البحث

عبارات مقترحة:

الخالق

كلمة (خالق) في اللغة هي اسمُ فاعلٍ من (الخَلْقِ)، وهو يَرجِع إلى...

الوكيل

كلمة (الوكيل) في اللغة صفة مشبهة على وزن (فعيل) بمعنى (مفعول) أي:...

الحافظ

الحفظُ في اللغة هو مراعاةُ الشيء، والاعتناءُ به، و(الحافظ) اسمٌ...

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ և ՀԻՍՈՒՍԸ ԻՍԼԱՄԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

الأرميني - Հայերեն

المؤلف EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC) ، Աննա Ռ. Հակոբ
القسم كتب وأبحاث
النوع نصي
اللغة الأرميني - Հայերեն
المفردات عيسى عليه السلام - النصرانية - الملل والأديان
Այս գիրքը ուղղված է նրանց, ովքերԻսլամի տեսանկյունից ճիշտ չեն հասկացել Հիսուսի և Քրիստոնեության ուսմունքը:

التفاصيل

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ և ՀԻՍՈՒՍԸ ԻՍԼԱՄԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՀՐԱՏԱՐԱԿՉԻ ՆՇՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԻԱՄԻ ԾՆՈՒՆԴԸ ՄԱՐԻԱՄԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՍՈՒՍԻ ԾՆՈՒՆԴԸ ՀԻՍՈՒՍԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ / ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ ՀԻՍՈՒՍԻ ԲՆՈՒՅԹԸ, ԷՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԽՈՐԴ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄՆԵՐԻՆ. ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿՐՈՆ ՎԵՐԱԴԱՐՁ, ԱՅԼ ՈՉ ԿՐՈՆԱՓՈԽՈՒԹՅՈւն  ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ և ՀԻՍՈՒՍԸ ԻՍԼԱՄԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՀՐԱՏԱՐԱԿՉԻ ՆՇՈՒՄՆԵՐԸՄարգարեներ եկել են ամեն ազգին և ցեղին, որպեսզի աջակցեն, Ալլահին հավատալու մարդու բնածին հավատքին և Նրան երկրպագելու գիտակցական ցանկությանը : Չնայած որ, Մարգարե Մուհամեդը ծնվել է Արաբական Թերաղզում, Նա եկել է ամբողջ մարդկությանը, տալու Ալլահի Ուղերձը, ինչպես արաբներին, այնպես էլ ոչ արաբներին : Այդ,նույն ուղերձն էր, որ Ալլահը ուղարկել էր նախորդ մարգարեներին, որը ներկայացնում է Իր կողմից հաստատված ապրելակերպ, որին պետք է հետևեն մարդիկ իրենց աշխարհիկ կյանքում: Իսլամի ուղերձը փոխանցվել է գրքի, Ղուրանի և Մարգարեյի կենդանի օրինակի տեսքով: Դրանք հանդիսանում են կյանքի ապրելակերպի երկու հիմնական ձևեր, որոնք ընդունելի են և մտքին և սրտին և որոնց իմաստը գերազանցում է «կրոնի» ավանդական հասկացությանը : Դար Աբդուլ Ռահմանը հավակնոտ ծրագիր է, որի նպատակն է ներկայացնել Իսլամական սկզբունքները և արժեքները, որոնք ծառայում են Իսլամի տարածմանը : Մեր նպատակն է օգնել և մուսուլմաններին, և ոչ մուսուլմաններին հասկանալ կրոնը,որը պաշտպան է կանգնում միասնությանը, հանդուրժողականությանը և խաղաղությանը, այսինքն Իսլամին: [email protected] ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՄեկ այլ անձի հետ գիտակից հարաբերություն կառուցելու համար,անհրաժեշտ է իմանալ նրա կարծիքը քո մասին :Մուսուլմանի համար դժվար է իմանալ,թե ինչ կարծիք ունի Քրիստոնյան,Իսլամի մասին:Սակայն,Քրիստոնյային հեշտ է իմանալ մուսուլմանի կարծիքը Քրիստոնեության մասին,քանի որ նրան անրհրաժեշտ է միայն անրադառնալ Ղուրանին,Մուսուլմանների կրոնական ուսմունքի հիմնական աղբյուրին : Այս իսկ նպատակով է,որ պատրաստվել է այս գիրքը:Ստորև,նշվում են տարբերակներ Սուրբ Ղուրանից,որոնք վերաբերում են Հիսուսին և Քրիստոնեությանը :  ՄԱՐԻԱՄԻ ԾՆՈՒՆԴԸԻրավմամբ, « աշխարհների վրա Ալլահը ընտրել է Ադամին և Նոյին և Աբրահամի ընտանիքին և Ամրանի ընտանիքին,ովքեր մեկը մյուսի ժառանգներն են:Եվ Ալլահը Ամենատեսն ու Ամենագիտակն է: (Հիշատակիր), Օվ Մուհամեդ, երբ Ամրանի կինը ասաց. «Իմ Տեր, իրավմամբ, ես խոստանում եմ նվիրել Քեզ ծառայելուն այն,ինչ իմ արգանդում է,այսպիսով, ընդունիր այս ինձանից: Իրոք, Դու Ամենալսողն ու Ամենագիտակն ես:» Սակայն,երբ նա ծնունդ տվեց նրան, նա ասաց. «Իմ, Տեր, ես աղջիկ եմ ծնել:» Եվ Ալլահը քաջատեղյակ էր,թե ինչ էր նա ծնել և տղան նման չէ աղջկա:Ես անվանեցի նրան Մարիամ և խնդրում եմ Քեզ պաշտպանել նրան և նրա ժառանգներին սատանայից,որը լքված էր Ալլահի գթասրտությունից:» Այսպիսով,Աստված ընդունեց նրան լավագույն ձևով,մեծացրեց պատշաճ կերպով և հանաձնեց նրան