Հասարակական բարեգործական  զոհաբերություններ, որոնք օգտագործվում են բարեգործական միջոցառումներին աջակցելու համար՝ հիվանդանոցներ, դպրոցներ, ճանապարհներ, հասարակական գրադարաններ, մզկիթներ, սոցյալական կացարաններ որբերի և տարիքավորների համար, և ամեն ինչ, որը ծառայում է հասարակության շահին:11. Իսլամն օրենսդրորեն կարգավորութմ է ժառանգության համակարգը, այդ պատճառով ամեն մուսուլման իրավունք ունի կտակել  իր ունեցվածքի որոշ մասը, որը հետագայում (նրա մահվանից հետո) օգտագործվելու է խելամիտ նպատակներով: Այդ մասում կրոնն ունի սահմանափակում՝ կարելի է տալ միայն մեկ երրորդ, եթե մյուս ժառանգներին վնաս չի հասցնում: Ամիր բին Սաադը պատմել է.«Մարգարեն ինձ նայեց, երբ ես  հիվանդ  Մեքքայում էի: Ես նրան ասացի. «Ես հարստություն ունեմ: Կարո՞ղ եմ այն ամբողջությամբ կտակել (որպես բարեգործություն)»: Նա պատասխանեց. «Ոչ»: Ես ասացի. «Այդ ժամանակ՝ կեսը»: Նա պատասխանեց. «Ոչ»: Այդ ժամանակ ես ասացի. «Մեկ երրո՞րդը»: Նա  պատասխանեց. «Մեկ երրորդը: Մեկ երրորդը շատ է: Եթե դու քո ժառանգներին հարուստ թողես, ապա դա նրանց համար ավելի լավ կլինի, քան աղքատ թողնես: Այն ամենն՝ ինչի համար ծախսում եք ձեր հարստությունը, համարվելու է բարեգործություն, նույնիսկ սննդի պատառը, որ կդնեք ձեր կնոջ բերանը»: (Ալ-Բուխարի)12. Իսլամն արգելեց ամեն ինչ, որը վիրավորում է   խոսքը  Ալլահին.«Ով հավատացյալներ: Մի խժռեք մեկդ մյուսի ունեցվածքը ստելու ճանապարհով»: (4:29)Դա իր մեջ պարունակում է.Ա) Խլել առանց իրավունքի՝ քանի որ դա նշանակում է վիրավորել մյուսներին և հասարակությունում կոռուպցիա տարածել: Մարգարեն ասել է.«Նրան՝ ով կոտնահատի մուսուլմանի իրավունքը սուտ երդում տալով, Ալլահը կուղարկի դժոխային կրակ և կարգելի նրա դրախտ մտնելը»: «Մի մարդ հարցրեց. «Նույնիսկ եթե դա մի մանրու՞ք է»: Ալլահի առաքյալը պատասխանեց. «Նույնիսկ եթե դա Արակ ծառի ճյուղ է»»: (Մուսլիմ)Բ) Գողություն: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Անբարոյականը, որը զբոսնում է, չի հանդիսանում ճշմարիտ հավատացյալ, մինչ այդպես է անում: Գողը, որը գողանում է, ճշմարիտ հավատացյալ չի հանդիսանում մինչ գողանում է: Գինի խմող արբեցողը ճշմարիտ հավատացյալ չի հանդիսանում մինչ խմում է»: (Մուսլիմ)Դրա համար մարդը զրկվում է իր ունեցվածքի իրավունքից: Ալլահն ասում է.«Կտրեք գողի ձեռքը, որպես պարիժ նրա համար: Պատիժը նշանակված է Ալլահի կողմից, քանի որ Նա Մեծ ու Իմաստուն է»: (5:38)Ձեռքը կտրելը լինում է հետևյալ դեպքերում.1) Հարստությունը պետք է լինի տիրոջ պաշտպանության և խնամակալության ներքո:2) Գողության դրդող պատճառը չպետք է լինի հագուստի, սննդի կամ ըմպելիքի պահանջը: Եթե պատճառը լինի դրանցից որևէ մեկը, ապա ձեռքը չի կտրվի: Դա վերցված է Ռամադան ամսվա ժամանակ Օմարի որոշումից:3) Գողունը պետք է համապատասխանի մինիմալ անհրաժեշտ չափին, որը նշանակված է այդ պատժի համար:Որոշ գիտնականներ պնդում են, որ գողը մեղանչելը չունի իմաստ, եթե չվերադարձնի գողունը: Եթե նա չունի այդ գողունը, տուժածը պետք է պահանջի, որ ներողություն խնդրի: Բացի դրանից, եթե տուժողը ների գողին դատարանում, ապա պատիժ չի լինի:Գ) Խաբեություն և խարդախություն: Ալլահի  առաքյալն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Մեր դեմ պայքարողն ու մեզ խաբողը մեզանից չի»: (Մուսլիմ)Դ) Կաշառակերություն: Ալլահն ասում է.«Եվ անարդարորեն մի խժռեք ուրիշի ունեցվածքը և մի օգտագործեք դա, որ  կաշառեք կառավարիչներին կամ դատավորներին, որպեսզի խժռեք մարդկանց ունեցվածքի որևէ մասը, մտածված և անարդար կերպով»: (2:188)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Թող Ալլահն անիծի կաշառք տվողին և վերցնողին երբ գործը վերաբերվում է  դատական որոշումներին»: (Ատ-Տիրմիդի)Ալլահն անիծեց կաշառք տվողին, քանի որ նա չարիքի տարածում է առաջացնում հասարակությունում, իսկ եթե կաշառք չտար, ապա երբեք կաշառակերություն չէր լինի: Ալլահն անիծեց կաշառք վերցնողին, քանի որ նա վերցնում է իրեն չպատկանողը և խախտում է վստահությունը:Ե) Արգելված է վաճառել որևէ բան, երբ մուսուլմանը պայմանագիր է կնքել դա գնելու համար, բացի այն դեպքերից, երբ նա թույլ է տալիս: Դա հիմնավորված է հասարակության մեջ թշնամություն չառաջացնելու նպատակով: Մարգարեն ասել է.«Թույլ մի տվեք ոչ մեկին որևէ վան վաճառի, եթե նրա եղբայրը պատրաստվում է համաձայնություն կնքել, և թող ոչ մի մարդ կնոջն ամուսնանալ չառաջարկի, եթե նրա եղբայր արդեն  առաջարկել է, բացառությամբ, եթե նա համաձայնություն է տվել»: (Մուսլիմ) Իսլամի սոցիալական ԳործոնըԻսլամը սոցիալական օրենքներ մցրեց, որոնք նշում են բոլորի իրավունքներն ու պարտավորությունները, նպատակ ունենալով կայունության ապահովումը հասարակության մեջ: Այդ իրավումքներից որոշները հատուկ են համարվում, իսկ մյուսները՝ ընդհանուր: Իսլամում հատուկ իրավունքներն են.Կառավարչի իրավունքները1. Մուսուլմանները պետք է ենթարկվեն ղեկավարին մինչ այն ժամանակ, երբ նա հրահանգի որևէ մեղսանք: Ալլահն ասում է.«Ով հավատացյալներ: Ենթարկվեք Ալլահին, ենթարկվեք առաքյալին, նաև ենթարկվեք ձեր մեջ իշխանություն ունեցողին»: (4:59)2. Մարդիկ պետք է անկեղծ խորհուրդներ տան ղեկավարին, ուղղորդելով նրան, և հիշացնել սեփական ենթակաների կարիքների մասին: Ալլահը հանձնարարեց Մովսեսին և նրա եղբայր Ահարոնին ճշմարիտ կրոն քարոզել փարավորնի.«Մեղմ խոսացեք նրա հետ, հնարավոր է նա փոշմանի կամ վախենա»: (20:44)Մարգարեն ասել է.««Անկեղծության կրոնը»: Մենք ասացինք. «Ու՞մ համար»: Նա ասաց. «Ալլահի, Նրա գրքի, Նրա առաքյալի, մուսուլմանների ղեկավարների և հասարակ մարդկանց համար»»: (Մուսլիմ)3. Աջակցել նրան դժվար ժամանակների և ճգնաժամի ժամանակ, այլ ոչ թե նրա դեմ պայքարել ու չթողնել նրան: Մարգարեն ասել է.«Այն ժամանակ, երբ դուք միացած են մեկի ղեկավարության տակ, և գալացողը ցանկանում է խախտել միասնությունը (մուսուլմանների), ապա սպանեք գալացողին»: (Մուսլիմ)Կառավարվողների իրավունքներըԱյդ իրավունքներն ունեն հինգ հիմք.1. Օրենքները: Դա ձեռք է բերվում յուրաքանչյուրի իրավունքները հարգելով: Ղեկավարը պարտավոր է լինել արդար, պաշտպանել մյուսների իրավունքները, կատարել իր պարտավորությունները, բախշել պարտավորությունները, իրականացնել որոշումներն ու կանոնները: Նրա դիմաց բոլորը պետք է հավասար լինեն ... չկան անձինք կամ խմբեր, որոնք առավելություն ունեն մյուսների նկատմամբ: Մարգարեն ասել է.«Ճշմարիտ, Ալլահի համար ճշմարիտ մարդը, որը Նրա մոտ է նստելու Դատաստանի օրը, կլինի արդար ղեկավարը: Եվ իսկապես Դատաստանի Օրը   նոխկալի  մարդը, որը կկրի ամենածանր պատիժը, դա կլինի բռնակալը»: (Ատ-Տիրմիդի)2. Նա չպետք է ճնշի, ստի կամ դավաճանի ազգին: Մարգարեն ասել է.«Ոչ մի ստրուկ պատասխանատվություն չունի մյուս մարդկանց դիմաց և նրանց մի անգամ դավաճանելու, բացի դրանից, Ալլահը կարգելի դրախտի մուտքը»: (Մուսլիմ)3. Նա պետք է խորհրդակցի նրանց հետ բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերվում են քաղաքականությանը , սոցյալական և տնտեսական  շահերին: Նա պետք է հնարավորություն տա նրանց արտահայտել սեփական կարծիքը և ընդունել ամենախելամիտ մոտեցումները: Ալլահն ասում է.«Ալլահի գթասրտությամբ դու փափուկ էիր նրանց հետ: Եթե դու կոպիտ լինեիր կամ դաժան, նրանք քեզ անմիջապես կլքեին: Ներիր նրանց և աղոթիր նրանց ներման համար, խորհրդակցի նրանց հետ գործերի վերաբերյալ: Իսկ երբ որոշես որևէ բան, հույսդ  Ալլահի վրա դիր: Ճշմարիտ, Ալլահը սիրում է Նրա վրա հույս դնողներին»: (3:159)Ալլահի առաքյալը (Խ.Ա.Ո.Ն.) Բեդրայի ճակատամարտի ժամանակ ճամբար էր պատրաստում: Նրա հետևորդներից մեկը (Ալ-Հուբաբ իբն Ալ-Մունզիրը) նրան հարցրեց. «Դա Ալլահի հրամա՞նն է այս տեղն ընտրելը, թե՞   մարտավարություն » : Նա պատասխանեց. «Դա մարտավարություն է»: Հետևորդն ասաց. «Եկեք ջրի մոտ անենք ճամբարը, որ չտանք հակառակորդին»: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ընդունեց նրա խորհուրդը:4. Նրա օրենքներն ու սահմանադրությունը պետք է համապատասխանեն իսլամական օրենքներին: Յուր ցանկություններով ղեկավարվողը տեղ չունի այնտեղ: Օմար իբն Ալ-Հաթթաբը՝ երկրորդ խալիֆն ասաց Աբու Մարիամ Աս-Սալոլին, որը սպանել էր նրա եղբայր՝  Զեյդ  իբն Ալ-Հաթթաբին.«Երդվում եմ Ալլահով, որ քեզ չեմ սիրելու մինչև հողը արյուն է սիրում»: Նա պատասխանեց. «Դա (ատելությունը) ինձ զրկու՞մ է իմ իրավունքներից»:   Օմարն ասաց. «Ոչ»: Նա ասաց. «Այդ ժամանակ դա վիրավորանք չի, քանի որ միայն կանայք են դժգոհ լինում, եթե դուր չեն գալիս»:5. Նա չպետք է իրեն բարձրացնի ժողովրդի նկատմամբ և փակի նրանց դիմաց դռները, նա չպետք է աղաչի կամ միջնորդներ նշանակի իր և ժողովրդի միջև: Մարգարեն ասել է.«Իրեն պաշտպանողից, երբ մուսուլմանները գտնվում են կարիքի ու աղքատության մեջ, Ալլահը կհրաժարվի Դատաստանի Օրը, երբ նա լինի մեծ կարիքի ու աղքատության մեջ»: (Աբու Դաուդ)6. Նա պետք է գթասիրտ լինի իր ենթակաների նկատմամբ, ուժասպառ անող հանձնարարություններ չտա, չսահմանափակի նրանց ապրելակերպը: Մարգարեն ասել է.«Ով Ալլահ, դժվարացրու նրա կյանքը՝ ով հրամանով դժվարացնում է իմ ժողովրդի կյանքը, և բարի եղիր նրա նկատմամբ ով բարին է ցանկանում իմ ժողովրդի»: (Մուսլիմ)Օմար իբն Ալ-Հաթթաբը բացատրում  է դրա մեծությունը.«Երդվում եմ Ալլահով, եթե ջորին Իրաքում ընկնի, ես վախենալու եմ, որ Ալլահն ինձ կհարցնի, թե ինչու ես նրա համար ճանապարհ չեմ կառուցել»:Մուսուլմանական ղեկավարը պետք է լինի Ալ-Հասան Ալ-Բասրիի կողմից  Օմար իբն Աբդուլ-Ազիզին ուղարկած  նամակում նկարագրվածի նման, որում նա ասել է.Ով հավատացյալների ղեկավար: Իմացիր, որ Ալլահն արդար ղեկավար է նշանակել, որն ուղղում է անարդարությունը, դիմադրում է ճնշողներին, արմատախիլ անում այլազանությունը, ամրացնում և իրականացնում է արդարադատությունը, տուժողներին փախստարան է մատուցում:Ով հավատացյալների ղեկավար: Արդար ղեկավարը հովիվի պես լավագույն արոտավայրն է որոնում իր հոտի համար և հեռացնում է հոտը վտանգից ու վայրի կենդանիներից, և պաշտպանում վնասից:Ով հավատացյալների ղեկավար: Արդար ղեկավարը հոգատար հոր պես ջանք է թափում իր երեխաների համար, դաստիարակում է նրանց, մինչ նրանք մեծանում են, և հաց է բերում նրանց քանի դեռ ողջ է, և թողում է (հարստություն) նրանց մահվանից հետո:Ով հավատացյալների ղեկավար: Արդար ղեկավարը քնքուշ մոր պես սիրում է, հոգ է տանում որդու մասին: Նա ծանր է տանում և մեծ տանջանքով է նում նրան: Նա հոգ է տանում նրա մասին քանի դեռ նա փոքր է, հետևելով նրան գիշերը՝ երբ նա քնած է: Նա կերակրում է նրան ու պաշտպանում ուրիշներից, և իրեն երջանիկ է  զգում երբ որդին առողջ է, և անհանգստանում է և որդին դժգոհ է:Ով հավատացյալների ղեկավար: Արդար ղեկավարը որբերի խնամակալն ու աղքատների բարեգործն է հանդիսանում, նա հոգ է տանում և երիտասարդների, և տարիքավորների մասին:Ով հավատացյալների ղեկավար: Արդար ղեկավարը կողոսկրերի մեջ գտնվող սրտի պես է: Երբ սիրտն առողջ է՝ կողոսկրերն էլ են առողջ, սակայն երբ այն հիվանդ է՝ կողոսկրերը թույլ են լինում:Ով հավատացյալների ղեկավար: Արդար ղեկավարը նա է՝ ով լսում է Ալլահին և ստիպում է, որ նրանք էլ լսեն, նա Ալլահի պարգևը որոնողն է և ստիպում է ենթականերին էլ, որ որոնեն: Նա Ալլահի կամքին ենթարկվողն է և ուրիշներին ենթարկվել ստիպողը: Ով հավատացյալների ղեկավար, մի չարաշահին Ալլահի քեզ որպես ստրուկ ընծայածը, որին տերը վստահել է իր ունեցվածքն ու ընտանիքը, և նա ծախսեց հարստությունն ու երեխաներին առանց օթևան թողեց:  Ով   հավատացյալների   ղեկավար , իմացիր ,  որ  Ալլահը  նշանակել  է  որոշակի  պատիժ,  որ  խաթանի  իր  ստրուկներին  վատից ,  որ  եթե  նա ,  ով  պատասխանում  է  այդ  պարտքի  դիմաց ,  մեղք  է  գործում ,  ապա  ի՞նչ  պատժի  է  նա   արժանի: Պատիժները  պահպանում  են  մարդկանց  կյանքը....., ինչ  եթե  նա , ով  պատասխանում  է  այդ  պարտքի  համար ,  մա՞րդ  է սպանում :Ով հավատացյալների ղեկավար, հիշիր մահվան և դրանից հետո կատարվողի մասին, և օգնականների փոքր քանակի մասին, այնպես որ հավաքիր ամեն հնարավորը, և դու մենակ կմնաս: Այդ պատճառով ընդունիր այն ինչին կարող ես արժանանալ:  Ով,  հավատացյալների  ղեկավար , իմացիր , որ  դու   ունես  ուրիշ  տուն ,  բացի  քո  իսկական  տնից :  Այնտեղ  քո  քունը  երկար  կտևի ,  և  ընկերները  կթողնեն  քեզ   և  դու  կլինես  մենակ : Այնպես ,  որ  ընդունիր  այն , ինչ  կարող  է  սպասել  քեզ «Մի անգամ այդ մարդը կլքի իր մորը, եղբորը, հորը, կնոջն ու իր երեխաներին» (80:34-36)Ով հավատացյալների ղեկավար, հիշի՛ր Ալլահի խոսքերը.«Մի՞թե չգիտի, որ երբ կանհանգստացնեն գերեզմաններում եղածներին, և երբ ի հայտ բերվի նրանց սրտում եղածը»: (100:9-10)Այդ օրը գաղտնիքները բացված կլինեն քո գործերի պես.«Այնտեղ ոչինչ մոռացված չի՝ ոչ մանրը, ոչ մեծը, ամեն ինչ հաշված է»: (18:49)Ով հավատացյալների ղեկավար, դեռ ժամանակ կա մինչ մահը կգա, երբ բոլոր հույսերը (ճիշտ գործելու) կքանդվեն ու կկորչեն:Ով հավատացյալների ղեկավար: Դատիր Իսլամի օրենքներով և մի արդարացրու անօրեններին: Թույլերի դիմաց իշխանություն մի տուր, քանի որ նրանք պատվին վերաբերվող օրենքին չեն հետևում, որ քո վրա ուրիշների մեղքը չվերցնես: Մի խաբվիր նրանցից՝ ովքեր սիրում են դժբախտության տանող իրերը, և մի սեփականացրու լավ իրերը, քեզ ապագա կյանքի բարիքից զրկելով: Մի մտածիր այսօր քո իշխանության մասին, այլ մտածիր վաղը՝ երբ մահվան գերին կլինես, Դատաստանի Օրն Ալլահի դիմաց կանգնած, հրեշտակների, առաքյալների ու մարգարեների վկայությամբ, երբ ...«Նրանք ցածրացված են լինելու Ողջի ու գոյություն ունեցողի դիմաց: Եվ կհիասթափվի անարդարություն գործածը»: (20:111)Ով հավատացյալների ղեկավար: Չնայած ես չեմ հասել իմաստունների խորհրդի մակարդակին կամ նրանց խելքին ու իմաստությանը, ես արել եմ ամեն հնարավորը, որ անկեղծ լինեմ իմ խորհրդում: Այսպիսով, ընդունիր իմ ուղերձը որպես դեղ, որ տրվում է սիրող մարդուց սիրելի ընկերոջը ... չնայած նրանց համը դառն է, սակայն ապաքինող են:Ծնողների իրավունքներըԵրեխաները պետք է լսեն ծնողներին, մինչ նրանք մեղսալի արարք չեն հրամայում: Երեխաները պետք է վերաբերվեն իրենց ծնողներին լավ, և պետք է բարի լինեն նրանց նկատմամբ և ձգտեն գոհացնել նրանց:  Նրանք  պիտի  ապահովեն   նրանց  պահանջները սննդի ,  հագուստի  և  կացարանի  առումով : Երեխաները պետք է փափուկ խոսեն նրանց հետ և չլինեն կտրուկ, պետք է համբերատար լինեն նրանց ծառայելուց և հաշվի առնեն նրանց զգացմունքները: Նրանք չպետք է վատ խոսեն նրանց հետ կամ նրանց զայրացնեն: Ալլահն ասում է.