Զաքարիայի հոգացությանը:Ամեն անգամ,երբ Զաքարիան մտնում էր նրա աղոթատեղին, նա գտնում էր պարեն նրա հետ: Նա ասաց, «Օվ, Մարիամ,որտեղի՞ց է այս գալիս քեզ:» Նա պատասխանեց, « Ալլահից: Իրոք, Ալլահը պարգևում է առանց հաշվի նրան,ում Նա է ցանկանում :» (Այիլե Իմրան 33-37) ՄԱՐԻԱՄԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸԵվ, (հիշատակիր), երբ հրեշտակները ասացին. «Օվ, Մարիամ, իրոք, Ալլահը ընտրեց քեզ և անաղարտ պահեց և վեր դասեց քեզ աշխարհների բոլոր կանացից:Օվ, Մարիամ, եղիր անսահման նվիրված քո Տիրոջը և տարածվիր և խոնարհվիր գետին նրանց հետ, ովքեր խոնարհվում են աղոթքում:» (Այիլե Իմրան 42:43)«Եվ,Մարիամի,Ամրանի դստեր,օրինակով,ով պահպանեց իր ողջախոհությունը, Մենք փչեցինք Մեր հրեշտակի,Գաբրիելի միջոցով,նրա զգեստի բացվածքից, և նա հավատաց Տիրոջ խոսքերին և Նրա Գրերին և ամենանվիրյալ հնազանդներից էր:» (Ատ- Տահրիիմ:12 )«Եվ (հիշատակիր) նրան,ով պահպանեց իր ողջախոհությունը,այսինքն, Մարիամին, այսպիսով Մենք Մեր հրեշտակի, Գաբրիելի միջոցով փչեցինք նրա հագուստի մեջ և Դարձրեցինք նրան և նրա որդուն նշան աշխարհներին :» (Ալ- Անբիյա:91)«Եվ Մենք դրաձրեցին Մարիամի որդուն և նրա մորը նշան և ապաստանեցինք նրանց բլուրի գողտրիկ մասում, որտեղ ջուր էր հոսում :» (Ալ- Մոմինուն :50) ՀԻՍՈՒՍԻ ԾՆՈՒՆԴԸ(Եվ, հիշատակիր), երբ հրեշտակներն ասացին.« Օվ, Մարիամ, իրոք, Ալլահը քեզ ավետիս է տվել Իրենից առաջին խոսքի, ում անունը կլինի Մեսսիա, Հիսուս, Մարիամի[1] որդի, ով կլինի հարգված այս և Հետագա Կյանքում և կլինի Ալլահին մոտ գտնվողներից:Նա օրորոցում կխոսի մարդկանց հետ և հասուն հասակում կլինի առաքինիներից մեկը :» Մարիամն ասաց. «Իմ, Տեր, ինչպե՞ս կարող եմ ես զավակ ունենալ,երբ ոչ մի տղամարդ ինձ չի մոտեցել:» Հրեշտակն ասաց. «Այսպիսին է Ալլահը,Նա արարում է, ինչ Նա է ցանկանում :Երբ նա որոշում է որևէ բան, Նա միայն ասում է « Եղիր » և այն լինում է : Եվ Նա կսովորեցնի նրան գիր և իմաստություն[2], Թորա և Ավետարան և կդարձնի նրան Իսրայելի Զավակների Առաքյալ, ով կասի . «Իրավմամբ, ես եկել եմ ձեզ ձեր Տիրոջ նշանով : Ես կավին կտամ թռչնի ձև,կփչեմ նրա վրա և այն Ալլահի թույլտվությամբ կդառնա թռչուն :Եվ,ես կբուժեմ բնածին կույրին և բորոտին և Ալլահի թույլտվությամբ ես կվերակենդանացնեմ մահացածին:Եվ,ես կտեղեկացնեմ ձեզ,թե ինչով եք դուք սնվում և ինչ պաշար ունեք ձեր տներում : Իրավմամբ, այն նշան է ձեզ,եթե դուք հավատացյալ եք: Եվ, ես եկել եմ հաստատելու ինչ ինձանից առաջ էր Թորայում և թույլատրելի դարձնել որոշ բաներ, որոնք արգելված էին ձեզ:Եվ, ես եկել եմ ձեզ, ձեր Տիրոջ նշանով, այսպիսով, վախեցեք Ալլահից և հնազանդվեք ինձ: Իրավմամբ, Ալլահը իմ և ձեր Տերն է,այսպիսով, երկրպագեք Նրան: Այդ է ճշմարիտ ուղին :» (Այիլե Իմրան :45-51)«Եվ հիշատակիր,(օվ Մուհամեդ ),Գրքում Մարիամի պատմությունը,երբ նա հեռացավ իր ընտանիքից մի վայր,որը գտնվում էր արևելքում:Եվ նա առանձնացավ նրանցից ծածկոցով :Այնուհետ,Մենք ուղարկեցինք նրան Մեր Հրեշտակին,այսինքն, Գաբրիելին և նա ներկայացավ Մարիամին, որպես առնական տղամարդ:Նա ասաց. «Իրոք, ես Ամենագթասրտից ապաստան եմ խնդրում քեզանից, այսպիսով, թող ինձ,եթե դու վախենում ես Ալլահից:» Նա ասաց. «Ես միայն քո Տիրոջ առաքյալն եմ,ավետիս տալու քեզ անաղարտ տղայի,այսինքն որդու:» Մարիամն ասաց. «Ինչպե՞ս ես կարող եմ տղա զավակ ունենալ, մինչ ոչ մի տղամարդ ինձ չի մոտեցել և ես չեմ պատվազրկվել:» Նա ասաց. «Այսպես կլինի, քո Տերն ասաց. «հեշտ է Ինձ համար և Մենք կդարձնենք նրան նշան մարդկանց և գութ Մեր կողմից : Եվ այս արդեն որոշված խնդիր է:» Այսպիսով նա բեղմնավորվեց և հեռացավ նրա հետ հեռավոր վայր: Ծննդաբերության ցավերը հասցրեցին նրան արմավենու մոտ:Նա ասաց. «Օհ, ես կցանկանայի մահանալ սրանից առաջ և լինել անգիտակ և մոռացված:» Սակայն նա[3] կանչեց նրան ներքևից. «Մի տխրիր,քո Տերը տվել է գետակ քեզանից ներքև :Եվ թափահարիր դեպի քեզ արմավենու ճյուղը,կընկնի քեզ մոտ հասած,թարմ արմավ :Այսպիսով, կեր և ըմպիր և գոհացիր:Եվ, եթե դու տեսնես մարդկանցից որևէ մեկին, ասա. «Իրոք, ես Ամենագթասրտին ժուժկալության երդում եմ տվել,այսպիսով, ես այսօր չեմ խոսի ոչ մի մարդու հետ:» Այնուհետ,նա գրկած բերեց նրան իր մարդկանց :Նրանք ասացին. «Օվ, Մարիամ, դու անշուշտ աննախադեպ բան ես արել :Օվ, Ահարոնի քույր, քո հայրը չարիքի մարդ չէր,ոչ էլ քո մայրն էր անպարկեշտ:» Այսպիսով, նա մատնանշեց նրան:Նրանք ասացին.« Ինչպե՞ս մենք կարող ենք խոսել մեկի հետ,ով օրորոցի երեխա է:» Հիսուսն ասաց. «Իրոք, ես Ալլահի ծառան եմ : Նա տվել է ինձ Գիր և դարձրել է ինձ Մարգարե : Եվ, Նա օրհնել է ինձ որտեղ էլ, որ ես լինեմ և պատվիրել է ինձ աղոթել և զաքյաթ տալ,քանի դեռ ես կենդանի եմ :Եվ դարձրել է ինձ հարգալից դեպի իմ մայրը և չի դարձրել ինձ թշվառ բռնակալ : Խաղաղություն է ինձ այն օրը,երբ ես ծնվել եմ և այն օրը,երբ ես կմահանամ և այն օրը,երբ հարություն կառնեմ :» Այս է Հիսուսը,Մարիամի որդին, ճշմարտության խոսքը, որի մասին նրանք վիճում են : Վայել չէ Ալլահին զավակ ունենալ :Բարձրյալ է Նա [4]: Երբ,Նա որոշում է որևէ բան, Նա միայն ասում է դրան «Եղիր» և այն լինում է :Հիսուսն ասաց. «Եվ,իրոք,Ալլահը իմ Տերն ու քո Տերն է, այսպիսով, երկրպագիր Նրան: Այդ է ուղիղ ճանապարհը :» (Մարիամ :16-36) ՀԻՍՈՒՍԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ«Այն Օրը, երբ Ալլահը կասի. «Օվ, Հիսուս, Մարիամի որդի,հիշիր Իմ բարիքը քեզ և քո մորը,երբ ես աջակցեցի ձեզ Անաղարտ Հոգով, այսինքն, Գաբրիել հրեշտակով և դու խոսեցիր մարդկանց հետ օրորոցում և հասուն տարիքում և հիշիր,երբ Ես սովորեցրեցի քեզ գիր և իմաստություն և Թորա և Ավետարան և Իմ թույլտվությամբ դու պատրաստեցիր կավե թռչուն և Իմ թույլտվությամբ դու բուժեցիր բնածին կույրին և բորոտին և Իմ թույլտվությամբ դու հարություն տվեցիր մահացածին և Ես պաշտպանեցի քեզ Իսրայելի Զավակներից,ովքեր ցանկանում էին սպանել քեզ,երբ դու եկար նրանց մոտ ակնհայտ ապացույցներով և նրանք, ովքեր չհավատացին ասացին. «Այս ոչինչ է,քան ակնհայտ կախարդանք:» Եվ, հիշիր,երբ ես ներշնչեցի աշակերտներին, «Հավատացեք Ինձ և Իմ մարգարեյին,այսինքն, Հիսուսին:» Նրանք ասացին.« Մենք հավատացել ենք, այսպիսով,վկայեք,որ իրոք, մենք մուսուլմաններ ենք, հնազանդվել ենք Ալլահին :» Եվ հիշիր,երբ աշակերտները ասացին. «Օվ Հիսուս, Մարիամի Որդի, կարող է արդյո՞ք քո Տերը [5]երկնքից ուղարկել մեզ սննդով լի սեղան: Հիսուսն ասաց.« Վախեցեք Ալլահից,եթե դուք հավատացյալներ եք:» Նրանք ասացին, «Մենք ցանկանում ենք սնվել դրանից և թող մեր սրտերը համոզվեն և իմանան, որ դու ազնիվ ես մեզ հետ և լինել դրա վկաներից :» Ասաց Հիսուսը, Մարիամի որդին, «Օվ, Ալլահ, մեր Տեր, ուղարկիր մեզ երկնքից սեղան,լի սննդով,որպեսզի Քեզանից լինի տոն և նշան մեր համար,առաջինից մինչ վերջինը : Եվ ապահովիր մեզ և Դու լավագույն ապահովողն ես:» Ալլահն ասաց, « Իրավմամբ,Ես կուղարկեմ ձեզ համար ներքև,սակայն դրանից հետո ձեզանից նա, ով չհավատաց, Ես իրոք, կպատժեմ նրան պատժով,որով Ես չեմ պատժել որևէ մեկին աշխարհներում :» (Ալ-Մայիդա 110-115)«Եվ, Մենք, իրոք տվել ենք Մովսեսին Գիր, Թորա և նրանից հետո մարգարեներ ենք ուղարկել :Եվ, Մենք տվել ենք Հիսուսին,Մարիամի որդուն,ակնհայտ ապացույցներ և աջակցել ենք նրան Անաղարտ Հոգով, այսինքն Գաբրիել հրեշտակով: Սակայն,մի՞թե այնպես չէր, որ ամեն անգամ, երբ մարգարեն բերում էր ձեզ, օվ, Իսրայելի զավակներ, այն, ինչ ձեր սրտով չէր դուք ցուցաբերում էիք ամբարտավանություն:Ոմանց մերժում էիք,իսկ մյուսներին սպանում:» (Ալ-Բակարա :87)«Այսպիսին են մարգարեները : Մենք նրանցից ոմանց գերադասեցինք մյուսներից:Նրանց մեջ կային այնպիսիններ,որոնց հետ Ալլահը խոսեց և ոմանց Նա բարձրացրեց աստիճանում:Եվ Մենք տվեցինք Հիսուսին,Մարիամի որդուն, ակնհայտ ապացույցներ և Մենք աջակցեցինք նրան Անաղարտ Ոգով, այսինքն, Գաբրիելով :Եթե Ալլահը ցանկանար,ապա նրան հետևող սերունդները չէին մարտնչի միմյանց դեմ այն բանից հետո,երբ նրանց հայտնվեց ակնհայտ նշան : Սակայն նրանք ընկան տարաձայնության մեջ և նրանցից ոմանք հավատացին և ոմանք էլ ոչ: Եվ,եթե Ալլահը ցանկանար,նրանք չէին մարտնչի միմյանց դեմ, սակայն Ալլահը անում է այն, ինչ Նա մտադրվել է:» (Ալ- Բակարա :253)«Եվ,Մենք ուղարկեցինք Հիսուսին,Մարիամի որդուն,հետևելու նրանց[6], հաստատելու,այն, ինչ եկել էր նրանից առաջ Թորայում և Մենք տվեցինք նրան Ավետարան,որում կար ուղղորդություն և լույս և որը հաստատում էր այն,որ մինչ այդ կար Թորայում,որպես ուղղորդություն և ուսուցում առաքինիներին:» (Ալ- Մայիդա :46) «Այնուհետ,Մենք ուղարկեցինք իրենց հետքերով Մեր առաքյալներին և ուղարկեցինք Հիսուսին,Մարիամի որդուն և տվեցինք նրան Ավետարան :Եվ Մենք դրեցինք նրան հետևողների սրտերում գութ և կարեկցանք, իսկ վանականությունը նրանք նորամուծել են:Մենք չէինք տվել այդ նրանց,սակայն նրանք այդպես վարվեցին, որպեսզի գտնեն Ալլահի գոհունակությունը: Սակայն նրանք չհետևեցին դրան պատշաճ կերպով:Այսպիսով,նրանց,ովքեր հավատացին,Մենք տվեցինք իրենց պարգևը, սակայն նրանցից շատերը անհնազանդ էին : »(Ալ- Հադիդ:27)«Եվ, հիշիր,երբ Հիսուսը,Մaրիամի որդին,ասաց. «Օվ,Իսրայելի զավակներ, իրավմամբ Ես Ալլահի Մարգարեն եմ հաստատելու ձեզ,ինչ եկել է ինձանից առաջ Թորայում և ավետիս տալու ինձանից հետո եկող մարգարեյի մասին,ում անունն է Ահմեդ:»[7] Սակայն, երբ նա եկավ նրանց մոտ ակնհայտ վկայությամբ,նրանք ասացին.«Սա ակնհայտ կախարդանք է :»[8] (Աս- Սաֆֆ :6)Եվ,երբ Մարիամի որդուն ներկայացրեցին, որպես օրինակ[9], քո ժողովուրդը անմիջապես բարձրաձայն ծիծաղեց:Եվ նրանք ասացին. «Արդյո՞ք մեր աստվածներն են լավը, թե նա:»[10] Նրանք ներկայացնում են այն,բացառապես համեմատելու և վիճաբանելու համար:Սակայն, փաստորեն, նրանք մարդիկ են, ովքեր հակված են վիճարկելու :Նա, այսինքն, Հիսուսը միայն ծառա էր,որին մենք շնորհ էինք պարգևել և Մենք նրան օրինակ էինք դարձրել Իսրայելի Զավակների համար:Եվ, եթե Մենք ցանկանայինք,Մենք կարող էինք երկիրը փոխարինել հրեշտակներով,ովքեր կարող էին դառնալ ձեր փախանորդները [11]:«Եվ, իրավմամբ,նա,Հիսուսը կլինի Ժամի գիտության նշանը,այսպիսով մի կասկածեք դրանում և հետևեք Ինձ[12]:Սա է ճշմարիտ ուղղին: Եվ, երբեք թույլ մի տվեք, որ Սատանան կանխի ձեզ: Իրավմամբ, ձեզ համար նա ակնհայտ թնամի է :Եվ,երբ Հիսուսը բերեց ակնհայտ ապացույցներ,նա ասաց. «Ես եկել եմ ձեզ մոտ իմաստությամբ,այսինքն մարգարեությամբ և պարզաբանելու ձեզ որոշ բաներ,որոնց դուք տարբերություն եք դնում,այսպիսով վախեցեք Ալլահից և հնազանդվեք ինձ: Իրավմամբ, Ալլահը իմ և ձեր Տերն է,այսպիսով երկրպագեք Նրան:Սա է ճշմարիտ ուղղին:» Սակայն,աղանդները տարանջատվեցին միմյանցից, այսպիսով անեծք նրանց, ովքեր անարդար են գործել,տանջալից Օրվա պատժից:» (Ազ-Զուքհրուֆ 57-65) ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ / ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ«Սակայն, երբ Հիսուսը զգաց նրանց անվաստահությունը և անհավատությունը, նա ասաց. «Ովքե՞ր են իմ աջակիցները հանուն Ալլահի:» Աշակերտները ասացին. «Մենք աջակիցներ ենք հանուն Ալլահի: Մենք հավատացել ենք Ալլահին և վկայել ենք,որ մենք մուսուլմաններ ենք,հնազանդվել ենք Նրան:Մեր Տեր,մենք հավատացել ենք Քո լուսաբանմանը և հետևել ենք մարգարեյին,Հիսուսին, այսպիսով,գրառիր մեզ ճշմարտության վկաների շարքերում:» Եվ, նրանք, անհավատները ծրագրեցին, սակայն Ալլահը որոշեց:Եվ, Ալլահը լավագույն ծրագրողն է :Հիշիր, երբ Ալլահն ասաց. «Օվ, Հիսուս, իրավմամբ, ես կվերցնեմ քեզ և կհամբարձեմ Ինձ մոտ և կազատեմ քեզ,նրանցից, ովքեր չեն հավատացել և նրանց,ովքեր հետևել են քեզ,ենթարկվելու Միայն Ալլահին.Ես կգերադասեմ անհավատներից մինչ Հարության Օրը:Այնուհետ Ինձ է քո վերադարձը և Ես կդատեմ ձեզ այն բանում,որում դուք տարաձայնություններ եք ունեցել : Եվ, ինչ վերաբերում է նրանց, ովքեր չեն հավատացել,Ես կպատժեմ նրանց դաժան պատժով այս և Հանդերձյալ աշխարհներում, և նրանց ոչ ոք չի օգնի :՛՛Սակայն նրանց, ովքեր հավատացել են և առաքինի արարքներ են արել, Նա կտա իրենց լիարժեք պարգևը և Ալլահը չի սիրում անօրեններին :Այս է, ինչ Մենք ընթերցում ենք քեզ, օվ Մուհամեդ,Մեր տարբերակներում և ճշգրիտ ու իմաստուն ուղերձում, Ղուրանում :Իրավմամբ, Ալլահի համար[13] Հիսուսի օրինակը, նման է Ադամի օրինակին : Նա արարեց նրան փոշուց,այնուհետ Նա ասաց նրան « Եղիր » և նա եղավ :Ճշմարտությունը ձեր Տիրոջից է, այսպիսով, մի եղեք կասկածողներից:» (Այիլե Իմրան: 52-60)«Եվ, Մենք անիծեցինք նրանց[14],հավատարմագիրը խախտելու և Ալլահի նշաններին չհավատալու համար, ինչպես նաև առանց իրավունքի մարգարեներին սպանելու և ասելու համար . «Մեր սրտերը ծածկված են այսինքն, դրոշմված են ընդդեմ մեջբերումների:Ավելի շուտ Ալլահն է դրոշմել նրանց, իրենց անհավատության համար,այսպիսով նրանք չեն