«Հրամայեց ձեզ Աստված չերկրպագել ոչինչ, բացի Նրանից, ինչպես նաև հնարավորինս լավագույն ձևով վերաբերվել ծնողներին: Եվ երբ նրանցից որևէ մեկը կամ երկուսնել ծերության հասնեն, ապա մի՛ ասեք նրանց. «Ֆու», մի բարձրացրեք ձայնը նրանց վրա և խոսեք միայն արժանի բառերով»: (17:23)Իսլամում չլսելը համարվում է ամենածանր մեղքերից մեկը: Աբդուլլա իբն Ամրը փոխանցել է, որ մի բեդուին եկավ մարգարեի (Խ.Ա.Ո.Ն.) մոտ և ասաց. «Ով Ալլահի առաքյալ: Ո՞ր մեղքերն են ծանր»: Նա ասաց. «Ծնողներին չլսելն ու Ալլահից բացի այլին երկրպագելը», տղամարդը հարցրեց. «Ի՞նչ այդ ժամանակ»: Նա պատասխանեց. «Աստվածապղծություն»: Նա ասաց. «Իսկ ի՞նչ է աստվածապղծությունը»: Նա պատասխանեց. «Սուտ, որ բերում է այլ մուսուլմանի ունեցվածքի անօրինական օգտագործմանը»: (Բուխարի)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) որպեսզի նկարագրի ծնողների դիրքն Իսլամում ասել է.«Աստված ուրախ է, երբ ծնողներն ուրախ են, և Աստծո զայրույթն առաջանում է ծնողների զայրույթից»: (Ատ-Տիրմիդի)Պարտադիր կերպով պետք է ծնողներին տալ այդ իրավունքները, նույնիսկ եթե նրանք տարբեր կրոններ ունեն: Ասմա բինտ Աբի բակրն ասել է.«Իմ մայրն եկավ իմ մոտ, երբ  նա  հեթանոս  էր մարգարեի ժամանակ, այդ պատճառով ես Ալլահի առաքյալին հարցրեցի. «Իմ մայրն եկել է իմ մոտ և ցանկանում է (պահպանել հարաբերություններն իմ հետ): Մի՞թե պետք է պահպանեմ հարաբերությունները մորս հետ»: Նա ասաց. «Այո, պահպանիր մորդ հետ հարաբերությունները» (Ալ-Բուխարի)Մայրերը հայրերի նկատմամբ առավելություն ունեն ապաքինման, բարի և լավ ընկերական հարաբերությունների հարցերում:   Աբու Հուրայրան ասել է.«Մի մարդ մարգարեին ասաց. «Ով Ալլահի առաքյալ, ո՞վ ունի լավ հարաբերություններ պահպանելու առաջին իրավունքը»: Նա պատասխանեց. «Քո մայրը, քո մայրը, քո մայրը, հետո քո հայրը, այնուհետև նրանք՝ ովքեր նրանից հետո են, իսկ այնուհետև նրանք՝ ովքեր նրանցից հետո են»: (Մուսլիմ)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) մայրերին երեք իրավունքներ տվեց, իսկ հայրերին՝ մի, քանի որ մայրը ծանրություններ և տառապանքներ է կրում, որոնք հայրը  չի  կարող տանել: Ալլահը նկարագրել է.«Մենք մարդուն հրահանգեցինք լավ վերաբերվել յուր ծնողների հետ: Մոր համար դժվար է (երեխա) կրել ու ծնել»: (46:15)Նա տառապում է դժվարություններից, երբ կրում է նրան արգանդում, կերակրելով նրան, ծնելու ժամանակ, և երբ կերակրում է ծնելուց հետո և չի քնում գիշերները:Ամուսնու իրավունքները1. Նրա ղեկավարի դերը: Նա իրավունք ունի ղեկավարել ընտանիքը: Սակայն չի կարող մանրություններին հետևող բռնակալ: Նա իրավունք ունի անել այն ամենն՝ ինչ պետքական կհամարի իր ընտանիքի համար: Ալլահն ասում է.«Տղամարդիկ կանանց հոգեբարձուներն են, քանի որ Ալլահն նրանցից մեկին առավելություն է տվել մյուսի հանդեպ և քանի որ նրանք ծախսում են իրենց ունեցվածքից: Ողջախոհ կանայք խոնարհ են և պահպանում են այն՝ ինչ պետք է պահպանեն ամուսնու բացակայության ժամանակ, Ալլահի հոգատարության օրոք: Իսկ այն կանանց, որոնց հանդգնությունից վախենում եք, տեղեկացրեք, խուսափեք ամուսնական անկողնում և պատժեք»: (4:34)Դա արված է, քանի որ տղամարդիկ ավելի խելամիտ են որոշում ընդունելուց ի տարբերություն կանանց, որոնք ավելի զգացմունքային են: Սակայն տղամարդիկ միևնույնն է պետք է խորհրդակցեն իրենց կանանց հետ և ընդունեն նրանց աշխարհայացքը ընտանեկան գործերում:2. Կինը պետք է ենթարկվի տղամարդում մինչ այն դեպքը, եթե տղամարդը հրամայի որևէ մեղսալի արարք գործել:3. Կինը չպետք է հրաժարվի, երբ տղամարդը նրան անկողին է կանչում: Մարգարեն ասել է.«Եթե տղամարդն իր կնոջն անկողին է կանչում, իսկ նա հրաժարվում է, և տղամարդը զայրույթով է անց կացնում գիշերը, ապա հրեշտակները մինչև առավոտ կանիծեն կնոջը»: (Մուսլիմ)4. Կինը չպետք է չափից շատ խնդրանքներ ունենա ամուսնուն, որոնք նա չի կարող անել: Նա պետք է աշխատի գոհացնել ամուսնուն և կատարել նրա ցանկությունները: Մարգարեն ասել է.«Եթե ես մի մարդու հրամայեի խոնարհվել մյուսին, ապա ես կասեի կնոջը, որ խոնարհվի տղամարդուն»: (Ատ-Տիրմիդի)5. Կինը պետք է պահպանի ամուսնու հարստությունը, երեխաներին և պատիվը: Մարգարեն ասել է.«Լավագույն կանայք դա գեղեցիկներն են, լսողները՝ որոնք պահպանում են ձեր գաղտնիքներն ու պաշտպանում են ձեր հարստությունը»: (Ան-Նիսաի)6. Կինը չպետք է տնից դուրս գա, բացի այն դեպքերից, երբ ամուսինը թույլատրում է նրան, և չպետք է ներս թողնի նրան՝ ում ամուսինը չի սիրում: Մարգարեն ասել է.«Իրականում դուք իրավունքներ ունեք ձեր կանանց նկատմամբ, և նրանք էլ՝ ձեր նկատմամբ: Ինչ վերաբերվում է ձեր իրավունքներին, ապա նրանք չպետք է ձեր համար տհաճներին թույլ տալ, որ մտնեն ձեր տուն: Ճշմարիտ, Նրանց ձեր նկատմամբ իրավունքները դա նրանց հագցնելն ու կերակրելն է»: (Իբն մաջա)Նախկինում մուսուլմանները կատարում էին նմանատիպ հրահանգներ: Աուֆ բին Մուհլիմ աշ-Շեյբանին իր դուստրին տվեց հետևյալ խորհուրդը, դուստրի առաջին ամուսնական գիշերվանից առաջ.«Դուստր իմ, դու դուրս ես գալիս իմ տնից՝ որտեղ ծնվել ես, քո բնից, որտեղ մեծացել ես, տղամարդու մոտ, որին դու չես ճանաչում: Նրա ծառան եղիր, և նա  ստրուկ կլինի: Պահպանիր տաս պատվիրանները, և նա քո գանձը կլինի. գոհունակությունը, ենթարկությունը, գեղեցկության և հաճելի հոտերի մասին հոգ տանելը, նրա քնելու և սննդի ժամը, գումարներին և երեխաներին հետևելը, անենթարկությունից ձեռնպահ մնալն ու գաղտնիքները պահելը: Ուրախություն ցույց մի տուր նրան, երբ նա անհանգստացած է, և տխրություն մի ցույց տուր, երբ նա գոհ է»:Ամուսնու պարտականությունները կնոջ նկատմամբ1. Օժիտը: Կինը ունը օժիտի իրավունք, որը պետք է նշված լինի ամուսնական պայմանագիրը կնքելուց: Դա ամուսնական պայմանագրի ամբաժանելի մասն է, և նա չի կարող կին ընդունված լինի, նույնիսկ եթե նա ցանկանա անել դա, մինչ պայմանագիրը կնքելը: Ալլահն ասում է.«Ընծայեք կանանց նրանց արժեքը մաքուր սրտով: Եթե նրանք բարի կամքով ձեզ որևէ մաս տան դրանից, ապա վերցրեք դա և վայելեք (առանց որևէ վախի), քանի որ Ալլահը թույլատրել է դա»: (4:4):2. Արդարություն և հավասարություն: Եթե ամուսինը մի  կնոջից ավել կանայք ունի, ապա պետք է անկեղծ և արդար լինի նրանց հետ: Նա պետք է նույն կերպով վերաբեցվի նրանց սննդի, ընպելիքի, հագուստի, կացարանի և ժամանակ նվիրելու հարցերում: Մարգարեն ասել է.«Եթե տղամարդը երկու կին ունի և մեկի հետ ավելի լավ է վերաբերվում քան մյուսի, ապա նա Դատաստանի Օրը մի կողմի վրա կռացած կգա»: (Աբու Դաուդ)3. Կնոջն ու երեխաներին ապահովելը: Ամուսինը պարտավոր է ստեղծել համապատասխան պայմանները ապրելու համար, ինչպիսիք են՝ սնունդը, հագուստը, ըմպելիքը, իր ունեցածին համաչափ գումար հատկացնելը:  Ըստ  նրա  հնարավորությունների :  Ալլահն   ասում  է . « Թող  ունեցվածքի  տերը   ծախսի  ըստ  ունեցվածքի ,  իսկ  ում  դժվար  է  դա ,  թող  ծախսի  Ալլահի   տվածից : Ալլահը  չի  պահանջում  մարդուց   ավելի  ,  ինչ  Նա  տվել  է :  Եվ  Ալլահը  պարգևում  է  թեթևացում   դժվարություններից  հետո :» (65:7)   Որպեսզի  հրահրի  մուսուլմանին  ապահովել  իր  ընտանիքը ,  Իսլամը  դիտում  է  այն  որպես  բարեգործություն ,  որի  համար  կպարգևատրվեն : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) իր Սաադ բին Աբի Վակկաս անունով հետևորդին ասել է.«Ճշմարիտ, ինչ ծախսում եք դիտարկվելու է որպես բարեգործություն, նույնիսկ (սննդի) պատառը, որ դնում եք կնոջ բերանը»: (Ալ-Բուխարի)Կինն իրավունք ունի առանց ամուսնու իմանալու գումար վերցնել նրանից, եթե նա կնոջը չի ապահովում ինչպես հարկն է: Ուտբա բինտ Խինդը մարգարեին (խ.Ա.ո.ն.) ասել է.«Ով Ալլահի առաքյալ: Աբու Սուֆյանը ժլատ է, նա իմ և իմ երեխաների համար բավարար գումար չի տալիս և ես վերցնում եմ առանց նրա իմացության»: Նա ասաց. «Վերցրու քեզ և քո երեխաներին բավարարողը, սակայն չափերի մեջ»: (Ալ-Բուխարի)4. Ցավակցությունն ու հատուկ կապերը: Դրանք ամենակարևորներից են, որը կրոնը հրահանգում է ամուսնուն ... կինը պահանջում է սիրող սիրտ, և դա կատարող տղամարդիկ: Դա նաև երաշխավորում է, որ նրա կինը վատ արարքներ չի անելու: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) Ջաբիրին ասել է.«Դու ամուսնացե՞լ ես, ով Ջաբիր»: Նա պատասխանեց. «Այո»: Նա ասաց. «Աղջի՞կ է, թե՞ կին»: Նա պատասխանեց. «Կին է»: Նա հարցրեց. «Ինչու՞ չես ամուսնացել երիտասարդ աղջկա հետ, որ լինես նրա հետ ու ուրախանաս»: (Ալ-Բուխարի)5. Կնոջ գաղտնիքները պահելը: Նա պետք է գաղտնի պարհի նրանց ինտիմ հարաբերությունները, և չպատմի նրա գաղտնիքները, անբավարարություններն ու այլերը, որոնք նա նկատում է կամ լսում նրանից: Մարգարեն ասել է.«Դատաստանի օրը Ալլահի աչքերին վատագույն մարդը, որը հարաբերություն  է  ունեցել  կնոջ  հետ   և  կինը  նրա  հետ  և պատմում է իր կնոջ գաղտնիքները»: (Մուսլիմ)6. Բարությամբ հոգ տանել կնոջ մասին: Ամուսինը պետք է բարությամբ վերաբերվի կնոջ հետ: Նա պետք է խորհրդակցի նրա հետ տան հարցերում, ապահովել նրան ինչպես հարկն է և ցույց տալ, որ սիրում է նրան, կատակելով և խաղալով նրա հետ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Լավագույն հավատացյալը դա իր կնոջ հետ լավագույն կերպով վերաբերվողն է»: (Ատ-Տիրմիդի)7. Տղամարդը պետք է համբերատար լինի կնոջ թերություններին: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Թող հավատացյալը սիրի հավատացյալ կին: Նրա ամեն թերությունը մի առավելություն է»: (Մուսլիմ)8. Նա պետք է պաշտպանի նրան և չթույլատրի վատ տեղեր այցելել: Ալլահն ասել է.«Ով հավատացյալներ: Զերծ պահեք ձեզ ու ձեր ընտանիքները դժոխքից, որի վառելիքը քարերն ու մարդիկ են»: (66:6)9. Տղամարդը պետք է պաշտպանի կնոջ հարստությունը: Նա կնոջից առանց թույլատրության ոչինչ չի վերցնում և չի օգտագործում:Բարեկամների իրավունքներըԻսլամը ունևոր մարդկանց կոչ է անում հոգ տանել իրենց բարեկամների մասին,  ֆինանսապես  կատարելով նրանց խնդրանքները կամ կամայական    բարեգործություններով, ինչպես նաև հոգեպես՝ հարցնելով նրանց գործերի մասին, լավ վերաբերվելով ու կիսելով հաջողությունն ու տխրությունը նրանց հետ: Ալլահն ասում է.««Ով մարդի՛կ: Վախեցե՛ք ձեր Աստծուց, որ ստեղծել է ձեզ մի ոգուց և ստեղծել երկրորդին առաջինի նման, իսկ նրանցից՝ այլ տղամարդկանց և կանանց ու բնակեցրել նրանց: Վախեցե՛ք Ալլահից, որի անունով դուք դիմում եք մեկդ մյուսիդ ու պահպանում եք բարեկամական կապերը: Ճշմարիտ, Ալլահը հետևում է ձեզ»: (4:1)Իսլամը կոչ է անում լավ վերաբերվել մոտ բարեկամների հետ, նույնիսկ եթե նրանց ձեզ այդպես չեն վերաբերվում: Այն կոչ է անում ներել, եթե նրանց նեղացրել են ձեզ, և բարյացակամ լինել նրանց հանդեպ, նույնիսկ եթե նրանք ընկերասեր չեն: Մարգարեն ասել է.«Նա չի պահպանում բարեկամների հետ կապը, ինչպես բարեկամներն են նրան վերաբերվում: Այլ նա՝ ով պահպանում է նրանց հետ կապը, եթե նույնիսկ նրանք խզում են դրանք նրա հետ»: (Ալ.Բուխարի)Իսլամ նաև արգելում է խզել բարեկամական կապերը, մեծ մեղք համարելով դա:Երեխաների իրավունքներըԵրեխաներին պատկանող իրավունքները պետք է պաշտպանված լինեն, նրանց գործերը՝ հոգատարության առարկա, նրանց պետք է մատուցվի հարկին դաստիարակություն և նրանց պահանջները պետք է բավարարվեն, ինչպիսիք են՝ սնունդը, ըմպելիքը,  հագուստն ու կացարանը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Մեծ մեղք է ընտանիքի նկատմամբ անուշադիր լինելը»: (Աբու Դաուդ)Նրանց համար պետք է համապատասխանող անուններ հնարել: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Իրականում Դատաստանի Օրը ասելու եք ձեր անուններն ու   ձեր հայրերի ազգանունները, և այդպես ներկայացնելու եք ձեր լավ անունները»: (Աբու Դաուդ)Նրանց պետք է լավ վարմունք սովորեցնել՝ ինչպիսիք են համեստությունը, մեծերին հարգելը, խելամտությունը  անկեղծությունը, ծնողներին լսելը, ինչպես նաև պետք է սովորեցնել հեռու մնալ պղծախոսությունից ու չարագուծություններից՝ ինչպիսիք են սուտասանությունը, խաբեբայությունը, սուտը, դավաճանությունը, գողությունը, ծնողներին չլսելը, և այլն:Նրանք պետք է ճիշտ դաստիարակություն ստանան և ճիշտ շրջապատ   մտցվեն :Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ձեզանից յուրաքանչյուրը հանդիսանում է խնամակալ և պատասխանատու իր խնամակալության տակ գտնվողների համար: Ղեկավարն իր ենթակաների խնամակալն է և պատասխանատու է նրանց համար: Ամուսինն իր ընտանիքի խնամակալն է և պատասխանատու է նրա համար: Կինը հանդիսանում է իր  ամուսնու տան և երեխաների պահապանը և պատասխանատվություն է կրում տան համար, և ծառան իր տիրոջ ունեցվածքի խնամակալն է և պատասխանատվություն է կրում դրա համար»: (Ալ-Բուխարի)Պետք է հետաքրքրված լինել նրանց անվտանգությանը: Այլապես, անպատասխանատվությունը կարող է բերել Ալլահին երեխաների նկատմամբ չարագործություններ գործելու խնդրանքին: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Մի աղոթեք ընդդեմ ձեզ, մի աղոթեք ձեր երեխաներին ընդդեմ, և մի խնդրեք ձեր հարստության վնասը: (Շատ հնարավոր է, որ ձեր աղոթքները) ժամանակի հետ կգան, որ Ալլահը տալիս է խնդրողին»: (Մուսլիմ)Երեխաների մեջ հավասարություն պետք է լինի, տարբերություններ մի դրեք նրանց մեջ նվերներ տալով մեկին կամ վերաբերմունքով: Պատճառն այն է, որ անարդար վերաբերմունքը չենթարկվելու կբերի և ատելություն կսերմանի նրանց միջև: Նուման իբն Բաշիրը պատմել է.«Իմ   հայրը  ինձ  նվիրեց  իր  ունեցվածքը որպես բարեգործություն : Եվ  իմ  մայրը  Ամրա բինտ Ռավահան ասաց. «Ես համաձայն չեմ մինչ Ալլահի առաքյալը հաստատի դա»: Հայրս գնաց մարգարեի մոտ, որ հաստատի դա: Ալլահի առաքյալն ասաց. «Դու նույնը  նվիրում ես քո բոլո՞ր երեխաներին»: Ինչին հայրս պատասխանեց. «Ոչ»: Նա ասաց. «Վախեցիր Ալլահից և արդար եղիր երեխաներիդ հետ»: Ինչից հետո հայրս վերադարձավ ու ետ վերցրեց (տվածը)»: (Մուսլիմ)Հարևանների իրավունքներըԻսլամը հրամայել է բոլոր ասպարեզներում լավ վերաբերվել հարևաններին :Ալլահն ասում է.«Երկրպագեք Ալլահին, եւ Նրան գործընկեր մի տվեք (երկրպագությունում): Բարություն արեք ծնողներին, բարեկամներին, որբերին, աղքատներին, ձեր բարեկամ-հարևաններին եւ հարեւաններին, որոնք ձեր բարեկամները չեն, ձեր կողքի ընկերներին (ամուսիններին ու ճամփորդության հետևորդներին), ճանապարհորդներին և բոլոր ձեր աջ ձեռքի տակ եղածներին (ստրուկներին): Ճշմարիտ, Ալլահը չի սիրում հպարտներին եւ պարծենկոտներին»: (4:36)Կրոնն արգելում է խոսքով կամ ֆիզիկապես վնասել մտերիմներին: Աբու Հուրայրան ասել է.