հավատում,բացառությամբ քչերի: [15]Եվ Մենք անիծել ենք նրանց,իրենց անհավատության և Մարիամի դեմ մեծ զրպարտության[16] համար: Եվ այն բանի, որ նրանք ասել են. « Իրավմամբ,մենք սպանել ենք Մեսսիային, Հիսուսին,Մարիամի որդուն, Ալլահի մարգարեյին:» Եվ նրանք չեն սպանել նրան, ոչ էլ խաչել են, մեկ ուրիշն էր նրան նման: Եվ, իրավմամբ, ովքեր տարբերում են այդ,կասկածում են:Նրանք ոչինչ չունեն բացառությամբ ենթադրությունների:Եվ,անկասկած նրանք չեն սպանել նրան:Հակառակը,Ալլահը համբարձել է նրան Իր մոտ :Եվ Բարձրյալ է Ալլահը Հզորությամբ և Իմաստությամբ :» (Ան- Նիսա:155-158 ) ՀԻՍՈՒՍԻ ԲՆՈՒՅԹԸ, ԷՈՒԹՅՈՒՆԸԵվ համոզված եղեք այն Օրվա մեջ,երբ Ալլահը կասի. ««Օվ, Հիսուս,Մարիամի Որդի,արդյո՞ք դու ասել ես մարդկանց. «Բացի Ալլահից, վերցրեք ինձ և իմ մորը որպես աստվածներ:» Նա կասի. «Բարձրյալ ես Դու: Ես չէի կարող ասել այն, ինչի իրավունքը չունեյի:Եթե ես ասեյի այդ,Դու կիմանայիր:Դու գիտես,թե ինչ է իմ ներսում և ես չգիտեմ, թե ինչ է Քո ներսում:Իրավմամբ,Դու ես անտեսանելիի Գիտակը:Ես ոչինչ չեմ ասել նրանց, բացառությամբ, նրա, ինչ Դու պատվիրել ես ինձ. Այն է երկրպագեք Ալլահին, իմ և ձեր Տիրոջը:Եվ, ես վկա էի նրանց,երբ նրանց մեջ էի, սակայն, երբ Դու ինձ տարար, Դու դարձար Դիտորդ նրանց և Դու Ամենի Վկան ես:Եթե Դու պատժես նրանց, իրոք, նրանք Քո ծառաներն են, սակայն, եթե Դու ներես նրանց, իրոք,Դու Նա ես, Ով Բարձրյալն է Հզորությամբ և Իմաստությամբ :Ալլահը կասի. «Սա այն Օրն է, երբ ճշմարտախոսները կշահեն իրենց արդարությունից :» Նրանց համար են այգիները,Դրախտում, որի ստորոտում գետեր են հոսում,այնտեղ նրանք կբնակվեն հավերժ,Ալլահը կլինի գոհ նրանցից և նրանք Ալլահից :Այս մեծ հաջողություն է :Ալլահին է պատկանում երկինքների և երկրի և այնտեղ գտնվող ամենի իշխանությունը:Եվ Նա ամենի իրավասուն է:» (Ալ- Մայիդա :116-120 )«Օվ, Գրերի Մարդիկ, մի գործեք ծայրահեղորեն ձեր կրոնում[17] և Ալլահի մասին ասեք միայն ճշմարտությունը:Մեսսիան, Հիսուսը,Մարիամի որդին,Ալլահի մարգարեն էր և Նրա խոսքը,որը Նա ուղղեց Մարիամին ոգով, Իր հրամանով: Այսպիսով, հավատացեք Ալլահին և Նրա մարգարեներին :Եվ մի ասեք .՛՛Երեք՛՛ Դադարեք այդ,այդպես ավելի լավ կլինի ձեզ:Իրոք, Ալլահը միայն մեկ Աստված է : Բարձրյալ է Նա որդի ունենալուց:Նրան է պատկանում երկինքներում և երկրում գտնվող ամեն ինչ :Եվ բավարար է Ալլահը, որպես գործերի տնօրինող:Երբեք, ոչ Մեսսիան,ոչ էլ հրեշտակները չեն համարի նվաստացուցիչ, լինելու Ալլահի ծառաները:Եվ,բոլոր նրանց, ովքեր կհամարեն Նրա երկրպագումը նվաստացուցիչ և կլինեն ամբարտավան, Նա կհավաքի Իր մոտ:Իսկ, ինչ վերաբերում է նրանց, ովքեր հավատում և բարիք են գործում,Նա կտա նրանց լիարժեք պարգևը և կշնորհի ավելին,Իր առատաձեռնությունից:Սակայն նրանք, ովքեր մերժել և ամբարտավան են եղել,Նա կպատժի ցավոտ պատժով և նրանք բացի Ալլահից չեն գտնի որևէ օգնական կամ պաշտպան:» (Ան- Նիսա:171-173)Անկասկած, նրանք, ովքեր ասել են, որ Ալլահը Քրիստոսն է,Մարիամի որդին, չեն հավատացել:Ասա. «Այդ դեպքում,ո՞վ կարող է կանխելԱլլահին ընդհանրապես,եթե Նա մտադրվեր կործանել Քրիստոսին,Մարիամի որդուն, կամ նրա մորը, կամ բոլորին երկրի վրա:» Եվ Ալլահին է պատկանում երկինքների և երկրի և նրանց միջև գտնվող ամենի իշխանությունը:Նա արարում է,ինչ Նա է ցանկանում և Ալլահը Ամեն բանի իրավասուն է:» (Ալ- Մայիդահ :17 )Նրանք անկասկած չեն հավատացել,ովքեր ասել են. «Ալլահը Մեսսիան է, Մարիամի որդին», մինչ Մեսսիան ասել է,«Օվ, Իսրայելի զավակներ, երկրպագեք Ալլահին,իմ և ձեր Տիրոջը:» Իրավմամբ, նա,ով Ալլահին հավասար զուգընկեր է տալիս, ապաստանն է Կրակը ևԱլլահը արգելել է Դրախտը: Եվ անօրեններին չկա որևէ օգնական:Նրանք,ովքեր ասում են «Ալլահը երեքից երրորդն է»[18] անկասկած չեն հավատացել:Չկա աստված, բացի մեկ Աստծոց:Եվ, եթե նրանք չդադարեն ասել այն, ինչ ասում են,ապա նրանց միջի անհավատները կվշտանան դաժան պատժից:Արդյո՞ք նրանք չեն մեղանչի Ալլահին և չեն փնտրի Նրա թողությունը:Եվ Ալլահը Ներող և Գթասիրտ է:Մեսսիան, Մարիամի որդին մարգարե էր, որին նախորդել էին ուրիշները:Եվ նրա մայրը ճշմարտության կրողն էր:Նրանք երկուսն էլ սնվում [19] էին:Տես,թե ինչպես ենք Մենք ակնհայտ դաձրել նշանները,և տես, թե ինչպես են դրանք աղավաղել: Ասա. «Մի՞թե դուք կերկրպագեք Ալլահից բացի մեկին, որը չի կարող ձեզ վնասել կամ օգնել,մինչդեռ Ալլահն է Ամենալսողն ու Գիտակը :» (Ալ- Մայիդահ72-76) ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԽՈՐԴ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄՆԵՐԻՆ.Մարգարեների կրոնը մեկն է,իսկ նրանց օրենքները տարբեր:Մուսուլմանը,Մուհամեդի հետևորդը,չի կարող համարվել մուսուլման,եթե չհավատա բոլոր մարգարեներին, ներառելով Հիսուսին և նրանց գրերին: Ալլահն ասաց. «Օվ, Մարգարեներ,սնվեք բարիքով և աշխատեք առաքինի,իրոք,Ես Գիտակ եմ այն բանին, թե ինչ եք դուք անում :Եվ, իրավմամբ, այս, ձեր կրոնը մեկն[20] է և Ես ձեր Տերն եմ,այսպիսով վախեցեք Ինձանից:՛՛Սակայն նրանք, այսինքն մարդիկ, բաժանեցին միմյանց միջև իրենց կրոնը բաժինների, այսինքն,աղանդների,և յուրաքանչյուրը ուրախանում է նրանով, ինչ ունի[21]: (Ալ- Մոմինուն:51:53)«Իրավմամբ,ձեր այս կրոնը[22],մեկն է և Ես ձեր Տերն եմ, այսպիսով երկրպագեք Ինձ:Եվ այնուամենայնիվ, նրանք բաժանեցին այն,այսինքն, իրենց կրոնը, միմյանց միջև[23], սակայն Բոլորը կվարադառնան Մեզ: »(Ալ-Անբիյա:92-93)Ասա,օվ հավատացյալներ. «Մենք հավատացել ենք Ալլահին և այն բանին,ինչ լուսաբանվել է մեզ և ինչ լուսաբանվել է Աբրահամին և Իսմայելին և Իսահակին և Հակոբին և սերունդներին, Ալ-Ասբաթ, և ինչ տրվել է Մովսեսին և Հիսուսին և ինչ տրվել է մարգարեներին իրենց Տիրոջից:Մենք նրանց միջև ոչ մի տարբերություն չենք դնում և մենք մուսուլմաններ ենք,հնազանդ ենք Նրան :» (Ալ-Բակարա:136)Ասա. «Մենք հավատացել ենք Ալլահին և այն բանին, ինչ լուսաբանվել է մեզ և ինչ լուսաբանվել է Աբրահամին, Իսմայելին, Իսահակին, Հակոբին և սերունդներին, Ալ- Ասբաթ[24] և այն բանին, ինչ տրվել է Մովսեսին և Հիսուսին և մարգարեներին,իրենց Տիրոջից: Մենք նրանց միջև որևէ տարբերություն չենք դնում և մենք մուսուլմաններ ենք, հնազանդ Նրան:» (Այիլե Իմրան:84)«Տվյալ Գիրքը ոչ մի կասկածի ենթակա չէ և հանդիսանում է ուղղորդություն նրանց,ովքեր վախենում են Ալլահից[25] և հավատում են անտեսանելիին, աղոթում[26] են և տալիս են այն բանից, ինչ Մենք[27] ենք նրանց պարգևել,ովքեր հավատում են օվ, Մուհամեդ, քեզ և քո նախորդների լուսաբանմանը և համոզված են Հանդերձյալ Կյանքի գոյությանը:» (Ալ-Բակարա:2-4) Մարգարեն հավատաց այն բանին, ինչ լուսաբանվեց նրան իր Տիրոջից և այդպես էլ արեցին հավատացյալները:Նրանք բոլորը հավատացին Ալլահին,Նրա հրեշտակներին և Նրա գրերին և Նրա մարգարեներին ասելով. «Մենք ոչ մի տարբերություն չենք դնում Նրա մարգարեների միջև:» Եվ նրանք ասում են, « Մենք լսում և հնազանդվում ենք : Մենք փնտրում ենք Քո թողությունը,մեր Տեր, և Քոնն է մեր վերջին հանգրվանը:» (Ալ-Բակարա:285)Նա թույլատրելի դարձրեց կրոնի մեջ այն,ինչ պատվիրել էր Նոյին և այն,ինչ ներշնչել էր քեզ օվ, Մուհամեդ,լուսաբանման մեջ և այն,ինչ պատվիրել էր Աբրահամին, Մովսեսին և Հիսուսին,որպեսզի հաստատեն կրոն,այլ ոչ թե բաժանեն:Բազմաստվածների համար ծանր է այն, ինչին դու նրանց կոչում ես:Ալլահն ընտրում է Իր համար նրան, ում Նա է ցանկանում և առաջնորդում է նրան, ով դիմում Իրեն: (Աշ-Շուրա:13) ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿՐՈՆՂուրանը պարզ բացատրում է, որ բոլոր մարգարեների կրոնը մեկն է: Այն ներառում է Աստծո միակ լինելու գաղափարը և բարոյական սկզբունքների միասնականությունը:Ղուրանը,միասնական կրոնը կոչում է Իսլամ և մուսուլմաններ նրանց,ովքեր հավատացել են: Այսպես,Մուհամեդի(Խ.Ա.Ո.Ն) հետևորդները հավատում են այս միասնական կրոնին և նրանք կոչվում են մուսուլմաններ, իսկ իրենց կրոնը Իսլամ: Նրանք ասում են. «Դարձեք Հրեա կամ Քրիստոնյա, որպեսզի դուք առաջնորդվեք:» Ասա. «Հակառակը, մենք հետևում ենք Աբրահամի կրոնին, որը շեղված չէ, և նա բազմաստված չէր:» (Ալ-Բակարա:135)«Աբրահամը ոչ հրեա, ոչ էլ քրիստոնյա էր,նա հակված էր ճշմարտությանը,մուսուլման, հնազանդ Ալլահին: Նա բազմաստված[28] չէր: »(Այիլե Իմրան:67)«Սակայն,երբ Հիսուսը նրանց կողմից անհավատություն զգաց, ասաց. «Ովքե՞ր են իմ աջակիցները հանուն Ալլահի:» Աշակերտները ասացին. «Մենք ենք աջակիցները հանուն Ալլահի: Մենք հավատացել ենք Ալլահին և վկայել ենք, որ մենք մուսուլմաններ ենք, հնազանդ Նրան:» (Այիլե Իմրան:52 )«Երբ նրա Տերը ասաց նրան. «Հնազանդվիր,» նա ասաց. «Ես հնազանդվել եմ Իսլամին[29],աշխարհների Տիրոջը:» Եվ Աբրահամը պատվիրեց իր որդիներին անել նույնը, և այսպես արեց Հակոբը ասելով. «Օվ, իմ որդիներ, իրավմամբ, Ալլահը ձեզ համար ընտրել է այս կրոնը,այսպիսով մահացեք լինելով մուսուլմաններ:» Կամ արդյո՞ք դուք վկա էիք,երբ մահը մոտեցավ Հակոբին, երբ նա ասաց իր որդիներին. «Դուք ու՞մ կերկրպագեք ինձանից հետո:» Նրանք ասացին, «մենք կերկրպագենք քո Աստծոն և քո հայրերի Աստծոն, Աբրահամի, Իսմայելի և Իսահակի Աստծոն,այսինքն, մեկ Աստծո:Եվ,մենք մուսուլմաններ ենք, հնազանդ ենք Նրան:» (Ալ-Բակարա:131-33)Եվ, նրանք ասում են. «Ոչ ոք,բացի հրեաներից և Քրիստոնյաներից,չեն մտնի Դրախտ:» Այս ուղղակի նրանց երազանքն է: Ասա. «Ներկայացրեք ձեր ապացույցները, եթե դուք ճիտ եք:» Ոչ, հակառակը, ով իրեն ուղղում է դեպի Ալլահը,բարիք գործելով, կստանա իր պարգևը իր Տիրոջ մոտ: Եվ ոչ մի վախ չի պատի նրան, ոչ էլ նա կտխրի:» (Ալ-Բակարա :111-112)Հրեաները և քրիստոնյաները երբեք չեն խրախուսի քեզ,եթե դու չհետևես նրանց կրոնին: Ասա. «Իրավմամբ, Ալլահի ուղղորդությունը միակն է:» Եթե դու ենթարկվես նրանց ցանկություններին այն բանից հետո,երբ գիտակցել ես,ապա Ալլահը չի լինի քո աջակիցը, կամ պատշպանը:» (Ալ-Բակարա:120)Ասա. «Օվ, Գրերի մարդիկ:Եկեք համաձայնության գանք միմյանց հետ այն բանում, որ չենք երկրպագի ոչ ոքի բացառությամբ Ալլահի և որ զուգընկեր չենք տա Նրան և ոչ ոքի չենք ընդունի որպես տեր,Ալլահի[30] փոխարեն:» Սակայն,եթե նրանք շրջվեն,ապա ասա. «Վկայություն տվեք, որ մենք մուսուլմաններ ենք, հնազանդ ենք նրան:» (Այիլե Իմրան:64) ՎԵՐԱԴԱՐՁ, ԱՅԼ ՈՉ ԿՐՈՆԱՓՈԽՈՒԹՅՈւնԻրական քրիստոնյան կհասկանա,որ Իսլամը շատ մոտ է իր սրտին և մտքին,եթե նա գիտի իրական իսլամը,որը նկարագրված է Ղուրանում և եթե նրա ընկալումը հիմնված չէ տգետ մուսուլմանի ապրելաձևից: Այսպիսով, երբ նա ընդունի Իսլամ, նա չի կրոնափախվի, այլ կվերադառնա:Վերջին հաշվով, Ղուրանը հայտնում է, որ Իսլամը բոլոր մարգարեների միասնական կրոնն է և որ դրա հետևորդները մուսուլմաններ են : « Օվ,նրանք, ովքեր հավատացել են.Խոնարհվեք, գետին տարածվեք,երկրպագեք ձեր Աստծուն և բարիք գործեք,միգուցե դուք հաջողակ լինեք:Եվ ջանացեք հանուն Ալլահի պատշաճ կերպով:Նա ընտրել է ձեզ և ոչ մի դժվարություն չի դրել կրոնում:Այն ձեր հոր, Աբրահամի կրոնն է:Ալլահը կոչեց ձեզ «Մուսուլմաններ» մինչ այդ և այստեղ,Ղուրանում, որպեսզի մարգարեն լինի ձեր վկան,իսկ դուք մարդկանց :Այսպիսով աղոթեք և տվեք Զաքյաթ և պահք պահեք հանուն Ալլահի: Նա ձեր պաշտպանն է և բարձրյալ է Պաշտպանը և բարձրյալ է Օգնականը : » (Ալ-Հաջ :77-78)Դուք անկասկած,ամենադաժան թշնամուն կգտնեք հավատացյալ հրեաների և բազմաստվածների մեջ: Եվ, նույնպես կգտնեք հավատացյալներին սիրող նրանց մեջ, ովքեր ասում են. «Մենք քրիստոնյաներ ենք:» Այդ կկատարվի այն պատճառով,որ նրանց մեջ կան քահանաներ և վանականեր, ովքեր ամբարտավան չեն: Եվ, երբ նրանք լսեն Մարգարեյի լուսաբանումը, դու կտեսնես նրանց արցունքները,քանի որ նրանք ճանաչել են ճշմարտությունը :Նրանք ասում են. «Մեր Տեր,մենք հավատացել ենք, այսպիսով գրառիր մեզ վկաների շարքերը:Եվ,ինչու՞մենք չպետք է հավատանք Ալլահին և մեզ եկած ճշմարտությանը:Եվ,մենք ցանկանում ենք,որ մեր Տերը առաքինի մարդկանց հետ մեզ ընդունի Դրախտում:՛՛Այսպիսով,Ալլահը պարգևատրում է նրանց,ասածների[31] համար, Դրախտի այգիներով,որի ստորոտում գետեր են հոսում,որտեղ նրանք հավերժ բնակություն կգտնեն: Եվ այս է բարիք գործողների պարգևը: Սակայն նրանք, ովքեր չեն հավատացել և մերժել են Մեր նշանները, Դժոխքի ընկերակիցներ են :» (Ալ- Մայիդահ:82-86)Մենք պարբերաբար,հասցրել ենք նրանց խոսքը, Ղուրանը, որպեսզի նրանք կարողանան հիշել: Նրանք, ում Մենք մինչ այդ պարգևել ենք Գիրը[32], հավատացել են:Եվ, երբ այն ընթերցում են նրանց,նրանք ասում են. ««Մենք հավատացել ենք, իրոք, այն ճշմարտությունն է մեր Տիրոջից:Իրավմամբ, մենք նույնիսկ մինչ այդ, մուսուլմաններ ենք եղել,այսինքն, հնազանդվել ենք Ալլահին:» Նրանք կստանան իրենց պարգևը կրկնակի, քանի որ համբերատար են եղել և որովհետև փոխել են չարիքը բարիքի և տվել են այն պաշարից, որը Մենք ենք պարգևել: Եվ, երբ նրանք լսում են զրպարտություն, շրջվում են