«Մի աղջիկ պահք է պահում ցերեկները և աղոթում գիշերները, սակայն իր խոսքերով վնասում է իր հարևանին»: Մարգարեն ասաց. «Նրանում ոչ մի լավ բան չկա, և նա կհայտնվի դժողքում»: Ասացին. «մեկը աղոթում է միայն (երբ դա) պարտադիր է, և պահք է անում (միայն պարտադիրը) Ռամադան ամսին, և նա մի քիչ իկվիտ (խառնած յոգուրտ) է տալիս որպես բարեգործություն, նա իր խոսքերով ոչ ոքի չի վնասում»: Նա պատասխանեց. «Նա դրախտում կլինի»: (Ահմադ և Ալ-Հաքիմ)Իսլամը ուշադրություն է դարձնում մտերիմինվնասելու խնդրին: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Երդվում եմ Ալլահով, նա չի հավատում, երդվում եմ Ալլահով, նա չի հավատում, երդվում եմ Ալլահով, նա չի հավատում»: Նրանք ասացին. «Ո՞վ չի հավատում, ով Ալլահի առաքյալ»: Նա ասաց. «Նա՝ ում հարևանը պաշտպանված չի նրա չարիքից»: (Ալ-Բուխարի)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) հարևանի նկատմամբ պարտավորություն  նշանակեց, երբ նրան հարցրեցին, թե ինչ իրավունքներ ունեն նրանք, նա ասաց. «Ալլահի լավագույն հետևորդները իրենց ընկերների հետ լավագույն կերպով վերաբերվողներն են, և լավագույն հարևաններ՝ իրենց հարևանների հետ լավագույն կերպով վերաբերվողներն են»: (Ատ-Տիրմիդի)Պետք է համբերատար ու փափուկ լինել հարևանների նկատմամբ: Կան հարևանների երեք տեսակներ.1) Մուսուլման և բարեկամ: Այդ հարևանը երեք իրավունք ունի՝ բարեկամների իրավունքը, հարևանի և մուսուլմանի իրավունքները:2) Մուսուլման: Այդ տեսակն ունի երկու իրավունք՝  հարևանի  և մուսուլմանի իրավունքները:3) Ոչ մուսուլման: Այդ տեսակն ունի մի իրավունք՝ հարևանի իրավունքը: Աբդուլլա իբն Ամրի ընտանիքը ոչխար էր պատրաստել նրա համար, երբ նա եկավ: Այնուհետև նա հարցրեց.«Տվե՞լ եք որևէ բան հրեա հարևանին: Տվե՞լ եք որևէ բան հրեա հարևանին: Ես լսեցի, թե ինչպես Ալլահի առաքյալն ասաց. «Ջիբրիլն (ասում էր) շարունակում էր հրահանգել ինձ հարևանների հարցի շուրջ, մինչև որ ես մտածեցի, որ նա նրանց ժառանգության բաժին կտա»: (Ատ-Տիրմիդի)Ընկերների իրավունքներըԻսլամը հղում է ընկերների կարիքները հաշվի առնելուն, և դրվեցին որոշ իրավունքներ, որոնք պետք է պահպանվեն նրանց հետ շփման ժամանակ, որպես օգնություն և անկեղծ խորհուրդ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ալլահի դիմաց լավագույն ընկերները դա իրենց ընկերներին լավագույն կերպով վերաբերվողներն են, իսկ  հարևանների մեջ՝ իրենց հարևաններին  լավ  վերաբերվողները»: (Ատ-Տիրմիդի)Նրանք պետք է ստանան իրենց իրավունքները նույնիսկ ընկերոջ մահվանից հետո: Բանու Սալամա ցեղից մի մարդ Ալլահի առաքյալին (Խ.Ա.Ո.Ն.) հարցրեց.«Կա՞ որևէ լավ բան, որ կարող եմ անել իմ ծնողների համար նրանց մահվանից հետո»: Նա պատասխանեց. «Այո: Բարձրաձայնիր թաղման աղոթքը նրանց դիմաց,  թողություն խնդրիր նրանց համար, և կատարի նրանց խոստումները: Բարեկամների հետ կապ պահպանի, հարգիր և առատաձեռն եղիր նրանց ընկերները նկատմամբ ... » (Աբու Դաուդ)Հյուրերի իրավունքներըԻսլամում հյուրերն ունեն տանտիրոջ առատաձեռնության իրավունքը, ինչպես ասել է մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.).«Ալլահին և Վերջին Օրվանը հավատացողը թող առատաձեռն լինի իր հարևանի նկատմամբ: Ալլահին և Վերջին Օրվանը հավատացողը թող առատաձեռն լինի իր հյուրին այն ամենում, որ տալիս է»: Մի մարդ ասաց. «Իսկ ի՞նչ պիտի տա, ով Ալլահի առաքյալ»: Նա պատասխանեց. «Ցերեկ և գիշեր պետք է հարգել հյուրերին երեք օրվա ընթացքում: Ով ավելի շատ է տալիս ... անում է միայն իր կամքով ու գթությամբ: Եվ Ալլահին ու Վերջին Օրվանը հավատացողը թող արդար խոսի կամ լռի»: (Ալ-Բուխարի )Իսլամը հյուրի պատիվը հարգելը դիտարկում է որպես ճիշտ արարք, որի համար տանտերը պարգևատրված կլինի: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Արոտավայրում յուր գառների մոտի մարդը, որը սնունդ է տալիս իր հյուրին, ցույց է տալիս, որ հարգում է նրա իրավունքները»: (Ահմադ և Ալ-Հաքիմ)Իսլամը նաև նկարագրում է հյուրին վերաբերվելու ձևը: Նա պետք է արժանապատվորեն ընդունի հյուրին՝ ժպիտով դեմքին և ճանապարհ դնի լավ տրամադրությամբ:Հյուրը նաև պետք է հաշվի առնի տանտիրոջ պայմանները և չպահանջի այն ինչ  որ  տանտերը չի կարող իրեն թույլ տալ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Անօրինական է հանդիսանում եղբոր հետ մնալն ու նրան մեղք գործել ստիպելը: Նրանք ասում են. «Ով Ալլահի առաքյալ, նա (հյուրը) ինչպե՞ս է ստիպում (տանտիրոջը) մեղք գործել»: Նա պատասխանեց. «Նա մնում է այնտեղ, երբ վերջինս (գումար) չունի, որ նրան հյուրասիրի»: (Մուսլիմ)Աշխատանք ընդունվելու իրավունքներաԱշխատանքի և զբաղվածության վերաբերյալ Իսլամը ղեկավարող հիմունքներ   մտցրեց  որոնք որոշում են գործատուի և աշխատողի միջև հարաբերությունները:Աշխատողների իրավունքներըԻսլամը հրահանգում է, որ գործատուի և աշխատողի միջև հարաբերությունները պետք է հիմնված լինեն եղբայրության, հավասարության և արժանապատվության վրա: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Քո ծառաները քո եղբայրներն են, ում Ալլահը դրել է քո ենթակայության տակ: Ով իր ենթակայության տակ եղբայր ունի, թող կերակրի նրան նույնով՝ ինչ ինքն է ուտում և տա նրան այն՝ ինչ ինքն է կրում»: Թող չծանրաբեռնի նրան հնարավորություններից շատ, իսկ եթե ծանրաբեռնում է, ապա պետք է օգնի նրան»: (Ալ-Բուխարի)Իսլամը նրանց երաշխավորում է աշխատավարձ ստանալու մեջ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) Ալլահից փոխանցելով, ասել է.«Ես Դատաստանի Օրը դեմ եմ լինելու երեք մարդկանց՝ երդումը դավաճանողի, ազատմարդկանց վաճառող և նրանց փողը խժռողի, որ ստանում է դրանից և ձրի աշխատացնողի»: (Ալ-Բուխարի)Նա նաև ասում է, որ աշխատավարձը պետք է համաձայնեցված լինի աշխատանքի սկզբից: Ալլահի կողմից հավաքած հադիսում  հավաքված Ահմեդի  կողմից , մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) արգելել է աշխատող վարձակալել մինչ աշխատավարձը համաձայնեցնելը:Իսլամը նաև հրահանգում է, որ աշխատավարձը պետք է վճարվի  աշխատանքը վերջացնելուց անմիջապես հետո: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Վճարեք աշխատողին մինչ նրա քրտինքը  կչորանա :» (Իբն Մաջա)Նրանք չպետք է աշխատողի հնարավորությունները գերազանցող աշխատանք տան, իսկ եթե տալիս են, ապա պետք է լրացուցիչ աշխատավարձ տան, կամ էլ օգնեն: Մարգարեն ասել է.«Նրան հնարավորություններից շատ մի ծանրաբեռնեք, իսկ եթե անում եք, ապա օգնեք նրան»: (Ալ-Բուխարի)Աշխատանքի պատիվն ու արժանապատվությունը բարձրացնելու նպատակով մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է, որ լավագույն և ամենամաքուր աշխատանքը դա թույլատրվող միջոցների կիրառություն ունեցողն է: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ոչ ոք ավելի լավ սնունդ չի ուտում, քան սեփական ձեռքերով աշխատած սնունդը: Իսկապես, Ալլահի մարգարե Դավիթն ուտում է այն՝ ինչ աշխատում էր իր ձեռքերով»: (Ալ-Բուխարի)Ձեռքի աշխատանքի զարգացման վերաբերյալ մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Երդվում եմ Իր ձեռքերում իմ հոգին ունեցողով, եթե ձեզանից մեկը գնում է ու ծառեր է կտրում, կապում և տանում մեջքի վրա, դա ավելի լավ է նրա համար, քան մարդկանցից փող խնդրելը»: (Ալ-Բուխարի)Աշխատանք տվողի իրավունքներըԻսլամը գործատուից պահանջում է ներկայացնել աշխատողին նրա իրավունքները ներկա աշխատանքի պայմաններին վերաբերվող, իսկ աշխատողները մետք է չոտնահարեն գործատուի իրավունքները ... նրանք պատրավոր են լավագույն կերպով կատարել աշխատանքը՝ առանց ձգձգելու և թերությունների: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ճշմարիտ, Ալլլահը սիրում է, երբ ձեզանից մեկը կատարում է աշխատանքը և անում է դա՝ հոյակապ»: (Աբու Յալա)Որպեսզի մարդիկ ոգևորված լինել իրենց աշխատանքը ճիշտ և անկեղծ կատարելուն, Իսլամը ստեղծել է աշխատավարձ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Լավագույն աշխատողները դա անկեղծ և ճիշտ աշխատողներն են»: (Ահմադ)Ընդհանուր իրավունքներն ու պարտավորություններըԻսլամը ստիպում է պահպանել մուսուլման եղբայրների իրավունքները, որ էլ, որ նրանք գտնվեն: Մարգարեն (խ.Ա.ո.ն.) ասել է.«Հավատացյալները իրենց սիրո մեջ, գթասրտության և ընկերասիրության մեջ՝ ինչպես մի մարմին իրար զգացող՝ եթե մի մասը ցավում է, ապա բոլոր մնացածներն էլ են ցավում ջերմությունից ու անքնությունից»: (Մուսլիմ)Իսլամը մուսուլմաններին հրահանգում է բարելավել սեփական իրավիճակը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ձեզանից ոչ ոք հավատացյալ չի, եթե չի սիրում իր եղբորը՝ ինչպես իրեն է սիրում»: (Ալ-Բուխարի)Դա նշանակում է, որ մուսուլմաններն աջակցում են իրենց եղբայրներին ճգնաժամի և դժվարությունների ժամանակ: Մարգարեն ասել է.«Հավատացողները նման են ամուր շենքերի, ամեն (աղյուս) ամրացնում է մյուսները (և միացրեց մատները)»: (Ալ-Բուխարի)Դա իրազեկումն է, որ մուսուլմաններն օգնության են գալիս իրենց եղբայրներին և հարկի դեպքում օգնում են պատերազմի ժամանակ: Ալլահն ասում է.«Եթե նրանք կրոնի գործերում ձեր օգնությունը խնդրեն, ապա օգնեք նրանց»: (8:72)Արգելված է դժվար պահին թողնել յուր եղբայրներին: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) հրամայել է, որ մուսուլմաններն աժակցեն յուր ճնշված եղբայրներին: (Ալ-Բուխարի) Իսլամի բարոյականության ԳործոնըԻսլամը կատարելագործեց բարոյականությունն ու շատ բարձր տեղ դրեց: Մարգարեն (խ.Ա.ո.ն.) ասել է.«Ես մոտեցվել էի կատարյալությանը և լցված եմ բարեգործական բնավորությամբ ու բարոյականությամբ»: (Ալ-Հաքիմ)Իսլամը խրախուսում և խորհուրդներ է տալիս, արգելում և պահպանում է չարիքից ու անպարկեշտ վարքից: Ալլահն ասում է.«Ներիր նրանց, կոչ արա բարին գործելու և թող անպարկեշտներին»: (7:199)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Դուք գիտե՞ք թե ով է աղքատ»: Նրանք (հետևորդները) ասացին. «Աղքատը փող ու հարստություն չունեցողն է»: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասաց. «Իմ երկրում աղքատ է նա՝ ով գալիս է Պարգևատրման Օրը (յուր) աղոթքների, բարեգործությունների, պահքի, համար, գնում է (նրանց հետ), սակայն (իր նախկին կյանքում) նա անիծել է մի մարդու և կեղծ մեղադրել է ուրիշին   սպանել  է  մեկին  և  վիրավորել  ուրիշին :: Եթե նրա բարեգործությունների համար պարգևները ընդունվեն, մինչ նա մարի իր մեղքերը, ապա մեղքերը վերցվելու են և դրվելու են նրա վրա, և նա կնետվի դժոխային կրակների մեջ»: (Մուսլիմ)Իսլամը որոշում է մուսուլմանի ճանապարհը, որը պարտավոր է լավ վերաբերվել մյուսներին ու յուր հասարակությանը: Ալլահի առաքյալն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ձեռնպահ մնացեք արգելվածներից և լավագույն հավատացյալները կլինեք, գոհացնելով Ալլահին: Որպեսզի ձեր հարևանն ու դուք ճշմարիտ հավատացյալ լինեք, սիրեք ուրիշներին ինչպես ինքներդ ձեզ եք սիրում և կլինեք իրական մուսուլման, և շատ մի ծիծաղեք, ճշմարիտ, դրանից տառապում են մեր սրտերը»: (Ատ-Տիրմիդի)Նա ասել է.«Ճշմարիտ մուսուլման է հանդիսանում նա՝ ում չար խոսքից ու ձեռքերից ապահով են մյուս մուսուլմանները, ճշմարիտ մուսուլմանը դա Ալլահի կողմից արգելվածներից հրաժարվածն է»: (Ալ-Բուխարի)Իսլամը հանդիսանում է հասարակության ձևակերպող և կապող ներածությունը, որում մարդիկ պետք է ցուցաբերեն երկկողմանի սեր ու գթասրտություն: Իսլամում արգելված են հետևյալները.1) Ալլահից բացի որևէ մեկին երկրպագելը (շիրկ): Ալլահն ասում է.«Ճշմարիտ, Ալլահը չի ներում երբ հավասարների են տալիս, սակայն ներում է ամեն ինչը բացի դրանից, ում ցանկանում է: Եվ նա՝ ով Ալլահին զուգահեռ երկրպագում է որևէ մեկին, խորը մոլորված է»: (4:116)2)Մոգություն: Աբու Հուրայրան մարգարեին (Խ.Ա.Ո.Ն.) հայտնել է.«Հեռու մնացեք փլուզող մեղքերից՝ Ալլահից բացի որևէ մեկին երկրպագելուց և մոգությունից»: (Ալ-Բուխարի)3) Ուրիշների իրավունքների ոտնահարումը, մյուսներին վնասող հանցագործությունը և մյուսներին չարաշահելը: Ալլահն ասում է.«Ասա. (ով Մուհամմեդ) «Եվ ճշմարիտ, Տերն արգելել է Ալ-Ֆաուախիս (տհաճ արարքներ, մեծ մեղքեր գործել), լինի դա ծածուկ, թե բացահայտ, մեղքերն ու անարդարությունները, այլերին գործընկեր տալ Ալլահին, մի բան է, որի համար Նա չի տվել ոչ մի իշխանություն, որ ասել, թե չգիտեիք դա»» (7:33)4) Սպանությունը, բացի օրենսդրության կողմից թույլատրվածներից: Ալլահն ասում է.«Իսկ հավատացյալին  կանխամտածված սպանողին, վրեժը կլինի դժոխքը՝ ուր նա միշտ կլինի: Ալլահը կզայրանա նրա վրա և կանիծի: Նրա համար մեծ պատիժ է պատրաստված»: (4:93)Այդ արգելումը  չի  վերաբերվում է սպանողին կամ զոհվողին, պաշտպանելով սեփական կյանքը, հարստությունը կամ պատիվը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ով սպանել է պաշտպանելով իր փողը, տառապյալ է, և ով սպանվի պաշտպանելով իր ընտանիքը, կյանքը կամ կրոնը՝ տառապյալ  է»: (Աբու Դաուդ)5. Ընտանեկան կապերի խզումը: Ալլահն ասում է.«Եթե ձեզ իշխանություն տրվեր, մի՞թե կոչնչացնեիք երկիրն և կխզեիք ձեր կապերը բարեկամների հետ: Այդպիսի մարդիկ մեղք կգործեն, որոնց Ալլահը կանիծի և կզրկի տեսողությունից ու լսողությունից»: (47:22-23)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է«Բարեկամական կապերը խզողը Դրախտ չի մտնի»: (Մուսլիմ)Ընտանեկան կապերի խզումը նշանակում է, որ մարդը չի այցելում իր բարեկամներին կամ չի օգնում նրանց, ինքնահավանություն է անում նրանց նկատմամբ կամ չի օգնում թույլերին ու աղքատներին, եթե ինքը հարուստ է: Եթե որևէ մեկը ողորմություն է տալիս աղքատին, որը նրա բարեկամը չի, ապա պարգև կստանա բարեգործության համար, սակայն եթե նա ողորմություն է տալիս աղքատ բարեկամին, ապա նա կստանա պարգև կապերի պահպանման համար, ինչպես նաև բարեգործության համար: Եթե մարդը ինքն է աղքատ, պետք է պահպանի բարեկամական կապերը, ողջունելով իր բարեկամներին, հարցնելով նրանց մասին և լավ վերաբերվելով նրանց հետ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Միացեք և պահպանեք բարեկամական կապերը, նույնիսկ եթե դա լինի նրանց կամքին հակառակ»: (Ալ-Բազար)6) Անբարոյականությունը և այն ամենը, որ կարող է մոտեցնի դրան: Ալլահն ասում է.«Եվ չմոտենաս միխիային /շնությանը / քանի որ այն Ֆախիսա (մեծ մեղք ու տհաճ արարք) է և մի ամոթալի ճանապարհ (որ դժոխք է տանում)» (17:32)Ալլահը պարզաբանում է անբարոյականների պատիժը իր հետևյալ խոսքերում.«Անբարոյական տղամարդկանց և կանանց հարյուր անգամ խփեք: Թող ձեր խիղճը ծանր չլինի Ալլահի կրոնից, եթե դուք հավատում եք Ալլահին ու վերջին Օրվանը: Եվ թող նրանց պատժի վկա լինեն մի խումբ հավատացյալներ»: (24:2)Այդ պատիժը կրում է չամուսնացած անբարոյականը: Իսկ  նա ,  ով  ամուսնացած  է , կքարկոծվի  մինչև  մահ : Մեդինայի հրեաները այդպիսի պատժի էին ենթարկում անբարոյականություն արած հրեաներին մինչ Ալլահի առաքյալի (Խ.Ա.Ո.Ն.) գալուստը:Նա նրանց ասաց. «Բերեք ինձ ձեր ցեղի երկու ամենաիմաստուններին»: Նրանք եկան Սիրիաից եկածի երկու որդիների հետ, և նա նրանց հարցրեց. «Ի՞նչ եք մտածում երկու անբարոյականների մասին, ի՞նչ է ասված Թորայում:»  Նրանք ասացին. «Դրա վերաբերյալ հարկավոր են չորս վկաներ, որոնք տեսել են նրանց այդ  սեռական  ժամանակ՝  ինչպես գողին գողանալուց, և նրանց պատիժն է մինչև մահ քարկոծելը»: Նա հարցրեց. «Այդ ժամանակ, ի՞նչը ձեզ խանգարեց դա անելու համար»: Նրանք ասացին. «Մենք իշխանությունից զրկված էինք և ստիպված էինք մահապատժի ենթարկել (առանց քարկոծման)»: Ալլահի առաքյալը (Խ.Ա.Ո.Ն.) կանչեց վկաներին: Չորս մարդ եկավ, որոնք վկայեցին, որ տեսել են նրանց  սեռական  գործողության  ժամանակ , ինչպես տեսել են գողին գողանալու ժամանակ, այնուհետև Ալլահի առաքյալը (Խ.Ա.Ո.Ն.) հրամայեց պատժել նրանց»: (Աբու Դաուդ)Որպեսզի իրականացվի քարկոծումը պետք է լինի հետևյալ երկու պայմաններից մեկը.·        Եթե նրանցից մեկը խոստովանի, ապա կպատժվի նրանցից մեկը:Աբու Հուրայրան ասել է. «Մի մարդ եկավ Ալլահի առաքյալի մոտ, երբ վերջինս մզկիթում էր: Նա նրան ասաց. «Ով Ալլահի առաքյալ, ես անբարոյականություն եմ արել»: Մարգարեն շրջվեց նրանից: Նա կրկին մոտեցավ առաքյալին ու ասաց. «Ով Ալլահի առաքյալ, ես անբարոյականություն եմ արել»: Մարգարեն շրջվեց նրանից:  Նա կրկին եկավ նրա դիմաց և ասաց դա չորս անգամ, որից հետո մարգարեն ասաց. «Դու խելագա՞ր ես»: Նա ասաց. «ոչ, ով Ալլահի առաքյալ»: Նա ասաց. «Դու ամուսնացա՞ծ ես»: Նա պատասխանեց. «Այո, ով Ալլահի առաքյալ»: Մարգարեն ասաց. «Բռնե՛ք նրան և քարկոծե՛ք»: (Ալ-Բուխարի)·        Չորս արդար մարդ վկայում են որ տեսել են դա: Դա դժվար թե ուժի մեջ լինի, եթե մարդը ազատորեն դա չի ցուցադրում: Իսլամը ողջ պատմության մեջ այդ պատիժը կիրառվել է հաշված անգամներ, անբարոյականի խոստովանության հետևանքով: Պատիժը վկայում է այդ արարքի լրջության մասին: Դաժանության պատճառն է ազգը վայրագությունից և փլուզումից հեռու պահելը: Այդպիսով տեսակները չեն խառնվի և ամուսնության ու ժառանգության խնդիրներ չեն առաջանա: Լավ կլիներ նաև պաշտպանել ազգը վարակներից  ու հիվանդություններից: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) հրամայել է.«Ով վերաբնակեցվածներ (Մեքքայից Մեդինա), եթե դուք տառապում եք հինգ բանից, ապա ես խնդրում եմ, որ դուք տեսնեք դրանք, հասարակությունում մեղքեր մի գործեք, քանի որ Ալլահը հիվանդություններ և  վարակներ է առաջացնում, որոնք նախկինում երբեք չեն եղել  մարդկանց մեջ»: (Իբն Մաջա)Անբարոյականության վատագույն տեսակը արյունապղծությունն է:Իսլամը նաև արգելում է համասեռամոլությունը: Ալլահը, հիշելով Լութոսի ազգի պատմությունը, ասում է.«Եվ երբ եկավ Մեր հրամանը, Մենք տակնուվրա արեցինք նրանց կացարանները /Սոդոմ և Գոմոր / և վառված կավից քարեր ուղարկեցինք նրանց վրա, որոնք նշված էին քո Աստծուց: Ճշմարիտ, նրանք հեռու չեն արօրեններից»: (11:82-83)Կանացի համասեռամոլությունը նույնպես արգելված է Իսլամում, և դրվել են որոշ պատիժներ այդ մեղքը թույլ չտալու համար:7) Իսլամն արգելեց որբերի հարստության հափշտակումը և դա համարում է աղքատների իրավունքների ոտնահարում: Ալլահն ասում է. «Ճշմարիտ, որբերի ունեցվածքը անարդարորեն խժռողները լցնում են իրենց փորերը կրակով ու այրվելու են Բոցավառվող Կրակում» (4:10):Այդ կանոնը չի վերաբերվում միայն նրանց՝ ովքեր աղքատ են և հոգ են տանում որբի մասին: Նրան թույլատրվում է իր հարստությունից ավել գումար վերցնել: Եթե որբը նրա խնամակալության ներքո է, այդ գումարները կարելի է վերցնել երեխայի մասին հոգ տանելու, կերակրելու, հագուստ տրամադրելու դիմաց: Նա կարողէ նաև փորձել ավելացնել որբի ունեցվածքը ներդրումի միջոցով: Ալլահն ասում է.«Հարոստը թող պահի իրեն, աղքատը թող օգտագործի  սովորույթին համաձայն»: (4:6)8) Կեղծ ցուցմունքներ տալը համարվում է փլուզող մեղք: Դա կապված է հասարակության վերացման հետևանքների հետ, քանի որ դա բերում է մարդկանց իրավունքների ոտնահարման և անարդարության տարածման: Դա վնասում է ինչպես վկային, քանի որ անարդարություն է սերմանում, այնպես էլ զոհին, քանի որ վերջինս զրկվում է իր իրավունքներից: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ասե՞մ ձեզ ամենածանր մեղքը»: Նրանք ասացին. «Ճշմարիտ, ով Ալլահի առաքյալ»: Նա ասաց. «Ալլահից բացի որևէ մեկին երկրպագելն / Շիրկ / ու ծնողների հետ վատ վերաբերվելը»: Նա հենված էր (խոսելու ժամանակ), սակայն հետո ուղիղ նստեց (ասես անհանգստացած լիներ) և ասաց. «Եվ սուտ վկայությունը»: Պատմողն ասաց. «Նա շարունակում էր կրկնել դա, մինչ մենք ցանկացանք, որ նա կանգ առնի ...» (Ալ-Բուխարի)  9. Մոլախաղերը  և  նրա  վրա  ծախսվող  գումարները,  նաև  ֆիզիկական  ջանքերը ,  որոնք  չեն  բերում  օգուտ  մարդուն  և  հասարակությանը :  Ալլահն  ասում  է . «Օ , Դուք ,  ովքեր  հավատում  եք : Ճշմարիտ  գինին ,  մոլախաղերը, զոհասեղանները  և  գուշակության  աղեղները  սատանայի  գործերն  են : Այդ  պատճառով   զգուշացեք  դրանցից : Հնարավոր  է փրկվեք :»  (5:90)Եթե  մարդ  գումար  է  շահում  խաղով ,  ապա  նա տանում  է  իրեն  ուրիշի  հարստությունը  առանց  դրա  իրավունքի : Հաղթանակի  հրճվանքը  նույնպես  կարող  է  տանել  դեպի  հետագա  անօրեն  գործողությունների , որոնք  ուղղված  են  կրկին  շահելու : Եթե  մարդ  տանուլ  է  տալիս ,  ապա  ծախսում  է իր  գումարը այն բանի  վրա ,  որ  ոչ  մի  օգուտ  չի  բերում : Այս  կորուստը  կարող  է  ստիպել  մարդուն  գողանալ ,  եթե նա  այլևս  չունի  գումար , որպեսզի  վերադարձնի   գումարը ,  և  այս  տարածում  է  ահ  ու  վախ  հասարակությունում  և  սասանում  է  անվտանգությունը  և  խաղաղությունը : Ալլահն  ասում  է . «Ճշմարիտ ,  կվճարեն  նրանով ,  ովքեր  մարտնչում  են  Ալլահի  և  Մարգարեյի  դեմ  և   և  անարժանություն  են  տարածում  երկրում ,  նրանք  կսպանվեն  կամ  կխաչվեն ,  կամ  կկտրվի  նրանց  ձեռքերը  և   ոտքերը  ,  կամ  կարտաքսվեն  նրանք  երկրից : Այս  ամոթը  երկրային  կյանքում  և  մեծ  պատիժ   անդրշիրիմյան  կյանքում :» (5:33)Պատիժը  համապատասխանում  է  ոճրին :  Իբն  Աբբասը  ասաց, «որ  ավազակը  պիտի  սպանվի  կամ  խաչվի ,  եթե  նա  սպանում  կամ  կողոպտում  է : Եթե  նա  սպանում  է  , բայց  չի  գողանում,  նա  պիտի  սպանվի :  Եթե նա  գողանում  է , բայց  չի  սպանում ,  պետք  է  կտրել  նրա  ձեռքերը  և   ոտքերը : Եթե նա  վախեցնում  է  ճամփորդներին ,  բայց  չի  գողանում,  նրան  պիտի   արտաքսել :» / Ալ – Բայհաքի /10. Սուտ  երդումը ,  որը  տրվում  է ,  որպեսզի  վնասել  ուրիշի իրավունքը ,  կբերի  խախտողին  Դժոխքի  կրակ :  Ալլահն  ասում  է . «Ճշմարիտ ,  նրանք ,  ովքեր  վաճառում  են  Ալլահի  պատվիրանը  և  իրենց  հավատքը չնչին  արժեքով ,  կմնան  առանց  ոչինչի    հաջորդ  կյանքում : Հարության  Օրը  Ալլահը  չի  խոսի  նրանց  հետ ,  չի  նայի  նրանց  և  չի  մաքրի  նրանց :  Նրանց  սպասվում  է  տանջալից  պատիժ:» (3:77)Մարգարեն  ասաց.  «Նրան ,  ով  տալիս  է  սուտ  երդում   և  դրանով  վնասում  է   մուսուլմանի  իրավունքը  , Ալլահը  խոստանում  է  Դժոխք  և  արգելում  է  մուտք  Դրախտ : ՛՛ Նրանք  /  նրա  հետևորդները  / ասացին . ՛՛ Նույնիսկ  ,  եթե  դա  մի  մանրու՞ք  է , օ  Ալլահի  առաքյալ: ՛՛ Նա  պատասխանեց , ՛՛ Նույնիսկ  եթե  դա  արակ  ծառի  ճյուղ  է : » / Մուսլիմ /10. ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ .  Ալլահն  ասում  է .« Մի  սպանեք ձեզ /  մի  սպանեք  իրար / : Ալլահը  Գթասիրտ  է  ձեզ : Եվ այսպիսով  ,  ով  անում  է  այս  մեղքը  ագրեսսիայի  վիճակում ,  կամ  մոռանալով  արդարությունը ,  մենք  կգցենք  կրակը :  Այդ  Ալլահի  համար  հեշտ  է : » (4: 30)Մարգարեն  ասաց. « Նա ,  ով  գործում  է  ինքնասպանություն , այդպես  էլ  կպատժվի  Դատաստանի  Օրը :» / Մուսլիմ /11.ՍՈՒՏ ,  ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ,  ԽԱԲԵԲԱՅՈՒԹՅՈՒՆ  և  ԽՈՍՏՈՒՄԻ   ԴՐԺՈՒՄ . Ալլահն  ասում  է . «Օ, նրանք  ովքեր  հավատացել  են , Մի  դավաճանեք  Ալլահին  և  Առաքյալին  և  դիտավորյալ  մի  փոխանցեք ,  ինչ  վստահել  են  ձեզ :» (8:27 )Մարգարեն  ասաց. «Եթե   մարդու  մոտ  կա  չորս  բնավորության  գիծ, ապա  նա  մաքուր  կեղծարար  է ,  իսկ  եթե  նրա  մոտ  կա  մեկը  այդ  չորս  գծերից ,  նա   կեղծարար  է  մինչև  չազատվի   դրանից , նա  դավաճանում  է  նրանց ,  ովքեր  վստահում  են  նրան ,  նա  ստաում  է ,  երբ  խոսում  է ,  երբ  նա  երդվում  է ,  ապա  չի  կատարում  այդ  և  երբ  վիճում  է ,  նա  պահում  է  իրեն  անվայել : » /Մուսլիմ /Մուսլիմի   ուրիշ  պատմության  մեջ  ասվում  է ,  որ  Մարգարեն  ասաց. « նույնիսկ  եթե  նա  աղոթում  է ,  պահք  է  պահում  և  համարում  է իրեն  մուսուլման : »12.Իսլամը   արգելել  է  մուսուլմաններին  նախանձել  իրար   և  հարձակվել  իրար :  Մարգարեն   ասաց. « Սիրեք  միմյանց ,  մի  նախանձեք  իրար , մի  թեքվեք  մեջքով  իրար ,  ավելի  լավ  է  լինեք  Ալլահի  ստրուկները   և  եղեք   եղբայրներ :  Հարիր  չէ  մուսուլմանին   ետ  կանգնել  իր   եղբորից  ավելի  քան  երեք  օր :» /Մուսլիմ /13. ԱՆԵԾՔԸ  և  ԱՆՎԱՅեԼՈւթՅՈՒՆԸ. Մարգարեն  ասաց. « Իրականում  հավատացյալը  չի  անիծում  և  վիրավորում ,  նա  չի  ասում  չար  բառեր :» / Ահմեդ  և  ատ – Թիրմիզի /Իսլամը  կոչ  է  անում   մուսուլմաններին  լավ  վերաբերվել  նույնիսկ  իր  թշնամիներին    և  խնդրել  Ալլահին  դնել  նրանց  ճիշտ  ուղղու :  Աբու  Հուրեյրան  ասաց,  որ  հարցրեցին  Ալլահի  Մարգարեյին .« Օ,  Ալլահի   Մարգարե , պե՞տք  է    մեր  աղոթքներում  խնդրել  Ալլահին  դեմ  լինել  հեթանոսներին : ՛՛ Նա  պատասխանեց . ՛՛ Ես  չեմ  ուղարկվել  անիծելու  , այլ  եկել  եմ  անելու  բարիք : » / Մուսլիմ / 14. ԺԼԱՏՈՒԹՅՈՒՆ . Հարստությունը  պատկանում  է  Ալլահին : Նա  վստահել  է  այն   մարդկանց ,  որ  նրանք  ծախսեն  այն  իրենց  և  իրենց  ենթակաների   վրա :  Նրանք  պիտի   օգտագործեն  դա  նաև  օգնելու  իրենց  կարիքավոր    եղբայրներին :  Ալլահի  մարգարեն  փնտրում  էր  Ալլահի  օգնությունը , որ  ազատվի  այդ   վատ  գծից :  Մարգարեն  բացատրեց ,  ինչ  է  բերում  ժլատությունը  հասարակություն : « Խուսափեք  դաժանությունից  և  անարդարությունից ,  Դատաստանի  օրը  ,  անարդարությունը  կլինի  արդյունք  այն  բանի ,  որ  որևէ  մեկին  կգցեն  մթության  մեջ : Պաշտպանեք  ձեզ  ժլատությունից  ,  քանզի   ճշմարիտ   այն  վերացրել  է  ազգեր ,  որոնք  նախորդել  են  ձեզ :  Այն  բերել  է  նրանց   արյունահեղության   և  անօրինականը  որպես  օրինական  ընդունմանը : » /Մուսլիմ /    Իսլամը  չի  համարում  իսկական   հավատացյալ  հարուստ  մարդուն ,  ով  տեսնում  է ,  որ  իր  կարիքավոր   եղբայրները  փնտրում  են  օգնություն  ,  բայց  չի  օգնում  նրանց : Մարգարեն  ասաց. «Վատագույն  թերությունը  հանդիսանում  է  ժլատությունը: » / Ահմեդ /15.  ՊԱՐԾԵՆԿՈՏՈՒԹՅՈՒՆԸ  և  ԱՆՕԳՈՒՏ  ՎԱՏՆՈՒՄԸ  ԳՈՒՄԱՐՆԵՐԻ :Ալլահն  ասում  է . «Տվեք  պատշաճը  բարեկամին ,  աղքատին , ճանապարհորդին ,  և  մի  վատնիր  անտեղի :  Ճշմարիտ  վատնողները  սատանայի   եղբայրներ  են : Իսկ  սատանան  անշնորհակալ  է  եղել  իր  Տիրոջը : » ( 17:26-7)Մարգարեն  ասաց. « Ճշմարիտ  ,  Ալլահը   արգելել  է   ձեզ  չլսել  կամ  անբարյացակամ  վերաբերվել   մորը , մերժել  մարդկանց  գթասրտության  մեջ ,  և  նա  չի  սիրում  երբ  դուք   տարածում  եք  հորինած բաներ ,  միշտ  հարցեր  եք  տալիս   և  անտեղի  վատնում  եք  գումարը :» / Ալ -  Բուխարի / 16. ՖԱՆԱՏԻԶՄ  և  ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ   ԿՐՈՆԱԿԱՆ  ՀԱՐՑԵՐՈՒՄ .Ալլահն  ասում  է . « Ալլահը  ցանկանում  է  ձեզ  հեշտացում ,  այլ  ոչ  թե  դժվարություն, պաս  պահեք   որքան  պետք  է  և  մեծարեք  Ալլահին  նրա  համար ,  որ  Նա ցույց   է  տվել  ձեզ ճիշտ  ուղղի , միգուցե  դուք  կլինեք  երախտապարտ :» (2: 185)Մարգարեն  ասել  է  . « Իրականում  կրոնը  հեշտ  է : Ոչ  ոք  չի  ստեղծի  խիստ  կրոն ,  բացի  նրանից ,  որին  հետո  նա  կհաղթի :  Դրա  համար  էլ  եղեք  ուղիղ  և   հավասարակշռված ,  արեք  այն  բաները ,  որոնք  հեշտ  են  և  բերում  են  ավետ  պարգևի  Ալլահի  կողմից :  Դիմեք  օգնության / անելով  ճիշտ   արարքներ /   առավոտյան  ժամանակ ,  ցերեկը  և  գիշերը :  / Ասելով  աղոթքներ / :» / Ալ- Բուխարի /17. ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆԸ, ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ և ԻՆՔՆԱԳՈՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ալլահն ասում է.«Եվ մի թեքիր երեսդ մարդկանցից գոռոզությունից ելնելով, և մի քայլիր երկրի վրա հպարտությամբ: Ճշմարիտ, Ալլահը չի սիրում հպարտներին: Համաչափ քայլիր և իջեցրու ձայնդ, քանի որ ամենատհաճ ձայնը դա էշի զռոցն է»: (31:18-19)Գոռոզության  մասին մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է. « Մարդ  ,  ով  ունի  սրտում  ցորենի  չափ  հպարտության  հատիկ ,  չի  մտնի  Դրախտ :» Տղամարդն  ասաց , « Օ ,  Ալլահի  առաքյալ , ի՞ նչ   է ,  եթե  մարդ  սիրում  է  կրել  գեղեցիկ  հագուստ  :» Նա  պատասխանեց . « Ճշմարիտ ,  Ալլահը   գեղեցիկ  է  և  սիրում  է  գեղեցկությունը : Գոռոզությունը  հանդիսանում  է  այն ,  ինչ  դուք  մերժում  եք  ճիշտը  և  նայում  եք  բարձրից  ուրիշներին :» /Մուսլիմ /  Հպարտության  մասին  Մարգարեն  ասել  է .«Հպարտությունից ելնելով հագուստը (գետնի վրա) քաշողին չի նայի Ալլահը Դատաստանի Օրը»: (Ալ-Բուխարի)18. ԽՈՐԱՄԱՆԿՈՐԵՆ ՆԱՅԵԼԸ, ՄԱՐԴԿԱՆՑ և ԳՈՐԾԵՐԻ ՄԵՋ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Որոնելը: Ալլահն ասում է.«Ով հավատացյալներ: Հեռու մնացեք գուշակություններից, քանի որ, ճշմարիտ, որոշ գուշակություններ մեղք են հանդիսանում: Իրար մի հետևեք և բամբասանքներ մի տարածեք: Մի՞թե ձեզանից որևէ մեկը ցանկանում է ուտել իր հանգուցյալ եղբոր միսը: Դա ձեր համար նողկալի կլինի: Վախեցեք Ալլահից՝ մեղանչանքներ ընդունողից, գթասրտից»: (49:12)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Գիտե՞ք թե ինչ է պղծախոսությունը»: Նրանք (հետևորդները) ասացին. «Ալլահն ու Նրա առաքյալն ավելի լավ գիտեն»: Նա ասաց. «Ձեր եղբոր դուր չեկողները հիշատակելը»: Նրանք ասացին. «Իսկ ի՞նչ եթե դա (հատկությունը) իսկապես կա իմ եղբոր մեջ»: Նա ասաց. «Եթե կա ձեր ասածը, ապա դուք դատապարտեցիք նրան, իսկ եթե չկա, ապա դուք զրպարտեցիք նրան»: (Մուսլիմ)19. ԳԱՂՏՆԱԼՍԵԼԸ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ուրիշի խոսակցությունը լսողին, երբ մարդիկ չեն ցանկանում դա կամ երբ ձգտում են խուսափել դրանից, սպասում է (հալեցված) կապար, որը կլցվի նրա ականջներին Դատաստանի Օրը»: (Ալ-Բուխարի)20.ՈՒՐԻՇԻ ԴԺԲԱԽՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԾԻԾԱՂԵԼԸ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Մի մխիթարվեք ձեր եղբոր դժբախտություններով, քանի որ Ալլահը կների նրան, իսկ ձեզ՝ ոչ»: (Ատ-Տիրմիդի)21. ՈՒՐԻՇԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ ԽԱՌՆՎԵԼԸ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Իրական հավատացյալը իրեն չվերաբերվող գործերում չի փորփրում»: (Ատ-Տիրմիդի)22. Ուրիշներին ծաղրելը՝ նրանց կեղծանուն տալով կամ այլ խոսքեր, գործողություններ և նշաններ օգտագործելով: Իսլամն արգելում է ուրիշներին ցածրացնելն ու ծաղրելը: Ալլահն ասում է.«Ով հավատացյալներ: Թող որոշ մարդիկ չծիծաղեն մյուսների վրա, հնարավոր է մյուսները նրանցից լավն են: Եվ թող որոշ կանայք չծիծաղեն մյուսների վրա, հնարավոր է մյուսները նրանցից լավն են: Իրար մի վիրավորեք, և նեղացնող մականուններ մի հնարեք»: (49:11)23. Դատավորներին արգելված է անարդար որոշում կայացնել, քանի որ Իսլամում դատավորները համարվում են Ալլահի օրենքն իրականացնողները: Նրան է պատկանում գործադիր իշխանությունը, այլ ոչ թե օրենսդրականը: Եթե նա անարդար է, ապա կորցնում է ձեռք բերած վստահելիությունը: Ալլահն ասում է.«Ովքեր Ալլահի ուղարկածին համապատասխան որոշումներ չեն ընդունում, հանդիսանում են անհավատներ»: (5: 44)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Դատավորները լինում են երեք տեսակի, որոնցից երկուսը կրակի մեջ են, իսկ մեկը՝ Դրախտում: Մտածված անարդար դատողը կլինի կրակի մեջ: Ոչ մտածված անարդար դատող դատավորը նույնպես կլինի կրակի մեջ: Եվ ճշմարիտ որոշումներ կայացնող դատավորը՝ կլինի Դրախտում»: (Աբու Դաուդ և Ատ-Տիրմիդի)24.Բարեկամական կապերը խզողը մի մարդ է, որը չի պաշտպանում իր բարեկամական կապերն ու աչք է փակում արյունապղծությանը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Դատաստանի Օրը Ալլահը չի նայի երեք մարդու՝ ծնողներին չլսողին, տղամարդ հիշացնող կնոջը և խաբված ամուսնուն»: (Նասաիա)25. Հակառակ սեռին նմանվելը: Իբն Աբբասը պատմել է.«Ալլահի առաքյալը անիծեց կանանց հիշացնող (նմանվող) տղամարդկանց և տղամարդկանց հիշացնող (նմանվող) կանանց»: (Ալ-Բուխարի)26. Մարդկանց բարության և գթության մասին հիշացնելը: Ալլահն ասում է.«Ով հավատացյալներ: Ձեր ողորմությունը մի փչացրեք նախատելով և նեղացնելով, ինչպես ուրիշների տեսնելու համար ունեցվածք փչացնողը»: (2:264)27.Նվերները ետ վերցնելը: Մարգարեն ասել է.«Նվերը ետ վերցնող մարդը նման է մի շան, որը ճղում ու խժռում է իր փսխածը»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)28. Բամբասանքները, որոնք մեկին հայտնում են մյուսների իր մասին չար խոսքը, որ հարաբերությունները ավատրվեն: Ալլահն ասում է.«Մի հավատա այն սրիկաներին, որոնք շատ երդումներ են տալիս, այն զրպարտողներին, որոնք բամբասանքներ են տարածում»: (68:10-11)Մարգարեն ասել է.«Հնարած խոսքերը տարածողը Դրախտ չի մտնի»: (Մուսլիմ)Բամբասանքների վատ հետևանքները շատ հայտնի են: Դրանք մարդկանց միջև ատելություն և թշնամություն են սերմանում, նրանց իրար դրժել ստիպելով, և դա այն է՝ ինչն արգելել է Ալլահի առաքյալը (Խ.Ա.Ո.Ն.): Նա ասել է.«Մուսուլմանի համար անթույթատրելի է յուր եղբորից երեք օրվանից ավելին հրաժարվելը՝ նրանք հանդիպում են և իրարից երես են թեքում: Նրանցից լավագույնը դա մյուսին առաջինը ողջունողն է («Սալամ» ասելով)»: (Ալ-Բուխարի)Բամբասանքը բերում է վատ մտքերի և մյուսներին հետևելու, նպատակ ունենալով ասվածը ստուգել: Բացի դրանից կարող են լինել տարբեր մեղքեր, որոնք Ալլահն արգելել է Իր խոսքերում.«Ով հավատացյալներ: Հեռու մնացեք գուշակություններից, քանի որ, ճշմարիտ, որոշ գուշակություններ մեղք են հանդիսանում: Իրար մի հետևեք և բամբասանքներ մի տարածեք: Մի՞թե ձեզանից որևէ մեկը ցանկանում է ուտել իր հանգուցյալ եղբոր միսը: Դա ձեր համար նողկալի կլինի: Վախեցեք Ալլահից՝ մեղանչանքներ ընդունողից, գթասրտից»: (49:12)29. Ֆիզիկապես թույլերին, հիվանդներին, հաշմանդամներին, տարիքավորներին կոպիտ  վերաբերվելը: Կամ  այն  մարդկանց  ,  որոնք  ունեն  ֆինանսական  դժվարություններ ,  ինչպիսիք  են  աղքատները  և  կարիքավորները ,  կամ  նրանք  ում  վրա  դուք  ունեք  իշխանություն : Հասարակությունը պետք է գթասրտության, սիրո և եղբայրության վրա լինի կառուցված: Ալլահն ասում է.«Երկրպագեք Ալլահին, եւ Նրան գործընկեր մի տվեք (երկրպագությունում): Բարություն արեք ծնողներին, բարեկամներին, որբերին, աղքատներին, ձեր բարեկամ-հարևաններին եւ հարեւաններին, որոնք ձեր բարեկամները չեն, ձեր կողքի ընկերներին (ամուսիններին ու ճամփորդության հետևորդներին), ճանապարհորդներին և բոլոր ձեր աջ ձեռքի տակ եղածներին (ստրուկներին): Ճշմարիտ, Ալլահը չի սիրում հպարտներին եւ պարծենկոտներին»: (4:36)30. Ժառանգներին մտածված վնասներ հասցնելը՝ ինչպիսիք են կեղծ պնդումները: Ալլահն ասում է.«Ժառանգությունը բաժանելուց  կամ պարտքը մարելուց հետո»: (4:11)Սննդի, ըմպելիքների և հագուստին վերաբերվող արգելումները.1) Իսլամն արգելում է ալկոհոլային խմիչքներն ու այն ամենը՝ ինչը սովորություն է դառնում (թմրանյութեր, վիճակագրական խաղեր, և այլն): Ալլահն ասում է.«Ով դուք, որ հավատում եք: Ճշմարիտ, Ալկոհոլը, վիճակահանական խաղերը, Ալ-Անսաբները (Քաաբայի մոտ գտնվող քարերը, որ բազմաստվածները սուրբ էին համարում և նրանց մոտ կենդանիներ էին զոհաբերում) և Ալ-Ալզամը (գուշակության երեք աշեշներից քաշելը հետագայի համար, որոշում ընդունելու համար) Սատանայի գործի նոխկալի մեղքեր են: Այդպիսով հեռու մնացեք դրանցից, գուցե փրկված լինեք: Ճշմարիտ, սատանան ձեր մեջ թշնամություն և ատելություն է ուզում տարածել ալկոհոլով ու վիճակագրական խաղերով, և Ալլահին հիշատակելուց ու աղոթքից հեռու տանել: Մի՞թե դուք  կանգ  չեք առնի»: (5:90-91) Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.), նպատակ ունենալով հեռու պահել նման միջոցներով գումարներ վաստակողներին, ասել է.«Ալլահն անիծել է գինին (ալկոհոլը)՝ այն լցնողին, խմողին, արտադրողին, տարածողին, վաճառողին, գնողին, և դրա վաճառքից գումար վաստակողին»: (Աբու Դաուդ)Ընդ որում Իսլամը պահպանում է մյուսների ողջախոհությունն ու գզացմունքները, առանց նրանց վնասելու: Այն նաև ուղղված է մարդկության պաշտպանությանը, որը կարող է լինել կենդանիների մակարդակին իջնելուց: Ինչպես հայտնի է ալկոհող և թմրանյութ ընդունողները կախվածություն են ձեռք բերում դրանցից: Այդպիսով նրանք ձգտում են հագեցնել  յուր պահանջը դրանք գումարով կամ ցանկացած այլ միջոցով ձեռք բերելով, նույնիսկ եթե դա նշանակում է գողություններ և մարդասպանություններ: Պետք է ի նկատի ունենալ, որ մարդը հանցագործություններ է գործում ուրիշների նկատմամբ, որոնք վնասում են նրանց պատիվը, արժանապատվությունը հենց այդ նյութերի համար:2) Իսլամն արգելում է ուտել մահացածների միս, խոզ, և այն ամենը, որ նշված է Ղուրանում.«Ձեզ արգելված է մահացածի միսը, արյունը, խոզի միսը եւ այն, ինչի համար չի ասվել Ալլահի անունը (կամ ինչը չի մորթվել հանուն Ալլահի),  կամ խեղդամահ էլ արվել, կամ ծեծվել մինչեւ մահը, կամ սատկել է՝ ընկնելով, կամ ծակծկվել է եղջյուրներով կամ հոշոտվել գիշատիչների կողմից, եթե միայն դուք չեք հասցրել նրան մորթել եւ այն ինչ մորթվել է քարե զոհասեղաններին (կամ կուռքերի համար), ինչպես նաեւ բախտագուշակություն աղեղներով: Այդ ամենը մեղք է:  Այսօր  նրանք  , ովքեր  չեն  հավատացել  ,  կորցրել  են  հույսը   / վերացնելու /  ձեր  կրոնը : Մի  վախեցեք  նրանցից  այլ  վախեցեք  ինձանից : Այսօր  ես  ուղարկել  եմ  ձեզ  իմ  բարյացակամությունը   և  հաստատել  եմ  Իսլամը  որպես  ձեր  կրոն ,  որը  դարձրել  եմ  կատարյալ :  Եթե ,  որևէ  մեկը   ստիպված  է  եղել  ուտել   /  ուտել  արգելվածը / չցանկանալով  մեղք  ,  Ալլահը  Ներող  և  Գթասիրտ  է : »: (5: 03)Անօրինական է մտածված ուտել մասսայական արյունահեղությունից սպանվածներին և այն ամենը՝ ինչի վրա Ալլահի անունը հիշեցված չի: Ալլահն ասում է.«Մի կերեք այն՝ ինչի վրա հիշատակված չի Ալլահի անունը, քանի որ դա մեղք է: Ճշմարիտ, սատանաները խոսում են իրենց մոտիկների հետ, որ նրանք էլ ձեր հետ վիճեն»: (6:121)Նա արգելել է ժանիքներ ունեցողների միսն ուտելը՝ ինչպիսիք են առյուծները, ընձարյուծները, գայլերը, և այլն: Նա նաև արգելել է ճանկեր ունեցողների միսն ուտելը՝ ինչպիսիք են արծիվները, բազեները, և այլ գիշատիչ թռչունները:Նա արգելեց մարմինը վնասող ամեն բան՝ ինչպիսիք են ծխախոտն ու  նմանները: Ալլահն ասում է.«Իրար մի սպանեք: Ճշմարիտ, Ալլահը գթասիրտ է ձեր հանդեպ»: (4:29)3) Նա տղամարդկանց արգելեց մետաքս, ոսկի և արծաթ կրել, սակայն թույլ   տվեց դա կանանց: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ճշմարիտ, Ալլահը թույլ տվեց մետաքս, ոսկի և կրել իմ ազգի կանանց, սակայն արգելեց դա իմ ազգի տղամարդկանց»: (Նասիա)Արգելված է ուտել կամ խմել ոսկուց կամ արծաթից պատրաստված սպասքից: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Մի խմեք ոսկե կամ արծաթե սպասքից և մի կերեք ոսկե կամ արծաթե սպասքից, քանի որ դա (անհավատների համար) այս կյանքի համար է, իսկ մեր համար՝ հաջորդ»: (Ալ.Բուխարի)Իսլամի պատվիրաններըԱյստեղ մեջբերվում են այն ամենը, որ Իսլամը պատվիրում  է անել.1) Արդարություն և հավասարություն: Ալլահն ասում է.«Ալլահը հրամայում է Ալ-Ադլ (արդարություն) և Ալ.Իխսան (Ալլահի դիմաց ծառայության կատարում լավագույն ձևով) և Իտա-դի Էլ-Կոռբա (բարեկամներին իրենց իրավունքները տալ, նրանց լավ վերաբերվելով ու սերտ կապեր պահպանելով) և արգելում է Ալ-Ֆախսա (ամեն լոխկալի արարք) և Ալ-Մունկառ (ամեն ինչ, որ արգելվում է Իսլամական Օրենքի կողմից) և Ալ-Բագի (վատ վարվելու և անարդարության ամեն տեսակ): Ձեզ պատվիրում է, որ լրջորեն ի նկատի ունենաք»: (16:90)Իսլամի առաջին խալիֆ Աբու Բակրը ղեկավար դառնալիս ասել է հետևյալ խոսքերը.«Ում ուժեղ եք համարում, թույլ է իմ դիմաց մինչ ես խլում եմ նրա իրավունքները, իսկ ում թույլ եք համարում՝ ուժեղ է, մինչ ես տալիս եմ նրան պատկանող իրավունքները: Ենթարկվե՛ք ինձ, մինչ ես ենթարկվում եմ Ալլահին...»:Պետք է արդար լինել ինչպես բարեկամների այնպես էլ ազգակցական կապ չունեցողների նկատմամբ: Ալլահն ասում է.«Երբ դուք խոսում եք, արդար եղեք, նույնիսկ եթե դա վերաբերվում է ձեր բարեկամին: Կատարեք Ալլահի համաձայնությունը: Դրանք է ձեզ ստիպում Ալլահը, որպեսզի լրջորեն ի նկատի ունենաք»: (6:152)Արդարադատությունը մուսուլմանների և ոչ մուսուլմանների նկատմամբ պետք է իրականացվի և ուրախության, և տխրության ժամանակ: Ալլահն ասում է.«Ով դուք, հավատացողներդ: Կանգուն եղեք հանուն Ալլահի, որպես արդարության վկաներ, և մարդկանց ատելությունը թող ձեզ չդրդի անարդարության: Արդար եղեք: Դա բարեպաշտության ամենամոտ բանն է: Եվ վախեցեք Ալլահից, քանի որ Նա շատ լավ գիտի ձեր արարքները»: (5:8)Ալլահը պնդում է, որ արդարությունը կարող է լինել նաև ուժի կիրառմամբ: Ալլահն ասում է.«Ուղարկեցինք Մենք ձեր առաքյալներին պարզ նշաններով, և ուղարկեցինք նրանց հետ Գրերն ու չափիչը, որ մարդիկ արդար լինեն, և ուղարկեցինք Մենք երկաթը՝ որում մեծ հզորություն և օգուտ կա մարդկանց համար»: (57:25)Բացատրելով այս այաթը, շեյխ Իսլամա իբն Տայմիյան ասել է.«Բոլոր գրքերն ու մարգարեները ուղարկված են եղել արդարության համար, որը ձեռք է բերվում Ալլահի հրամանները կատարելով ու Նրա արարածների իրավունքները պաշտպանելով: Գրքից շեղվողը կուղղվի երկաթով»:2) Մտնել մյուսների դրության մեջ, քանի որ դա իրական սիրո և բարեկամության նշան է, որը զգացվում է հասարակության մեջ: Այն կառուցում և ամրացնում է կապերը, և վկայում է սիրո և փոխօգնության մասին: Ալլահը գովաբանում է ուրիշների դրության մեջ մտնողներին.«Նրանք ճանաչում են իրենց առավելությունը, չնայած ինքներն էլ են գտնվում դժվարության մեջ: Ով հաղթել է յուր ժլատությունը՝ նա՛ էլ հաջողվել է»: (59:9)3) Հավատացյալների հետ լավ հարաբերություններ պահպանելն ու չարիքից հեռու մնալը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) հոյակապ օրինակ տվեց, բացատրելով բարի և չար մարդկանց հետ միաժամանակ շփվելու հետևանքները: Նա ասաց.«Բարի և չար ընկերների օրինակ է ծառայում պարֆյումերի և դարբնի օրինակը: Պարֆյումերը ձեզ օծանելիք կտա կամ էլ կգնեք նրանից՝ ամեն դեպքում նրա մոտից հաճելո հոտով դուրս կգաք: Դարբինը կայրի ձեր հագուստը, կամ էլ տհաճ հոտով դուրս կգաք նրա մոտից»: (Ալ-Բուխարի)4) Պատերազմի կամ հակախոսությունների ժամանակ խաղաղության ձգտումը: Ալլահն ասում է.«Չկա ոչ մի լավ բան գաղտնի խոսակցությունների մեծամասնությունում, եթե կոչ չի արվում մարդկանց միջև գթասրտությանը, բարուն կամ խաղաղությանը: Իսկ դա անողին, որը ձգտում է գոհացնել Ալլահին, մեծ պարգև է սպասվում»: (4:114)Մարդկանց միջև հաշտեցում է բարձր է պարգևատրվում ինչպես աղոթքը, պահքը և երկրպագության այլ պարտադիր գործողությունները: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) Ասել է.«Մի՞թե ես չհայտնեցի ձեզ, որ հաշտեցումն ավելի գերադասելի է քան պահքը, աղոթքն ու բարեգործությունը: Հաշտեցրեք մարդկանց, քանի որ մարդկանց միջև վիճաբանությունը քանդում է կրոնը»: (Աբու Դաուդ և Ատ-Տիրմիդի)Իսլամն օրինականացրել է սուտը միայն այն դեպքերում, երբ այն նպաստում է մարդկանց հաշտեցնելուն և պատրեազմներ թույլ չտալուն: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ես սուտ չեմ համարում, երբ մարդը ձգտում է հաշտեցնել մյուսներին, ասելով իրականությանը չհամապատասխանող բան, (կամ) մարդկանց պատերազմական ժամանակ հաշտեցնելու, կամ երբ ամուսինները ցանկանում են գոհացնել մեկը մյուսին»: (Աբու Դաուդ)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) նաև ասել է.