և ասում. «Մերն են մեր արարքները և ձերն են ձերը:Խաղաղություն լինի ձեզ[33]:Մենք չենք ցանկանում հետևել տգետների ուղղուն:»» (Ալ- Կասաս:51-55)«Եվ,անշուշտ, Գրերի Մարդկանց մեջ կան այնպիսիններ, ովքեր հնազանդորեն հավատացել են Ալլահին և այն բանին, ինչ նա լուսաբանել է ձեզ և նրանց:Նրանք չեն փոխանակում Ալլահի տարբերակները չնչին արժեքով:Նրանք կունենան իրենց պարգևը իրենց Տիրոջ հետ: Իրավմամբ,Ալլահը արագ է հաշվի մեջ:» (Այիլե Իմրան:199)Այսպիսով,եթե նրանք վիճեն ձեզ հետ ասեք. «Ես հնազանդվել եմ Ալլահին, Իսլամում և այդպես են արել իմ հետևորդները:» ««Եվ հարցրու նրանց,ում տրվել է Գիր և ում չի տրվել[34] «Արդյո՞ք դուք հնազանդվել եք:» Եվ եթե նրանք հնազանդվեն Իսլամում, ապա նրանք առաջնորդվել են առաքինաբար,սակայն եթե նրանք շրջվեն,ապա քո պարտքն է միայն հիշեցնել:Եվ Ալլահը Տեսնում է Իր Ծառաներին:»» (Այիլե Իմրան:20)[1] Վերաբերում է Մարգարե Հիսուսին (Խ.Ա.Ո.Ն), ով բողմնավորվել է Ալլահի միայն մեկ հրամանով- «Եղիր» խոսքով :[2] Մարգարեյի ուսմունքը.[3] Գիտնականների մեջ կան տարբեր կարծիքներ կապված նրա հետ, թե «Նա» վերաբերում է երեխային, թե հրեշտակին:[4] Այսինքն, Նա հեռու է այսպիսի կարիքներից : [5] Այսինքն, կտա արդյոք Ալլահը համաձայնություն, Նրա հնարավորությունները անսահման են [6] Այսինքն, հետևելով Իսրայելի Զավակների մարգարեների սովորույթներին : [7] Մարգարե Մուհամեդի մեկ այլ անունը.[8] Այսինքն, խարդախություն կամ խաբեություն.[9] Ալլահի արարածներից, ում երկրպագում են Նրա հետ միասին. [10] Նկատի ունեն, որ նրանք բոլորը պետք է լինեն միանման:[11] Կամ՛՛ Գերազանցեն ձեզ՛՛[12] Այսինքն, հետևել ուղղորդությանը և Ալլահի պատվիրաններին:[13] Խոսքը վերաբերում է նրա արարմանը:[14] Մեկ այլ մեջբերում է.՛՛Եվ Մենք դարձրել ենք որոշակի տեսակի ուտելիքներ անթույլատրելի նրանց համար ՛՛:Այս հիմնված է տարբերակ 160-ի վրա:[15] Կամ ՛՛բացի չնչին հավատքից:՛՛[16] Երբ նրանք մեղադրեցին նրան անբարոյականության մեջ :[17] Մեկ այլ իմաստն է.՛՛Եվ նրանք չսպանեցին նրան առանց համոզվելու, այսինքն, նրանք մեկ ուրիշին սպանեցին,ենթադրելով, որ նա Հիսուսն է (Խ.Ա.Ո.Ն):՛՛[18] Այսպիսի աստվածայի հատկանիշների ածականներ, որոնք տրվում են Ալլահի որոակի արարածներին, կամ նրանց նկատմամբ չափազանց մեծ հարգանքը:[19]Նրանք սննդի կարիք ունեյին, որը ապացուցում էր, որ նրանք Ալլահի արարածներն էին,այլ ոչ թե աստվածներ: [20] Այսինքն, կյանքի հավաքական ձև, կամ ուղղություն, որին հետևում է համայնքը:[21] Կամ հավատքներ,կարծիքներ,ավանդույթներ և այլն: [22] Այսինքն, համայնքի կողմից ապրած կյանքի ձևը :[23] Այսինքն, երեքի մեկ մասը, որը վերաբերում է երրորդության Քրիստոնեական հասկացությանը: [24] Իսրայելի տասներկու ցեղերը, որոնք սերվել են Հակոբից:[25] Բառացիորեն,նրանք, ովքեր աստվածավախ են, այսինքն, ով օժտված է առաքինությամբ, անաղարտությամբ, Ալլահի նկատմամբ սիրով և վախով և ով հոգ է տանում խուսափելու Նրա դժգոհությունից:[26] Ճիշտ ժամանակին, որը համապատասխանում է որոշակի պայմաններին:[27] Հարկ է նշել, որ Ալլահի,խսոքերը իր մասին, որպես ՛՛Մենք՛՛, տարբերվում է ՛՛Ես՛՛ ձևից,շատ ղուրանական տարբերակներում, որը արաբերենում հասկացվում է որպես մեծություն և իշխանություն: Իսկ ՛՛Ես՛՛ տարբերակը օգտագործվում է որոշ համապատասխան դեպքերում : [28] Նրանք, ովքեր զուգընկեր են տալիս Ալլահին երկրպագության մեջ: [29] ՛՛Իսլամ՛՛բառը նշանակում է հնազանդվել Ալլահի կամքին: Այն կյանքի ձև է, որը պատվիրել է Ալլահը և սովորեցրել է բոլոր մարգարեներին, Ադամից, մինչ Մուհամեդ: Մուսուլմանը նա է, ով հնազանդվում է Ալլահին:[30]Հնազանդություն ուրիշին և անհնազանդություն Ալլահին: [31] Այսինքն, նրանց ճշմարտությունը և Ալլահի կրոնը ընդունելու համար: [32] Այսինքն, նրանց միջի անկեղծ հավատացյալները:[33] Այս իսլամական ողջույն չէ՛՛ Խաղաղություն ձեզ:՛՛ Ավելի շուտ այն նշանակում է .՛՛ Դուք ապահով եք, մեզ ոչ վայել վերաբերմունքից:՛՛[34] Նրանք, ովքեր չունեն գիր, այսինքն, բազմաստվածները:

المرفقات

2

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ և ՀԻՍՈՒՍԸ ԻՍԼԱՄԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ և ՀԻՍՈՒՍԸ ԻՍԼԱՄԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