«Սուտասան չեն համարվում ... նրանց մասին լավ բաներ ասողները, որոնք ձգտում են հաշտեցմանը»: (Ալ-Բուխարի)5) Հետևել պատվիրաններին, որոնք մուսուլմաններին հրահանգում են լինել բարեգործ և ողջախոհ, և չարիքը խափանել բոլոր հնարավոր միջոցներով: Դա հանդիսանում է հասարակության անվտանգության հիմքը, կանխում է անարդարության, բարոյական կոռուպցիայի տարածումը և երաշխավորում է օրենքի և իրավունքների պաշտպանություն, որն իրականացվում է Շարիաթով: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.« Ձեզանից  ով չարագործություն տեսնի, թող ուղղի այն յուր ձեռքերով, եթե չի կարող, ապա լեզվով, եթը չի կարողանում, ապա սրտով, և դա Իմաանի ամենացածր (մակարդակն) է»: (Մուսլիմ)Այդ պատճառով իսլամի որոշ ասպեկտների մասին չիմացողները կսովորեն, և անուշադիրները՝ կհամոզվեն: անբարոյական արարքները ուղղված կլինեն, իսկ իմաստուն արարքները աջակցություն կունենան, և Ալլահի օրենքը կյանքի կբերվի: Ալլահն ասում է.«Այդ պատճառով  օգնեք միմյանց աստվածավախության և ողջախոհության գործերում, սակայն մի օգնեք մեղքի և թշնամության հարցերում: Եվ Վախեցեք Ալլահից, ճշմարիտ, Ալլահը խիստ է պատժում»: (5:2)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) բացատրեց այն դեպքի հետևվանքները, երբ մարդիկ դադարեն բարություն անել ու պատժել  չարիքի համար: Նա ասաց.«Ալլահին ենթարկվողների և չենթարկվողների օրինակ են մարդիկ՝ որոնք առանձնացրել են իրենց տեղերը նավի վրա (ծով դուրս գալուց առաջ): Նրանցից որոշները տեղավորվել են վերին տախտակամածին, իսկ մյուսները՝ ներքևի: Երբ ներքևի մարդկանց ջուր էր պետք, նրանք պետք է անցնեին վերևում գտնվողների մոտով: Նրանք ասացին. «Եթե տախտակամածը ծակենք, ապա բերևում գտնվողներին չենք անհանգստացնի»: Եթե նրանք (վերևում գտնվողները) նրանց թույլ տան այդպես անել, ապա բոլորը կմահանան, իսկ եթե կանգնեցնեն նրանց, ապա բոլորը կփրկվեն»: (Ալ-Բուխարի)Ալլահը նաև պատիժ է հիշատակում այդ հրամանը կատարելուց չափերից անցնելու համար: Նա ասում է.«Իսրայելի զավակները, որ չեն հավատում,  Դավիթի և Մարիամի որդի Հիսուսի շրթունքներով անիծված են եղել: Դա այդպես է, քանի որ նրանք չէին լսում և խախտողներ էին: Նրանք իրար իրենց արած չարիքից հեռու չէին պահում: Լողկալի է այն՝ ինչ նրանք անում էին»: (5:78-79)Սակայն Իսլամը որոշ ղեկավարող սկաբունքներ ներդրեց, որոնց պետք է հետևել, քանի որ արգելում են չարն ու տարածում բարին:1. Այդ խնդիրն անողը պետք է լավ տեղեկացված լինի, հրահանգի և արգելման մասին, որպեսզի մարդուն չստիպի շեղվել կրոնից: Սուֆյան իբն Աբդուլլա Տաիկաֆին ասել է.«Ես ասացի. «Ով Ալլահի առաքյալ, մի խորհուրդ տուր, որից կարող եմ կառչել»: Նա ասաց. «Ասա. «Իմ աստվածն Ալլահն է և բարձրացիր»»: Ես ասացի. «Ով Ալլահի առաքյալ, ի՞նչ ես ինձ զգուշացնում»: Նա բռնեց իր լեզվից և ասաց. «Սրանից»»: (Ատ-Տիրմիդի)Իբն Հիբանն ասել է.«Մարգարեի այդ արարքի պատճառը, երբ նա ուղղակի կարող էր ասել. «Լեզվից», այն էր, որ նա լավ գիտեր, թե ինչ էր սովորացնում մարդկանց ... մի անգամ նա իրեն հարցնողին. «Ամենից շատ վախենում եմ այնինչներից, որ կստիպեն ձեզ շատ փորձությունների մեջով անցնել», նա պատասխանեց հրամանով, որում ասվում էր քիչ խոսելու մասին: Մարգարեն օգտագործում էր իր իմացածը, երբ բացատրում էր տեղերի տարբերությունները՝ ուր մարդը պետք է գիտելիքներ որոնի, և երբ նա պետք է փոխանցի ուրիշներին իր գիտելիքները»:2. Չարիքն արգելելը չպետք է բերի ավելի մեծ չարիքի իրականացմանը:3. Ոչ ոք չպետք է անի Նրա կողմից արգելվածը, և շեղվել Նրա հրամաններից: Ալլահն ասում է.«Ով հավատացյալներ: Ի՞նչու եք ասում այն՝ ինչը չեք անում: Մեծ ատելություն է լինում Ալլահի մոտ, երբ դուք չեք անում ձեր ասածները»: (61:2-3)4. Մարդը պետք է փափուկ և բարի լինի, երբ հրամայում է,  կամ  արգելում  է : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ոչինչ լավ չի արված, բացի զարդարողից, և ոչինչ բարությունից զուրկ չի, բացի այլանդակողից»: (Մուսլիմ)5. Նա պետք է նաև տանել բոլոր անհարմարությունները: Ալլահն ասում է.«Տղա՛ս, աղոթք արա, հրամայիր թույլատրվածն անել, արգելիր արգելվածները, և համբերությամբ տար քո դժվարությունները: Ճշմարիտ, հենց այդ գործերում է հարկավոր վճռականություն դրսեվորելը»: (31:17)6. Իսլամը հրահանգում է լավ վարք դրսեվորել: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Լավագույն հավատացյալը լավագույն վարքագծերի տերն է,իսկ  ձեզանից լավագույնը՝ իր ընտանիքի համար լավագույնն է»: (Ատ-Տիրմիդի)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) նաև նշել է լավ վարքի համար պարգևը: Նա ասել է.«Դատաստանի Օրը ձեզանից ինձ ամենամոտը կլինի լավագույն վարք ունեցողը: Ճշմարիտ, ինձանից հեռու կլինեն ավելի վատ վարք ունեցողները՝ գլուխգովանները, հպարտները և «Mutafayhiqoon»: Մարդիկ ասացին. «Ով Ալլահի առաքյալ, մենք հասկանում ենք գլուխգովանների և հպարտների մասին, սակայն ովքե՞ր են «Mutafayhiqoon»»: Նա ասաց. «ամբարտավանները»: (Ատ-Տիրմիդի)7. Իսլամը հրամայեց բարի գործեր անել: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ճշմարիտ, Ալլահը բարին կամեցող է և սիրում է բարին կամենալը, և սիրում է լավ վարքը, և չի սիրում վատ վարքը»: (Ատ-Տաբարանի և Ալ-Աուսատ)8. Իսլամն օրինականացրեց փաստերի ստուգումը: Ալլահն ասում է.«Ով հավատացյալներ: Եթե ձեր մոտ մի դժբախտ գա որևէ լուրով, ապա փորձեք պարզել դա: Քանի որ սեփական անտեղյակությունից կարող եք վնասել մարդկանց, որի համար էլ արդյունքում փոշմանելու եք»: (49:6)9. Իսլամը մարդկանց հրամայեց անկեղծ լինել միմյանց նկատմամբ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Կրոնը անկեղծություն է»: Մարդիկ հարցրեցին. «Ու՞մ հանդեպ»: Նա պատասխանեց. «Ալլահի, Նրա գրքի, Նրա առաքյալի, մուսուլմանական ղեկավարների և մարդկանց հանդեպ»: (Մուսլիմ)Ալլահին հավատալով Նրա հանդեպ անկեղծ լինելը նշանակում է երկրպագել միայն Նրան, ժխտել Նրան գործընկեր տալուն, Նրան ամեն ինչում կատարյալ ճանաչել՝ Նրա անունում, ատրիբուտներում: Պետք է ճանաչել, որ Նա է ղեկավարում ողջ տիեզերքը: Նրա բոլոր ցանկություններն իրականանում են, և ամեն կատարվելիքը հայտնի է նրան: Պետք է հետևել բոլոր պատվիրաններին և ձեռնպահ մնալ արգելվածներից:Նրա գրքի նկատմամբ անկեղծությունը հավատի միջոցով, որ դա Ալլահի խոսքն է, որ ուղարկված է Նրանից, հանդիսանում է վերջին Երկնային Գիրը: Պետք է կատարել և հետևել Նրա պատվիրաններին, և օրինական համարել Գրքում գրվածները, և ձեռնպահ մնալ Գրքում արգելվածներից:Պետք է անկեղծություն դրսեվորել մուսուլմանական ղեկավարների նկատմամբ, նրանց ենթարկվելով, բացի այն դեպքերից, երբ նրանք մեղք գործել են հրամայում, ուղղելով նրանց դեպի բարին, և օգնել նրանց դրանում և ձեռնպահ մնալ նրանց դեմ ապստամբելուց: Պետք է գործել փափուկ և հիշացնել մարդու իրավունքների մասին:  Նրա  առաքյալի  հանդեպ  անկեղծությունը  այն  է  ,  որ  պիտի  հնազանդվել  նրա  պատվիրաններին ,  հավատալ  այն  ամենին  ինչ  նա  հաղորդել  է  մեզ ,   և  խուսափել  նրանից  ,  ինչ   նա  արգելել  է :  Պետք  է  հարգել  և  սիրել  Նրան ,  Նրա  Սուննան  և  պետք  է  հետևել  դրան   և  տարածել  այն  մարդկանց  մեջ : Մարդկանց նկատմամբ անկեղծությունը ձեռք է բերվում նրանց դեպի լավն ու բարին ուղղելուց, ինչպիսիք են կրոնի և աշխարհիկ կյանքի վերաբերյալ հարցերը: Պետք է օգնել նրանց պահանջի հագեցման իրականացման մեջ և պաշտպանել նրանց վտանգներից: Պետք է սիրել այնպես՝ ինչպես ինքս քեզ ես սիրում և ուզածիդ պես վերաբերվես նրանզ, որ նրանք էլ քեզ այդպես վերաբերվեն:10. Իսլամը հրամայեց տարածել առատաձեռնություն և սեր: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Լավ վարքից լավ բան չկա»: (Աբու Դաուդ)Ալլահը որոշում է առատաձեռնության սահմանները: Ալլահն ասում է.«Ժլատ մի եղիր, ասես ձեռքդ կապված է վզիդ, սակայն ավելնորդ մի ծախսիր, ու դատապարտված և աղքատացած չլինես»: (17:29)11. Իսլամը հրանահգում է թաքցնել մարդկանց թերություններն ու օգնում է թեթևացնել նրանց տառապանքներն ու գործերը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Այս աշխարհում մուսուլմանի տառապանքները թեթևացնողին Ալլահը կթեթևացնի Դատաստանի Օրվա տառապանքները: Ով թեթևացնի պարտքի ծանրությունը (քչացնելով, ներելով կամ ժամկետը երկարացնելով) վճարել դժվարացողների համար, Ալլահը կթեթևացնի այս և հաջորդ կյանքը: Ալլահը թաքցնում է մարդու թերություններն այս և հաջորդ կյանքում, եթե նա թաքցնում է մուսուլմանի թերությունները: Ալլահն օգնում է Իր ստրուկներին, մինչ նրանք օգնում են իրենց եղբայրներին»: (Մուսլիմ)12. Իսլամը հրահանգում և կոչ է անում ենթարկվելու և արգելվածներից ձեռնպահ մնալու գործերում համբերատարության: Ալլահն ասում է.«Համբերի մինչ գա Աստծուդ որոշումը, ճշմարիտ, դու Մեր աչքերի դիմաց ես»: (52:48)Նա նաև հրամայել է համբերությամբ տանել փորձությունները, որոնցով Ալլահը տանում է ստրուկներին, ինչպիսիք են՝ աղքատությունը, սովը, հիվանդություններն ու վախը: Ալլահն ասում է.«Եվ իհարկե, Մենք ձեզ վախով, սովով, հարստության կյանքի և եկամուտի կորստով կփորձենք, սակայն ավետ կհայտնենք հիվանդին: Թող աղետում գտնվողն ասի. «Ճշմարիտ, Ալլահին ենք պատկանում և նրա մոտ ենք վերադառնալու»: Հայտնի՛ր ավետը համբերատարներին, որ աղետի ժամանակ ասում են. «Մենք պատկանում ենք Ալլահին, և նրա մոտ ենք վերադառնալու»: Ունեն նրանք օրհնություն և ողորմություն իրենց Աստծուց, և գնում են հարթ ճանապարհով»: (2:155-157)13. Իսլամը հրահանգում է ճնշել սեփական զայրույթը և հեշտացնել մյուսների կյանքը: Դա ամրացնում է հասարակության անդամների միջև կապերն ու փոքրացնում է կապերի խզման և թշնամության առաջացման պատճառները: Ալլահը խոստացել է մեծ պարգև այդպիսի բնավորության կողմ ունեցողին: Ալլահն ասում է.«Ձգտեք դեպի ձեր Աստծու ներմանն ու Դրախտը, որի լայնքը հավասար է երկինքներին ու երկրին, որը պատրաստված է աստվածավախների համար, որոնք զոհաբերություններ են անում ուրախության և տխրության ժամանակ, ճնշում են սեփական զայրույթն ու ներում են մարդկանց: Ճշմարիտ, Ալլահը սիրում է բարին գործողներին»: (3:133-134)Իսլամն ասում է, որ պետք է վատ արարքին բարով պատասխանել, որ սրտերը բացվեն և դուրս  մղվի ատելությունը, նաև ձեռնպահ մնալ վրեժ լուծելուց: Ալլահն ասում է.«Չարն ու բարին իրար հավասար չեն: Հեռացրու չարիքը որևէ բարիքով, և քո նախկին թշնամին կդառնա մտերիմ ընկեր քո համար»: (41:34) Իսլամական էթիկայի որոշ Գործոնների ԴիտումըԻսլամ  կրոնը էթիկայի տարբեր ասպեկտներ մցրեց, որոնց պետք է հետևել ճշմարիտ մուսուլման դառնալու համար: Դրանցից որոշները կայանում են հետևյալում:Ուտելիքի ընդունման էթիկան1) հարկավոր է ուտելը սկսել Ալլահի անունը տալով, ասելով. «Bismillaah» (նշ. Սկսում եմ Ալլահի անունով) և վերջում փառաբանել ու շնորհակալություն հայտնել Նրան, ասելով. «Al-hamdu lillaa» (նշ. Ողջ փառքն ու շնորհակալությունն Ալլահին): Պետք է ուտել մոտ կողմից և օգտագործել աջ ձեռքը, իսկ ձախ ձեռքը որպես կանոն օգտագործվում է մաքրելու համար: Օմար իբն Աբու Սալաման ասել է.«Երբ ես փոքր տղա էի, ես (ուտում էի) Ալլահի առաքյալի սենյակում, և իմ ձեռքերը վերցնում էին (սնունդը) ողջ ափսեից: Ալլահի առաքյալն ինձ ասաց. «Հիշիր Ալլահի անունը, կեր աջ ձեռքով այն ինչ քո դիմացն է»»: (Ալ-Բուխարի)2)Մարդը երբեք չպետք է դժգոհի կամ քննադատել ուտելիքը, ինչքան տհաճ էլ որ այն լինի: Աբու Հուրայրան ասել է.«Ալլահի առաքյալը երբեք չէր քննադատում ուտեստը: Եթե նա հավանում էր, ապա ուտում էր, իսկ եթե ոչ՝ չէր ուտում»: (Ալ-Բուխարի)3) Հարկավոր է ձեռնպահ մնալ չափից դուրս շատ ուտելիքից և ըմպելիքից: Ալլահն ասում է.«Կերեք և խմեք, սակայն չափերի մեջ: Նա չի սիրում չափերն անցնողներին»: (7:31)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Մարդը ափսեն չի լցնի ստամոքսից շատ: Մարդու համար բավական է ուտել մի քանի կտորներ, մեջքը ուղղելու համար, իսկ եթե ավելին (սնունդ) է հարկավոր, ապա նա ունի ստամոքսի մեկ երրորդ մասը սննդի, մեկ երրորդը ըմպելիքի և մեկ երրորդը շնչառության համար»: (Ատ-Տիրմիդի)4) Պետք չէ շնչել կամ փչել անոթների մեջ: Իբն Աբբասն ասել է, որ մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) արգելել է անոթների մեջ փչել: (Աբու Դաուդ և Ատ-Տիրմիդի)5) Չի կարելի հասարակությանը խանգարել ուտելու ժամանակ:6) Պետք է ուտել այլ մարդկանց հետ, այլ ոչ թե մենակ: Մի մարդ Ալլահի առաքյալին (Խ.Ա.Ո.Ն.) ասաց.«Ճշմարիտ, ես ուտում եմ, սակայն չեմ կարողանում կշտանալ»: Նա ասաց. «Դու մենա՞կդ ես ուտում, թե՞ ուրիշների հետ միասին»: Նա ասաց. «Մենակս»: Նա ասաց. «Գնա ուրիշների հետ միասին կեր, և հիշիր Ալլահի անունը, և քո (սնունդը) օրհնված կլինի»: (Աբու Դաուդ և Իբն Մաջա)7) Պետք է մարդկանց թույլ տալ ընթրել ձեր հետ և ընդունել մյուսները հրավերները: Անսարների ցեղից Աբու Սուխաիբոմ անունով մի մարդ հինգ հոգու հրավիրեց, որոնցից մեկը մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) էր: Մի այլ մարդ եկավ նրա հետ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասաց.«Այս մարդը եկավ իմ հետ: Եթե դուք թույլ տաք, նա կմտնի, իսկ եթե ոչ՝ կհեռանա»: Տանտերն ասաց. «Ես թույլատրում եմ նրան»: (Ալ-Բուխարի)Թեթևացման ԷթիկանԵրբ մարդը գնում է սանհանգույց, ապա պետք է ներողություն խնդրի: Անասն ասել է, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ինքն էր ասում.«Bismillah Allahumma inni a'oodhu bika min al-kubthi wal-khabaa `ith»:(Ես սկսում եմ Ալլահի անունով, ով Ալլահ, ճշմարիտ, ես թաքստարան եմ որոնում Քո մոտ կնոջից, տղամարդուց կամ ջինից): (Ալ-Բուխարի)Աիշան ասել է.«Երբ Ալլահի առաքյալը վերադառնում էր, ասում էր.«Ghufraanak»(Ներողություն) (Աբու Դաուդ, Ատ-Տիրմիդի և Իբն Մաջա)Մարդը չպետք է արտաթորի լինելով դեմքով դեպի Քիբլի (Մեքքա) ուղղությամբ, և մեջքով չշրջվի այդ կողմ դատարկման ժամանակ: Աբու Հուրայրան ասել է.«Ճշմարիտ, Ես որդու համար հոր պես եմ: Մի շրջվեք դեպի Մեքքան դեմքով, ոչ էլ մեջքով (երբ գնում եք կարիքները հոգալու համար), և մաքրիր քեզ ամենաքիչը երեք քարով, բայց ոչ թրիքով կամ ոսկորներով»: (Աբու Դաուդ և  Իբն  Մաջա )Պետք է թաքնվել, երբ զգում ես բնության կանչը: Ջաբիրն ասել է.«Մարգարեն ամեն անգամ կարիք հոգալուց առաջ գնում էր այնպիսի տեղ, որտեղ նրան ոչ ոք չէր կարող տեսնել»: (Աբու Դաուդ)Չի կարելի մաքրելու համար օգտագործել աջ ձեռքը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Երբ խմում եք, մի փչեք անոթների մեջ, երբ գնում եք կարիք հոգալու, ձեզ մի կպեք և մի մաքրեք աջ ձեռքով»: (Ալ-Բուխարի)Թույլատրություն տալու սովորույթյունները1) Հարկավոր է թույլատրություն խնդրել օտար տուն մտնելուց առաջ: Ալլահն ասում է.«Ով հավատացյալներ: Օտար տուն մի մտեք առանց թույլատրություն խնդրելու և մտնելիս ողջունեք բնակիչներին: Այդպես ձեր համար լավ կլինի, հնարավոր է, որ դուք կխորհեք»: (24:27)2) Տանը գտնվող մարդը թույլատրություն է խնդրում սենյակը լքելու համար: Ալլահն ասում է.«Երբ ձեր երեխաները հասունանան, ապա թող մտնելու թույլատրություն խնդրեն այնպես՝ ինչպես արել էին (մեծերը)»: (24:59)Այդ ամենը տանտիրոջ և տան անձնական կյանքի պաշտպանության համար է, ինչպես մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) է ասել.Մի տղամարդ դռան մոտից նայում էր մարգարեի սենյակը, իսկ մարգարեն՝ սանրով գլուխն էր քորում: Նա նրան ասաց. «Եթե ես իմանայի, որ դու ինձ նայում ես, ապա սա կմցնեի աչքերդ: Դրա համար էլ կա թույլատրություն խնդրելը, ոչ չտեսնեն անձնական իրերը (սեփական տան անձնական գործերը)»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)Չպետք է համառ լինել թույլատրություն խնդրելուց: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Պետք է թույլատրություն խնդրել երեք անգամ: Եթե դուք ստացաք թույլտվությունը (մտեք), իսկ եթե ոչ, ապա վերադարձեք»: (Մուսլիմ)Ներս մտնող ցանկացող մարդը պետք է ներկայանա: Ջաբիրն ասել է.«Ես եկա մարգարեի մոտ հորս պարտքի խնդրով: Ես ծեծեցի դուռը, և նա ասաց. «Ո՞վ է»: Ես ասացի. «Ես»: Նա պատասխանեց. «Ես, ես», այնպես, ասես նրան դյուրին չէր (իմ ասածը)»: (Ալ-Բուխարի)Շնորհավորելու սովորույթյուններըԻսլամը մուսուլմանների մեջ տարածում է սիրով և ընկերասիրությամբ իրար Սալամ-ով ողջունելը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Դուք երբեք դրախտ չեք մտնի, մինչ դուք   չեք  հավատում ,  և  դուք  չեք  հավատա   եթե  ,անկեղծորեն իրար չսիրեք: Մի՞թե ես ձեզ չեմ ասել իրար սիրելու մասին: Ողջունեք իրար Սալամ ասելով»: (Մուսլիմ)Մուսուլմանները հանդիպելիս պարտավոր են Սալամ ասել:  Ալլահն  ասել  է . « Եվ  երբ  ձեզ  ողջունում  են ,  ապա  պատասխանեք  ավելի  լավ  ողջույնով  կամ  նույն  ձևով :  Ճշմարիտ  Ալլահը  հաշվում  է  ամեն  բան :» (4:86 )   Իսլամը  նույնպես  ճշտել  է ,  թե  ով  պետք  է  առաջինը  ողջունի : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Հեծյալը պետք է ողջունի հետիոտնի, հետիոնտը պետք է ողջունի նստածին, և մարդկանց ոչ մեծ խմբերը պետք է ողջունեն մեծերին»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)Նստատեղերի հետ կապված սովորույթներըՆերս մտնելիս հարկավոր է ողջունել բոլոր ներկաներին: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Եթե ձեզանից մեկը գալիս է մարդկանց մոտ, թող Սալամ-ով ողջունի նրանց: Եթե նրան թվում է, որ պետք է նստի, ապա թող նստի: Երբ նա ոտքի կանգնի (գնալու նպատակով), թող ողջունի նրանց (կրկին) Սալամ-ով»: (Աբու Դաուդ և Ատ-Տիրմիդի)Մարդիկ պետք է տեղ ազատեն մյուսների համար: Ալլահն ասում է.«Ով հավատացյալնե՛ր: Երբ ձեզ հավաքույթում խնդրում են  տեղ  զիջել,  ապա   զիջեք և Ալլահը ձեզ ուրիշ տեղ կընծայի: Երբ ձեզ հրամայում են կանգնել, ապա կանգնեք: Ալլահը մակարդակներով բարձրացնում է ձեզանից նրանց ովքեր հավատում են և ում գիտելիք է ընծայված: Ալլահը տեղյակ է այն մասին՝ ինչ դուք անում եք» (58:11):Չի կարելի ուրիշներին խնդրել, որ ոտքի կանգնեն, նրանց տեղը նստելու համար: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Մարդը չպետք է մյուսին ստիպի ոտքի կանգնել, այնուհետև նստի նրա տեղը, այլ, ընդհակառակը՝ դուք պետք է ոտքի կանգնեք և ազատեք տեղը»: (Մուսլիմ)Եթե մարդը ոտքի է ելնում և թողնում է իր տեղը, ապա նա տեղի իրավունքը չունի վերադարձին:   :Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Եթե մարդը կանգնում է իր տեղիս, իսկ հետո վերադառնում է, ապա նա այդ տեղի իրավունքը չունի»: (Մուսլիմ)Իրար հետ նստած մարդկանց չառանձնացնել առանց նրանց թույլտվության: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Անթույլատրելի է առանձնացնել երկու (իրար հետ նստած) մարդկանց, եթե նրանք դրա թույլատրությունը չեն տվել»: (Աբու Դաուդ և ատ-Տիրմիդի)Անթույլատրելի է հաճախ խոսել որևէ մեկի հետ, եթե այդտեղ կա երրորդի ներկայությունը: Մարգարեն (խ.Ա.ո.ն.) ասել է.«Եթե դուք երեքով եք, ապա երկուսը չպետք է գաղտնի   խոսեն, քանի որ դա կարող է զայրացնել երրորդին»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)Չի կարելի նստել մարդկանց կամ մարդկանց շրջանի կենտրոնում: Խոադխաիֆը հայտնել է, որ Ալլահի առաքայլն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Հավաքույթի կենտրոնում նստածն անիծված է»: (Աբու Դաուդ և Տիրմիզի )Հավաքույթների ժամանակ մարդիկ չպետք է զբաղվեն հիմարությամբ կամ խոսակցությամբ, որը չունի Ալլահին հիշատակել և օգուտ, աշխարհիկ և կրոնական հարցերի քննարկման ժամանակ: Ալլահի առաքյալը (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ոչ մի ազգ չի ըմբոստանա հավաքույթից, որում Ալլահի անունը չի հիշատակվում: Նրանք նման են ավանակի մսից դուրս եկողներին, և հավաքույթը հանդիսանում է նրանց տխրության աղբյուրը»: (Աբու դաուդ)Չի կարելի անել հավաքույթին ներկաների համար որևէ ոչ դուրեկան գործողություն:Հավաքույթի սովորույթըԻսլամը տալիս է ձև մարդկանց ընդհանուր զգացմունքների վերաբերյալ, որոնք հավաքվում են ցանկացած տեղ, որպեսզի այդ կերպով մարդիկ ցանկություն ունենան հավաքվել: Այդպես Իսլամը հրահանգում է իր հետևորդներին լինել մաքուր՝ նրանք չպետք է գան տհաճ հոտ ունենալով, որն անհանգստացնում է մյուսներին, և նրանք պետք է գան լավ հագնված, որպեսզի մարդկանց հաճելի լինի նայելը: Իսլամը նաև հրահանգում է մարդկանց չընդհատել խոսացողին, նստել այնտեղ՝ ուր տեղ կգտնեն առանց ուրիշներին անհարմարություններ տալու: մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ուրբաթօրյա աղոթքի հավաքույթի մասին ասաց.«Ով լոգանք է ընդունում ուրբաթ օրերը, օծանելիք է ցանում, եթե ունի, հագնում է լավագույն հագուստը, իսկ այնուհետև հաճախում է ուրբաթօրյա աղոթքին, առանց մյուսներին խանգարելու, և իրացնում է rak'ahs-ը (աղոթքը), որ կարողանում է, այդ աղոթքը հավասար կլինի անցած շաբաթվա բոլոր աղոթքներին միասին»: (Աբու Դաուդ և Իբն Մաջա)Եթե որևէ մեկը փռշտում է, ապա պետք է ասի.«Alhamdulillaah» (Ողջ փառքն Ալլահին)Նրան լսողները պետք է ասեն.«Yarhamuk-Allahu» (Թող Ալլահը գթասիրտ լինի ձեր նկատմամբ):Փռշտացողը պետք է կրկին դիմի նրանց, ասելով.«Yahdeekumullaah wa yuslihu baalakum»(Ալլահը կուղորդի ձեզ և կբարելավի ձեր սրտերը, կյանքն ու գործերը)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Երբ ձեզանից որևէ մեկը փռշտում է, թող ասի. «Alhamdulillaah», իսկ այնուհետև նրա եղբայրը կամ ընկերը թող նրան ասի. «Yarhamuk-Allahu», իսկ հետո թող (փռշտացողը) ասի. «Yahdeekumullaah wa yuslihu baalakum»»: (Ալ-Բուխարի)Աբու Հուրայրան հայտնել է, որ մարգարեն (խ.Ա.ո.ն.) ասել է.«Երբ ձեզանից որևէ մեկը փռշտում է, թող ձեռքերը դնի երեսին ու իջացնի ձայնը»: (Ալ-Հաքիմ)·        Երբ որևէ մեկը զգում է, որ հորանջելու է, ապա պետք է ձգտի հնարավորին չափ շուտ կանգ առնել: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ճշմարիտ, Ալլահի սիրում է փռշտալը, սակայն ատում է հորանջելը: Երբ ձեզանից որևէ մեկը փռշտում է, այնուհետև շնորհակալություն է հայտնում և փառաբանում է Ալլահին, ապա դա նրա իրավունքն է, և ամեն մուսուլման, որը նրան լսում է, ասում է. «Yarhamuk-Allahu»: Ինչ վերաբերվում է հորանջելուն, ապա դա սատանայից է, և թող մարդիկ ձգտեն կանխել դա: Եվ եթե ձեզանից որևէ մեկը հոգոց է հանում, ապա (այդ ժամանակ) սատանան ծիծաղում է»: (Ալ-Բուխարի)Չի կարելի գխտալ հասարակական վայրերում: Իբն Օմարն ասել է.«Մի մարդ գխտաց մարգարեի մոտ, և այդ պատճառով նա ասաց. Ազատել մեզ քո արտահանած օդից, քանի որ այս կյանքի ամենակուշտերը հաջորդ կյանքում սովի են մատնվելու»: (Ատ-Տիրմիդի և Իբն Մաջա)Բանակցության սովորույթըՄարդը պետք է միշտ ուշադիր լինի խոսացողին, չընդհատի նրան մինչ վերջինս ավարտի իր խոսքը: Ալլահի առաքյալը (Խ.Ա.Ո.Ն.) հրաժեշտի ուխտագնացության ժամանակ սկսեց իր ելույթը, իր հետևորդներից մեկին ասելով.«Խնդրեք մարդկանց լռել»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)Պետք է խոսել հստակ և պարզ, բացատրել սեփական նպատակներն այնպես, որ ունկնդրողի համար հասկանալի լինի: Աիշան ասել է.«Մարգարեի խոսքերը պարզ էին, այնպես որ ամեն լսող կարող էր հասկանալ»: (Աբու Դաուդ)Ասողն ու լսողը պետք է ուրախ լինեն, իսկ խոսքերը՝ հաճելի: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Չարժե թերագնահատել ցանկացած բարի գործ, մանավանդ, երբ հանդիպում եք ձեր եղբորը լավ տրամադրությունով»: (Մուսլիմ)Կատակի սովորույթըԻսլամում կյանքը չի հանդիսանում զվարճանքներ չունեցող, ինչպես համարում են որոշները: Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն.) ընկերը՝ Խանդալա Ալ-Ուսաիդին ասել է.«Աբու Բակրը հանդիպեց ինձ ու հարցրեց. «Ինչպե՞ս ես Խանդալա»: Ես պատասխանեցի. «Խանդալան կեղծավոր է դառել»: Նա հարցրեց. «Ալլահը հեռու է որևէ անկատարությունից: Ի՞նչ ես խոսում Խանդալա»: Ես ասացի. «Երբ մենք առաքյալի հետ ենք, նա հիշացնում է դժոխային կրակների և Դրախտի մասին, և այդ ամենն ասես մեր աչքերի առաջ լինի, սակայն երբ մենք լքում ենք առաքյալի ընկերակցությունը, կապնվում ենք մեր կանանց, երեխաների և ունեցվածքի հետ, և շատ բան ենք մոռանում»:  ՛՛ Աբու Բակրն ասաց. «Երդ վում եմ Ալլահով, այդ նույն բանն իմ հետ էլ է կատարվում»: Այդպես Աբու Բակրն ու ես գնացինք առաքյալի մոտ: Ես ասացի. «Խանդալան կեղծավոր է դառել, ով Ալլահի առաքյալ»: Ալլահի առաքյալը պատասխանեց. «Ինչպե՞ս»: Ես ասացի. «Ով Ալլահի առաքյալ, երբ մենք քո հետ ենք, դու հիշացնում ես դժոխային կրակների և Դրախտի մասին, և դա մեր աչքերի դիմաց է, սակայն, երբ հեռանում ենք, կապվում ենք մեր կանանց, երեխաների և ունեցվածքի հետ ու շատ բան ենք մոռանում»: Ալլահի առաքյալն ասաց. «Երդվում եմ Իր ձեռքում իմ հոգին ունեցողով, եթե դու մնաս այն վիճակում, որում գտնվում ես իմ հետ լինելուց, հրեշտակները (կիջնեն և) կդողացնեն քո ձեռքերը անկողնում, և երբ քայլես, ով Խանդալա, մի բանի համար կա ժամանակ, և կա ժամանակ այլ բանի համար (և Կրկնեց դա երեք անգամ)»: (Մուսլիմ)Այստեղ մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) բացատրեց, որ հաճույքն ու հանգիստը ցանկալի են, որ մարդը կարողանա վերականգնի իր ակտիվությունը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) սովորեցնում էր իր հետևորդներին կատակելու վարքին, երբ նրան հարցրեցին.«Ով Ալլահի առաքյալ, դուք կատակու՞մ եք մեր հետ»: Նա ասաց. «Այո, սակայն ես բացի իրականից և ճշմարիտից ուրիշ ոչինչ չեմ ասում»: (Ատ-Տիրմիդի)Կատակները կարող են արտահայտվել գործողություններում և խոսքերում: Անաս բին Մալիկը հայտնել է, որ Բեդուին Զաախիրն անապատից նվերներ էր բերում մարգարեին (Խ.Ա.Ո.Ն.), և վերջինս նրա հեռանալուց առաջ սնունդ էր տալիս նրան: Մարգարեն ասաց. «Ճշմարիտ, Զաախիրը մեր անապատն է, իսկ մենք նրա ժողովուրդը»: Մի անգամ մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) եկավ նրա մոտ, երբ վերջինս առևտրով էր զբաղված, և գրկեց նրա հետևից: Զաախիրը բացականչեց. «Բա՛ց թողեք ինձ»: Սակայն շրջվելով և հասկանալով, որ մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) է, սկսեց ավելի սեղմվել նրան: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) բացականչեց. «Ո՞վ կգնի այս ստրուկին»: Զաախիրն ասաց. «Ով Ալլահի առաքյալ, դու ինձ չվաճառվող ապրանք կգտնես»: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասաց. «Սակայն Ալլահի համար դու արժեքավոր ես»: (Իբն Հիբբան)Չպետք է կատակել վնասելով որևէ այլ մուսուլմանի: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Մուսուլմանի համար անթույլատրելի է այլ մուսուլմանին վախացնելը»: (Աբու Դաուդ)Նա նաև ասել է.«Թող ոչ ոք չընդունի իր եղբոր խոսքերը (որը դրա պատճառով զայրանում է) լուրջ կամ կատակ»: (Աբու Դաուդ և Ատ-Տիրմիդի)Մարդը երբեք չպետք է պառկած լինի, երբ կատակում է: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Վայ նրան, ով պառկած է և մարդկանց ստիպում է ծիծաղել: Վայ նրան: Վայ նրան»: (Ահմադ և Աբու Դաուդ)Հիվանդին այցելելու էթիկանԻսլամը խորհուրդ է տալիս այցելել հիվանդներին և համարում է, որ մուսուլմանի համար  դա պարտավորություն է հանդիսանում: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ամեն ումուլման ունի հետևյալ հինգ իրավունքները. Սալամ ողջույնի պատասխանը, հիվանդին այցելելը, այցելությունը թաղման արարողությունից հետո, հրավերքը չմերժելն ու փռշտացողին yarhamukAllah խոսքն ասելը»: (Ալ-Բուխարի)Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) հիվանդին այցելելու համար տրվող պարգևի մասին ասել է.«Հիվանդ մարդուն այցելողն անընդհատ պարգևատրվելու է, մինչ վերադառնալը»: (Մուսլիմ)Հիվանդներին այցելելուց հետևում է սեր և ցավակցություն ցուցաբերել նրանց: Աիշան պատմել է, որ նրա հայրն ասել է.«Ես հիվանդ էի Մեքքայում, իսկ մարգարեն իմ մոտ հյուր եկավ, և նա դրեց իր ձեռքն իմ ճակատին ու սրբեց իմ կուրծքն ու փորը, աղաչեց Ալլահին, ասելով. «Ալլահ, ապաքինիր Սաադին ...»: (Աբու Դաուդ)Հարկավոր է աղոթել հիվանդների համար: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.Հիվանդների այցելողը պետք է յոթ անգամ ասի.«Asalullaah al-'Adheem, Rubb al-' Arsh il-'Adheem an yashfiyak»:(Ես աղաչում եմ Գեղեցիկ, Հոյակապ Ալլահին, որ ապաքինի ձեզ):Եվ Ալլահը կապաքինի այդ հիվանդությունները: (Աբու Դաուդ և Ատ-Տիրմիդի)Ցավակցելու էթիկանՀրամայված է եղել ցավակցություն հայտնել, որպեսզի հանգուցյալի ընտանիքը մխիթարության և ցավի հանգստացման զգացմունք ունենա: Ալլահի առաքյալն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Աղետի ժամանակ իր եղբորը մխիթարող ոչ մի հավատացյալ Դատաստանի Օրը չի մնա առանց Ալլահի կողմից նրանց հագուստների զարդարման»: (Իբն Մաջա)Պետք է աղոթել հանգուցյալի ընտանիքի համար և նրանց կոչ անել համբերություն ունենալուն և աղետի դիմաց Ալլահից տրվող պարգևի մասին խորհելուն: Ուսամա բին Զաիդն ասել է.«Ես մարգարեի մոտ էի, երբ նրան հայտնեցիր իր դուստրերից մեկի նրան կանչելու մասին, քանի որ վերջինիս երեխան մահանում էր: Նա ուղարկված մարդուն ասաց. «Վերադարձիր նրա մոտ և ասա, որ  այն  ինչ  Ալլահը  վերցնում  է /  երեխային / , դա Ալլահի որոշումն է: Նրա ամեն տվածը նախատեսված է որոշ ժամկետի համար, և պատկանում է Նրան: Ասա նրան, որ լցվի համբերությամբ և Ալլահից պարգև ակնկալի»: Ուղարկված մարդը հեռացավ և կրկին վերադարձավ ասելով, որ նրա դուստրը աղաչում է, որ մարգարեն այցելի նրան: Մարգարեն կանգնած էր բին Սաադ Ուբադայի և Մուազ բին Ջիբիլի հետ: Նա գնաց նրանց հետ (և երբ տեղ հասան), նա բարձրացրեց տղային և վերջինիս հոգին լքեց մարմինը, դա նման էր (ձայնի), երբ (ջուր է թափվում) դդումի անապատում: Նրա (մարգարեի) աչքերը թաց էին, և Սաադը բացականչեց. «Ի՞նչ է սա, ով Ալլահի առաքյալ»: Նա պատասխանեց. «Դա գթասրտությունն է, որով Ալլահը լցրել է Իր ստրուկների սրտերը: Ճշմարիտ, միայն մարդիկ, որոնց Ալլահը ուրախացնում է, նույնպես գթասրտություն են ցուցաբերում»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)Պետք է աղոթել Ալլահին, որ Նա իր գթասրտությունը ցուցաբերի հանգուցյալների նկատմամբ: Իմամ Աշ-Շաֆին մի հանգուցյալի ընտանիքի ասել է.«Թող Ալլահը ձեզ մեծ պարգև տա, համբերություն տա, և ների ձեր հանգուցյալին»:Պետք է հանգուցյալի ընտանիքի համար ուտելիք պատրաստել: Ալլահի առաքյալն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ուտելիք պատրաստեք Ջաֆառի ընտանիքի համար, քանի որ նրանք իսկապես զբաղված են»: (Աբու Դաուդ և Ատ-Տիրմիդի)Քնի էթիկանԵրբ որևէ մեկը ցանկանում է քնել, պետք է հիշի Ալլահին և պառկի աջ կողմի վրա, լինելով համոզված, որ իրեն վնասող ոչինչ չկա: Մարգարեն ասել է.«Երբ մարդը պատրաստվում է քնել, թող վերցնի շորը, անկողնից մաքրի փոշին և հիշի Ալլահին: Եթե ցանկանում է պառկել, թող պառկի աջ կողմի վրա և ասի.«Subhaanak-Allahumma Rabbi bika wada'tu janbi, wa bika arfa'uhu. In amsakta nafsi, faghfir lahaa. Wa in arsaltahaa, fahfadh-haa bimaa tahfadhu bihi 'ibaadak as-saaliheen»:(Դու կատարյալ ես, Ալլահ: Ես պառկում եմ Քո անունով և ելնում, քանի որ եթե պետք է ընդունես իմ հոգին, ապա ողորմիր նրան, և եթե վերադարձնելու են իմ հոգին, ապա պաշտպանիր նրան, ինչպես անում ես արդար ստրուկների հետ) (Ալ-Բուխարի և Մուսլիմ)Երբ գնում ես քնելու, հարկավոր է ասել աղոթքները, որ կարդում էր Ալլահի առաքյալը (Խ.Ա.Ո.Ն.): Հուզաիֆան ասել է.«Երբ մարդարեն գնում էր իր անկողնու մոտ, ասում էր.«Bismika amootu wa ahyaa»:(Քո կամքով եմ ապրում ու մահանում)Արթնանալիս ասում էր.«Alhamdulillaah-illadhi ahyaanaa ba'da maa amaatanaa wa ilayh-in-nushoor»:(Ողջ փառքը Նրան՝ Ով մեզ կյանքի բերեց մահանալ ստիպելուց հետո, և Նրա մոտ կվերադառնանք, երբ վերակենդանանք)»Պետք է անկողին գնալ ուղիղ երեկոյան, բացի բացառիկ դեպքերից:«Մարգարեն ատում էր գիշերային աղոթքից առաջ քնելն ու դրանից հետո խոսելը»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)Չի թույլատրվում քնել փորի վրա: Աբու Հուրայրան ասում է, որ Ալլահի առաքյալը (Խ.Ա.Ո.Ն.) անցնում էր մի մարդու կողքով, որը պառկած էր փորի վրա, և ոտքով հարվածեց նրան: Նա նրան ասաց.«Ճշմարիտ, Ալլահը չի սիրում, երբ մարդն այսպես է պառկում»: (Ատ-Տիրմիդի)Պետք է զգույշ լինել և անվտանգության միջոցներ ձեռնարկել վնասակար բաների նկատմամբ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Իրականում այս կրակը ձեր համար թշնամի է, այդ պատճառով, երբ քնում եք, հանգցրեք այն»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)ԱմուսնությունՄինչ ամուսնական հարաբերությունների մեջ մտնելը, հարկավոր է հիշատակել Ալլահի անունը, ինչպես նկարագրել է մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.): Նա ասել է.«Եթե որևէ մեկն ասում է (մինչ սեռական հարաբերությունները), երբ մոտենում է իր կնոջը. «Ալլահի անունով, ով Ալլահ, սատանային հեռու պահիր մեզանից և այնինչից որ Դու տալիս ես մեզ (ժառանգներ)», ապա հետագայում Ալլահի երեխա տալու դեպքում, նա (սատանան) չի վնասում երեխային»: (Ալ-Բուխարի)Հարկավոր է քնել կնոջ հետ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) Ջաբիրին ասել է.«Դու ամուսնացե՞լ ես, Ջաբիր»: Նա ասաց. «Այո»: Նա ասաց. «աղջկա  հետ, թե՞ կնոջ, որն արդեն ամուսնացած եղել է»: Ջաբիրն ասաց. «Կնոջ հետ, որն արդեն ամուսնացած եղել է»: Նա ասաց. «Ինչու՞ աղջկա հետ չես ամուսնացել, որ լավ ժամանակ անց կացնեյիր  նրա հետ ու ծիծաղեիր»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)Աիշան ասել է.«Ալլահի առաքյալն ինձ չէր  համբուրում պահքի ժամանակ»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)Նրանք միշտ կարող են հաճույք ստանալ իրարից, բացի այն դեպքերից, երբ արգելել է մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.): Նա բացատրեց Օմարին, երբ վերջինս եկավ նրա մոտ ու ասաց.«Ով Ալլահի առաքյալ, ես ոչնչացված եմ»: Նա ասաց. «Ի՞նչն է ոչնչացրել քեզ»:  Նա ասաց. «Ով Ալլահի առաքյալ, գիշերը կնոջս կենակցելուց փոխել եմ դիրքը»: Ալլահի առաքյալը նրան չէր պատասխանում: Նա (Օմարը) ասաց. «Այդ ժամանակ Ալլահի առաքյալին ուղարկվեց այս այաթը.«Ձեր կարայք ձեր համար նման են դաշտի: Եկեք նրանց մոտ ինչպես ցանկանում եք, սակայն թող դրան բարի գործեր նախորդեն:»  (2:223)«Սակայն հիշեք, որ պետք է խուսափեք հետանցքից ու մենստրուացիայից»: (Ատ-Տիրմիդի և Իբն Մաջա)Ճամփորդության էթիկանՄինչ ճամփորդություն գնալը պետք է համոզվել, որ վերադարձվել են բոլոր պարտքերը, իսկ ընտանիքը բավարար միջոցներ ունի: Նա նաև պետք է վերադարձնի օրինական տիրոջն այն ամենը, որ վերցրել էր ապօրինի: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ով ունի որևէ բան, որ ապօրինի վերցրել է իր եղբորից, թող ազատվի դրանից, քանի որ, ճշմարիտ, չկա ոչ մի դինար կամ դիրհամ (որը կարելի է առանց իրավունք ունենալու վերցնել), բացի այն դեպքերից, եթե այն վերցված լինի բարի գործերից և փոխանցված լինի եղբորը, և եթե նա չունի բարի գործեր, ապա նրա եղբոր վատ արարքները կդրվեն նրան վրա»: (Ալ-Բուխարի)Չի թույլատրվում մենակով ճամփորդել, բացի այն դեպքերից, երբ մարդը չի կարող ընկերներ գտնի ճանապարհի համար: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ճամփորդությունից եկած մի մարդու ասաց.«Ո՞վ էր ուղեկցում ձեզ»: Նա պատասխանեց. «Ոչ ոք չէր ուղեկցում ինձ»: Ալլահի առաքյալն (Խ.Ա.Ո.Ն.) ասաց. «Միայնակ ճամփորդը սատանա է, երկուսը՝ երկու սատանաներ, իսկ երեքը դա թափառականների խումբ է»: (Ալ-Հաքիմ)Հարկավոր է լավ ընկերություն գտնել, ուր մեկը կլինի առաջնորդը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Եթե երեք մարդ ճամփորդության են գնացել, ապա նրանցից մեկը պետք է առաջնորդը լինի»: (Աբու Դաուդ)Մինչ ճանապարհորդությունից վերադառնալը ամուսինը պետք է հայտնի կնոջը վերադարձի մասին, որ վերջինս սպասի նրան: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Եթե ձեզանից որևէ մեկը երկար ժամանակ բացակայում է, թող չսկսի անել իր ամուսնական պարտականությունները (վերադառնալու դեպքում) գիշերը»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)Հարկավոր է հրաժեշտ տալ ընտանիքին ու ընկերներին: չարժե վերադարձը ձգձգել մինչև բոլոր գործերն ավարտելը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Ճամփորդությունը հանդիսանում է պատժի մի մաս, որում մարդու ուշադրությունը շեղված է ուտեստից, ըմպելիքից և քնից: Եթե գործն ավարտված է, ապա շտապեք ընտանիքի մոտ»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)Պետական ունեցվածքին  վերաբերվելու ԷթիկանԳոյություն ունեն վարվելակերպեր, որոնց պետք է հետևենք, երբ  գործ ունենք պետական սեփականության հետ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) հայտարարեց, թե ինչպես պետք է գործել ճանապարհ անցնելու համար: Նա ասաց.«Ուշադիր եղեք և մի նստեք ճանապարհներին»: Նրանք ասացին. «Ով Ալլահի առաքյալ, մենք հավաքվելու և զրուցելու համար ուրիշ տեղ չունենք»: Նա պատասխանեց. «Եթե դուք անում եք դա, ապա արժանին մատուցեք ճանապարհներին»: Նրանք ասացին. «Ինչպե՞ս»: Նա պատասխանեց. «Իջացրեք հայացքը (որ չնայեք հակառակ սեռի ներկայացուցիչներին), ուրիշներին մի վնասեք, պատասխանեք ողջույններին, միացեք բարիքին և ձեռնպահ մնացեք չարը»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)Այլ հադիսում նա ասել է.« ... օգնեք կարիքավորներին և ուղղորդեք մոլորվածներին»: (Աբու Դաուդ)Պետք է հոգ տանել ճանապարհների մասին և չքանդել հասարակական սեփականությունը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Վախեցեք երկու բանից, որի համար մարդիկ անիծում են մյուսներին»: (հետևորդները) Հարցրեցին. «Ով Ալլահի առաքյալ, այդ ինչ երկու բաներ են, որոնց համար մարդիկ անիծում են մյուսներին»: Նա պատասխանեց. «հասարակական վայրերում և ճանապարհներին արտաթորելը  որտեղ  մարդիկ  քայլում  են  կամ   փնտրում  են  ստվեր : »: (Մուսլիմ)Չի կարելի կրել այնպիսի իրեր, որոնք վնասում են ուրիշներին: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Երբ ձեզանից մեկն անցնում է մեր մզկիթի կամ շուկայի կողքով, և նա աղեղ ունի, թող ծածկի դրա վերջնամասը (կամ թող ձեռքով բռնի): Այդպես դուք կվնասեք այլ մուսուլմանի»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)Առևտրի ԷթիկանԸնդհանուրապես, առևտուրն Իսլամում օրինական և թույլատրելի է, քանի որ դա ապրանքների փոխանակում է վաճառողի և գնորդի միջև: Սակայն երբ կողմերից որևէ մեկին կարող է վնաս հասցվել, ապա առևտուրը համարվում է անօրինական և արգելվում է: Ալլահն ասում է.«Ով հավատացյալներ: Մեկդ մյուսիդ ունեցվածքը մի խժռեք ստելու ճանապարհով, այլ միայն այնպիսի առևտրի, որտեղ երկուսդ էլ գոհ կլինեք: Եվ իրար մի սպանեք: Ճշմարիտ, Ալլահը գթասիրտ է ձեր նկատմամբ»: (4:29)Իսլամում համարվում է, որ առևտրից եկած եկամուտը հանդիսանում է աշխատելու ամենամաքուր և լավագույն միջոցը: Երբ մարգարեին (Խ.Ա.Ո.Ն.) հարցրեցին ամենալավ և ամենամաքուր եկամուտի մասին, նա ասաց. «Մարդկային ձեռքերով կատարվող աշխատանքն ու ամենաարդար առևտուրը»: (Ահմադ)Իսլամը հրահանգում է, որ մարդը գործերում պետք է արդար լինի: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Մուսուլման առևտրականը, որը հուսալի և արդար է եղել, Դատաստանի Օրը լինելու է աշխարհիկ կյանքում տառապանքներ կրածների հետ»: (Ալ-Հաքիմ)Հարկավոր է զգուշացնել ապրանքների այն թերությունների մասին, որոնք չեն  երևում: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Գնորդների համար անթույլատրելի է ապրանքը գնելուց չպարզել ապրանքի թերությունները, և այն իմացողների համար՝ չհայտնելը»: (Ահմադ)Մարդը պետք է արդար լինի իր գործերում և չխաբի: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Երկու կողմերը (առևտրի) կարող են (դադարեցնել առևտուրը), եթե նրանք համակարծիք չեղան: Եթե նրանք երկուսն էլ ասում են ճշմարտությունն ու հստակեցնում են բոլոր մանրամասները, նրանց առևտուրը օրհնված կլինի նրանց համար: Սակայն եթե նրանք թաքցնում են (թերությունները), և խաբում են, առևտրի օրհնությունը ոչնչացված կլինի»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)Պետք է բարեհոգի և ուրախ լինել գնելու ժամանակ և դրանից առաջ, քանի որ դա հանդիսանում է ձևավորման և հարաբերությունների ամրացման միջոց գնորդի և վաճառականի միջև, կասեցնում է մատերիալիզմը, որը քանդում է մարդուն և եղբայրական հարաբերությունները: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Թող Ալլահը ողորմի ուրախ մարդուն, երբ նա գնում է, վաճառում է կամ խնդրում է մարել պարտքը »: (Ալ-Բուխարի)Առևտրի ժամանակ չի հետևում երդում տալ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Զգույշ եղեք և հեռու մնացեք առևտրում մեծ խոստումներից, քանի որ նրանց սխալ լինելու դեպքում օրհնությունը վերացված կլինի»: (Մուսլիմ)Իսլամը հղում է մարդկանց ետ ընդունել ապրանքը, եթե գնորդը զղջացել է ծախսած գումարի համար: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն.) ասել է.«Եթե վաճառականը ետ է ընդունում ապրանքն իր եղբորից, ալլահը կվերցնի նրա սխալները Դատաստանի Օրը»: (Աբու Դաուդ և Իբն Մաջա)Այդպիսինն է Իսլամի թելադրած էթիկան: Գոյություն ունեն շատ այլ էթիկետներ, սակայն մենչ չենք կարող մեջբերել դրանք մեր գրքի հակրճության պատճառով: Մարդը պետք է իմանա, որ կ՛անքում չկա ոչ մի դրություն, որը չի նկարագրվում Ղուրանի այաթներում: Դրա պատճառն է, որ մուսուլմանի ողջ կյանքը հանդիսանում է երկրպագության գործողություն և պետք է նվիրված լինի բարի գործերին: ԵզրակացությունՄենք ավարտում ենք այս գիրքը երկու Իսլամ ընդունած մարդկանց խոսքերով: Ֆ. Ֆիլվասը պնդում է.«Արևմուտքը տառապում է մեծ հոգևոր դատարկությունից, որը չի կարող լցնել ու երջանկացնել ոչ մի հավատք: Չնայած այսպես կոչված տնտեսական զարգացության լիությանն ու մարդկանց ֆիզիկական պահանջների հագեցմանը, արևմուտքի մարդը զգում է իր կյանքի աննպատակ լինելը: Նա ինքն իրեն հարցնում է. «Ինչի՞ համար եմ ապրում: Ու՞ր եմ գնում»: Դեռ ոչ ոք իրեն բավարարող պատասխան չի տվել: Դժբախտաբար նա չգիտի, որ այդ հարցերի պատասխանը պետք է տա ճշմարիտ կրոնը, որի մասին նա միայն սխալ պատկերացումներ ունի: Սակայն փայլեցին լույսի ճառագայթներն ու եղավ արևածագը, երբ մի խումբ արևմտյան մարդիկ մոտեցան Իսլամին, և արևմտյան երկրների բնակիչն իր աչքերով տեսավ, թե ինչպես են տղամարդիկ և կանայք Իսլամ դավանում և ապրում  դրա սկզբունքներին համաձայն: Ամեն որ մեկն ընդունում է ճշմարիտ կրոնը, և դա դեռ սկիզբն է ...»Դաբառա Պոտտերը պնդում է.«Իսլամը դա Աստծո օրենքն է, որ կարելի է դիտարկել մեզ շրջապատող բնության մեջ: Լեռները, օվկիանոսները, մոլորակներն ու աստղերը ենթարկվում են Ալլահի կամքին: Նրանք ենթարկվում են Ալլահի կամքին՝ իրենց Արարչին, որպես պատմության կերպարներ: Նրանք խոսում և գործողություններ են կատարում միայն հեղինակի ցանկության դեպքում: Այդպես նաև տիեզերքի ամեն ատոմ, որ անտեսանելի է անզեն աչքի համար, ենթարկվում է Արարչին: Սակայն մարդիկ այդ կանոնի բացառությունն են, քանի որ Ալլահը նրանց ընտրության ազատություն ընծայեց: Նրանք հնարավորություն ունեն Ալլահի կամքին ենթարկվելու համար կամ կազմել սեփական օրենքներն ու կրոնը, որը կօգնի նրանց: Դժբախտաբար մարդկությունը դեպքերի մեծամասնությունում  ընտրել է երկրորդ տարբերակը: Եվրոպայում և Ամերիկայում մարդիկ խմբերով Իսլամ են ընդունում, քանի որ պահանջում են հանգստություն և հոգևոր ներդաշնակություն: Նույնիսկ մի քանի քրիստոնյա արևելագետ և քարոզիչ, որոնց գործունեությունը սկզբում ուղղված էր Իսլամը վերացնելուն և նրա թերությունները լուսաբանելուն, ինքները դառան մուսուլմաններ: Ճշմարտության ապացույցը հանդիսանում է որոշիչ՝ չկա դա ժխտելու ոչ մի միջոց»:Ողջ   փառք Ալլահին՝ աշխարհների Աստծուն:Եվ թող Ալլահը մեծարի Նրա մարգարեի մասին հիշատակելն ու պահպանի նրան բոլոր նվաստություններից: